(ուժը կորցրել է 13.07.17 թիվ 347-Ն որոշում)
i
118.0839.051006
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«05» 10 2006 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11806315
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
5 սեպտեմբերի 2006 թվականի N 839-Ն
ԳԱՆՁԱՊԵՏԱԿԱՆ ՊԱՀԱՌՈՒԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 27-ի N 1580-Ն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով հաստատված Հայաստանի Հանրապետության պետական (գանձապետական) կարճաժամկետ պարտատոմսերի տեղաբաշխման, շրջանառության և մարման սպասարկման կարգի կետ 49-ի
(նախաբանը փոփ. 22.02.16 թիվ 92-Ն հրաման)
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
Հաստատել Գանձապետական պահառուի գործունեության կարգը` համաձայն N 1 հավելվածի:
Հավելված 1
ՀՀ ֆինանսների և
էկոնոմիկայի նախարարի
2006թ. սեպտեմբերի 5-ի
N 839-Ն հրամանի
ԿԱՐԳ
ԳԱՆՁԱՊԵՏԱԿԱՆ ՊԱՀԱՌՈՒԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ
Ընդհանուր դրույթներ
1. Սույն կարգը սահմանում է Գանձապետական պահառուի գործառույթները և գործունեության կանոնները:
i
2. ՀՀ ֆինանսների նախարարությունը իրականացնում է Գանձապետական պահառուի հետ կապված գործառույթները` հիմք ընդունելով նախարարության կանոնադրությունը, սույն կարգը, ՀՀ պետական (գանձապետական) պարտատոմսերի (այսուհետ` պարտատոմսեր) թողարկման պայմանները և կարգերը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2013 թվականի հունիսի 7-ի թիվ 142-Ն որոշումը, օրենսդրական այլ ակտեր:
(2-րդ կետը փոփ. 27.11.12 թիվ 1037-Ն, 22.02.16 թիվ 92-Ն հրամաններ)
3. Սույն կարգում օգտագործվող հիմնական հասկացություններն են`
i
ներդրող` Գանձապետական պահառուի միջոցով պարտատոմսեր ձեռք բերելու իրավունք ունեցող անձ, որը, համաձայն սույն կարգի, Գանձապետական պահառուի հետ կնքվող պահառության պայմանագրի, պարտատոմսերի թողարկման պայմանների և կարգերի և գործող օրենսդրության, սեփականության իրավունքով ձեռք է բերում պարտատոմսեր.
Գանձապետական պահառուի սպասարկման կետ` ներդրողներին սույն կարգով սահմանված սպասարկման ծառայություններ մատուցող կետ.
Գանձապետական պահառուի ամփոփ դրամական հաշիվ` ՀՀ կենտրոնական բանկում բացված հատուկ հաշիվ, որի միջոցով իրականացվում են դրամական հաշվարկները պարտատոմսերի գնման, ընթացիկ վճարումների, հետգնման և մարման իրականացման ժամանակ.
անվանական արժեք` այն դրամական գումարն է, որը մարման ժամանակ վերադարձվում է ներդրողներին` իրենց կողմից ձեռք բերված պարտատոմսերի դիմաց.
գնման գին` պարտատոմսերի ձեռք բերման համար փաստացի վճարված գումար.
ավելցուկային գումար` վճարված գումարի և գնման գնի տարբերությունն է, որը ենթակա է վերադարձման ներդրողին` առաջնային տեղաբաշխման աճուրդից հետո.
արժեկտրոն` թողարկողի կողմից պարտատոմսի սեփականատիրոջը, մինչև մարման օրը ներառյալ, նախապես սահմանված որոշակի պարբերականությամբ և տոկոսադրույքով պարտատոմսի անվանական արժեքի դիմաց տոկոսագումարի վճարումն է.
ընթացիկ վճարումներ` ավելցուկային գումարների, արժեկտրոնների, նմանատիպ այլ գումարների վճարումներ ներդրողներին.
վերաֆինանսավորում` նոր պարտատոմսերի ձեռք բերում ընթացիկ վճարումների, հետգնման և մարման գումարների հաշվին.
սպասարկման կետի պատասխանատու` Գանձապետական պահառու բաժնի աշխատակից, որը լիազորված է սպասարկման կետում իրականացնել Գանձապետական պահառուի գործառնություններ:
Սույն կարգում օգտագործվող մյուս հիմնական հասկացությունները համապատասխանում են ՀՀ կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 27-ի N 1580-Ն որոշման մեջ օգտագործվող հիմնական հասկացություններին:
(3-րդ կետը փոփ. 27.11.12 թիվ 1037-Ն հրաման)
4. Պարտատոմսերի շուկայում Գանձապետական պահառուն հանդես է գալիս որպես ենթապահառու, չի իրականացնում իր հաշվին պարտատոմսերի ձեռք բերում:
i
5. Գանձապետական պահառուի կողմից պարտատոմսերով կատարվող գործառնություններն են` պարտատոմսերի մանրածախ վաճառքի կազմակերպում, զեղչատոկոսի, արժեկտրոնային եկամուտների վճարում, պարտատոմսերի մարումների և հետգնումների իրականացում, մարված և հետգնված պարտատոմսերի գումարների վճարում, պարտատոմսերի ազատ առաքում: Գանձապետական պահառուն իր գործառնությունները կարող է իրականացնել ինչպես թղթային, այնպես էլ էլեկտրոնային եղանակներով:
(5-րդ կետը փոփ. 27.11.12 թիվ 1037-Ն հրաման)
i
5.1 Գանձապետական պահառուն իր գործունեությունը կարող է իրականացնել էլեկտրոնային հատուկ համակարգի միջոցով, որի գործունեությունը կանոնակարգվում է ՀՀ ֆինանսների նախարարի հրամանով հաստատվող առանձին կարգով:
(5.1-ին կետը լրաց. 27.11.12 թիվ 1037-Ն հրաման)
6. Գանձապետական պահառուն ներդրողների համար չի իրականացնում գրավադրման, նվիրատվության, առք ու վաճառքի և երկրորդային շուկայում այլ գործառնություններ: Ներդրողը կարող է պարտատոմսերը փոխանցել այլ ենթապահառուի մոտ կամ այլ սպասարկման կետում իր անունով բացված դեպո հաշվին:
7. Գանձապետական պահառուն հայտեր է ընդունում ռեզիդենտ կամ ոչ ռեզիդենտ ֆիզիկական, ինչպես նաև ռեզիդենտ իրավաբանական անձանցից, բացառությամբ բանկերի, եթե այլ բան նախատեսված չէ պարտատոմսերի թողարկման պայմաններով և կարգերով:
8. Գանձապետական պահառուի միջոցով ներկայացվում են պարտատոմսերի թողարկման պայմաններով և կարգերով նախատեսված հայտեր:
9. Գանձապետական պահառուն յուրաքանչյուր ներդրողի հետ կնքվող պահառության պայմանագրի հիման վրա բացում է դեպո հաշիվ: Յուրաքանչյուր սպասարկման կետում մեկ ներդրողի համար բացվում է միայն մեկ դեպո հաշիվ:
10. Գանձապետական պահառուի հաշվարկային հաշիվներում առկա ներդրողների դրամական միջոցների նկատմամբ տոկոսային եկամուտ չի վճարվում:
