040.0445.250405
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«25» ապրիլի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
31 մարտի 2005 թվականի N 445-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 864 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 30-ի «Բնօգտագործման վճարի դրույքաչափերի մասին» N 864 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
ա) որոշման 2-րդ կետի «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«ա) պինդ օգտակար հանածոների (բացառությամբ աղի) մարված պաշարների համար վճարը հաշվարկվում է սույն ենթակետում նշված (1) և (2) բանաձևերով` բացառությամբ սույն կետի «դ» ենթակետով նախատեսված դեպքի`
ԲՎ = ՄՊ x (Գ x Դ /100) (1), երբ (Գ x Դ /100) > Դ
Ծ Ի Տ Ի Տ Հ
ԲՎ = ՄՊ x Դ (2), երբ (Գ x Դ /100) <=>=>
Ծ Հ Ի Տ Հ
հաշվետու ժամանակաշրջանում մարված պաշարների իրացում չի կատարվել,
իրացվել է ոչ թե օգտակար հանածոն, այլ դրա օգտագործման արդյունքում ստացված արտադրանքը կամ այն օգտագործվել է արդյունահանողի ներտնտեսական կարիքների համար,
բնօգտագործման վճարի օբյեկտ համարվող ծավալների չափաքանակների որոշման նպատակով «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով իրականացված ստուգումների արդյունքում արձանագրված բնօգտագործման փաստացի ծավալների և վճարողների կողմից հարկային և լիազոր մարմիններ ներկայացված` ստուգվող ժամանակահատվածում հաշվարկ-հաշվետվություններում արտացոլված ծավալների դրական տարբերության համար օրենքով սահմանված պատասխանատվության միջոցների հաշվարկման ժամանակ,
որտեղ`
ԲՎ-ն պինդ օգտակար հանածոյի մարված պաշարների համար վճարն է` հաշվետու
ժամանակաշրջանի համար,
ՄՊԾ-ն հաշվետու ժամանակաշրջանում պինդ օգտակար հանածոյի մարված
պաշարների ծավալն է,
ԳԻ-ն հաշվետու ժամանակաշրջանում պինդ օգտակար հանածոյի իրացման փաստացի
գինն է (առանց ավելացված արժեքի հարկի),
ԴՏ-ն պինդ օգտակար հանածոյի մարված պաշարների համար վճարի դրույքաչափն
է տոկոսով` համաձայն սույն որոշմամբ հաստատված բնօգտագործման
վճարի դրույքաչափերի «II. Պինդ օգտակար հանածոների մարված
պաշարների, ստորերկրյա քաղցրահամ ու հանքային ջրերի և աղի
արդյունահանված պաշարների համար վճարի դրույքաչափերը» բաժնի 3, 4,
5, 6, 7, 8 և 9-րդ կետերի,
ԴՀ-ն պինդ օգտակար հանածոյի մարված պաշարների համար վճարի դրույքաչափն
է դրամով` համաձայն սույն որոշմամբ հաստատված բնօգտագործման վճարի
դրույքաչափերի «IV. Պինդ օգտակար հանածոների մարված պաշարների
համար վճարի հաստատագրված դրույքաչափերը» բաժնի 1-ին, 2, 3, 4 և
5-րդ կետերի».
i
բ) որոշմամբ հաստատված բնօգտագործման վճարի դրույքաչափերը լրացնել հետևյալ բովանդակությամբ` նոր բաժնով.
«IV. Պինդ օգտակար հանածոների մարված պաշարների համար վճարի հաստատագրված դրույքաչափերը
Սույն բաժնով սահմանված հաստատագրված դրույքաչափերը կիրառվում են պինդ օգտակար հանածոների համար օրենքով սահմանված մարված պաշարների ամբողջ ծավալների նկատմամբ:
1. Վառելիքաէներգետիկ հումքի մարված պաշարների յուրաքանչյուր տոննայի համար`
._________________________________________________________________________.
| Օգտակար հանածոյի անվանումը | Դրույքաչափը |
| | (դրամ) |
|___________________________________________________________|_____________|
|Ածուխ | 400 |
|___________________________________________________________|_____________|
|Տորֆ | 200 |
|___________________________________________________________|_____________|
|Այրվող թերթաքար | 150 |
._________________________________________________________________________.
2. Երեսպատման քարերի, շինարարական քարերի, լցանյութի և բալաստային հումքի մարված պաշարների յուրաքանչյուր խորանարդ մետրի համար`
._________________________________________________________________________.
|Օգտակար հանածոյի անվանումը|Մարված պաշարից | Դրույքաչափը (դրամ) |
| |երեսապատման |______________________________|
| |քարի, շինաքարի |երեսապատ- |շինաքարը|լցանյութը |
| |ելքը, % *) |ման քարը | |և |
| | | | |բալաստային|
| | | | |հումքը |
|__________________________|_______________|__________|________|__________|
|Անդեզիտաբազալտ, անդեզիտ, |մինչև 30 | 250| 100| |
|բազալտ, հիալոբազալտ, |_______________|__________|________| |
|դոլերիտային բազալտ, |30-ից մինչև 40| 300| 130| |
|լիպարիտ և նմանատիպ այլ |_______________|__________|________| 30 |
|տարատեսակներ |40-ից մինչև 50| 350| 160| |
| |_______________|__________|________| |
| |50-ից ավելի | 400| 200| |
|__________________________|_______________|__________|________|__________|
|Գաբբրոներ, գրանիտներ, |մինչև 30 | 700| - | |
|տուֆաավազաքարեր, |_______________|__________|________| |
|մոնցոնիտներ, |30-ից մինչև 40| 1000| - | |
|գրանոդիորիտներ, |_______________|__________|________| 40 |
|գրանոսիենիտներ և նմանատիպ|40-ից մինչև 50| 1300| - | |
|այլ տարատեսակներ |_______________|__________|________| |
| |50-ից ավելի | 1500| - | |
|__________________________|_______________|__________|________|__________|
|Կոնգլոմերատներ, |մինչև 20 | 800| - | |
|կոնգլոբրեկչիաներ և |_______________|__________|________| |
|նմանատիպ այլ տարատեսակներ |20-ից մինչև 30| 1000| - | |
| |_______________|__________|________| - |
| |30-ից մինչև 40| 1200| - | |
| |_______________|__________|________| |
| |40-ից ավելի | 1400| - | |
|__________________________|_______________|__________|________|__________|
|Մարմարներ, մարմարացված |մինչև 20 | 600| - | |
|կրաքարեր, դիաբազային |_______________|__________|________| |
|պորֆիրիտներ, դիաբազներ, |20-ից մինչև 30| 800| - | |
|պորֆիրիտներ և նմանատիպ |_______________|__________|________| 300 |
|այլ տարատեսակներ |30-ից մինչև 40| 1000| - | |
| |_______________|__________|________| |
| |40-ից ավելի | 1200| - | |
|__________________________|_______________|__________|________|__________|
|Տուֆեր, կրաքար և նմանատիպ|մինչև 30 | 200| 70| |
|այլ տարատեսակներ |_______________|__________|________| |
| |30-ից մինչև 40| 250| 100| |
| |_______________|__________|________| 20 |
| |40-ից մինչև 50| 300| 130| |
| |_______________|__________|________| |
| |50-ից ավելի | 350| 150| |
|__________________________|_______________|__________|________|__________|
|Ֆելզիտային տուֆեր, |մինչև 30 | 450| 150| |
|տրավերտիններ, |_______________|__________|________| |
|տուֆաբրեկչիաներ, չհղկվող |30-ից մինչև 40| 500| 200| |
|տուֆաավազաքարեր և |_______________|__________|________| 20 |
|նմանատիպ այլ տարատեսակներ |40-ից մինչև 50| 550| 250| |
| |_______________|__________|________| |
| |50-ից ավելի | 600| 300| |
|__________________________|_______________|__________|________|__________|
|Հրաբխային խարամ և | | - | - | 30 |
|նմանատիպ այլ տարատեսակներ | | | | |
|__________________________|_______________|__________|________|__________|
|Պեմզաներ, պեռլիտներ և | | - | - | 35 |
|նմանատիպ այլ տարատեսակներ | | | | |
|__________________________|_______________|__________|________|__________|
|Ավազակոպճային, | | - | - | 35 |
|ավազակոպճագլաքարային | | | | |
|խառնուրդներ և նմանատիպ | | | | |
|այլ տարատեսակներ | | | | |
._________________________________________________________________________.
________________________
*) Սույն կետում ելքի ցուցանիշը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ
սահմանված կարգով հաստատված պաշարների համար սահմանված օգտակար ելքի
չափն է:
3. Շինանյութերի արտադրության հումքի մարված պաշարների յուրաքանչյուր խորանարդ մետրի համար`
._________________________________________________________________________.
| Օգտակար հանածոյի անվանումը | Դրույքաչափը |
| | (դրամ) |
|___________________________________________________________|_____________|
|Ցեմենտի հումք` կավեր, կրաքարեր, տրավերտիններ | 80 |
|___________________________________________________________|_____________|
|Կրաքար` կիր ստանալու համար | 25 |
|___________________________________________________________|_____________|
|Կավեր | 20 |
|___________________________________________________________|_____________|
|Գիպսատար կավեր | 200 |
|___________________________________________________________|_____________|
|Բնական հանքային ներկեր | 1000 |
._________________________________________________________________________.
4. Գունագեղ քարերի հումքի մարված պաշարների յուրաքանչյուր կիլոգրամի համար`
._________________________________________________________________________.
| Օգտակար հանածոյի անվանումը | Դրույքաչափը |
| | (դրամ) |
|___________________________________________________________|_____________|
|Վանակատ (օբսիդիան) | 5 |
|___________________________________________________________|_____________|
|Օնիքսանման մարմար | 30 |
|___________________________________________________________|_____________|
|Լիստվենիտ | 500 |
._________________________________________________________________________.
5. Մետաղագործական, քիմիական, թեթև և արդյունաբերության այլ ճյուղերի հումքի մարված պաշարների յուրաքանչյուր միավորի համար`
._________________________________________________________________________.
| Օգտակար հանածոյի անվանումը | Չափման | Դրույքաչափը |
| | միավորը | (դրամ) |
|_________________________________________________|_________|_____________|
|Անդեզիտ, անդեզիտաբազալտ (թթվակայուն) | տ | 20 |
|_________________________________________________|_________|_____________|
|Բարիտ | տ | 40 |
|_________________________________________________|_________|_____________|
|Բենտոնիտ | տ | 550 |
|_________________________________________________|_________|_____________|
|Դիատոմիտ | խոր. մ | 150 |
|_________________________________________________|_________|_____________|
|Դոլոմիտ | տ | 40 |
|_________________________________________________|_________|_____________|
|Դունիտ և պերիդոտիտ | տ | 100 |
|_________________________________________________|_________|_____________|
|Կվարցիտ (ապակու հումք, ֆլյուս) | տ | 350 |
|_________________________________________________|_________|_____________|
|Հրակայուն կավեր | տ | 50 |
|_________________________________________________|_________|_____________|
|Պեռլիտ | խոր. մ | 450 |
|_________________________________________________|_________|_____________|
|Ցեոլիտ | խոր. մ | 400 |
|_________________________________________________|_________|_____________|
|Հղկանյութեր | կգ | 5 |
._________________________________________________________________________.
«.
i
գ) որոշմամբ հաստատված բնօգտագործման վճարի դրույքաչափերի 2-րդ բաժնի վերնագրում «Օգտակար հանածոների արդյունահանված պաշարների» բառերը փոխարինել «Պինդ օգտակար հանածոների մարված պաշարների, ստորերկրյա քաղցրահամ ու հանքային ջրերի և աղի արդյունահանված պաշարների» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2005 թվականի հուլիսի 1-ից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2005 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 11-ԻՆ