Սեղմել Esc փակելու համար:
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ Կ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀՀ ՏՐԱՄ ...

14.06.2007 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   20.08.2005  -ից մինչեւ   14.06.2007  -ը:
 

(ուժը կորցրել է 02.06.07 թիվ 371-Ն որոշում)

i

041.0546.170800

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

17 օգոստոսի 2000 թվականի N 546

 

i

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՎԱՐԿԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎՈՂ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԴԱՏԱԻՐԱՎԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ» ՎԱՐԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 22-ի «Օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին ծրագրերի իրականացման միջոցառումների մասին» N 765 որոշման 4-րդ կետին համապատասխան`

Հաստատել Միջազգային զարգացման ընկերակցության կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող վարկային միջոցների հաշվին նախապատրաստվող և իրականացվող «Դատաիրավական բարեփոխումներ» վարկային ծրագրի կառավարման խորհրդի կանոնադրությունը և անհատական կազմը (կցվում են):

 

Հաստատված է

ՀՀ վարչապետի 2000 թ.

օգոստոսի 17-ի N 546 որոշմամբ

 

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 

Միջազգային զարգացման ընկերակցության կողմից Հայաստանի

Հանրապետությանը տրամադրվող վարկային միջոցների հաշվին

նախապատրաստվող և իրականացվող «Դատաիրավական

բարեփոխումներ» վարկային ծրագրի կառավարման խորհրդի

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Դատաիրավական բարեփոխումներ» վարկային ծրագրի կառավարման խորհուրդը (այսուհետև` խորհուրդ) հասարակական հիմունքներով աշխատող մարմին է: Խորհուրդն ստեղծվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի օգոստոսի 17-ի N 546 որոշման համաձայն:

2. Խորհուրդն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենքներով, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով, Հայաստանի Հանրապետության կառավարության ու Միջազգային զարգացման ընկերակցության միջև ստորագրված «Դատաիրավական բարեփոխումներ» վարկային ծրագրի (այսուհետև` ծրագիր) համաձայնագրով և սույն կանոնադրությամբ:

3. Խորհրդի և ծրագրի բոլոր մասնակիցների միջև հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, ծրագրի վարկային համաձայնագրերով ու սույն կանոնադրությամբ:

4. Խորհրդի լրիվ անվանումն է` ՀՀ արդարադատության նախարարության «Դատաիրավական բարեփոխումներ» վարկային ծրագրի կառավարման խորհուրդ:

 

II. Խորհրդի գործունեության ոլորտն ու նպատակը

 

5. Խորհրդի գործունեության հիմնական նպատակը Միջազգային զարգացման ընկերակցության կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրված «Դատաիրավական բարեփոխումներ» վարկային ծրագրի իրականացման կառավարումն է:

6. Խորհուրդը հանդես չի գալիս որպես ծրագիր իրականացնող կազմակերպության կառավարման մարմին:

7. «Դատաիրավական բարեփոխումներ» վարկային ծրագրի յուրաքանչյուր բաղադրիչի համար ստեղծվում են աշխատանքային խմբեր, որոնք տվյալ բաղադրիչի սահմաններում ծրագրի իրականացման գրասենյակի հետ համատեղ`

ա) մշակում են տեխնիկական առաջադրանքներ.

բ) պատրաստում են անցկացվող մրցույթների մասնակիցների ցուցակները.

գ) վերահսկում են կատարվող աշխատանքները.

դ) իրականացնում են խորհրդի կողմից իրենց վրա դրված այլ պարտականություններ:

8. Խորհրդի խնդիրներն են`

ա) ծրագրի իրականացման ընթացքում 100,0 հազ. ԱՄՆ-ի դոլար գումարից ավելի փոփոխություններ կատարելու անհրաժեշտության դեպքում առաջարկվող փոփոխությունները համապատասխան հիմնավորումներով հաստատելը, որոնք Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից պետք է ներկայացվեն Հայաստանի Հանրապետության կառավարություն` նախապես համաձայնեցնելով վարկատուի հետ.

բ) ծրագիր իրականացնող պետական հիմնարկի (այսուհետև` ԾԻԳ) գործունեության նկատմամբ վերահսկողությունը.