11. Գանձապետական պահառուն ներդրողների սպասարկումն իրականացնում է առանց միջնորդավճարների:
12. Պարտատոմսերի առաջնային տեղաբաշխմանը Գանձապետական պահառուի մասնակցության չափանիշները սահմանվում են յուրաքանչյուր տեսակի պարտատոմսի թողարկման պայմաններով և կարգով:
i
13. Գանձապետական պահառուն թողարկվող պարտատոմսերի յուրաքանչյուր տեսակի համար, ելնելով այդ պարտատոմսերի առանձնահատկություններից, մշակում է ներքին աշխատակարգեր, որոնք հաստատվում են ՀՀ ֆինանսների նախարարի կողմից:
(13-րդ կետը փոփ. 27.11.12 թիվ 1037-Ն հրաման)
14. Գանձապետական պահառուի սպասարկման կետերն իրենց մոտ եղած տեղեկատվությունը տրամադրում են բացառապես կենտրոնական գրասենյակին, բացառությամբ ներդրողներին տրամադրվող տեղեկատվության:
15. Գանձապետական պահառուն ՀՀ օրենսդրությանը համապատասխան ապահովում է տնօրինվող տեղեկատվության գաղտնիությունը:
i
16. Գանձապետական պահառուի և պահառուի փոխհարաբերությունները կարգավորվում են համաձայն պարտատոմսերի թողարկման պայմանների և կարգերի, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2013 թվականի հունիսի 7-ի թիվ 142-Ն որոշման, ինչպես նաև ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության ու ՀՀ կենտրոնական բանկի միջև 2001 թվականի սեպտեմբերի 25-ին կնքված «Գանձապետական պահառուի ամփոփ դեպո և դրամական հաշիվների սպասարկման մասին» պայմանագրի:
(16-րդ կետը փոփ. 27.11.12 թիվ 1037-Ն, 22.02.16 թիվ 92-Ն հրամաններ)
Գանձապետական պահառուի կառուցվածքը
17. Գանձապետական պահառուի կառուցվածքը երկմակարդակ է` Գանձապետական պահառուի կենտրոնական գրասենյակ և Գանձապետական պահառուի սպասարկման կետեր:
18. Գանձապետական պահառուի կենտրոնական գրասենյակը պահառուի առջև ներկայացնում է Գանձապետական պահառուն: Գանձապետական պահառուի սպասարկման կետերն իրականացնում են ներդրողների սպասարկումը:
Գանձապետական պահառուի սպասարկման կետերի բացումը
և գործունեության դադարեցումը
i
19. Գանձապետական պահառուի սպասարկման կետերը բացվում են կամ դրանց գործունեությունը դադարեցվում է ՀՀ ֆինանսների նախարարի հրամանի հիման վրա:
(19-րդ կետը փոփ. 27.11.12 թիվ 1037-Ն հրաման)
20. Սույն կարգի 19 կետում նշված հրամանի համաձայն սպասարկման կետին տրամադրվում է հերթական համար:
21. Կենտրոնական գրասենյակը սպասարկման կետի համար բացում է դեպո հաշիվ:
22. Գանձապետական պահառուի յուրաքանչյուր սպասարկման կետ ունի իր անվամբ կլոր կնիք:
i
23. Գանձապետական պահառուի սպասարկման կետերի ցանկը և գտնվելու վայրը հայտարարվում են զանգվածային լրատվական միջոցներով, ինչպես նաև տեղադրվում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության պաշտոնական կայքում:
(23-րդ կետը փոփ. 22.02.16 թիվ 92-Ն հրաման)
24. Սպասարկման կետի գործունեությունը դադարեցվելու դեպքում ներդրողները տեղեկացվում են առնվազն տասն օր առաջ: Սպասարկման կետի գործունեության դադարեցմանը նախորդ օրվա վերջի դրությամբ սպասարկման կետում հաշվառվող ներդրողների կողմից չփոխանցված պարտատոմսերը կենտրոնական գրասենյակի հայեցողությամբ տեղափոխվում են այլ սպասարկման կետ:
Գանձապետական պահառուի գործառույթները
i
25. Գանձապետական պահառուի գործառույթներն իրականացնում է ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի պետական պարտքի կառավարման վարչության գանձապետական պահառուի աշխատանքների կազմակերպման բաժինը:
(25-րդ կետը փոփ. 27.11.12 թիվ 1037-Ն հրաման)
26. Գանձապետական պահառուի հիմնական գործառույթներն են`
* ներդրողների հետ պահառության պայմանագրերի կնքում,
* ներդրողներից հայտերի և դրամական միջոցների ընդունում,
* առաջնային տեղաբաշխման ժամանակ ներդրողների հանձնարարությամբ և նրանց հաշվին պարտատոմսերի ձեռք բերում և ներդրողների կողմից ձեռք բերված պարտատոմսերի հաշվառում,
* ընթացիկ վճարումների, մարված և հետգնված պարտատոմսերի գումարների վճարում ներդրողներին,
* ներդրողների հանձնարարությամբ վերջիններիս պատկանող պարտատոմսերի փոխանցում այլ ենթապահառու կամ այլ սպասարկման կետ,
* ներդրողների հանձնարարությամբ վերաֆինանսավորման իրականացում:
27. Գանձապետական պահառուի կենտրոնական գրասենյակը`
i
* վարում է Գանձապետական պահառուի սպասարկման կետերի դեպո հաշիվները, որոնցում ամփոփ ձևով հաշվառվում են ներդրողների պարտատոմսերը, ինչպես նաև հաշվառում է դեպո հաշիվներն ըստ ներդրողների.
* հաշվառում, ամփոփում է սպասարկման կետերի կողմից ներկայացված հայտերը և ապահովում է Գանձապետական պահառուի մասնակցությունը պարտատոմսերի առաջնային տեղաբաշխումներին,
* պահառուից պարտատոմսերի առաջնային տեղաբաշխման արդյունքները ստանալուց հետո, համաձայն ներկայացված հայտերի, իրականացնում է պարտատոմսերի տեղաբաշխումն ըստ սպասարկման կետերի,
* հաշվարկում է ըստ սպասարկման կետերի վերադարձվելիք գումարները (ընթացիկ վճարումները, մարված և հետգնված պարտատոմսերի գումարները) և ապահովում է դրանց փոխանցումը սպասարկման կետերի համապատասխան դրամական հաշիվներին,
* հաշվառում է վերաֆինանսավորման ենթակա գումարներն ըստ սպասարկման կետերի և ըստ ներդրողների,
* սպասարկման կետերից ստացված պարտատոմսերի փոխանցման հանձնարարականի հիման վրա ապահովում է պարտատոմսերի փոխանցումը մի սպասարկման կետից մյուսը կամ սպասարկման կետից ենթապահառու,
* յուրաքանչյուր ամսվա, եռամսյակի, կիսամյակի և տարվա ավարտից հետո կազմում է հաշվետվություններ Գանձապետական պահառուի գործունեության վերաբերյալ` անհրաժեշտության դեպքում վերադաս մարմիններին ներկայացնելու համար,
* վերահսկում է սպասարկման կետերի գործունեությունը:
(27-րդ կետը փոփ. 27.11.12 թիվ 1037-Ն հրաման)
28. Գանձապետական պահառուի սպասարկման կետը`
* ներդրողների հետ կնքում է Գանձապետական պահառուի կողմից ներդրողների սպասարկման պահառության պայմանագրեր,
* վարում է իր ներդրողների դեպո հաշիվները, որոնցում հաշվառվում են ներդրողների պարտատոմսերը, տրամադրում է այդ հաշիվներից քաղվածքներ և տեղեկանքներ,
* ընդունում է ներդրողներից պարտատոմսերի առաջնային տեղաբաշխման հայտեր,
* ապահովում է առաջնային տեղաբաշխման համար անհրաժեշտ դրամական միջոցների առկայությունը ՀՀ կենտրոնական բանկում Գանձապետական պահառուի ամփոփ դրամական հաշվի վրա,
* կենտրոնական գրասենյակ է ներկայացնում սպասարկման կետի առաջնային տեղաբաշխման հայտը,
* կենտրոնական գրասենյակից պարտատոմսերի առաջնային տեղաբաշխման արդյունքները ստանալուց հետո, համաձայն ներկայացված հայտերի, իրականացնում է պարտատոմսերի տեղաբաշխումն ըստ ներդրողների,
* հաշվառում է ըստ ներդրողների վերադարձվելիք գումարները և ապահովում է դրանց վճարումը ներդրողներին (կանխիկ կամ անկանխիկ եղանակով),
* կենտրոնական գրասենյակին տեղեկացնում է վերաֆինանսավորումների վերաբերյալ,
* ներդրողներից ընդունում է պարտատոմսերի փոխանցման հանձնարարականներ և ներկայացնում է կենտրոնական գրասենյակ,
* կենտրոնական գրասենյակից ստացված պարտատոմսերի փոխանցման հանձնարարականի հիման վրա պարտատոմսերը մուտքագրում է համապատասխան դեպո հաշվին:
29. Ներդրողների հետ պայմանագրի կնքում`
i
* Գանձապետական պահառուի միջոցով ներդրողը պայմանագրային հիմունքներով կարող է ձեռք բերել պարտատոմսեր` Գանձապետական պահառուի սպասարկման կետում կնքելով պահառության պայմանագիր` երկու օրինակից:
* Ներդրողը ստորագրում է պայմանագրի երկու օրինակները, իսկ իրավաբանական անձ լինելու դեպքում նաև կնքում է իրավաբանական անձի կնիքով, եթե իրավաբանական անձը կնիք ունի: Սպասարկման կետի պատասխանատուն ևս ստորագրում է պայմանագրի երկու օրինակները և կնքում է Գանձապետական պահառուի սպասարկման կետի կնիքով: Կողմերից յուրաքանչյուրի մոտ գտնվում է պայմանագրի մեկական օրինակ:
* Պայմանագրի համաձայն Գանձապետական պահառուի սպասարկման կետում ներդրողի համար բացվում է դեպո հաշիվ, որտեղ հաշվառվում են ձեռք բերված պարտատոմսերը (ձև 1):
* Ներդրողի պարտատոմսերի նկատմամբ դատարանի որոշմամբ (դատավճռով) արգելանք (կալանք) դրվելու դեպքում ներդրողի համար բացվում է «արգելադրված (կալանված)» պարտատոմսերի դեպո հաշիվ, որտեղ հաշվառվում են «արգելադրված (կալանված)» պարտատոմսերը:
* Պահառության պայմանագրի համարը ութանիշ է, որը ձևավորվում է հետևյալ սկզբունքով` առաջին երկու նիշը Գանձապետական պահառուի սպասարկման կետի համարն է, հաջորդ երկու նիշերը ցույց են տալիս ներդրողի տեսակը` առաջին մասնիկը ցույց է տալիս ներդրողի կարգավիճակը (1 - ռեզիդենտ ներդրողներ, 2 - ոչ ռեզիդենտ ներդրողներ), իսկ երկրորդ մասնիկը ցույց է տալիս ներդրողի խումբն ըստ պատկանելության (2 - արժեթղթերի շուկայի մասնակիցներ (բրոքերային գրասենյակ և այլն), 3 - ֆինանսավարկային կազմակերպություններ (ոչ բանկային հաստատություններ), 4 - այլ իրավաբանական անձ, 5 - այլ ֆիզիկական անձ), վերջին չորս նիշը հերթական համարն է:
* Պայմանագրում նշվում են պայմանագրի համարը, կնքման ամսաթիվը, հատկացված դեպո հաշվի համարը, ներդրողի և Գանձապետական պահառուի իրավունքները և պարտականությունները, կողմերի պատասխանատվությունը և վեճերի լուծման կարգը, պայմանագրի ժամկետները և դադարման հիմքերը, կողմերի տվյալները` Գանձապետական պահառուի սպասարկման կետի համարը, գտնվելու վայրը, հեռախոսի համարը, բանկը և բանկային հաշիվը և ներդրողի ռեկվիզիտները` անունը, ազգանունը և/կամ անվանումը, անձնագրի տվյալները (սերիան, համարը, երբ է տրվել, ում կողմից է տրվել, ծննդյան ամսաթիվը), մշտական բնակության և/կամ գտնվելու վայրը, իրավաբանական անձի դեպքում նաև պետական գրանցման վկայականի համարը և անհրաժեշտության դեպքում այլ ռեկվիզիտներ (հեռախոսի համարը, էլեկտրոնային փոստը, բանկը և բանկային հաշիվը և այլն), ինչպես նաև այլ պայմաններ: Եթե ներդրողը լիազորում է այլ անձի իր փոխարեն կատարել գործարքներ, ապա պետք է ներկայացվի ՀՀ օրենքով սահմանված նոտարական վավերացմամբ լիազորագիր: Իրավաբանական անձի պարագայում ներդրողը ներկայացնում է իր պետական գրանցման վկայականը, որի պատճենը տրամադրում է սպասարկման կետին: Եթե գործարք կատարողը իրավաբանական անձի ղեկավարը չէ, ապա պետք է ներկայացվի նաև լիազորագիր, որում առկա է իրավաբանական անձի անունից փաստաթղթերի վրա ստորագրելու իրավունք ունեցող անձի ստորագրության նմուշը` հաստատված տվյալ իրավաբանական անձի ղեկավարի կողմից և վավերացված կնիքով, եթե իրավաբանական անձը կնիք ունի (ձև 2): Ներկայացված լիազորագիրը պահվում է սպասարկման կետում: Լիազորագրի գործողության ժամկետը երեք տարուց ավելի չի կարող լինել: Ներդրողը միևնույն գործարքը կատարելու համար չի կարող լիազորագիր տալ մեկից ավելի անձանց:
* Ներդրողի ռեկվիզիտների փոփոխման դեպքում վերջինս պարտավոր է իրեն սպասարկող Գանձապետական պահառուի սպասարկման կետ ներկայացնել դիմում` նշելով փոփոխված տվյալները և ներկայացնել փոփոխման փաստը հավաստող փաստաթղթեր: Դիմումի հիման վրա Գանձապետական պահառուի սպասարկման կետը փոփոխություններ է կատարում տվյալ ներդրողի տվյալներում:
* Ներդրողի սպասարկումը Գանձապետական պահառուի սպասարկման կետերում իրականացվում է աշխատանքային օրերին ժամը 9.30-ից մինչև 16.00-ը, իսկ էլեկտրոնային հատուկ համակարգի միջոցով` շուրջօրյա:
(29-րդ կետը փոփ. 27.11.12 թիվ 1037-Ն, 27.11.12 թիվ 1037-Ն, 22.02.16 թիվ 92-Ն հրամաններ)
30. Հայտերի և դրամական միջոցների ընդունում`
i
