605.0014.180702
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«18» 07 2002 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60502117
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
1 հունիսի 2002 թվականի N 14-Ն
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՆՁՆԱԿԱՆ ԳՈՐԾԵՐԸ ԵՎ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԸ ՎԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 3-րդ մասով` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդը որոշում է.
Հաստատել քաղաքացիական ծառայողների անձնական գործերը և գրանցամատյանը վարելու կարգը (հավելված):
Հավելված
Հայաստանի Հանրապետության
քաղաքացիական ծառայության խորհրդի
2002 թվականի հունիսի 1-ի
N 14-Ն որոշման
ԿԱՐԳ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՆՁՆԱԿԱՆ ԳՈՐԾԵՐԸ ԵՎ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԸ ՎԱՐԵԼՈՒ
1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայողների (այսուհետ` քաղաքացիական ծառայողներ) անձնական գործերը և գրանցամատյանը վարելու կարգը:
I. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԱՆՁՆԱԿԱՆ ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՄԸ
2. Քաղաքացիական ծառայողի անձնական գործը (այսուհետ` անձնական գործ) քաղաքացիական ծառայողի ծառայողական գործունեության մասին ամփոփ տեղեկություններ պարունակող փաստաթղթերի և նյութերի ամբողջությունն է:
3. Անձնական գործը վարում է «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` Օրենք) 4-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված համապատասխան մարմնի (այսուհետ` համապատասխան մարմին) անձնակազմի կառավարման ստորաբաժանումը (այսուհետ` անձնակազմի կառավարման ստորաբաժանում), իսկ քաղաքացիական ծառայության կադրերի կարճաժամկետ ռեզերվում գրանցված քաղաքացիական ծառայողների անձնական գործերը` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի (այսուհետ` Խորհուրդ) աշխատակազմը:
(3-րդ կետը փոփ. 12.10.10 թիվ 810-Ն որոշում)
4. Արգելվում է քաղաքացիական ծառայողի համար վարել մեկից ավելի անձնական գործ:
5. Այլ համապատասխան մարմնում քաղաքացիական ծառայության պաշտոնում նշանակվելիս կամ քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցնելիս անձնական գործը փոխանցվում է նոր աշխատավայր` համաձայն ընդունման-հանձնման ակտի:
(5-րդ կետը փոփ. 31.05.04 թիվ 428-Ն, 22.11.07 թիվ 1116-Ն որոշումներ)
6. Անձնական գործի վարումը սկսվում է քաղաքացիական ծառայողի` քաղաքացիական ծառայության պաշտոնում առաջին անգամ նշանակվելու մասին իրավական ակտի ուժի մեջ մտնելուց հետո:
Անձնական գործի շապիկը ներառում է անձնական գործի համարը, քաղաքացիական ծառայողի անունը, ազգանունը և հայրանունը, ինչպես նաև գործի վարման սկիզբը, վերսկսման, դադարեցման և արխիվացման ամսաթվերը (Ձև N 1):
(6-րդ կետը փոփ. 13.12.02 թիվ 141-Ն, 12.10.10 թիվ 810-Ն որոշումներ)
7. Անձնական գործում ընդգրկվում են հետևյալ փաստաթղթերը.
ա) դիմումը.
ա1) քաղաքացիական ծառայության պաշտոնի անձնագրի պատճենը.
բ) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացված մրցույթի արդյունքում հաղթող ճանաչվելու մասին համապատասխան մրցութային հանձնաժողովի կողմից տրված եզրակացությունը, իսկ քաղաքացիական ծառայության կրտսեր պաշտոն զբաղեցնելու դեպքում` հավաստագրի պատճենը.
գ) անձնական թերթիկը (Ձև N 2), որը լրացվում է քաղաքացիական ծառայողի կողմից անձամբ, բոլոր հարցերի վերաբերյալ սպառիչ պատասխաններով, առանց ջնջումների, անձնական փաստաթղթերի ստույգ բովանդակությամբ` անձնագրի, աշխատանքային, զինվորական գրքույկների, կրթությունը հաստատող փաստաթղթերի, գիտական աստիճան և գիտական կոչում շնորհելու մասին փաստաթղթերի տվյալներին համապատասխան:
Անձնական թերթիկում նշված տվյալների փոփոխության դեպքում լրացվում է նոր անձնական թերթիկ.
դ) 2 լուսանկար 3X4 սմ չափսի.
ե) ինքնակենսագրությունը, որը քաղաքացիական ծառայողի կյանքի հիմնական փուլերի ժամանակագրական կարգով համառոտ նկարագրությունն է: Ինքնակենսագրությունը գրվում է անձամբ, շարադրվում է ազատ ոճով, ձեռագիր, առանց ջնջումների: Այն առնվազն բովանդակում է քաղաքացիական ծառայողի ազգանունը, անունը, հայրանունը, ծննդյան տարին, ամիսը, ամսաթիվը, քաղաքացիությունը, կրթությունը (որտեղ, երբ և որ ուսումնական հաստատությունն է ավարտել), աշխատանքային գործունեության սկիզբը, մի աշխատանքից մյուսին անցնելը, զինվորական ծառայության մասին տեղեկությունները, ընտանեկան դրությունը (ծնողներ, ամուսին (կին), երեխաներ), ինքնակենսագրությունը գրելու տարին, ամիսը, ամսաթիվը և քաղաքացիական ծառայողի ստորագրությունը.
ե.1) սոցիալական քարտի կամ համապատասխան տեղեկանքի պատճենը.
զ) անձնագրի, զինվորական գրքույկի և կրթությունը հաստատող փաստաթղթերի պատճենները.
զ.1) դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչվելու, Օրենքով նախատեսված հիվանդություններից որևէ մեկով չտառապելու և այլ տեղեկությունների վերաբերյալ հայտարարությունը (Ձև N 3) (Օրենքի 50-րդ հոդվածի համաձայն քաղաքացիական ծառայող համարվող, ինչպես նաև քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցնող անձինք հայտարարությունը լրացնում են ըստ Ձև N 4-ի).
զ.2) դատվածության բացակայության մասին տեղեկանքը, որը համապատասխան մարմնի աշխատակազմն ստանում է քաղաքացիական ծառայության գլխավոր, առաջատար և կրտսեր պաշտոններում Օրենքով սահմանված կարգով նշանակում կատարվելուց, ինչպես նաև քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցնելու համար ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելուց հետո տասնհինգօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության ոստիկանության մարմիններին հարցում կատարելու միջոցով.
է) քաղաքացիական ծառայության համապատասխան պաշտոնի նշանակման մասին իրավական ակտի պատճենը կամ քաղվածքը.
ը) քաղաքացիական ծառայողի կողմից ստորագրված երդման տեքստը.
թ) (7-րդ կետի թ ենթակետն ուժը կորցրել է 13.12.02 թիվ 141-Ն որոշում)
թ) փորձաշրջան անցնելու մասին իրավական ակտի պատճենը.
ժ) քաղաքացիական ծառայության դասային աստիճան շնորհելու և զրկելու մասին համապատասխան իրավական ակտերի պատճենները.
ժա) (ժա ենթակետն ուժը կորցրել է 18.11.14 թիվ 1067-Ն որոշում)
ժբ) (7-րդ կետի ժբ ենթակետն ուժը կորցրել է 13.12.02 թիվ 141-Ն որոշում)
ժգ) աշխատանքային գրքույկը.
ժդ) գիտական աստիճան և գիտական կոչում շնորհելու մասին փաստաթղթերի պատճենները.
ժե) (ժե ենթակետն ուժը կորցրել է 02.02.17 թիվ 72-Ն որոշում)
ժզ) քաղաքացիական ծառայողի վերապատրաստման մասին փաստաթղթի պատճենը.
ժէ) քաղաքացիական ծառայության պաշտոնից ազատվելու, քաղաքացիական ծառայության կադրերի կարճաժամկետ ռեզերվում գրանցելու և կադրերի կարճաժամկետ ռեզերվից հանելու մասին իրավական ակտերի պատճենները, ժամկետային աշխատանքային պայմանագիրը.
ժը) պետական պարգևներով պարգևատրվելու, պատվավոր և հատուկ կոչումներ, ինչպես նաև պետական մրցանակներ շնորհելու մասին համապատասխան իրավական ակտերի պատճենները.
ժթ) (7-րդ կետի ժթ ենթակետն ուժը կորցրել է 13.12.02 թիվ 141-Ն որոշում)
ի) քաղաքացիական ծառայողի կողմից իր կատարած աշխատանքների մասին յուրաքանչյուր կիսամյակ իր անմիջական ղեկավարին ներկայացված հաշվետվությունները` դրանց մասին վերջինիս եզրակացություններով կամ կիսամյակային կատարողականների գնահատականները.
իա) անմիջական ղեկավարի կողմից տրված ծառայողական բնութագրերը.
իբ) խրախուսանք կիրառելու մասին իրավական ակտի պատճենը, ինչպես նաև կարգապահական տույժ կիրառելու մասին իրավական ակտի պատճենը.
իգ) քաղաքացիական ծառայողի կողմից իր անձնական գործի բոլոր նյութերին, իր գործունեության գնահատականներին և այլ փաստաթղթերին ծանոթանալու մասին վկայող փաստաթուղթը.
իդ) օրենքով նախատեսված այլ փաստաթղթեր:
(7-րդ կետը փոփ. 13.12.02 թիվ 141-Ն, 31.05.04 թիվ 428-Ն, 08.09.04 թիվ 822-Ն, 02.02.05 թիվ 70-Ն, 26.06.06 թիվ 541-Ն, 22.11.07 թիվ 1116-Ն, 12.10.10 թիվ 810-Ն, 06.06.11 թիվ 403-Ն, 18.11.14 թիվ 1067-Ն, 02.02.17 թիվ 72-Ն որոշումներ)
8. Անձնական գործի բոլոր փաստաթղթերը պահվում են ժամանակագրական կարգով:
(8-րդ կետը փոփ. 13.12.02 թիվ 141-Ն որոշում)
9. Համապատասխան մարմնի անձնակազմի կառավարման ստորաբաժանումը պարտավոր է ստուգել անձնական գործը ձևավորելու համար ներկայացված փաստաթղթերի լրիվությունը, համապատասխանությունը լրացվածի հետ և ստուգման արդյունքների մասին կատարել հետևյալ գրառումը` «Անձնական գործը ստուգված է (ստորագրություն, տարի, ամիս, ամսաթիվ)»:
(9-րդ կետը փոփ. 12.10.10 թիվ 810-Ն որոշում)
10. Անձնական գործը ձևակերպվում է քաղաքացիական ծառայողի առաջին անգամ քաղաքացիական ծառայության պաշտոնում նշանակվելու պահից` հնգօրյա ժամկետում:
11. Քաղաքացիական ծառայության պաշտոնում նշանակված քաղաքացիական ծառայողի համար պահվում է անձնական գործի հատուկ թղթապանակ, որտեղ զետեղվում են վերը նշված բոլոր փաստաթղթերը: Հերթական գրանցում է կատարվում նաև համապատասխան մարմնի անձնակազմի կառավարմանստորաբաժանման անձնական գործերի հաշվառման մատյանում:
(11-րդ կետը փոփ. 12.10.10 թիվ 810-Ն որոշում)
12. Անձնական գործերը համապատասխան մարմնի անձնակազմի կառավարման ստորաբաժանումում պահվում են որպես առանձին հաշվառման փաստաթղթեր:
Աշխատանքային գրքույկը պահվում է անձնական գործի շապիկի վերջին էջին ամրացված ծրարի մեջ:
(12-րդ կետը փոփ. 12.10.10 թիվ 810-Ն որոշում)
13. Անձնական գործում փոփոխություններ կարող են կատարվել, եթե առկա են դրանք հաստատող փաստաթղթեր:
Համապատասխան մարմնի անձնակազմի կառավարման ստորաբաժանումը ստուգում է բոլոր փաստաթղթերի իսկությունը, կատարված փոփոխությունների ճշտությունը` կատարելով սույն կարգի 9-րդ կետով նախատեսված գրառումը:
(13-րդ կետը փոփ. 12.10.10 թիվ 810-Ն որոշում)
14. Քաղաքացիական ծառայության պաշտոնից ազատված քաղաքացիական ծառայողի անձնական գործը (բացառությամբ աշխատանքային գրքույկի) առնվազն 5 տարի պահպանվում է համապատասխան մարմնի անձնակազմի կառավարման ստորաբաժանումում, որից հետո Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնվում է արխիվ, իսկ քաղաքացիական ծառայողի քաղաքացիական ծառայության նոր պաշտոնում նշանակվելու դեպքում` տվյալ համապատասխան մարմին:
(14-րդ կետը փոփ. 12.10.10 թիվ 810-Ն որոշում)
15. Անձնական գործը պահող համապատասխան մարմնի անձնակազմի կառավարման ստորաբաժանումը պարտավոր է`
ա) վարել անձնական գործը.
ա1) տրամադրել քաղաքացիական ծառայության պաշտոնի անձնագրի պատճենը տվյալ պաշտոնը զբաղեցնող քաղաքացիական ծառայողին` պաշտոնի նշանակման մասին իրավական ակտն ուժի մեջ մտնելու, իսկ քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցնող անձին` ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելու օրը.
բ) անձնական գործին կցել սույն կարգի 7-րդ կետում նշված փաստաթղթերը.
գ) ապահովել անձնական գործի պահպանությունը և դրանում պարունակվող տեղեկությունների գաղտնիությունը.
դ) առնվազն տարին մեկ անգամ, ինչպես նաև քաղաքացիական ծառայողի խնդրանքով, ծանոթացնել նրան իր անձնական գործին.
ե) քաղաքացիական ծառայողի առաջին իսկ պահանջի դեպքում իր անձնական գործին ծանոթանալու համար նրան տրամադրել անձնական գործի բոլոր փաստաթղթերը և նյութերը, որոնց վերջինս ծանոթանում է այն վայրում, որտեղ պահվում է անձնական գործը, և կարող է պատճենահանել դրանում պարունակվող փաստաթղթերը.
զ) անցկացնել անձնական գործերի առկա վիճակի ամենամյա ստուգում, անձնական գործի ձևակերպման և վարման որևէ թերության հայտնաբերման դեպքում կազմել համապատասխան ակտ և այդ մասին համապատասխան մարմնի աշխատակազմի ղեկավարի, իսկ տեսչական մարմնում` տեսչական մարմնի ղեկավարի միջոցով տեղյակ պահել տվյալ մարմնի ղեկավարին.
է) Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան հրապարակման համար անձնական գործում պարունակվող տեղեկություններ տրամադրելու մասին տեղյակ պահել քաղաքացիական ծառայողին:
(15-րդ կետը փոփ. 26.06.06 թիվ 541-Ն, 12.10.10 թիվ 810-Ն, 01.12.16 թիվ 990-Ն որոշումներ)
16. Արգելվում է անձնական գործը վարելիս որևէ ուղղում կամ լրացում կատարել, նախօրոք ներկայացված փաստաթղթերում նոր գրառումներ անել, որևէ փաստաթուղթ հանել, տարածել գործում եղած տեղեկատվությունը, բացառությամբ սույն կարգով նախատեսված դեպքերի:
17. Քաղաքացիական ծառայողին քաղաքացիական ծառայության կադրերի կարճաժամկետ ռեզերվում գրանցելու դեպքում վերջինիս անձնական գործը փոխանցվում է Խորհուրդ:
(17-րդ կետը փոփ. 31.05.04 թիվ 428-Ն, 12.10.10 թիվ 810-Ն որոշումներ)
18. Անձնական գործերի պահպանության համար օգտագործում են չհրկիզվող կամ գրասենյակային պահարաններ, որտեղ գործերը դասավորվում են ըստ տվյալ համապատասխան մարմնի կառուցվածքային ստորաբաժանումների:
19. Անձնական գործն ունի ներքին վերգիր, որը ներառում է գործում եղած փաստաթղթերի հաջորդական համարակալումը, փաստաթղթերի անվանումը, թերթերի քանակը, անձնական գործում փաստաթուղթը կցելու, անձնական գործից փաստաթուղթը հանելու և վերադարձնելու ամսաթվերը, ինչպես նաև փաստաթուղթը հանելու նպատակը և փաստաթուղթը ստացողի անունը, ազգանունը, պաշտոնը և ստորագրությունը:
(19-րդ կետը փոփ. 13.12.02 թիվ 141-Ն որոշում)
20. Յուրաքանչյուր տարի ներքին վերգիրը լրացվում է ամփոփ գրառումով, որտեղ նիշերով և բառերով գրվում է գործում եղած փաստաթղթերի անվանումը, թերթերի քանակը, ինչպես նաև գործում եղած և գործից հանված փաստաթղթերի մասին տեղեկություն:
21. Անձնական գործի էջերի համարակալման ժամանակ ներքին վերգիրը համարակալվում է առանձին, որը ստորագրում է այն կազմող համապատասխան մարմնի անձնակազմի կառավարման ստորաբաժանման աշխատողը, նշելով պաշտոնը, ստորագրության վերծանումը, կազմման տարին, ամիսն ու ամսաթիվը:
(21-րդ կետը փոփ. 12.10.10 թիվ 810-Ն որոշում)
22. Ներքին վերգիրը կազմվում է առանձին էջի վրա, ըստ օրինակելի ձևի (Ձև N 5):
(22-րդ կետը փոփ. 13.12.02 թիվ 141-Ն որոշում)
23. Օրենքի 50-րդ հոդվածի համաձայն քաղաքացիական ծառայող համարված անձանց անձնական գործերի վարումը համապատասխան մարմինների անձնակազմի կառավարման ստորաբաժանումներն համապատասխանեցնում են սույն կարգի պահանջներին (բացառությամբ սույն կարգի 7-րդ կետի «ա» և «բ» ենթակետերի պահանջների):
(23-րդ կետը փոփ. 13.12.02 թիվ 141-Ն, 31.05.04 թիվ 428-Ն, 12.10.10 թիվ 810-Ն որոշումներ)
23.1. Քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն ժամկետային աշխատանքային պայմանագրով զբաղեցնող անձանց անձնական գործերի վարումը համապատասխան մարմինների անձնակազմի կառավարման ստորաբաժանումներն իրականացնում են սույն կարգի պահանջներին (բացառությամբ սույն կարգի 7-րդ կետի «ա», «բ», «է», «ը», «ժ», «ժզ» և «ժէ» (բացի ժամկետային աշխատանքային պայմանագրի դրույթի) ենթակետերի) համապատասխան:
(23.1-րդ կետը լրաց. 31.05.04 թիվ 428-Ն, 22.11.07 թիվ 1116-Ն, 12.10.10 թիվ 810-Ն, 02.02.17 թիվ 72-Ն որոշումներ)
II. ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ ՎԱՐՈՒՄԸ
24. Գրանցամատյանը բոլոր քաղաքացիական ծառայողների մասին տեղեկությունների հանրագումարային ցուցակն է:
Գրանցամատյանում ընդգրկվում են նաև քաղաքացիական ծառայության կադրերի կարճաժամկետ ռեզերվում գրանցված քաղաքացիական ծառայողների մասին տեղեկությունները, որոնց գրանցումն իրականացվում է քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվում գրանցելու և կադրերի կարճաժամկետ ռեզերվից հանելու կարգով սահմանված ժամկետներում:
(24-րդ կետը փոփ. 13.12.02 թիվ 141-Ն, 31.05.04 թիվ 428-Ն որոշումներ)
25. Խորհուրդը համապատասխան մարմինների տրամադրած տեղեկությունների հիման վրա վարում է քաղաքացիական ծառայողների միասնական գրանցամատյանը, որում պարունակվող տեղեկությունները, կատարված փոփոխություններով և լրացումներով, արդիականացվում են սույն կարգով սահմանված ժամկետներում:
(25-րդ կետը փոփ. 13.12.02 թիվ 141-Ն որոշում)
26. Գրանցամատյանը չի հրապարակվում:
27. Գրանցամատյանում գրանցելու հիմքերն են` քաղաքացիական ծառայողին պաշտոնում նշանակելը կամ քաղաքացիական ծառայության կադրերի կարճաժամկետ ռեզերվում գրանցելը:
(27-րդ կետը փոփ. 31.05.04 թիվ 428-Ն որոշում)
28. Գրանցամատյանում տեղեկությունները ներառվում են համապատասխան մարմինների հաստիքացուցակների և անձնական գործերի սույն կարգի 31-րդ կետում նշված տվյալների հիման վրա:
29. Գրանցամատյանը բաղկացած է հետևյալ բաժիններից.
ա) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության պաշտոններ.
բ) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողներ.
գ) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության կադրերի կարճաժամկետ ռեզերվում գրանցված քաղաքացիական ծառայողներ:
(29-րդ կետը փոփ. 31.05.04 թիվ 428-Ն որոշում)
30. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության պաշտոններ» բաժնում ներառվում են հետևյալ տեղեկությունները.
ա) համապատասխան մարմինների կառուցվածքային ստորաբաժանումների անվանումները.
բ) համապատասխան մարմինների կողմից հաստատված վերջին հաստիքացուցակը (տարին, ամիսը, ամսաթիվը).
գ) համապատասխան մարմինների հաստիքային միավորների քանակը` ըստ քաղաքացիական ծառայության պաշտոնների ցանկի.
դ) քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանումները և ծածկագրերը.
ե) համապատասխան մարմինների հաստիքային միավորների ընդհանուր քանակը և հաստիքային միավորների քանակը ըստ քաղաքացիական ծառայության պաշտոն չհամարվող հաստիքների:
(30-րդ կետը փոփ. 13.12.02 թիվ 141-Ն որոշում)
31. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողներ» և «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության կադրերի կարճաժամկետ ռեզերվում գրանցված քաղաքացիական ծառայողներ» բաժիններում ներառվում են հետևյալ տեղեկությունները.
ա) կառուցվածքային ստորաբաժանումը.
բ) զբաղեցրած պաշտոնը, ծածկագիրը.
բ.1) պաշտոնի նշանակման հիմքը և ամսաթիվը.
գ) դասային աստիճանը և դրա շնորհման, իջեցման, զրկման տարին, ամիսը, ամսաթիվը.
դ) ազգանունը, անունը, հայրանունը.
ե) ծննդյան տարին, ամիսը, ամսաթիվը.
զ) ծննդյան վայրը.
է) սեռը.
է.1) սոցիալական քարտի համարը.
ը) կրթությունը (ուսումնական հաստատության անվանումը, ուսման սկիզբը, ուսման ավարտը, ստացած մասնագիտությունը, որակավորումը կամ կրթական աստիճանը, դիպլոմի կամ վկայականի սերիան, համարը և տրման ամսաթիվը).
ը.1) օտար լեզվի իմացությունը, տիրապետման աստիճանը.
թ) զինապարտությունը, զինվորական կոչումը.
ժ) գիտական աստիճանը (աստիճանը շնորհելու տարին, ամիսը, ամսաթիվը).
ժա) գիտական կոչումը (կոչումը շնորհելու տարին, ամիսը, ամսաթիվը).
ժբ) (31-րդ կետի ժբ ենթակետն ուժը կորցրել է 13.12.02 թիվ 141-Ն որոշում)
ժգ) (ժգ ենթակետն ուժը կորցրել է 02.02.17 թիվ 72-Ն որոշում)
ժդ) վերապատրաստումը (ուսումնական հաստատությունը, ուսման սկիզբը, ուսման ավարտը, ծրագրի անվանումը, վերապատրաստման մասին պետական նմուշի փաստաթղթի համարը).
ժե) խրախուսանքները, այդ թվում` պետական պարգևները և կարգապահական տույժերը.
ժե.1) էթիկայի կանոնների խախտման վերաբերյալ տեղեկությունները.
ժզ) ընդհանուր աշխատանքային ստաժը, այդ թվում` քաղաքացիական ծառայության ստաժը և մասնագիտական աշխատանքային ստաժը.
ժզ.1) աշխատանքային գրքույկի (միջուկի) սերիան, համարը և տրման ամսաթիվը.
ժէ) քաղաքացիական ծառայության պաշտոնից ազատելը, քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվում գրանցելը և ռեզերվից հանելը, ժամկետային աշխատանքային պայմանագիրը (տարին, ամիսը, ամսաթիվը, հիմքերը և այլն).
ժը) ընտանեկան դրությունը.
ժթ) անձնագրային տվյալները.
ի) բնակության վայրը (փոստային հասցեն).
իա) հեռախոսահամարները (բնակարանային, աշխատանքային, բջջային, էլեկտրոնային փոստի հասցեն, ֆաքսը):
(31-րդ կետը փոփ. 13.12.02 թիվ 141-Ն, 31.05.04 թիվ 428-Ն, 08.09.04 թիվ 822-Ն, 02.02.05 թիվ 70-Ն, 12.10.10 թիվ 810-Ն, 08.12.10 թիվ 931-Ն, 02.02.17 թիվ 72-Ն որոշումներ)
32.Գրանցամատյանում տեղեկությունները ներառվում են հետևյալ ձևերով.
ա) թղթյա կրիչի (թղթային գրառումների) վրա` համապատասխան մարմինների կողմից ներկայացված հաստիքացուցակների և անձնական գործերի տվյալների հիման վրա.
բ) էլեկտրոնային կրիչի վրա` թղթյա կրիչի վրա ընդգրկված տվյալների հիման վրա ստեղծված «Մարդկային ռեսուրսների կառավարման տեղեկատվական համակարգ» համակարգչային ծրագրով:
(32-րդ կետը փոփ. 08.12.10 թիվ 931-Ն որոշում)
33. Թղթյա և էլեկտրոնային կրիչների գրանցամատյանների տեղեկությունների անհամապատասխանության դեպքում հիմք են ընդունվում թղթյա կրիչի վրա գրանցամատյանի տվյալները:
34. Քաղաքացիական ծառայողների կողմից քաղաքացիական ծառայությունն անցնելու հետ կապված փոփոխությունները Խորհուրդը ներառում է թղթյա կրիչի գրանցամատյանում` քաղաքացիական ծառայության պաշտոններ զբաղեցնելու և անձնական գործերում կատարված փոփոխությունների համաձայն` հիմք ընդունելով գրանցման համար համապատասխան մարմնի կողմից տրամադրված փաստաթղթերը:
35. Էլեկտրոնային կրիչի վրա գրանցամատյանի վարումը, գրանցամատյանում փոփոխությունների կատարումը իրականացվում է «Մարդկային ռեսուրսների կառավարման տեղեկատվական համակարգ» համակարգչային ծրագիրը օգտագործողի կողմից:
(35-րդ կետը փոփ. 08.12.10 թիվ 931-Ն որոշում)
36. Գրանցամատյանում գրանցում, փոփոխություն կատարելու համար համապատասխան մարմինների աշխատակազմերի ղեկավարները, իսկ տեսչական մարմիններում` տեսչական մարմինների ղեկավարները Խորհուրդ են ներկայացնում`
ա) մինչև յուրաքանչյուր տարվա հունվարի 15-ը` տվյալ տարվա հունվարի 1-ի դրությամբ համապատասխան մարմինների հաստատված հաստիքացուցակների տվյալները (Ձև N 6), անձնական գործերի սույն կարգի 31-րդ կետում նշված տվյալները (Ձև 7) և քաղաքացիական ծառայության պաշտոնից ազատված քաղաքացիական ծառայողների տվյալները (Ձև N 9).
բ) (բ ենթակետն ուժը կորցրել է 12.10.10 թիվ 810-Ն որոշում)
գ) համապատասխան մարմնի հաստիքացուցակը հաստատվելուց կամ դրանում փոփոխություններ կատարելուց հետո մեկշաբաթյա ժամկետում` այդ իրավական ակտերի պատճենները.
գ.1) «Մարդկային ռեսուրսների կառավարման տեղեկատվական համակարգ» համակարգչային ծրագրով` սույն կետի «ա» ենթակետով նախատեսված տվյալներին համապատասխան կատարված փոփոխությունները` երկօրյա ժամկետում.
դ) (դ ենթակետն ուժը կորցրել է 12.10.10 թիվ 810-Ն որոշում)
(36-րդ կետը փոփ. 13.12.02 թիվ 141-Ն, 19.05.10 թիվ 392-Ն, 12.10.10 թիվ 810-Ն, 08.12.10 թիվ 931-Ն, 01.12.16 թիվ 990-Ն որոշումներ)
37. Գրանցամատյանը թղթյա կրիչի վրա ձևավորվում է առնվազն երեք տարին մեկ անգամ: Նոր գրանցամատյանը թղթյա կրիչի վրա Խորհուրդը կազմում է մինչև այդ տարվա մարտի 31-ը: Նոր գրանցամատյանը կազմելուց հետո նախորդ գրանցամատյանի տեղեկություններ պարունակող փաստաթուղթը փակվում և արխիվացվում է:
Գրանցամատյանի բոլոր էջերը համարակալվում են, կարվում և կնքվում Խորհրդի կնիքով:
(37-րդ կետը փոփ. 13.12.02 թիվ 141-Ն որոշում)
38. Համապատասխան մարմնի աշխատակազմի ղեկավարի, իսկ տեսչական մարմնում` տեսչական մարմնի ղեկավարի գրավոր հարցման հիման վրա Խորհուրդը նրան տրամադրում է տվյալ մարմնի վերաբերյալ գրանցամատյանից անհրաժեշտ տեղեկություններ:
(38-րդ կետը փոփ. 13.12.02 թիվ 141-Ն, 01.12.16 թիվ 990-Ն որոշումներ)
39. Գրանցամատյանի տվյալները հիմք են հանդիսանում Խորհրդի գործունեության մասին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով ամենամյա հաղորդումներ ներկայացնելու, ինչպես նաև քաղաքացիական ծառայության համակարգին վերաբերող սոցիոլոգիական հետազոտությունների և վերլուծությունների համար:
Ձև N 1
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ
ԱՆՁՆԱԿԱՆ ԳՈՐԾ N ______
______________________________________________________________________
ազգանուն
______________________________________________________________________
անուն, հայրանուն
Սկսված է` - - 200 թ. Վերսկսված է` - - 200 թ. Վերսկսված է` - - 200 թ.
Դադարեցված է` - - 200 թ. Դադարեցված է` - - 200 թ. Դադարեցված է` - - 200 թ. Արխիվացված է` - - 200 թ. Արխիվացված է` - - 200 թ. Արխիվացված է` - - 200 թ.
Ձև N 2
ԱՆՁՆԱԿԱՆ ԹԵՐԹԻԿ
1. Ազգանունը ---------------------------------------
Անունը --------------- Հայրանունը ---------------
2. Սեռը --------------------------------------------
3. Ծննդյան ամսաթիվը --------------------------------
4. Ծննդյան վայրը -----------------------------------
(մարզ, քաղաք, գյուղ)
5. Քաղաքացիությունը --------------------------------
6. Կրթությունը -------------------------------------
.______________________________________________________________________.
|N|ՈՒսումնական |Ֆակուլտետի|Ընդուն-|Ավար-|Մասնա-|Ինչ |Դիպլոմի |
| |հաստատությունը|կամ բաժան-|վելու |տելու|գիտու-|որակավորում|կամ |
| |______________|մունքի |տարին |տարին|թյունը|է ստացել |վկայականի|
| |Անվա-|Վայրը |անվանումը | | | |ուսումնական|համարը |
| |նումը| | | | | |հաստատու- | |
| | | | | | | |թյունն | |
| | | | | | | |ավարտելով | |
|_|_____|________|__________|_______|_____|______|___________|_________|
.______________________________________________________________________.
7. Ինչ օտար լեզուների է տիրապետում --------------------------------
-----------------------------------------------------------------------
( կարդում է և կարող է բացատրվել, տիրապետում է ազատ)
8. Գիտական աստիճանը, գիտական կոչումը ------------------------------
-----------------------------------------------------------------------
9. Ինչպիսի գիտական աշխատություններ և գյուտեր ունի ----------------
-----------------------------------------------------------------------
10. Կատարած աշխատանքը աշխատանքային գործունեության սկզբից (ներառյալ ուսումը բարձրագույն և միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատություններում, զինվորական ծառայությունը և աշխատանքը համատեղությամբ)
Այս կետը լրացնելիս պետական մարմինների, հիմնարկների և կազմակերպությունների անվանումները և գտնվելու վայրերը անհրաժեշտ է գրել այնպես, ինչպես դրանք կոչվել են աշխատելու ժամանակահատվածում
._____________________________________________________________________.
| Ամսաթիվը |Պետական մարմնի, հիմնարկի|Պաշտոնը|Քաղաքացիական|
| |և կազմակերպության | |ծառայության |
| | | |դասային |
|_______________________|________________________| |աստիճանը |
|Ընդունվելու|Ազատվելու |Անվանումը|Գտնվելու | | |
| |(ավարտելու)| |վայրը | | |
|___________|___________|_________|______________|_______|____________|
._____________________________________________________________________.
11. Պետական պարգևներ և մրցանակներ ------------------------------
-----------------------------------------------------------------------
(երբ և ինչով է պարգևատրվել)
12. Առնչությունը զինվորական ծառայության հետ -----------------------
-----------------------------------------------------------------------
Զինվորական կոչումը ------------------------------------------------
Կազմը -------------------------------------------------------------
(հրամանատարական, քաղաքական, վարչական, տեխնիկական և այլն)
Զորքի տեսակը ------------------------------------------------------
13. Ընտանեկան դրությունն անձնական թերթիկը լրացնելու պահին ---------
-----------------------------------------------------------------------
(թվարկել ընտանիքի անդամներին` ծնողներ, ամուսին (կին), երեխաներ, նշելով նրանց ծննդյան ամսաթիվը)
-----------------------------------------------------------------------
-----------------------------------------------------------------------
-----------------------------------------------------------------------
-----------------------------------------------------------------------
14. Բնակության վայրը ----------------------------------------------
15. Հաշվառման վայրը -----------------------------------------------
(լրացվում, եթե տարբերվում է բնակության վայրից)
16. Բնակարանային, աշխատանքային, բջջային հեռախոսահամարները և էլեկտրոնային փոստի հասցեն ---------------------------------------------
17. Անձնագիրը -----------------------------------------------------
(սերիա, համար, երբ և ում կողմից է տրվել)
200 թ. «-------» «---»
---------------
Անձնական ստորագրությունը
Անձնական թերթիկը լրացնողը պարտավոր է հետագա բոլոր փոփոխությունների մասին հայտնել համապատասխան մարմնի կադրային ստորաբաժանմանը:
(2-րդ ձևը փոփ. 12.10.10 թիվ 810-Ն որոշում)
Ձև N 3
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
.................................................................. -ի
անունը, ազգանունը և հայրանունը
Ղեկավարվելով «ՀՀ քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի դրույթներով հայտնում եմ հետևյալը.
ա/ դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ .............
(ճանաչված եմ, ճանաչված չեմ)
բ/ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 15-ի N 1801-Ն որոշմամբ հաստատված հիվանդությունների ցանկում ընդգրկված հիվանդություններից որևէ մեկով
...........................
(տառապում եմ, չեմ տառապում)
.......................................................................
գ/ համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն ..........................................................
(ունեմ, չունեմ)
- Տիրապետում եմ համակարգչային ծրագրերին (Վինդոուզ, Վոռդ, Էքսել, Աքսես և այլն)
.......................................................................
.......................................................................
դ/ առևտրային կազմակերպությունների կանոնադրական կապիտալում բաժնեմաս
........................................................
(ունեմ, չունեմ)
ե/ այլ վճարովի աշխատանք (բացի գիտական, մանկավարժական, ստեղծագործական և ընտրական հանձնաժողովի անդամի կարգավիճակից բխող աշխատանքից)
..........................................
(իրականացնում եմ, չեմ իրականացնում)
զ/ անձամբ ձեռնարկատիրական գործունեությամբ .........................
