Սեղմել Esc փակելու համար:
{01.03.2017 - 04.04.2017} «ԱՐՄՀՈԼԴԻՆԳ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

{01.03.2017 - 04.04.2017} «ԱՐՄՀՈԼԴԻՆԳ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՀԱՆՄ ...

Ակտի տվյալ խմբագրությունը գործել է   01.03.2017  -ից մինչեւ   04.04.2017  -ը:     անցնել գործող խմբագրությանը
 

01/03/17-04/04/17

040.0756.160715

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

2 հուլիսի 2015 թվականի N 756-Ա

 

«ԱՐՄՀՈԼԴԻՆԳ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ 2015-2017 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՔՍԱՅԻՆ ԱՐԺԵՔԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՄԵԾՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1.1-ին և 1.2-րդ մասերը, «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 1.2-րդ մասը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի ապրիլի 2-ի N 387-Ն որոշման 4-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ «ԱՐՄՀՈԼԴԻՆԳ» փակ բաժնետիրական ընկերության արտահանման 2015-2017 թվականների ծրագրին` համաձայն հավելվածի:

i

2. «ԱՐՄՀՈԼԴԻՆԳ» փակ բաժնետիրական ընկերության կողմից Հայաստանի Հանրապետության տարածքից «Արտահանում» մաքսային ընթացակարգով արտահանված և (կամ) Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ տեղափոխված` ապրանքների մաքսային արժեքի նվազագույն մեծությունը սահմանել ըստ տարիների`

1) 2015 թվականի համար` 14 մլրդ դրամ.

2) 2016 թվականի համար` 17 մլրդ դրամ.

3) 2017 թվականի համար` 18 մլրդ դրամ:

(2-րդ կետը փոփ. 23.02.17 թիվ 188-Ա որոշում)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 16-ԻՆ

 

Հավելված

i

ՀՀ կառավարության

2015 թվականի հուլիսի 2-ի

N 756-Ա որոշման

 

ԾՐԱԳԻՐ «ԱՐՄՀՈԼԴԻՆԳ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ 2015-2017 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ

 

Սույն ծրագրով առաջարկվում է իրականացնել մի շարք միջոցառումներ, որոնք միտված են Հայաստանի Հանրապետության տնտեսական աճի արագացմանը: Զգալի ուժեր են ուղղվելու հայկական արտահանման խթանմանն ու դիվերսիֆիկացմանը, միջազգային տնտեսական միջավայրում ընկերությունների ներգրավմանը: Ծրագրով առաջարկվող միջոցառումները կնպաստեն Հայաստանի առաջ ծառացած տնտեսական խնդիրների լուծմանը:

Սույն ծրագիրն առաջարկում է արտահանման ծրագրի նախագիծ` առաջիկա երեք տարիների համար: Ընկերությունների խումբը կգործի և որպես արտահանող, և որպես ներդրող:

Բաժին 1. Ծրագիրը ներկայացնող ռեզիդենտ հարկ վճարողների ցանկ Ծրագրում ներգրավված հարկ վճարողների ցանկը ներառում է հետևյալ ընկերությունները`

 

._____________________________________________________________________.

