06.06.2024 -
(ուժը կորցնելու է 06.06.2024 թվականից` 30.11.23 թիվ 2106-Ն որոշում)
i
040.0775.160709
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
2 հուլիսի 2009 թվականի N 775-Ն
i
ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՉՊԱՀԱՆՋՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԵՎ «ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 43-ՐԴ ՀՈԴՎԱԾՈՎ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԱՂՅՈՒՍԱԿԻ 17-ՐԴ ԲԱԺՆԻ 3-ՐԴ ԿԵՏՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԱՅԼ ԴԵՊՔԵՐԻ) ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ և 17-րդ հոդվածի 2-րդ մասերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
i
1) քաղաքաշինության բնագավառում շինարարության որակի տեխնիկական հսկողության գործունեության լիցենզավորման կարգը` համաձայն N 1 հավելվածի.
2) քաղաքաշինության բնագավառում շինարարության որակի տեխնիկական հսկողության գործունեության լիցենզիայի ձևը` համաձայն N 2 հավելվածի.
3) քաղաքաշինության բնագավառում շինարարության որակի տեխնիկական հսկողության (բացառությամբ շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքների և «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածով հաստատված աղյուսակի 17-րդ բաժնի 3-րդ կետով նախատեսված այլ դեպքերի) գործունեության լիցենզիայի ներդիրի ձևը` համաձայն N 3 հավելվածի:
(1-ին կետը փոփ. 06.10.11 թիվ 1439-Ն, 28.04.16 թիվ 432-Ն որոշումներ)
2. (2-րդ կետն ուժը կորցրել է 21.01.10 թիվ 37-Ն որոշում)
i
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2009 թվականի հուլիսի 21-ից:
(վերնագիրը փոփ. 07.04.11 թիվ 468-Ն, 28.04.16 թիվ 432-Ն որոշումներ)
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 16-ԻՆ
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2009 թվականի հուլիսի 2-ի
N 775-Ն որոշման
ԿԱՐԳ
i
ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՉՊԱՀԱՆՋՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԵՎ «ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 43-ՐԴ ՀՈԴՎԱԾՈՎ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԱՂՅՈՒՍԱԿԻ 17-ՐԴ ԲԱԺՆԻ 3-ՐԴ ԿԵՏՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԱՅԼ ԴԵՊՔԵՐԻ) ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
i
1. Սույն կարգով կանոնակարգվում են Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության բնագավառում շինարարության որակի տեխնիկական հսկողության (բացառությամբ շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքների և «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածով հաստատված աղյուսակի 17-րդ բաժնի 3-րդ կետով նախատեսված այլ դեպքերի) գործունեության լիցենզիա (այսուհետ` լիցենզիա) և լիցենզիային կից համապատասխան ներդիր ստանալու համար իրավաբանական ու ֆիզիկական անձանց, ինչպես նաև անհատ ձեռնարկատերերին (այսուհետ` հայտատու) ներկայացվող պահանջներն ու պայմանները:
(1-ին կետը փոփ. 28.04.16 թիվ 432-Ն որոշում)
i
