ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
18 օգոստոսի 2021 թվականի N 1347-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 9-Ի N 240-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(2-րդ մաս)
i
5) N 1 հավելվածը լրացնել նոր` հետևյալ բովանդակությամբ V և VI բաժիններով`
«V. ՋՐԱԷԿՈՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ, ՀՈՍՔԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ, ՍՏՈՐԵՐԿՐՅԱ ՋՐԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ, ՋՐԱՊԱՀՊԱՆ, ԷԿՈՏՈՆԻ ԵՎ ԱՆՕՏԱՐԵԼԻ ԳՈՏԻՆԵՐ
18. Էկոտոնի տարածքներն առանձնացվել են հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունվարի 20-ի N 64-Ն որոշմամբ սահմանված չափանիշները` մինչև 150 մետր շառավղով գետերի, լճերի, լճակների, բնական ջրագոյացումների խոցելի ջրամերձ և ափամերձ հատվածները: Ախուրյանի ՋԿՏ-ում տարանջատվել է 14 էկոտոնի տարածք, որոնց մակերեսները տատանվում են 0,19-4,45 կմ2 միջակայքում: Էկոտոնի տարածքների ընդհանուր մակերեսը կազմում է մոտ 12.55 կմ2: Ախուրյանի ՋԿՏ-ում էկոտոնի տարածքները սահմանվում են N 6 աղյուսակում: Էկոտոնի որոշման համար աշխարհագրական տեղեկատվական համակարգում (այսուհետ` ԱՏՀ-համակարգում) բարձր լուծաչափի տիեզերական լուսանկարների միջոցով որոշվել են Ախուրյանի ՋԿՏ-ի հնարավոր էկոտոնի վայրերը, գոտիները և կոորդինատային կետերը: Այնուհետև, նշված վայրերում դաշտային հետազոտությունների միջոցով հստակեցվել է էկոտոնի առկայությունը և որոշվել էկոտոնի չափերը:
Ախուրյանի ՋԿՏ-ում էկոտոնի տարածքները
Աղյուսակ N 6
._____________________________________________________________________.
|NN |Անվանումը |Մակերես, կմ2 |
|ը/կ| | |
|___|_________________________________________________|_______________|
|1 |Արաքս, Ջրառատ գյուղից հարավ |0.68 |
|___|_________________________________________________|_______________|
|2 |Ջրաձոր աղբյուր |0.22 |
|___|_________________________________________________|_______________|
|3 |Ջրաձոր համայնքից 0.5 կմ հյուսիս |0.19 |
|___|_________________________________________________|_______________|
|4 |Արդենիս համայնքից հյուսիս |0.20 |
|___|_________________________________________________|_______________|
|5 |Իլիգետի ափամերձ հատվածը Գոգովիտ համայնքի |0.47 |
| |մոտակայքում | |
|___|_________________________________________________|_______________|
|6 |Արաքս գետի հին հունը Երվանդաշատ համայնքից հարավ |1.01 |
|___|_________________________________________________|_______________|
|7 |Մեծամոր գետի գերխոնավ տարածքները Արաքս և Ռանչպար|1.08 |
| |համայնքների միջև | |
|___|_________________________________________________|_______________|
|8 |Մեծամոր գետ |1.40 |
|___|_________________________________________________|_______________|
|9 |Մեծամոր գետի խոնավ տարածքներ |0.48 |
|___|_________________________________________________|_______________|
|10 |Մեծամոր գետի խոնավ տարածքները Ապագա համայնքի մոտ |1.20 |
|___|_________________________________________________|_______________|
|11 |Ախուրյան գետը Ղարիբջանյան համայնքի մոտ |0.27 |
|___|_________________________________________________|_______________|
|12 |Արաքսի գետահովիտը Երվանդաշատ համայնքի մոտ |0.35 |
|___|_________________________________________________|_______________|
|13 |Արաքսի գետահովիտը ծածկված անտառով |0.53 |
|___|_________________________________________________|_______________|
|14 |Ախուրյան գետի ոլորանները |4.45 |
|_____________________________________________________|_______________|
|Ընդամենը |12.55 |
._____________________________________________________________________.
19. Հոսքի ձևավորման տարածքների ջրապահպան գոտիները տարանջատվել են հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունվարի 20-ի N 64-Ն որոշմամբ սահմանված չափանիշները մինչև 4000 մ շառավղով: Միայն Ախուրյանի գետավազանի Արագածի հյուսիսային և հյուսիսարևմտյան լանջերից սկիզբ առնող գետերի հոսքի ձևավորման գոտիները որոշվել են մինչև 5600 մ շառավղով: Ժամանակավոր հոսքերի համար ջրապահպան գոտիներ չեն առանձնացվել: Ախուրյանի ՋԿՏ-ում առանձնացվել են 67 հոսքի ձևավորման տարածք, որոնց ընդհանուր մակերեսը կազմում է մոտ 458,51 կմ2: Ախուրյանի ՋԿՏ-ում հոսքի ձևավորման տարածքները սահմանվում են N 7 աղյուսակում: Հոսքի ձևավորման տարածքները որոշվել են ԱՏՀ-համակարգում բարձր լուծաչափի տիեզերական լուսանկարների և 30 մետրանոց ռելիեֆի թվային մոդելի միջոցով: Տարածքի որոշման համար հիմք են ընդունվում գետի ակունքները և ջրբաժանային գիծը:
Ախուրյանի ՋԿՏ-ում հոսքի ձևավորման տարածքները
Աղյուսակ N 7
._________________________________________________________________________.
|NN |Մակերես,|Անունը |NN |Մակերես,|Անունը |
|ը/կ|կմ2 | |ը/կ|կմ2 | |
|___|________|_______________________|___|________|_______________________|
|1 |6.37 |Արփի լճի անանուն վտակ |35 |2.53 |Ղուկասյան աջ վտակ 3 |
|___|________|_______________________|___|________|_______________________|
|2 |3.56 |Ախուրյանի ջրմբ. անանուն|36 |5.86 |Ղուկասյան աջ վտակ 4 |
| | |վտակ | | | |
|___|________|_______________________|___|________|_______________________|
|3 |11.93 |Աչքաջուր |37 |4.19 |Գիժգետ |
|___|________|_______________________|___|________|_______________________|
|4 |7.58 |Աչքաջուրի աջ վտակ |38 |6.70 |Գիժգետ աջ վտակ |
|___|________|_______________________|___|________|_______________________|
|5 |9.07 |Ախուրյանի ձախ վտակ 1 |39 |1.45 |Հայկավան |
|___|________|_______________________|___|________|_______________________|
|6 |4.57 |Ախուրյանի ձախ վտակ 2 |40 |4.12 |Հայկավան ձախ վտակ 1 |
|___|________|_______________________|___|________|_______________________|
|7 |6.17 |Ախուրյանի ձախ վտակ 3 |41 |3.46 |Հայկավան ձախ վտակ 2 |
|___|________|_______________________|___|________|_______________________|
|8 |4.54 |Ախուրյանի աջ վտակ 1 |42 |4.90 |Ջաջուռ |
|___|________|_______________________|___|________|_______________________|
|9 |5.01 |Ախուրյանի աջ վտակ 2 |43 |9.65 |Ջաջուռի աջ վտակ |
|___|________|_______________________|___|________|_______________________|
|10 |5.74 |Ախուրյանի աջ վտակ 3 |44 |6.61 |Ջրառատ |
|___|________|_______________________|___|________|_______________________|
|11 |4.56 |Ախուրյանի աջ վտակ 4 |45 |9.86 |Կարախանգետ |
|___|________|_______________________|___|________|_______________________|
|12 |3.86 |Ախուրյանի աջ վտակ 5 |46 |4.93 |Կարմրաջուր |
|___|________|_______________________|___|________|_______________________|
|13 |5.01 |Ախուրյանի աջ վտակ 6 |47 |8.04 |Կարմրաջրի ձախ վտակ |
|___|________|_______________________|___|________|_______________________|
|14 |8.86 |Արևաձոր |48 |7.33 |Կարմրաքար |
|___|________|_______________________|___|________|_______________________|
|15 |12.14 |Արթիկջուր |49 |9.48 |Կատարաջուր |
|___|________|_______________________|___|________|_______________________|
|16 |9.29 |Աշնակ |50 |7.25 |Ղազանչի |
|___|________|_______________________|___|________|_______________________|
|17 |9.18 |Աշնակի ձախ վտակ |51 |4.36 |Ղազանչի ձախ վտակ 1 |
|___|________|_______________________|___|________|_______________________|
|18 |9.34 |Այգաբաց |52 |6.66 |Ղազանչի ձախ վտակ 2 |
|___|________|_______________________|___|________|_______________________|
|19 |7.41 |Բեթնաձոր |53 |5.40 |Հարթաշեն |
|___|________|_______________________|___|________|_______________________|
|20 |18.52 |Բեթնաձորի ձախ վտակ |54 |3.70 |Հարթաշենի աջ վտակ |
|___|________|_______________________|___|________|_______________________|
|21 |5.77 |Չլկան |55 |11.12 |Կումայրի |
|___|________|_______________________|___|________|_______________________|
|22 |9.87 |Ձկնագետ |56 |4.90 |Կումայրու աջ վտակ |
|___|________|_______________________|___|________|_______________________|
|23 |5.39 |Ձկնագետի աջ վտակ |57 |17.49 |Մանթաշ |
|___|________|_______________________|___|________|_______________________|
|24 |11.61 |Եղնաջուր |58 |16.61 |Մեծձորջուր |
|___|________|_______________________|___|________|_______________________|
|25 |2.80 |Եղնաջուրի աջ վտակ |59 |5.57 |Սելավ-Մաստարա |
|___|________|_______________________|___|________|_______________________|
|26 |4.49 |Էլարգետ |60 |5.55 |Սելավ-Մաստարա ձախ վտակ |
|___|________|_______________________|___|________|_______________________|
|27 |6.08 |Գառնովիտ |61 |11.88 |Ծազամարգ |
|___|________|_______________________|___|________|_______________________|
|28 |4.89 |Գեղաձոր |62 |9.28 |Ծաղկաշեն |
|___|________|_______________________|___|________|_______________________|
|29 |4.96 |Ղուկասյան |63 |4.38 |Ծաղկաշենի ձախ վտակ 1 |
|___|________|_______________________|___|________|_______________________|
|30 |4.91 |Ղուկասյանի ձախ վտակ 1 |64 |4.61 |Ծաղկաշենի ձախ վտակ 2 |
|___|________|_______________________|___|________|_______________________|
|31 |2.64 |Ղուկասյանի ձախ վտակ 1 |65 |3.35 |Ծաղկաշենի ձախ վտակ 3 |
|___|________|_______________________|___|________|_______________________|
|32 |4.39 |Ղուկասյանի ձախ վտակ 2 |66 |5.97 |Ծաղկաշենի ձախ վտակ 4 |
|___|________|_______________________|___|________|_______________________|
|33 |8.24 |Ղուկասյանի աջ վտակ 1 |67 |7.75 |Անանուն վտակ |
|___|________|_______________________|___|________|_______________________|
|34 |4.77 |Ղուկասյանի աջ վտակ 2 | | | |
._________________________________________________________________________.
20. Ստորերկրյա ջրերի պահպանման գոտիները սահմանվել են Ախուրյանի ՋԿՏ-ում գտնվող 1571 հորատանցքերի համար` 150 մ շառավղով: Ստորերկրյա ջրի պահպանման գոտու մակերեսը կազմում է 87,67 կմ2:
21. Ջրապահպան գոտիները սահմանվել են գետերի ափամերձ հատվածների համար: Տարանջատումը կատարվել է հետևյալ սկզբունքով` վտակները ստացել են 1-ին կարգ, երկու 1-ին կարգերի միախառնումից ձևավորված գետը ստացել է 2-րդ կարգ և այսպես շարունակ: Եթե երկու իրար միախառնվող գետեր չեն ունեցել նույն կարգը, ապա դրանց միախառնումից հետո սկիզբ առնող գետին տրվել է այդ երկուսից առավել բարձր կարգ ունեցողի կարգը: Բացառություն է կազմել միայն Մեծամոր գետը, քանի որ այն չի ձևավորվում մանր վտակներից, այլ սկիզբ է առնում խոշոր աղբյուրներից և համարվում է լիարժեք գետ: Ախուրյան ՋԿՏ-ի գետերը դասակարգվել են 1-ից մինչև 7-րդ կարգ: Ջրապահպան գոտու մակերեսը կազմում է 29,34 կմ2: Ախուրյանի ՋԿՏ-ում ջրապահպան գոտիների տարածքները սահմանվում են N 8 աղյուսակում:
Ախուրյանի ՋԿՏ-ում ջրապահպան գոտիների տարածքները
Աղյուսակ N 8
.________________________________________________.
