Սեղմել Esc փակելու համար:
«ԳՆԱԳՈՅԱՑՄԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԻՆՖՈՐՄԱՑԻՈՆ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԳՆԱԳՈՅԱՑՄԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԻՆՖՈՐՄԱՑԻՈՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱ ...

 

 

040.0740.060611

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

26 մայիսի 2011 թվականի N 740-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԿՈՂՄՆՈՐՈՇԻՉ ԳՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԳՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից պետական կարիքների համար ապրանքների կողմնորոշիչ գների սահմանման նպատակով տեղեկությունների հավաքագրման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ պետական կարիքների համար ապրանքների կողմնորոշիչ գների վերաբերյալ տեղեկագրերը ենթակա են հրապարակման ամսական պարբերականությամբ:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին`

1) մինչև 2011 թվականի հուլիսի 1-ը հաստատել պետական կարիքների համար շինարարական նյութերի, կոնստրուկցիաների և պատրաստվածքների հրապարակման ենթակա ցանկը և այն սահմանված կարգով ներկայացնել պետական գրանցման.

2) մինչև 2011 թվականի դեկտեմբերի 1-ը Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել պետական կարիքների համար իրականացվող կապիտալ ծախսերի հաշվարկի հիմքում դրվող ապրանքատեսակների կողմնորոշիչ գների և շինարարության ոլորտում գների ինդեքսների հաշվարկման կարգը:

(3-րդ կետը փոփ. 25.04.13 թիվ 423-Ն որոշում)

3.1. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահին` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից ներկայացված հայտերի հիման վրա ներկայացնել Հայաստանի Հանրապետությունում շինարարական նյութեր արտադրողների, արդյունահանողների կամ ներմուծողների մասին տեղեկատվություն` համաձայն սույն որոշման հավելվածի ձևի:

(3.1-ին կետը լրաց. 25.04.13 թիվ 423-Ն որոշում)

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

(վերնագիրն ու տեքստը փոփ. 16.02.17 թիվ 138-Ն որոշում)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 6-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2011 թվականի մայիսի 26-ի

N 740-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԿՈՂՄՆՈՐՈՇԻՉ ԳՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԳՐՄԱՆ

 

1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության (այսուհետ` նախարարություն) կողմից պետական կարիքների համար ապրանքների կողմնորոշիչ գների սահմանման նպատակով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված իրավաբանական անձանցից, անհատ ձեռնարկատերերից տեղեկությունների հավաքագրումը:

2. Նախարարությունն ապրանքների կողմնորոշիչ գներն ու սակագները սահմանում է իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատերերի կողմից կամավոր հիմունքներով տրամադրված, ինչպես նաև պետական մարմիններից ստացված տեղեկությունների ու սպառողական շուկայի ուսումնասիրության հիման վրա:

3. Տեղեկությունները հավաքագրվում են սույն կարգի 2-րդ կետում նշված սուբյեկտներից` ընտրանքային կարգով` ելնելով գործունեության առանձին տեսակներից:

4. Տեղեկություններ ստանալու համար գրավոր հարցում է ուղարկվում տեղեկություններ տրամադրող սուբյեկտներին:

5. Նախարարության կողմից ընդունվում են տեղեկություն տրամադրող սուբյեկտի ղեկավարի կամ վերջինիս լիազորած անձի կողմից ստորագրված կամ տեղեկություն տրամադրող սուբյեկտի կայքում տեղադրված գնացուցակները:

(5-րդ կետը փոփ. 25.04.13 թիվ 423-Ն որոշում)

6. Այն դեպքում, երբ գնացուցակները կազմվում են սպառողական շուկան ուսումնասիրելու արդյունքում, դրանք ստորագրվում են սպառողական շուկան ուսումնասիրող, նախարարության գների ուսումնասիրման և վերլուծության գործակալության (այսուհետ` գործակալություն) կողմից ստեղծված հանձնաժողովի կողմից, ինչպես նաև հաստատվում գործակալության պետի կողմից: Հանձնաժողովի արձանագրությունում նշվում են ուսումնասիրության անցկացման ու կազմման ամսաթվերը, ինչպես նաև սպառողական շուկայի օբյեկտների գտնվելու վայրերը:

(6-րդ կետը փոփ. 25.04.13 թիվ 423-Ն, 16.02.17 թիվ 138-Ն որոշումներ)

7. Նախարարությունը գնացուցակներն ընդունում է առձեռն, փոստով, էլեկտրոնային փոստով, ֆաքսով:

8. Սույն կարգով չնախատեսված եղանակով ստացված փաստաթղթերը նախարարության կողմից վերլուծությունների կատարման հիմք չեն:

(կարգը փոփ. 16.02.17 թիվ 138-Ն որոշում)

 

Ձև

 

ՀԱՅՏ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐ ԱՐՏԱԴՐՈՂ, ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՈՂ ԵՎ ՆԵՐՄՈՒԾՈՂ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

.__________________________________________________________.

|NN |ԱՏԳ ԱԱ   |ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ|ԾԱԳՄԱՆ|ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏԻ    |

|ը/կ|ԾԱԾԿԱԳԻՐԸ|ՆՅՈՒԹԵՐԻ   |ԵՐԿԻՐԸ|ԱՆՎԱՆՈՒՄԸ ԵՎ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ|

|   |         |ԱՆՎԱՆՈՒՄԸ  |      |ՀԱՍՑԵՆ                   |

|___|_________|___________|______|_________________________|

| 1 |   2     |    3      |  4   |            5            |

|___|_________|___________|______|_________________________|

| 1.|         |           |      |                         |

|___|_________|___________|______|_________________________|

| 2.|         |           |      |                         |

|___|_________|___________|______|_________________________|

|...|         |           |      |                         |

|___|_________|___________|______|_________________________|

|...|         |           |      |                         |

.__________________________________________________________.

 

(ձևը լրաց. 25.04.13 թիվ 423-Ն որոշում)

 

@

 

 

pin
ՀՀ կառավարություն
26.05.2011
N 740-Ն
Որոշում