Սեղմել Esc փակելու համար:
ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՐՅ ...

04.05.2023 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   25.03.2017  -ից մինչեւ   04.05.2023  -ը:
 

(ուժը կորցրել է 28.04.2023 թիվ 732-Ն հրաման)

i

103.0249.211207

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «21»         12           2007 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10307456

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

5 դեկտեմբերի 2007 թվականի N 249-Ն

 

i

ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՐՅՈՒՐ ՏՈԿՈՍ` ՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԲԱԺՆԵՄԱՍ ՈՒՆԵՑՈՂ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ (ՆՇԱՆԱԿՄԱՆ) ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ԵՎ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունվարի 25-ի N 224-Ն որոշման N 1 հավելվածի 12 և 15 կետերով, ինչպես նաև N 3 հավելվածի 12 և 15 կետերով,

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

i

1. Հաստատել պետական ոչ առևտրային կազմակերպությունների և հարյուր տոկոս` պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմինների ընտրության (նշանակման) մրցույթի անցկացման ընթացակարգը` համաձայն N 1 հավելվածի

(1-ին կետը փոփ. 20.02.17 թիվ 139-Ն հրաման)

i

2. Հաստատել պետական ոչ առևտրային կազմակերպությունների և հարյուր տոկոս` պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմինների ընտրության (նշանակման) մրցութային հանձնաժողովների ձևավորման կարգը` համաձայն N 3 հավելվածի:

(2-րդ կետը փոփ. 20.02.17 թիվ 139-Ն հրաման)

3. Քարտուղարության պետ Հ. Թովմասյանին` սույն հրամանը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

4. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահում եմ ինձ:

 

Հավելված N 1

ՀՀ առևտրի և տնտեսական

զարգացման նախարարի

2007 թվականի դեկտեմբերի 5-ի

N 249-Ն հրամանի

 

ԸՆԹԱՑԱԿԱՐԳ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՐՅՈՒՐ ՏՈԿՈՍ` ՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԲԱԺՆԵՄԱՍ ՈՒՆԵՑՈՂ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ (ՆՇԱՆԱԿՄԱՆ) ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ

 

1. Ընդհանուր դրույթներ

 

i

1. Սույնով սահմանվում է Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության (այսուհետ` Նախարարություն) ենթակայության պետական ոչ առևտրային կազմակերպությունների և հարյուր տոկոս` պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմինների ընտրության (նշանակման) համար մրցույթ (այսուհետ` մրցույթ) անցկացնելու ընթացակարգը:

(1-ին կետը փոփ. 20.02.17 թիվ 139-Ն հրաման)

2. Մրցույթը անցկացնում են Նախարարության կողմից ձևավորված Հանձնաժողովները (այսուհետ` Հանձնաժողովներ):

3. Հանձնաժողովներն իրենց գործունեության ընթացքում ղեկավարվում են «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքով կամ «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքով, ՀՀ կառավարության 25.01.2005թ. N 224-Ն որոշումով (այսուհետ` Որոշում), սույն ընթացակարգով և այլ իրավական ակտերով:

i

4. Մրցույթի նախապատրաստական աշխատանքներն իրականացնում է Նախարարության աշխատակազմի անձնակազմի կառավարման ստորաբաժանումը (այսուհետ` քարտուղարություն), առաջնորդվելով Որոշումով և սույն ընթացակարգով:

(4-րդ կետը փոփ. 20.02.17 թիվ 139-Ն հրաման)

5. Մրցույթն անցկացվում է բանավոր` հարց ու պատասխանի միջոցով, որը արձանագրվում է:

6. Գործադիր մարմնի թափուր պաշտոնի հավակնորդները (այսուհետ` հավակնորդ) մրցույթին մասնակցելու համար քարտուղարություն են ներկայացնում Որոշմամբ պահանջվող փաստաթղթերը:

7. Քարտուղարությունը մինչև մրցույթի սկիզբը ստուգում է փաստաթղթերի համապատասխանությունը Որոշմամբ սահմանված կարգերի 6-րդ և 8-րդ կետերի պահանջներին:

i

7.1. Եթե պետական ոչ առևտրային կազմակերպության գործադիր մարմնի թափուր պաշտոնի համար դիմել է մեկ քաղաքացի, ապա մրցույթը համարվում է չկայացած, և հայտարարվում է նոր մրցույթ` ընդհանուր հիմունքներով:

(7.1-ին կետը լրաց. 26.03.13 թիվ 190-Ն, 20.02.17 թիվ 139-Ն հրամաններ)

7.2. Եթե մրցույթը սույն կարգի 7.1-ին կետով համարվում է չկայացած, ապա քաղաքացին դրա մասին տեղեկացվում է փաստաթղթերի հանձնման վերջնաժամկետի հաջորդ աշխատանքային օրը:

(7.2-րդ կետը լրաց. 26.03.13 թիվ 190-Ն հրաման)

i

7.3. Պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող անձը պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնում ժամանակավոր պաշտոնակատար նշանակում է մինչև վեց ամիս ժամկետով:

(7.3-րդ կետը լրաց. 24.01.14 թիվ 44-Ն հրաման)

7.4. Եթե գործադիր մարմնի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթը համարվում է չկայացած, ապա ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնավարման ժամկետը կարող է երկարաձգվել մեկ անգամ` 3 ամիս ժամկետով:

(7.4-րդ կետը լրաց. 24.01.14 թիվ 44-Ն հրաման)

7.5. Մինչև սույն կարգին համապատասխան պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնն զբաղեցնելու մրցույթի արդյունքներով պաշտոնի նշանակումը` տնօրենի թափուր պաշտոնը կարող է ժամանակավորապես զբաղեցնել միայն այն անձը, ով բավարարում է սույն կարգով և այլ իրավական ակտերով տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթի հավակնորդներին ներկայացվող պահանջները:

(7.5-րդ կետը լրաց. 24.01.14 թիվ 44-Ն հրաման)

8. Հանձնաժողովը պետք է ապահովի հավակնորդների համար կազմակերպությունների գործադիր մարմնի թափուր պաշտոն զբաղեցնելու հավասար մատչելիությունը` իրենց մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին համապատասխան, անկախ ազգությունից, ռասայից, սեռից, դավանանքից, քաղաքական կամ այլ հայացքներից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից, ինչպես նաև անցկացվող մրցույթի թափանցիկությունն ու հրապարակայնությունը:

 

2. Հանձնաժողովի լիազորությունները

 

9. Հանձնաժողովը`

ա) քարտուղարությունից ստանում է մրցույթին մասնակցելու համար դիմած հավակնորդների փաստաթղթերը.

բ) ուսումնասիրում է հավակնորդի կողմից մրցույթի արդյունքների վերաբերյալ ներկայացված բողոքները և կայացնում դրանց վերաբերյալ որոշում.

գ) ստուգում և գնահատում է մասնակիցների պարտականությունների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերի իմացությունը (այդ թվում` ՀՀ Սահմանադրություն, համապատասխան ոլորտի ՀՀ օրենսդրություն և այլ իրավական ակտեր).

դ) ամփոփում և հրապարակում է մրցույթի արդյունքները.

ե) հարց ու պատասխանի ավարտից անմիջապես հետո անցկացնում է քվեարկություն.

զ) իրականացնում է քննարկումներ առանձին հարցերի շուրջ.

է) կայացնում է որոշումներ և տալիս դրական կամ բացասական եզրակացություն, որոնք կնքվում են Նախարարության կնիքով.

ը) որոշման հիման վրա հաղթող ճանաչված հավակնորդի (հավակնորդների) վերաբերյալ տալիս է եզրակացություն վերջինիս հետ պայմանագիր կնքելու իրավասություն ունեցող անձին.

թ) քարտուղարությանը հանձնում է Հանձնաժողովի որոշումները, արձանագրությունը, եզրակացությունը, ինչպես նաև մրցույթին մասնակցելու համար դիմած հավակնորդների փաստաթղթերը (այսուհետ` մրցութային փաթեթ) ՀՀ օրենսդրությանը համապատասխան պահպանելու և արխիվացնելու համար.

ժ) իրականացնում է սույն ընթացակարգով և այլ իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված այլ գործողություններ:

 

3. Հանձնաժողովի աշխատանքների կազմակերպումը

 

10. Մրցույթն անցկացվում է հայտարարության մեջ նշված վայրում և ժամկետներում:

11. Հանձնաժողովն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով:

12. Հանձնաժողովի նիստերը իրավազոր են, եթե նիստին մասնակցել են Հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի կեսից ավելին:

13. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են քվեարկությանը մասնակցած անդամների կեսից ավելի կողմ ձայներով:

14. Մրցույթի արդյունքները հրապարակվում են մրցույթն անցկացնելուց հետո` երկու ժամվա ընթացքում:

 

4. Հանձնաժողովի նախագահողը

 

15. Հանձնաժողովի նախագահողը`

ա) վարում է հանձնաժողովի նիստերը.

բ) իրականացնում է մրցույթի աշխատանքների հսկողությունը.

գ) հարց ու պատասխանի ժամանակ կարող է ընդհատել անհարկի ծավալված բանավեճը.

դ) մասնակիցներին տալիս է հարցեր և մասնակցում անցկացվող քվեարկությանը` քվեարկելով կողմ կամ դեմ.

