Սեղմել Esc փակելու համար:
«ՏԵՂԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՏԵՂԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈ ...

 

 

041.0043.030216

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

3 փետրվարի 2016 թվականի N 43-Ա

 

«ՏԵՂԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ» ՎԱՐԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴՐԱՄԱՇՆՈՐՀՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան և Համաշխարհային բանկի «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացում» վարկային ծրագրի նախապատրաստման դրամաշնորհով (այսուհետ` դրամաշնորհ) նախատեսված միջոցառումների արդյունավետ իրականացումն ապահովելու նպատակով`

1. Ստեղծել դրամաշնորհով նախատեսված միջոցառումների իրականացման գործընթացի կառավարման խորհուրդ և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:

2. Կառավարման խորհրդի նախագահին` միջոցառումների իրականացման գործընթացի վերաբերյալ յուրաքանչյուր եռամսյակի ավարտին տեղեկատվություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետին:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2016 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 3-ԻՆ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2016 թվականի փետրվարի 3-ի

N 43-Ա որոշման

 

ԿԱԶՄ

«ՏԵՂԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ» ՎԱՐԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴՐԱՄԱՇՆՈՐՀՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ

 

    Վ. Գաբրիելյան      - ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և

                         բարեփոխումների նախարար

                         (հանձնաժողովի նախագահ)

 

    Վ. Տերտերյան       - ՀՀ տարածքային կառավարման և  զարգացման նախարարի

                         առաջին տեղակալ

 

    Ա. Սամուելյան      - ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ

 

    Խ. Հակոբյան        - ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ

 

    Ա. Բադալյան        - ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական

                         կոմիտեի նախագահի առաջին տեղակալ

 

    Զ. Զեյթունցյան     - ՀՀ տնտեսական զարգացման և  ներդրումների

                         նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի

                         նախագահ

 

    Ա. Գևորգյան        - ՀՀ ֆինանսների նախարարի խորհրդական

 

    Ա. Խզմալյան        - Հայաստանի զարգացման հիմնադրամի զբոսաշրջության

                         գծով տնօրեն (համաձայնությամբ)

 

    Է. Ավետյան         - ՀՀ ֆինանսների նախարարության «Արտասահմանյան

                         ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն» ՊՀ-ի

                         գործադիր տնօրեն (կառավարման խորհրդի քարտուղար)

 

(հավելվածը փոփ. 12.04.16 թիվ 276-Ա, 02.03.17 թիվ 202-Ա որոշումներ)

 

 

pin
ՀՀ Վարչապետ
03.02.2016
N 43-Ա
Որոշում