040.0340.050417
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
30 մարտի 2017 թվականի N 340-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 1730-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմում`
1) ռազմավարության, պլանավորման, մեթոդոլոգիայի և մոնիթորինգի վարչությունը վերանվանել սննդամթերքի անվտանգության ապահովման համակարգի մեթոդաբանության վարչություն.
2) ռիսկերի կառավարման վարչությունը վերանվանել տեղեկատվական տեխնոլոգիաների և ռիսկերի կառավարման վարչություն.
3) ներքին աուդիտի վարչությունը վերանվանել ներքին անվտանգության և աուդիտի վարչություն.
4) գործերի կառավարման բաժինը վերանվանել նյութատեխնիկական ապահովման և գնումների բաժին.
5) Գոգավանի սահմանային հսկիչ կետը վերանվանել Գոգավան-Պրիվոլնի սահմանային հսկիչ կետ.
6) արտաքին կապերի բաժինը վերակազմավորման ձևով վերակազմակերպել միջազգային համագործակցության վարչության.
7) ստեղծել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմի նմուշառման և լաբորատոր փորձաքննությունների կազմակերպման բաժին.
8) ստեղծել արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողների սպասարկման բաժին:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 5-ի N 1516-Ն և 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1316-Ն որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու, 2004 թվականի հուլիսի 24-ի N 1032-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու և 2002 թվականի նոյեմբերի 21-ի N 1888-Ն և N 1915-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1730-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`
1) որոշման N 1 հավելվածի 4-րդ կետը «սահմանվում են» բառերից հետո լրացնել «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին», «Կերի մասին»,» բառերով.
2) որոշման N 1 հավելվածի 8-րդ կետի 5-րդ ենթակետում «անասնակեր» բառը փոխարինել «կեր» բառով.
3) որոշման N 1 հավելվածի 8-րդ կետի 7-րդ ենթակետում «, անասնաբուժական» բառը փոխարինել «և կերի անվտանգության, անասնաբուժության» բառերով.
4) որոշման N 1 հավելվածի 8-րդ կետի 9-րդ ենթակետը «սննդամթերքի» բառից հետո լրացնել «և կերի անվտանգության» բառերով.
5) որոշման N 1 հավելվածի 9-րդ կետում`
ա. 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1) սննդամթերքի, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերի, բուսասանիտարական և անասնաբուժական հսկման ենթակա ապրանքների, պեստիցիդների և ագրոքիմիկատների համար նորմատիվ փաստաթղթերով սահմանված պահանջների համապատասխանության նկատմամբ վերահսկողություն.»,
բ. 2-րդ, 30-րդ և 41-րդ ենթակետերը «սննդամթերքի» բառից հետո լրացնել «և կերի» բառերով,
գ. 3-րդ ենթակետում «բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող առարկաների» բառերը փոխարինել «բուսասանիտարական հսկման ենթակա ապրանքների» բառերով,
դ. 4-րդ ենթակետում «բույսերի պաշտպանության միջոցների և պարարտանյութերի» բառերը փոխարինել «պեստիցիդների և ագրոքիմիկատների» բառերով,
ե. 15-րդ ենթակետից հանել «կերային խառնուրդներում» բառերը,
զ. 21-րդ ենթակետում «անասնաբուժության, բուսասանիտարիայի և սննդամթերքի անվտանգության բնագավառներում սննդամթերքի, սննդային հավելումների, սննդամթերքի հետ շփվող նյութերի, կենդանական ծագման մթերքի, կերերի, լրացակերերի, կերային խառնուրդների, կերային հավելումների, անասնաբուժական դեղերի, բույսերի, բուսական արտադրանքի, կարգավորվող առարկաների, բույսերի պաշտպանության միջոցների և պարարտանյութերի» բառերը փոխարինել «անասնաբուժության, բուսասանիտարիայի, սննդամթերքի և կերի անվտանգության բնագավառներում սննդամթերքի, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերի, կերերի, կերային հավելումների, անասնաբուժական, բուսասանիտարական հսկման ենթակա ապրանքների, պեստիցիդների և ագրոքիմիկատների» բառերով,
է. 25-րդ ենթակետից հանել «լրացակերերի» բառը,
ը. 26-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«26) սննդամթերքի, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերի, բուսասանիտարական հսկման ենթակա ապրանքների ներմուծման, արտադրության, ինչպես նաև իրացման փուլում գենետիկորեն փոփոխված օրգանիզմների (ԳՓՕ-ի) հսկողության իրականացում.»,
թ. 29-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«29) սննդամթերքի, կենդանական ծագման հումքի, կերերի, կերային հավելումների, անասնաբուժական դեղամիջոցների, բուսասանիտարական հսկման ենթակա ապրանքների, պեստիցիդների և ագրոքիմիկատների, ինչպես նաև կենդանիների դիակների վնասազերծման, ոչնչացման կամ տեխնիկական օգտահանման գործընթացների վերահսկողություն.»,
ժ. 32-րդ, 36-րդ, 40-րդ ենթակետերում «սննդի» բառը փոխարինել «սննդամթերքի» բառով,
ժա. 33-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«33) փաթեթավորված, չափածրարված սննդամթերքի, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերի, բուսասանիտարական հսկման ենթակա ապրանքների նկատմամբ չափագիտական վերահսկողության իրականացում.»,
ժբ. 34-րդ ենթակետում «սննդամթերքի հետ շփվող նյութերի և սննդային հավելումների» բառերը փոխարինել «սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերի» բառերով, իսկ «լրացակերերի», «կերային խառնուրդների» բառերը հանել,
ժգ. 35-րդ ենթակետում «բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող առարկաների» բառերը փոխարինել «անասնաբուժական և բուսասանիտարական հսկման ենթակա ապրանքների» բառերով,
ժդ. 38-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«38) սննդամթերքի, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերի անասնաբուժական և բուսասանիտարական հսկման ենթակա ապրանքների որակի ու անվտանգության, աղտոտումից պաշտպանության, կենդանիների առողջության պահպանման համար ոլորտի սանիտարական և անասնաբուժական կանոններին, հիգիենիկ նորմերին սննդամթերքի, անասնաբուժական և բուսանիտարական հսկման ենթակա ապրանքների, պեստիցիդների փոխադրման համար օգտագործվող տրանսպորտային միջոցների համապատասխանության նկատմամբ պետական վերահսկողության իրականացում.»,
ժե. 48-րդ ենթակետում «սննդամթերքի հետ շփվող նյութերի և սննդային հավելումների,» բառերը փոխարինել «սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերի» բառերով, «բույսերի, բուսական ծագման արտադրանքի, կարգավորվող առարկաների» բառերը` «բուսասանիտարական հսկման ենթակա ապրանքների» բառերով, իսկ «լրացակերերի, կերային խառնուրդների» բառերը հանել.
6) որոշման N 2 հավելվածի վերնագիրը «ծառայության» բառից հետո լրացնել «աշխատակազմի» բառով.
7) որոշման N 2 հավելվածի I բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«I. Կառուցվածքային ստորաբաժանումներ
Անասնաբուժության տեսչություն
Բուսասանիտարիայի տեսչություն
Սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչություն
Սննդամթերքի անվտանգության ապահովման համակարգի մեթոդաբանության վարչություն
Տեղեկատվական տեխնոլոգիաների և ռիսկերի կառավարման վարչություն
Իրավաբանական վարչություն
Ֆինանսատնտեսական վարչություն
Ներքին անվտանգության և աուդիտի վարչություն
Միջազգային համագործակցության վարչություն
Սահմանային հսկիչ կետերի համակարգման բաժին
Նմուշառման և լաբորատոր փորձաքննությունների կազմակերպման բաժին
Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
Անձնակազմի կառավարման բաժին
Ընդհանուր բաժին
Նյութատեխնիկական ապահովման և գնումների բաժին Արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողների սպասարկման բաժին».
8) որոշման N 2 հավելվածի II բաժնում «Գոգավանի» բառը փոխարինել «Գոգավան-Պրիվոլնի» բառերով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2017 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 5-ԻՆ