2. Սույն կարգի 1-ին կետում նշված անձինք շինարարության որակի տեխնիկական հսկողության (բացառությամբ շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքների և «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածով հաստատված աղյուսակի 17-րդ բաժնի 3-րդ կետով նախատեսված այլ դեպքերի) գործունեության իրականացման լիցենզիա ստանալու նպատակով կարող են դիմել ինչպես սույն կարգի 6-րդ կետում նշված բոլոր ոլորտների, այնպես էլ` դրանցից մի քանիսի կամ յուրաքանչյուրի համար: Լիցենզիան տրամադրելիս` լիցենզիայի ներդիրում կատարվում է նշում հայցվող ոլորտի վերաբերյալ:
(2-րդ կետը փոփ. 06.10.11 թիվ 1439-Ն, 28.04.16 թիվ 432-Ն որոշումներ)
3. Շինարարության որակի տեխնիկական հսկողության (բացառությամբ շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքների և «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածով հաստատված աղյուսակի 17-րդ բաժնի 3-րդ կետով նախատեսված այլ դեպքերի) գործունեության լիցենզավորման և լիցենզիային կից` սույն կարգի 6-րդ կետով սահմանված համապատասխան ոլորտի (ոլորտների) ներդիրի (ներդիրների) տրամադրման հարաբերությունները կանոնակարգվում են «Լիցենզավորման մասին», «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով, սույն կարգով և այլ իրավական ակտերով:
(3-րդ կետը փոփ. 28.04.16 թիվ 432-Ն որոշում)
i
4. Շինարարության որակի տեխնիկական հսկողության գործունեության լիցենզիան և լիցենզիային կից ներդիրը (ներդիրները) տրամադրում է Հայաստանի Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեն (այսուհետ` լիցենզավորող մարմին):
(4-րդ կետը փոփ. 28.04.16 թիվ 432-Ն, 27.07.17 թիվ 918-Ն որոշումներ)
i
5. Անձը սույն կարգի 6-րդ կետով սահմանված ցանկացած ոլորտում կարող է զբաղվել շինարարության որակի տեխնիկական հսկողության գործունեությամբ, եթե նա ստացել է շինարարության որակի տեխնիկական հսկողության (բացառությամբ շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքների և «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածով հաստատված աղյուսակի 17-րդ բաժնի 3-րդ կետով նախատեսված այլ դեպքերի) գործունեության իրականացման լիցենզիա և լիցենզիային կից համապատասխան ոլորտի աշխատանքներ իրականացնող պատասխանատու անձի (անձանց) լիցենզիայի ներդիր (ներդիրներ):
(5-րդ կետը փոփ. 28.04.16 թիվ 432-Ն որոշում)
6. Լիցենզիայի ներդիրները տրամադրվում են ըստ հետևյալ ոլորտների`
1) բնակելի, հասարակական և արտադրական.
2) տրանսպորտային.
3) հիդրոտեխնիկական.
4) էներգետիկ.
5) կապի:
i
7. Մասնագետի մասնագիտական որակավորում ունենալու փաստը հաստատվում է սույն կարգի 6-րդ կետով սահմանված որևէ մասնագիտության գծով բարձրագույն կրթությամբ և բակալավրի աստիճան ունեցող մասնագետի` հինգ տարվա, իսկ դիպլոմավորված կամ մագիստրոսի աստիճան ունեցող մասնագետի` երեք տարվա համապատասխան ոլորտի մասնագիտական անընդմեջ աշխատանքային ստաժով:
(7-րդ կետը փոփ. 27.07.17 թիվ 918-Ն որոշում)
8. Շինարարության որակի տեխնիկական հսկողության գործունեության իրականացման լիցենզիա ստացած անձինք կարող են գործունեություն իրականացնել սույն կարգի 6-րդ կետով սահմանված ոլորտներից որևէ մեկում կամ ոլորտներում, եթե լիցենզավորող մարմնի կողմից ստացել են համապատասխան ոլորտի (ոլորտների) աշխատանքներ իրականացնող պատասխանատու անձանց լիցենզիայի ներդիր (ներդիրներ):
i
9. Շինարարություն իրականացնող կազմակերպությունները կամ անձինք չեն կարող կատարել իրենց կողմից իրականացվող շինարարական աշխատանքների նկատմամբ շինարարության որակի տեխնիկական հսկողության աշխատանքներ կամ` ներգրավվել դրանցում (բացառությամբ սույն կարգի 9.1-ին կետով սահմանված դեպքերի):
(9-րդ կետը փոփ. 07.06.12 թիվ 736-Ն որոշում)
i
9.1. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ II ռիսկայնության աստիճանի (կատեգորիայի) դասակարգում ունեցող օբյեկտների շինարարության որակի տեխնիկական հսկողությունը կառուցապատողի և շինարարություն իրականացնողի փոխադարձ համաձայնությամբ կարող է փոխարինվել շինարարական աշխատանքների պատասխանատու կապալառուի երաշխավորության պայմանագրով` Հայաստանի Հանրապետության օրենսդրության, հաստատված նախագծի և նորմատիվատեխնիկական փաստաթղթերի պահանջներին շինարարական աշխատանքների համապատասխանության վերաբերյալ:
(9.1-ին կետը լրաց. 07.06.12 թիվ 736-Ն որոշում)
i
9.2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 2-ի «Քաղաքաշինության բնագավառում շինարարության իրականացման (բացառությամբ շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքների և «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածով հաստատված աղյուսակի 17-րդ բաժնի 3-րդ կետով նախատեսված այլ դեպքերի) գործունեության լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 777-Ն որոշմամբ հաստատված կարգի 6-րդ կետով սահմանված շինարարական աշխատանքների պատասխանատու կապալառուի` շինարարության իրականացման գործունեության լիցենզիան և լիցենզիային կից համապատասխան ոլորտի ներդիրի առկայությունը բավարար հիմք են սույն կարգի 9.1-ին կետով սահմանված դեպքերում երաշխավորության պայմանագիր կնքելու համար:
(9.2-րդ կետը լրաց. 07.06.12 թիվ 736-Ն, 28.04.16 թիվ 432-Ն որոշումներ)
II. ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ
i
10. Հայտատուն լիցենզիա ստանալու համար լիցենզավորող մարմին է ներկայացնում հետևյալ անհրաժեշտ փաստաթղթերը`
1) իրավաբանական անձ հանդիսացող հայտատուները`
ա. լիցենզիա ստանալու մասին հայտ` համաձայն N 1 ձևի, նշելով իրավաբանական անձի անվանումն ու կազմակերպաիրավական ձևը, պետական գրանցման համարը, գտնվելու և գործունեության իրականացման վայրերը, հեռախոսահամարները, լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը, որը հայտատուն մտադիր է իրականացնել,
բ. տվյալներ կազմակերպությունում ներգրավված` սույն կարգի 6-րդ կետով սահմանված որևէ ոլորտում կամ ոլորտներում գործունեություն իրականացնելու համար առնվազն մեկ մասնագետի (բացառությամբ էներգետիկ ոլորտի) մասին` համաձայն N 3 ձևի (այդ թվում` նրա մասնագիտական որակավորումը հավաստող փաստաթղթերի պատճենները` դիպլոմ, վկայական, վերապատրաստման վկայական, կոչումը հավաստող փաստաթղթեր), ինչպես նաև որակավորված մասնագետի անձնագրի պատճենը, էներգետիկ ոլորտի դեպքում` տվյալներ առնվազն երկու տարբեր մասնագետի մասին,
գ. մասնագետի (մասնագետների) կողմից նախկինում կատարված աշխատանքների ցանկը` համաձայն N 4 ձևի,
դ. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան պետական տուրքի վճարման անդորրագիրը.
2) անհատ ձեռնարկատեր հանդիսացող հայտատուները`
ա. լիցենզիա ստանալու մասին հայտ` համաձայն N 2 ձևի, նշելով անունը, հայրանունը, ազգանունը, անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման համարը, բնակության և գործունեության իրականացման վայրերը, լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը, որը հայտատուն մտադիր է իրականացնել,
բ. անձնագրի պատճենը,
գ. տվյալներ անհատ ձեռնարկատիրոջ կամ նրա կողմից իրականացվող գործունեության մեջ ներգրավված` սույն կարգի 6-րդ կետով սահմանված որևէ ոլորտում կամ ոլորտներում գործունեություն իրականացնելու համար առնվազն մեկ մասնագետի (բացառությամբ էներգետիկ ոլորտի) մասին` համաձայն N 3 ձևի (այդ թվում` նրա մասնագիտական որակավորումը հավաստող փաստաթղթերի պատճենները` դիպլոմ, վկայական, վերապատրաստման վկայական, կոչումը հավաստող փաստաթղթեր), ինչպես նաև որակավորված մասնագետի անձնագրի պատճենը, էներգետիկ ոլորտի դեպքում` տվյալներ առնվազն երկու տարբեր մասնագետի մասին,
դ. մասնագետի (մասնագետների) կողմից նախկինում կատարված աշխատանքների ցանկը` համաձայն N 4 ձևի,
ե. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան պետական տուրքի վճարման անդորրագիրը:
(10-րդ կետը փոփ. 06.10.11 թիվ 1439-Ն, 27.07.17 թիվ 918-Ն որոշումներ)
11. Լիցենզիաներն ստանալու համար օրենքով և սույն կարգով նախատեսված անհրաժեշտ փաստաթղթերը, հայտատուի հայեցողությամբ, կարող են ներկայացվել նաև էլեկտրոնային համակարգի միջոցով` Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 24-ի N 1283-Ն որոշմամբ սահմանված կարգով:
III. ԼԻՑԵՆԶԻԱ ՏԱԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
12. Լիցենզավորող մարմինը լիցենզիա տալու, լիցենզիայի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու մասին եզրակացություններ տալու նպատակով ստեղծում է լիցենզավորող հանձնաժողով, որի կանոնադրությունը և անհատական կազմը հաստատում է լիցենզավորող մարմինը:
13. Լիցենզավորող հանձնաժողովը լիցենզիա տալու մասին հայտը քննարկում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
14. Լիցենզիա ստանալու մասին հայտը մերժվում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հիմքերի առկայության դեպքում և օրենքով սահմանված կարգով:
i
15. Լիցենզիա ստանալու մասին հայտը լիցենզավորող մարմնի կողմից բավարարվելու դեպքում` լիցենզավորող մարմինը հայտատուին տրամադրում է շինարարության որակի տեխնիկական հսկողության (բացառությամբ շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքների և «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածով հաստատված աղյուսակի 17-րդ բաժնի 3-րդ կետով նախատեսված այլ դեպքերի) գործունեության իրականացման լիցենզիա և լիցենզիայի ներդիր (ներդիրներ)` լիցենզիայի հայտին կից ներկայացված` սույն կարգի 6-րդ կետով սահմանված ոլորտի (ոլորտների) աշխատանքը (աշխատանքները) իրականացնող պատասխանատու անձանց մասով: Լիցենզավորված անձն իրավունք ունի գործունեություն իրականացնելու միայն լիցենզիային կից տրամադրված ներդիրում (ներդիրներում) նշված ոլորտում (ոլորտներում):
(15-րդ կետը փոփ. 28.04.16 թիվ 432-Ն որոշում)
16. Լիցենզիան վերաձևակերպվում է, և լիցենզիայի գործողությունը կասեցվում կամ դադարեցվում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հիմքերով և կարգով:
IV. ԼԻՑԵՆԶԻԱՅԻՆ ԿԻՑ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՆԵՐԴԻՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ԿԱՄ ՆՈՐ ՆԵՐԴԻՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
17. Որակավորված մասնագետների փոփոխության դեպքում` լիցենզավորված անձը մինչև այդ փոփոխությունների կատարումը լիցենզավորող մարմին է ներկայացնում լիցենզիային կից տրամադրված ներդիրի փոփոխության մասին հայտ` համաձայն N 5 ձևի: Հայտին կից ներկայացվում են սույն կարգի 10-րդ կետի 1-ին ենթակետի «բ» և «գ» կամ 2-րդ ենթակետի «գ» և «դ» պարբերություններով սահմանված փաստաթղթերը:
i
18. Շինարարության որակի տեխնիկական հսկողության (բացառությամբ շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքների և «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածով հաստատված աղյուսակի 17-րդ բաժնի 3-րդ կետով նախատեսված այլ դեպքերի) գործունեության իրականացման լիցենզիա ստացած անձինք լիցենզիային կից` նախկինում ստացած ներդիրով (ներդիրներով), տվյալ բնագավառում գործունեությունից բացի, սույն կարգի 6-րդ կետով սահմանված այլ ոլորտում (ոլորտներում) գործունեություն իրականացնելու իրավունք ստանալու համար լիցենզավորող մարմին են ներկայացնում համապատասխան ոլորտի (ոլորտների) աշխատանքը (աշխատանքները) իրականացնող պատասխանատու անձանց լիցենզիայի ներդիր (ներդիրներ) ստանալու մասին հայտ` համաձայն N 6 ձևի: Հայտին կից ներկայացվում են սույն կարգի 10-րդ կետի 1-ին ենթակետի «բ» և «գ» կամ 2-րդ ենթակետի «գ» և «դ» պարբերություններով սահմանված փաստաթղթերը:
(18-րդ կետը փոփ. 28.04.16 թիվ 432-Ն որոշում)
19. Լիցենզավորող մարմինը սույն կարգի 17-րդ կամ 18-րդ կետի համաձայն ստացած հայտը և կից փաստաթղթերն ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում հայտատուին է տրամադրում սույն կարգի 6-րդ կետով սահմանված աշխատանքն իրականացնող պատասխանատու անձանց լիցենզիայի ներդիր (ներդիրներ), եթե ներկայացված հայտը և կից փաստաթղթերը համապատասխանում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պայմաններին ու պահանջներին:
20. Սույն կարգի 17-րդ և 18-րդ կետերի համաձայն ներկայացված հայտերը մերժվում են, եթե հայտին կից ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և սույն կարգով սահմանված պայմաններին ու պահանջներին:
21. Սույն կարգով սահմանված ներդիրի տրամադրման կամ ներդիրի ստացման մասին հայտը մերժվում է լիցենզավորող մարմնի որոշմամբ:
V. ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ
22. Լիցենզավորված անձը պարտավոր է լիցենզավորող մարմին ներկայացնել շինարարության որակի տեխնիկական հսկողության գործունեության մասին եռամսյակային հաշվետվություններ` յուրաքանչյուր եռամսյակի ավարտից հետո քսան օրվա ընթացքում:
23. Հաշվետվությունը պետք է ներառի հաշվետու ժամանակահատվածում լիցենզավորված անձի կողմից իրականացված շինարարության որակի տեխնիկական հսկողության գործունեության մասին տեղեկատվություն, մասնավորապես, շինարարություն իրականացնող կազմակերպության, նրա լիցենզիայի համարի, շինարարություն իրականացնելու վայրի, շինարարության, կառույցի տեսակի, շինարարության իրականացման թույլտվության համարի, շինարարության սկզբի (ամիսը, տարեթիվը), կատարված աշխատանքների ընթացքի և շինարարության ավարտի մասին տեղեկություններ:
24. Լիցենզավորված անձը հաշվետվության մեջ կարող է ներառել նաև տեղեկատվություն և տվյալներ, որոնք անհրաժեշտ են ներկայացվող հաշվետվության համար:
25. Հաշվետվության ձևը և լրացման կարգը հաստատում է լիցենզավորող մարմինը:
(կարգը խմբ. 07.04.11 թիվ 468-Ն որոշում)
Ձև N 1
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ
___________________________________________________________
(հայտատուի անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, պետական
գրանցման համարը)
___________________________________________________________
(գտնվելու վայրը, հեռախոսահամարը, ֆաքսը)
ՀԱՅՏ
Խնդրում եմ տրամադրել շինարարության որակի տեխնիկական հսկողության լիցենզիա` ստորև ներկայացվող ոլորտում (ոլորտներում) գործունեություն իրականացնելու համար`
______________________________________________________________________
(ոլորտը (ոլորտները), որի (որոնց) համար տրամադրվելու է (են) աշխատանքներ
i
իրականացնող պատասխանատու անձանց լիցենզիայի ներդիր (ներդիրներ)
_________________________________________________________________
_________________________________________________________________
_________________________________________________________________
_________________________________________________________________
Հայտին կցվում են`
1) տվյալներ կազմակերպությունում ներգրավված մասնագետի (մասնագետների) և նրա (նրանց) որակավորման մասին (N 3 ձև).
2) մասնագիտական որակավորումը հավաստող փաստաթղթերի պատճենները (դիպլոմ, վկայական, վերապատրաստման վկայական, կոչումը հավաստող փաստաթղթեր), ինչպես նաև որակավորված մասնագետի անձնագրի պատճենը.
3) մասնագետի (մասնագետների) կողմից նախկինում կատարված աշխատանքների ցանկը (N 4 ձև).
4) պետական տուրքի վճարման անդորրագիրը:
ԴԻՄՈՂ __________________ __________________ _______________________
(պաշտոնը) (ստորագրությունը) (անունը, ազգանունը)
____ _________ 20 թ.
(1-ին ձևը փոփ. 06.10.11 թիվ 1439-Ն, 27.07.17 թիվ 918-Ն, 27.07.17 թիվ 918-Ն որոշումներ)
Ձև N 2
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ
__________________________________________________________
(անհատ ձեռնարկատիրոջ անունը, հայրանունը, ազգանունը)
__________________________________________________________
(անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման համարը)
_________________________________________________________________
(բնակության և գործունեության իրականացման վայրերը,
հեռախոսահամարները)
ՀԱՅՏ
Խնդրում եմ տրամադրել շինարարության որակի տեխնիկական հսկողության (բացառությամբ շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքների և «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածով հաստատված աղյուսակի 17-րդ բաժնի 3-րդ կետով նախատեսված այլ դեպքերի) գործունեության իրականացման լիցենզիա` ստորև ներկայացվող ոլորտում (ոլորտներում) գործունեություն իրականացնելու համար`
__________________________________________________________________
(ոլորտը (ոլորտները), որի (որոնց) համար տրամադրվելու է (են)
i
աշխատանքներ իրականացնող պատասխանատու անձանց լիցենզիայի ներդիր
(ներդիրներ)
____________________________________________________________
____________________________________________________________
Հայտին կցվում են`
1) անձնագրի պատճենը.
2) տվյալներ անհատ ձեռնարկատիրոջ կամ նրա կողմից իրականացվող գործունեության մեջ ներգրավված մասնագետի (մասնագետների) և նրա (նրանց) որակավորման մասին (N 3 ձև).
3) անձի մասնագիտական որակավորումը հավաստող փաստաթղթերի պատճենները (դիպլոմ, վկայական, վերապատրաստման վկայական, կոչումը հավաստող փաստաթղթեր), ինչպես նաև որակավորված մասնագետի անձնագրի պատճենը.
4) մասնագետի (մասնագետների) կողմից նախկինում կատարված աշխատանքների ցանկը (N 4 ձև).
5) պետական տուրքի վճարման անդորրագիրը:
ԴԻՄՈՂ __________________ __________________ _______________________
(պաշտոնը) (ստորագրությունը) (անունը, ազգանունը)
____ _________ 20 թ.
(2-րդ ձևը փոփ. 06.10.11 թիվ 1439-Ն, 28.04.16 թիվ 432-Ն, 27.07.17 թիվ 918-Ն որոշումներ)
Ձև N 3
ՏՎՅԱԼՆԵՐ
__________________________________________________________________
(կազմակերպության անվանումը)
____________________________________________________________________
(անհատ ձեռնարկատիրոջ անունը, հայրանունը, ազգանունը)
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ԵՎ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ
.________________________________________________________.
|NN |Աշխատողի պաշտոնը, |Կրթությունը|Մասնագի- |Ոլորտը |
|ը/կ|անունը, ազգանունը,| |տությունը|(ոլորտները)|
| |հայրանունը | | | |
|___|__________________|___________|_________|___________|
| 1 | 2 | 3 | 4 | 5 |
|___|__________________|___________|_________|___________|
| | | | | |
.________________________________________________________.