(զբաղվում եմ, չեմ զբաղվում)
է/ անմիջական ենթակայության կամ վերահսկողության տակ մերձավոր ազգակցական կամ խնամիական կապերի (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր, ամուսնու ծնող) մեջ .........................................................
գտնվում եմ, չեմ գտնվում
Նախազգուշացված եմ` կեղծ տվյալներ և փաստաթղթեր ներկայացնելու համար, պաշտոնում նշանակվելու դեպքում զբաղեցրած պաշտոնից ազատվելու և սահմանված կարգով պատասխանատվության ենթարկելու մասին:
............................
Լրացնողի ստորագրությունը
«» -------- 200 թ.
(3-րդ ձևը փոփ. 11.04.12 թիվ 322-Ն, 20.12.12 թիվ 1150-Ն, 18.11.14 թիվ 1067-Ն որոշումներ)
Ձև N 4
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
......................................-ի
անունը, ազգանունը և հայրանունը
Ղեկավարվելով «ՀՀ քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի դրույթներով հայտնում եմ հետևյալը.
ա/ առևտրային կազմակերպությունների կանոնադրական կապիտալում բաժնեմաս
........................................................
(ունեմ, չունեմ)
բ/ այլ վճարովի աշխատանք (բացի գիտական, մանկավարժական, ստեղծագործական և ընտրական հանձնաժողովի անդամի կարգավիճակից բխող աշխատանքից)
..........................................
(իրականացնում եմ, չեմ իրականացնում)
գ/ անձամբ ձեռնարկատիրական գործունեությամբ .........................
(զբաղվում եմ, չեմ զբաղվում)
դ/ անմիջական ենթակայության կամ վերահսկողության տակ մերձավոր ազգակցական կամ խնամիական կապերի (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր, ամուսնու ծնող) մեջ ..........................................................
գտնվում եմ, չեմ գտնվում
Նախազգուշացված եմ` կեղծ տվյալներ և փաստաթղթեր ներկայացնելու համար, պաշտոնում նշանակվելու դեպքում զբաղեցրած պաշտոնից ազատվելու և սահմանված կարգով պատասխանատվության ենթարկելու մասին:
............................
Լրացնողի ստորագրությունը
«» -------- 200 թ.
(4-րդ ձևը փոփ. 20.12.12 թիվ 1150-Ն, 18.11.14 թիվ 1067-Ն որոշումներ)
Ձև N 5
ՎԵՐԳԻՐ
անձնական գործում առկա փաստաթղթերի
...................................................-ի
(քաղաքացիական ծառայողի ազգանունը, անունը, հայրանունը)
._________________________________________________________________________.
|Հ/Հ|Փաստա- |Էջերի |Էջերի |Անձնա-|Անձնա- |Անձնա- |Ստացողի|Ստացողի |Վերա-|
| |թղթերի |հերթա-|քանակը|կան |կան |կան |անունը,|ստորագ- |դարձ-|
| |անվանումը|կան | |գործին|գործից |գործից |ազգա- |րությու-|ման |
| | |համար-| |կցելու|հանելու|հանելու|նունը |նը և |ամսա-|
| | |ները | |ամսա- |ամսա- |նպատակը|և |ստացման |թիվը |
| | | | |թիվը |թիվը | |պաշտոնը|ամսաթիվը| |
|___|_________|______|______|______|_______|_______|_______|________|_____|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 |
|___|_________|______|______|______|_______|_______|_______|________|_____|
| | | | | | | | | | |
| | | | | | | | | | |
| | | | | | | | | | |
._________________________________________________________________________.
Անձնական գործը ստուգում է` «».......200..թ. .........................
կադրային ստորաբաժանման
ղեկավարի ստորագրությունը
«».......200..թ. .........................
կադրային ստորաբաժանման
ղեկավարի ստորագրությունը
«».......200..թ. .........................
կադրային ստորաբաժանման
ղեկավարի ստորագրությունը
Ձև N 6
ՏՎՅԱԼՆԵՐ
200- թվականի հունվարի 1-ի դրությամբ հաստատված համապատասխան մարմնի
հաստիքային միավորների մասին
--------------------------------------------------------
(համապատասխան մարմնի անվանումը)
._________________________________________________________________________.
|Հ/Հ|Ստորաբաժանման|Ստորաբաժանումների հաստիքային |Քաղաքացիական |Ծանոթու-|
| |անվանումը |միավորների քանակը |ծառայության |թյուն |
| | | |պաշտոնի | |
| | |______________________________|_______________| |
| | |Քաղ. |Քաղ. |Ընդա- |Անվա-|Ծածկագիրը| |
| | |ծառայության|ծառայության|մենը |նումը| | |
| | |պաշտոնների |պաշտոն |(3+4)-| | | |
| | |քանակը |չհամարվող | | | | |
| | | |պաշտոնների | | | | |
| | | |քանակը | | | | |
|___|_____________|___________|___________|______|_____|_________|________|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 |
|___|_____________|___________|___________|______|_____|_________|________|
|___|_____________|___________|___________|______|_____|_________|________|
|___|_____________|___________|___________|______|_____|_________|________|
|___|_____________|___________|___________|______|_____|_________|________|
|_________________|___________|___________|______|_____|_________|________|
| ԸՆԴԱՄԵՆԸ | | | | | | |
._________________________________________________________________________.
Կ.Տ.
Համապատասխան մարմնի աշխատակազմի ղեկավար ___________________
(ստորագրություն)
տեսչական մարմնի ղեկավար _____________________
(ստորագրություն)
(6-րդ ձևը փոփ. 01.12.16 թիվ 990-Ն որոշում)
Ձև N 7
ՀՀ քաղաքացիական
ծառայության խորհրդի
2010թ. դեկտեմբերի 8-ի
N 931-Ն որոշման
ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Նոր նշանակված քաղաքացիական ծառայողների և գրանցամատյանում ընդգրկված
քաղաքացիական ծառայողների հաշվառման տվյալների փոփոխությունների մասին
------------------------------------------
համապատասխան մարմնի անվանումը
.__________________________________________________________________.
|Հ/Հ|Ստորաբա- | Քաղաքացիական |Պաշտոնի նշանակման |Անունը, |
| |ժանման | ծառայության պաշտոնի | |Ազգանունը, |
| |անվանումը|_____________________|__________________|Հայրանունը |
| | | Անվանումը| Ծածկագիրը| Հիմքը | Ամսաթիվը | |
|___|_________|__________|__________|_______|__________|___________|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 |
.__________________________________________________________________.
.__________________________________________.
|Քաղաքացիական ծառայության դասային աստիճանը |
|__________________________________________|
|Դասային |Դասային | Դասային | Դասային |
|աստիճանը |աստիճանի | աստիճանի | աստիճանի |
| |շնորհման | իջեցման | զրկման |
| |ամսաթիվը | ամսաթիվը | ամսաթիվը |
|_________|_________|__________|___________|
| 8 | 9 | 10 | 11 |
.__________________________________________.
.___________________________________________________________________.
|Ծննդյան |Ծննդավայրը|Սեռը|Սոցիալական|Ընտանեկան |Անձնագրի |Բնակության|
|ամսաթիվը| | |քարտի |դրությունը|տվյալները|վայրը |
| | | |համարը | |(սերիան, | |
| | | | | |համարը և | |
| | | | | |ում | |
| | | | | |կողմից է | |
| | | | | |տրվել) | |
|________|__________|____|__________|__________|_________|__________|
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 |
.___________________________________________________________________.
._______________________________________________________.
|Հեռախոսա-|Կրթու- | Ուսում-| Դիպլոմի | Ուսման |Ուսման|
|համարները|թյունը | նական | կամ | սկիզբը |ավարտը|
| | | հաստա- | վկայականի | | |
| | | տու- | սերիան | | |
| | | թյունը | համարը և | | |
| | | | տրման | | |
| | | | ամսաթիվը | | |
|_________|________|________|___________|________|______|
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 |
._______________________________________________________.
._____________________________________________________________.
|Մասնա- |Որակա- |օտար |Զինա- |Զինվո- |Գիտական աստիճանները|
|գիտու- |վորումը |լեզվի |պարտու-|րական |(կոչումները) |
|թյունը |կամ |իմա- |թյունը |կոչումը|___________________|
| |կրթական |ցու- | | |Աստիճանը |Շնորհման |
| |աստիճանը|թյունը, | | |(կոչումը)|ամսաթիվը |
| | |տիրա- | | | | |
| | |պետման | | | | |
| | |աստիճանը| | | | |
|_______|________|________|_______|_______|_________|_________|
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
._____________________________________________________________.
.___________________________________________________.
|Խրախուսանքները |Կարգապահական |Էթիկայի |
| |տույժերը |կանոնների|
|_______________________|_________________|խախտումը |
|Խրախուսանքը|Խրախուսանքի|Կարգապա-|Կարգապա-| |
| |կիրառման |հական |հական | |
| |ամսաթիվը |տույժը |տույժի | |
| | | |կիրառման| |
| | | |ամսաթիվը| |
|___________|___________|________|________|_________|
| 32 | 33 | 34 | 35 | 36 |
.___________________________________________________.
.________________________________________________________________.
| Վերջին վերապատրաստումը | |
| | |
|_____________________________________________|__________________|
|Ուսումնական|Սկիզբը|Ավարտը|Ծրագրի |Պետական | | |
|հաստա- | | |անվանումը|նմուշի | | |
|տությունը | | | |փաստաթղթի| | |
| | | | |համարը | | |
|___________|______|______|_________|_________|________|_________|
| 37 |38 | 39 | 40 | 41 | 42 | 43 |
.________________________________________________________________.
._________________________________________________________.
|Աշխատանքային | Աշխատանքային ստաժը | |
|գրքույկի | տ/ամ/օր | |
|(միջուկի) |______________________________| |
|սերիան, |Ընդհանուր|Քաղաքա- |Մասնագի-|Ծանոթություն|
|համարը, տրման| |ցիական |տական | |
|ամսաթիվը | |ծառայության| | |
|_____________|_________|___________|________|____________|
| 44 | 45 | 46 | 47 | 48 |
._________________________________________________________.
Կ.Տ. Համապատասխան մարմնի .......................
աշխատակազմի ղեկավար (ստորագրություն)
տեսչական մարմնի ղեկավար _____________________
(ստորագրություն)
(7-րդ ձևը փոփ. 31.05.04 թիվ 428-Ն, 08.09.04 թիվ 822-Ն /վերջին որոշմամբ նախատեսված փոփոխությունը 7-րդ ձևում չի կատարվել դրա անհնարինության պատճառով/, խմբ. 02.02.05 թիվ 70-Ն, խմբ. 12.10.10 թիվ 810-Ն,
08.12.10 թիվ 931-Ն, 01.12.16 թիվ 990-Ն, 02.02.17 թիվ 72-Ն որոշումներ)
Ձև N 8
ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Քաղաքացիական ծառայության պաշտոնից ազատված քաղաքացիական
ծառայողների մասին
________________________________________________________
համապատասխան մարմնի անվանումը
(8-րդ ձևն ուժը կորցրել է 12.10.10 թիվ 810-Ն որոշում)
Ձև N 9
ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Քաղաքացիական ծառայության պաշտոնից ազատված քաղաքացիական
ծառայողների մասին
------------------------------------------
համապատասխան մարմնի անվանումը
._________________________________________________________________.
|Հ/Հ |Կառուցվածքային|Պաշտոնը|Պաշտոնի |Ազգանունը,|Ազատման|Ազատման |
| |ստորաբաժանման | |ծածկագիրը|անունը, |հիմքերը|տարին, |
| |անվանումը | | |հայրանունը| |ամիսը, |
| | | | | | |ամսաթիվը|
|____|______________|_______|_________|__________|_______|________|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 |
|____|______________|_______|_________|__________|_______|________|
| | | | | | | |
| | | | | | | |
| | | | | | | |
| | | | | | | |
._________________________________________________________________.
Կ.Տ. Համապատասխան մարմնի .......................
աշխատակազմի ղեկավար (ստորագրություն)
տեսչական մարմնի ղեկավար _____________________
(ստորագրություն)
(9-րդ ձևը փոփ. 08.12.10 թիվ 931-Ն, 01.12.16 թիվ 990-Ն որոշումներ)