Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 23-Ի N 861-Ն ...

 

 

040.1406.111011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

6 հոկտեմբերի 2011 թվականի N 1406-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 23-Ի N 861-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2009 թվականի ապրիլի 16-ի ՆՀ-97-Ն հրամանագրի դրույթները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 23-ի «Հայաստանի ազգային հերոս, ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակ հայցողների ներկայացրած աշխատանքների փորձաքննության անցկացման և մրցանակի թեկնածուի ընտրության հանձնաժողով ստեղծելու, հանձնաժողովի գործունեության կարգը հաստատելու և գումար հատկացնելու մասին» N 861-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) որոշման N 1 հավելվածում`

i

ա. անհատական կազմից հանել`

 

«Նորայր Առաքելյան - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի

մաթեմատիկական և տեխնիկական գիտությունների

բաժանմունքի ակադեմիկոս քարտուղար, ՀՀ

գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս

 

    Ջոֆրեյ Բերբիջ      - Կալիֆոռնիայի համալսարանի պրոֆեսոր,

                         «Աստղագիտության և աստղաֆիզիկայի

                         տարեկան հաղորդումների» գլխավոր խմբագիր

                         (համաձայնությամբ) (ԱՄՆ)

 

    Ռայնհարդ Գենզել    - Արտաերկրային ֆիզիկայի Մաքս-Պլանկ ինստիտուտի

                         տնօրեն, պրոֆեսոր (համաձայնությամբ) (Գերմանիա)»

                         տողերը,

        

բ. անհատական կազմը լրացնել`

 

«Դավիթ Սեդրակյան  - ԵՊՀ ընդհանուր ֆիզիկայի և աստղաֆիզիկայի ամբիոնի

վարիչ, «Աստղաֆիզիկա» հանդեսի գլխավոր խմբագիր,

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս,

Հայաստան (համաձայնությամբ)

 

    Միշել Մայոր        - Ժնևի  համալսարանի պրոֆեսոր, Վ. Համբարձումյանի

                         անվան միջազգային մրցանակի առաջին հաղթող,

                         Շվեյցարիա (համաձայնությամբ)

          

    Ջայանթ Նարլիկար    - Աստղագիտության և  աստղաֆիզիկայի միջհամալսարանական

                         կենտրոնի պրոֆեսոր, Հնդկաստան (համաձայնությամբ)»

                         տողերով.

           

2) որոշման N 2 հավելվածում`

ա. 4-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«2) փորձաքննության անցկացման համար հաստատում է միջազգային գիտական կազմակերպությունների և գիտական բարձր վարկանիշ ունեցող առանձին մասնագետների անվանացանկը և ընտրված աշխատանքներն ուղարկում նրանց` փակ փորձաքննության.»,

բ. 6-րդ կետում «խորհրդի» բառը փոխարինել «հանձնաժողովի» բառով,

i

գ. 8-րդ կետը «ընդունվում են» բառից հետո լրացնել «փակ,» բառով,

i

դ. 9-րդ կետը «յուրաքանչյուր» բառից առաջ լրացնել «Մրցանակի» բառով,

i

ե. 12-րդ կետի 2-րդ ենթակետը «հանձնաժողովի» բառից հետո լրացնել «նախագահի» բառով,

զ. 15-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«1) ֆիզիկայի բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիրներին»,

i

է. 15-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 15.1-ին կետով.

«15.1. Չի թույլատրվում մրցանակի հայցողների ինքնաառաջադրում:»,

ը. 20-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«20. Մրցանակի հայցման համար աշխատանքների ընդունումը մերժվում է, եթե`

1) ներկայացվող փաստաթղթերում առկա են կեղծ տեղեկություններ.

2) ներկայացված աշխատանքն արդեն շահել է միջազգային այլ խոշոր մրցանակ (հինգ հարյուր հազար և ավելի ամերիկյան դոլարին համարժեք դրամական պարգևով) կամ միաժամանակ ներկայացվել նմանատիպ մրցանակի հայցման համար.

3) չեն պահպանվել մրցանակի հայցման համար աշխատանքները ներկայացնելու` սույն գլխում նախատեսված պայմանները:»,

թ. ուժը կորցրած ճանաչել 22-րդ կետը:

i

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 11-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
06.10.2011
N 1406-Ն
Որոշում