ե) որոշում է մրցույթի հետ կապված հարցերի, դիմումների և բողոքների քննարկման հերթականությունը` այն համաձայնեցնելով Հանձնաժողովի անդամների հետ.

զ) ստորագրում է մրցույթի արձանագրությունը, որոշումները և եզրակացությունը, իսկ հատուկ կարծիք ունենալու դեպքում ստորագրության կողքին գրառում է «հատուկ կարծիքը կցվում է» բառերը.

է) իրականացնում է սույն ընթացակարգով և այլ իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված այլ գործողություններ:

 

5. Հանձնաժողովի քարտուղարությունը

 

16. Հանձնաժողովի քարտուղարությունը`

ա) ապահովում է Հանձնաժողովի նիստերի արձանագրումը.

բ) բացատրում և պատասխանում է մասնակիցներին մրցույթի անցկացման հետ կապված տեխնիկական հարցերին.

գ) անձը հաստատող փաստաթղթի հիման վրա ստուգում է մասնակցի ինքնությունը.

դ) իրականացնում է սույն ընթացակարգով և այլ իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված այլ գործողություններ:

 

6. Հանձնաժողովի անդամը

 

17. Հանձնաժողովի անդամը`

ա) մասնակցում է մրցույթի աշխատանքներին.

բ) հարց ու պատասխանի անցկացման ժամանակ բարձրաձայն հայտարարում է պատասխանի ճիշտ կամ սխալ լինելու մասին, իսկ սխալ պատասխանի դեպքում` տալիս է ճիշտ պատասխանը.

գ) մասնակցում է հարց ու պատասխանի արդյունքում Հանձնաժողովի կողմից յուրաքանչյուր մասնակցի համար անցկացվող քվեարկությանը` քվեարկելով կողմ կամ դեմ.

դ) ծանոթանում է նիստերի արձանագրություններին.

ե) ստորագրում է մրցույթի արձանագրությունը, որոշումները և եզրակացությունը, իսկ հատուկ կարծիք ունենալու դեպքում ստորագրության կողքին գրառում է «հատուկ կարծիքը կցվում է» բառերը.

է) իրականացնում է սույն ընթացակարգով և այլ իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված այլ գործողություններ:

 

7. Հանձնաժողովի գործունեության դադարումը

 

18. Հանձնաժողովը մրցութային փաթեթը քարտուղարությանը հանձնելուց հետո դադարեցնում է իր գործունեությունը:

19. Հանձնաժողովի կողմից ընդունված որոշումները կարող են բողոքարկվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Հավելված N 2

i

ՀՀ առևտրի և տնտեսական

զարգացման նախարարի

2007 թվականի դեկտեմբերի 5-ի

N 249-Ն հրամանի

 

ԸՆԹԱՑԱԿԱՐԳ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՐՅՈՒՐ ՏՈԿՈՍ` ՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԲԱԺՆԵՄԱՍ ՈՒՆԵՑՈՂ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ (ՆՇԱՆԱԿՄԱՆ) ՀԱՄԱՐ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ

(2-րդ հավելվածն ուժը կորցրել է 20.02.17 թիվ 139-Ն հրաման)

 

Հավելված N 3

ՀՀ առևտրի և տնտեսական

զարգացման նախարարի

2007 թվականի դեկտեմբերի 5-ի

N 249-Ն հրամանի

 

ԿԱՐԳ

i

ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՐՅՈՒՐ ՏՈԿՈՍ` ՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԲԱԺՆԵՄԱՍ ՈՒՆԵՑՈՂ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ (ՆՇԱՆԱԿՄԱՆ) ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒՅԹ ԱՆՑԿԱՑՆՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ

 

i

1. Սույնով սահմանվում է Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության ենթակայության պետական ոչ առևտրային կազմակերպությունների և հարյուր տոկոս` պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմինների ընտրության (նշանակման) համար մրցույթ (այսուհետ` մրցույթ) անցկացնող հանձնաժողովների (այսուհետ` Հանձնաժողովներ) ձևավորման կարգը:

(1-ին կետը փոփ. 20.02.17 թիվ 139-Ն հրաման)

i

2. Հանձնաժողովների անդամության թեկնածուների ցուցակներն առաջադրվում են ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունից (այսուհետ` Նախարարություն) և համապատասխան ոլորտի մասնագետներից, այդ թվում` գիտական և ուսումնական հաստատություններից:

Սույն կետով նախատեսված Հանձնաժողովների անդամության թեկնածուների ցուցակներում առնվազն պետք է ընդգրկվեն հետևյալ տվյալները.

ա) յուրաքանչյուր թեկնածուի անունը, ազգանունը (հայրանունը), պաշտոնը, բնակության վայրը, հեռախոսահամարները` բնակարանային, աշխատանքային, բջջային, էլեկտրոնային փոստի հասցեն, ֆաքսը (դրանց առկայության դեպքում) և այլն.