* Կնքված պայմանագրի հիման վրա ներդրողները կարող են Գանձապետական պահառուի սպասարկման կետերի միջոցով պարտատոմսեր ձեռք բերել` ներկայացնելով 2 օրինակից լրացված պարտատոմսերի ձեռք բերման հայտեր (ձև 3): Հայտերը պետք է ներկայացվեն Գանձապետական պահառուի սպասարկման կետ ոչ ուշ, քան պարտատոմսերի առաջնային տեղաբաշխման կամ ազատ վաճառքի օրվան նախորդող աշխատանքային օրը, մինչև ժամը 16:00-ը: Էլեկտրոնային հատուկ համակարգի միջոցով մինչև տվյալ աշխատանքային օրվա ժամը 16.00-ը ներկայացվող հայտերը համարվում են ներկայացված այդ օրը, այդ ժամից հետո` հաջորդ աշխատանքային օրը:
* Հայտերի համարակալումը իրականացվում է հետևյալ սկզբունքով` սպասարկման կետի համար (երկու նիշ)/թողարկման համար (տասներկու նիշ)/հերթական համար (3 նիշ):
* Ներդրողների հայտերն ընդունվում են, եթե ապահովված է համապատասխան դրամական միջոցների վճարումը: Պարտատոմսերի տվյալ թողարկման Գանձապետական պահառուի համար սահմանված ծավալը լրանալուց հետո հայտեր չեն ընդունվում: Ներկայացված հայտերը կարող են մերժվել պարտատոմսերի առաջնային տեղաբաշխումը չկայանալու կամ չեղյալ հայտարարվելու դեպքերում:
* Պարտատոմսեր ձեռք բերելու համար ներդրողը կարող է վճարել կանխիկ, անկանխիկ եղանակներով, ինչպես նաև ներդրողին դեռևս չվճարված ընթացիկ վճարումների և մարված պարտատոմսերի գումարների հաշվին:
* Կանխիկ եղանակով վճարման դեպքում ներդրողը հայտի հետ միաժամանակ սպասարկման կետ է ներկայացնում վճարման անդորրագիր:
* Անկանխիկ եղանակով վճարման դեպքում ներդրողը հայտի հետ միաժամանակ սպասարկման կետ է ներկայացնում վճարման հանձնարարականի կրկնօրինակը` վավերացված փոխանցումը իրականացրած բանկի կնիքով: Սպասարկման կետը ընդունում է հայտը` համապատասխան դրամական հաշվի վրա տվյալ ներդրողի անունից անհրաժեշտ դրամական միջոցները փաստացի մուտքագրված լինելու դեպքում:
* Չվճարված ընթացիկ վճարումների, հետգնված և մարված պարտատոմսերի գումարների հաշվին հայտ ընդունելիս սպասարկման կետը ստուգում է համապատասխան դրամական միջոցների առկայությունը:
* Գանձապետական պահառուի սպասարկման կետն ընդունած դրամական միջոցները փոխանցում է Գանձապետական պահառուի ամփոփ դրամական հաշվին:
(30-րդ կետը փոփ. 27.11.12 թիվ 1037-Ն, 27.11.12 թիվ 1037-Ն հրամաններ)
31. Առաջնային տեղաբաշխման ժամանակ պարտատոմսերի ձեռք բերում`
i
* Կենտրոնական գրասենյակը սպասարկման կետերի հայտերի հիման վրա կազմում է Գանձապետական պահառուի հայտը և պարտատոմսերի առաջնային տեղաբաշխման ժամանակ ձեռք է բերում պարտատոմսեր:
* Առաջնային տեղաբաշխման կայացումից հետո կենտրոնական գրասենյակն իրականացնում է պարտատոմսերի տեղաբաշխումն ըստ սպասարկման կետերի, իսկ սպասարկման կետն իրականացնում է պարտատոմսերի տեղաբաշխումն ըստ ներդրողների` մուտքագրելով դրանք դեպո հաշիվներին:
* Սպասարկման կետն առաջնային տեղաբաշխման կայացումից հետո, ինչպես նաև դեպո հաշվում կատարված յուրաքանչյուր շարժից հետո, գործառնության կատարման օրը, ներդրողին տրամադրում է քաղվածք ներդրողի դեպո հաշվից (ձև 4): «Դեպո հաշվի սկզբնական մնացորդը» դաշտում լրացվում է դեպո հաշվում եղած բոլոր պարտատոմսերի գումարը` նախքան դեպո հաշվում կատարված շարժը: «Դեպո հաշվի շարժ` դեբետագրված» դաշտում լրացվում է դեպո հաշվից ելքագրված (փոխանցված, հետգնված, մարված, արգելադրված) պարտատոմսերի ընդհանուր գումարը: «Դեպո հաշվի շարժ` կրեդիտագրված» դաշտում լրացվում է դեպո հաշիվ մուտք եղած (առաջնային տեղաբաշխման ժամանակ ձեռք բերված, փոխանցված, արգելանքից հանված) պարտատոմսերի ընդհանուր գումարը (արգելադրված դեպո հաշվում «Դեպո հաշվի շարժ` դեբետագրված» դաշտում լրացվում է դեպո հաշվից ելքագրված` արգելանքից հանված պարտատոմսերը, իսկ «Դեպո հաշվի շարժ` կրեդիտագրված» դաշտում լրացվում է դեպո հաշիվ մուտք եղած` արգելադրված պարտատոմսերը): «Դեպո հաշվի վերջնական մնացորդը» դաշտում լրացվում է դեպո հաշվում մնացած բոլոր պարտատոմսերի գումարը` դեպո հաշվում կատարված շարժից հետո: Դեպո հաշվի ենթահաշիվները պարտատոմսերի պետական գրանցման համարներն են: Ենթահաշվի սկզբնական մնացորդը, դեբետային շարժը, կրեդիտային շարժը և վերջնական մնացորդը լրացվում են ըստ պարտատոմսերի պետական գրանցման համարների` վերը նշված սկզբունքով: «Թղթակցող դեպո հաշիվը» դաշտում լրացվում է գործարքի մյուս մասնակցի դեպո հաշիվը: «Գործառնության հիմքը» դաշտում լրացվում է տվյալ գործառնության համար հիմք հանդիսացող փաստաթղթի համարը և գործարքի տեսակը (առաջնային տեղաբաշխման ժամանակ պարտատոմսեր ձեռք բերելիս գրվում է «ԱՏ», պարտատոմսերի մարման դեպքում` «Մ», հետգնման դեպքում` «Հ», փոխանցման դեպքում` «Փ», արգելանքի տակ դնելու դեպքում` «Կ»): Այստեղ լրացվում են միայն այն ենթահաշիվների տվյալները, որոնցում արձանագրվել է որևիցե շարժ: Քաղվածքում պարտատոմսերի ծավալները լրացվում են անվանական արժեքով` թվերի տեսքով:
* Ներդրողի դեպո հաշվից քաղվածքի համարակալումը իրականացվում է հետևյալ սկզբունքով` առաջին երկու նիշերը տվյալ տարեթվի վերջին երկու թվերն են, երրորդ և չորրորդ նիշերը սպասարկման կետի համարն է, հաջորդ չորս նիշերը ներդրողի դեպո հաշվի 9-ից 12-րդ հերթական համարն է, այնուհետև հերթական համար (3 նիշ): Յուրաքանչյուր տարի ներդրողի դեպո հաշվից քաղվածքի հերթական համարը (վերջին երեք նիշերը) սկսվում է մեկ թվից:
* Առաջնային տեղաբաշխման կայացումից հետո, ինչպես նաև դեպո հաշվում կատարված այլ փոփոխության դեպքում, գործառնության կատարման օրը, կամ ներդրողի պահանջով` պահանջի ներկայացման օրը, ներդրողին տրամադրվում է դեպո հաշվում հաշվառվող պարտատոմսերի վերաբերյալ տեղեկանք (ձև 5): Տեղեկանքում պարտատոմսերի ծավալները լրացվում են թվերով:
* Դեպո հաշվում հաշվառվող պարտատոմսերի վերաբերյալ տեղեկանքը, որը Գանձապետական պահառուի կողմից տրամադրվում է ներդրողին, հանդիսանում է պարտատոմսերով սահմանված սեփականության իրավունքը հավաստող փաստաթուղթ:
(31-րդ կետը փոփ. 27.11.12 թիվ 1037-Ն, 22.02.16 թիվ 92-Ն հրամաններ)
32. Պարտատոմսերի առաջնային տեղաբաշխման չկայացման կամ չեղյալ հայտարարվելու դեպքերում դրամական միջոցների վերադարձ ներդրողներին`
* Պարտատոմսերի առաջնային տեղաբաշխման չկայացման (անվավեր ճանաչվելու) կամ չեղյալ հայտարարվելու դեպքերում ոչ ուշ, քան հաջորդ աշխատանքային օրը ներդրողի կողմից ներկայացված հայտում նշված եղանակով նրան է վերադարձվում վճարված գումարը:
33. Ընթացիկ վճարումների, մարված և հետգնված պարտատոմսերի գումարների վճարում ներդրողներին`
* Գանձապետական պահառուի կենտրոնական գրասենյակը հաշվարկում է ընթացիկ վճարումների գումարներն ըստ սպասարկման կետերի և իրականացնում է դրանց փոխանցումը սպասարկման կետերի համապատասխան դրամական հաշիվներին:
* Պահառուի կողմից պարտատոմսերի մարում կամ հետգնում իրականացնելուց հետո կենտրոնական գրասենյակը դուրս է գրում համապատասխան պարտատոմսերը իր մոտ վարվող սպասարկման կետերի դեպո հաշիվներից և միաժամանակ ապահովում է մարված ու հետգնված պարտատոմսերի գումարների փոխանցումը (բացառությամբ վերաֆինանսավորված գումարների) սպասարկման կետերի համապատասխան դրամական հաշիվներին:
* Գանձապետական պահառուի սպասարկման կետերը ընթացիկ վճարումները, պարտատոմսերի մարման և հետգնման գումարները ստանալու պահից իրականացնում են դրանց վճարումը ներդրողներին:
* Վճարումը ներդրողներին կարող է իրականացվել երկու եղանակով` կանխիկ և անկանխիկ: Կանխիկով վճարումը իրականացվում է սպասարկման կետում` ներդրողի անունով չեկ դուրս գրելու միջոցով: Սպասարկման կետում պահվում է ներդրողին վճարում կատարելու փաստը հաստատող փաստաթուղթ: Անկանխիկ վճարման դեպքում սպասարկման կետը իրականացնում է միջոցների փոխանցում հայտում կամ պայմանագրում նշված ներդրողի դրամական հաշվին:
34. Վերաֆինանսավորում`
* Ներդրողը վերաֆինանսավորում կատարելու համար իրեն սպասարկող Գանձապետական պահառուի սպասարկման կետ է ներկայացնում հայտ (ձև 3): Հայտում նշվում է ներդրողին պատկանող վերաֆինանսավորման գումարի աղբյուր հանդիսացող պարտատոմսերի պետական գրանցման համարները և ծավալները:
* Կենտրոնական գրասենյակը սպասարկման կետերից պարտատոմսերի առաջնային տեղաբաշխման հայտեր ընդունելիս ստուգում է թողարկման օրը մարվող պարտատոմսերի գումարների համապատասխանությունը հայտում նշված վերաֆինանսավորման գումարների հետ:
35. Պարտատոմսերի փոխանցում`
* Գանձապետական պահառուի կողմից ներդրողի ցանկությամբ հնարավոր են պարտատոմսերի հետևյալ տեսակի փոխանցումները`
> պարտատոմսերի փոխանցում Գանձապետական պահառուի մի սպասարկման կետից մյուսը
> պարտատոմսերի փոխանցում Գանձապետական պահառուից այլ ենթապահառու:
* Ներդրողը երկրորդային շուկայում պարտատոմսերով գործառնություններ իրականացնելու համար պարտատոմսերը պետք է փոխանցի այլ ենթապահառու (եթե տվյալ պարտատոմսերի թողարկման պայմաններով այդպիսի գործարք նախատեսված է):
* Ներդրողը պարտատոմսերը կարող է փոխանցել այլ ենթապահառուի մոտ կամ այլ սպասարկման կետում նախօրոք բացված միայն իր դեպո հաշվին:
* Ներդրողը չի կարող այլ ենթապահառուից պարտատոմսեր փոխանցել Գանձապետական պահառու:
* Պարտատոմսերը Գանձապետական պահառուի մի սպասարկման կետից մյուսը փոխանցելու դեպքում ներդրողը ներկայացնում է տեղեկանք Գանձապետական պահառուի այլ սպասարկման կետում բացված դեպո հաշվի վերաբերյալ (ձև 6) և պարտատոմսերի ազատ առաքման հանձնարարական (ձև 7): Սպասարկման կետը ընդունում է պարտատոմսերի ազատ առաքման հանձնարարականը և ներկայացնում կենտրոնական գրասենյակ: Կենտրոնական գրասենյակը համապատասխան գրանցումներ է կատարում սպասարկման կետերի դեպո հաշիվներում, որից հետո պարտատոմսերի ազատ առաքման հանձնարարականում փոխանցման կատարման փաստը հաստատող գրառում է կատարում և այն ուղարկում պարտատոմսերը ելքագրող և մուտքագրող սպասարկման կետեր, որոնք պարտատոմսերը համապատասխանաբար ելքագրում և մուտքագրում են ներդրողների դեպո հաշիվներում:
* Պարտատոմսերը Գանձապետական պահառուից այլ ենթապահառու փոխանցելու դեպքում ներդրողը սպասարկման կետին տրամադրում է այդ ենթապահառուի կողմից տրված տեղեկանքը` ներդրողի անունով բացված դեպո հաշվի վերաբերյալ կամ ներկայացնում է ենթապահառուի հետ կնքած պահառության պայմանագիրը, որի պատճենը տրամադրում է սպասարկման կետին: Սպասարկման կետի պատասխանատուն պահառության պայմանագրի պատճենի բոլոր թերթերի վրա կատարում է գրառում` «Իսկականի հետ ճիշտ է» և ստորագրում ու կնքում է: Սպասարկման կետի պատասխանատուն ընդունելով ներդրողի ներկայացրած պարտատոմսերի ազատ առաքման հանձնարարականը (ձև 7) ներկայացնում է կենտրոնական գրասենյակ: Կենտրոնական գրասենյակը պարտատոմսերի ազատ առաքման հանձնարարականը (ձև 8) թղթային կամ էլեկտրոնային եղանակով ուղարկում է պահառուին: Թղթային եղանակով ուղարկելու դեպքում հանձնարարականը կազմվում է 3 օրինակից, որի առաջին օրինակը ստորագրվում է լիազորված անձանց կողմից և կնքվում է Գանձապետական պահառուի կնիքով: Պահառուն փոխանցումն իրականացնելուց հետո պարտատոմսերի ազատ առաքման հանձնարարականում պարտատոմսերի առաքման կատարման վերաբերյալ գրառում է կատարում և այն տրամադրում է Գանձապետական պահառուին: Կենտրոնական գրասենյակը ելքագրում է պարտատոմսերը սպասարկման կետի դեպո հաշվից, որից հետո սպասարկման կետի ուղարկած պարտատոմսերի ազատ առաքման հանձնարարականում փոխանցման կատարման փաստը հաստատող գրառում է կատարում և ուղարկում պարտատոմսերը ելքագրող սպասարկման կետ, որն էլ պարտատոմսերը ելքագրում է ներդրողի դեպո հաշվից:
