Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ Մ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 18-Ի ԹԻ ...

 

 

118.0020.260314

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «26»        03            2014 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11814144

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

13 հունվարի 2014 թվականի թիվ 20-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 18-Ի ԹԻՎ 346-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի N 1937-Ն որոշմամբ հաստատված կարգի 8.1 կետի պահանջը և ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածով.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2010 թվականի մայիսի 18-ի «Հանձնման-ընդունման ակտի ձևը և դրա լրացման պահանջները հաստատելու մասին» թիվ 346-Ն հրամանում (այսուհետ` Հրաման) կատարել հետևյալ լրացումը.

i

1) Հրամանով հաստատված հավելված N 1-ի աղյուսակից հետո լրացնել նոր աղյուսակ հետևյալ բովանդակությամբ.

 

«ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՈՉ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

._____________________________________________________________________.

|Ծրագրի |Չափո-  |Չափո-|    Ոչ ֆինանսական ցուցանիշներ                  |

|կամ    |րոշիչը |րոշչի|_______________________________________________|

|քաղաքա-|(նկարա-|տե-  |Ցուցա-  |Ցուցա- |Ճշտված|Փաս-  |Հաս-  |Տարբե-   |

|կանու- |գրու-  |սակը |նիշի    |նիշի   |ցուցա-|տացի  |տատված|րության  |

|թյան   |թյունը)|     |հաս-    |փոփո-  |նիշը  |ցուցա-|և     |պատճառը  |

|միջո-  |       |     |տատված  |խու-   |հաշվե-|նիշը  |փաս-  |(սյ.2-ում|

|ցառման |       |     |կանխա-  |թյուն- |տու   |(կա-  |տացի  |նշված    |

|անվա-  |       |     |տեսումը |ներն   |ժամա- |տարված|ցուցա-|իրավական |

|նումը  |       |     |հաշվետու|ըստ    |նակա- |և  ըն-|նիշ-  |ակտերի   |

|       |       |     |ժամանա- |համապա-|հատ-  |դուն- |ների  |հղումները|

|       |       |     |կահատ-  |տասխան |վածի  |ված)  |տար-  |և        |

|       |       |     |վածի    |իրավա- |համար |հաշ-  |բերու-|սյ.5-ում |

|       |       |     |համար   |կան    |(սյ.1+|վետու |թյունը|նշված    |

|       |       |     |        |ակտի   |սյ.2) |ժամա- |(սյ.4-|տարբե-   |

|       |       |     |        |(+/-)  |      |նակա- |սյ.3) |րության  |

|       |       |     |        |       |      |հատ-  |      |պարզաբա- |

|       |       |     |        |       |      |վածում|      |նումները)|

|_______|_______|_____|________|_______|______|______|______|_________|

|Ա      |Բ      |Գ    |1       |2      |3     |4     |5     |6        |

|_______|_______|_____|________|_______|______|______|______|_________|

|       |       |     |        |       |      |      |      |         |

|_______|_______|_____|________|_______|______|______|______|_________|

|       |       |     |        |       |      |      |      |         |

._____________________________________________________________________.

«:

 

i

2. Հրամանով հաստատված հավելված N 2-ում լրացնել նոր բաժնով հետևյալ բովանդակությամբ.

 

«ԼՐԱՑՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ ՀԱՎԵԼՎԱԾ 1-ՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ «ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՈՉ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ»

 

1. «Ա» սյունակում լրացվում է համապատասխան ծրագրի անվանումը կամ քաղաքականության միջոցառման անվանումը, մասնավորապես`

1) ծառայություններ հանդիսացող քաղաքականության միջոցառումների դեպքում լրացվում է համապատասխան ծառայության անվանումը,

2) ոչ ֆինանսական ակտիվների ձեռքբերման, կառուցման կամ հիմնանորոգման դեպքում` համապատասխան ակտիվի անվանումը:

2. «Բ» սյունակում լրացվում են տվյալ քաղաքականության միջոցառումը նկարագրող ոչ ֆինանսական չափորոշիչները կամ դրանց նկարագրությունը:

3. «գ» սյունակում լրացվում է համապատասխան չափորոշչի տեսակի անվանումը, մասնավորապես`

1) «Ծառայություններ» քաղաքականության միջոցառումների դեպքում` «քանակական» կամ «ժամկետայնության»,

2) «Ֆիզիկական կապիտալ (ակտիվների ձեռքբերում, կառուցում կամ հիմնանորոգում)» քաղաքականության միջոցառումների դեպքում` «քանակական», «ակտիվի ծառայության կանխատեսվող ժամկետը», «փոխարինվող ակտիվների նկարագրությունը», «ազդեցությունը կազմակերպության կարողությունների զարգացման վրա»:

3. Աղյուսակում քանակական, որակական և ժամկետայնության ցուցանիշներից որևիցե մեկի կիրարկման անհնարինության դեպքում` ՀԱՆՁՆՄԱՆ-ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱԿՏ-ին կից ներկայացվում է բացատրություն վերջինիս կիրարկման անհնարինության վերաբերյալ:»:

4. Սույն հրամանը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվանից:

 

 

pin
Ֆինանսների (նախկին Ֆինանս. և էկոն.
13.01.2014
N 20-Ն
Հրաման