բ) գործադիր մարմնի այն պաշտոնը (պաշտոնները), որի թափուր լինելու դեպքում անցկացվող մրցույթին կոնկրետ թեկնածուն որպես Հանձնաժողովի անդամ կարող է մասնակցել:

(2-րդ կետը փոփ. 20.02.17 թիվ 139-Ն հրաման)

3. Հանձնաժողովների թեկնածուների ցուցակը կազմելու համար նախարարության աշխատակազմի անձնակազմի կառավարման բաժինը (այսուհետ` քարտուղարություն) հարցում է անում համապատասխան գիտական և ուսումնական հաստատություններին իրենց կողմից առաջադրվող թեկնածուների անունները ցուցակում ընդգրկելու վերաբերյալ: Համապատասխան գիտական և ուսումնական հաստատություններից ներկայացված թեկնածուների անունները ստանալուց հետո կազմվում է Հանձնաժողովի անդամության թեկնածուների ցուցակը, որից ելնելով, սույն կարգի 4-րդ կետով նախատեսված ժամկետում պատրաստվում է նախարարի հրաման` Հանձնաժողովի կազմը հաստատելու մասին:

i

4. Մրցույթ անցկացնելու նախատեսված ժամկետից երկու օր առաջ քարտուղարությունը պատրաստում է տվյալ Հանձնաժողովի կազմը հաստատելու մասին նախարարի հրաման:

Մրցույթի արդյունքների գրավոր բողոքի քննարկման և ընդունված որոշման հիման վրա նախարարության աշխատակազմը կարող է սույն կարգի 3-րդ կետով նախատեսված հաստատություններին միջնորդել իրենց կողմից առաջադրված Հանձնաժողովների անդամության թեկնածուների ցուցակներից հանել և համապատասխան միջոցներ ձեռնարկել այն թեկնածուի նկատմամբ, որը լինելով Հանձնաժողովի անդամ դրսևորել է սուբյեկտիվ մոտեցում, ինչպես նաև ընդգրկված լինելով Հանձնաժողովի կազմում առանց նախապես տեղեկացնելու անհարգելի պատճառով չի մասնակցել Հանձնաժողովի աշխատանքներին:

(4-րդ կետը փոփ. 08.10.08 թիվ 137-Ն, 20.02.17 թիվ 139-Ն հրամաններ)

i

5. Հանձնաժողովի կազմում ընդգրկվում է 7 թեկնածու, որոնք քարտուղարության կողմից տեղեկացվում են մրցույթի անցկացման օրվա, ժամի և վայրի մասին ոչ շուտ, քան 24 ժամ առաջ` հետևյալ հարաբերակցությամբ.

ա) հինգ թեկնածու` նախարարության ներկայացուցիչներ

բ) երկու թեկնածու` համապատասխան ոլորտի մասնագետներից, այդ թվում` գիտական և ուսումնական հաստատություններից:

(5-րդ կետը փոփ. 20.02.17 թիվ 139-Ն հրաման)

6. Եթե հրամանով հաստատված թեկնածուի (թեկնածուների) հանձնաժողովի կազմում մասնակցելը (ժամանակավոր անաշխատունակության, բացակայության և այլ պատճառներով) անհնարին է, ապա հանձնաժողովի կազմը չի համալրվում:

7. Հանձնաժողովի կազմը հաստատվում է նախարարի հրամանով: Նույն հրամանով նախարարը հանձնաժողովի անդամներից նշանակում է հանձնաժողովի նախագահող:

Եթե մրցույթի ընթացքում Հանձնաժողովի որևէ անդամի մասնակցությունը Հանձնաժողովի հետագա աշխատանքներին դառնում է անհնար, ապա հանձնաժողովի կազմը չի համալրվում:

Եթե մրցույթի ընթացքում Հանձնաժողովի նախագահողի մասնակցությունը հանձնաժողովի հետագա աշխատանքներին դառնում է անհնար, ապա Հանձնաժողովի նախագահողի հանձնարարությամբ իր պարտականությունը կատարում է Հանձնաժողովի անդամներից որևիցե մեկը:

i

8. Հանձնաժողովն իր լիազորություններն իրականացնում է նախարարի հրամանով Հանձնաժողովի կազմը հաստատելու պահից և դադարեցնում գործունեությունը` սույն հրամանի N 1 հավելվածի 18-րդ և 19-րդ կետերով սահմանված կարգով:

(8-րդ կետը փոփ. 20.02.17 թիվ 139-Ն հրաման)

(3-րդ հավելվածը փոփ. 20.02.17 թիվ 139-Ն հրաման)

 

 

pin
Էկոնոմիկայի / Տնտեսական զարգ. եւ նե
05.12.2007
N 249-Ն
Հրաման