|Գետի կարգը |Ջրապահպան |Մակերես, կմ2 |
| |գոտիների տարածք, մ | |
|____________|____________________|______________|
|1 |5 |10.15 |
|____________|____________________|______________|
|2 |10 |5.01 |
|____________|____________________|______________|
|3 |15 |3.48 |
|____________|____________________|______________|
|4 |20 |3.71 |
|____________|____________________|______________|
|5 |25 |1.71 |
|____________|____________________|______________|
|6 |30 |2.61 |
|____________|____________________|______________|
|7 |32 |2.67 |
.________________________________________________.
22. Անօտարելի գոտիների տարածքները տարանջատվել են ջրանցքների և դրանց ջրառ հանգույցների, ջրամբարների պատվարների համար: Ջրամբարների պատվարների անօտարելի գոտիների տարածքները կազմում են 0,386 կմ2: Ջրանցքների և դրանց ջրառ հանգույցների անօտարելի գոտիների տարածքները կազմում են 11,97 կմ2: Ախուրյանի ՋԿՏ-ում անօտարելի գոտիների տարածքները սահմանվում են N 9 աղյուսակում:
Ախուրյանի ՋԿՏ-ում ջրապահպան գոտիների տարածքները
Աղյուսակ N 9
._____________________________________________________________________.
|NN |Անվանում |Մակերես կմ2 |
|ը/կ| | |
|_____________________________________________________________________|
| Մայր ջրանցքների անօտարելի գոտիները (10 մ երկարությամբ) |
|_____________________________________________________________________|
|1 |Ախուրյանի աջափնյա ջրանցք |0.56 |
|___|_________________________________________________|_______________|
|2 |Արմավիրի մայր ջրանցք |0.95 |
|___|_________________________________________________|_______________|
|3 |Արզնի-Շամիրամ ջրանցք |0.58 |
|___|_________________________________________________|_______________|
|4 |Այգաբացի ջրանցք |0.33 |
|___|_________________________________________________|_______________|
|5 |Ստորին Հրազդանի ջրանցք |0.63 |
|___|_________________________________________________|_______________|
|6 |Շիրակի մայր ջրանցք |0.54 |
|___|_________________________________________________|_______________|
|7 |Թալինի մայր ջրանցք |0.83 |
|___|_________________________________________________|_______________|
|8 |Թալինի մայր ջրանցքի 2-րդ հերթ |0.48 |
|___|_________________________________________________|_______________|
|9 |Թալինի մայր ջրանցք 3-րդ հերթ |0.50 |
|_____________________________________________________________________|
| Միջտնտեսային ջրանցքների անօտարելի գոտիները (9 մ երկարությամբ) |
|_____________________________________________________________________|
|1 |#10 ներտնտեսային բաժանարար |0.05 |
|___|_________________________________________________|_______________|
|2 |1-3k-1 բաժանարար |0.04 |
|___|_________________________________________________|_______________|
|3 |#15 բաժանարար |0.04 |
|___|_________________________________________________|_______________|
|4 |#16 բաժանարար |0.05 |
|___|_________________________________________________|_______________|
|5 |#17 բաժանարար |0.03 |
|___|_________________________________________________|_______________|
|6 |#18 բաժանարար |0.05 |
|___|_________________________________________________|_______________|
|7 |#25 բաժանարար |0.15 |
|___|_________________________________________________|_______________|
|8 |#26 բաժանարար |0.51 |
|___|_________________________________________________|_______________|
|9 |#7 բաժանարար |0.03 |
|___|_________________________________________________|_______________|
|10 |Այգեշատի Շահ Արխ ջրանցք |0.03 |
|___|_________________________________________________|_______________|
|11 |Ակնալճի ստորին ջրանցք |0.16 |
|___|_________________________________________________|_______________|
|12 |Ակնալճի վերին ջրանցք |0.08 |
|___|_________________________________________________|_______________|
|13 |Ապագա-Լուսագյուղ ջրանցք |0.12 |
|___|_________________________________________________|_______________|
|14 |Արեգ ջրանցք |0.15 |
|___|_________________________________________________|_______________|
|15 |Աշնակ-Զովասար ջրանցք |0.07 |
|___|_________________________________________________|_______________|
|16 |Աշնակ բաժանարար |0.10 |
|___|_________________________________________________|_______________|
|17 |Աշնակ նոր բաժանարար |0.08 |
