040.1570.110216
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
24 դեկտեմբերի 2015 թվականի N 1570-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄՆԵՐ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 30-Ի N 968-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԱՌԱՆՁԻՆ ՀԱՐՑԵՐԻ ՄԱՍԻՆ
(1-ին մաս)
«Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 11-րդ կետին, 11-րդ հոդվածի 3-րդ, 6-րդ, 10-12-րդ, 14-րդ, 16-րդ և 18-րդ կետերին, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. «Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կատարել փոփոխություններ, լրացումներ և վերաբաշխումներ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ ու լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4, 5, 6, 7 և 8 հավելվածների:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
i
1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 10-ի «Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1515-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» N 233-Ն որոշման NN 5, 6 և 7 հավելվածներում «Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի աջակցությամբ իրականացվող «Էլեկտրահաղորդման ցանցի բարելավում» ծրագիր» բառերը փոխարինել «Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի աջակցությամբ իրականացվող «Էլեկտրահաղորդման ցանցի բարելավում» դրամաշնորհային ծրագիր» բառերով.
i
2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 26-ի «Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1515-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» N 305-Ն որոշման N 2 հավելվածի աղյուսակի`
ա. «կայունացման դեպոզիտային հաշվի համալրում» տողի «տարի» սյունակում «(95,667,013.5)» թիվը փոխարինել «(135,667,013.5)» թվով,
բ. «կայունացման դեպոզիտային հաշվի համալրում» տողից հետո աղյուսակը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «կայունացման դեպոզիտային հաշվից օգտագործում» տողով և նշված տողի «տարի» սյունակը լրացնել «40,000,000.0» թվով.
i
3) Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի ապրիլի 16-ի «Բյուջետային վարկ տրամադրելու և Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեում ու Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1515-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» N 376-Ն որոշման հավելվածի աղյուսակը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 9 հավելվածի.
i
4) Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի ապրիլի 22-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1515-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 448-Ն որոշման N 2 հավելվածի 5-րդ և 7-րդ սյունակներում «(49,583)» թիվը փոխարինել «(49,853)» թվով, «ԸՆԴԱՄԵՆԸ` ԾՐԱԳՐՈՎ, ԱՅԴ ԹՎՈՒՄ`» տողից հետո «ՈՉ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԳԾՈՎ ԾԱԽՍԵՐ» տողի 5-րդ և 7-րդ սյունակները լրացնել «(49,853)» թվով.
5) Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի ապրիլի 30-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1515-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 467-Ն որոշման մեջ`
i
ա. որոշման 1-ին կետում «համաձայն NN 1, 2, 3, 4, 5, 6, 7 և 8 հավելվածների» բառերը փոխարինել «համաձայն NN 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8 և 9 հավելվածների» բառերով,
բ. որոշումը լրացնել նոր` N 9 հավելվածով` համաձայն N 10 հավելվածի.
i
6) Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունիսի 10-ի «Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի օգոստոսի 2-ի N 1018-Ն, 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1515-Ն որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը գումար հատկացնելու և «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը բյուջետային վարկ տրամադրելու մասին» N 638-Ն որոշման մեջ`
ա. որոշման N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 11 հավելվածի,
բ. չեղյալ համարել որոշման NN 2 և 3 հավելվածների N 2 աղյուսակները.
i
7) Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունիսի 25-ի «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1515-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 712-Ն որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 12 հավելվածի.
i
8) Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մայիսի 7-ի «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության «Կարողությունների զարգացում արտաբյուջետային միջոցների հաշվին» ծրագրի արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2015 թվականի նախահաշիվը հաստատելու, Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1515-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 863-Ն որոշման N 2 հավելվածի աղյուսակը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 13 հավելվածի.
i
9) Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի օգոստոսի 31-ի «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետարանին գումար հատկացնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1515-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» N 993-Ն որոշման 1-ին կետում «Կապիտալ սուբվենցիաներ համայնքներին» բառերը փոխարինել «Ընթացիկ սուբվենցիաներ համայնքներին» բառերով.
10) Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի օգոստոսի 31-ի «Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը գումար հատկացնելու, Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1515-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 996-Ն որոշման մեջ`
i
ա. որոշման 2-րդ կետում «համաձայն NN 1, 2, 3, 4, 5, 6 և 7 հավելվածների» բառերը փոխարինել «համաձայն NN 1, 2, 3, 4, 5, 6, 7 և 8 հավելվածների» բառերով,
բ. որոշումը լրացնել նոր` N 8 հավելվածով` համաձայն N 14 հավելվածի.
i
11) Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի «Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1515-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 1054-Ն որոշման NN 5 և 6 հավելվածների աղյուսակների 4-րդ սյունակում Իրանի Իսլամական Հանրապետության աջակցությամբ իրականացվող` Հայաստանի Հանրապետությունում Իրանի հետ սահմանամերձ բնակավայրերի գազի բաշխման ցանցի կառուցման դրամաշնորհային ծրագրի «05» համարը փոխարինել «07» համարով.
i
12) Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի «Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1515-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 1055-Ն որոշման N 9 հավելվածում «6.4. Այլ եկամուտներ (արտաբյուջետային միջոցներ)» բառերը փոխարինել «6.3. Այլ եկամուտներ» բառերով, իսկ «6.4.2» թիվը` «6.3.2» թվով.
i
13) Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի «Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության «Հայաստանի Հանրապետության Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերի բժշկական ուսումնական հաստատություններում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին վերաբերող կրթության և ուսուցման մակարդակի բարելավման նպատակով սեմինար-վերապատրաստումների կազմակերպում» ծրագրի արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2015 թվականի նախահաշիվը հաստատելու, Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1515-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 1064-Ն որոշման N 5 հավելվածի NN 1, 2 և 3 աղյուսակների 4-րդ սյունակում «Հայաստանի Հանրապետության Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերի բժշկական ուսումնական հաստատություններում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին վերաբերող կրթության և ուսուցման մակարդակի բարելավման նպատակով սեմինար-վերապատրաստումների կազմակերպում» ծրագրի «49» համարը փոխարինել «55» համարով.
i
14) Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հոկտեմբերի 8-ի «Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1515-Ն և 2015 թվականի հունվարի 30-ի N 182-Ն որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» N 1203-Ն որոշման N 1 հավելվածում`
ա. «01. Գործադիր իշխանության պետական կառավարման հանրապետական և տարածքային կառավարման մարմինների պահպանում» տողից հետո հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով.
«ՀՀ գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտե 10,601.39»,
բ. հանել «04. Ոռոգում» տողից հետո նշված «այդ թվում» և «ՀՀ գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտե (10,601.39)» տողերը.
i
15) Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հոկտեմբերի 15-ի «Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1515-Ն և 2015 թվականի հունիսի 18-ի N 659-Ն որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 1212-Ն որոշման N 2 հավելվածում «ՀՀ ֆինանսների նախարարություն» բառերը փոխարինել «ՀՀ քաղաքաշինության նախարարություն» բառերով.
i
16) Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի նոյեմբերի 12-ի «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի պետական ռեզերվների գործակալության «Պետական պահուստի նյութական արժեքների թարմացման, փոխարինման, փոխառման և ապաամրագրման գործառնությունների իրականացում» ծրագրի արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2015 թվականի նախահաշիվը հաստատելու, Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1515-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 1343-Ն որոշման մեջ`
ա. որոշման N 4 հավելվածում և N 5 հավելվածի N 1 աղյուսակում «- Ոչ ֆինանսական ակտիվների օտարումից մուտքերի ստացում» բառերը փոխարինել «Պաշարների իրացումից մուտքեր» բառերով,
բ. որոշման N 5 հավելվածի NN 1, 2 և 3 աղյուսակներում «Պետական պահուստի նյութական արժեքների թարմացման, փոխարինման, փոխառման և ապաամրագրման գործառնությունների իրականացում» ծրագրի «08» համարը փոխարինել «09» համարով.
i
17) Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի նոյեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1515-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը գումար հատկացնելու մասին» N 1374-Ն որոշման մեջ`
ա. որոշման 2-րդ կետում «համաձայն NN 1, 2, 3, 4, 5, 6 և 7 հավելվածների» բառերը փոխարինել «համաձայն NN 1, 2, 3, 4, 5, 6, 7 և 8 հավելվածների» բառերով,
բ. որոշումը լրացնել նոր` N 8 հավելվածով` համաձայն N 15 հավելվածի.
i
18) Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1515-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» N 1431-Ն որոշման N 1 հավելվածում «70,343.1» թիվը փոխարինել «70.343.2» թվով.
i
19) Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 10-ի «Բյուջետային վարկ տրամադրելու և Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեում և Հայաստանի Հանրապետության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1515-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» N 1436-Ն որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 16 հավելվածի.
i
20) Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 17-ի «Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1515-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 1466-Ն որոշման N 2 հավելվածի աղյուսակի առաջին սյունակում «2.3.» թիվը փոխարինել «2.2.» թվով.
i
3. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հուլիսի 30-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության «Երևան քաղաքի կառավարման N 2 մասնաշենքի հասցեում գտնվող շենքի բաղադրիչը համարվող տարածքների սեփականատերերից ձեռքբերում և Երևան քաղաքի կառավարական N 2 շենքի սեփականատեր «Տանգո» փակ բաժնետիրական ընկերության օտարման գործարքների վճարահաշվարկային գործառնությունների իրականացում» ծրագրի արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2015 թվականի նախահաշիվը հաստատելու, Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1515-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 968-Ն որոշումը:
4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին` Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հուլիսի 16-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1515-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 795-Ն որոշմամբ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին (այսուհետ սույն կետում` կոմիտե) 2015 թվականի ինն ամսում հատկացված 100,000.0 հազ. դրամը ձևակերպել որպես Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ» հոդվածով) հատկացում կոմիտեին:
5. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին`
1) «Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 1 աղյուսակի և նույն հավելվածի մյուս աղյուսակների ցուցանիշների միջև տեխնիկական բնույթի անհամապատասխանությունների առկայության դեպքում Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը կազմելիս` առաջնորդվել նշված հավելվածի N 1 աղյուսակով.
2) սույն որոշման ընդունումից հետո բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչ հանդիսացող պետական կառավարման մարմինների կողմից միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա պետությունների աջակցությամբ իրականացվող «Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում չնախատեսված որևէ դրամաշնորհային և (կամ) վարկային ծրագրի գծով հաշվետվություն ներկայացնելու դեպքում Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի կատարման մասին հաշվետվության ծրագրային ցուցանիշներում կատարել համապատասխան փոփոխություններ և (կամ) լրացումներ` կատարված փաստացի վճարումների չափով:
6. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին ու Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին` «Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 16 աղյուսակի համաձայն Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության կողմից «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ին և «Տրանսպորտային փոխադրումներ» ՊՈԱԿ-ին տրամադրված դրամաշնորհները համապատասխանաբար 188,700.0 և 26,352.9 հազ. դրամի չափով ձևակերպել որպես նշված օրենքի N 1 հավելվածի 04 բաժնի 05 խմբի 01 դասի համապատասխանաբար «15. Պետական աջակցություն «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ին» և «06. Պետական աջակցություն «Տրանսպորտային փոխադրումներ» ՊՈԱԿ-ին» ծախսային ծրագրերով նախատեսված հատկացումների հաշվին կատարված ծախսեր:
7. Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով նախատեսված բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչ հանդիսացող մարմինների ղեկավարներին` ապահովել Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով (այդ թվում` նաև սույն որոշմամբ), ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշման (այսուհետ սույն կետում` N 1515-Ն որոշում) 3-րդ կետի 3-րդ ենթակետով տրված իրավասության սահմաններում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության համաձայնությամբ Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեում կատարված վերաբաշխումների, փոփոխությունների և լրացումների արտացոլումն իրենց կողմից ղեկավարվող մարմինների` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն սահմանված կարգով ներկայացվող Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունների համապատասխան ծրագրային ցուցանիշներում: Ընդ որում, N 1515-Ն որոշման N 5 հավելվածի և նույն որոշման այլ հավելվածների միջև ֆինանսական ցուցանիշների գծով տեխնիկական բնույթի անհամապատասխանությունների առկայության դեպքում, Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը կազմելիս, առաջնորդվել N 1515-Ն որոշման N 5 հավելվածով, իսկ ոչ ֆինանսական ծրագրային ցուցանիշներ սահմանված չլինելու դեպքում` նշված հաշվետվություններում նախատեսել նաև ոչ ֆինանսական ծրագրային ցուցանիշները:
8. Հույժ գաղտնի:
9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2016 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 11-ԻՆ
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2015 թվականի դեկտեմբերի 24-ի
N 1570-Ն որոշման
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 2-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
(հազ. դրամ)
.__________________________________________.
| |Ցուցանիշների |
| |փոփոխությունը |
| |(գումարների |
| |ավելացումը |
| |նշված է դրական |
| |նշանով, իսկ |
| |նվազեցումները` |
| |փակագծերում) |
|_________________________|________________|
|1. Եկամուտների գծով | (10,166,796.3) |
|_________________________|________________|
|2. Ծախսերի գծով | 428,501.1 |
|_________________________|________________|
|3. Դեֆիցիտը (պակասուրդը) | 10,595,297.4 |
.__________________________________________.
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2015 թվականի դեկտեմբերի 24-ի
N 1570-Ն որոշման
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 6-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ N 2 ՀԱՎԵԼՎԱԾԻ ԱՂՅՈՒՍԱԿՆԵՐՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
(հազ. դրամ)
._____________________________________________________.
|Եկամտատեսակը |Ցուցանիշների |
| |փոփոխությունը |
| |(գումարների |
| |ավելացումը |
| |նշված է դրական |
| |նշանով, իսկ |
| |նվազեցումները` |
| |փակագծերում) |
|____________________________________|________________|
| | տարի |
|____________________________________|________________|
|Պետական բյուջեի եկամուտներ | (10,166,796.3) |
|____________________________________|________________|
|Հարկային եկամուտներ և պետական տուրք| (20,890,311.9) |
|____________________________________|________________|
|Պաշտոնական դրամաշնորհներ | 4,685,502.2 |
|____________________________________|________________|
|Այլ եկամուտներ | 6,038,013.4 |
._____________________________________________________.
Հավելված N 3
ՀՀ կառավարության
2015 թվականի դեկտեմբերի 24-ի
N 1570-Ն որոշման
Աղյուսակ N 1
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 3-ՐԴ ՀՈԴՎԱԾՈՒՄ ՈՒ N 4 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 1 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 1 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
(հազ. դրամ)
._____________________________________________________________________.
|Պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման աղբյուրների |Ցուցանիշների |
|ու դրանց տարրերի անվանումները |փոփոխությունը |
| |(մուտքերի |
| |ավելացումը և |
| |ելքերի |
| |նվազեցումը |
| |նշված են դրական |
| |նշանով, իսկ |
| |մուտքերի |
| |նվազեցումը և |
| |ելքերի |
| |ավելացումը` |
| |փակագծերում) |
|____________________________________________________|________________|
| | տարի |
|____________________________________________________|________________|
| 1 | 2 |
|____________________________________________________|________________|
|ԸՆԴԱՄԵՆԸ | 10,595,297.4 |
|____________________________________________________|________________|
|այդ թվում` | |
|____________________________________________________|________________|
|Ա. Ներքին աղբյուրներ - ընդամենը | 7,826,052.3 |
|____________________________________________________|________________|
|այդ թվում` | |
|____________________________________________________|________________|
|1. Փոխառու զուտ միջոցներ | (2,000,000.0) |
|____________________________________________________|________________|
|այդ թվում` | |
|____________________________________________________|________________|
|1.1. Արժեթղթերի (բացառությամբ բաժնետոմսերի և | (2,000,000.0) |
|կապիտալում այլ մասնակցության) թողարկումից և | |
|տեղաբաշխումից զուտ մուտքեր | |
|____________________________________________________|________________|
|ՀՀ ֆինանսների նախարարություն | (2,000,000.0) |
|____________________________________________________|________________|
|որից` | |
|____________________________________________________|________________|
|գանձապետական պարտատոմսեր | (2,000,000.0) |
|____________________________________________________|________________|
|2. Ֆինանսական զուտ ակտիվներ | 9,826,052.3 |
|____________________________________________________|________________|
|այդ թվում` | |
|____________________________________________________|________________|
|2.3. Ելքերի ֆինանսավորմանն ուղղվող ՀՀ 2015 թվականի | 1,349,540.3 |
|պետական բյուջեի տարեսկզբի ազատ մնացորդի միջոցներ | |
|____________________________________________________|________________|
|2.4. Վարկերի և փոխատվությունների տրամադրում | 197,336.0 |
|____________________________________________________|________________|
|այդ թվում` | |
|____________________________________________________|________________|
|ա) արտաքին աղբյուրներից ստացվող վարկային նպատակային | (47,664.0) |
|միջոցների հաշվին իրականացվող ծրագրերի շրջանակներում | |
|բյուջետային վարկերի տրամադրում այդ ծրագրերում | |
|ներգրավված տնտեսավարող սուբյեկտներին (վարկերի | |
|գումարների վերծանումն ըստ ծրագրերի և դրանք | |
|իրականացնող պետական կառավարման մարմինների` բերված է | |
|սույն օրենքի N 4 հավելվածի N 2 աղյուսակում) | |
|____________________________________________________|________________|
|ը) «Դի ընդ Էյջ Գրուպ» ՍՊԸ | 245,000.0 |
|____________________________________________________|________________|
|ՀՀ ֆինանսների նախարարություն | 245,000.0 |
|____________________________________________________|________________|
|2.5. Տրամադրված վարկերի և փոխատվությունների | (2,782,131.3) |
|վերադարձից մուտքեր | |
|____________________________________________________|________________|
|որից` | |
|____________________________________________________|________________|
|«Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտեն» ՓԲԸ | (95,131.3) |
|____________________________________________________|________________|
|«Միկշին» ՍՊԸ | 800,000.0 |
|____________________________________________________|________________|
|Գյուղական ֆինանսավորման կառույց | 168,200.0 |
|____________________________________________________|________________|
|Այլ | (3,655,200.0) |
|____________________________________________________|________________|
|2.6. Այլ | 11,061,307.3 |
|____________________________________________________|________________|
|այդ թվում` | |
|____________________________________________________|________________|
|կայունացման դեպոզիտային հաշվից օգտագործում | 13,454,042.9 |
|____________________________________________________|________________|
|արտաբյուջետային հաշվի միջոցների փոփոխություն | (191,524.9) |
|____________________________________________________|________________|
|արտաբյուջետային հաշվի ելքերի ֆինանսավորմանն | (2,201,210.7) |
|ուղղվող 2015 թվականի արտաբյուջետային միջոցների | |
|տարեսկզբի ազատ մնացորդի միջոցներ | |
|____________________________________________________|________________|
|Բ. Արտաքին աղբյուրներ - ընդամենը | 2,769,245.1 |
|____________________________________________________|________________|
|այդ թվում` | |
|____________________________________________________|________________|
|1. Փոխառու զուտ միջոցներ | 2,551,532.1 |
|____________________________________________________|________________|
|այդ թվում` | |
|____________________________________________________|________________|
|1.1. Վարկերի և փոխատվությունների ստացում | 2,551,532.1 |
|____________________________________________________|________________|
|2. Ֆինանսական զուտ ակտիվներ | 217,713.0 |
|____________________________________________________|________________|
|2.1. Վարկերի և փոխատվությունների տրամադրում | 154,600.0 |
|____________________________________________________|________________|
|ՀՀ ֆինանսների նախարարություն | 154,600.0 |
|____________________________________________________|________________|
|որից` | |
|____________________________________________________|________________|
|Տնտեսության զարգացման վարկ ԼՂՀ-ին | 154,600.0 |
|____________________________________________________|________________|
|2.4. Այլ | 63,113.0 |
|____________________________________________________|________________|
|արտաբյուջետային հաշվի միջոցների փոփոխություն | (2,092.6) |
|____________________________________________________|________________|
|արտաբյուջետային հաշվի ելքերի ֆինանսավորմանն | (10,017.0) |
|ուղղվող 2015 թվականի արտաբյուջետային միջոցների | |
|տարեսկզբի ազատ մնացորդի միջոցներ | |
|____________________________________________________|________________|
|Ելքերի ֆինանսավորմանն ուղղվող ՀՀ 2015 թվականի | 75,222.6 |
|պետական բյուջեի տարեսկզբի ազատ մնացորդի միջոցներ | |
._____________________________________________________________________.
------------------------------------------------
ԻՐՏԵԿ - N 2 աղյուսակը չի բերվում
Հավելված N 4
ՀՀ կառավարության
2015 թվականի դեկտեմբերի
24-ի N 1570-Ն որոշման
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 7-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ N 3 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
(հազ. դրամ)
._____________________________________________________________________.
|Բ |Խ |Դ |Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման |Ցուցանիշների |
|ա |ու|ա |բաժինների, խմբերի և դասերի, տնտեսագիտական |փոփոխությունը |
|ժ |մ |ս |դասակարգման հոդվածների, ֆինանսավորվող |(ծախսերի |
|ի |բ |ը |ծրագրերի և դրանք իրականացնող մարմինների |ավելացումները |
|ն |ը | |անվանումները |նշված են դրական|
|ը | | | |նշանով, իսկ |
| | | | |նվազեցումները` |
| | | | |փակագծերում) |
|__|__|__|____________________________________________|_______________|
| | | | | տարի |
|__|__|__|____________________________________________|_______________|
|1 |2 |3 | 4 | 5 |
|__|__|__|____________________________________________|_______________|
| | | |ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ | 428,501.1 |
|__|__|__|____________________________________________|_______________|
| | | |այդ թվում` | |
|__|__|__|____________________________________________|_______________|
|01| | |ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒՅԹԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ | (4,738,293.0) |
|__|__|__|____________________________________________|_______________|
| | | |այդ թվում` | |
|__|__|__|____________________________________________|_______________|
| |01| |Օրենսդիր և գործադիր մարմիններ, պետական | (3,961,611.1) |
| | | |կառավարում, ֆինանսական և հարկաբյուջետային | |
| | | |հարաբերություններ, արտաքին հարաբերություններ| |
|__|__|__|____________________________________________|_______________|
| | | |այդ թվում` | |
|__|__|__|____________________________________________|_______________|
| | |01|Օրենսդիր և գործադիր մարմիններ, պետական | 51,822.3 |
| | | |կառավարում | |
|__|__|__|____________________________________________|_______________|
| | |02|Ֆինանսական և հարկաբյուջետային | (4,229,217.7) |
| | | |հարաբերություններ | |
|__|__|__|____________________________________________|_______________|
| | |03|Արտաքին հարաբերություններ | 215,784.3 |
|__|__|__|____________________________________________|_______________|
| |06| |Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ | 173,318.1 |
| | | |(այլ դասերին չպատկանող) | |
|__|__|__|____________________________________________|_______________|
| | | |այդ թվում` | |
|__|__|__|____________________________________________|_______________|
| | |01|Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ | 173,318.1 |
| | | |(այլ դասերին չպատկանող) | |
|__|__|__|____________________________________________|_______________|
| |07| |Պետական պարտքի գծով գործառնություններ | (950,000.0) |
|__|__|__|____________________________________________|_______________|
| | | |այդ թվում` | |
|__|__|__|____________________________________________|_______________|
| | |01|Պետական պարտքի գծով գործառնություններ | (950,000.0) |
|__|__|__|____________________________________________|_______________|
|02| | |ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ | (1,481,590.8) |
|__|__|__|____________________________________________|_______________|
| | | |այդ թվում` | |
|__|__|__|____________________________________________|_______________|
| |01| |Ռազմական պաշտպանություն | (1,889,446.0) |
|__|__|__|____________________________________________|_______________|
| | | |այդ թվում` | |
|__|__|__|____________________________________________|_______________|
| | |01|Ռազմական պաշտպանություն | (1,889,446.0) |
|__|__|__|____________________________________________|_______________|
| |05| |Պաշտպանություն (այլ դասերին չպատկանող) | 407,855.2 |
|__|__|__|____________________________________________|_______________|
| | | |այդ թվում` | |
|__|__|__|____________________________________________|_______________|
| | |01|Պաշտպանություն (այլ դասերին չպատկանող) | 407,855.2 |
|__|__|__|____________________________________________|_______________|
|03| | |ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՐԳ, ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԴԱՏԱԿԱՆ | (2,366,121.4) |
| | | |ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ | |
|__|__|__|____________________________________________|_______________|
| | | |այդ թվում` | |
|__|__|__|____________________________________________|_______________|
| |01| |Հասարակական կարգ և անվտանգություն | (2,001,621.4) |
|__|__|__|____________________________________________|_______________|
| | |01|Ոստիկանություն | (1,001,421.4) |
|__|__|__|____________________________________________|_______________|
| | |02|Ազգային անվտանգություն | (1,000,200.0) |
|__|__|__|____________________________________________|_______________|
| | |01|Փրկարար ծառայություն | (7,900.0) |
|__|__|__|____________________________________________|_______________|
| |03| |Դատական գործունեություն և իրավական | (7,600.0) |
| | | |պաշտպանություն | |
|__|__|__|____________________________________________|_______________|
| | | |այդ թվում` | |
|__|__|__|____________________________________________|_______________|
| | |01|Դատարաններ | (7,600.0) |
|__|__|__|____________________________________________|_______________|
| |05| |Կալանավայրեր | (349,000.0) |
|__|__|__|____________________________________________|_______________|
| | | |այդ թվում` | |
|__|__|__|____________________________________________|_______________|
| | | |Կալանավայրեր | (349,000.0) |
|__|__|__|____________________________________________|_______________|
|04| | |ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ | 9,628,048.9 |
|__|__|__|____________________________________________|_______________|
| | | |այդ թվում` | |
|__|__|__|____________________________________________|_______________|
| |02| |Գյուղատնտեսություն, անտառային տնտեսություն, | 2,279,522.2 |
| | | |ձկնորսություն և որսորդություն | |
|__|__|__|____________________________________________|_______________|
| | | |այդ թվում` | |
|__|__|__|____________________________________________|_______________|
| | |01|Գյուղատնտեսություն | 794,183.5 |
|__|__|__|____________________________________________|_______________|
| | |04|Ոռոգում | 1,485,338.7 |
|__|__|__|____________________________________________|_______________|
| |03| |Վառելիք և էներգետիկա | 93,609.1 |
|__|__|__|____________________________________________|_______________|
| | | |այդ թվում` | |
|__|__|__|____________________________________________|_______________|
| | |05|Էլեկտրաէներգիա | 93,609.1 |
|__|__|__|____________________________________________|_______________|
| |05| |Տրանսպորտ | 6,049,624.8 |
|__|__|__|____________________________________________|_______________|
| | | |այդ թվում` | |
|__|__|__|____________________________________________|_______________|
| | |01|Ճանապարհային տրանսպորտ | 4,965,624.8 |
|__|__|__|____________________________________________|_______________|
| | |05|Խողովակաշարային և այլ տրանսպորտ | 1,084,000.0 |
|__|__|__|____________________________________________|_______________|
| |09| |Տնտեսական հարաբերություններ (այլ դասերին | 1,205,292.8 |
| | | |չպատկանող) | |
|__|__|__|____________________________________________|_______________|
| | | |այդ թվում` | |
|__|__|__|____________________________________________|_______________|
| | |01|Տնտեսական հարաբերություններ (այլ դասերին | 1,205,292.8 |
| | | |չպատկանող) | |
|__|__|__|____________________________________________|_______________|
|06| | |ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԿՈՄՈՒՆԱԼ | 5,982,374.3 |
| | | |ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ | |
|__|__|__|____________________________________________|_______________|
| | | |այդ թվում` | |
|__|__|__|____________________________________________|_______________|
| |01| |Բնակարանային շինարարություն | 4,329,673.9 |
|__|__|__|____________________________________________|_______________|
| | | |այդ թվում` | |
|__|__|__|____________________________________________|_______________|
| | |01|Բնակարանային շինարարություն | 4,329,673.9 |
|__|__|__|____________________________________________|_______________|
| |03| |Ջրամատակարարում | 1,652,700.4 |
|__|__|__|____________________________________________|_______________|
| | | |այդ թվում` | |
|__|__|__|____________________________________________|_______________|
| | |01|Ջրամատակարարում | 1,652,700.4 |
|__|__|__|____________________________________________|_______________|
|07| | |ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ | (293,916.9) |
|__|__|__|____________________________________________|_______________|
| | | |այդ թվում` | |
|__|__|__|____________________________________________|_______________|
| |02| |Արտահիվանդանոցային ծառայություններ | (80,800.0) |
|__|__|__|____________________________________________|_______________|
| | | |այդ թվում` | |
|__|__|__|____________________________________________|_______________|
| | |04|Պարաբժշկական ծառայություններ | (80,800.0) |
|__|__|__|____________________________________________|_______________|
| |03| |Հիվանդանոցային ծառայություններ | (200,616.9) |
|__|__|__|____________________________________________|_______________|
| | | |այդ թվում` | |
|__|__|__|____________________________________________|_______________|
| | |01|Ընդհանուր բնույթի հիվանդանոցային | (139,716.9) |
| | | |ծառայություններ | |
|__|__|__|____________________________________________|_______________|
| | |02|Մասնագիտացված հիվանդանոցային ծառայություններ| (48,900.0) |
|__|__|__|____________________________________________|_______________|
| | |03|Մոր և մանկան բժշկական ծառայություններ | (12,000.0) |
|__|__|__|____________________________________________|_______________|
| |06| |Առողջապահություն (այլ դասերին չպատկանող) | (12,500.0) |
|__|__|__|____________________________________________|_______________|
| | |01|Առողջապահական հարակից ծառայություններ և | (12,500.0) |
| | | |ծրագրեր | |
|__|__|__|____________________________________________|_______________|
|09| | |ԿՐԹՈՒԹՅՈՒՆ | (8,100.0) |
|__|__|__|____________________________________________|_______________|
| | | |այդ թվում` | |
|__|__|__|____________________________________________|_______________|
| |06| |Կրթությանը տրամադրվող օժանդակ | (8,100.0) |
| | | |ծառայություններ | |
|__|__|__|____________________________________________|_______________|
| | | |այդ թվում` | |
|__|__|__|____________________________________________|_______________|
| | |01|Կրթությանը տրամադրվող օժանդակ | (8,100.0) |
| | | |ծառայություններ | |
|__|__|__|____________________________________________|_______________|
|10| | |ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ | (3,693,900.0) |
|__|__|__|____________________________________________|_______________|
| | | |այդ թվում` | |
|__|__|__|____________________________________________|_______________|
| |01| |Վատառողջություն և անաշխատունակություն | (31,700.0) |
|__|__|__|____________________________________________|_______________|
| | | |այդ թվում` | |
|__|__|__|____________________________________________|_______________|
| | |02|Անաշխատունակություն | (31,700.0) |
|__|__|__|____________________________________________|_______________|
| |02| |Ծերություն | (685,300.0) |
|__|__|__|____________________________________________|_______________|
| | | |այդ թվում` | |
|__|__|__|____________________________________________|_______________|
| | |01|Ծերություն | (685,300.0) |
|__|__|__|____________________________________________|_______________|
| |03| |Հարազատին կորցրած անձինք | (137,000.0) |
|__|__|__|____________________________________________|_______________|
| | | |այդ թվում` | |
|__|__|__|____________________________________________|_______________|
| | |01|Հարազատին կորցրած անձինք | (137,000.0) |
|__|__|__|____________________________________________|_______________|
| |04| |Ընտանիքի անդամներ և զավակներ | (602,000.0) |
|__|__|__|____________________________________________|_______________|
| | | |այդ թվում` | |
|__|__|__|____________________________________________|_______________|
| | |01|Ընտանիքի անդամներ և զավակներ | (602,000.0) |
|__|__|__|____________________________________________|_______________|
| |05| |Գործազրկություն | (656,600.0) |
|__|__|__|____________________________________________|_______________|
| | | |այդ թվում` | |
|__|__|__|____________________________________________|_______________|
| | |01|Գործազրկություն | (656,600.0) |
|__|__|__|____________________________________________|_______________|
| |07| |Սոցիալական հատուկ արտոնություններ (այլ | (54,500.0) |
| | | |դասերին չպատկանող) | |
|__|__|__|____________________________________________|_______________|
| | | |այդ թվում` | |
|__|__|__|____________________________________________|_______________|
| | |01|Սոցիալական հատուկ արտոնություններ (այլ | (54,500.0) |
| | | |դասերին չպատկանող) | |
|__|__|__|____________________________________________|_______________|
| |09| |Սոցիալական պաշտպանություն (այլ դասերի | (1,526,800.0) |
| | | |չպատկանող) | |
|__|__|__|____________________________________________|_______________|
| | | |այդ թվում` | |
|__|__|__|____________________________________________|_______________|
| | |02|Սոցիալական պաշտպանությանը տրամադրվող օժանդակ| (1,526,800.0) |
| | | |ծառայություններ (այլ դասերի չպատկանող) | |
|__|__|__|____________________________________________|_______________|
|11| | |ՀԻՄՆԱԿԱՆ ԽՄԲԵՐԻՆ ՉԴԱՍՎՈՂ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԵՐ | (2,600,000.0) |
|__|__|__|____________________________________________|_______________|
| | | |այդ թվում` | |
|__|__|__|____________________________________________|_______________|
| |01| |ՀՀ կառավարության և համայնքային պահուստային | (2,600,000.0) |
| | | |ֆոնդ | |
|__|__|__|____________________________________________|_______________|
| | | |այդ թվում` | |
|__|__|__|____________________________________________|_______________|
| | |01|ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ | (2,600,000.0) |
._____________________________________________________________________.
--------------------------------------------------------------------
ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասում
(հավելվածները փոփ. 24.12.15 թիվ 1570-Ն որոշում)