գ) ծրագրի նախապատրաստական փուլում կանխավճարի կամ դրամաշնորհի առկայության դեպքում այդ միջոցների ծախսման նկատմամբ վերահսկողությունը.

դ) վարկային համաձայնագիրն ստորագրվելուց և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից վավերացվելուց հետո ԾԻԳ-ի մշակած ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների տարեկան ժամանակացույցի և ծրագրի բյուջեի քննարկումն ու հաստատումը.

ե) ծրագրով նախատեսված և կառավարման խորհրդի կողմից հաստատված ծրագրի շրջանակներում աշխատանքների իրականացման ժամանակացույցին ու ծրագրի բյուջեին համապատասխան` խորհրդի սահմանած կարգով և ձևով հաշվետվությունների հաստատումը.

զ) ծրագրի` հաստատված տարեկան աշխատանքների ժամանակացույցի և բյուջեի հիման վրա ապրանքների, սարքավորումների, խորհրդատվական ծառայությունների մատուցման, նախագծային, շինարարական ու վերահսկման աշխատանքների կատարման նպատակով անցկացվող մրցույթների արդյունքների հաստատումը` բացառությամբ միջազգային պայմանագրերով նախատեսված ծրագրեր իրականացնող պետական հիմնարկի օրինակելի կանոնադրության 14-րդ կետի «դ» ենթակետում նշվածի.

է) ծրագրի շրջանակներում տնտեսված միջոցների օգտագործման, ինչպես նաև միջոցների վերաբաշխման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարություն առաջարկություններ ներկայացնելը` համաձայնեցնելով համապատասխան վարկատու կազմակերպության հետ.

ը) ԾԻԳ-ի կողմից ներկայացվող հաշվետվություններում հայտնաբերված խախտումների և թերությունների վերացման ուղղությամբ համապատասխան միջոցների ձեռնարկման վերաբերյալ որոշումների ընդունումն ու դրանց կատարման նկատմամբ վերահսկողությունը.

թ) ծրագրի` հաստատված տարեկան աշխատանքային ժամանակացույցից և բյուջեից առկա շեղումների վերացման վերաբերյալ որոշումների ընդունումն ու դրանց կատարման նկատմամբ վերահսկողությունը.

ժ) միջազգային վարկատու կազմակերպության մասնագետների յուրաքանչյուր այցի ժամանակ արտահերթ նիստ հրավիրելը և պատվիրակության հետ իրականացվող ծրագրի արդյունքները քննարկելը, ինչպես նաև արդյունքների մասին Հայաստանի Հանրապետության կառավարություն զեկուցագիր ներկայացնելը.

ժա) ծրագրի ավարտից հետո ծրագրի արդյունքներն ամփոփելը և արդյունքների մասին Հայաստանի Հանրապետության կառավարություն զեկուցագիր ներկայացնելը:

9. ԾԻԳ-ի տնօրենը (ղեկավարը) ծրագրի իրականացման ընթացքում առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, վարկային կամ դրամաշնորհային պայմանագրի դրույթներով և խորհրդի որոշումներով:

10. Ծրագրի շրջանակներում առաջացող հարցերը, ԾԻԳ-ի տնօրենի (ղեկավարի) ներկայացմամբ, քննարկվում են խորհրդի նիստերում` մեկ շաբաթվա ընթացքում:

 

III. Խորհրդի աշխատանքների կազմակերպումը

 

11. Խորհուրդն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով, որոնք գումարվում են առնվազն ամիսը մեկ անգամ` ծրագրի իրականացման ընթացքի և հաստատված աշխատանքային ժամանակացույցի կատարման մասին ԾԻԳ-ի տնօրենի (ղեկավարի) զեկույցը լսելու և քննարկելու նպատակով, ինչպես նաև արտահերթ նիստերի` սույն կանոնադրությամբ սահմանված կարգով: Խորհրդի նիստերն արձանագրվում են:

12. Խորհուրդն իր արտահերթ նիստերը գումարում է ծրագրի իրականացման ընթացքում առաջացած հարցերի և խնդիրների լուծման համար` խորհրդի նախագահի նախաձեռնությամբ, խորհրդի անդամների առնվազն 1/3-ի կամ ԾԻԳ-ի տնօրենի (ղեկավարի) առաջարկությամբ:

13. Խորհրդի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է խորհրդի անդամների կեսից ավելին:

14. Խորհրդի նիստը վարում է խորհրդի նախագահը, իսկ նախագահի բացակայության դեպքում` նրա հանձնարարությամբ, խորհրդի անդամներից մեկը: Խորհրդի որոշումներն ընդունվում են ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում խորհրդի նախագահի ձայնը վճռորոշ է:

15. Խորհրդի նիստի օրակարգը կազմվում և համապատասխան փաստաթղթերով տրամադրվում է խորհրդի անդամներին` գումարվող խորհրդի նիստից 5 օր առաջ:

16. Հարցի քննարկման ընթացքում լրացուցիչ նյութեր կամ տեղեկատվություն պահանջվելու դեպքում հարցի քննարկումը տեղափոխվում է խորհրդի հաջորդ նիստ: ԾԻԳ-ի տնօրենը (ղեկավարը) պարտավոր է ապահովել պահանջվող նյութերի տրամադրումը:

17. Խորհրդի նիստերն անցկացվում են խորհրդի նախագահի մոտ, եթե խորհրդի նախագահը նիստի կայացման տեղի վերաբերյալ այլ որոշում չի ընդունում:

18. Յուրաքանչյուր նիստ սկսվում է նիստի օրակարգի հաստատմամբ և նախորդ նիստում ընդունված որոշումների կատարման ընթացքի մասին զեկուցմամբ:

19. Խորհրդի որոշումներն ստորագրում են խորհրդի նախագահը և քարտուղարը:

20. Խորհրդի նիստերին խորհրդատվական ձայնի իրավունքով կարող են մասնակցել հրավիրված պետական պաշտոնյաները:

21. Խորհրդի հաստատմանն են ներկայացվում ԾԻԳ-ի կողմից կազմված մրցույթի հայտահրավերը, ներկայացված մրցութային առաջարկների ամփոփ տեղեկանքը, անվավեր ճանաչված առաջարկների հիմնավորումները, մրցութային հանձնաժողովի` հաղթող ճանաչելու մասին որոշումը, նախատեսվող գնի հիմնավորումը (շինարարության նախահաշիվը, ապրանքների տվյալ օրվա մոտավոր միջին գները և այլն), նախատեսվող գնից բարձր գնառաջարկի հիմնավորումը:

22. Առանձնահատուկ դեպքերում (ելնելով աշխատանքների կարևորությունից` խորհրդի որոշմամբ) մրցութային առաջարկների փաթեթները կարող են բացվել խորհրդի հատուկ հրավիրված նիստում` պահպանելով մրցույթի անցկացման համար սահմանված բոլոր կանոնները:

23. Անհրաժեշտության դեպքում խորհրդի նիստերին կարող են հրավիրվել օրակարգի հարցերին առնչվող համապատասխան կազմակերպության ներկայացուցիչներ:

24. Մեկ մլն ԱՄՆ-ի դոլար և ավելի գումարով մրցույթների արդյունքները խորհրդի հաստատումից հետո ներկայացվում են Հայաստանի Հանրապետության կառավարություն, եթե վարկային պայմանագրով այլ պահանջներ կամ սահմանափակումներ նախատեսված չեն:

 

IV. Խորհրդի նախագահը

 

25. Խորհրդի նախագահը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարն է:

26. Խորհրդի նախագահը`

ա) պատասխանատու է խորհրդի աշխատանքների արդյունավետ իրականացումը կազմակերպելու համար.

բ) ներկայացնում է խորհուրդը Հայաստանի Հանրապետության կառավարությունում և այլ կազմակերպություններում:

 

V. Խորհրդի անդամները

 

27. Խորհրդի անդամների թիվը սահմանվում է 9-ից ոչ ավելի: Խորհրդի կազմում ընդգրկվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կամ գերատեսչության պատասխանատու պաշտոնյաները և (կամ) նախարարությանը ենթակա` ծրագրին առնչվող կազմակերպությունների ղեկավարները` առնվազն 5 մարդ, ԾԻԳ-ի տնօրենը (ղեկավարը), մեկական ներկայացուցիչ Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմից ու Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունից:

28. Խորհրդի այն անդամը, որը համաձայն չէ խորհրդի ընդունած որոշմանը, ներկայացնում է իր գրավոր հատուկ կարծիքը, որը կցվում է որոշմանը և գրառվում խորհրդի նիստի արձանագրության մեջ:

29. Խորհրդի անդամը, եթե համաձայն չէ խորհրդի որոշմանը, խորհրդի նիստի արդյունքների վերաբերյալ գրավոր զեկուցվում է իր վերադասին:

30. Խորհրդի անդամների թեկնածություններն առաջարկում է համապատասխան նախարարը կամ գերատեսչության ղեկավարը:

31. Խորհրդի անդամը հիմնական աշխատանքից ազատվելու պահից դադարում է հանդիսանալ խորհրդի անդամ:

32. Խորհրդի անդամի պարտականությունները կարող են դադարեցվել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի առաջարկությամբ` Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ:

33. Խորհրդի անհատական կազմը հաստատվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ:

 

VI. Խորհրդի քարտուղարը

 

34. Խորհրդի քարտուղարին նշանակում է նախագահը` խորհրդի կազմից:

35. Խորհրդի քարտուղարը`

ա) արձանագրում է խորհրդի նիստի քննարկումները և դրանց հիման վրա կազմում որոշման նախագծերը.

բ) նախապատրաստում է նիստի օրակարգին վերաբերող համապատասխան նյութերն ու կազմակերպում նյութերի տրամադրումը խորհրդի անդամներին.

գ) հետևում է խորհրդի որոշումների կատարմանը և խորհրդի նիստում զեկուցում դրանց կատարման ընթացքի մասին.

դ) վարում է խորհրդի աշխատանքների հետ կապված գործավարությունը.

ե) գրանցում է խորհրդի անդամների ներկայացրած գրավոր հատուկ կարծիքները.

զ) կազմակերպում է խորհրդի որոշումների համարակալումը և որոշումների պատճենները տրամադրում խորհրդի անդամներին.

է) խորհրդի որոշումները և նիստի արձանագրություններն ուղարկում է համապատասխան նախարարություններ ու գերատեսչություններ:

 

VII. Խորհրդի կանոնադրության մեջ փոփոխություններ և

լրացումներ կատարելու կարգը

 

36. Խորհրդի կանոնադրության մեջ փոփոխությունները և (կամ) լրացումները կատարելու մասին առաջարկությունները` համապատասխան հիմնավորումներով, խորհրդի որոշմամբ ներկայացվում են Հայաստանի Հանրապետության վարչապետին:

 

VIII. Խորհրդի գործունեության դադարումը

 

37. Ծրագրի կառավարման խորհրդի գործունեությունը դադարում է Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ:

 

Հաստատված է

ՀՀ վարչապետի 2000 թ.

օգոստոսի 17-ի N 546 որոշմամբ

 

i

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՎԱՐԿԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎՈՂ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԴԱՏԱԻՐԱՎԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ» ՎԱՐԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ

 

Դ. Հարությունյան - ՀՀ արդարադատության նախարար (խորհրդի նախագահ)

    Ա. Աբովյան        - ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ

    Հ. Մանուկյան      - ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ (համաձայնությամբ)

    Տ. Պետրոսյան      - Երևանի  Մալաթիա-Սեբաստիա թաղային համայնքի առաջին

                        ատյանի դատարանի նախագահ (համաձայնությամբ)

    Հ. Նավասարդյան    - ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի

                        հարկադիր կատարման ծառայության վարչության պետ

    Տ. Բարսեղյան      - ՀՀ կառավարության աշխատակազմի իրավաբանական

                        վարչության պետ

    Հ. Դավթյան        - ՀՀ ֆինանսների և  էկոնոմիկայի նախարարի գլխավոր

                        խորհրդական

    Ա. Թունյան        - ՀՀ արդարադատության նախարարության «Դատաիրավական

                        բարեփոխումների ծրագրի իրականացման գրասենյակ»

                        պետական հիմնարկի տնօրեն

 

(կազմը փոփ. 15.11.00 թիվ 755, 30.03.01 թիվ 243, 28.11.03 թիվ 613-Ա, 27.04.04 թիվ 273-Ա, 27.07.05 թիվ 580-Ն որոշումներ)

 

 

pin
ՀՀ Վարչապետ
17.08.2000
N 546
Որոշում