Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՄԱՐԱԿԱԼՎԱԾ ԿՏՐՈՆԻ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ Մ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՄԱՐԱԿԱԼՎԱԾ ԿՏՐՈՆԻ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

606.0141.081216

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «08»        12            2016 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60616422

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

 

22 նոյեմբերի 2016 թվականի N 141-Ն

 

ՀԱՄԱՐԱԿԱԼՎԱԾ ԿՏՐՈՆԻ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 66-րդ հոդվածի 11-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.

1. Սահմանել համարակալված կտրոնի ձևը` համաձայն հավելվածի:

2. Համարակալված կտրոնի վրա «նշվում է, թե որ ցուցակի ընտրող է» տողում տեղամասային ընտրական հանձնաժողովի ընտրողների գրանցումն իրականացնող հանձնաժողովի անդամը համապատասխանաբար նշում է.

1) «ՔԿՀ»` քրեակատարողական հիմնարկում կազմված ընտրողների ցուցակների դեպքում.

2) «ՇԱ»` շրջիկ արկղով քվեարկությանը մասնակցող ընտրողների ցուցակների դեպքում.

3) «Լ»` քվեարկության օրը կազմվող` ընտրողների լրացուցիչ ցուցակի դեպքում:

(2-րդ կետը փոփ. 22.02.17 թիվ 42-Ն որոշում)

3. Տեխնիկական սարքավորման խափանման կամ չլինելու պարագայում տեղամասային ընտրական հանձնաժողովի ընտրողների գրանցումն իրականացնող հանձնաժողովի անդամը համարակալված կտրոնի վրա «նշվում է, թե որ ցուցակի ընտրող է» տողում նշումները կատարում է սույն որոշման 2-րդ կետով սահմանված կարգով, ինչպես նաև`

1) «Հ»` ընտրական տեղամասի ընտրողների ցուցակի դեպքում.

2) «Զ»` զորամասում հաշվառված ընտրողների ցուցակների դեպքում:

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական ընտրական

հանձնաժողովի

2016 թ. նոյեմբերի 22-ի

N 141-Ն որոշման

 

._________________________________________________________________.

|                            000000                               |

|        (նշվում է համարակալված կտրոնի հերթական համարը)           |

|                                                                 |

|«____» նշվում է, թե որ ցուցակի ընտրող է                          |

|ընտրողների                                                       |

|                                                                 |

|ցուցակի անվանումը                                                |

|-----------------------------------------------------------------|

| .__________.                            նշվում է                |

| |          |                            համապատասխան ցուցակում  |

| .__________.                            ընտրողի հերթական համարը |

|                                                                 |

|-----------------------------------------------------------------|

|                                                                 |

|            Հանձնաժողովի ընտրողների գրանցման համար               |

|              պատասխանատու անդամի անհատական կնիք                 |

|                                                                 |

._________________________________________________________________.

 

 

pin
Կենտրոնական ընտրական հանձնաժողով
22.11.2016
N 141-Ն
Որոշում