124.0838.210509
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«21» 05 2009 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 12409196
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ ՀՐԱՄԱՆ
15 ապրիլի 2009 թվականի N 838-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 4-Ի N 01/13 ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
Հաստատել Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության 1997 թվականի մարտի 4-ի «Ոչ ռեզիդենտների շահութահարկի հաշվարկման և վճարման կարգի մասին հրահանգը հաստատելու մասին» N 01/13 հրամանում կատարվող փոփոխությունները և լրացումները` համաձայն հավելվածի:
Հավելված
Համաձայնեցված է ՀՀ կառավարությանն առընթեր
ՀՀ ֆինանսների նախարարության հետ պետական եկամուտների կոմիտեի
27 ապրիլի 2009 թ. նախագահի
N 397-Ն հրաման 15 ապրիլի 2009 թ.
N 838-Ն հրամանի
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 4-Ի «ՈՉ ՌԵԶԻԴԵՆՏՆԵՐԻ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 01/13 ՀՐԱՄԱՆՈՒՄ ԿԱՏԱՐԵԼ ՀԵՏԵՎՅԱԼ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ
Հրամանով հաստատված հրահանգում`
i
1. Հրահանգի 4.1.1 կետի «դ» պարբերությունում, 4.4 կետի «բ» պարբերությունում, 4.8.1, 4.8.4 և 5.4 կետերում «սոցիալական ապահովագրություն» բառերը (իրենց հոլովումներով) փոխարինել «սոցիալական ապահովություն» բառերով (իրենց հոլովումներով):
2. Հրահանգի 4.1.1 կետում`
1) «ժա» պարբերությունը «ներկայացուցչական» բառից հետո լրացնել «և հովանավորչական» բառերով.
2) «ժբ» պարբերությունում «դաշտային բավարարման ծախսերը» բառերը փոխարինել «դաշտային պայմաններում ու տեղափոխման (տեղաշարժման) բնույթի աշխատանքների կատարման դեպքում` հատուցման գումարները» բառերով.
3) «իը» պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ «իթ» պարբերությունով և նոր նախադասությունով`
«իթ. ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակին կատարվող պարտադիր վճարները, որոնք կատարվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրված լիցենզիա (բացառությամբ` արտարժույթի առուվաճառքի սակարկությունների լիցենզիայի և վճարային գործարքների և վճարահաշվարկային փաստաթղթերի պրոցեսինգի ու քլիրինգի լիցենզիայի) ունեցող ոչ ռեզիդենտների կողմից:
Ամբողջ տարվա ընթացքում ԱԱՀ վճարող չհամարված` Հայաստանի Հանրապետությունում ստորաբաժանման միջոցով գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտների համար սույն կետում նշված ծախսերը, որոնց մասով հայաստանյան աղբյուրներից ստացված եկամուտներից նվազեցման համար սահմանված են առավելագույն չափեր, հաշվի են առնվում ամբողջությամբ (բացառությամբ` օրապահիկի և դաշտային պայմաններում ու տեղափոխման (տեղաշարժման) աշխատանքների կատարման դեպքերում հատուցման գումարների, որոնք հաշվի են առնվում սույն հրահանգի 4.1.1 կետի «ժբ» պարբերության համապատասխան):»:
3. Հրահանգի 4.1.2 կետը «ա» և «բ» պարբերությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«ա. հիմնական միջոցների վրա կատարված ընթացիկ ծախսերի չափով, իսկ վարձակալի մոտ` վարձակալված հիմնական միջոցի վրա կատարված ընթացիկ ծախսերի չափով.
բ. հիմնական միջոցի (այդ թվում` վարձակալված) վրա կատարված կապիտալ բնույթի ծախսերի չափով` ամբողջ տարվա ընթացքում օրենքով սահմանված կարգով ԱԱՀ վճարող չհամարված` Հայաստանի Հանրապետությունում ստորաբաժանման միջոցով գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտների համար.»:
i
4. Հրահանգի 4.2 կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «գ» և «դ» պարբերություններով`
«գ. 2008 թվականի հունվարի 1-ից օրենսդրական փոփոխությունների հետևանքով պարզեցված հարկից հարկման ընդհանուր կարգին անցած` Հայաստանի Հանրապետությունում մասնաճյուղի միջոցով ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտների համար, որոնց իրացումից հասույթը 2008 թվականի ընթացքում չի գերազանցել 50,0 մլն դրամը, 2008 թվականի ընթացքում ձեռք բերված ապրանքանյութական արժեքների, ինչպես նաև 2008 թվականի հունվարի 1-ի դրությամբ առկա ապրանքանյութական արժեքների մնացորդների մասով կատարված ծախսերի չափով (սույն հրահանգի 4.8 կետին համապատասխան), եթե այդ ծախսերի մասով առկա է որևէ հաշվարկային փաստաթուղթ կամ բանկային փոխանցումը կամ կանխիկ վճարումների կատարված լինելը հիմնավորող որևէ փաստաթուղթ (այդ թվում` միակողմանի գնման ակտ).
դ. Հայաստանի Հանրապետության տարածքում փաստաթղթերով չհիմնավորված այն ծախսերի չափով (այսինքն` երբ ձեռքբերման մասով առկա է միակողմանի գնման ակտ), որոնց համար հարկային մարմնին 5 աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունվարի 22-ի «Առանց երկկողմանի հաշվարկային փաստաթղթերի կամ հաշվարկային փաստաթղթերում նշված պայմաններից էականորեն տարբերվող պայմաններով կատարված գործարքների վերաբերյալ հարկային մարմիններ տեղեկություններ ներկայացնելու կարգը և ձևերը հաստատելու մասին» N 129-Ն որոշմամբ հաստատված կարգով և ձևով ներկայացվել են տեղեկություններ (այդ թվում` հաշվարկային փաստաթղթերում նշված պայմաններից էականորեն տարբերվող պայմաններով կատարված գործարքների մասով) և այդ տեղեկությունների հավաստիությունը հարկային մարմնի կողմից օրենքով սահմանված կարգով հիմնավորվել է` դրա վերաբերյալ հարկային մարմնից գրավոր տեղեկատվություն ստանալու հաշվետու ժամանակաշրջանում:»:
5. Հրահանգի 4.4 կետում`
i
1) «ա» պարբերությունը «ներկայացուցչական» բառից հետո լրացնել «և հովանավորչական» բառերով.
2) «ժ» պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություն`
«Սույն կետի «ա» և «ը» պարբերություններում նշված դրույթները, բացառությամբ` օրապահիկի և դաշտային պայմաններում ու տեղափոխման (տեղաշարժման) աշխատանքների կատարման դեպքերում հատուցման գումարների, չեն տարածվում ամբողջ տարվա ընթացքում օրենքով սահմանված կարգով ԱԱՀ վճարող չհամարված` Հայաստանի Հանրապետությունում ստորաբաժանման միջոցով գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտների վրա:»:
6. Հրահանգի 4.8.6 կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
i
«4.8.6. Սույն հրահանգի 4.8.4 և 4.8.5 կետերում նշված ծախսերի գծով նվազեցումները կատարվում են նաև հայաստանյան աղբյուրներից եկամուտների բացակայության դեպքում:»:
7. Հրահանգի 5.3 կետից հանել «և (կամ) պարզեցված հարկ» բառերը:
i
8. Հրահանգը 5.4 կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.5 կետով`
«5.5. 2008 թվականի հունվարի 1-ից օրենսդրական փոփոխությունների հետևանքով պարզեցված հարկից հարկման ընդհանուր կարգին անցած` Հայաստանի Հանրապետությունում մասնաճյուղի միջոցով ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտների 2008 թվականի վճարման ենթակա շահութահարկը, ինչպես նաև 2009 թվականի ամբողջ տարվա ընթացքում օրենքով սահմանված կարգով ԱԱՀ վճարող չհամարված` Հայաստանի Հանրապետությունում ստորաբաժանման միջոցով գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտների 2009 թվականի վճարման ենթակա շահութահարկը չի կարող պակաս լինել այդ տարիների համար հաշվարկված հայաստանյան աղբյուրներից ստացված եկամուտների 2 տոկոսից և ավելի` հայաստանյան աղբյուրներից ստացված եկամուտների 10 տոկոսից:
Սույն կետին համապատասխան վճարված գումարները համարվում են այդ տարիների համար շահութահարկի վերջնական գումարներ:»:
i
9. Հրահանգի 6.2 կետը առաջին նախադասությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով`
«Մինչև 2012 թվականի հունվարի 1-ը իրականացված ոռոգման ջրի մատակարարման գծով բնակչությանը, Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական համայնքներին, ջրօգտագործողների ընկերություններին, ջրօգտագործողների ընկերությունների միություններին, համատիրություններին, բազմաբնակարան շենքի սպասարկում (կառավարում) իրականացնող անձանց մատուցվող ծառայությունների (գործարքների), ինչպես նաև «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան պետական գնումների շրջանակներում ապրանքների մատակարարման և ծառայությունների մատուցման գծով շահութահարկի վճարման ժամկետը հետաձգվում է մինչև դրանց իրացման դիմաց վճարման հաշվետու ժամանակաշրջանը:»:
i
10. Հրահանգը 7.2.6 կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 7.2.7, 7.2.8 և 7.2.9 կետերով`
«7.2.7. Բացառությամբ բռնագրավման, նվիրատվության կամ այլ ձևով պետությանը օտարման դեպքերի, Հայաստանի Հանրապետությունում ստորաբաժանման միջոցով գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտների հարկվող շահույթը որոշելիս շենքերի, շինությունների (այդ թվում` անավարտ, կիսակառույց), բնակելի կամ այլ տարածքների օտարումից եկամուտը հաշվարկվում է գույքահարկով հարկման նպատակով` դրանց համար օրենքով սահմանված կարգով որոշվող արժեքից ոչ պակաս չափով: Այդ չափից պակաս հատուցման դեպքում տարբերությունը գործարքի կատարման օրը դիտվում է որպես նոր սեփականատիրոջը ներված պարտավորություն:
7.2.8. Հայաստանի Հանրապետությունում ստորաբաժանման միջոցով գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտների հարկվող շահույթը որոշելիս շենքերի, շինությունների (այդ թվում` անավարտ, կիսակառույց), բնակելի կամ այլ տարածքների վարձակալության կամ անհատույց օգտագործման հանձնելու գործարքների մասով (բացառությամբ` պետությանը վարձակալության կամ անհատույց օգտագործման հանձնման դեպքերի) եկամուտը որոշվում է գույքահարկով հարկման նպատակով դրանց համար օրենքով սահմանված կարգով որոշվող արժեքի, իսկ այդպիսի արժեքի բացակայության դեպքում` գույքահարկով հարկման օբյեկտի ընդհանուր մակերեսում վարձակալության կամ անհատույց օգտագործման հանձնված տարածքի բաժնեմասին համապատասխանող արժեքի 5 %-ից ոչ պակաս չափով` հաշվարկված տարեկան կտրվածքով: Այդ չափով պակաս հատուցման դեպքում տարբերությունը դիտվում է որպես վարձակալին (փոխառուին) ներված պարտավորություն:
7.2.9. Սույն հրահանգի 7.2.7 և 7.2.8 կետերի դրույթները չեն կիրառվում այն դեպքերում, երբ օտարողը, վարձատուն կամ փոխատուն «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի համաձայն չի հանդիսանում շահութահարկ վճարող (ռեզիդենտ կամ ոչ ռեզիդենտ) կամ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձ է:»:
i
11. Հրահանգի 9.2 կետը օրինակ 22-ի տեքստից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություններով`
«Սույն կետով նախատեսված զրո տոկոս դրույքաչափով շահաբաժինների հարկումը չի տարածվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 20-ի «Հարկման արտոնյալ ռեժիմներ ունեցող պետությունների կամ դրանց մասը կազմող տարածքների ցանկը սահմանելու մասին» N 1542-Ն որոշմամբ սահմանված ցանկում ընդգրկված` շահաբաժինների հարկման արտոնյալ ռեժիմներ ունեցող պետությունների կամ դրանց մասը կազմող տարածքների ռեզիդենտ հանդիսացող կազմակերպությունների շահաբաժինների վրա:
Ոչ ռեզիդենտի` Համահայկական բանկից ստացված շահաբաժինները հարկվում են զրո տոկոս դրույքաչափով` անկախ սույն կետի «ա»-»ե» պարբերություններով սահմանված պայմանների առկայությունից:»:
i
12. Հրահանգի 9.9 կետը «ժամկետներում» բառից հետո լրացնել «` հիմնվելով սույն հրահանգի 9.2 կետում նշված դրույքաչափերի հիման վրա» բառերով:
i
13. Հրահանգի 11.2 կետի վերջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Հաշվետու տարում ԱԱՀ վճարող համարվող ոչ ռեզիդենտի Հայաստանի Հանրապետության ստորաբաժանումը հաշվետու տարվան հաջորդող ապրիլի 15-ից ոչ ուշ հարկային տեսչության մարմին է ներկայացնում նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ձևերով հաշվապահական հաշվեկշիռ և ֆինանսական արդյունքների մասին հաշվետվություն:»:
14. Հրահանգի 11.6 կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
i
«11.6. Ոչ ռեզիդենտի դիմումի հիման վրա հարկային տեսչության մարմինը տալիս է համապատասխան տեղեկանք` Հայաստանի Հանրապետությունում ոչ ռեզիդենտի վճարած հարկերի մասին (տեղեկանքի ձևը հաստատված է ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի 2008 թվականի մարտի 21-ի «Հայաստանի Հանրապետությունում ոչ ռեզիդենտի վճարած հարկերի մասին տեղեկանքի ձևը և տրամադրման կարգը հաստատելու մասին» N 03-Ն հրամանով):»: