Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ (ԳԱՆՁԱՊԵՏԱԿԱՆ) ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ (ԳԱՆՁԱՊԵՏԱԿԱՆ) ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ Պ ...

25.04.2017 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   02.03.2017  -ից մինչեւ   25.04.2017  -ը:
 
(ուժը կորցրել է 13.04.17 թիվ 381-Ն որոշում)

i

040.1580.140108

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

27 դեկտեմբերի 2007 թվականի N 1580-Ն

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ (ԳԱՆՁԱՊԵՏԱԿԱՆ) ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ (ԳԱՆՁԱՊԵՏԱԿԱՆ) ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ, ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ, ՀԵՏԳՆՄԱՆ ԵՎ ՄԱՐՄԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 3-Ի N 1103-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

i

«Պետական պարտքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

1) Հայաստանի Հանրապետության պետական (գանձապետական) կարճաժամկետ պարտատոմսերի թողարկման պայմանները` համաձայն N 1 հավելվածի.

2) Հայաստանի Հանրապետության պետական (գանձապետական) կարճաժամկետ պարտատոմսերի տեղաբաշխման, շրջանառության, հետգնման և մարման սպասարկման կարգը` համաձայն N 2 հավելվածի.

3) Հայաստանի Հանրապետության պետական (գանձապետական) միջին ժամկետայնության և երկարաժամկետ արժեկտրոնային պարտատոմսերի թողարկման պայմանները` համաձայն N 3 հավելվածի.

4) Հայաստանի Հանրապետության պետական (գանձապետական) միջին ժամկետայնության և երկարաժամկետ արժեկտրոնային պարտատոմսերի տեղաբաշխման, շրջանառության, հետգնման և մարման սպասարկման կարգը` համաձայն N 4 հավելվածի:

i

2. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունիսի 3-ի «Հայաստանի Հանրապետության պետական (գանձապետական) կարճաժամկետ պարտատոմսերի թողարկման պայմանները, Հայաստանի Հանրապետության պետական (գանձապետական) կարճաժամկետ պարտատոմսերի տեղաբաշխման, շրջանառության և մարման սպասարկման կարգը, Հայաստանի Հանրապետության պետական (գանձապետական) միջին ժամկետայնության մասնակի մարումներով արժեկտրոնային պարտատոմսերի թողարկման պայմանները, Հայաստանի Հանրապետության պետական (գանձապետական) միջին ժամկետայնության մասնակի մարումներով արժեկտրոնային պարտատոմսերի տեղաբաշխման, շրջանառության և մարման սպասարկման կարգը, Հայաստանի Հանրապետության պետական (գանձապետական) միջին ժամկետայնության արժեկտրոնային պարտատոմսերի թողարկման պայմանները, Հայաստանի Հանրապետության պետական (գանձապետական) միջին ժամկետայնության արժեկտրոնային պարտատոմսերի տեղաբաշխման, շրջանառության և մարման սպասարկման կարգը, Հայաստանի Հանրապետության պետական (գանձապետական) երկարաժամկետ արժեկտրոնային պարտատոմսերի թողարկման պայմաններն ու Հայաստանի Հանրապետության պետական (գանձապետական) երկարաժամկետ արժեկտրոնային պարտատոմսերի տեղաբաշխման, շրջանառության և մարման սպասարկման կարգը հաստատելու մասին» N 1103-Ն որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

(վերնագիրը, նախաբանը և տեքստ փոփ. 23.02.17 թիվ 159-Ն որոշում)

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 14-ԻՆ

Հավելված N 1

i

ՀՀ կառավարության

2007 թվականի դեկտեմբերի 27-ի

N 1580-Ն որոշման

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ (ԳԱՆՁԱՊԵՏԱԿԱՆ) ԿԱՐՃԱԺԱՄԿԵՏ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

1. Սույն պայմաններով սահմանվում են Հայաստանի Հանրապետության պետական (գանձապետական) կարճաժամկետ պարտատոմսերի (այսուհետ` պարտատոմս) թողարկման պայմանները:

2. Պարտատոմսերը թողարկվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության (այսուհետ` թողարկող) կողմից` Հայաստանի Հանրապետության անունից և ապահովված են պետության ամբողջ ունեցվածքով:

3. Սույն պայմանների համաձայն թողարկված և շրջանառության մեջ գտնվող պարտատոմսերի թողարկման պայմաններում փոփոխություններ չեն կարող նախատեսվել:

4. Պարտատոմսեր կարող են ձեռք բերել իրավաբանական և ֆիզիկական անձինք:

i

5. Պարտատոմսերի թողարկումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի հրամանով, որը հիմք է պարտատոմսերի առաջնային տեղաբաշխում իրականացնելու նպատակով աճուրդներ կազմակերպելու համար: Հրամանում սահմանված թողարկման չափանիշները նախօրոք համաձայնեցվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի (այսուհետ` բանկ) հետ:

(5-րդ կետը փոփ. 20.11.08 թիվ 1354-Ն, 06.10.11 թիվ 1409-Ն որոշումներ)

6. Յուրաքանչյուր թողարկում ձևակերպվում է գլոբալ հավաստագրով` համաձայն N 1 ձևի, երկու բնօրինակից, որոնցից մեկը պահվում է թողարկողի մոտ, իսկ մյուսը` բանկում: Բանկը, հաստատելով գլոբալ հավաստագիրը, արտահայտում է իր համաձայնությունը թողարկման չափանիշներին: Բանկն իրավունք չունի հրաժարվելու թողարկման տեղաբաշխման իրականացումից, հրաժարվելու շրջանառության մեջ գտնվող պարտատոմսերն սպասարկելուց, եթե հաստատել է գլոբալ հավաստագիրը:

i

7. Թողարկողը պարտատոմսերի թողարկման մասին հրամանում ամրագրում է թողարկման օրը, թողարկման ծավալը, գանձապետական պահառուի կողմից ներկայացվող ոչ մրցակցային առաջարկությունների առավելագույն սահմանը, որը չի կարող գերազանցել թողարկման ծավալի 10 տոկոսը, գանձապետական պահառուի միջոցով մեկ ներդրողի կողմից ներկայացվող ոչ մրցակցային հայտի առավելագույն սահմանը, գործակալի կողմից ներկայացվող ոչ մրցակցային առաջարկությունների առավելագույն ծավալը, պարտատոմսի ձեռքբերման համար պահանջարկի նվազագույն ծավալը, քայլը, պոտենցիալ գնորդներին ներկայացվող սահմանափակումները: Գանձապետական պահառուի և գործակալների կողմից ներկայացվող ոչ մրցակցային առաջարկությունների բավարարվող առավելագույն ծավալը չի կարող գերազանցել թողարկման ծավալի 30 տոկոսը:

(7-րդ կետը փոփ. 21.07.16 թիվ 785-Ն որոշում)

i

7.1. Պարտատոմսերի յուրաքանչյուր թողարկմանը շնորհվում է ԱյԷսՕ (ISO) 6166 ստանդարտի արժեթղթերի միջազգային տարբերակիչ ծածկագիր (այսուհետ` պետական գրանցման համար):

(7.1-ին կետը լրաց. 21.07.16 թիվ 785-Ն որոշում)

8. Պարտատոմսերի տեղաբաշխումն իրականացվում է բանկի կողմից կազմակերպվող փակ աճուրդների միջոցով:

9. Թողարկողը պարտավոր է սահմանված ժամկետներում թողարկել և ապահովել իր կողմից թողարկված պարտատոմսերի մարումը:

10. Թողարկողն իրավասու է հետ գնելու իր կողմից թողարկված պարտատոմսերը:

11. (11-րդ կետն ուժը կորցրել է 23.02.17 թիվ 159-Ն որոշում)

i

12. Գործակալները և գանձապետական պահառուն հանդես են գալիս որպես ենթապահառուներ, իրականացնում են պարտատոմսերով հավաստվող իրավունքների գրանցումները, պարտատոմսերի հաշվառումը, հաշիվների վարումը: Գործակալներն իրականացնում են նշված լիազորությունները` թողարկողի և բանկի հետ համապատասխան պայմանագիր կնքելուց հետո:

i

13. Պարտատոմսերը ոչ փաստաթղթային (ոչ թղթային եղանակով թողարկված) արժեթղթեր են: Պարտատոմսերով հավաստված իրավունքների պաշտոնական ամրագրումն իրականացվում է հատուկ հաշիվներում (դեպո հաշիվներում)` համապատասխան գրառումներ կատարելու միջոցով (այսուհետ` պարտատոմսերի դեպո հաշվառում): Պարտատոմսերի դեպո հաշվառումն իրականացվում է կենտրոնական պահառուի (այսուհետ` պահառու) և ենթապահառուների մոտ դեպո հաշիվներ վարելով: Պարտատոմսերի սեփականության իրավունքը ձեռք է բերվում այդ պարտատոմսերը պահառուի կամ ենթապահառուի մոտ սեփականատիրոջ կամ անվանատիրոջ անվամբ բացված դեպո հաշվում մուտքագրվելուց հետո: Պարտատոմսերի սեփականատիրոջը կամ անվանատիրոջը, ըստ պահանջի, տրվում է տեղեկանք պարտատոմսերի դեպո հաշվի մասին` համաձայն NN 2 և 3 ձևերի:

(13-րդ կետը փոփ. 06.03.14 թիվ 237-Ն որոշում)

(1-ին հավելվածը փոփ. 06.06.13 թիվ 604-Ն որոշում)

Ձև N 1

ՀՀ պետական (գանձապետական) կարճաժամկետ

պարտատոմսերի թողարկման պայմանների

Օրինակ N _____

ԳԼՈԲԱԼ ՀԱՎԱՍՏԱԳԻՐ N ____

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ (ԳԱՆՁԱՊԵՏԱԿԱՆ) ԿԱՐՃԱԺԱՄԿԵՏ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ

Սույն գլոբալ հավաստագիրը կազմված է ՀՀ պետական (գանձապետական) պարտատոմսերի N ___ թողարկման ամբողջ ծավալի համար: Պարտատոմսերը թողարկվում են համաձայն ՀՀ օրենսդրության: ՀՀ ֆինանսների նախարարի հրամանով հաստատվել են թողարկման հիմնական հետևյալ չափանիշները`

պետական գրանցման համարը` _____________,

թողարկման ծավալը` _____________ դրամ,

պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդի օրը` ____ __________ 200 թ.,

պարտատոմսերի մարման օրը` ____ _____________ 200 թ.:

Պարտատոմսերի շրջանառությունն իրականացվում է համաձայն ՀՀ կառավարության 2007 թ. դեկտեմբերի 27-ի N 1580-Ն որոշմամբ հաստատված ՀՀ պետական (գանձապետական) կարճաժամկետ պարտատոմսերի տեղաբաշխման, շրջանառության, հետգնման և մարման սպասարկման կարգի:

Սույն գլոբալ հավաստագիրը կազմված է երկու բնօրինակից` յուրաքանչյուր կողմին մեկական օրինակ:

ՀՀ ֆինանսների

նախարար  __________________ ______________________

                           (ստորագրությունը)    (անունը, ազգանունը)

քաղ. Երևան ____ ____________ 200 թ.

Թողարկման չափանիշները համաձայնեցված են ՀՀ կենտրոնական բանկի հետ:

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ __________________ _____________________

(ստորագրությունը)  (անունը, ազգանունը)

քաղ. Երևան ____ ____________ 200 թ.

__________________________________________________________________________

Մարումը կատարվել է _____ ___________ 200 թ.

    ՀՀ ֆինանսների                              ՀՀ կենտրոնական բանկի

               նախարար                               նախագահ

   _______________________                     _______________________

   (օրը, ամիսը, տարեթիվը)                      (օրը, ամիսը, տարեթիվը)

Ձև N 2

ՀՀ պետական (գանձապետական) կարճաժամկետ

պարտատոմսերի թողարկման պայմանների

ՀՀ կենտրոնական բանկ, արժեթղթերի հաշվառման և հաշվարկների

էլեկտրոնային համակարգ

ՏԵՂԵԿԱՆՔ

__________________________ ՍԵՓԱԿԱՆ ԵՎ (ԿԱՄ) ՆԵՐԴՐՈՂՆԵՐԻ

(ենթապահառուի անվանումը)

ԴԵՊՈ ՀԱՇԻՎՆԵՐԻ ՄԱՍԻՆ

_______________________ դրությամբ

(օրը, ամիսը, տարեթիվը)

._________________________________________________________________________.

|Արժեթղթերի  |Թողարկման|Մինչև     |Ազատ      |Գրավադրված |Արգելանքի տակ   |

|պետական     |ամսաթիվը |մարումը   |արժեթղթերի|արժեթղթերի |դրված արժեթղթերի|

|գրանցման    |         |օրերի թիվը|ծավալը    |ծավալը     |ծավալը          |

|համարը      |         |          |          |           |                |

|____________|_________|__________|__________|___________|________________|

Ընդամենը

ՀՀ կենտրոնական բանկի բանկային

գործառնությունների բաժնի պետ __________________ _____________________

(ստորագրությունը)  (անունը, ազգանունը)

    Պատասխանատու կատարող         __________________  _____________________

                                  (ստորագրությունը)   (անունը, ազգանունը)

Ձև N 3

ՀՀ պետական (գանձապետական) կարճաժամկետ

պարտատոմսերի թողարկման պայմանների

ՏԵՂԵԿԱՆՔ

____________________________ ԴԵՊՈ ՀԱՇՎԻ ՄԱՍԻՆ

(ներդրողի անունը, անվանումը)

____________________________ դրությամբ

(օրը, ամիսը, տարեթիվը)

._________________________________________________________________________.

|Արժեթղթերի  |Թողարկման|Մինչև     |Ազատ      |Գրավադրված |Արգելանքի տակ   |

|պետական     |ամսաթիվը |մարումը   |արժեթղթերի|արժեթղթերի |դրված արժեթղթերի|

|գրանցման    |         |օրերի թիվը|ծավալը    |ծավալը     |ծավալը          |

|համարը      |         |          |          |           |                |

|____________|_________|__________|__________|___________|________________|

|____________|_________|__________|__________|___________|________________|

|____________|_________|__________|__________|___________|________________|

._________________________________________________________________________.

Ընդամենը

Ենթապահառուի լիազոր անձանց  __________________ _____________________

(ստորագրությունը)  (անունը, ազգանունը)

__________________ _____________________

(ստորագրությունը)  (անունը, ազգանունը)

Դ.Կ.

Հավելված N 2

i

ՀՀ կառավարության

2007 թվականի դեկտեմբերի 27-ի

N 1580-Ն որոշման

ԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ (ԳԱՆՁԱՊԵՏԱԿԱՆ) ԿԱՐՃԱԺԱՄԿԵՏ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ, ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ, ՀԵՏԳՆՄԱՆ ԵՎ ՄԱՐՄԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ

1. Սույն կարգով սահմանվում են պետական (գանձապետական) կարճաժամկետ պարտատոմսերի (այսուհետ` պարտատոմս) տեղաբաշխման, շրջանառության, հետգնման և մարման սպասարկման կանոնները:

I. ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԸ, ՍՈՒՅՆ ԿԱՐԳՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

i

2. Սույն կարգի համաձայն պարտատոմսերի շուկայի մասնակիցներն են թողարկողը, բանկը, գործակալները, անվանատերերը և ներդրողները:

(2-րդ կետը փոփ. 06.03.14 թիվ 237-Ն որոշում)

3. Սույն կարգի համաձայն պարտատոմսերի շուկայում պահառուական գործունեությունն ապահովող ենթակառուցվածքներ են կենտրոնական պահառուն (այսուհետ` պահառու) և ենթապահառուները:

4. Սույն կարգում օգտագործվող հիմնական հասկացություններն են`

i

1) թողարկող` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունն է, որը գործում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան և պարտավորություն է կրում պարտատոմսերի սեփականատերերի առջև` պարտատոմսերով ամրագրված իրավունքների իրականացման ժամանակ.

2) բանկ` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկն է, որը «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն թողարկողի ֆինանսական գործակալն է: Պարտատոմսերի առաջնային և երկրորդային շուկաների սպասարկման նպատակով բանկը հանդես է գալիս որպես պահառու, իրականացնում է պարտատոմսերով հավաստվող իրավունքների գրանցումը, համապատասխան գործարքների վերջնահաշվարկը և վերահսկում ենթապահառուներին.

3) գորխակալ` յուրաքանչյուր առևտրային բանկ, վարկային կազմակերպություն և այլ ֆինանսական կազմակերպություն, որը թողարկողի և բանկի հետ կնքել է պարտատոմսերի շուկայում գործակալի գործառույթների կատարման մասին պայմանագիր: Պարտատոմսերով գործարքների իրականացման ժամանակ գործակալը գործում է իր անունից` իր հաշվին կամ իր անունից` ներդրողի հաշվին` նրա հանձնարարությամբ.

4) ներդրող` յուրաքանչյուր իրավաբանական կամ ֆիզիկական անձ, որը, համաձայն սույն կարգի և գործող օրենսդրության, սեփականության իրավունքով ձեռք է բերում պարտատոմսեր և չի հանդիսանում գործակալ: Ներդրողն այդ իրավունքի իրականացման համար պարտավոր է ենթապահառուի հետ կնքել պայմանագիր, որով սահմանվում են ենթապահառուի կողմից ներդրողների պարտատոմսերի պահառության կարգը, գործակալի դեպքում` նաև ներդրողի կողմից պարտատոմսերի ձեռքբերման, տնօրինման և վաճառքի կարգը, ինչպես նաև կողմերի իրավունքները և պարտավորությունները: Գործակալը և գործակալ չհանդիսացող` Հայաստանի Հանրապետության տարածքում գործող առևտրային բանկերը (այսուհետ` գործակալ չհանդիսացող բանկեր) պարտատոմսերի թողարկումների առաջնային տեղաբաշխման ժամանակ կարող են հանդես գալ որպես ներդրող` սույն կարգով սահմանված ընթացակարգի համաձայն: Գործակալ չհանդիսացող բանկերին պատկանող պարտատոմսերից բխող իրավունքները (սեփականության, գրավի և այլն) ենթակա են գրանցման` անմիջապես պահառուի մոտ.

5) ֆինանսական կազմակերպություն` այն կազմակերպությունը, որին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով թույլատրվում է պետական պարտատոմսերի շուկայում մատուցել ներդրումային ծառայություններ.

6) պետական արժեթղթերի հաշվառման և հաշվարկների իրականացման համակարգ (այսուհետ` համակարգ)` պահառուի մոտ վարվող դեպո հաշիվներում պարտատոմսերի հաշվառման և պարտատոմսերով գործարքների վերջնահաշվարկների իրականացումն ապահովող համակարգ.

7) պահառու` թողարկողի առջև պարտատոմսերի տեղաբաշխման, շրջանառության, հետգնման և մարման սպասարկման պարտավորությունները կրող, պարտատոմսերի թողարկման գլոբալ հավաստագիրը պահող և հաշվառող, պահառուական գործունեություն իրականացնող ենթակառուցվածք: Պահառուի գործառույթներն իրականացնում է բանկը.

8) ենթապահառու` պահառուական գործունեություն իրականացնող ենթակառուցվածք, որում, ըստ առանձին ներդրողների, հաշվառվում են վերջիններիս սեփականության իրավունքով պատկանող պարտատոմսերը: Ենթապահառուի գործառույթներ իրականացնում են գործակալները և գանձապետական պահառուն: Ենթապահառուի գործառույթներ կարող են իրականացնել նաև պահառուի հետ ենթապահառության պայմանագիր ստորագրած այն կազմակերպությունները, որոնց Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով թույլատրվում է արժեթղթերի շուկայում զբաղվել արժեթղթերի պահառությամբ: Ենթապահառուն կարող է բացել և վարել նաև անվանատիրոջ արժեթղթերի հաշիվներ.

9) գանձապետական պահառու` Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի կողմից պարտատոմսերի անմիջական վաճառքի, ներդրողներին պատկանող պարտատոմսերի հաշվառման և սպասարկման համակարգ.

10) թողարկողի դրամական հաշիվ` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության գանձապետական միասնական հաշիվն է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում.

11) աճուրդ` պարտատոմսերի թողարկումների առաջնային տեղաբաշխման նպատակով կազմակերպվող փակ մրցութային գործընթաց, որի ժամանակ պարտատոմս ձեռք բերելու նպատակով գնորդները ներկայացնում են հայտեր.

12) դեպո հաշիվ` պարտատոմսերի հաշվառման համար նախատեսված պահառուի և ենթապահառուի գրառումների բազմություն, որը միավորված է ընդհանուր հատկանիշներով.

13) պատշաճ դեպո հաշվառում` պահառուական գործունեություն իրականացնող անձանց կողմից սույն կարգի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխան դեպո հաշվառման իրականացում.

14) հատուկ դրամական հաշիվ` ոչ բանկ գործակալի համար բանկում բացված դրամական հաշիվ, որը նախատեսվում է պարտատոմսերով և իրավական ակտերով սահմանված այլ գործառնությունների համար: Բանկային օրվա վերջում բանկը զրոյացնում է այդ հաշիվը` հաշվին մնացած միջոցները փոխանցելով ոչ բանկ գործակալի կողմից նախապես սահմանված` Հայաստանի Հանրապետության տարածքում գործող առևտրային բանկում բացված հաշվին.

15) անվանատեր` անձ, որի անունով, առանց սեփականության իրավունքի փոխանցման, հաշվառվում են այլ անձանց պատկանող անվանական արժեթղթերը.

16) անվանատիրոջ արժեթղթերի հաշիվ` արժեթղթերի հաշվի հատուկ տեսակ, որում անվանատիրոջ անունով հաշվառվում են այլ անձանց պատկանող արժեթղթերը: Անվանատիրոջ արժեթղթերի հաշվում հաշվառվող արժեթղթերը չեն ընդգրկվում անվանատիրոջ լուծարային միջոցների մեջ` անվանատիրոջ լուծարման դեպքում: Արժեթղթերով ամրագրված (արժեթղթերից բխող) իրավունքների իրականացման ժամանակ անվանատերը պարտավոր է հետևել հաճախորդի (արժեթղթի սեփականատիրոջ) ցուցումներին.

17) Կենտրոնական դեպոզիտարիա` համաձայն «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի:

(4-րդ կետը փոփ. 06.06.13 թիվ 604-Ն, 06.03.14 թիվ 237-Ն որոշումներ)

II. ԹՈՂԱՐԿՈՂԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

5. Թողարկողն իրավունք ունի թողարկելու պարտատոմսեր` միայն սույն կարգի և պարտատոմսերի թողարկման պայմանների համաձայն:

i

6. Թողարկողն ապահովում է պարտատոմսերի յուրաքանչյուր թողարկմանը ԱյԷսՕ (ISO) 6166 ստանդարտի արժեթղթերի միջազգային տարբերակիչ ծածկագրի (այսուհետ` պետական գրանցման համար) շնորհումը` Համարակալման ազգային գործակալությունների ասոցիացիայի կողմից արժեթղթերի միջազգային տարբերակիչ ծածկագրերի շնորհման ուղեցույցին համապատասխան: Պետական գրանցման համարը նշվում է գլոբալ հավաստագրում:

(6-րդ կետը փոփ. 21.07.16 թիվ 785-Ն որոշում)

7. Թողարկողն իրավունք ունի հետ գնելու բանկի կողմից երկրորդային շուկայից ձեռք բերված պարտատոմսերը` թողարկողի և բանկի միջև փոխհամաձայնեցված գներով:

8. Թողարկողն իրավունք ունի հետ գնելու իր կողմից թողարկված պարտատոմսերը` սույն կարգով նախատեսված եղանակով:

i

9. Թողարկողն իրավունք ունի իր կողմից սահմանված և հրապարակված պետական գանձապետական պարտատոմսերի առաջնային շուկայի մասնակիցների վարքագծի գնահատման և ընտրության կարգին համապատասխան ընտրելու գործակալներ, նրանց հետ կնքելու պայմանագիր և լուծելու այն:

(9-րդ կետը փոփ. 06.06.13 թիվ 604-Ն, 23.02.17 թիվ 159-Ն որոշում)

i

10. Թողարկողը պարտավոր է 1-12 շաբաթ ժամկետայնությամբ պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդի անցկացման օրվանից առնվազն մեկ աշխատանքային օր առաջ` մինչև ժամը 11.00-ն, իսկ 13-52 շաբաթ ժամկետայնությամբ պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդի անցկացման օրվանից առնվազն երեք աշխատանքային օր առաջ` մինչև ժամը 11.00-ն, բանկ փոխանցել պարտատոմսերի թողարկման մասին հրամանը և գլոբալ հավաստագիրը:

(10-րդ կետը փոփ. 20.11.08 թիվ 1354-Ն, 06.10.11 թիվ 1409-Ն, 06.06.13 թիվ 604-Ն որոշումներ)

i

11. Թողարկողը պարտավոր է պարտատոմսերի հետգնման օրվանից առնվազն երեք աշխատանքային օր առաջ` մինչև ժամը 11.00-ն բանկ փոխանցել հետգնման կազմակերպման վերաբերյալ հանձնարարագիրը` համաձայն N 2 ձևի:

(11-րդ կետը փոփ. 06.10.11 թիվ 1409-Ն որոշում)

12. (12-րդ կետն ուժը կորցրել է 06.06.13 թիվ 604-Ն որոշում)

i

13. Թողարկողը պարտավոր է պարտատոմսերի մարման օրը` մինչև ժամը 12:30-ը, ապահովել մարման համար բավարար միջոցների առկայությունը բանկում` իր դրամական հաշվում:

III. ԲԱՆԿԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

14. Բանկը պարտատոմսերի տեղաբաշխման, շրջանառության, հետգնման և մարման սպասարկման գործակալ է:

15. Պարտատոմսերի առաջնային և երկրորդային շուկաների գործարքներն սպասարկելու նպատակով բանկը հանդես է գալիս որպես պահառու, իրականացնում է համապատասխան գործառնությունների հաշվառումը, գործարքներից բխող իրավունքների գրանցումը, վերջնահաշվարկը և վերահսկում ենթապահառուներին: Բանկը թողարկողի անունից, պարտատոմսերի թողարկման մասին հրամանի և գլոբալ հավաստագրի հիման վրա, կազմակերպում և իրականացնում է պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդները, ինչպես նաև պարտատոմսերի մարումները:

16. Բանկը թողարկողի կողմից տրված հետգնման հանձնարարագրի հիման վրա կազմակերպում է պարտատոմսերի հետգնումը (աճուրդը):

17. Բանկը պարտավոր է յուրաքանչյուր գործակալի, գանձապետական պահառուի, ինչպես նաև գործակալ չհանդիսացող բանկի անվանմամբ բացել դեպո հաշիվ: Դեպո հաշիվն առանձնահատուկ է յուրաքանչյուր հաշվետիրոջ համար և պարունակում է նրան բնորոշ ծածկագիր (գրանցման ծածկագիր): Դեպո հաշիվն արտացոլվում է հաշվետիրոջ հետ կնքված պայմանագրում, նշվում հաշվառման փաստաթղթերում և գործարքների գրանցման ժամանակ: Պարտատոմսերի շուկայում գործող գործակալի գրանցման ծածկագիրն օգտագործվում է բոլոր այն պետական պարտատոմսերով իրականացվող գործառնությունների համար, որոնց հաշվառումն իրականացվում է պահառուի կողմից:

18. Բանկը պարտավոր է յուրաքանչյուր ոչ բանկ գործակալի համար բանկում բացել հատուկ դրամական հաշիվ:

i

19. Բանկը ոչ ուշ, քան հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում թողարկողին է ներկայացնում տեղեկանք` համաձայն N 3 ձևի, յուրաքանչյուր շաբաթվա վերջին աշխատանքային օրվա դրությամբ պետական պարտատոմսերի սեփականատերերի և դեպո հաշիվների մնացորդների մասին:

(19-րդ կետը փոփ. 06.06.13 թիվ 604-Ն որոշում)

20. (20-րդ կետն ուժը կորցրել է 06.06.13 թիվ 604-Ն որոշում)

i

21. Եթե տեղաբաշխվող թողարկման պարտատոմսերի իրացումից ստացված հասույթը գերազանցում է նույն օրը մարվող թողարկման պարտավորությունների կատարմանն ուղղված միջոցների գումարը, ապա բանկը պարտավոր է գերազանցող գումարը հաշվեգրել թողարկողի դրամական հաշվին:

22. Բանկը թողարկողին է տրամադրում օրական տեղեկատվություն` համաձայն N 4 ձևի, պարտատոմսերի երկրորդային շուկայում կայացած գործարքների մասին` ոչ ուշ, քան գործարքների կնքման օրվան հաջորդող աշխատանքային օրվա վերջը:

i

23. Բանկը պարտավոր է իր տնային էջում թողարկման մասին հրամանն ստանալու օրը հրապարակել թողարկողի կողմից հաստատված պարտատոմսերի թողարկման հրամանով սահմանված չափանիշները, հետգնման օրվանից ոչ ուշ, քան երեք աշխատանքային օր առաջ հրապարակել հետգնման կազմակերպման մասին հանձնարարագրով սահմանված չափանիշները:

(23-րդ կետը փոփ. 20.11.08 թիվ 1354-Ն, 06.10.11 թիվ 1409-Ն, 06.06.13 թիվ 604-Ն որոշումներ)

24. Բանկը պարտավոր է աճուրդի անցկացման օրվանից ոչ ուշ, քան հաջորդ աշխատանքային օրը թողարկողին ներկայացնել թողարկման տեղաբաշխման մասին հաշվետվություններ` համաձայն NN 8, 9, 10 և 11 ձևերի:

25. Պարտատոմսերի մարման օրվանից ոչ ուշ, քան երեք աշխատանքային օր հետո բանկը պարտավոր է թողարկողին ներկայացնել մարված թողարկման գլոբալ հավաստագիրը:

IV. ԳՈՐԾԱԿԱԼՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

26. Գործակալն իրավունք ունի իր անունից` իր հաշվին, կամ իր անունից` ներդրողի հանձնարարությամբ, ներդրողի հաշվին, մրցակցային և ոչ մրցակցային առաջարկություններով մասնակցելու պարտատոմսերի առաջնային տեղաբաշխման աճուրդին:

27. Գործակալը հանդիսանում է ենթապահառու և վարում է իր ներդրողների դեպո հաշիվները:

28. Ոչ բանկ գործակալների պարտատոմսերով գործառնությունների դրամական հաշվարկներն իրականացվում են բանկում բացված հատուկ դրամական հաշվի միջոցով:

29. Գործակալը, որպես ենթապահառու, պատասխանատվություն է կրում սահմանված կարգի համաձայն իր մոտ եղած դեպո հաշիվների ոչ պատշաճ վարման, հաշվետվությունների չներկայացնելու և բանկի կողմից ներկայացվող այլ պահանջների ոչ պատշաճ կատարման համար: Դեպո հաշվառման ոչ պատշաճ վարման դեպքում գործակալի նկատմամբ պատասխանատվության միջոցներ են կիրառվում` համաձայն թողարկողի, բանկի և գործակալի միջև կնքված պայմանագրի:

30. Գործակալն իրավունք ունի մասնակցելու պարտատոմսերի առաջնային տեղաբաշխման աճուրդին` սույն կարգով սահմանված պայմանների համաձայն:

31. Գործակալն իրավունք ունի մասնակցելու պարտատոմսերի հետգնմանը` սահմանված ընթացակարգի համաձայն:

32. Գործակալը պարտավոր է պարտատոմսերի առաջնային և երկրորդային շուկաների գործառնություններն իրականացնելու համար անհրաժեշտ չափով դրամական միջոցներ ապահովել իր համապատասխան հաշվում:

33. Պարտատոմսերի շուկայում գործակալի կարգավիճակ կարող է ունենալ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող այն առևտրային բանկը, վարկային կազմակերպությունը և ֆինանսական կազմակերպությունը, որը դիմել է թողարկողին համապատասխան կարգավիճակ ստանալու համար, բավարարում է թողարկողի կողմից սահմանված չափանիշները և որի հետ թողարկողը և բանկը կնքել են պայմանագիր:

34. Գործակալը կարող է զրկվել իր կարգավիճակից` թողարկողի որոշմամբ` համաձայն թողարկողի, բանկի և գործակալի միջև կնքված պայմանագրի: Կարգավիճակից զրկելու մասին որոշումն ուժի մեջ է մտնում, և գործակալի պայմանագիրը դադարում է որոշման ընդունման օրվանից մեկ ամիս հետո: Բանկը և գործակալը որոշման մասին տեղեկացվում են որոշման ընդունման պահից մեկ աշխատանքային օրվա ընթացքում:

35. (35-րդ կետն ուժը կորցրել է 06.06.13 թիվ 604-Ն որոշում)

i

36. Գործակալը պարտավոր է սահմանել պարտատոմսերով հաճախորդների սպասարկման պայմաններ, որոնք պետք է համապատասխանեն բանկի որոշմամբ սահմանված պահանջներին:

V. ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՊԱՀԱՌՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

37. Պահառության գործունեության օբյեկտ են հանդիսանում պարտատոմսերը: Պարտատոմսերի պահառության գործունեությունը պարտատոմսերով հավաստվող իրավունքների գրանցման գործունեությունն է:

i

38. Պարտատոմսերով հավաստված իրավունքների պաշտոնական ամրագրումը, ինչպես նաև այդ իրավունքների փոխանցումը, վերապահումը և սահմանափակումն իրականացվում են պահառուի և ենթապահառուների մոտ վարվող դեպո հաշիվների վրա պարտատոմսերի վերաբերյալ համապատասխան գրառումներ կատարելու միջոցով:

(38-րդ կետը փոփ. 06.03.14 թիվ 237-Ն որոշում)

39. Պահառուի գործառույթները կատարում է բանկը, իսկ ենթապահառուների գործառույթները` գործակալները և գանձապետական պահառուն, ինչպես նաև պահառուի հետ ենթապահառության պայմանագիր ստորագրած այն կազմակերպությունները, որոնց Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով թույլատրվում է արժեթղթերի շուկայում զբաղվել արժեթղթերի պահառությամբ:

40. Պահառուն իր իրավական ակտերով սահմանում է պարտատոմսերի պահառության գործունեության կարգը, պահանջները և պայմանները, դեպո հաշվառման կարգը, պահառուի և ենթապահառուների մոտ վարվող դեպո հաշիվների տեսակները, դեպո հաշվեհամարների ծածկագրավորման կարգը, պարտատոմսերով գործառնությունների իրականացման համար հիմք հանդիսացող փաստաթղթերին ներկայացվող պահանջները և պարտադիր վավերապայմանները: Պահառուի կողմից սահմանված նորմերը ենթապահառուների համար պարտադիր բնույթ են կրում:

VI. ՊԵՏԱԿԱՆ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ՀԱՇՎԱՐԿՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ

41. Համակարգի գործունեությունը կանոնակարգվում է Հայաստանի Հանրապետության օրենքներով, այլ նորմատիվ իրավական ակտերով և համաձայնագրերով:

42. Համակարգի օպերատորի գործառույթները կատարում է բանկը:

43. Բանկն իր իրավական ակտերով սահմանում է համակարգում մասնակցության չափանիշները, պարտատոմսերով գործառնությունների իրականացման ընթացակարգերը, պարտատոմսերով գործառնությունների իրականացման համար հիմք հանդիսացող փաստաթղթերի (աճուրդի հայտեր, առք ու վաճառքի, ազատ առաքման, գրավադրման վերաբերյալ հանձնարարականներ և այլն) ներկայացման կարգը, համակարգի միջոցով վերջնահաշվարկների իրականացման ընթացակարգերը, հաշվարկների կանոնները, համակարգի գործառնական ժամերը և համակարգի գործունեությանը և աշխատանքի տեխնոլոգիային վերաբերող այլ դրույթներ:

44. Համակարգի միջոցով հաշվարկներ կարող են իրականացնել միայն համակարգի մասնակից հանդիսացող անձինք: Ներդրողների (բացառությամբ գործակալ չհանդիսացող առևտրային բանկերի) պարտատոմսերով գործարքների դեպո և դրամական հաշվարկները կատարվում են գործակալների և գանձապետական պահառուի միջոցով:

45. Համակարգի մասնակիցների կողմից երկրորդային շուկայում պարտատոմսերով իրականացվող գործարքները կատարվում են երկու փուլով` գործարքների հետ կապված պայմանների համաձայնեցումը (պայմանագրի կնքումը) կատարվում է անմիջապես մասնակցող կողմերի միջև համակարգից դուրս, իսկ պարտատոմսերի հաշվառումը, պարտատոմսերով գործառնությունները, դեպո և անհրաժեշտության դեպքում դրամական հաշվարկներն իրականացվում են համակարգի միջոցով:

46. Համակարգի միջոցով վերջնահաշվարկներն իրականացվում են`

1) համակարգում վարվող մասնակիցների դեպո հաշիվների միջոցով (պարտատոմսերով հաշվարկների համար).

2) բանկում վարվող մասնակիցների դրամային հաշիվների միջոցով (դրամական հաշվարկների համար):

47. Բանկ չհանդիսացող գործակալների դրամական հաշվարկները կատարվում են սույն կարգի 4-րդ կետով սահմանված հատուկ դրամական հաշվով:

48. Համակարգն ապահովում է պարտատոմսերի և դրամական միջոցների վերջնահաշվարկների իրականացումը` ԴիՎիՓի (առաքում` վճարման դիմաց) սկզբունքով: Պարտատոմսերի ազատ առաքման դեպքում համակարգն ապահովում է պարտատոմսերով վերջնահաշվարկները` առանց դրամական միջոցների փոխանցման:

VII. ԳԱՆՁԱՊԵՏԱԿԱՆ ՊԱՀԱՌՈՒՆ

i

49. Գանձապետական պահառուի միջոցով պարտատոմսերի ձեռքբերումը, ինչպես նաև գանձապետական պահառուի կողմից իրականացվող գործառնությունների արարողակարգերը սահմանվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի հրամանով հաստատված գանձապետական պահառուի գործունեության կարգով:

50. Աճուրդին գանձապետական պահառուի միջոցով հայտերը ներկայացնելու առավելագույն սահմանը որոշում է թողարկողը: Մեկ ներդրողի կողմից ներկայացվող առաջարկության ծավալը սահմանում է թողարկողը:

51. Գանձապետական պահառուն, որպես ենթապահառու, պարտավոր է յուրաքանչյուր ուրբաթ օրվա դրությամբ պահառուին ներկայացնել հաշվետվություն` համաձայն N 12 ձևի, իր մոտ հաշվառվող պարտատոմսերի մասին: Հաշվետվությունը ներկայացնելու առավելագույն ժամկետը սահմանվում է հաջորդ առաջին աշխատանքային օրվա ժամը 17:00-ն:

52. Գանձապետական պահառուն, որպես ենթապահառու, պատասխանատվություն է կրում սահմանված կարգով իր մոտ եղած դեպո հաշիվների ոչ պատշաճ վարման, հաշվետվությունները չներկայացնելու և բանկի կողմից ենթապահառուի գործունեությանը ներկայացվող այլ պահանջների ոչ պատշաճ կատարման համար:

VIII. ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ԿԱՐԳԸ: ԱՃՈՒՐԴԸ

53. Աճուրդի անցկացման նպատակով բանկում ստեղծվում է աշխատանքային խումբ` թողարկողի և բանկի մեկական ներկայացուցիչներից:

54. Պարտատոմսերի առաջնային տեղաբաշխման աճուրդին կարող են մասնակցել գործակալները և գանձապետական պահառուն (այսուհետ` աճուրդի մասնակիցներ): Ներդրողները, այդ թվում` նաև գործակալ չհանդիսացող առևտրային բանկերը (այսուհետ` ներդրողներ) աճուրդին կարող են մասնակցել իրենց հետ պայմանագիր կնքած գործակալի միջոցով` նրան ներկայացնելով պարտատոմսերի ձեռքբերման մասին հայտ` համաձայն N 13 ձևի: Գործակալը, որը գործակալ չհանդիսացող առևտրային բանկի համար աճուրդի ժամանակ ձեռք է բերել պարտատոմսեր, պարտավոր է աճուրդի ավարտից հետո նույն օրվա ընթացքում դրանք փոխանցել պահառուի մոտ վարվող առևտրային բանկի դեպո հաշվին:

55. Գործակալն աճուրդին կարող է մասնակցել համաձայն հետևյալ պայմանների`

1) գործակալն իրավունք ունի յուրաքանչյուր աճուրդի ներկայացնելու մրցակցային և ոչ մրցակցային առաջարկություններով հայտեր: Գործակալը կարող է մրցակցային և ոչ մրցակցային առաջարկություններ ներկայացնել ինչպես իր անունից իր հաշվին, այնպես էլ` իր անունից` ներդրողի հանձնարարությամբ, ներդրողի հաշվին.

2) գործակալն իրավունք ունի յուրաքանչյուր աճուրդի ներկայացնելու ոչ մրցակցային առաջարկություններ (ներառված են ինչպես գործակալի սեփական, այնպես էլ ներդրողների հանձնարարությամբ արված առաջարկությունները)` իր կողմից ներկայացված մրցակցային առաջարկությունների առավելագույնը 20 տոկոսի չափով.

3) գործակալն իրավունք ունի յուրաքանչյուր աճուրդի իր անունից իր հաշվին ներկայացնելու առավելագույնը 20 մրցակցային և մեկ ոչ մրցակցային առաջարկություններ: Գործակալն իրավունք ունի յուրաքանչյուր աճուրդի իր անունից ներդրողի հաշվին ներկայացնելու առավելագույնը 20 մրցակցային և մեկ ոչ մրցակցային առաջարկություն.

4) գործակալի կողմից յուրաքանչյուր թողարկման տեղաբաշխման աճուրդին ներկայացվող իր սեփական առաջարկությունների ծավալը չի կարող գերազանցել այդ թողարկման ծավալը: Գործակալի կողմից յուրաքանչյուր թողարկման տեղաբաշխման աճուրդի ներդրողների հաշվին ներկայացվող առաջարկությունների ծավալը չի սահմանափակվում:

56. Գանձապետական պահառուն աճուրդին կարող է մասնակցել համաձայն հետևյալ պայմանների`

1) ներդրողների հանձնարարությամբ` ներդրողների հաշվին ներկայացնելով միայն ոչ մրցակցային առաջարկություն.

2) հայտում նշված ոչ մրցակցային առաջարկության ծավալը չպետք է գերազանցի թողարկողի կողմից պարտատոմսերի թողարկման մասին հրամանով սահմանված գանձապետական պահառուի կողմից պարտատոմսերի ձեռքբերման առավելագույն չափը:

57. Աճուրդի անցկացման ընթացակարգը սահմանվում է բանկի կողմից` համաձայնեցնելով թողարկողի հետ: Այդ ընթացակարգով սահմանվում են աճուրդի մասնակիցների կողմից հայտերի կազմման, ներկայացման, ընդունման, ստուգման, բավարարման պայմանները, աճուրդի արդյունքների ամփոփման և հրապարակման կարգը, բանկի և թողարկողի միջև ներկայացվող հաշվետվությունների ձևերը, արտակարգ իրավիճակներում աճուրդի ընդհատման, վերսկսման, աճուրդը չեղյալ հայտարարելու դեպքերը և կարգը, աճուրդի հետ կապված այլ դրույթներ:

i

57.1. Աճուրդին ներկայացվող հայտերում պարտատոմսերի գինը հաշվարկվում է` համաձայն հետևյալ բանաձևի`

ԱԱ ԳԳ = ______________, 1+(ԵԿ.0)/360

որտեղ`

ԱԱ-ն պարտատոմսի անվանական արժեքն է,

ԳԳ-ն պարտատոմսի գնման (վաճառքի) գինն է,

ԵԿ-ն տարեկան եկամտաբերությունն է (%),

0-ն մինչև մարում օրերի թիվն է,

360-ը տարվա օրերի թիվն է` ընդունված պայմանականորեն:

(57.1.-ին կետը լրաց. 06.06.13 թիվ 604-Ն որոշում)

i

57.2 Պարտատոմսերի առաջնային տեղաբաշխման աճուրդների արդյունքներով գործարքները կարող են իրականացվել (T+n) սկզբունքով, եթե տեղաբաշխումն իրականացվում է «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ի կողմից: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ի կողմից աճուրդի անցկացման ընթացակարգը սահմանվում է «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ի կողմից` համաձայնեցնելով թողարկողի հետ:

(57.2-րդ կետը լրաց. 12.12.13 թիվ 1389-Ն որոշում)

IX. ԵՐԿՐՈՐԴԱՅԻՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ

58. Պարտատոմսերի շրջանառությունը երկրորդային շուկայում պարտատոմսերի առք ու վաճառքի (այդ թվում` նաև ռեպո, հակադարձ ռեպո) գործարքների իրականացումն է, ինչպես նաև պարտատոմսերի ազատ առաքումը:

59. Պարտատոմսերի առք ու վաճառքի գործարքները կնքվում են սույն կարգին և արժեթղթերի համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ պահանջներին համապատասխան:

60. Երկրորդային շուկայում պարտատոմսերի շրջանառության կարգը սահմանում է բանկը` համաձայնեցնելով թողարկողի հետ:

X. ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԳՐԱՎԱԴՐՈՒՄԸ

61. Պարտատոմսերի գրավադրման կանոնները սահմանում է բանկը` համաձայնեցնելով թողարկողի հետ: Բանկի կողմից հաստատված` Հայաստանի Հանրապետության պետական (գանձապետական) պարտատոմսերի գրավի հետ կապված գործառնությունների իրականացման կարգով, համաձայն Հայաստանի Հանրապետության օրենսդրության և սույն կարգի, սահմանվում են պարտատոմսերի նկատմամբ գրավի իրավունքի և գրավի դադարման գրանցման կարգը, ինչպես նաև գրավի տակ գտնվող պարտատոմսերի շրջանառության և մարման կարգը:

XI. ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՀԵՏԳՆՄԱՆ ԿԱՐԳԸ

62. Թողարկողը կարող է հետ գնել իր կողմից թողարկված պարտատոմսերը: Թողարկողի կողմից հետ գնված պարտատոմսերը հաշվառվում են թողարկողի համապատասխան հաշվում:

63. Հետգնմանը կարող են մասնակցել բոլոր գործակալները: Հետգնման համար կարող են ներկայացվել առաջարկություններ` միայն նախապես հայտարարված եկամտաբերությամբ: Հետգնման առարկա կարող են լինել միայն առանց որևէ սահմանափակումների (ազատ) պարտատոմսերը: Գործակալը կարող է առաջարկություններ ներկայացնել ինչպես իր անունից` իր սեփական պարտատոմսերի, այնպես էլ իր անունից` ներդրողի հանձնարարությամբ, վերջինիս պատկանող պարտատոմսերի վերաբերյալ:

64. Թողարկողը պարտավոր է հետ գնել պարտատոմսերի այն ծավալը, որն առաջարկում են վաճառել հետգնման մասնակիցները: Պարտատոմսերի հետգնումն իրականացվում է բանկի կողմից սահմանված ընթացակարգերի համաձայն:

i

64.1. Հետգնման ներկայացվող հայտերում պարտատոմսերի գինը հաշվարկվում է` համաձայն սույն կարգի 57.1-ին կետով սահմանված բանաձևի:

(64.1.-ին կետը լրաց. 06.06.13 թիվ 604-Ն որոշում)

XII. ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՄԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

65. Շրջանառությունում գտնվող պարտատոմսերի մարումը կատարվում է թողարկողի կողմից սահմանված մարման օրը` մինչև ժամը 12:30-ը:

66. Եթե պարտատոմսերի մարման օրը Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն ոչ աշխատանքային օր է, ապա պարտատոմսերի մարումն իրականացվում է հաջորդ աշխատանքային օրը:

67. Եթե պարտատոմսերի մարման օրը կա այլ պետական պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ, ապա մարման և աճուրդի գործառնությունները կարող են կատարվել միաժամանակ` հաշվանցի սկզբունքով:

68. Պարտատոմսերի մարումն իրականացվում է բանկի կողմից սահմանված ընթացակարգերի համաձայն:

(2-րդ հավելվածը փոփ. 06.06.13 թիվ 604-Ն որոշում)

Ձև N 1

i

ՀՀ պետական (գանձապետական) կարճաժամկետ

պարտատոմսերի տեղաբաշխման, շրջանառության

և մարման սպասարկման կարգի

Պետական (գանձապետական) պարտատոմսերի թողարկման պետական գրանցման համարը

(1-ին ձևն ուժը կորցրել է 21.07.16 թիվ 785-Ն որոշում)

Ձև N 2

ՀՀ պետական (գանձապետական) կարճաժամկետ

պարտատոմսերի տեղաբաշխման, շրջանառության,

հետգնման և մարման սպասարկման կարգի

ՀԱՆՁՆԱՐԱՐԱԳԻՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻՆ

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը հանձնարարում է ___ ________ 200 թ. ժամը _____ -ին կազմակերպել ______ թողարկման պարտատոմսերի հետգնում` _____ տարեկան եկամտաբերությամբ:

Հետգնմանը կարող են մասնակցել գործակալները: Պարտատոմսերի հետգնման համար նախատեսվող միջոցները (_____ դրամ գումարով) կուտակված կլինեն միասնական գանձապետական հաշվին` հետգնմանը նախորդող օրը:

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի

նախարարի տեղակալ-գլխավոր գանձապետ _________________ __________________

(ստորագրությունը) (անունը, ազգանունը)

Ձև N 3

i

ՀՀ պետական (գանձապետական) կարճաժամկետ

պարտատոմսերի տեղաբաշխման, շրջանառության,

հետգնման և մարման սպասարկման կարգի

ՏԵՂԵԿԱՆՔ 1. ՊԵՏԱԿԱՆ (ԳԱՆՁԱՊԵՏԱԿԱՆ) ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԵՐԻ ՄԱՍԻՆ

(200 թ. ___________ -ի դրությամբ)

.________________________________________________________________.

|                               | Պարտատոմսերի ծավալը (հազ. դրամ)|

|_______________________________|________________________________|

|ՀՀ կենտրոնական բանկ *          |                                |

|_______________________________|________________________________|

|Ռեզիդենտ գործակալ բանկեր       |                                |

|_______________________________|________________________________|

|Ռեզիդենտ ոչ գորխակալ բանկեր    |                                |

|_______________________________|________________________________|

|   ընդամենը` ռեզիդենտ բանկեր   |                                |

|_______________________________|________________________________|

|Ռեզիդենտ ոչ բանկ գործակալներ   |                                |

|_______________________________|________________________________|

|Ռեզիդենտ ոչ բանկ ներդրողներ    |                                |

|_______________________________|________________________________|

|   ընդամենը` ռեզիդենտներ       |                                |

|_______________________________|________________________________|

|Ոչ ռեզիդենտ բանկեր             |                                |

|_______________________________|________________________________|

|Ոչ ռեզիդենտ ոչ բանկ ներդրողներ |                                |

|_______________________________|________________________________|

|   ընդամենը` ոչ ռեզիդենտներ    |                                |

|_______________________________|________________________________|

|Ռեզիդենտ անվանատերեր           |                                |

|_______________________________|________________________________|

|Ոչ ռեզիդենտ անվանատերեր        |                                |

|_______________________________|________________________________|

|Ընդամենը անվանատերեր           |                                |

|_______________________________|________________________________|

|   Ընդամենը                    |                                |

.________________________________________________________________.

* Ռեպո -

2. ԴԵՊՈ ՀԱՇՎԻ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԵՐԻ ՄԱՍԻՆ

._________________________________________________________________________.

|Ենթա-   |Սեփական|Ներ-   |Սեփական|Ներդրող|Սեփական|Ներդրող-|Ընդա-  |Ընդա-  |

|պահառուի|պետական|դրողի  |միջին  |ների   |երկարա-|ների    |մենը`  |մենը`  |

|ծածկա-  |կարճա- |պետական|ժամկե- |միջին  |ժամկետ |երկարա- |սեփական|ներ-   |

|գիրը    |ժամկետ |կարճա- |տայնու-|ժամկե- |պարտա- |ժամկետ  |պարտա- |դրողի  |

|        |պարտա- |ժամկետ |թյան   |տայնու-|տոմսերի|պարտա-  |տոմսերը|պարտա- |

|        |տոմսերի|պարտա- |պարտա- |թյան   |ծավալը |տոմսերի |       |տոմսերը|

|        |ծավալը |տոմսերի|տոմսերի|պարտա- |       |ծավալը  |       |       |

|        |       |ծավալը |ծավալը |տոմսերի|       |        |       |       |

|        |       |       |       |ծավալը |       |        |       |       |

|________|_______|_______|_______|_______|_______|________|_______|_______|

._________________________________________________________________________.

ՀՀ կենտրոնական բանկի կողմից ___________________ ____________________

                                 (ստորագրությունը)    (անունը, ազգանունը)

(3-րդ կետը ձևը. 06.03.14 թիվ 237-Ն որոշում)

Ձև N 4

i

ՀՀ պետական (գանձապետական) կարճաժամկետ

պարտատոմսերի տեղաբաշխման, շրջանառության,

հետգնման և մարման սպասարկման կարգի

ՏԵՂԵԿԱՆՔ

20  թ. ____________ _____ -ին ՀՀ կենտրոնական բանկի կողմից պետական (գանձապետական) պարտատոմսերի երկրորդային շուկայում կատարված առքուվաճառքի գործառնությունների մասին

.___________________________________________________________.

|Թողարկումը|Գործարքի գինը|Գործարքի ծավալը|Եկամտաբերությունը |

|          |             |               |      (%)         |

|__________|_____________|_______________|__________________|

|__________|_____________|_______________|__________________|

.___________________________________________________________.

200 թ. _____ ___ -ին պետական (գանձապետական) պարտատոմսերի երկրորդային

շուկայում կատարված գործառնությունների մասին

._________________________________________________________________.

|Թողարկումը |Մարման օրը|Գործարքի գինը |Գործարքի |Եկամտաբերությունը|

|           |          |              |ծավալը   |     (%)         |

|___________|__________|______________|_________|_________________|

Ռեպո (հակադարձ ռեպո) գործառնություններ

._____________________________________________________________.

|Թողարկումը |Գործարքի |   Գործարքի   |  Ժամկետը |    Ռեպո     |

|           | ծավալը  |     գինը     |   (օր)   |տոկոսադրույքը|

|___________|_________|______________|__________|_____________|

|___________|_________|______________|__________|_____________|

._____________________________________________________________.

ՀՀ կենտրոնական բանկի կողմից ___________________ ____________________

                                 (ստորագրությունը)    (անունը, ազգանունը)

(4-րդ ձևը փոփ. 06.06.13 թիվ 604-Ն որոշում)

Ձև N 5

i

ՀՀ պետական (գանձապետական) կարճաժամկետ

պարտատոմսերի տեղաբաշխման, շրջանառության

և մարման սպասարկման կարգի

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԹՈՂԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ

(5-րդ ձևն ուժը կորցրել է 06.06.13 թիվ 604-Ն որոշում)

Ձև N 6

ՀՀ պետական (գանձապետական) կարճաժամկետ

պարտատոմսերի տեղաբաշխման, շրջանառության

և մարման սպասարկման կարգի

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ __________ ԹՈՂԱՐԿՄԱՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՀԵՏԳՆՄԱՆ ՄԱՍԻՆ

(6-րդ ձևն ուժը կորցրել է 06.06.13 թիվ 604-Ն որոշում)

Ձև N 7

ՀՀ պետական (գանձապետական) կարճաժամկետ

պարտատոմսերի տեղաբաշխման, շրջանառության

և մարման սպասարկման կարգի

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԱՃՈՒՐԴԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

(7-րդ ձևն ուժը կորցրել է 06.06.13 թիվ 604-Ն որոշում)

Ձև N 8

ՀՀ պետական (գանձապետական) կարճաժամկետ

պարտատոմսերի տեղաբաշխման, շրջանառության,

հետգնման և մարման սպասարկման կարգի

ՀՀ կենտրոնական բանկ, արժեթղթերի հաշվառման և հաշվարկների

էլեկտրոնային համակարգ

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ (____-ՐԴ) ԱՃՈՒՐԴԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Սույնով բանկը տեղեկացնում է պարտատոմսերի տեղաբաշխման արդյունքների մասին

1. Թողարկման տեղաբաշխման աճուրդը կայացել է __________________________,

պարտատոմսերը կմարվեն ________________________

._______________________________________________________________________.

|                     |Աճուրդի մասնակիցների թիվը |Ներկայացված ծավալները |

|                     |                          |        (դրամ)        |

|_____________________|__________________________|______________________|

|Գործակալ             |                          |                      |

|_____________________|__________________________|______________________|

|Գանձապետական պահառու |                          |                      |

|_____________________|__________________________|______________________|

|Ընդամենը             |                          |                      |

._______________________________________________________________________.

2. Աճուրդի ընթացքում պարտատոմսերի ձեռքբերման բավարարված առաջարկությունների ընդհանուր ծավալը կազմել է ____________________________:

3. Թողարկողի կողմից սահմանվել է մրցակցային առաջարկությունների բավարարման առավելագույն եկամտաբերությունը` ______________________________:

4. Պարտատոմսերի տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է _____________:

5. Պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդի ընթացքում մասնակիցների կողմից ձեռք բերված պարտատոմսերը կազմել են

._____________________________________________________________________.

|Աճուրդի մասնակցի|Ձեռք է բերվել մրցակցային|Ձեռք է բերվել ոչ մրցակցային|

|    անվանումը   |   առաջարկություններով  |   առաջարկություններով     |

|                |________________________|___________________________|

|                |   ծավալը   |  վճարման  |    ծավալը    |  վճարման   |

|                |   (դրամ)   |  գումարը  |    (դրամ)    |  գումարը   |

|                |            |  (դրամ)   |              |   (դրամ)   |

|                |____________|___________|______________|____________|

|                |            |           |              |            |

._____________________________________________________________________.

6. Հասույթը հաշվեգրվել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հաշվին` _____ ____________ 200 թ.

ՀՀ կենտրոնական բանկի կողմից` ___________________ ____________________

                                  (ստորագրությունը)    (անունը, ազգանունը)

Հաշվետվությունն ընդունվել է _____ ________ 200 թ.

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի

    նախարարության կողմից`        _________________  __________________

                                 (ստորագրությունը)  (անունը, ազգանունը)

Ձև N 9

ՀՀ պետական (գանձապետական) կարճաժամկետ

պարտատոմսերի տեղաբաշխման, շրջանառության,

հետգնման և մարման սպասարկման կարգի

ՀՀ կենտրոնական բանկ, արժեթղթերի հաշվառման և հաշվարկների

էլեկտրոնային համակարգ

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

200 Թ. _______ ___ -ԻՆ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ (___-ՐԴ) ԱՃՈՒՐԴԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

._________________________________________________________________________.

|Աճուրդի մասնակցի|Արժեթղթերի ներկայացված|Արժեթղթերի|Տարեկան   |Կարգավիճակը|

|    անվանումը   |       ծավալը         |բավարարված|եկամտաբե- |           |

|                |                      |  ծավալը  |րությունը |           |

._________________________________________________________________________.

Մրցակցային առաջարկություններ

._________________________________________________________________________.

|                |                      |          |          |           |

._________________________________________________________________________.

Ընդամենը

Ոչ մրցակցային առաջարկություններ

._________________________________________________________________________.

|                |                      |          |          |           |

._________________________________________________________________________.

Ընդամենը

Կազմվել է ______ ______________________________________________

(օրը, ամիսը, տարեթիվը)

Ձև N 10

ՀՀ պետական (գանձապետական) կարճաժամկետ

պարտատոմսերի տեղաբաշխման, շրջանառության,

հետգնման և մարման սպասարկման կարգի

ՀՀ կենտրոնական բանկ, արժեթղթերի հաշվառման և հաշվարկների

էլեկտրոնային համակարգ

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

200 թ. _________ ___-ԻՑ ՄԻՆՉԵՎ 200 Թ. ________ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ

ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

._________________________________________________________________________.

|Արժեթղթերի պետական գրանցման համարը                           |           |

|_____________________________________________________________|___________|

|Արժեթղթերի թողարկման ամսաթիվը                                |           |

|_____________________________________________________________|___________|

|Արժեթղթերի աճուրդի հերթական համարը, տարեթիվը, ամիսը, ամսաթիվը|           |

|_____________________________________________________________|___________|

|Արժեթղթերի տեղաբաշխման ենթակա ծավալը                         |           |

|_____________________________________________________________|___________|

|Արժեթղթերի պահանջարկի  |դրամ                                 |           |

|ծավալը                 |_____________________________________|___________|

|                       |տոկոսով տեղաբաշխված ծավալի նկատմամբ  |           |

|_______________________|_____________________________________|___________|

|Արժեթղթերի ձեռքբերման  |նվազագույնը                          |           |

|մրցակցային             |_____________________________________|___________|

|առաջարկությունների     |առավելագույնը                        |           |

|տարեկան                |_____________________________________|___________|

|եկամտաբերությունը (%)  |սահմանային                           |           |

|_____________________________________________________________|___________|

|Արժեթղթերի տեղաբաշխումից ստացված գումարը (դրամ)              |           |

|_____________________________________________________________|___________|

|Տեղաբաշխված  |գործակալնե|մրցակցային                          |           |

|արժեթղթերի   |րի սեփական|____________________________________|___________|

|ծավալը (դրամ)|          |ոչ մրցակցային                       |           |

|             |__________|____________________________________|___________|

|             |գործակալ- |մրցակցային                          |           |

|             |ներ       |____________________________________|___________|

|             |ներդրողներ|ոչ մրցակցային                       |           |

|             |_______________________________________________|___________|

|             |գանձապետական պահառու                           |           |

|             |_______________________________________________|___________|

|             |   Ընդամենը                                    |           |

|_____________________________________________________________|___________|

|Արժեթղթերի միջին կշռված տարեկան եկամտաբերությունը (%)        |           |

._________________________________________________________________________.

Կազմվել է ____________________________________________________

(օրը, ամիսը, տարեթիվը)

Ձև N 11

ՀՀ պետական (գանձապետական) կարճաժամկետ

պարտատոմսերի տեղաբաշխման, շրջանառության,

հետգնման և մարման սպասարկման կարգի

ՀՀ կենտրոնական բանկ, արժեթղթերի հաշվառման և հաշվարկների

էլեկտրոնային համակարգ

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ (____-ՐԴ) ԱՃՈՒՐԴԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

.________________________________________________________________________.

|1. Աճուրդի անցկացման տարեթիվը, ամիսը, ամսաթիվը              |           |

|   հասցեն                                                   |           |

|____________________________________________________________|___________|

|2. Աճուրդին մասնակցած գործակալների թիվը                     |           |

|____________________________________________________________|___________|

|3. Ներկայացված հայտերի ընդհանուր ծավալը (դրամ)              |           |

|____________________________________________________________|___________|

|   այդ թվում`                                               |           |

|գործակալների կողմից ներկայացված ոչ մրցակցային               |           |

|առաջարկությունների ընդհանուր ծավալը (դրամ)                  |           |

|գանձապետական պահառուի կողմից ներկայացված հայտի ծավալը (դրամ)|           |

|____________________________________________________________|___________|

|4. Բավարարված հայտերի ընդհանուր ծավալը (դրամ)               |           |

|____________________________________________________________|___________|

|5. Տեղաբաշխված պարտատոմսերի սահմանային տարեկան              |           |

|եկամտաբերությունը (%)                                       |           |

|____________________________________________________________|___________|

|6. Տեղաբաշխված պարտատոմսերի միջին կշռված տարեկան            |           |

|եկամտաբերությունը (%)                                       |           |

.________________________________________________________________________.

Ձև N 12

ՀՀ պետական (գանձապետական) կարճաժամկետ

պարտատոմսերի տեղաբաշխման, շրջանառության,

հետգնման և մարման սպասարկման կարգի

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԳԱՆՁԱՊԵՏԱԿԱՆ ՊԱՀԱՌՈՒԻ ՄՈՏ ՀԱՇՎԱՌՎՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՄԱՍԻՆ

____ _____________ 200 թ.

.______________________________________________________________.

|  Թողարկում  |     Ազատ      |   Կալանված     |   Ընդամենը    |

|______________________________________________________________|

|                 1. Ռեզիդենտ իրավաբանական անձինք              |

|______________________________________________________________|

|             |               |                |               |

|______________________________________________________________|

|                 2. Ռեզիդենտ ֆիզիկական անձինք                 |

|______________________________________________________________|

|             |               |                |               |

|______________________________________________________________|

|                 3. Ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձինք              |

|______________________________________________________________|

|             |               |                |               |

|_____________|_______________|________________|_______________|

|Ընդամենը     |               |                |               |

.______________________________________________________________.

Ձև N 13

ՀՀ պետական (գանձապետական) կարճաժամկետ

պարտատոմսերի տեղաբաշխման, շրջանառության,

հետգնման և մարման սպասարկման կարգի

    N _____________________                    ____ __________ 200  թ.

(ներդրողի ծածկագիրը)

ՀԱՅՏ N _____

__________________ ԹՈՂԱՐԿՄԱՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՄԱՍԻՆ

(պետական գրանցման համարը)

_____________________________ պատրաստակամություն է հայտնում առաջնային

(ներդրողի անվանումը)

տեղաբաշխման աճուրդի ժամանակ իր հաշվին գնել ___________ օր մարման ժամկետով, հետևյալ գներով պարտատոմսեր.

._____________________________________.

|             Մրցակցային              |

|_____________________________________|

|NN | պարտատոմսերի    | պարտատոմսերի  |

|ը/կ|    ծավալը       |  գնման գինը   |

|   |    (դրամ)       |    (դրամ)     |

|___|_________________|_______________|

|___|_________________|_______________|

|___|_________________|_______________|

|___|_________________|_______________|

|___|_________________|_______________|

|___|_________________|_______________|

|___|_________________|_______________|

|___|_________________|_______________|

|_____________________________________|

|Ընդամենը                             |

|_____________________________________|

|         Ոչ մրցակցային               |

|_____________________________________|

|1. |                 |միջին կշռված   |

._____________________________________.

    Ներդրող           ___________________  _______________________

                       (ստորագրությունը)     (անունը, ազգանունը)

Գլխավոր հաշվապահ ___________________ _______________________

                       (ստորագրությունը)     (անունը, ազգանունը)

Կ.Տ.

(13-րդ ձևը փոփ. 21.07.16 թիվ 785-Ն որոշում)

Հավելված N 3

ՀՀ կառավարության

2007 թվականի դեկտեմբերի 27-ի

N 1580-Ն որոշման

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ (ԳԱՆՁԱՊԵՏԱԿԱՆ) ՄԻՋԻՆ ԺԱՄԿԵՏԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ ԱՐԺԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

1. Սույն պայմաններով սահմանվում են Հայաստանի Հանրապետության պետական (գանձապետական) միջին ժամկետայնության և երկարաժամկետ արժեկտրոնային պարտատոմսերի (այսուհետ` պարտատոմս) թողարկման պայմանները:

2. Պարտատոմսերը թողարկվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության (այսուհետ` թողարկող) կողմից` Հայաստանի Հանրապետության անունից, և ապահովված են պետության ամբողջ ունեցվածքով:

3. Սույն պայմանների համաձայն թողարկված և շրջանառության մեջ գտնվող պարտատոմսերի թողարկման պայմաններում փոփոխություններ չեն կարող նախատեսվել:

4. Պարտատոմսեր կարող են ձեռք բերել իրավաբանական և ֆիզիկական անձինք:

5. Պարտատոմսերի թողարկումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի հրամանով, որը հանդիսանում է հիմք` պարտատոմսերի առաջնային տեղաբաշխում իրականացնելու նպատակով աճուրդներ կազմակերպելու համար: Հրամանում սահմանված թողարկման չափանիշները նախօրոք համաձայնեցվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի (այսուհետ` բանկ) հետ:

(5-րդ կետը փոփ. 06.10.11 թիվ 1409-Ն որոշում)

6. Յուրաքանչյուր թողարկում ձևակերպվում է գլոբալ հավաստագրով` համաձայն N 1 ձևի` երկու բնօրինակից, որոնցից մեկը պահվում է թողարկողի մոտ, իսկ մյուսը` բանկում: Բանկը, հաստատելով գլոբալ հավաստագիրը, արտահայտում է իր համաձայնությունը թողարկման չափանիշներին: Բանկն իրավունք չունի հրաժարվելու թողարկման տեղաբաշխման իրականացումից, հրաժարվելու շրջանառության մեջ գտնվող պարտատոմսերն սպասարկելուց, եթե ստորագրել է գլոբալ հավաստագիրը:

7. Թողարկողը պարտատոմսերի թողարկման մասին հրամանում ամրագրում է թողարկման օրը, թողարկման ծավալը, մարման օրը, արժեկտրոնների վճարման օրերը, արժեկտրոնների եկամտաբերությունը, պարտատոմսի ձեռքբերման համար պահանջարկի նվազագույն ծավալը, քայլը, գործակալի կողմից ներկայացվող ոչ մրցակցային առաջարկությունների նվազագույն ծավալը, որը չի կարող սահմանվել տեղաբաշխման ենթակա ծավալի կամ միջակայքի առավելագույն ծավալի մեկ տոկոսից ավելի, պոտենցիալ գնորդներին ներկայացվող սահմանափակումները: Գործակալների կողմից ներկայացվող ոչ մրցակցային առաջարկությունների բավարարվող առավելագույն ծավալը չի կարող գերազանցել տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալի 20 տոկոսը:

(7-րդ կետը փոփ. 06.06.13 թիվ 604-Ն, 21.07.16 թիվ 785-Ն որոշումներ)

7.1. Պարտատոմսերի յուրաքանչյուր թողարկմանը շնորհվում է ԱյԷսՕ (ISO) 6166 ստանդարտի արժեթղթերի միջազգային տարբերակիչ ծածկագիր (այսուհետ` պետական գրանցման համար):

(7.1-ին կետը լրաց. 21.07.16 թիվ 785-Ն որոշում)

8. Թողարկողն իրավասու է որևէ թողարկման պարտատոմսերը համարել ուղենշային, եթե շրջանառության մեջ գտնվող տվյալ թողարկման պարտատոմսերի ծավալը նվազագույնը յոթ միլիարդ դրամ է: ՈՒղենշային համարվող պարտատոմսերի ցանկը եռամսյակային պարբերականությամբ հրապարակվում է թողարկողի տնային էջում:

(8-րդ կետը փոփ. 06.06.13 թիվ 604-Ն որոշում)

9. Պարտատոմսերի տեղաբաշխումն իրականացվում է թողարկողի կողմից տրված տեղաբաշխման աճուրդի կազմակերպման մասին հանձնարարագրի հիման վրա, բանկի կողմից կազմակերպվող փակ աճուրդների միջոցով:

10. Պարտատոմսերը կարող են վաճառվել անվանական արժեքի նկատմամբ զեղչատոկոսով կամ հավելավճարով և մարվում են անվանական արժեքով: Յուրաքանչյուր առաջարկություն բավարարվում է` հիմք ընդունելով դրանում նշված եկամտաբերությունը:

11. Միջին ժամկետայնության պարտատոմսերը թողարկվում են 1-5 տարի մարման ժամկետով: Երկարաժամկետ պարտատոմսերը թողարկվում են 6-30 տարի մարման ժամկետով:

(11-րդ կետը փոփ. 06.06.13 թիվ 604-Ն որոշում)

12. Պարտատոմսերը ոչ փաստաթղթային (ոչ թղթային եղանակով թողարկված) արժեթղթեր են: Պարտատոմսերով հավաստված իրավունքների պաշտոնական ամրագրումն իրականացվում է հատուկ հաշիվներում (դեպո հաշիվներում) համապատասխան գրառումներ կատարելու միջոցով (այսուհետ` պարտատոմսերի դեպո հաշվառում): Պարտատոմսերի դեպո հաշվառումն իրականացվում է կենտրոնական պահառուի (այսուհետ` պահառու) և ենթապահառուների մոտ դեպո հաշիվներ վարելով: Պարտատոմսերի սեփականության իրավունքը ձեռք է բերվում այդ պարտատոմսերը պահառուի կամ ենթապահառուի մոտ սեփականատիրոջ կամ անվանատիրոջ անվամբ բացված դեպո հաշվում մուտքագրվելուց հետո: Պարտատոմսերի սեփականատիրոջը կամ անվանատիրոջը, ըստ պահանջի, տրվում է տեղեկանք պարտատոմսերի դեպո հաշվի մասին` համաձայն NN 2 և 3 ձևերի:

(12-րդ կետը փոփ. 06.03.14 թիվ 237-Ն որոշում)

13. (13-րդ կետն ուժը կորցրել է 06.06.13 թիվ 604-Ն որոշում)

14. Թողարկողը պարտավոր է սահմանված ժամկետներում թողարկել և ապահովել շրջանառության մեջ գտնվող պարտատոմսերի մարումն ու արժեկտրոնային եկամուտների վճարումը:

15. Թողարկողն իրավասու է հետ գնելու իր կողմից թողարկված պարտատոմսերը:

16. Թողարկողն իրավասու է թողարկված պարտատոմսերը տեղաբաշխելու ամբողջությամբ կամ մաս-մաս` թողարկման վերաբացման միջոցով: Յուրաքանչյուր վերաբացման ծավալը կամ միջակայքը հայտարարվում է դրա տեղաբաշխման օրվանից նվազագույնը երեք աշխատանքային օր առաջ: Թողարկման հերթական վերաբացված ծավալն ամբողջությամբ չտեղաբաշխվելու դեպքում չտեղաբաշխված պարտատոմսերի ծավալը գումարվում է այդ թողարկման տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալին:

(16-րդ կետը փոփ. 06.10.11 թիվ 1409-Ն, 06.06.13 թիվ 604-Ն որոշումներ)

17. (17-րդ կետն ուժը կորցրել է 06.06.13 թիվ 604-Ն որոշում)

(3-րդ հավելվածը փոփ. 06.06.13 թիվ 604-Ն որոշում)

Ձև N 1

ՀՀ պետական (գանձապետական) միջին ժամկետայնության

և երկարաժամկետ արժեկտրոնային պարտատոմսերի

թողարկման պայմանների

Օրինակ N _____

ԳԼՈԲԱԼ ՀԱՎԱՍՏԱԳԻՐ N ____

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ (ԳԱՆՁԱՊԵՏԱԿԱՆ) ՄԻՋԻՆ ԺԱՄԿԵՏԱՅՆՈՒԹՅԱՆ (ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ) ԱՐԺԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՈՒՂԵՆՇԱՅԻՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ

Սույն գլոբալ հավաստագիրը կազմված է ՀՀ պետական (գանձապետական) միջին ժամկետայնության (երկարաժամկետ) արժեկտրոնային ուղենշային պարտատոմսերի N ___ թողարկման ամբողջ ծավալի համար: Պարտատոմսերը թողարկվում են համաձայն ՀՀ օրենսդրության: ՀՀ ֆինանսների նախարարի հրամանով հաստատվել են թողարկման հիմնական հետևյալ չափանիշները`

պետական գրանցման համարը` _____________,

թողարկման ծավալը` _____________ դրամ,

պարտատոմսերի թողարկման օրը` ____ __________ 200 թ.,

արժեկտրոնների վճարման օրերը` ____ ___________ 200 թ.,

արժեկտրոնի տարեկան եկամտաբերությունը` _______ %,

պարտատոմսերի մարման օրը` ____ _____________ 200 թ.:

Պարտատոմսերի շրջանառությունն իրականացվում է համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թ. դեկտեմբերի 27-ի N 1580-Ն որոշմամբ հաստատված պետական (գանձապետական) միջին ժամկետայնության և երկարաժամկետ արժեկտրոնային պարտատոմսերի տեղաբաշխման, շրջանառության, հետգնման և մարման սպասարկման կարգի:

Սույն գլոբալ հավաստագիրը կազմված է երկու բնօրինակից` յուրաքանչյուր կողմին մեկական օրինակ:

ՀՀ ֆինանսների

նախարար  __________________ ______________________

                           (ստորագրությունը)    (անունը, ազգանունը)

քաղ. Երևան ____ ____________ 200 թ.

Թողարկման չափանիշները համաձայնեցված են ՀՀ կենտրոնական բանկի հետ:

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ __________________ _____________________

(ստորագրությունը)  (անունը, ազգանունը)

քաղ. Երևան ____ ____________ 200 թ.

__________________________________________________________________________

Արժեկտրոնների վճարումները կատարվել են _____ __________ 200 թ.:

Մարումը կատարվել է _____ ___________ 200 թ.:

    ՀՀ ֆինանսների                              ՀՀ կենտրոնական բանկի

       նախարար                                      նախագահ

_________________ __________________  _________________ __________________ (ստորագրությունը) (անունը, ազգանունը) (ստորագրությունը) (անունը, ազգանունը)

 ______ _____________ 200 թ.                  ______ _____________ 200 թ.

Ձև N 2

ՀՀ պետական (գանձապետական) միջին ժամկետայնության

և երկարաժամկետ արժեկտրոնային պարտատոմսերի

թողարկման պայմանների

ՀՀ կենտրոնական բանկ, արժեթղթերի հաշվառման և հաշվարկների

էլեկտրոնային համակարգ

ՏԵՂԵԿԱՆՔ

_________________________ ՍԵՓԱԿԱՆ ԵՎ (ԿԱՄ) ՆԵՐԴՐՈՂՆԵՐԻ ԴԵՊՈ

         (ենթապահառուի անվանումը)          ՀԱՇԻՎՆԵՐԻ ՄԱՍԻՆ

_______________________ դրությամբ

(օրը, ամիսը, տարեթիվը)

._________________________________________________________________________.

|Արժեթղթերի  |Թողարկման|Մինչև     |Ազատ      |Գրավադրված |Արգելանքի տակ   |

|պետական     |ամսաթիվը |մարումը   |արժեթղթերի|արժեթղթերի |դրված արժեթղթերի|

|գրանցման    |         |օրերի թիվը|ծավալը    |ծավալը     |ծավալը          |

|համարը      |         |          |          |           |                |

|____________|_________|__________|__________|___________|________________|

|____________|_________|__________|__________|___________|________________|

|____________|_________|__________|__________|___________|________________|

._________________________________________________________________________.

Ընդամենը

ՀՀ կենտրոնական բանկի բանկային

գործառնությունների բաժնի պետ __________________ _____________________

(ստորագրությունը)  (անունը, ազգանունը)

    Պատասխանատու կատարող         __________________  _____________________

                                  (ստորագրությունը)   (անունը, ազգանունը)

Ձև N 3

ՀՀ պետական (գանձապետական) միջին ժամկետայնության

և երկարաժամկետ արժեկտրոնային պարտատոմսերի

թողարկման պայմանների

ՏԵՂԵԿԱՆՔ

____________________________ ԴԵՊՈ ՀԱՇԻՎՆԵՐԻ ՄԱՍԻՆ

(ներդրողի անունը, անվանումը)

_______________________ դրությամբ

(օրը, ամիսը, տարեթիվը)

._________________________________________________________________________.

|Արժեթղթերի  |Թողարկման|Մինչև     |Ազատ      |Գրավադրված |Արգելանքի տակ   |

|պետական     |ամսաթիվը |մարումը   |արժեթղթերի|արժեթղթերի |դրված արժեթղթերի|

|գրանցման    |         |օրերի թիվը|ծավալը    |ծավալը     |ծավալը          |

|համարը      |         |          |          |           |                |

|____________|_________|__________|__________|___________|________________|

|____________|_________|__________|__________|___________|________________|

|____________|_________|__________|__________|___________|________________|

._________________________________________________________________________.

Ընդամենը

Ենթապահառուի լիազոր անձանց  __________________ _____________________

                                 (ստորագրությունը)    (անունը, ազգանունը)

                                 __________________  _____________________

                                 (ստորագրությունը)    (անունը, ազգանունը)

Դ.Կ.

Հավելված N 4

ՀՀ կառավարության

2007 թվականի դեկտեմբերի 27-ի

N 1580-Ն որոշման

ԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ (ԳԱՆՁԱՊԵՏԱԿԱՆ) ՄԻՋԻՆ ԺԱՄԿԵՏԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ ԱՐԺԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ, ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ, ՀԵՏԳՆՄԱՆ ԵՎ ՄԱՐՄԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ

1. Սույն կարգով սահմանվում են պետական (գանձապետական) միջին ժամկետայնության և երկարաժամկետ արժեկտրոնային պարտատոմսերի (այսուհետ` պարտատոմս) տեղաբաշխման, շրջանառության, հետգնման և մարման սպասարկման կանոնները:

I. ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԸ, ՍՈՒՅՆ ԿԱՐԳՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

2. Սույն կարգի համաձայն պարտատոմսերի շուկայի մասնակիցներ են թողարկողը, բանկը, գործակալները, անվանատերերը և ներդրողները:

(2-րդ կետը փոփ. 06.06.13 թիվ 604-Ն, 06.03.14 թիվ 237-Ն որոշումներ)

3. Սույն կարգով պարտատոմսերի շուկայում պահառուական գործունեությունն ապահովող ենթակառուցվածքներ են կենտրոնական պահառուն (այսուհետ` պահառու) և ենթապահառուները:

4. Սույն կարգում օգտագործվող հիմնական հասկացություններն են`

1) թողարկող` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունն է, որը գործում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան և պարտատոմսերի սեփականատերերի առջև պարտավորություն է կրում պարտատոմսերով ամրագրված իրավունքների իրականացման ժամանակ.

2) բանկ` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկն է, որը «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն թողարկողի ֆինանսական գործակալն է: Պարտատոմսերի առաջնային և երկրորդային շուկաների սպասարկման նպատակով բանկը հանդես է գալիս որպես պահառու, իրականացնում է պարտատոմսերով հավաստվող իրավունքների գրանցումը, համապատասխան գործարքների վերջնահաշվարկը, վերահսկում է ենթապահառուներին.

3) գործակալ` առևտրային բանկը, վարկային կազմակերպությունը և այլ ֆինանսական կազմակերպություն, որը թողարկողի ու բանկի հետ կնքել է պետական (գանձապետական) միջին ժամկետայնության և երկարաժամկետ արժեկտրոնային պարտատոմսերի շուկայում գործակալի գործառույթների կատարման մասին պայմանագիր: Պարտատոմսերով գործարքների իրականացման ժամանակ գործակալը գործում է իր անունից` իր հաշվին կամ իր անունից` ներդրողի հաշվին` նրա հանձնարարությամբ.

4) (4-րդ ենթակետն ուժը կորցրել է 06.06.13 թիվ 604-Ն որոշում)

5) ներդրող` յուրաքանչյուր իրավաբանական կամ ֆիզիկական անձ, որը, համաձայն սույն կարգի և գործող օրենսդրության, սեփականության իրավունքով ձեռք է բերում պարտատոմսեր և գործակալ չէ: Այդ իրավունքի իրականացման համար ներդրողը պարտավոր է ենթապահառուի հետ կնքել պայմանագիր, որը սահմանում է ենթապահառուի կողմից ներդրողների պարտատոմսերի պահառության կարգը, գործակալի դեպքում` նաև ներդրողի կողմից պարտատոմսերի ձեռքբերման, տնօրինման և վաճառքի կարգը, ինչպես նաև կողմերի իրավունքներն ու պարտավորությունները: Գործակալը և գործակալ չհանդիսացող` Հայաստանի Հանրապետության տարածքում գործող առևտրային բանկերը (այսուհետ` գործակալ չհանդիսացող բանկեր) պարտատոմսերի թողարկումների առաջնային տեղաբաշխման ժամանակ կարող են հանդես գալ որպես ներդրող` սույն կարգով սահմանված ընթացակարգի համաձայն: Գործակալ չհանդիսացող բանկերին պատկանող պարտատոմսերից բխող իրավունքները (սեփականության, գրավի, այլ) ենթակա են գրանցման` անմիջապես պահառուի մոտ.

6) ֆինանսական կազմակերպություն` այն կազմակերպությունը, որին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով թույլատրվում է պետական պարտատոմսերի շուկայում մատուցել ներդրումային ծառայություններ.

7) պետական արժեթղթերի հաշվառման և հաշվարկների իրականացման համակարգ (այսուհետ` համակարգ)` պահառուի մոտ վարվող դեպո հաշիվներում պարտատոմսերի հաշվառման և պարտատոմսերով գործարքների վերջնահաշվարկների իրականացումն ապահովող համակարգ.

8) պահառու` թողարկողի առջև պարտատոմսերի թողարկման, շրջանառության, հետգնման և մարման սպասարկման պարտավորությունները կրող և պարտատոմսերի թողարկման գլոբալ հավաստագիրը պահող ու հաշվառող, պահառուական գործունեություն իրականացնող ենթակառուցվածք: Պահառուի գործառույթներն իրականացնում է բանկը.

9) ենթապահառու` պահառուական գործունեություն իրականացնող ենթակառուցվածք, որտեղ, ըստ առանձին ներդրողների, հաշվառվում են վերջիններիս սեփականության իրավունքով պատկանող պարտատոմսերը: Ենթապահառուի գործառույթներ իրականացնում են գործակալները: Ենթապահառուի գործառույթներ կարող են իրականացնել նաև պահառուի հետ ենթապահառության պայմանագիր ստորագրած այն կազմակերպությունները, որոնց Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով թույլատրվում է արժեթղթերի շուկայում զբաղվել արժեթղթերի պահառությամբ: Ենթապահառուն կարող է բացել և վարել նաև անվանատիրոջ արժեթղթերի հաշիվներ:

10) արժեկտրոն` թողարկողի կողմից պարտատոմսի սեփականատիրոջը մինչև մարման օրը ներառյալ նախապես սահմանված որոշակի պարբերականությամբ և տոկոսադրույքով պարտատոմսի անվանական արժեքի դիմաց տոկոսագումարի վճարման կտրոնն է.

11) թողարկողի դրամական հաշիվ` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գանձապետական միասնական հաշիվն է` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում.

12) աճուրդ` պարտատոմսերի թողարկումների տեղաբաշխման, հետգնման նպատակով կազմակերպվող փակ մրցութային գործընթաց, որի ժամանակ պարտատոմս ձեռք բերելու, վաճառելու նպատակով պոտենցիալ գնորդները, վաճառողները ներկայացնում են հայտեր.

13) թողարկման վերաբացում` յուրաքանչյուր թողարկման պարտատոմսերի հերթական մասնաբաժնի տեղաբաշխման մասին որոշման ընդունում.

14) տեղաբաշխում` պարտատոմսերի վաճառք առաջնային շուկայում` փակ աճուրդների միջոցով.

15) պատշաճ դեպո հաշվառում` պահառուական գործունեություն իրականացնող անձանց կողմից սույն կարգի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխան դեպո հաշվառման իրականացում.

16) հատուկ դրամական հաշիվ` ոչ բանկ գործակալի համար բանկում բացված դրամական հաշիվ, որը նախատեսվում է պարտատոմսերով և իրավական ակտերով սահմանված այլ գործառնությունների համար: Բանկային օրվա վերջում բանկը զրոյացնում է այդ հաշիվը` հաշվում մնացած միջոցները փոխանցելով ոչ բանկ գործակալի կողմից նախապես սահմանված` Հայաստանի Հանրապետության տարածքում գործող առևտրային բանկի թղթակցային հաշվին.

17) անվանատեր` անձ, որի անունով, առանց սեփականության իրավունքի փոխանցման, հաշվառվում են այլ անձանց պատկանող անվանական արժեթղթերը.

18) անվանատիրոջ արժեթղթերի հաշիվ` արժեթղթերի հաշվի հատուկ տեսակ, որում անվանատիրոջ անունով հաշվառվում են այլ անձանց պատկանող արժեթղթերը: Անվանատիրոջ արժեթղթերի հաշվում հաշվառվող արժեթղթերը չեն ընդգրկվում անվանատիրոջ լուծարային միջոցների մեջ` անվանատիրոջ լուծարման դեպքում: Արժեթղթերով ամրագրված (արժեթղթերից բխող) իրավունքների իրականացման ժամանակ անվանատերը պարտավոր է հետևել հաճախորդի (արժեթղթի սեփականատիրոջ) ցուցումներին.

19) Կենտրոնական դեպոզիտարիա` համաձայն «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի:

(4-րդ կետը փոփ. 06.06.13 թիվ 604-Ն, 06.03.14 թիվ 237-Ն որոշումներ)

II. ԹՈՂԱՐԿՈՂԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

5. Թողարկողն իրավունք ունի թողարկելու պարտատոմսեր` միայն սույն կարգի և պարտատոմսերի թողարկման պայմանների համաձայն:

6. Թողարկողն ապահովում է պարտատոմսերի յուրաքանչյուր թողարկմանը ԱյԷսՕ (ISO) 6166 ստանդարտի արժեթղթերի միջազգային տարբերակիչ ծածկագրի (այսուհետ` պետական գրանցման համար) շնորհումը` Համարակալման ազգային գործակալությունների ասոցիացիայի կողմից արժեթղթերի միջազգային տարբերակիչ ծածկագրերի շնորհման ուղեցույցին համապատասխան: Պետական գրանցման համարը նշվում է գլոբալ հավաստագրում և հանձնարարագրերում:

(6-րդ կետը փոփ. 21.07.16 թիվ 785-Ն որոշում)

7. Թողարկողն իրավունք ունի թողարկված պարտատոմսերը տեղաբաշխելու ամբողջությամբ կամ մաս-մաս` թողարկման հերթական վերաբացման հիման վրա: Յուրաքանչյուր վերաբացման ծավալը կամ միջակայքը որոշվում է դրա տեղաբաշխման օրվանից առնվազն երեք աշխատանքային օր առաջ:

(7-րդ կետը փոփ. 06.10.11 թիվ 1409-Ն, 06.06.13 թիվ 604-Ն որոշումներ)

8. Թողարկողն իրավունք ունի հետ գնելու իր կողմից թողարկված պարտատոմսերը` սույն կարգով նախատեսված եղանակով:

9. Թողարկողն իրավունք ունի հետ գնելու բանկի կողմից երկրորդային շուկայից ձեռք բերված պարտատոմսերը` թողարկողի և բանկի միջև փոխհամաձայնեցված գներով:

10. Թողարկողն իրավունք ունի իր կողմից սահմանված և հրապարակված պետական գանձապետական պարտատոմսերի առաջնային շուկայի մասնակիցների վարքագծի գնահատման և ընտրության կարգին համապատասխան ընտրելու գործակալներ, նրանց հետ կնքելու պայմանագիր և լուծելու այն:

(10-րդ կետը փոփ. 06.06.13 թիվ 604-Ն, 23.02.17 թիվ 159-Ն որոշումներ)

11. Թողարկողը պարբերաբար կազմակերպում է հանդիպում գործակալների հետ` ներքին պարտքի շուկայում առաջիկա ծրագրերը քննարկելու նպատակով:

12. Թողարկողը պարտավոր է թողարկման օրվանից ոչ ուշ, քան հինգ աշխատանքային օր առաջ` մինչև ժամը 11.00-ն բանկ փոխանցել պարտատոմսերի թողարկման մասին հրամանը և գլոբալ հավաստագրերը:

(12-րդ կետը փոփ. 06.10.11 թիվ 1409-Ն որոշում)

13. Թողարկողը պարտավոր է պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդի անցկացման օրվանից առնվազն երեք աշխատանքային օր առաջ` մինչև ժամը 11.00-ն բանկին փոխանցել աճուրդի կազմակերպման մասին հանձնարարագիրը` համաձայն N 2 ձևի:

(13-րդ կետը փոփ. 06.10.11 թիվ 1409-Ն որոշում)

14. Թողարկողը պարտավոր է պարտատոմսերի հետգնման օրվանից առնվազն երեք աշխատանքային օր առաջ` մինչև ժամը 11.00-ն բանկ փոխանցել հետգնման կազմակերպման մասին հանձնարարագիրը` համաձայն NN 3 և 4 ձևերի:

(14-րդ կետը փոփ. 06.10.11 թիվ 1409-Ն որոշում)

14.1. Թողարկողը պարտավոր է յուրաքանչյուր եռամսյակից առնվազն տասն աշխատանքային օր առաջ իր տնային էջում հրապարակել այդ եռամսյակի ընթացքում ուղենշային համարվող պարտատոմսերի ցանկը: Հրապարակումից առնվազն մեկ աշխատանքային օր առաջ թողարկողն ուղենշային համարվող պարտատոմսերի ցանկը համաձայնեցնում է բանկի հետ:

(14.1-ին կետը լրաց. 06.06.13 թիվ 604-Ն որոշում)

15. (15-րդ կետն ուժը կորցրել է 06.06.13 թիվ 604-Ն որոշում)

16. Թողարկողը պարտավոր է պարտատոմսերի մարման և (կամ) արժեկտրոնային եկամտի վճարման օրը` մինչև ժամը 12:30-ը, ապահովել մարման և (կամ) արժեկտրոնային եկամտի վճարման համար բավարար միջոցների առկայությունը բանկում` իր դրամական հաշվում:

III. ԲԱՆԿԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

17. Բանկը պարտատոմսերի տեղաբաշխման, շրջանառության, հետգնման և մարման սպասարկման գործակալ է:

18. Պարտատոմսերի առաջնային և երկրորդային շուկաների սպասարկման նպատակով բանկը հանդես է գալիս որպես պահառու, իրականացնում է համապատասխան գործառնությունների հաշվառումը, գործարքներից բխող իրավունքների գրանցումը, վերջնահաշվարկ և վերահսկում է ենթապահառուներին: Բանկը թողարկողի անունից, պարտատոմսերի թողարկման հրամանի և տեղաբաշխման աճուրդի կազմակերպման մասին հանձնարարագրի հիման վրա կազմակերպում և իրականացնում է պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդները, ինչպես նաև թողարկողի հանձնարարականի հիման վրա ապահովում է պարտատոմսերի արժեկտրոնային եկամտի, վճարումներն ու մարումը:

19. Բանկը թողարկողի կողմից տրված հետգնման (հետգնման աճուրդի կազմակերպման) հանձնարարագրի հիման վրա կազմակերպում է պարտատոմսերի հետգնումը (հետգնման աճուրդը):

20. Բանկը թողարկողին տրամադրում է պարտատոմսերի առաջնային շուկայի մասնակիցների ընտրության չափանիշների հաշվարկման համար անհրաժեշտ տեղեկատվություն` բացառությամբ բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների:

21. Բանկը պարտավոր է յուրաքանչյուր գործակալի, ինչպես նաև գործակալ չհանդիսացող բանկի անվանմամբ բացել դեպո հաշիվ (դեպո հաշիվներ): Դեպո հաշիվն առանձնահատուկ է յուրաքանչյուր հաշվետիրոջ համար և պարունակում է նրան բնորոշ ծածկագիր (գրանցման ծածկագիր): Դեպո հաշիվն արտացոլվում է հաշվետիրոջ հետ կնքված պայմանագրում, նշվում հաշվառման փաստաթղթերում և գործարքների գրանցման ժամանակ: Պարտատոմսերի շուկայում գործող գործակալի գրանցման ծածկագիրն օգտագործվում է բոլոր այն պետական պարտատոմսերով իրականացվող գործառնությունների համար, որոնց հաշվառումն իրականացվում է պահառուի կողմից:

22. Բանկը պարտավոր է յուրաքանչյուր ոչ բանկ գործակալի համար բանկում բացել հատուկ դրամական հաշիվ:

23. Բանկը ոչ ուշ, քան հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում թողարկողին ներկայացնում է տեղեկանք յուրաքանչյուր շաբաթվա վերջին աշխատանքային օրվա դրությամբ պետական պարտատոմսերի սեփականատերերի և դեպո հաշիվների մնացորդների մասին` համաձայն N 5 ձևի:

(23-րդ կետը փոփ. 06.06.13 թիվ 604-Ն որոշում)

24. (24-րդ կետն ուժը կորցրել է 06.06.13 թիվ 604-Ն որոշում)

25. Եթե տեղաբաշխվող թողարկման պարտատոմսերի իրացումից ստացված հասույթը գերազանցում է նույն օրը մարվող թողարկման պարտավորությունների կատարմանն ուղղված միջոցների գումարը, ապա բանկը պարտավոր է գերազանցող գումարը հաշվեգրել թողարկողի դրամական հաշվի վրա:

26. Բանկը թողարկողին տրամադրում է օրական տեղեկատվություն պարտատոմսերի երկրորդային շուկայում կայացած գործարքների մասին` ոչ ուշ, քան գործարքների կնքման օրվան հաջորդող աշխատանքային օրվա ընթացքում` համաձայն N 6 ձևի:

27. Բանկը պարտավոր է իր տնային էջում թողարկման օրվանից ոչ ուշ, քան հինգ աշխատանքային օր առաջ հրապարակել թողարկողի կողմից հաստատված պարտատոմսերի թողարկման հրամանով սահմանված չափանիշները, պարտատոմսերի հերթական տեղաբաշխման օրվանից ոչ ուշ, քան երեք աշխատանքային օր առաջ հրապարակել պարտատոմսերի տեղաբաշխման հանձնարարագրով սահմանված չափանիշները, հետգնման օրվանից ոչ ուշ, քան երեք աշխատանքային օր առաջ հրապարակել հետգնման կազմակերպման կամ հետգնման աճուրդի մասին հանձնարարագրով սահմանված չափանիշները:

(27-րդ կետը փոփ. 06.10.11 թիվ 1409-Ն, 06.06.13 թիվ 604-Ն որոշումներ)

28. Բանկը պարտավոր է աճուրդի անցկացման օրվանից ոչ ուշ, քան հաջորդ աշխատանքային օրը թողարկողին ներկայացնել թողարկման տեղաբաշխման մասին հաշվետվություններ` համաձայն NN 12, 13, 14 և 15 ձևերի:

29. Պարտատոմսերի մարման օրվանից ոչ ուշ, քան երեք աշխատանքային օր հետո բանկը պարտավոր է թողարկողին ներկայացնել մարված թողարկման գլոբալ հավաստագիրը:

IV. ԴԻԼԵՐՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

(IV գլուխն ուժը կորցրել է 06.06.13 թիվ 604-Ն որոշում)

V. ԳՈՐԾԱԿԱԼԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

40. Գործակալը թողարկողի գործընկերն է ներքին պետական պարտքի կառավարման գործում:

41. Գործակալին համապատասխան կարգավիճակ շնորհվում է թողարկողի հետ կնքված պայմանագրով:

42. Գործակալը ենթապահառու է և վարում է իր ներդրողների դեպո հաշիվները:

43. Ոչ բանկ գործակալների պարտատոմսերով գործառնությունների դրամական հաշվարկներն իրականացվում են բանկում բացված հատուկ դրամական հաշվի միջոցով:

44. Գործակալը, որպես ենթապահառու, պատասխանատվություն է կրում սահմանված կարգով իր մոտ եղած դեպո հաշիվների ոչ պատշաճ վարման, հաշվետվությունների չներկայացման և բանկի կողմից ենթապահառուի գործունեությանը ներկայացվող այլ պահանջների ոչ պատշաճ կատարման համար: Դեպո հաշվառման ոչ պատշաճ վարման դեպքում գործակալի նկատմամբ կիրառվում են պատասխանատվության միջոցներ` համաձայն թողարկողի, բանկի և գործակալի միջև կնքված պայմանագրի:

45. Գործակալը պարտավոր է մասնակցել պարտատոմսերի առաջնային տեղաբաշխման աճուրդներին` համաձայն սույն կարգով սահմանված պայմանների:

46. Գործակալն իրավունք ունի մասնակցելու պարտատոմսերի հետգնմանը` համաձայն սույն կարգով սահմանված ընթացակարգի:

47. Գործակալը պարտավոր է մշտապես կատարել ուղենշային պարտատոմսերի գնանշում` համաձայն սահմանված գնանշման կանոնների, որոնք համաձայնեցվում են թողարկողի հետ: Գնանշված պարտատոմսերով գործակալներից անհիմն ձևով հրաժարվելու դեպքում գործակալի նկատմամբ կիրառվում են պատասխանատվության միջոցներ` համաձայն պայմանագրի:

48. Պարտատոմսերի շուկայում գործակալ կարող են լինել Հայաստանի Հանրապետության տարածքում գործող այն առևտրային բանկերը, վարկային և ֆինանսական կազմակերպությունները, որոնք դիմել են թողարկողին համապատասխան կարգավիճակ ստանալու համար, բավարարում են թողարկողի կողմից սահմանված չափանիշները, և որոնց հետ կնքվել է պայմանագիր:

49. Գործակալն իր կարգավիճակից կարող է զրկվել թողարկողի որոշմամբ` համաձայն պայմանագրի: Կարգավիճակից զրկելու մասին որոշումն ուժի մեջ է մտնում, և գործակալի պայմանագիրը դադարում է որոշման ընդունման օրվանից մեկ ամիս հետո: Բանկը և գործակալը որոշման մասին տեղեկացվում են որոշման ընդունման պահից մեկ աշխատանքային օրվա ընթացքում:

50. (50-րդ կետն ուժը կորցրել է 06.06.13 թիվ 604-Ն որոշում)

51. (51-րդ կետը ուժը կորցրել է 06.06.13 թիվ 604-Ն որոշում)

52. Գործակալը պարտավոր է սահմանել պարտատոմսերով հաճախորդների սպասարկման պայմաններ, որոնք պետք է համապատասխանեն բանկի որոշմամբ սահմանված պահանջներին:

VI. ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՊԱՀԱՌՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

53. Պահառության գործունեության օբյեկտ են պարտատոմսերը: Պարտատոմսերի պահառության գործունեությունը պարտատոմսերով հավաստվող իրավունքների գրանցման գործունեությունն է:

54. Պարտատոմսերով հավաստված իրավունքներն ամրագրվում են, ինչպես նաև այդ իրավունքները փոխանցվում, վերապահվում և սահմանափակվում են պահառուի և ենթապահառուների մոտ վարվող դեպո հաշիվների վրա պարտատոմսերի վերաբերյալ համապատասխան գրառումներ կատարելու միջոցով:

(54-րդ կետը փոփ. 06.03.14 թիվ 237-Ն որոշում)

55. Պահառուի գործառույթները կատարում է բանկը, իսկ ենթապահառուների գործառույթները գործակալները, ինչպես նաև պահառուի հետ ենթապահառության պայմանագիր ստորագրած այն կազմակերպությունները, որոնց Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով թույլատրվում է արժեթղթերի շուկայում զբաղվել պահառուական գործունեությամբ:

56. Պահառուն իր իրավական ակտերով սահմանում է պարտատոմսերի պահառության գործունեության կարգը, պահանջները և պայմանները, դեպո հաշվառման կարգը, պահառուի և ենթապահառուների մոտ վարվող դեպո հաշիվների տեսակները, դեպո հաշվեհամարների ծածկագրավորման կարգը, պարտատոմսերով գործառնությունների իրականացման համար հիմք հանդիսացող փաստաթղթերին ներկայացվող պահանջները և պարտադիր վավերապայմանները: Պահառուի կողմից սահմանված նորմերը ենթապահառուների համար կրում են պարտադիր բնույթ:

VII. ՊԵՏԱԿԱՆ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ՀԱՇՎԱՐԿՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ

57. Համակարգի գործունեությունը կանոնակարգվում է Հայաստանի Հանրապետության օրենքներով, այլ նորմատիվ իրավական ակտերով և համաձայնագրերով:

58. Համակարգի օպերատորի գործառույթները կատարում է բանկը:

59. Բանկն իր իրավական ակտերով սահմանում է համակարգում մասնակցության չափանիշները, պարտատոմսերով գործառնությունների իրականացման ընթացակարգերը, պարտատոմսերով գործառնությունների իրականացման համար հիմք հանդիսացող փաստաթղթերը (աճուրդի հայտերը, առք ու վաճառքի, ազատ առաքման, գրավադրման մասին հանձնարարականները և այլն) ներկայացնելու կարգը, համակարգի միջոցով վերջնահաշվարկների իրականացման ընթացակարգերը, հաշվարկների կանոնները, համակարգի գործառնական ժամերը և համակարգի գործունեությանն ու աշխատանքի տեխնոլոգիային վերաբերող այլ դրույթներ:

60. Համակարգի միջոցով կարող են հաշվարկներ իրականացնել միայն համակարգի մասնակից հանդիսացող անձինք: Ներդրողների (բացառությամբ գործակալ չհանդիսացող բանկերի) պարտատոմսերով գործարքների դեպո հաշվարկները և դրամական հաշվարկները կատարվում են գործակալների միջոցով:

61. Համակարգի մասնակիցների կողմից երկրորդային շուկայում պարտատոմսերով իրականացվող գործարքները կատարվում են երկու փուլով. գործարքների հետ կապված պայմանների համաձայնեցումը (պայմանագրի կնքումը) կատարվում է անմիջապես մասնակցող կողմերի միջև` համակարգից դուրս, իսկ պարտատոմսերի հաշվառումը, պարտատոմսերով գործառնությունները, դեպո հաշվարկները և, անհրաժեշտության դեպքում, դրամական հաշվարկներն իրականացվում են համակարգի միջոցով:

62. Համակարգի միջոցով վերջնահաշվարկներն իրականացվում են`

1) համակարգում վարվող մասնակիցների դեպո հաշիվների միջոցով (պարտատոմսերով հաշվարկների համար).

2) բանկում վարվող մասնակիցների դրամային հաշիվների միջոցով (դրամական հաշվարկների համար):

63. Բանկ չհանդիսացող գործակալների դրամական հաշվարկները կատարվում են սույն կարգի 4-րդ կետով սահմանված հատուկ դրամական հաշվով:

64. Համակարգն ապահովում է պարտատոմսերի և դրամական միջոցների վերջնահաշվարկների իրականացումը Դի Վի Փի (առաքում վճարման դիմաց) սկզբունքով: Պարտատոմսերի ազատ առաքման դեպքում համակարգն ապահովում է պարտատոմսերով վերջնահաշվարկները` առանց դրամական միջոցների փոխանցման:

VIII. ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ԿԱՐԳԸ: ԱՃՈՒՐԴԸ

65. Աճուրդի անցկացման նպատակով բանկում ստեղծվում է աշխատանքային խումբ` կազմված թողարկողի և բանկի մեկական ներկայացուցչից:

66. Պարտատոմսերի առաջնային տեղաբաշխման աճուրդին կարող են մասնակցել գործակալները (այսուհետ` աճուրդի մասնակիցներ): Ներդրողները, այդ թվում` նաև գործակալ չհանդիսացող առևտրային բանկերն աճուրդին կարող են մասնակցել իրենց հետ պայմանագիր կնքած գործակալի միջոցով` նրան ներկայացնելով պարտատոմսերի ձեռքբերման մասին հայտ` համաձայն N 16 ձևի: Գործակալը, որը գործակալ չհանդիսացող առևտրային բանկի համար աճուրդի ժամանակ ձեռք է բերել պարտատոմսեր, պարտավոր է աճուրդի ավարտից հետո նույն օրվա ընթացքում դրանք փոխանցել պահառուի մոտ վարվող առևտրային բանկի դեպո հաշվին: Գործակալը ներդրողի կարգավիճակով կարող է աճուրդին մասնակցել նաև այլ գործակալի միջոցով` համաձայն գործակալ չհանդիսացող բանկերի համար սահմանված ընթացակարգերի:

(66-րդ կետը փոփ. 06.06.13 թիվ 604-Ն որոշում)

67. (67-րդ կետը ուժը կորցրել է 06.06.13 թիվ 604-Ն որոշում)

68. Գործակալն աճուրդին կարող է մասնակցել` համաձայն հետևյալ պայմանների`

1) գործակալը պարտավոր է յուրաքանչյուր աճուրդի մրցակցային և ոչ մրցակցային առաջարկություններով հայտեր ներկայացնել: Գործակալը կարող է մրցակցային և ոչ մրցակցային առաջարկություններ ներկայացնել ինչպես իր անունից` իր հաշվին, այնպես էլ` իր անունից, ներդրողի հանձնարարությամբ` ներդրողի հաշվին.