_____________________________________________________________________
(կազմակերպության տնօրենի կամ անհատ ձեռնարկատիրոջ ստորագրությունը,
անունը, ազգանունը)
_____ _______________ 20 թ.
Ձև N 4
__________________________________________________________________
(կազմակերպության անվանումը (անհատ ձեռնարկատիրոջ անունը,
ազգանունը)
__________________________________________________________________
(լիցենզավորվող սուբյեկտի անվանումը (անունը, ազգանունը)
ՑԱՆԿ
ՆԱԽԿԻՆՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ
.______________________________________________________.
|NN | Աշխատանքի |Կատարման|Վավերացումը |
|ը/կ|(ծառայության) անվանումը|ժամկետը |(պայմանագրի, ակտի|
| | | |համարները) |
|___|_______________________|________|_________________|
| 1 | 2 | 3 | 4 |
|___|_______________________|________|_________________|
| | | | |
.______________________________________________________.
__________________________________________________________________
(կազմակերպության տնօրենի կամ անհատ ձեռնարկատիրոջ ստորագրությունը,
անունը, ազգանունը)
_____ _____________ 20 թ.
Ձև N 5
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ
__________________________________________________________
(անհատ ձեռնարկատիրոջ անունը, հայրանունը, ազգանունը,
կազմակերպության անվանումը, պետական գրանցման համարը)
__________________________________________________________
(բնակության և գործունեության իրականացման վայրերը,
հեռախոսահամարները)
ՀԱՅՏ
ԼԻՑԵՆԶԻԱՅԻՆ ԿԻՑ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՆԵՐԴԻՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Խնդրում եմ փոփոխել շինարարության որակի տեխնիկական հսկողության (բացառությամբ շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքների և «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածով հաստատված աղյուսակի 17-րդ բաժնի 3-րդ կետով նախատեսված այլ դեպքերի) գործունեության իրականացման լիցենզիային կից տրամադրված N ___ ներդիրը:
Հայտին կցվում են`
1) տվյալներ կազմակերպությունում (անհատ ձեռնարկատիրոջ մոտ) ներգրավված և ներգրավվող մասնագետի (մասնագետների) մասին (N 3 ձև).
2) անձի մասնագիտական որակավորումը հավաստող փաստաթղթերի պատճենները (դիպլոմ, վկայական, վերապատրաստման վկայական, կոչումը հավաստող փաստաթղթեր), ինչպես նաև որակավորված մասնագետի անձնագրի պատճենը.
i
3) մասնագետի (մասնագետների) կողմից նախկինում կատարված աշխատանքների ցանկը (N 4 ձև):
ԴԻՄՈՂ __________________ _______________________
(ստորագրությունը) (անունը, ազգանունը)
____ _________ 20 թ.
(5-րդ ձևը փոփ. 06.10.11 թիվ 1439-Ն, 28.04.16 թիվ 432-Ն, 27.07.17 թիվ 918-Ն որոշումներ)
Ձև N 6
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ
__________________________________________________________
(անհատ ձեռնարկատիրոջ անունը, հայրանունը, ազգանունը,
կազմակերպության անվանումը)
__________________________________________________________
(բնակության և գործունեության իրականացման վայրերը,
հեռախոսահամարները)
ՀԱՅՏ
ԼԻՑԵՆԶԻԱՅԻՆ ԿԻՑ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՆՈՐ ՆԵՐԴԻՐԻ ՍՏԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Խնդրում եմ տրամադրել շինարարության որակի տեխնիկական հսկողության (բացառությամբ շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքների և «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածով հաստատված աղյուսակի 17-րդ բաժնի 3-րդ կետով նախատեսված այլ դեպքերի) գործունեության իրականացման լիցենզիայի նոր ներդիր` ստորև ներկայացվող ոլորտում (ոլորտներում) գործունեություն իրականացնելու համար`
____________________________________________________________
(ոլորտը (ոլորտները), որի (որոնց) համար տրամադրվելու է (են)
աշխատանքներ իրականացնող պատասխանատու անձանց լիցենզիայի ներդիր
(ներդիրներ)
____________________________________________________________
____________________________________________________________
i
Հայտին կցվում են`
1) տվյալներ կազմակերպությունում (անհատ ձեռնարկատիրոջ մոտ) ներգրավված մասնագետի (մասնագետների) և նրա (նրանց) որակավորման մասին (N 3 ձև).