* Ազատ առաքման հանձնարարականների համարակալումը իրականացվում է հետևյալ սկզբունքով` առաջին երկու նիշերը տվյալ տարեթվի վերջին երկու թվերն են, երրորդ և չորրորդ նիշերը սպասարկման կետի համարն է, այնուհետև հերթական համար (3 նիշ): Յուրաքանչյուր տարի հերթական համարը (վերջին երեք նիշերը) սկսվում է մեկ թվից: Եթե փոխանցում է կատարվում այլ ենթապահառու, ապա 7-րդ և 8-րդ ձևերի համարները համընկնում են:
* Պարտատոմսերի ազատ առաքման հանձնարարականներն ընդունվում են աշխատանքային օրերին մինչև ժամը 15:00-ը: Եթե պարտատոմսերի ազատ առաքման հանձնարարականը ներկայացվել է ժամը 15:00-ից հետո, ապա այն համարվում է ներկայացված հաջորդ աշխատանքային օրը: Պարտատոմսերի փոխանցումն իրականացվում է պարտատոմսերի ազատ առաքման հանձնարարականում նշված կատարման օրը, իսկ կատարման օր նշված չլինելու դեպքում` ներկայացման օրը:
* Ներդրողի կողմից տրված պարտատոմսերի ազատ առաքման հանձնարարականը կարվում է սպասարկման կետի պարտատոմսերի ազատ առաքման հանձնարարականների թղթապանակում:
* Պարտատոմսերը փոխանցվելուց հետո սպասարկման կետի պատասխանատուն ներդրողին է տալիս դեպո հաշվից քաղվածք և ներդրողի պահանջի դեպքում նաև տեղեկանք` ներդրողի դեպո հաշվում հաշվառվող պարտատոմսերի վերաբերյալ:
36. Գանձապետական պահառուի կենտրոնական գրասենյակը յուրաքանչյուր ուրբաթ օր կազմում է «Գանձապետական պահառուի մոտ հաշվառվող պետական պարտատոմսերի վերաբերյալ» հաշվետվությունը (ձև 9) և էլեկտրոնային եղանակով ներկայացնում է պահառուին:
37. Էլեկտրոնային վճարումների համակարգի միջոցով իրականացվող վճարումների և էլեկտրոնային եղանակով պարտատոմսերի փոխանցումների արարողակարգերը իրականացվում են ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված աշխատանքային արարողակարգերին համապատասխան:
38. Պարտատոմսերի վաճառքն էլեկտրոնային եղանակով`
i
. Էլեկտրոնային հատուկ համակարգի միջոցով պարտատոմսեր կարող են ձեռք բերել միայն ֆիզիկական անձինք:
. Ներդրողն էլեկտրոնային հատուկ համակարգի միջոցով պարտատոմսերով գործարքներ կատարելու համար պետք է ունենա «ԱրՔա» պրոցեսինգային կենտրոնի միջոցով աշխատող ՀՀ տարածքում գործող առևտրային բանկերում թողարկված քարտ` համապատասխան դրամական միջոցների հասանելի մնացորդով:
. ՀՀ օրենսդրությանը համապատասխան էլեկտրոնային ստորագրության առկայության դեպքում ներդրողը էլեկտրոնային հատուկ համակարգի միջոցով կնքում է «Պահառության պայմանագիր», որում նշվում են պայմանագրի համարը, կնքման ամսաթիվը, հատկացված դեպո հաշվի համարը, ներդրողի և Գանձապետական պահառուի իրավունքները և պարտականությունները, կողմերի պատասխանատվությունը և վեճերի լուծման կարգը, պայմանագրի ժամկետները և դադարման հիմքերը, կողմերի տվյալները` Գանձապետական պահառուի գտնվելու վայրը, հեռախոսի համարը, բանկը և բանկային հաշիվը և ներդրողի ռեկվիզիտները` անունը, ազգանունը, անձնագրի տվյալները (սերիան, համարը, երբ է տրվել, ում կողմից է տրվել, ծննդյան ամսաթիվը), մշտական բնակության և/կամ գտնվելու վայրը, հեռախոսի համարը, էլեկտրոնային փոստը, բանկը և բանկային հաշիվը: Էլեկտրոնային հատուկ համակարգի միջոցով պայմանագիր կնքելուց անմիջապես հետո էլեկտրոնային հատուկ համակարգը ներդրողի էլեկտրոնային փոստին ուղարկում է համապատասխան նույնականացման բանալի և գաղտնաբառ:
. ՀՀ օրենսդրությանը համապատասխան էլեկտրոնային ստորագրություն չունենալու դեպքում էլեկտրոնային եղանակով պարտատոմսերով գործարքներ իրականացնելու համար ներդրողը սույն կարգի 29-րդ կետի համաձայն Գանձապետական պահառուի սպասարկման կետում կնքում է «Պահառության պայմանագիր» և ներկայացնում է համապատասխան դիմում, որի հիման վրա Գանձապետական պահառուի սպասարկման կետի աշխատակիցն առավելագույնը մեկ աշխատանքային օրվա ընթացքում պայմանագրի համապատասխան տվյալները մուտքագրում է էլեկտրոնային հատուկ համակարգ, որից անմիջապես հետո էլեկտրոնային հատուկ համակարգը ներդրողի էլեկտրոնային փոստին ուղարկում է համապատասխան նույնականացման բանալի և գաղտնաբառ:
. Նույնականացման բանալին ու գաղտնաբառը օգտագործվում են էլեկտրոնային հատուկ համակարգ մուտք գործելու և պարտատոմսերով գործարքներ իրականացնելու համար:
. Պայմանագրի համաձայն ներդրողի համար բացվում է դեպո հաշիվ, որտեղ հաշվառվում են ներդրողի կողմից ձեռք բերված պարտատոմսերը: Ներդրողը էլեկտրոնային հատուկ համակարգի միջոցով կարող է դիտարկել իր դեպո հաշիվը:
. Կնքված պայմանագրի հիման վրա ներդրողը էլեկտրոնային հատուկ համակարգի միջոցով լրացնում է պարտատոմսերի ձեռքբերման և հետգնման էլեկտրոնային հայտեր, պարտատոմսերի ազատ առաքման հանձնարարականներ: Էլեկտրոնային հատուկ համակարգը համապատասխան հաղորդագրությամբ տեղեկացնում է ներդրողին հայտի բավարարման կամ մերժման մասին: Ներդրողի հայտը բավարարվելու դեպքում ներդրողի էլեկտրոնային փոստին ուղարկվում է պարտատոմսերի ձեռքբերման նպատակով վճարումը հավաստող էլեկտրոնային փաստաթուղթ:
. Առաջնային տեղաբաշխման կայացումից հետո, ինչպես նաև դեպո հաշվում կատարված յուրաքանչյուր շարժից հետո ներդրողի էլեկտրոնային հասցեին ուղարկվում է քաղվածք ներդրողի դեպո հաշվից:
. Ընթացիկ վճարումների, մարված և հետգնված պարտատոմսերի գումարների, ինչպես նաև պարտատոմսերի առաջնային տեղաբաշխման չկայացման կամ չեղյալ հայտարարվելու դեպքերում դրամական միջոցների վճարումը ներդրողներին կատարվում է փոխանցումով նրանց բանկային հաշիվներին:
. Պարտատոմսերի ձեռքբերման համար ներդրողի կողմից դրամական միջոցների վճարումները կատարվում են «ԱրՔա» պրոցեսինգային կենտրոնի կանոնակարգերի համաձայն:
(38-րդ կետը լրաց. 27.11.12 թիվ 1037-Ն հրաման)
Ձև 1
Գանձապետական պահառուի գործունեության կարգի
Ներդրողներին տրվող դեպո հաշվեհամարի կազմման կարգը
| | | | |
| X1 X2 X3 X4 X5 | X6 | X7 X8 X9 X10 X11 X12 | X13|
.________________________________________________________.
\|/ \|/ \|/ \|/
* ** *** ****
* Գանձապետական պահառուի սպասարկման կետի կոդ
** Դեպո հաշվի կարգավիճակ
*** Գանձապետական պահառուի կառուցվածքային ստորաբաժանման կողմից
սպասարկվող ներդրողի կոդ
**** Ստուգիչ նիշ
* X1X2X3X4X5 - Գանձապետական պահառուի սպասարկման կետի կոդն է, որը տրվում է Գանձապետական պահառուի կենտրոնական գրասենյակի կողմից
X4X5 - Գանձապետական պահառուի տվյալ սպասարկման կետի համարն է
* X6 մասնիկը ցույց է տալիս դեպո հաշվի կարգավիճակը` 4 - ազատ, 6 - արգելադրված (կալանված)
* X7X8X9X10X11X12 - տվյալ Գանձապետական պահառուի սպասարկման կետի կողմից սպասարկվող ներդրողի կոդն է, որը համընկնում է պահառության պայմանագրի վերջին վեց նիշերի հետ, ընդ որում`
X7 մասնիկը ցույց է տալիս ներդրողի կարգավիճակը`
1 -ռեզիդենտ ներդրողներ
2 -ոչ ռեզիդենտ ներդրողներ
X8 մասնիկը ցույց է տալիս ներդրողի խումբն ըստ պատկանելության`
2 - արժեթղթերի շուկայի մասնակիցներ (բրոքերային գրասենյակ և այլն)
3 - ֆինանսավարկային կազմակերպություններ (ոչ բանկային հաստատություններ)
4 - այլ իրավաբանական անձ
5 - այլ ֆիզիկական անձ
X9X10X11X12 - հերթական համար
* X13- ստուգիչ նիշն է, որը հաշվարկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված կարգով:
Ձև 2
i
Գանձապետական պահառուի գործունեության կարգի
Իրավաբանական անձի անունից գործարքներ կատարելու լիազորագիր
__________________ «_____» ______________ 200 թ.
(գտնվելու վայրը)
Սույն լիազորագրով
_______________________________________________________________________
(իրավաբանական անձի լրիվ անվանումը, գրանցման վկայականի համարը և ամսաթիվը) ________________________________________ (հետագայում` Կազմակերպություն),
(գտնվելու վայրը) ի դեմս, _______________________________________________________________
(պաշտոնը, անունը, հայրանունը, ազգանունը)
որը գործում է ______________________ հիման վրա, լիազորում է իր աշխատակից
(կանոնադրություն, կանոններ կամ այլ)
_______________________________________________________________________
(պաշտոնը, անունը, հայրանունը, ազգանունը)
անձնագիր` սերիա ___ թիվ _____, տրված «» ______ թ. _______________ կողմից
(որ մարմնի կողմից)
ՀՀ ֆինանսների նախարարության Գանձապետական պահառուի թիվ ____ սպասարկման կետում իրականացնել հետևյալ գործառնությունները`
_______________________________________________________________________
_______________________________________________________________________
_______________________________________________________________________
Սույն աշխատակցի կողմից պետական պարտատոմսերի հետ կապված Կազմակերպության անունից կնքած գործարքներով իրավունքները և պարտականությունները ձեռք է բերում Կազմակերպությունը:
Աշխատակից` ____________________________________________ ստորագրությունը
(անունը, հայրանունը, ազգանունը)
_______________________ հաստատում եմ:
(ստորագրության նմուշը)
Սույն լիազորագիրը տրված է ___________________ ժամկետով:
Տնօրեն` _________________ _______________________________
(ստորագրություն) (անունը, հայրանունը, ազգանունը)
Կ.Տ.
_______________________________________________________________________
Ընդունեց` Գանձապետական պահառուի թիվ սպասարկման կետի պատասխանատու`
_____________________ _________________
(անունը, ազգանունը) (ստորագրություն)
Կ. Տ.
(2-րդ ձևը փոփ. 27.11.12 թիվ 1037-Ն հրաման)
Ձև 3
Գանձապետական պահառուի գործունեության կարգի
Հայտ N _ /___/__
Գանձապետական պահառուի միջոցով պարտատոմսերի ձեռքբերման
Հայտնում եմ, որ ես ____________________________________________
(անուն, ազգանուն/անվանում) դեպո հաշիվ _________, համաձայն «__ «__________ 200 թ. կնքված թիվ _____
«Պահառության պայմանագրի», պատրաստակամություն եմ հայտնում ______________
(օր/ամիս/տարի) առաջնային տեղաբաշխման ժամանակ իմ հաշվին գնել _________________ թողարկման
(պետական գրանցման համարը) ______________________________________________ դրամ ծավալով Պարտատոմսեր:
(գումարը թվերով և բառերով)
_______________________________________________________________________
Պարտատոմսերի ձեռք բերման համար անհրաժեշտ միջոցները գոյացել են` 1) _____________________________________ դրամ գումար վճարվել է համաձայն`
թիվ _________________ անդորրագրի «__» ___________ 200 թ.
(կանխիկի դեպքում) 2) _____________________________________ դրամ գումար վճարվել է համաձայն`
թիվ _________________ վճարման հանձնարարականի «__» ___________ 200 թ.
(անկանխիկի դեպքում) 3) _________________________________ թողարկման(երի) ընթացիկ վճարումների
միջոցներից ____________________________________________________ դրամ 4) _________________________________ թողարկման(երի) մարման, հետգնման
միջոցներից ____________________________________________________ դրամ
_______________________________________________________________________
Խնդրում եմ ինձ պատկանող դրամական միջոցները վերադարձնել`
._.
._. Կանխիկ եղանակով
._.
._. Անկանխիկ եղանակով ___________________ ________________
բանկի անվանումը հաշիվ
__________________________________________________ ______________
Ներդրողի (լիազորված անձի) Ա.Ա., անձնագրի տվյալները ստորագրություն
«__» ____________ 200 թ. Կ. Տ.
_______________________________________________________________________
Գանձապետական պահառուի թիվ ___ սպասարկման կետ
Հայտը ընդունել է` _______________________ ________________
պատասխանատու անձի Ա.Ա. ստորագրություն
«__» ______________ 200 թ. Կ. Տ.
Ձև 4
Գանձապետական պահառուի գործունեության կարգի
«___» ______________ 200 թ.
(տրամադրման ամսաթիվը)
ՔԱՂՎԱԾՔ N
Գանձապետական պահառուի թիվ ___ սպասարկման կետի
ներդրողի դեպո հաշվից
_______________________________________________ ___________________
(դեպո հաշվետիրոջ անունը, ազգանունը / անվանումը) (դեպո հաշվի համարը)
__________________________ ___________________
(նախորդ քաղվածքի ամսաթիվը) (քաղվածքի ամսաթիվը)
.________________________________________.
| դեպո հաշվի սկզբնական մնացորդը | |
|_______________________________|________|
| դեպո հաշվի շարժ` դեբետագրված | - |
|_______________________________|________|
| դեպո հաշվի շարժ` կրեդիտագրված | - |
|_______________________________|________|
| դեպո հաշվի վերջնական մնացորդը | - |
.________________________________________.
.__________________________________________________________.
| Ենթահաշիվ|Ենթա-|Ենթա- |Ենթա- |Թղթակ-|Գոր- |Գործառ-|Ենթա- |
| (պարտա- |հաշվի|հաշվի |հաշվի |ցող |ծարքի|նության|հաշվի |
| տոմսերի |սկզբ-|շարժ` |շարժ` |դեպո |ամսա-|հիմքը |վերջ- |
| պետական |նական|դեբե- |կրեդի-|հաշիվը|թիվը | |նական |
| գրանցման |մնա- |տագըր-|տագըր-| | | |մնա- |
| համարը) |ցորդը|ված |ված | | | |ցորդը |
| | | | | | | | |
|__________|_____|______|______|______|_____|_______|______|
| | | | | | | | - |
|__________|_____|______|______|______|_____|_______|______|
| | | | | | | | - |
|________________|______|______|___________________________.
| Ընդամենը | - | - |
.______________________________.
ԳՊ թիվ __ սպասարկման կետի պատասխանատու` _______________ ______________
անուն, ազգանուն ստորագրություն
Կ. Տ.
Ձև 5
Գանձապետական պահառուի գործունեության կարգի
«___» ______________ 200 թ.
(տրամադրման ամսաթիվը)
ՏԵՂԵԿԱՆՔ
Գանձապետական պահառուի թիվ ___ սպասարկման կետում
ներդրողի դեպո հաշվում հաշվառվող պարտատոմսերի վերաբերյալ
_______________________________________ դեպո հաշվից ___________________
(ներդրողի անունը, ազգանունը, անվանումը) (դեպո հաշվի համարը)
_____________________________ դրությամբ
(ամսաթիվը)
.__________________________________________________________________.
|Պարտա- |Թո- |Մինչև |Մար- |Ազատ |Արգե- |Պարտա-|Պարտա- |Արժե- |
|տոմսերի |ղարկ-|մարում|ման |արժե- |լա- |տոմսի |տոմսի |կտրոնների|
|պետական |ման |օրերի |ամսա-|թղթերի|դրված |գնման |եկամտա-|վճարում- |
|գրանցման|ամսա-|քանակը|թիվը |ծավալը|արժե- |գինը |բերու- |ների |
|համարը |թիվը | | | |թղթերի| |թյունը |պարբերա- |
| | | | | |ծավալը| | % |կանու- |
| | | | | | | | |թյունը |
|________|_____|______|_____|______|______|______|_______|_________|
|________|_____|______|_____|______|______|______|_______|_________|
|___________________________|______|______|________________________.
|Ընդամենը | | |
._________________________________________.
ԳՊ թիվ __ սպասարկման կետի պատասխանատու` _______________ ______________
անուն, ազգանուն ստորագրություն
Կ. Տ.
Ձև 6
Գանձապետական պահառուի գործունեության կարգի
«___» ______________ 200 թ.
ՏԵՂԵԿԱՆՔ
Գանձապետական պահառուի թիվ ___ սպասարկման կետում
դեպո հաշվի վերաբերյալ
Տրվում է ____________________________________________________ առ այն,
անուն, ազգանուն / անվանում, անձնագրի տվյալներ որ Գանձապետական պահառուի թիվ ___ սպասարկման կետում իր անունով բացված է դեպո հաշիվ թիվ _____________________________________:
____________________________________________ ______________
սպասարկման կետի պատասխանատու անուն, ազգանուն, ստորագրություն
Կ. Տ.
Ձև 7
Գանձապետական պահառուի գործունեության կարգի
._______.
| ՀՏ522 | ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԱԶԱՏ ԱՌԱՔՄԱՆ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆ N
._______.
Գանձապետական պահառուի թիվ __ սպասարկման կետ «__»_________200 թ.
___________________________________________ ___________________
Ներկայացնող ենթապահառուի/ՀՀ բանկի անվանումը Ներկայացման ամսաթիվը
_______________________________________________________________________
._______________________.
35B: Արժեթղթերի թողարկման համար ._______________________.
._____________________________.
35C: Արժեթղթերի ծավալ թվերով |A|M|D| | | | | | | | | | | | |
._____________________________.
բառերով ______________________________
______________________________
______________________________
______________________________
._________________________.
83: Արժեթղթեր առաքող Դեպո հաշիվ (ազ) ._________________________.
Գանձապետական պահառուի թիվ __ սպասարկման կետ
Առաքողի Ենթապահառու _______________________________
Առաքողի անվանումը _______________________________
._________________________.
87: Արժեթղթեր ստացող Դեպո հաշիվ (ազ) ._________________________.
Ստացողի Ենթապահառու _______________________________
Ստացողի անվանումը _______________________________
72: Վճարման նպատակը/գործարքի __________________________
կատարման հիմքը Պարտատոմսերի ազատ առաքում
__________________________
Կատարման ամսաթիվը _______________________________
| | |/| | |/| | | | |
.___________________.
_________________________________________________________________
Ներդնողի կնիքը և ստորագրությունը | /______________/ | Կ.Տ.
| ստորագրություն |
_________________________________________________________________
Գանձապետական պահառուի թիվ __ սպասարկման կետի նշումները հանձնարարականի
ընդունման վերաբերյալ
Հանձնարարականը ընդունել է` ______________________ ______________
պատասխանատու անձի Ա.Ա. ստորագրություն
«__»_________200 թ.
ԳՏ սպասարկման կետ ընդունման ամսաթիվը Կ.Տ.
_______________________________________________________________________
«__»_________200 թ. /_______________________________/
կատարման ամսաթիվը պատասխանատու անձի ստորագրությունը
Ձև 8
Գանձապետական պահառուի գործունեության կարգի
._______.
| ՀՏ522 | ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԱԶԱՏ ԱՌԱՔՄԱՆ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆ N
._______.
«__»_________200 թ.
___________________________________________ ___________________
Ներկայացնող ենթապահառուի/ՀՀ բանկի անվանումը Ներկայացման ամսաթիվը
_______________________________________________________________________
._______________________.
35B: Արժեթղթերի թողարկման համար ._______________________.
._____________________________.
35C: Արժեթղթերի ծավալ թվերով |A|M|D| | | | | | | | | | | | |
._____________________________.
բառերով ______________________________
______________________________
______________________________
______________________________
._________________________.
83: Արժեթղթեր առաքող Դեպո հաշիվ (ազ) ._________________________.
Գանձապետական պահառուի թիվ __ սպասարկման կետ
Առաքողի Ենթապահառու _______________________________
Առաքողի անվանումը _______________________________
._________________________.
87: Արժեթղթեր ստացող Դեպո հաշիվ (ազ) ._________________________.
Ստացողի Ենթապահառու _______________________________
Ստացողի անվանումը _______________________________
72: Վճարման նպատակը/գործարքի __________________________
կատարման հիմքը
__________________________
Կատարման ամսաթիվը _______________________________
| | |/| | |/| | | | |
.___________________.
_________________________________________________________________
Ենթապահառուի / ՀՀ բանկի | /______________________/ |
| Ա կարգի ստորագրություն |
կնիքը և ստորագրությունը | /______________________/ | Կ.Տ.
| Բ կարգի ստորագրություն |
_________________________________________________________________
ՀՀ կենտրոնական բանկի նշումները հանձնարարականի վերաբերյալ
«__»____________ 200 թ. /___________________________/
ԿԲ ընդունման ամսաթիվը իրավասու անձի ստորագրություն
Ձև 9
Գանձապետական պահառուի գործունեության կարգի
Հաշվետվություն
Գանձապետական պահառուի մոտ հաշվառվող պետական
պարտատոմսերի վերաբերյալ
____ ________ 200 թ.
._______________________________________________________.
| Թողարկում | Ազատ | Կալանված | Ընդամենը |
|_______________________________________________________|
| 1. Ռեզիդենտ իրավաբանական անձինք |
|_______________________________________________________|
| - | - | - | - |
|_______________________________________________________|
| 2. Ռեզիդենտ ֆիզիկական անձինք |
|_______________________________________________________|
| | - | - | - |
|_______________________________________________________|
| 3. Ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձինք |
|_______________________________________________________|
| | | - | - |
|______________|____________|______________|____________|
| Ընդամենը | | - | - |
._______________________________________________________.