|NN  Անվանումը       Տնօրեն      Հասցեն     Պետական    ՀՎՀՀ     Նշում-|

|ը/կ                                        գրանցման            ներ   |

|                                           համար                     |

|_____________________________________________________________________|

|1. |«ԱՐՄՀՈԼԴԻՆԳ»   |Գոռ Բարոյան|քաղ.      |03Ա1012505|02637286|      |

|   |ՓԲԸ            |           |Երևան,    |          |        |      |

|   |               |           |Տերյան 69 |          |        |      |

|___|_______________|___________|__________|__________|________|______|

|2. |«ԻՆԺԻՆԵՐԻՆԳ»   |Ռազմիկ     |քաղ.      |03Ա1012692|02635549|      |

|   |ՓԲԸ            |Չիտչյան    |Երևան,    |          |        |      |

|   |               |           |Տերյան 69 |          |        |      |

|___|_______________|___________|__________|__________|________|______|

|3. |«ԱՐՄԻՆՎԵՍՏ» ՓԲԸ|Գոռ Բարոյան|քաղ.      |03Ա1012690|02635522|      |

|   |               |           |Երևան,    |          |        |      |

|   |               |           |Տերյան 69 |          |        |      |

|___|_______________|___________|__________|__________|________|______|

|4. |«ԷՆԵՐԳՈՍՏՐՈՅ»  |Սուրկ      |քաղ.      |03Ա1012688|02635506|      |

|   |ՓԲԸ            |Պողոսյան   |Երևան,    |          |        |      |

|   |               |           |Տերյան 69 |          |        |      |

|___|_______________|___________|__________|__________|________|______|

|5. |«ԱՐՄՍՏՐՈԻԿՈՄ»  |Հովհաննես  |քաղ.      |03Ա1012686|02635514|      |

|   |ՓԲԸ            |Գասպարյան  |Երևան,    |          |        |      |

|   |               |           |Տերյան 69 |          |        |      |

|___|_______________|___________|__________|__________|________|______|

|6. |«ՍՏՐՈՅՊՐՈՅԵԿՏ» |Ռազմիկ     |քաղ.      |03Ա1012671|02639497|      |

|   |ՓԲԸ            |Չիտչյան    |Երևան,    |          |        |      |

|   |               |           |Տերյան 69 |          |        |      |

|___|_______________|___________|__________|__________|________|______|

|7. |«ՖԱՐՄԿՈ»       |Ռազմիկ     |քաղ.      |03Ա1012644|02639462|      |

|   |ՓԲԸ            |Չիտչյան    |Երևան,    |          |        |      |

|   |               |           |Տերյան 69 |          |        |      |

|___|_______________|___________|__________|__________|________|______|

|8. |«ՍԵՎԵՐՍՏՐՈՅ»   |Ռազմիկ     |քաղ.      |03Ա1012625|02639446|      |

|   |ՓԲԸ            |Չիտչյան    |Երևան,    |          |        |      |

|   |               |           |Տերյան 69 |          |        |      |

|___|_______________|___________|__________|__________|________|______|

|9. |«ԱԿՎԻԼՈՆ ԹՐԵՅԴ»|Իլյա       |քաղ.      |03Ա1012015|02639318|      |

|   |ՓԲԸ            |Չերենտաև   |Երևան,    |          |        |      |

|   |               |           |Տերյան 69 |          |        |      |

|___|_______________|___________|__________|__________|________|______|

|10.|«ԷՔՍՊՈՐՏ       |Տիգրան     |ՀՀ, քաղ.  |233       |02640918|      |

|   |ՖԱՅՆԵՆՍ» ՈՒՎԿ  |Աբովյան    |Երևան,    |          |        |      |

|   |ՓԲԸ            |           |Տերյան 69 |          |        |      |

|___|_______________|___________|__________|__________|________|______|

|11.|«ԹՐԵՅԴ ԷՔՍՊՈՐՏ»|Ռազմիկ     |ՀՀ, քաղ.  |03Ա1025782|02643141|      |

|   |ՓԲԸ            |Չիտչյան    |Երևան,    |          |        |      |

|   |               |           |Տերյան 69 |          |        |      |

|___|_______________|___________|__________|__________|________|______|

|12.|(12-րդ կետն ուժը կորցրել է 11.02.16 թիվ 112-Ա որոշում)           |

|___|_______________|___________|__________|__________|________|______|

|13.|«ԳԱԶԱՐԴՇԻՆ» ՓԲԸ|Թամարա     |ՀՀ, քաղ.  |03Ա1028371|02643794|      |

|   |               |Մանուկյան  |Երևան,    |          |        |      |

|   |               |           |Տերյան 69 |          |        |      |

|___|_______________|___________|__________|__________|________|______|

|14.|«ՌԻՓՈՐԹ        |Գոռ        |ՀՀ, քաղ.  |03Ա1032083|02644703|      |

|   |ՍԻՍՏԵՄՍ» ՓԲԸ   |Սամսոնյան  |Երևան,    |          |        |      |

|   |               |           |Տերյան 69 |          |        |      |

|___|_______________|___________|__________|__________|________|______|

|15.|«ԻՆՏԵՐՏՈՐԳ» ՓԲԸ|Ռաչ        |ՀՀ, քաղ.  |03Ա1033662|02645027|      |

|   |               |Միքայելյան |Երևան,    |          |        |      |

|   |               |           |Տերյան 69 |          |        |      |

|___|_______________|___________|__________|__________|________|______|

|16.|«ՔՈՆՍԹՐԱՔՇՆ    |Եղիշե      |ՀՀ, քաղ.  |03Ա1035581|02645499|      |

|   |ՄԵՆԵՆՋՄԵՆԹ     |Զաքարյան   |Երևան,    |          |        |      |

|   |ԹԵՔՆՈԼՈՋԻԶ» ՓԲԸ|           |Տերյան 69 |          |        |      |

|___|_______________|___________|__________|__________|________|______|

|17.|«ԱՌԱՋԻՆ        |Լիլիթ      |ՀՀ, քաղ.  |40        |02651844|      |

|   |ՖԱԿՏՈՐԻՆԳԱՅԻՆ  |Ղարաջյան   |Երևան,    |          |        |      |

|   |ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ»  |           |Տերյան 69 |          |        |      |

|   |ունիվերսալ     |           |          |          |        |      |

|   |վարկային       |           |          |          |        |      |

|   |կազմակերպու-   |           |          |          |        |      |

|   |թյուն ՓԲԸ      |           |          |          |        |      |

|___|_______________|___________|__________|__________|________|______|

|18.|«ՍՄԱՐԹՓԱՈՒԵՐ»  |Ռաֆիկ      |ՀՀ, քաղ.  |286.120.  |02656872|      |

|   |ՓԲԸ            |Մաշուրյան  |Երևան,    |941343    |        |      |

|   |               |           |Պուշկինի  |          |        |      |

|   |               |           |21, 103   |          |        |      |

|   |               |           |սենյակ    |          |        |      |

._____________________________________________________________________.

 

Բաժին 2. Արտահանման ծրագրի չափանիշները 2.1. Արտահանման ծրագրի ծավալները Ծրագրի իրականացման ընթացքում նախատեսվում է ապահովել արտահանման հետևյալ ծավալները`

 

._____________________________________________________________________.

|2015 թ.                  2016 թ.              2017 թ.                |

|_____________________________________________________________________|

|51 միլիարդ դրամ        | 56 միլիարդ դրամ     |66 միլիարդ դրամ        |

|_____________________________________________________________________|

|NN  Անվանումները                              2015 թ. 2016 թ. 2017 թ.|

|ը/կ մլրդ դրամ                                                        |

|_____________________________________________________________________|

|1. |Ապրանքներ («Արտահանում» մաքսային         |15-17  |20-22  |24-26  |

|   |ընթացակարգով ՀՀ տարածքից արտահանում      |       |       |       |

|   |և(կամ)  տեղափոխում ԵՏՄ երկրներ)          |       |       |       |

|___|_________________________________________|_______|_______|_______|

|2. |Աշխատանքներ (այդ թվում` շինարարական)     |16-18  |16-18  |18-20  |

|___|_________________________________________|_______|_______|_______|

|3. |Ծառայություններ (այդ թվում`              |17-19  |19-21  |21-23  |

|   |ֆակտորինգային, լիզինգային, խորհրդատվական)|       |       |       |

|___|_________________________________________|_______|_______|_______|

|   |Ընդհանուր միջինը տարվա համար             |51     |56     |66     |

._____________________________________________________________________.

 

Արտահանման ծրագրի քաղաքականությունը

Արտահանման ծրագրի քաղաքականությունն ուղղված է Հայաստանի Հանրապետությունից ապրանքների, աշխատանքների և ծառայությունների արտահանման խթանմանը:

2.2. Արտահանման շուկաները և խոշոր մրցակիցները

 

    Արտահանման շուկաներ                 ԵՏՄ երկրներ

 

    Խոշոր մրցակիցներ            ԵՏՄ ռեզիդենտ ընկերություններ

 

2.3. Ապրանքների ցանկը («Արտահանում» մաքսային ընթացակարգով Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանում և (կամ) տեղափոխում ԵՏՄ երկրներ) և արտադրող կազմակերպություններ

ԵՏՄ արտաքին տնտեսական գործունեության դասակարգիչով (հաստատված է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի 2012 թվականի հուլիսի 16-ի N 54 որոշմամբ) նախատեսված բոլոր ապրանքների խմբերը, բացառությամբ օրենքի 33-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների:

2.4. Շինարարության ոլորտում իրականացվող աշխատանքների տեսակները`

1) բնակելի, հասարակական և արտադրական շենքերի և շինությունների կառուցման, վերակառուցման, նորոգման շինմոնտաժային և նախագծային աշխատանքներ.

2) բարեկարգման և արտաքին ինժեներական հաղորդակցությունների իրականացում:

2.5. Աշխատատեղեր և այլ սոցիալական միջոցառումներ

Սույն ծրագրում նշված արտահանման ծավալները կապահովեն աշխատանքների հետևյալ ծավալները`

 

._____________________________________________________________________.

|NN  Անվանումը                           2015 թ.   2016թ.    2017 թ.  |

|ը/կ Մարդ                                                             |

|_____________________________________________________________________|

|1. |Ապրանքներ («Արտահանում» մաքսային   |8-10     |10-12    |12-14    |

|   |ռեժիմով ՀՀ տարածքից արտահանում     |         |         |         |

|   |և(կամ)  տեղափոխում ԵՏՄ երկրներ)    |         |         |         |

|___|___________________________________|_________|_________|_________|

|2. |Աշխատանքներ                        |1000-1200|1100-1300|1200-1400|

|___|___________________________________|_________|_________|_________|

|3. |Ծառայություններ                    | 7-9     |8-10     |10-12    |

._____________________________________________________________________.

 

Նախատեսվում է, որ միջին աշխատավարձի չափը կկազմի 400,000-600,000 դրամ:

 

(հավելվածը փոփ. 29.10.15 թիվ 1264-Ա, 11.02.16 թիվ 112-Ա /գործողությունը տարածվում է 2016 թվականի հունվարի 1-ից հետո ծագած

հարաբերությունների վրա/, 02.09.16 թիվ 907-Ա, 23.02.17 թիվ 188-Ա որոշումներ)

 

 

pin
ՀՀ կառավարություն
02.07.2015
N 756-Ա
Որոշում