|___|_________________________________________________|_______________|
|18 |B-9 բաժանարար |0.10 |
|___|_________________________________________________|_______________|
|19 |Բագարան-Երվանդասհատ ջրանցք |0.09 |
|___|_________________________________________________|_______________|
|20 |Բամբակաշատի ջրանցք |0.20 |
|___|_________________________________________________|_______________|
|21 |Մերձափնյա ճյուղի ջրանցք |0.17 |
|___|_________________________________________________|_______________|
|22 |Գեղանիստի բաժանարար |0.09 |
|___|_________________________________________________|_______________|
|23 |Գետափ-Արթիկ ջրանցք |0.09 |
|___|_________________________________________________|_______________|
|24 |Գետափի բաժանարար |0.09 |
|___|_________________________________________________|_______________|
|25 |Ղարաղալայի պոմպակայանի հեռացնող ջրանցք |0.11 |
|___|_________________________________________________|_______________|
|26 |Ղարանղուի ձախափնյա ջրանցք |0.10 |
|___|_________________________________________________|_______________|
|27 |Ղարանղուի աջափնյա ջրանցք |0.24 |
|___|_________________________________________________|_______________|
|28 |Հուշակերտի Ջ/Կ հեռացնող ջրանցք |0.05 |
|___|_________________________________________________|_______________|
|29 |Ջրառատի ջրանցք |0.23 |
|___|_________________________________________________|_______________|
|30 |Կապսի ջրանցք |0.27 |
|___|_________________________________________________|_______________|
|31 |Կոշի բաժանարար |0.17 |
|___|_________________________________________________|_______________|
|32 |Ձախափնյա ներտնտեսային բաժանարար B-1 |0.15 |
|___|_________________________________________________|_______________|
|33 |Ստորին Հրազդան ջրնց #3ա ճյուղ |0.04 |
|___|_________________________________________________|_______________|
|34 |Ստորին Հրազդան ջրանցքի #5-րդ ճյուղ |0.05 |
|___|_________________________________________________|_______________|
|35 |Մարգարայի ջրանցք |0.17 |
|___|_________________________________________________|_______________|
|36 |Մաստարայի բաժանարար |0.24 |
|___|_________________________________________________|_______________|
|37 |Մեղրաշենի բաժանարար |0.05 |
|___|_________________________________________________|_______________|
|38 |Մեծամորի ջրանցք |0.12 |
|___|_________________________________________________|_______________|
|39 |Մեծամորի Ջ/Կ հեռացնող ջրանցք |0.04 |
|___|_________________________________________________|_______________|
|40 |MKH-3 բաժանարար |0.10 |
|___|_________________________________________________|_______________|
|41 |MKH-7 բաժանարար |0.07 |
|___|_________________________________________________|_______________|
|42 |Մրգաշատի ջրանցք |0.25 |
|___|_________________________________________________|_______________|
|43 |R-10 բաժանարար |0.04 |
|___|_________________________________________________|_______________|
|44 |R-11 բաժանարար |0.18 |
|___|_________________________________________________|_______________|
|45 |R-3 բաժանարար |0.25 |
|___|_________________________________________________|_______________|
|46 |R-4 բաժանարար |0.13 |
|___|_________________________________________________|_______________|
|47 |R-6 բաժանարար |0.13 |
|___|_________________________________________________|_______________|
|48 |Աջափնյա ճյուղ B-8 բաժանարար |0.03 |
|___|_________________________________________________|_______________|
|49 |Աջափնյա ջրանցքի վերին ջրանցք |0.07 |
|___|_________________________________________________|_______________|
|50 |Սևջրի ձախափնյա ջրանցք |0.05 |
|___|_________________________________________________|_______________|
|51 |Սուսերի բաժանարար |0.15 |
|___|_________________________________________________|_______________|
|52 |Թալինի մայր ջրանցքի ձախ ճյուղ |0.25 |
|___|_________________________________________________|_______________|
|53 |Տանձուտի ջրանցք |0.19 |
|___|_________________________________________________|_______________|
|54 |VR-2 |0.02 |
|___|_________________________________________________|_______________|
|55 |VR-3 |0.06 |
|_____________________________________________________________________|
|Խոշոր ջրամբարների պատվարների անօտարելի գոտիները (100 մ երկարությամբ) |
|_____________________________________________________________________|
|1 |Ախուրյանի ջրամբար |0.03 |
|___|_________________________________________________|_______________|
|2 |Արփիլիճ ջրամբար |0.04 |
|___|_________________________________________________|_______________|
|3 |Կառնուտի ջրամբար |0.09 |
|___|_________________________________________________|_______________|
|4 |Կապսի ջրամբար (կիսակառույց) |0.13 |
|_____________________________________________________________________|
|Փոքր ջրամբարների պատվարների անօտարելի գոտիները (10 մ երկարությամբ) |
|_____________________________________________________________________|
|1 |Վերին Սասնաշեն |0.006 |
|___|_________________________________________________|_______________|
|2 |Կաքավաձոր 1 |0.003 |
|___|_________________________________________________|_______________|
|3 |Ներքին Բազմաբերդ |0.002 |
|___|_________________________________________________|_______________|
|4 |Ներքին Թալին |0.002 |
|___|_________________________________________________|_______________|
|5 |Աշնակ 1 |0.005 |
|___|_________________________________________________|_______________|
|6 |Եղնիկ |0.002 |
|___|_________________________________________________|_______________|
|7 |Կաթնաղբյուր 2 |0.003 |
|___|_________________________________________________|_______________|
|8 |Թավշուտ |0.005 |
|___|_________________________________________________|_______________|
|9 |Սարալիճ |0.001 |
|___|_________________________________________________|_______________|
|10 |Ջաջուռ |0.004 |
|___|_________________________________________________|_______________|
|11 |Ազատան |0.002 |
|___|_________________________________________________|_______________|
|12 |Վարդաքար |0.005 |
|___|_________________________________________________|_______________|
|13 |Հոռոմ |0.001 |
|___|_________________________________________________|_______________|
|14 |Արթիկ |0.006 |
|___|_________________________________________________|_______________|
|15 |Մանթաշ |0.005 |
|___|_________________________________________________|_______________|
|16 |Շենիկ |0.005 |
|___|_________________________________________________|_______________|
|17 |Ոսկեթաս |0.002 |
|___|_________________________________________________|_______________|
|18 |Զովասար |0.001 |
|___|_________________________________________________|_______________|
|19 |Սառնաղբյուր |0.001 |
|___|_________________________________________________|_______________|
|20 |Մարալիկ |0.003 |
|___|_________________________________________________|_______________|
|21 |Հացաշեն |0.001 |
|___|_________________________________________________|_______________|
|22 |Մաստարա |0.003 |
|___|_________________________________________________|_______________|
|23 |Վերին Թալին |0.002 |
|___|_________________________________________________|_______________|
|24 |Վերին Թալին |0.001 |
|___|_________________________________________________|_______________|
|25 |Աշնակ 2 |0.001 |
|___|_________________________________________________|_______________|
|26 |Շղարշիկ |0.002 |
|___|_________________________________________________|_______________|
|27 |Կոշ |0.004 |
|___|_________________________________________________|_______________|
|28 |Թալիշ |0.001 |
|___|_________________________________________________|_______________|
|29 |Ագարակ |0.002 |
|___|_________________________________________________|_______________|
|30 |Ներքին Սասնաշեն |0.002 |
|___|_________________________________________________|_______________|
|31 |Վերին Բազմաբերդ |0.004 |
|___|_________________________________________________|_______________|
|32 |Կաքավաձոր 2 |0.003 |
|___|_________________________________________________|_______________|
|33 |Դավթաշեն |0.003 |
|___|_________________________________________________|_______________|
|34 |Իրինդ |0.002 |
|___|_________________________________________________|_______________|
|35 |Կաթնաղբյուր 1 |0.003 |
._____________________________________________________________________.
23. Ջրաէկոհամակարգերի սանիտարական պահպանման տարածքներն առանձնացվել են աղբյուրների, լճերի և լճակների, ջրամբարների համար` ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունվարի 20-ի N 64-Ն որոշմամբ սահմանված չափանիշների: Ախուրյանի ՋԿՏ-ում ջրաէկոհամակարգերի սանիտարական պահպանման տարածքները սահմանվում են N 10 աղյուսակում:
Ախուրյանի ՋԿՏ-ում ջրաէկոհամակարգերի սանիտարական
պահպանման տարածքները
Աղյուսակ N 10
._____________________________________________________________________.
|Տեսակ |Քանակ |Մակերես, կմ2 |
|____________________________________________|________|_______________|
|Խմելու ջրի համար մատակարարվող աղբյուրներ |49 |1.25 |
|____________________________________________|________|_______________|
|Աղբյուրներ |249 |5.15 |
|____________________________________________|________|_______________|
|Լեռնային փոքր լճեր և լճակներ |15 |0.94 |
|____________________________________________|________|_______________|
|Ջրամբարներ |38 |10.61 |
._____________________________________________________________________.
VI. ՆԻՏՐԱՏՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԽՈՑԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ
24. Նիտրատների նկատմամբ խոցելի տարածքները տարանջատվել են մակերևութային և ստորերկրյա ջրերում նիտրատի կոնցենտրացիայի հիման վրա: Տարածքների որոշումը կատարվել է հիմք ընդունելով մակերևութային և ստորերկրյա ջրերի որակի մոնիթորինգի` մասնավորապես նիտրատի կոնցենտրացիայի արժեքները և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունվարի 27-ի N 75-Ն որոշման նիտրատների կոնցենտրացիայի արժեքները, որի համաձայն այդ արժեքները դասակարգվում են 5 դասի: Շրջակա միջավայրի վրա ազդեցության ռիսկը դիտարկվում է այն դեպքում, երբ նիտրատների կոնցենտրացիան բարձր է երկրորդ դասի սահմանային շեմի արժեքից (11 մգ/լ, «լավ» որակ): Համաձայն մակերևութային ջրերի որակի մոնիթորինգի տվյալների երկրորդ դասի սահմանային շեմի արժեքը գերազանցվում է Մեծամոր, Կարկաչուն և Ախուրյան գետերի ջրի որակի 4 դիտակետում, և նիտրատների նկատմամբ խոցելի տարածքները բերված են N 11 աղյուսակում:
Ախուրյանի ՋԿՏ-ի Մեծամոր, Կարկաչուն և Ախուրյան գետերի նիտրատների
նկատմամբ խոցելի տարածքները
Աղյուսակ N 11
._____________________________________________________________________.
|Գետ |Մոնիթորինգի |Նիտրատի դասը |Ազդեցությունը |
| |դիտակետի | | |
| |նկարագրություն | | |
|_________|___________________|______________|________________________|
|Ախուրյան |5 կմ ք. Գյումրիից |3-րդ դաս |Չմաքրված |
| |ներքև |(միջակ) |կոմունալկենցաղային և |
| | | |սննդի արդյունաբերության |
| | | |կեղտաջրեր |
|_________|___________________|______________|________________________|
|Կարկաչուն|Գետաբերան |3-րդ դաս |Չմաքրված |
| | |(միջակ) |կոմունալկենցաղային |
| | | |կեղտաջրեր և |
| | | |գյուղատնտեսական |
| | | |հոսքաջրեր |
|_________|___________________|______________|________________________|
|Մեծամոր |10 կմ ք. |3-րդ դաս |Չմաքրված |
| |Վաղարշապատից հարավ |(միջակ) |կոմունալկենցաղային |
| | | |կեղտաջրեր և |
| | | |գյուղատնտեսական |
| | | |հոսքաջրեր` այդ թվում |
| | | |ձկնաբուծական |
|_________|___________________|______________|________________________|
|Մեծամոր |11 կմ ք. |3-րդ դաս |Չմաքրված |
| |Վաղարշապատից |(միջակ) |կոմունալկենցաղային |
| |հարավ-արևելք | |կեղտաջրեր և |
| | | |գյուղատնտեսական |
| | | |հոսքաջրեր` այդ թվում |
| | | |ձկնաբուծական |
._____________________________________________________________________.
25. Ստորերկրյա ջրերում նիտրատների կոնցենտրացիան դասակարգվել է հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թ. հունվարի 27-ի N 75-Ն որոշման նիտրատների կոնցենտրացիայի դասային արժեքները: Ախուրյանի ՋԿՏ-ում նիտրատների պարունակությունը ստուգվում է ստորերկրյա ջրերի որակի 20 դիտակետում, տարեկան երկու անգամ: Ստորերկրյա ջրերի դիտակետերում նիտրատների կոնցենտրացիայի արժեքների գնահատականները և նիտրատների նկատմամբ խոցելի տարածքները բերված են N 12 աղյուսակում:
Ստորերկրյա ջրերի դիտակետերում նիտրատների կոնցենտրացիայի արժեքների
գնահատականները և նիտրատների նկատմամբ խոցելի տարածքները
Աղյուսակ N 12
._________________________________________________________________________.
|Դիտակետի |Դիտակետի տեսակը|Դիտակետի գտնվելու վայրը |Նիտրատի դասը |
|համարը | | | |
|___________|_______________|________________________|____________________|
|108 |Շատրվանող |Ակնաշեն համայնքի |3-րդ դաս (միջակ) |
| |հորատանցք |տարածքում | |
|___________|_______________|________________________|____________________|
|198 |Հորատանցք |Ակնաշեն համայնքի |3-րդ դաս (միջակ) |
| | |տարածքում | |
|___________|_______________|________________________|____________________|
|199 |Հոր |Ակնաշեն համայնքի |4-րդ դաս (անբավարար)|
| | |տարածքում | |
|___________|_______________|________________________|____________________|
|2055 |Շատրվանող |Ակնաշեն համայնքի |3-րդ դաս (միջակ) |
| |հորատանցք |տարածքում | |
|___________|_______________|________________________|____________________|
|2002 |Շատրվանող |Տարոնիկ համայնքի |3-րդ դաս (միջակ) |
| |հորատանցք |տարածքում | |
|___________|_______________|________________________|____________________|
|2020 |Գրունտային |Ապագա համայնքի |5-րդ դաս (վատ) |
| |ջրհոր |տարածքում | |
|___________|_______________|________________________|____________________|
|2022 |Գրունտային |Լուսագյուղ համայնքի |3-րդ դաս (միջակ) |
| |ջրհոր |տարածքում | |
|___________|_______________|________________________|____________________|
|2030 |Աղբյուր |Գյումրի քաղաքի տարածքում|4-րդ դաս (անբավարար)|
|___________|_______________|________________________|____________________|
|2035 |Աղբյուր |Մարմաշեն համայնքի |5-րդ դաս (վատ) |
| | |տարածքում | |
|___________|_______________|________________________|____________________|
|2037 |Աղբյուր |Գյումրի քաղաքի տարածքում|4-րդ դաս (անբավարար)|
|___________|_______________|________________________|____________________|
|2042 |Գրունտային |Առափի համայնքի |5-րդ դաս (վատ) |
| |ջրհոր |տարածքում | |
._________________________________________________________________________.
6) N 1 հավելվածը լրացնել նոր` հետևյալ բովանդակությամբ 17.1-րդ կետով`
i
«17.1. Ոռոգման սեզոնին Ախուրյան գետից սնվող աջափնյա ջրանցքի ջուրը պետք է օգտագործվի միայն ոռոգման նպատակով:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Ս. Պապիկյան
2021 թ. օգոստոսի 19
Երևան
Պաշտոնական հրապարակման օրը` 19 օգոստոսի 2021 թվական: