Սեղմել Esc փակելու համար:
{01.07.2009 - 01.07.2009} ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

{01.07.2009 - 01.07.2009} ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ Ե ...

17.06.2017 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   01.07.2009  -ից մինչեւ   01.07.2009  -ը:     անցնել վերջին խմբագրությանը
 

 01.07.2009 - 01.07.2009

040.1595.111005

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«11» հոկտեմբերի 2005 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

4 օգոստոսի 2005 թվականի N 1595-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԵՎ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԹՎԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Էլեկտրոնային փաստաթղթի և էլեկտրոնային թվային ստորագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել Հայաստանի Հանրապետության պետական մարմիններում էլեկտրոնային փաստաթղթերի և էլեկտրոնային թվային ստորագրությունների կիրառման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2005 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 24-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2005 թվականի օգոստոսի 4-ի

N 1595-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԵՎ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԹՎԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության պետական մարմիններում (այսուհետ` պետական մարմին) էլեկտրոնային փաստաթղթերի և էլեկտրոնային թվային ստորագրությունների կիրառման կարգը:

 

II. ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԵՎ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԹՎԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

2. Պետական մարմիններն իրենց տեղեկատվական համակարգերում էլեկտրոնային փաստաթղթերը և էլեկտրոնային թվային ստորագրությունները կիրառում են` համաձայն «Էլեկտրոնային փաստաթղթի և էլեկտրոնային թվային ստորագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, սույն կարգի, թղթային փաստաթղթերի համար սահմանված այլ նորմատիվ իրավական ակտերի:

3. Պետական մարմիններն իրենք են ապահովում իրենց տնօրինած տեղեկատվական համակարգերում պահպանվող էլեկտրոնային փաստաթղթերի պաշտպանվածությունը:

Պետական մարմինների կողմից «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով կարգավորվող պետական և ծառայողական գաղտնիքի շարքը դասվող տեղեկություններ պարունակող կամ կազմող էլեկտրոնային փաստաթղթեր պահպանող և (կամ) մշակվող տեղեկատվական համակարգերի կիրառումը համաձայնեցվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության հետ:

4. «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով կարգավորվող պետական և ծառայողական գաղտնիքի շարքը դասվող տեղեկություններ պարունակող կամ կազմող էլեկտրոնային փաստաթղթերի նկատմամբ պետական մարմինների կողմից կիրառվող էլեկտրոնային թվային ստորագրությունների ստեղծման և ստուգման ապարատային և (կամ) ծրագրային միջոցներն ընտրվում և այդ էլեկտրոնային թվային ստորագրությունների հետ կապված ծառայությունները մատուցվում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության կողմից` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

5. Բացառությամբ սույն կարգի 4-րդ կետում նշված դեպքերի` պետական մարմիններն իրենց տեղեկատվական համակարգերում կիրառում են իրենց կողմից ընտրված կամ ստեղծված` հավատարմագրված հավաստագրման կենտրոնների կողմից տրամադրված փոխադարձ համատեղելի էլեկտրոնային թվային ստորագրությունների հավաստագրերը և դրանց համապատասխանող էլեկտրոնային թվային ստորագրությունների ստեղծման ապարատային և (կամ) ծրագրային միջոցները, մասնավորապես`

ա) Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների տեղեկատվական համակարգերում կիրառվում են միայն լիազոր մարմնի կողմից` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հավատարմագրված հավաստագրման կենտրոնների կողմից տրամադրված էլեկտրոնային թվային ստորագրությունների հավաստագրերը և դրանց համապատասխանող էլեկտրոնային թվային ստորագրությունների ստեղծման ապարատային և (կամ) ծրագրային միջոցները.

բ) Հայաստանի Հանրապետության այն պետական կառավարման մարմինները, որոնց ներքին տեղեկատվական համակարգերում շրջանառվող փաստաթղթերը, ելնելով դրանց առանձնահատկություններից, պահանջում են յուրահատուկ տեխնիկական չափանիշներին համապատասխանող էլեկտրոնային թվային ստորագրությունների կիրառում, կարող են իրենց տեղեկատվական համակարգերում օգտվել իրենց կողմից ստեղծված կամ ընտրված այլ հավատարմագրված հավաստագրման կենտրոնների ծառայություններից` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության կառավարության հետ.

գ) հարկային մարմնի տեղեկատվական համակարգում «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված հարկային գաղտնիքի շարքը դասվող տեղեկություն պարունակող կամ կազմող էլեկտրոնային փաստաթղթերի նկատմամբ կիրառվում է սույն կետի «ա» ենթակետով սահմանված կարգով հավատարմագրված հավաստագրման կենտրոնների կողմից տրամադրված էլեկտրոնային թվային ստորագրությունների հավաստագրերը և դրանց համապատասխանող էլեկտրոնային թվային ստորագրությունների ստեղծման ապարատային և (կամ) ծրագրային միջոցները, եթե էլեկտրոնային թվային ստորագրության ստուգման միջոցները հնարավորություն են տալիս էլեկտրոնային փաստաթուղթն ստորագրող անձին նույնացնելու ըստ անձնագրային տվյալների և սոցիալական քարտի համարի, իսկ դրանց բացակայության դեպքում` անձը հաստատող այլ փաստաթղթի համարի:

(5-րդ կետը փոփ. 14.05.09 թիվ 537-Ն որոշում)

 

 

pin
ՀՀ կառավարություն
04.08.2005
N 1595-Ն
Որոշում