2) գործակալը պարտավոր է յուրաքանչյուր աճուրդի մրցակցային առաջարկություններ (ներառված են ինչպես գործակալի սեփական, այնպես էլ ներդրողների հանձնարարությամբ տրված առաջարկությունները) ներկայացնել պարտատոմսերի տեղաբաշխման ենթակա ծավալի մեկ տոկոսից ոչ պակաս ծավալով.

3) գործակալը պարտավոր է յուրաքանչյուր աճուրդի ոչ մրցակցային առաջարկություններ (ներառված են ինչպես գործակալի սեփական, այնպես էլ ներդրողների հանձնարարությամբ արված առաջարկությունները) ներկայացնել թողարկողի կողմից պարտատոմսերի թողարկման մասին հրամանով սահմանված ծավալից ոչ պակաս ծավալով.

4) ոչ մրցակցային առաջարկությունների սահմանված նվազագույն ծավալի գերազանցման դեպքում գործակալն իրավունք ունի ոչ մրցակցային առաջարկություններ ներկայացնելու իր կողմից ներկայացված մրցակցային առաջարկությունների առավելագույնը 20 տոկոսի չափով.

5) գործակալն իրավունք ունի յուրաքանչյուր աճուրդին իր անունից` իր հաշվին ներկայացնելու առավելագույնը քսան մրցակցային և մեկ ոչ մրցակցային առաջարկություններ: Գործակալն իրավունք ունի յուրաքանչյուր աճուրդին իր անունից` ներդրողի հաշվին ներկայացնելու առավելագույնը քսան մրցակցային և մեկ ոչ մրցակցային առաջարկություն.

6) գործակալի կողմից յուրաքանչյուր թողարկման տեղաբաշխման աճուրդին ներկայացվող սեփական առաջարկությունների ծավալը չի կարող գերազանցել այդ օրը տեղաբաշխման ենթակա ծավալը: Գործակալի կողմից յուրաքանչյուր թողարկման տեղաբաշխման աճուրդին ներդրողների հաշվին ներկայացվող առաջարկությունների ծավալը չի սահմանափակվում:

69. Աճուրդի անցկացման ընթացակարգը սահմանվում է բանկի կողմից` համաձայնեցնելով թողարկողի հետ: Այդ ընթացակարգով սահմանվում են աճուրդի մասնակիցների կողմից հայտերի կազմման, ներկայացվելու, ընդունման, ստուգման, բավարարման պայմանները, աճուրդի արդյունքների ամփոփման և հրապարակման կարգը, բանկի և թողարկողի միջև ներկայացվող հաշվետվությունների ձևերը, արտակարգ իրավիճակներում աճուրդի ընդհատման, վերսկսման, աճուրդը չեղյալ հայտարարելու դեպքերը և կարգը, աճուրդին վերաբերող այլ դրույթներ:

69.1. Աճուրդին ներկայացվող հայտերում պարտատոմսերի գինը հաշվարկվում է` համաձայն հետևյալ բանաձևի`

                                 C     A

                 DP = CP + FV * ___ * ___,

                                 2     E

որտեղ`

N

--_

                C  \         1                FV                C    A

CP = FV * ____ \   ______________- + ______________ - FV * _- * _-

                2  /___         i-1+t             N-1+t         2    E

                    i=1  (1+y/2)           (1+y/2)

DSC

t = ______

E

FV-ն պարտատոմսի անվանական արժեքն է,

DP-ն պարտատոմսի ամբողջ գինն է (ներառված կուտակված տոկոսագումարը),

CP-ն պարտատոմսի մաքուր գինն է (առանց կուտակված տոկոսագումարի),

C-ն արժեկտրոնի տարեկան եկամտաբերությունն է (%),

Y-ը տարեկան եկամտաբերությունն է (%),

DSC-ն գործարքի կատարման օրվանից մինչև առաջիկա արժեկտրոնի վճարումը մնացած փաստացի օրերի թիվն է,

E-ն տվյալ փուլի փաստացի տևողությունն է` օրերով,

A-ն նախորդ արժեկտրոնի վճարման օրվանից մինչև գործարքի կատարման օրը փաստացի օրերի թիվն է, իսկ առաջին արժեկտրոնի վճարման դեպքում` թողարկման օրվանից մինչև գործարքի կատարման օրը փաստացի օրերի թիվը,

N-ն այդ պահին մնացած արժեկտրոնների վճարումների թիվն է:

(69.1-ին կետը լրաց. 06.06.13 թիվ 604-Ն որոշում)

69.2 Պարտատոմսերի առաջնային տեղաբաշխման աճուրդների արդյունքներով գործարքները կարող են իրականացվել (T+n) սկզբունքով, եթե տեղաբաշխումն իրականացվում է «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ի կողմից: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ի կողմից աճուրդի անցկացման ընթացակարգը սահմանվում է «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ի կողմից` համաձայնեցնելով թողարկողի հետ:

(69.2-րդ կետը լրաց. 12.12.13 թիվ 1389-Ն որոշում)

IX. ԵՐԿՐՈՐԴԱՅԻՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ

70. Պարտատոմսերի շրջանառությունը երկրորդային շուկայում պարտատոմսերի առք ու վաճառքի (այդ թվում` նաև ռեպո, հակադարձ ռեպո) գործարքների իրականացումն է, ինչպես նաև պարտատոմսերի ազատ առաքումը:

71. Պարտատոմսերի առք ու վաճառքի գործակալները կնքվում են սույն կարգին և արժեթղթերի համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ պահանջներին համապատասխան:

72. Երկրորդային շուկայում պարտատոմսերի շրջանառության կարգը սահմանում է բանկը` համաձայնեցնելով թողարկողի հետ:

X. ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԳՐԱՎԱԴՐՈՒՄԸ

73. Պարտատոմսերի գրավադրման կանոնները սահմանում է բանկը` համաձայնեցնելով թողարկողի հետ: Բանկի կողմից հաստատված` Հայաստանի Հանրապետության պետական (գանձապետական) պարտատոմսերի գրավի հետ կապված գործառնությունների իրականացման կարգը, համաձայն Հայաստանի Հանրապետության օրենսդրության և սույն կարգի, սահմանում է պարտատոմսերի նկատմամբ գրավի իրավունքի և գրավի դադարման գրանցման կարգը, ինչպես նաև գրավի տակ գտնվող պարտատոմսերի շրջանառության և մարման կարգը:

XI. ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՀԵՏԳՆՄԱՆ ԿԱՐԳԸ

74. Թողարկողը կարող է հետ գնել իր կողմից թողարկված պարտատոմսերը: Թողարկողի կողմից հետ գնված պարտատոմսերը հաշվառվում են թողարկողի համապատասխան հաշվում:

75. Հետգնմանը կարող են մասնակցել միայն գործակալները:

76. Հետգնումը կարող է իրականացվել երկու եղանակով` մրցակցային առաջարկությունների ներկայացմամբ աճուրդի կազմակերպմամբ և նախապես հայտարարված եկամտաբերությամբ հետգնման կազմակերպմամբ:

77. Հետգնման առարկա կարող են լինել միայն առանց որևէ սահմանափակումների (ազատ) պարտատոմսերը: Գործակալը կարող է առաջարկություններ ներկայացնել ինչպես իր անունից` իր սեփական պարտատոմսերի վերաբերյալ, այնպես էլ իր անունից ներդրողի հանձնարարությամբ, վերջինիս պատկանող պարտատոմսերի վերաբերյալ:

78. Մրցակցային առաջարկությունների ներկայացմամբ աճուրդի կազմակերպման դեպքում թողարկողը նախապես հայտարարում է պարտատոմսերի այն ծավալի մասին, որը պատրաստվում է հետ գնել: Հետգնման աճուրդի ժամանակ գործակալները կարող են ներկայացնել միայն մրցակցային առաջարկություններ` նշելով պարտատոմսերի ծավալը և եկամտաբերությունը:

79. Նախապես հայտարարված եկամտաբերությամբ հետգնման կազմակերպման դեպքում թողարկողը նախապես հայտարարում է այն եկամտաբերության մասին, որով պատրաստվում է հետ գնել պարտատոմսերը: Հետգնման համար կարող են ներկայացվել առաջարկություններ` միայն նախապես հայտարարված եկամտաբերությամբ: Հայտերի առկայության դեպքում թողարկողը պարտավոր է հետ գնել պարտատոմսերի ներկայացված ամբողջ ծավալը:

79.1. Հետգնման ներկայացվող հայտերում պարտատոմսերի գինը հաշվարկվում է` համաձայն սույն կարգի 69.1-ին կետով սահմանված բանաձևի:

(79.1-ին կետը լրաց. 06.06.13 թիվ 604-Ն որոշում)

80. Հետգնման աճուրդի անցկացման ընթացակարգը սահմանվում է բանկի կողմից` համաձայնեցնելով թողարկողի հետ: Այդ ընթացակարգով սահմանվում են հետգնման աճուրդի մասնակիցների կողմից հայտերի կազմման, ներկայացման, ընդունման, ստուգման, բավարարման պայմանները, հետգնման աճուրդի արդյունքների ամփոփման և հրապարակման կարգը, բանկի և թողարկողի միջև ներկայացվող հաշվետվությունների ձևերը, արտակարգ իրավիճակներում հետգնման աճուրդի ընդհատման, վերսկսման, աճուրդը չեղյալ հայտարարելու դեպքերը և կարգը, աճուրդին վերաբերող այլ դրույթներ:

81. Հետգնման անցկացման ընթացակարգը սահմանվում է բանկի կողմից` համաձայնեցնելով թողարկողի հետ: Այդ ընթացակարգով սահմանվում են հետգնման մասնակիցների կողմից հայտերի կազմման, ներկայացման, ընդունման, ստուգման, բավարարման պայմանները, հետգնման արդյունքների ամփոփման և հրապարակման կարգը, բանկի և թողարկողի միջև ներկայացվող հաշվետվությունների ձևերը, արտակարգ իրավիճակներում հետգնման ընդհատման, վերսկսման, հետգնումը չեղյալ հայտարարելու դեպքերը և կարգը, այլ դրույթներ:

XII. ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՄԱՐՄԱՆ, ԱՐԺԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵԿԱՄՏԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

(XII գլուխը խմբ. 06.06.13 թիվ 604-Ն որոշում)

82. Շրջանառությունում գտնվող պարտատոմսերը համարվում են մարված, եթե վճարվել են բոլոր արժեկտրոնային եկամուտները և պարտատոմսերի անվանական արժեքը:

83. Եթե պարտատոմսերի մարման օրը կա այլ պետական պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ, ապա մարման, արժեկտրոնային եկամտի վճարման և աճուրդի գործառնությունները կարող են կատարվել միաժամանակ` հաշվանցի սկզբունքով:

84. Պարտատոմսերի արժեկտրոնային եկամուտների վճարումները կատարվում են միայն կիսամյակային պարբերականությամբ:

85. Պարտատոմսերի արժեկտրոնային եկամտի վճարումն իրականացվում է տվյալ պարտատոմսերի թողարկմանը հաջորդող յուրաքանչյուր վեցերորդ ամսվա համապատասխան օրը` մինչև պարտատոմսի մարման ժամկետը լրանալը:

86. Եթե պարտատոմսերի մարման և (կամ) արժեկտրոնային եկամտի վճարման օրը լրանում է այն ամսին, որը չունի համապատասխան ամսաթիվ, ապա ժամկետը լրանում է այդ ամսվա վերջին օրը:

87. Եթե պարտատոմսերի մարման և (կամ) արժեկտրոնային եկամտի վճարման օրը Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրության համաձայն ոչ աշխատանքային օր է, ապա պարտատոմսերի մարումը և (կամ) արժեկտրոնի վճարումն իրականացվում են հաջորդ աշխատանքային օրը:

88. Պարտատոմսերի արժեկտրոնային եկամտի հաշվարկն իրականացվում է պարզ մեթոդի համաձայն, որի դեպքում հավասարվում են փաստացի և հայտարարվող արժեկտրոնների չափերը:

89. Պարտատոմսերի արժեկտրոնային եկամտի վճարումն իրականացվում է` համաձայն հետևյալ կանոնի`

C

A = FV * _____ ,

2

որտեղ`

A-ն արժեկտրոնային եկամտի վճարվելիք գումարն է,

FV-ը պարտատոմսի անվանական արժեքն է,

C-ն արժեկտրոնի տարեկան եկամտաբերությունն է:

90. Պարտատոմսը մարվում է և (կամ) արժեկտրոնային եկամուտը վճարվում է պարտատոմսի թողարկման պայմաններով սահմանված մարման և (կամ) արժեկտրոնի վճարման օրվան նախորդող օրվա ժամը 24:00-ի դրությամբ պարտատոմսի սեփականատիրոջը:

91. Պարտատոմսերի արժեկտրոնային առաջին եկամտի վճարման հաշվարկն իրականացվում է թողարկման օրվանից սկսած:

92. Պարտատոմսերի արժեկտրոնային եկամտի վճարման օրը պարտատոմսերի սեփականատերերի համապատասխան դրամային հաշիվներին անհրաժեշտ փոխանցումները կատարվում են 0,1 դրամի ճշտությամբ` համաձայն թվաբանական կլորացման կանոնների: Թվաբանական կլորացման կանոնի ներքո հարկավոր է հասկանալ կլորացման այն մեթոդը, որի դեպքում կլորացման ենթակա միավորը չի փոխվում, եթե կլորացման ենթակա միավորին հաջորդող թիվը հավասար է 0-4-ի, և փոխվում է` մեծանալով մեկ միավորով, եթե կլորացման ենթակա միավորին հաջորդող թիվը հավասար է 5-9-ի:

(4-րդ հավելվածը փոփ. 06.06.13 թիվ 604-Ն որոշում)

Ձև N 1

ՀՀ պետական (գանձապետական) միջին ժամկետայնության

և երկարաժամկետ արժեկտրոնային պարտատոմսերի

տեղաբաշխման, շրջանառության և մարման

սպասարկման կարգի

Պետական (գանձապետական) պարտատոմսերի թողարկման պետական գրանցման համարը

(1-ին ձևն ուժը կորցրել է 21.07.16 թիվ 785-Ն որոշում)

Ձև N 2

ՀՀ պետական (գանձապետական) միջին ժամկետայնության

և երկարաժամկետ արժեկտրոնային պարտատոմսերի

տեղաբաշխման, շրջանառության, հետգնման

և մարման սպասարկման կարգի

____ ___________ 200 թ.

ՀԱՆՁՆԱՐԱՐԱԳԻՐ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻՆ

ՀՀ ֆինանսների նախարարությունը հանձնարարում է ___ ________ 200 թ. ժամը _____ իրականացնել ______ թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ` ____ դրամ ծավալով: Աճուրդին կարող են մասնակցել գործակալները: Գործակալները իրենց և իրենց ներդրողների անունից կարող են ներկայացնել մրցակցային և ոչ մրցակցային առաջարկություններ: Գործակալների կողմից ներկայացվող ոչ մրցակցային առաջարկությունների նվազագույն ծավալը սահմանվում է տեղաբաշխման ծավալի ____ տոկոսը:

Աճուրդի ժամանակ գործում են թողարկման տեղաբաշխման ժամանակ սահմանված պայմանները:

ՀՀ ֆինանսների

նախարարի տեղակալ-գլխավոր գանձապետ _________________ __________________

(ստորագրությունը) (անունը, ազգանունը)

(2-րդ ձևը փոփ. 06.06.13 թիվ 604-Ն որոշում)

Ձև N 3

ՀՀ պետական (գանձապետական) միջին ժամկետայնության

և երկարաժամկետ արժեկտրոնային պարտատոմսերի

տեղաբաշխման, շրջանառության, հետգնման

և մարման սպասարկման կարգի

____ ___________ 200 թ.

ՀԱՆՁՆԱՐԱՐԱԳԻՐ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻՆ

ՀՀ ֆինանսների նախարարությունը հանձնարարում է ___ ________ 200 թ. ժամը _____ կազմակերպել ______ թողարկման պարտատոմսերի հետգնում` _____ տարեկան եկամտաբերությամբ:

Հետգնմանը կարող են մասնակցել միայն ՀՀ ֆինանսների նախարարության պետական պարտքի կառավարման գործակալները:

Պարտատոմսերի հետգնման համար նախատեսվող միջոցները (_____ դրամ գումարով) կուտակված կլինեն միասնական գանձապետական հաշվին` հետգնմանը նախորդող օրը:

ՀՀ ֆինանսների

նախարարի տեղակալ-գլխավոր գանձապետ _________________ __________________

(ստորագրությունը) (անունը, ազգանունը)

Ձև N 4

ՀՀ պետական (գանձապետական) միջին ժամկետայնության

և երկարաժամկետ արժեկտրոնային պարտատոմսերի

տեղաբաշխման, շրջանառության, հետգնման

և մարման սպասարկման կարգի

____ ___________ 200 թ.

ՀԱՆՁՆԱՐԱՐԱԳԻՐ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻՆ

ՀՀ ֆինանսների նախարարությունը հանձնարարում է ___ ________ 200 թ. ժամը _____ կազմակերպել ______ թողարկման պարտատոմսերի հետգնման աճուրդ` _____ դրամ ծավալով:

Հետգնմանը կարող են մասնակցել միայն ՀՀ ֆինանսների նախարարության պետական պարտքի կառավարման գործակալները, որոնք կարող են ներկայացնել միայն մրցակցային առաջարկություններ:

Պարտատոմսերի հետգնման համար նախատեսվող միջոցները (_____ դրամ գումարով) կուտակված կլինեն միասնական գանձապետական հաշվին` աճուրդին նախորդող օրը:

ՀՀ ֆինանսների

նախարարի տեղակալ-գլխավոր գանձապետ _________________ __________________

(ստորագրությունը) (անունը, ազգանունը)

(ուժը կորցրել է 13.04.17 թիվ 381-Ն որոշում)

040.1580.140108

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

27 դեկտեմբերի 2007 թվականի N 1580-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ (ԳԱՆՁԱՊԵՏԱԿԱՆ) ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ (ԳԱՆՁԱՊԵՏԱԿԱՆ) ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ, ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ, ՀԵՏԳՆՄԱՆ ԵՎ ՄԱՐՄԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 3-Ի N 1103-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(3-րդ մաս)

Ձև N 5

ՀՀ պետական (գանձապետական) միջին ժամկետայնության

և երկարաժամկետ արժեկտրոնային պարտատոմսերի

տեղաբաշխման, շրջանառության, հետգնման

և մարման սպասարկման կարգի

ՏԵՂԵԿԱՆՔ

1. ՊԵՏԱԿԱՆ (ԳԱՆՁԱՊԵՏԱԿԱՆ) ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԵՐԻ ՄԱՍԻՆ` ____ _________ 200 ԹՎԱԿԱՆԻ ԴՐՈՒԹՅԱՄԲ

.________________________________________________________________.

|                               | Պարտատոմսերի ծավալը (հազ. դրամ)|

|_______________________________|________________________________|

|ՀՀ կենտրոնական բանկ *          |                                |

|_______________________________|________________________________|

|Ռեզիդենտ դիլեր բանկեր          |                                |

|_______________________________|________________________________|

|Ռեզիդենտ ոչ դիլեր բանկեր       |                                |

|_______________________________|________________________________|

|   ընդամենը` ռեզիդենտ բանկեր   |                                |

|_______________________________|________________________________|

|Ռեզիդենտ ոչ բանկ դիլերներ      |                                |

|_______________________________|________________________________|

|Ռեզիդենտ ոչ բանկ ներդրողներ    |                                |

|_______________________________|________________________________|

|   ընդամենը` ռեզիդենտներ       |                                |

|_______________________________|________________________________|

|Ոչ ռեզիդենտ բանկեր             |                                |

|_______________________________|________________________________|

|Ոչ ռեզիդենտ ոչ բանկ ներդրողներ |                                |

|_______________________________|________________________________|

|   ընդամենը` ոչ ռեզիդենտներ    |                                |

|_______________________________|________________________________|

|Ռեզիդենտ անվանատերեր           |                                |

|_______________________________|________________________________|

|Ոչ ռեզիդենտ անվանատերեր        |                                |

|_______________________________|________________________________|

|Ընդամենը անվանատերեր           |                                |

|_______________________________|________________________________|

|   Ընդամենը                    |                                |

.________________________________________________________________.

* Ռեպո -

2. ԴԵՊՈ ՀԱՇՎԻ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԵՐԻ ՄԱՍԻՆ

._________________________________________________________________________.

|Ենթա-   |Սեփական|Ներ-   |Սեփական|Ներդրող|Սեփական|Ներդրող-|Ընդա-  |Ընդա-  |

|պահառուի|պետական|դրողի  |միջին  |ների   |երկարա-|ների    |մենը`  |մենը`  |

|ծածկա-  |կարճա- |պետական|ժամկե- |միջին  |ժամկետ |երկարա- |սեփական|ներ-   |

|գիրը    |ժամկետ |կարճա- |տայնու-|ժամկե- |պարտա- |ժամկետ  |պարտա- |դրողի  |

|        |պարտա- |ժամկետ |թյան   |տայնու-|տոմսերի|պարտա-  |տոմսերը|պարտա- |

|        |տոմսերի|պարտա- |պարտա- |թյան   |ծավալը |տոմսերի |       |տոմսերը|

|        |ծավալը |տոմսերի|տոմսերի|պարտա- |       |ծավալը  |       |       |

|        |       |ծավալը |ծավալը |տոմսերի|       |        |       |       |

|        |       |       |       |ծավալը |       |        |       |       |

|________|_______|_______|_______|_______|_______|________|_______|_______|

._________________________________________________________________________.

ՀՀ կենտրոնական բանկի կողմից` ___________________ ____________________

                                  (ստորագրությունը)    (անունը, ազգանունը)

(5-րդ ձևը փոփ. 06.03.14 թիվ 237-Ն որոշում)

Ձև N 6

ՀՀ պետական (գանձապետական) միջին ժամկետայնության

և երկարաժամկետ արժեկտրոնային պարտատոմսերի

տեղաբաշխման, շրջանառության, հետգնման

և մարման սպասարկման կարգի

ՏԵՂԵԿԱՆՔ

20  թ. ____________ _____ -ին ՀՀ կենտրոնական բանկի կողմից պետական (գանձապետական) պարտատոմսերի երկրորդային շուկայում կատարված առքուվաճառքի գործառնությունների մասին

.___________________________________________________________.

|Թողարկումը|Գործարքի գինը|Գործարքի ծավալը|Եկամտաբերությունը |

|          |             |               |      (%)         |

|__________|_____________|_______________|__________________|

|__________|_____________|_______________|__________________|

.___________________________________________________________.

____________ 200 Թ. ՊԵՏԱԿԱՆ (ԳԱՆՁԱՊԵՏԱԿԱՆ) ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԵՐԿՐՈՐԴԱՅԻՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

._________________________________________________________________.

|Թողարկումը |Մարման օրը|Գործարքի գինը |Գործարքի |Եկամտաբերությունը|

|           |          |              |ծավալը   |      (%)        |

|___________|__________|______________|_________|_________________|

|___________|__________|______________|_________|_________________|

|___________|__________|______________|_________|_________________|

._________________________________________________________________.

Ռեպո (հակադարձ ռեպո) գործառնություններ

._____________________________________________________________.

|Թողարկումը |Գործարքի |   Գործարքի   |  Ժամկետը |    Ռեպո     |

|           | ծավալը  |     գինը     |   (օր)   |տոկոսադրույքը|

|___________|_________|______________|__________|_____________|

|___________|_________|______________|__________|_____________|

._____________________________________________________________.

ՀՀ կենտրոնական բանկի կողմից` ___________________ ____________________

                                  (ստորագրությունը)    (անունը, ազգանունը)

(6-րդ ձևը փոփ. 06.06.13 թիվ 604-Ն որոշում)

Ձև N 7

ՀՀ պետական (գանձապետական) միջին ժամկետայնության

և երկարաժամկետ արժեկտրոնային պարտատոմսերի

տեղաբաշխման, շրջանառության և մարման

սպասարկման կարգի

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԹՈՂԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ

(7-րդ ձևն ուժը կորցրել է 06.06.13 թիվ 604-Ն որոշում)

Ձև N 8

ՀՀ պետական (գանձապետական) միջին ժամկետայնության

և երկարաժամկետ արժեկտրոնային պարտատոմսերի

տեղաբաշխման, շրջանառության և մարման

սպասարկման կարգի

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԹՈՂԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ

(8-րդ ձևն ուժը կորցրել է 06.06.13 թիվ 604-Ն որոշում)

Ձև N 9

ՀՀ պետական (գանձապետական) միջին ժամկետայնության

և երկարաժամկետ արժեկտրոնային պարտատոմսերի

տեղաբաշխման, շրջանառության և մարման

սպասարկման կարգի

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ __________ ԹՈՂԱՐԿՄԱՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՀԵՏԳՆՄԱՆ ՄԱՍԻՆ

(9-րդ ձևն ուժը կորցրել է 06.06.13 թիվ 604-Ն որոշում)

Ձև N 10

ՀՀ պետական (գանձապետական) միջին ժամկետայնության

և երկարաժամկետ արժեկտրոնային պարտատոմսերի

տեղաբաշխման, շրջանառության և մարման

սպասարկման կարգի

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ __________ ԹՈՂԱՐԿՄԱՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՀԵՏԳՆՄԱՆ ՄԱՍԻՆ

(10-րդ ձևն ուժը կորցրել է 06.06.13 թիվ 604-Ն որոշում)

Ձև N 11

ՀՀ պետական (գանձապետական) միջին ժամկետայնության

և երկարաժամկետ արժեկտրոնային պարտատոմսերի

տեղաբաշխման, շրջանառության և մարման

սպասարկման կարգի

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԱՃՈՒՐԴԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

(11-րդ ձևն ուժը կորցրել է 06.06.13 թիվ 604-Ն որոշում)

Ձև N 12

ՀՀ պետական (գանձապետական) միջին ժամկետայնության

և երկարաժամկետ արժեկտրոնային պարտատոմսերի

տեղաբաշխման, շրջանառության, հետգնման

և մարման սպասարկման կարգի

ՀՀ կենտրոնական բանկ, արժեթղթերի հաշվառման և հաշվարկների

էլեկտրոնային համակարգ

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ (____-ՐԴ) ԱՃՈՒՐԴԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Սույն հաշվետվությամբ բանկը տեղեկացնում է պարտատոմսերի տեղաբաշխման արդյունքների մասին:

1. Թողարկման տեղաբաշխման աճուրդը կայացել է _________________________,

պարտատոմսերը կմարվեն` ______________________________________________

._______________________________________________________________________.

|                     |Աճուրդի մասնակիցների թիվը |Ներկայացված ծավալները |

|                     |                          |        (դրամ)        |

|_____________________|__________________________|______________________|

|Գործակալ             |                          |                      |

|_____________________|__________________________|______________________|

|Ընդամենը             |                          |                      |

._______________________________________________________________________.

2. Աճուրդի ընթացքում պարտատոմսերի ձեռքբերման բավարարված առաջարկությունների ընդհանուր ծավալը կազմել է ____________________________:

3. Թողարկողի կողմից սահմանվել է մրցակցային առաջարկությունների բավարարման առավելագույն եկամտաբերությունը` ______________________________:

4. Պարտատոմսերի տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է _____________:

5. Պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդի ընթացքում մասնակիցների կողմից ձեռք բերված պարտատոմսերը կազմել են`

._______________________________________________________________________.

|Աճուրդի մասնակցի| Ձեռք է բերվել մրցակցային| Ձեռք է բերվել ոչ մրցակցային|

|    անվանումը   |   առաջարկություններով   |   առաջարկություններով      |

|                |_________________________|____________________________|

|                |  ծավալը    | վճարման    |   ծավալը     |   վճարման   |

|                |  (դրամ)    | գումարը    |   (դրամ)     |   գումարը   |

|                |            |  (դրամ)    |              |    (դրամ)   |

|                |____________|____________|______________|_____________|

|                |            |            |              |             |

._______________________________________________________________________.

6. Հասույթը հաշվեգրվել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների

նախարարության հաշվին` _____ ____________ 200 թ.:

ՀՀ կենտրոնական բանկի կողմից` ___________________ ____________________

                                  (ստորագրությունը)    (անունը, ազգանունը)

Հաշվետվությունն ընդունվել է _____ ________ 200 թ.:

ՀՀ ֆինանսների

    նախարարության կողմից`        _________________ __________________

                                 (ստորագրությունը) (անունը, ազգանունը)

(12-րդ ձևը փոփ. 06.06.13 թիվ 604-Ն որոշում)

Ձև N 13

ՀՀ պետական (գանձապետական) միջին ժամկետայնության

և երկարաժամկետ արժեկտրոնային պարտատոմսերի

տեղաբաշխման, շրջանառության, հետգնման

և մարման սպասարկման կարգի

ՀՀ կենտրոնական բանկ, արժեթղթերի հաշվառման և հաշվարկների

էլեկտրոնային համակարգ

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ (___-ՐԴ) 200 Թ. _______ ___ -ԻՆ ԿԱՅԱՑԱԾ ԱՃՈՒՐԴԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

._________________________________________________________________________.

|Աճուրդի մասնակցի|Արժեթղթերի ներկայացված|Արժեթղթերի|Տարեկան   |Կարգավիճակը|

|    անվանումը   |       ծավալը         |բավարարված|եկամտաբե- |           |

|                |                      |  ծավալը  |րությունը |           |

._________________________________________________________________________.

Մրցակցային առաջարկություններ

._________________________________________________________________________.

|                |                      |          |          |           |

._________________________________________________________________________.

Ընդամենը

Ոչ մրցակցային առաջարկություններ

._________________________________________________________________________.

|                |                      |          |          |           |

._________________________________________________________________________.

Ընդամենը

__________________________________________________________________________

                                        Կազմվել է ____ ___________ 200  թ.

Ձև N 14

ՀՀ պետական (գանձապետական) միջին ժամկետայնության

և երկարաժամկետ արժեկտրոնային պարտատոմսերի

տեղաբաշխման, շրջանառության, հետգնման

և մարման սպասարկման կարգի

ՀՀ կենտրոնական բանկ, արժեթղթերի հաշվառման և հաշվարկների

էլեկտրոնային համակարգ

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

200 թ. _________ ___-ԻՑ ՄԻՆՉԵՎ 200 Թ. ________ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ

ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

._________________________________________________________________________.

|Արժեթղթերի պետական գրանցման համարը                           |           |

|_____________________________________________________________|___________|

|Արժեթղթերի թողարկման տարեթիվը, ամիսը, ամսաթիվը               |           |

|_____________________________________________________________|___________|

|Արժեթղթերի աճուրդի հերթական համարը, տարեթիվը, ամիսը, ամսաթիվը|           |

|_____________________________________________________________|___________|

|Արժեթղթերի տեղաբաշխման ենթակա ծավալը                         |           |

|_____________________________________________________________|___________|

|Արժեթղթերի պահանջարկի  |դրամ                                 |           |

|ծավալը                 |_____________________________________|___________|

|                       |տոկոսով` տեղաբաշխված ծավալի նկատմամբ |           |

|_______________________|_____________________________________|___________|

|Արժեթղթերի ձեռքբերման  |նվազագույնը                          |           |

|մրցակցային             |_____________________________________|___________|

|առաջարկությունների     |առավելագույնը                        |           |

|տարեկան                |_____________________________________|___________|

|եկամտաբերությունը (%)  |սահմանային                           |           |

|_____________________________________________________________|___________|

|Արժեթղթերի տեղաբաշխումից ստացված գումարը (դրամ)              |           |

|_____________________________________________________________|___________|

|Տեղաբաշխված  |գործակալների|մրցակցային                        |           |

|արժեթղթերի   |սեփական     |__________________________________|___________|

|ծավալը (դրամ)|            |ոչ մրցակցային                     |           |

|             |____________|__________________________________|___________|

|             |գործակալների|մրցակցային                        |           |

|             |ներդրողներ  |__________________________________|___________|

|             |            |ոչ մրցակցային                     |           |

|             |____________|__________________________________|___________|

|             |գանձապետական պահառու                           |           |

|             |_______________________________________________|___________|

|             |   Ընդամենը                                    |           |

|_____________________________________________________________|___________|

|Արժեթղթերի միջին կշռված տարեկան եկամտաբերությունը (%)        |           |

._________________________________________________________________________.

__________________________________________________________________________

                                        Կազմվել է ____ ___________ 200  թ.

(14-րդ ձևը փոփ. 06.06.13 թիվ 604-Ն որոշում)

Ձև N 15

ՀՀ պետական (գանձապետական) միջին ժամկետայնության

և երկարաժամկետ արժեկտրոնային պարտատոմսերի

տեղաբաշխման, շրջանառության, հետգնման

և մարման սպասարկման կարգի

ՀՀ կենտրոնական բանկ, արժեթղթերի հաշվառման և հաշվարկների

էլեկտրոնային համակարգ

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ (____-ՐԴ) ԱՃՈՒՐԴԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

._________________________________________________________________________.

|1. Աճուրդի անցկացման տարեթիվը, ամիսը, ամսաթիվը և  հասցեն     |           |

|_____________________________________________________________|___________|

|2. Աճուրդին մասնակցած գործակալների թիվը                      |           |

|_____________________________________________________________|___________|

|3. (3-րդ կետը հանվել է 06.06.13 թիվ 604-Ն որոշում)           |           |

|_____________________________________________________________|___________|

|4. Ներկայացված հայտերի ընդհանուր ծավալը (դրամ)               |           |

|_____________________________________________________________|___________|

|   այդ թվում`                                                |           |

|գործակալների ներկայացրած ոչ մրցակցային առաջարկությունների    |           |

|ընդհանուր ծավալը (դրամ)                                      |           |

|_____________________________________________________________|___________|

|5. Բավարարված հայտերի ընդհանուր ծավալը (դրամ)                |           |

|_____________________________________________________________|___________|

|6. Տեղաբաշխված պարտատոմսերի սահմանային տարեկան               |           |

|եկամտաբերությունը (%)                                        |           |

|_____________________________________________________________|___________|

|7. Տեղաբաշխված պարտատոմսերի միջին կշռված տարեկան             |           |

|եկամտաբերությունը (%)                                        |           |

._________________________________________________________________________.

(15-րդ ձևը փոփ. 06.06.13 թիվ 604-Ն որոշում)

Ձև N 16

ՀՀ պետական (գանձապետական) միջին ժամկետայնության

և երկարաժամկետ արժեկտրոնային պարտատոմսերի

տեղաբաշխման, շրջանառության, հետգնման

և մարման սպասարկման կարգի

    N _____________________                    ____ __________ 200  թ.

(ներդրողի ծածկագիրը)

ՀԱՅՏ N _____

___________________ ԹՈՂԱՐԿՄԱՆ

(պետական գրանցման համարը)

ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՄԱՍԻՆ

_____________________________ պատրաստակամություն է հայտնում առաջնային

(ներդրողի անվանումը)

տեղաբաշխման աճուրդի ժամանակ իր հաշվին գնել ________ թողարկման հետևյալ եկամտաբերությամբ պարտատոմսեր`

.__________________________________________.

|                 Մրցակցային               |

|__________________________________________|

|NN | Պարտատոմսերի    |    Պարտատոմսերի    |

|ը/կ|    ծավալը       |  եկամտաբերությունը |

|   |    (դրամ)       |     (տոկոսով)      |

|___|_________________|____________________|

|___|_________________|____________________|

|___|_________________|____________________|

|___|_________________|____________________|

|___|_________________|____________________|

|___|_________________|____________________|

|___|_________________|____________________|

|___|_________________|____________________|

|__________________________________________|

|Ընդամենը                                  |

|__________________________________________|

|             Ոչ մրցակցային                |

|__________________________________________|

|1. |                 |միջին կշռված        |

.__________________________________________.

    Ներդրող           ___________________  _______________________

                       (ստորագրությունը)     (անունը, ազգանունը)

Գլխավոր հաշվապահ ___________________ _______________________

                       (ստորագրությունը)     (անունը, ազգանունը)

Կ.Տ.

(16-րդ ձևը փոփ. 21.07.16 թիվ 785-Ն որոշում)

pin
ՀՀ կառավարություն
27.12.2007
N 1580-Ն
Որոշում