102.0312.261209
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«26» 12 2009 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10209467
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
18 դեկտեմբերի 2009 թվականի N 312-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 18-Ի N ՔՀ-67-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2005 թվականի նոյեմբերի 18-ի «Քրեակատարողական ծառայողի վերապատրաստում և հատուկ ուսուցում անցնելու կարգը հաստատելու մասին» N ՔՀ-67-Ն հրամանով հաստատված «Քրեակատարողական ծառայողի վերապատրաստում և հատուկ ուսուցում անցնելու կարգի (այսուհետ` Կարգ) 8-րդ կետից հանել «վերջինիս տված ուղեգրի հիման վրա» բառերը:
i
2. Կարգի 10-րդ կետի «վերապատրաստման և» բառերը փոխարինել «վերապատրաստման կամ» բառերով:
i
3. Կարգի 11-րդ կետի «վերապատրաստվող և» բառերը փոխարինել «վերապատրաստվող կամ» բառերով:
4. Կարգի 14-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«14. Կենտրոնական մարմնի համապատասխան ստորաբաժանումը վերապատրաստումից կամ հատուկ ուսուցումից առնվազն մեկ շաբաթ առաջ համապատասխան ուսումնական հաստատություն է ներկայացնում վերապատրաստվող կամ հատուկ ուսուցում անցնող քրեակատարողական ծառայողների ցուցակը, որտեղ նշվում է քրեակատարողական ծառայողի պաշտոնը և հաճախման ժամանակահատվածը»:
5. Կարգի 17-րդ կետի`
i
1) առաջին պարբերության «Վերապատրաստման» բառից հետո լրացնել «կամ հատուկ ուսուցման» բառերով,
2) ուժը կորցրած ճանաչել 2-րդ ենթակետը,
3) 3-րդ ենթակետը «վերապատրաստման» բառից հետո լրացնել «կամ հատուկ ուսուցման» բառերով:
6. ՈՒժը կորցրած ճանաչել Կարգի 18-րդ կետը և Ձև 1-ը:
i
7. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: