(ուժը կորցրել է 01.01.2021 թվականից` 27.01.2021 թիվ 89-Ն որոշում)
i
040.1412.191103
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«19» նոյեմբերի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
25 սեպտեմբերի 2003 թվականի N 1412-Ն
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԵՌԱՎՈՐ, ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ, ԼԵՌՆԱՅԻՆ ԵՎ ԲԱՐՁՐ ԼԵՌՆԱՅԻՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԿԱԴՐԵՐ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 6-Ի N 184-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության հեռավոր, սահմանամերձ, լեռնային և բարձր լեռնային բնակավայրերի «Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպություններ մանկավարժական կադրեր գործուղելու կարգը` համաձայն N 1 հավելվածի:
2. Մանկավարժների գործուղումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը հատկացնել 6000.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Գործուղումներ և ծառայողական ուղևորություններ` հանրապետության ներսում» 2650 հոդվածով):
i
3. «Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետին համապատասխան` «Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում, իսկ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի փետրվարի 6-ի «Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 184-Ն որոշման N 5 հավելվածում` փոփոխություններ` համաձայն N 2 հավելվածի:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2003 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 10-ԻՆ
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2003 թվականի սեպտեմբերի 25-ի
N 1412-Ն որոշման
ԿԱՐԳ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԵՌԱՎՈՐ, ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ, ԼԵՌՆԱՅԻՆ ԵՎ ԲԱՐՁՐ ԼԵՌՆԱՅԻՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԿԱԴՐԵՐ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ
1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության հեռավոր, սահմանամերձ, լեռնային և բարձր լեռնային բնակավայրերի «Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպություններ (այսուհետ` հաստատություն) մանկավարժական կադրերի աշխատանքի գործուղման գործընթացը:
2. Հայաստանի Հանրապետության մարզպետարանները հաստատությունների տնօրեններից ստանում ու Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն են ներկայացնում նշված բնակավայրերի հաստատություններում մանկավարժական կադրերի պահանջարկի մասին հայտերը (առնվազն 0,5 դրույք` ըստ առարկաների)` տարվա ընթացքում:
3. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունն ամփոփում է հայտերը և կազմակերպում մանկավարժական կադրերի գործուղումը:
4. Գործուղվել կարող են բարձրագույն կրթություն ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, ինչպես նաև բարձրագույն մանկավարժական ուսումնական հաստատությունների նախավերջին և ավարտական կուրսերի բարձր առաջադիմություն ունեցող ուսանողները` ուսման անհատական ժամանակացույցի տեղափոխվելուց հետո:
5. Մանկավարժ ընտրելիս նախապատվությունը տրվում է`
ա) մանկավարժի որակավորում ունեցող մասնագետին,
բ) տվյալ մարզի բնակչին,
գ) հավասար պայմանների դեպքում` մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող այլ փաստաթղթեր ունեցողին:
6. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը մանկավարժների ընտրության արդյունքների մասին ծանուցում է հավակնորդներին և ընտրված մանկավարժներին առաջարկում 15 օրվա ընթացքում ներկայանալ համապատասխան բնակավայրի հաստատություն` գործուղման ուղեգրի հիման վրա աշխատանքային պայմանագիր կնքելու համար:
7. Հաստատության տնօրենը գործուղված մանկավարժի հետ կնքում է աշխատանքային պայմանագիր` 3 հավասարազոր օրինակից, նվազագույնը 2 ուսումնական տարվա ժամկետով, և եռօրյա ժամկետում դրա մասին տեղեկացնում է մարզպետին:
8. Սույն կարգին համապատասխան գործուղված մանկավարժներին Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված միջոցների հաշվին տվյալ ուսումնական հաստատությունը լրացուցիչ վճարում է`
ա) գույքի տեղափոխման գումար` 15000 դրամ,
բ) ճանապարհածախսի փոխհատուցում` տարեկան մինչև 4 անգամ,
գ) բնակարանի վարձ` ամսական 10000 դրամ,
դ) կեցության այլ ծախսեր` ամսական 5000 դրամ:
9. Հաստատության տնօրենը գործուղված մանկավարժի և հաստատության տնօրենի միջև կնքված աշխատանքային պայմանագրի մեկ հավասարազոր օրինակը, իսկ աշխատանքային պայմանագրի լուծման դեպքում` նաև հրամանի պատճենը 15-օրյա ժամկետում ուղարկում է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն:
10. (10-րդ կետն ուժը կորցրել է 18.12.03 թիվ 1938-Ն որոշում)
i
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2003 թվականի սեպտեմբերի 25-ի
N 1412-Ն որոշման
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 6-Ի N 184-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
(հազ. դրամ)
._________________________________________________________________________.
|Բյուջետային |Բյուջետային ծախսերի |Վերաբաշխում «Հայաստանի |
|ծախսերի |գործառական դասակարգման |Հանրապետության 2003 թվականի |
|գործառական |խմբերի և ենթախմբերի, |պետական բյուջեի մասին» Հայաստանի|
|դասակարգման |տնտեսագիտական դասակարգման |Հանրապետության օրենքի N 1 |
| |հոդվածների, ֆինանսավորվող |հավելվածում և փոփոխություններ |
| |ծրագրերի և դրանք |Հայաստանի Հանրապետության |
| |իրականացնող մարմինների |կառավարության 2003 թվականի |
| |անվանումները |փետրվարի 6-ի N 184-Ն որոշման |
| | |N 5 հավելվածում (փակագծերում |
| | |նշված են հատկացումներից |
| | |պակասեցվող, իսկ դրական նշանով` |
| | |ավելացվող գումարները) |
|_____________| |________________________________|
|խումբը|ենթա- | |ինն ամիս |տարի |
| |խումբը| | | |
|______|______|__________________________|________________|_______________|
|04 |06 |01. Արհեստագործական | | |
| | |ուսուցման գծով պետական | | |
| | |պատվեր |(3000.0) |(6000.0) |
| | |ՀՀ կրթության և գիտության | | |
| | |նախարարություն |(3000.0) |(6000.0) |
| | |Այլ ծառայությունների | | |
| | |ձեռքբերման ծախսեր |(3000.0) |(6000.0) |
|______|______|__________________________|________________|_______________|
|14 |06 |02. ՀՀ կառավարության | | |
| | |պահուստային ֆոնդ` | | |
| | |չկանխատեսված ծախսերի | | |
| | |համար |3000.0 |6000.0 |
|______|______|__________________________|________________|_______________|
| | |ՀՀ կառավարություն |3000.0 |6000.0 |
._________________________________________________________________________.