2) անձի մասնագիտական որակավորումը հավաստող փաստաթղթերի պատճենները (դիպլոմ, վկայական, վերապատրաստման վկայական, կոչումը հավաստող փաստաթղթեր), ինչպես նաև որակավորված մասնագետի անձնագրի պատճենը.
3) մասնագետի (մասնագետների) կողմից նախկինում կատարված աշխատանքների ցանկը (N 4 ձև).
4) Պետական տուրքի վճարման անդորրագիրը:
ԴԻՄՈՂ __________________ _______________________
(ստորագրությունը) (անունը, ազգանունը)
____ _________ 20 թ.
(6-րդ ձևը փոփ. 06.10.11 թիվ 1439-Ն, 28.04.16 թիվ 432-Ն, 27.07.17 թիվ 918-Ն որոշումներ)
(1-ին հավելվածը փոփ. 17.02.11 թիվ 140-Ն որոշում)
Հավելված N 2
i
ՀՀ կառավարության
2011 թվականի ապրիլի 7-ի
N 468-Ն որոշման
(Հայաստանի Հանրապետության զինանշան)
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ
ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՆԵՐԴԻՐ
_____________________________________________
(լիցենզիայի և ներդիրի համարները)
____________________________________________________________
(կազմակերպության անվանումը և որակավորված մասնագետի անձնագրի
տվյալները)
____________________________________________________________
(գործունեության ոլորտը)
_____________________________________________
(տալու ամսաթիվը)
ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ` ԱՆԺԱՄԿԵՏ
----------------------
ՀՀ ԿԱ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ __________________ _____________________
(ստորագրությունը) (անունը, ազգանունը)
Կ.Տ.
Ներդիրը վավերական է լիցենզիայի առկայության դեպքում:
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2009 թվականի հուլիսի 2-ի
N 775-Ն որոշման
Ձև
(Հայաստանի Հանրապետության զինանշան)
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ
ԼԻՑԵՆԶԻԱ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՉՊԱՀԱՆՋՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԵՎ «ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 43-ՐԴ ՀՈԴՎԱԾՈՎ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԱՂՅՈՒՍԱԿԻ 17-ՐԴ ԲԱԺՆԻ 3-ՐԴ ԿԵՏՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԱՅԼ ԴԵՊՔԵՐԻ) ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ
__________________________
(լիցենզիայի համարը)
Տրված է ______________________________________________________________
(լիցենզիան տալու օրը, ամիսը, տարեթիվը, իրավաբանական անձի
______________________________________________________________________
անվանումն ու գտնվելու վայրը, իսկ ձեռնարկատիրոջ համար` անունը,
ազգանունը և բնակության վայրը)
Գործողության ժամկետը` անժամկետ:
ՀՀ ԿԱ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ __________________ _____________________
(ստորագրությունը) (անունը, ազգանունը)
Կ.Տ.
(2-րդ հավելվածը փոփ. 07.04.11 թիվ 468-Ն որոշում)
Հավելված N 3
i
ՀՀ կառավարության
i
2009 թվականի հուլիսի 2-ի
N 775-Ն որոշման
Ձև
(Հայաստանի Հանրապետության զինանշան)
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ
ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՆԵՐԴԻՐ ______________________________________
(լիցենզիայի և ներդիրի համարները)
________________________________________________________________________
(կազմակերպության անվանումը և որակավորված մասնագետի անձնագրի տվյալները)
________________________________________________________________________
(գործունեության ոլորտը)
_______________________________________________
(տալու ամսաթիվը)
ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ` ԱՆԺԱՄԿԵՏ
_______________________
ՀՀ ԿԱ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ __________________ _____________________
(ստորագրությունը) (անունը, ազգանունը)
Կ.Տ.
Ներդիրը վավերական է լիցենզիայի առկայության դեպքում:
(3-րդ հավելվածը լրաց. 06.10.11 թիվ 1439-Ն որոշում)