Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 8-...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 8-Ի N 44 ՈՐՈՇՄԱ ...

 

 

041.0390.230600

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

23 հունիսի 2000 թվականի N 390

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 8-Ի N 44 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի փետրվարի 8-ի «Օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին նախապատրաստվող ու իրականացվող ծրագրերի կառավարման խորհուրդների կանոնադրություններն ու անհատական կազմերը հաստատելու մասին» N 44 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

ա) որոշմամբ հաստատված`

i

օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին նախապատրաստվող ու իրականացվող ծրագրերի կառավարման խորհուրդների կանոնադրությունների 26-րդ կետերում «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունից և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունից» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունից» բառերով,

օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության համակարգին տրամադրված վարկային ու դրամաշնորհային միջոցների հաշվին նախապատրաստվող և իրականացվող ծրագրերի կառավարման խորհրդի կանոնադրության 26-րդ կետում «5 մարդ» բառերը փոխարինել «6 մարդ» բառերով,

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարության` օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին Հայաստանի Հանրապետության ավտոմոբիլային մայրուղիների վերականգնման ու տրանսպորտային ծրագրերի կառավարման խորհրդի կանոնադրության վերնագրում և տեքստում «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարության» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության» բառերով,

i

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության «Կառուցվածքային բարեփոխումների տեխնիկական օգնություն», «Կառուցվածքային բարեփոխումների տեխնիկական օգնություն-2», «Ձեռնարկությունների զարգացում», «Մասնավոր ոլորտի զարգացում» ծրագրերի կառավարման խորհրդի կանոնադրության վերնագրում և տեքստում «Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության», իսկ 26-րդ կետում «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունից և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունից» բառերը` «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունից» բառերով.

բ) որոշմամբ հաստատված օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին նախապատրաստվող ու իրականացվող ծրագրերի կառավարման` Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարության խորհուրդների անհատական կազմերը շարադրել նոր խմբագրությամբ (կցվում են):

 

Հաստատված է

ՀՀ վարչապետի 2000 թ.

փետրվարի 8-ի N 44 որոշմամբ

 

Օտարերկրյա պետությունների եվ միջազգային վարկատու

կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը

տրամադրվող վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին

նախապատրաստվող ու իրականացվող ծրագրերի կառավարման

խորհուրդների անհատական կազմերը

 

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

 

    Է. Ղազարյան      - ՀՀ կրթության և  գիտության նախարար (խորհրդի նախագահ)

    Ա. Թոփուզյան     - ՀՀ կրթության և  գիտության նախարարի տեղակալ

Կ. Հայրապետյան   - ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական հարցերի

վարչության պետ

    Ժ. Ասատրյան      - ՀՀ ֆինանսների և  էկոնոմիկայի նախարարության

                       սոցիալական ոլորտում բյուջետային ծախսերի ֆինանսական

                       ծրագրավորման վարչության պետ

    Վ. Թոփալյան      - ՀՀ կրթության և  գիտության նախարարության ֆինանսական

                       վարչության պետ

    Կ. Մելքոնյան     - ՀՀ կրթության և  գիտության նախարարության տեսչական

                       վարչության պետ

    Գ. Մանասյան      - ՀՀ Կոտայքի մարզպետարանի կրթության վարչության պետ

Կ. Հարությունյան - ՀՀ կրթության և գիտության նախարարության «Կրթական

ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի ղեկավար

 

ՀՀ առողջապահության նախարարություն

 

    Ա. Մկրտչյան      - ՀՀ առողջապահության նախարար (խորհրդի նախագահ)

    Ա. Զեյնալյան     - ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ

    Վ. Դավիդյանց     - ՀՀ գլխավոր պետական սանիտարական բժիշկ                

    Մ. Երանոսյան     - ՀՀ ֆինանսների և  էկոնոմիկայի նախարարության

                       բյուջետային ծախսերի ֆինանսական ծրագրավորման

                       գլխավոր վարչության պետ

    Վ. Տերտերյան     - ՀՀ կառավարության աշխատակազմի տարածքային կառավարման

                       և տեղական  ինքնակառավարման վարչության պետ

    Հ. Դարբինյան     - ՀՀ առողջապահության նախարարության բժշկական օգնության

                       կազմակերպման վարչության պետ

    Հ. Գրիգորյան     - ՀՀ առողջապահության նախարարության միջազգային կապերի

                       վարչության պետ

    Գ. Ստեփանյան     - ՀՀ առողջապահության նախարարության գործերի կառավարիչ

    Ս. Խաչատրյան     - ՀՀ առողջապահության նախարարության «Առողջապահական

                       ծրագրեր» ԾԻԳ-ի ղեկավար

 

ՀՀ էներգետիկայի նախարարություն

 

    Կ. Գալուստյան    - ՀՀ էներգետիկայի նախարար (խորհրդի նախագահ)

    Ռ. Նազարյան      - ՀՀ էներգետիկայի նախարարի առաջին տեղակալ

    Կ. Սարգսյան      - ՀՀ էներգետիկայի նախարարի տեղակալ

    Լ. Գյումիշյան    - ՀՀ կառավարության աշխատակազմի արտադրական

                       ենթակառուցվածքների վարչության պետ

    Ս. Կոտոլիկյան    - ՀՀ էներգետիկայի նախարարության ինվեստիցիոն ծրագրերի

                       գլխավոր վարչության պետ

    Ա. Գալստյան      - ՀՀ էներգետիկայի նախարարության տեխնիկական

                       քաղաքականության գլխավոր վարչության պետ

    Ի. Իսայան        - ՀՀ էներգետիկայի նախարարության ֆինանսատնտեսագիտական

                       գլխավոր վարչության պետ

    Ս. Թավաքալյան    - ՀՀ ֆինանսների և  էկոնոմիկայի նախարարության

                       վառելիքաէներգետիկ համալիրի ֆինանսական ծրագրերի

                       վարչության պետ

    Մ. Հակոբյան      - ՀՀ էներգետիկայի նախարարության «Սևան-Հրազդանյան

                       կասկադ» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն

    Ռ. Աբրահամյան    - ՀՀ էներգետիկայի նախարարության «Բարձրավոլտ

                       էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն

    Ս. Երիցյան       - ՀՀ էներգետիկայի նախարարության «Հրազդան-5» ԾԻԳ-ի

                       ղեկավար

Ռ. Հովհաննիսյան  - ՀՀ էներգետիկայի նախարարության «Էներգաինվեստ» ԾԻԳ-ի

ղեկավար

 

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն

 

    Է. Մադաթյան      - ՀՀ տրանսպորտի և  կապի նախարար (խորհրդի նախագահ)

    Հ. Բեգլարյան     - ՀՀ տրանսպորտի և  կապի նախարարի առաջին տեղակալ

    Ա. Աղաբաբյան     - ՀՀ տրանսպորտի և  կապի նախարարի տեղակալ

    Ս. Կանայան       - ՀՀ կառավարության աշխատակազմի վարկերի և  

                       դրամաշնորհների համակարգման վարչության պետ

    Գ. Գրիգորյան     - ՀՀ տրանսպորտի և  կապի նախարարության արտաքին կապերի

                       վարչության պետ

    Է. Կարապետյան    - ՀՀ տրանսպորտի և  կապի նախարարության ներդրումների

                       և շինարարական ծրագրերի վարչության պետ

    Հ. Եսայան        - ՀՀ ֆինանսների և  էկոնոմիկայի նախարարության

                       արդյունաբերության և տրանսպորտի ձեռնարկությունների

                       ֆինանսական ծրագրերի վարչության պետի տեղակալ

Ռ. Հովհաննիսյան  - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության տրանսպորտային

վարկային ԾԻԳ-ի ղեկավար

- ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության վարկային

ծրագիր իրականացնող համապատասխան կառուցվածքային

ստորաբաժանման ղեկավար

 

 

pin
ՀՀ Վարչապետ
23.06.2000
N 390
Որոշում