041.0330.020699
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
2 հունիսի 1999 թվականի թիվ 330
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Սահմանել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության խորհրդի անդամների թիվը` 11 մարդ:
i
2. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության խորհրդի հետևյալ կազմը`
Վ. Հարությունյան - ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ
իրավիճակների վարչության պետ (նախագահ)
Ա. Թանանյան - ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ
իրավիճակների վարչության պետի առաջին
տեղակալ
Է. Աղալարյան - ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ
իրավիճակների վարչության պետի տեղակալ
Ա. Հակոբյան - ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ
իրավիճակների վարչության պետի տեղակալ,
ՀՀ արդյունաբերության և մեջ աշխատանքների
անվտանգ կատարման և լեռնային հսկողության
վարչության պետ
Ա. Ազարյան - ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ
իրավիճակների վարչության բնակչության և
տարածքների պաշտպանության վարչության պետ
Գ. Մաղաքյան - ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ
իրավիճակների վարչության զորքերի և
փրկարարական ուժերի վարչության պետ
Ռ. Ղուկասյան -ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ
իրավիճակների վարչության նախարարությունների
և գերատեսչությունների հետ արտակարգ
իրավիճակների ու քաղաքացիական պաշտպանության
հարցերով աշխատանքների վարչության պետ
Ա. Թարվերդյան - ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ
իրավիճակների վարչության տարերային աղետների
բաժնի վարիչ
Կ. Սարաֆյան - ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ
իրավիճակների վարչության միջազգային
համագործակցության բաժնի պետ
Ս. Բարսեղյան - ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ
իրավիճակների վարչության կադրերի և
մոբիլիզացիոն բաժնի պետ
Հ. Մաթևոսյան - ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ
իրավիճակների վարչության ճգնաժամային
կառավարման ինստիտուտի ռեկտոր
(2-րդ կետն ուժը կորցրել է 12.12.00 թիվ 832 որոշում)
i
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1997 թվականի նոյեմբերի 10-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության խորհրդի կազմը հաստատելու մասին» N 525 որոշման 1-ին և 2-րդ կետերը և Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի հուլիսի 28-ի «Հայաստանի Հանրապետության վարչապետի 1997 թվականի նոյեմբերի 10-ի N 525 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 455 որոշումը: