Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ Դ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30- ...

 

 

124.0578.230502

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «23»         05           2002 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 12402087

                                                                               

          ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

                                  ՀՐԱՄԱՆ

 

2 մայիսի 2002 թվականի N 02/578

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 01/60 ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը և ի կատարումն «Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքի 101 հոդվածի`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության 1998 թվականի դեկտեմբերի 30-ի «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի որոշ դրույթների վերաբերյալ» հրահանգչական նամակը հաստատելու մասին» N 01/60 հրամանում կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները (կցվում է):

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի «ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՈՐՈՇ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀՐԱՀԱՆԳՉԱԿԱՆ ՆԱՄԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 01/60 ՀՐԱՄԱՆՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության 1998 թվականի դեկտեմբերի 30-ի N 01/60 հրամանով հաստատված`

 

i

1. Հրահանգչական նամակի 1.2-րդ կետում «աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված միջոցներ վճարելիս, ինչպես նաև «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21 հոդվածի 2-րդ կետի «ա» ենթակետով, Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց հայաստանյան աղբյուրներից եկամուտներ հաշվարկելիս (վճարելիս)» բառերը փոխարինել «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ, 21-րդ և 22-րդ հոդվածներով» բառերով:

 

i

2. Հրահանգչական նամակի 1.4-րդ կետից հանել «խաղատների,» բառը: Կետը լրացնել նոր 2-րդ պարբերությամբ հետևյալ բովանդակությամբ`

«Աբովյան, Վաղարշապատ, Աշտարակ, Արտաշատ, Արմավիր, Գավառ, Եղեգնաձոր և Հրազդան քաղաքներում գտնվող խանութների, կրպակների (տաղավարների) միջոցով առևտրական գործունեություն իրականացնելու համար օրենքով նախատեսված գտնվելու վայրի հետ կապված ուղղիչ գործակիցների կիրառման համար հիմք են ընդունվում Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի մայիսի 29-ի «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25 հոդվածի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N 362 որոշմամբ սահմանված ուղղիչ գործակիցները:»:

 

i

3. Հրահանգչական նամակի 1.5-րդ կետում «»ա»-»գ»» ենթակետերի թվարկումը փոխարինել «»ա», «բ»» ենթակետերով:

 

i

4. Հրահանգչական նամակի 1.6-րդ կետը և օրինակ 1.2-ը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«1.6. Օրենքի 7 հոդվածի «»գ», «դ», «ժ», «ժա», «ժբ», «ժգ», «ժդ», «ժե», «ժզ», «ժը» և «ժթ» ենթակետերում նշված գործունեության տեսակներ իրականացնողները, գործունեության այդ տեսակների կասեցման (ժամանակավոր դադարեցման) վերաբերյալ, իրենց հաշվառման վայրի հարկային տեսչության մարմնին ներկայացնում են դիմում` գործունեությունը կասեցնելու (ժամանակավորապես դադարեցնելու) մասին, և դիմումի հետ վերադարձնում են նաև ելակետային տվյալների և ուղղիչ գործակիցների վերաբերյալ հայտարարության իրենց օրինակը:

Այն դեպքերում, երբ գործունեության ժամանակավորապես դադարեցման դիմումում նշված ողջ ժամանակահատվածը գտնվում է այն ժամանակահատվածում, որի համար վճարողի կողմից սահմանված կարգով արդեն իսկ ներկայացված է ելակետային տվյալների և ուղղիչ գործակիցների վերաբերյալ հայտարարությունը, ապա գործունեությունը վերսկսելիս վերջինիս հարկային տեսչության մարմնի կողմից ետ է վերադարձվում ելակետային տվյալների և ուղղիչ գործակիցների վերաբերյալ վճարողի օրինակը` բացառությամբ այն դեպքերի, երբ ակնկալվում են ելակետային տվյալների և ուղղիչ գործակիցների փոփոխություններ:»:

 

5. Հրահանգչական նամակի 1.8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

i

«1.8. Այն դեպքերում, երբ օրենքի 7 հոդվածի «ա»-»ժզ», «ժը» և «ժթ» ենթակետերում նշված գործունեության տեսակների ժամանակավոր դադարեցման (գործունեության կասեցման) ժամանակահատվածը իր մեջ ներառում է օրենքով նախատեսված ելակետային տվյալների և ուղղիչ գործակիցների պարտադիր գրանցման (վերագրանցման) ժամկետ (ժամկետներ), ապա ելակետային տվյալների և ուղղիչ գործակիցների պարտադիր գրանցման (վերագրանցման) ժամկետը համարվում է գործունեության փաստացի վերսկսման նախորդ օրը:»:

 

i

6. Հրահանգչական նամակը 1.8-րդ կետից հետո լրացնել նոր 1.9 կետով` հետևյալ բովանդակությամբ`

«1.9. Սույն հրահանգչական նամակի դրույթները չեն տարածվում այն վճարողների վրա, որոնք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պետք է կիրառեն հսկիչ-դրամարկղային մեքենաներ և օրենքի 20-րդ հոդվածի համաձայն չեն համարվի հաստատագրված վճար վճարողներ:»:

 

i

7. Հրահանգչական նամակի 2.6-րդ կետի բանաձևից հանել «ԼԳ3» գործակիցը և «ԼԳ3 - մինչև 7 մ2 առևտրական տարածք ունեցող կրպակների (տաղավարների) համար կիրառվող լրացուցիչ (0.7) ուղղիչ գործակիցն է» նախադասությունը:

 

8. Հրահանգչական նամակի 3.1-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

i

«3.1. Առևտրի իրականացման վայրի քառակուսի մետրով արտահայտված ընդհանուր մակերեսը (տարածքը) այն մակերեսն է, որն ըստ էության որոշակիորեն առանձնացված (հատկացված) է և (կամ) փաստորեն օգտագործվում է առևտրի իրականացման վայր կազմակերպելու համար: Ընդհանուր մակերեսը ներառում է փաստացի օգտագործվող մակերեսը ու անմիջականորեն առևտրի հետ կապված և առևտրի իրականացմանն օժանդակող շինությունների, սարքավորումների զբաղեցրած մակերեսները (մասնավորապես` անցուղիների, պահեստների, աստիճանների, աստիճանահարթակների, սառնարանների, պահարանների, հիգիենայի սենյակների, հանդերձարանների, սանհանգույցների և այլն):

Փաստացի օգտագործվող մակերեսը (տարածքը) ներառում է առևտրի իրականացման վայրի գործունեություն կազմակերպողի կողմից առևտուր իրականացնող իրավաբանական կամ ֆիզիկական անձանց հատկացված տարածքը: Ընդ որում, կազմակերպչի կողմից հատկացված տարածքի մակերեսը չի կարող փոքր լինել այդ անձանց կողմից փաստացի զբաղեցրած (օգտագործվող) տարածքի մակերեսից:

Հաստատագրված վճարի հաշվարկման համար անմիջականորեն առևտրի հետ կապված և առևտրի իրականացմանն օժանդակող մակերեսները ներառելու համար փաստացի օգտագործվող մակերեսի նկատմամբ կիրառվում է 1.2 գործակից:»:

 

9. Հրահանգչական նամակի 3.5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

i

«3.5. Առևտրական դահլիճ ունեցող մշտական շինություններում գտնվող տարածքներում առևտրի իրականացման վայրերի համար փաստացի օգտագործվող մակերեսի նկատմամբ կիրառվում է նաև 0.7 գործակից: Սույն հրահանգի կիրառման առումով առևտրական դահլիճ ունեցող մշտական (հիմնական) շինություն է համարվում կրող, պարփակող կամ համակցված (կրող և պարփակող) կոնստրուկցիաներից կազմված փակ ծավալ կազմող շինարարական համակարգը, որն օգտագործվում է առևտրի իրականացման վայր կազմակերպելու համար:

Միևնույն վայրում (հասցեում) առևտրական դահլիճ ունեցող մշտական շինությունում և միաժամանակ այդ շինությունից դուրս (ոչ մշտական շինություն) առևտրի իրականացման վայր կազմակերպելու դեպքում` կազմակերպիչը փաստացի օգտագործվող մակերեսները (տարածքները) հաշվառում է առանձին:

Օրինակ 3.1

Աբովյանում կազմակերպությունը, իրեն տրամադրված տարածքում կազմակերպում է տոնավաճառ (առևտրի իրականացման վայր): Կազմակերպության կողմից տոնավաճառի կազմակերպման համար առևտրական գործունեություն իրականացնողներին հատկացվել է 800 քառ. մետր տարածք (փաստացի օգտագործվող մակերես), որից 500 քառ. մետր տարածքը` առևտրական դահլիճ ունեցող մշտական շինությունում: Կազմակերպության կողմից իր հաշվառման վայրի տարածքային հարկային տեսչություն ներկայացված ելակետային տվյալների և ուղղիչ գործակիցների վերաբերյալ հայտարարության մեջ առանձին-առանձին նշվում են առևտրական դահլիճ ունեցող մշտական շինությունում և շինության հարակից տարածքում հատկացված փաստացի օգտագործվող մակերեսները: Հաստատագրված վճարի հաշվարկման համար փաստացի օգտագործվող մակերեսների (300 քառ. մետր և 500 քառ. մետր) նկատմամբ կիրառվում է 1.2 գործակից, իսկ 0.7 գործակիցը կիրառվում է միայն առևտրական դահլիճ ունեցող մշտական շինությունում հատկացված փաստացի օգտագործվող մակերեսի (500 քառ. մետր) նկատմամբ:

 

i

10. Հրահանգչական նամակի 3.7-րդ կետում օրինակ 3.2-ը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Օրինակ 3.2.

Երևանի տարածքում կազմակերպությունը իրավասու մարմնի կողմից իրեն տրամադրված հողատարածքում, կազմակերպում է տոնավաճառ: Տրամադրված տարածքի ընդհանուր մակերեսը 8000 քառ. մետր է, որից կազմակերպության կողմից առայժմ 1700 քառ. մետրն է առանձնացվել (հատկացվել) առևտրի իրականացման վայրի կազմակերպելու համար (ներառյալ օժանդակող շինություններն և այլն), ընդ որում, փաստացի օգտագործվող մակերեսը կազմում է 1200 քառ. մետր: Կազմակերպությունը առևտուր է կազմակերպում տարբեր աշխատանքային ռեժիմներով` տոնավաճառը որոշակիորեն բաժանելով երկու տարբեր տարածքների: Առաջին տարածքում (փաստացի օգտագործվող մակերեսը` 800 քառ. մետր) առևտուր է կազմակերպվում միայն շաբաթ և կիրակի օրերին, իսկ երկրորդ տարածքում (փաստացի օգտագործվող մակերեսը 400 քառ. մետր)` շաբաթվա բոլոր օրերին (այդ թվում նաև շաբաթ և կիրակի): Յուրաքանչյուր տարածքում առևտրի իրականացման վայրի կազմակերպումը դիտարկվում է առանձին-առանձին` որպես տարբեր տարածքներում առևտրի կազմակերպման գործունեություն: Տվյալ դեպքում կազմակերպությունը հարկային տեսչությանը ելակետային տվյալների և ուղղիչ գործակիցների վերաբերյալ 2 հայտարարություն է ներկայացնում և հաստատագրված վճարների հաշվարկները կատարում է յուրաքանչյուր փաստացի օգտագործվող տարածքի համար առանձին-առանձին:»:

 

i

11. Հրահանգչական նամակի 3.9-րդ կետում «ենթակա չեն» բառերից հետո լրացնել «, բացառությամբ օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ կետով նախատեսված դեպքերի» բառերով:

 

i

12. Հրահանգչական նամակի 3.10-րդ կետը վերաշարադրել հետևյալ խմբագրությամբ`

«3.10. Հաստատագրված վճարի ամսական չափը առևտրի իրականացման վայրի (տոնավաճառ, շուկա և այլ) կազմակերպչի համար հաշվարկվում է հետևյալ բանաձևով.

 

ՀՎ = Պ x ՓՄ x Օր x Գ1 x Գ2 x Գ3 x Ա, որտեղ`

 

ՀՎ - հաստատագրված վճարի ամսական չափն է,

Պ - ելակետային տվյալների և համապատասխան ուղղիչ գործակցի արտադրյալի

բազմապատիկ մեծությունն է` արտահայտված դրամներով,

ՓՄ - առևտրի իրականացման վայրի քառակուսի մետրով արտահայտված փաստացի

օգտագործվող մակերեսն է,

Օր - ամսվա ընթացքում գործունեության իրականացման օրացուցային օրերի

թիվն է,

Գ1 - գտնվելու վայրի հետ կապված ուղղիչ գործակիցն է,

Գ2 - անմիջականորեն առևտրի հետ կապված և առևտրի իրականացմանն օժանդակող

մակերեսների հաշվառման գործակիցն է,

Գ3 - առևտրական դահլիճ ունեցող մշտական շինություններում առևտրի

իրականացման վայր կազմակերպողների համար կիրառվող գործակիցն է,

Ա - սպառողական գների փաստացի աճի ինդեքսն է, որը յուրաքանչյուր տարի

հրապարակվում է ՀՀ պետական եկամուտների նախարարության կողմից:»:

 

i

13. Հրահանգչական նամակի 3.11-րդ կետի օրինակ 3.3-ը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Օրինակ 3.3.

Օրինակ 3.2-ում նշված կազմակերպությունը օգոստոս ամսվա ընթացքում առաջին տարածքում (800 քառ. մետր) առևտուր է կազմակերպել 10 օր, իսկ երկրորդ տարածքում (400 քառ. մետր)` 31 օր: Կազմակերպչի կողմից առևտուր իրականացնողներին տարածքներ (տեղեր) տրամադրելիս վերջիններից գանձված վճարների գումարները կազմել են.

- առաջին տարածքի համար` 7500,0 հազ. դրամ,

- երկրորդ տարածքի համար` 5600,0 հազ. դրամ:

Տվյալ ամսվա համար դրանց մեծությունը 1 մ2 հաշվով կկազմի համապատասխանաբար`

- 9375 դրամ (7500,0 հազ. դրամ: 800 = 9375 դրամ),

- 14000 դրամ (5600,0 հազ. դրամ: 400 = 14000 դրամ):

Կազմակերպչի կողմից ամսվա համար վճարվող հաստատագրված վճարի չափը հաշվարկված է`

- առաջին տարածքի համար` 1200,0 հազ. դրամ

(ՀՎ = Պ x ՓՄ x Օր x Գ1 x Գ2 x Գ3 x Ա = 100 x 800 մ2 x 10 օր x 1.25 x 1,2 x 1,0 x 1,0 = 1200,0 հազ. դրամ).

- երկրորդ տարածքի համար` 1860,0 հազ. դրամ.

(ՀՎ = Պ x ՓՄ x Օր x Գ1 x Գ2 x Գ3 x Ա = 100 x 400 մ2 x 31 օր x 1,25 x 1,2 x 1,0 x 1,0 = 1860,0 հազ. դրամ):

Հաստատագրված վճարի հաշվարկման համար օրենքով նախատեսված 0.7 գործակիցը չի կիրառվում, քանի որ տոնավաճառը չի գտնվում առևտրական դահլիճ ունեցող մշտական շինությունում:

Մեկ քառ.մետրի հաշվով ամսվա համար այն համապատասխանաբար կազմում է.

- 1500 դրամ (1200,0 հազ. դրամ: 800 մ2 = 1500 դրամ),

- 4650 դրամ (1860,0 հազ. դրամ: 400 մ2 = 4650 դրամ):

1 մ2 հաշվով «Արմեն» ՍՊԸ-ի կողմից օգոստոս ամսվա համար գանձվող վճարների գումարների և նույն ամսվա համար վճարվող (հաշվարկված) հաստատագրված վճարի մեծության հարաբերակցությունը ըստ տարածքների համապատասխանաբար կազմում է`

- 6,25 (9375 դրամ: 1500 դրամ = 6,25),

- 3,01 (14000 դրամ: 4650 դրամ = 3,01):

Հետևաբար հաստատագրված վճարի գումարն առաջին տարածքի համար կավելացվի 2 անգամ և կկազմի 2400,0 հազ. դրամ (1200,0 հազ. դրամ x 2,0), իսկ երկրորդ տարածքի համար, քանի որ չկա սահմանային չափի գերազանցում, կմնա անփոփոխ:

Այսպիսով, կազմակերպության տվյալ ամսվա հաստատագրված վճարի չափը կկազմի 4260,0 հազ. դրամ (2400,0 հազ. դրամ + 1860,0 հազ. դրամ):»:

 

14. Հրահանգչական նամակի 4.2 կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

i

«4.2. Հանրային սննդի գործունեության իրականացման վայրի զբաղեցրած սպասարկման սրահի մակերեսը, քառակուսի մետրերով արտահայտված, պատրաստի խոհարարական արտադրանքի իրացման և սպառման կազմակերպման համար նախատեսված, հատուկ կահավորված այն տարածքն է, որը ներառում է սպառողների կողմից պատրաստի խոհարարական արտադրանքի սպառման և հանրային սննդի գործունեության իրականացման վայրում նրանց ժամանցը կազմակերպելու համար նախատեսված տարածքները (մասնավորապես բեմահարթակների, պարահրապարակների, առանձնասենյակների և այլն):

Բացօթյա վայրում հանրային սննդի գործունեություն իրականացնելու դեպքում սպասարկման ընդհանուր մակերես է համարվում`

- որևէ կերպ սահմանազատված (պատ, պարիսպ, ցանկապատ, հարթակ կամ համանման այլ ձևերով) տարածքի, կամ

- ծայրամասային (եզրային) սեղանների, տաղավարների (բեսեդկա) կամ համանման ժամանակավոր այլ կառույցների (ներառյալ դրանցում մեկ կամ քանի սեղաններ ներառող), ինչպես նաև այլ օժանդակ կառույցների (խոհանոց, հաճախորդների ժամանցի համար նախատեսված կառույցների (հարթակներ, խաղահրապարակներ, շատրվաններ և այլն) եզրակետերով տարված առավելագույն շրջագծում ընդգրկվող տարածքի`

մակերեսներից առավելագույնը:

Բացօթյա վայրում երկու և ավելի հարթակների (կառույցի հարկերի) վրա կամ միաժամանակ` սահմանազատված և չսահմանազատված տարածքներում հանրային սննդի գործունեություն իրականացնելու դեպքում` որպես սպասարկման սրահի մակերես ընդունվում է յուրաքանչյուր հարթակի համար բացօթյա վայրերի համար սույն կետում նշված կարգով որոշված մակերեսների հանրագումարը:»:

 

15. Հրահանգչական նամակի 4.3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

i

«4.3. Հանրային սննդի ոլորտի գործունեություն իրականացնողների հաստատագրված վճարի ամսական չափը հաշվարկվում է հետևյալ բանաձևով.

ՀՎ = Պ x ՍՄ x Գ1 x Գ2 x ԼԳ1 x ԼԳ2 x ԼԳ3 x ԼԳ4 x Ա որտեղ`

ՀՎ - հաստատագրված վճարի ամսական չափն է,

Պ - ելակետային տվյալի և համապատասխան ուղղիչ գործակիցների արտադրյալի

բազմապատիկ մեծությունն է` արտահայտված դրամներով,

ՍՄ - քառակուսի մետրերով արտահայտված սպասարկման մակերեսը,

Գ1 - բացօթյա վայրերի համար` տարածքի օգտագործման գործոնի հետ կապված

ուղղիչ գործակիցն է,

Գ2 - սպառողների սահմանափակ քանակակազմ ունեցող վայրերի (օբյեկտների)

համար ուղղիչ գործակիցն է,

ԼԳ1 - բար-վարիետեների, բեմական ցուցադրումներ ունեցող հանրային սննդի այլ

վայրերի (օբյեկտների), ինչպես նաև գիշերային ժամերին (2400-ից

մինչև 600) աշխատող բարերի համար լրացուցիչ կիրառվող ուղղիչ

գործակիցն է,

ԼԳ2 - բացօթյա վայրերի համար` ապրիլ-հոկտեմբեր ամիսների համար կիրառվող

լրացուցիչ ուղղիչ գործակիցն է,

ԼԳ3 - հանրային սննդի գործունեության իրականացման վայրի (օբյեկտի)

զբաղեցրած սպասարկման սրահի (սրահների) մակերեսը 50 քառակուսի մետրը

չգերազանցելու դեպքում կիրառվող լրացուցիչ ուղղիչ գործակիցն է,

ԼԳ4 - Սյունիքի, Վայոց ձորի, Շիրակի, Լոռու, Տաուշի մարզերում գտնվող

հանրային սննդի գործունեության իրականացման վայրերի (օբյեկտների)

համար կիրառվող լրացուցիչ ուղղիչ գործակիցն է,

Ա - սպառողական գների փաստացի աճի ինդեքսն է, որը յուրաքանչյուր տարի

հրապարակվում է ՀՀ պետական եկամուտների նախարարության կողմից:»:

 

i

16. Հրահանգչական նամակի 4.4-րդ կետի օրինակներ 4.3-ը և 4.4-ը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Օրինակ 4.3.

Երևան քաղաքում գտնվող կազմակերպությանը պատկանող սրճարանում իրականացվում է հանրային սննդի գործունեություն: Սրճարանում սպասարկման մակերեսը կազմում է 70 մ2: Հաշվետու եռամսյակի յուրաքանչյուր ամսվա համար անկախ տվյալ եռամսյակի իրացման շրջանառությունից, կատարվում է հաստատագրված վճարների մուծում հետևյալ չափով.

ՀՎ = Պ x ՍՄ x Ա = 2000 x 70 մ2 x 1,0 = 140 000 դրամ:

Հաստատագրված վճարի հաշվարկման համար օրենքով նախատեսված ուղղիչ գործակիցներ չեն կիրառվում այն պատճառով, որ`

ա) սրճարանը չի հանդիսանում բացօթյա վայր,

բ) սրճարանը սպառողների սահմանափակ քանակակազմ ունեցող օբյեկտ չէ,

գ) սրճարանը չի համարվում բար-վարիետեի, բեմական ցուցադրումներ ունեցող հանրային սննդի այլ վայր, ինչպես նաև գիշերային ժամերին (2400-ից մինչև 600) աշխատող բար,

դ) սրճարանի զբաղեցրած սպասարկման սրահի մակերեսը գերազանցում է 50 քառակուսի մետրը,

ե) սրճարանը գտնվում է Երևանում:

Համաձայն օրենքի 19 հոդվածի 3-րդ կետի` շահութահարկի գծով կանխավճարային մուծումներ նշված ամիսների համար չեն կատարվելու:

Եռամսյակն ավարտվելուց հետո կազմակերպությունը օրենքի 13 հոդվածի 3-րդ կետով սահմանված ժամկետում իր հաշվառման վայրի հարկային տեսչության մարմին է ներկայացնում սահմանային չափերի ցուցանիշների վերաբերյալ հայտարարությունը` ՀՀ պետական եկամուտների նախարարության կողմից հաստատված ձևով, որում կատարված հաշվարկներից պարզվում է, որ սրճարանի ապրանքաշրջանառության ծավալը եռամսյակի համար կազմել է 11450,0 հազ. դրամ: Քանի որ տվյալ դեպքում եռամսյակի ապրանքաշրջանառության ծավալը 1 քառ. մետրի հաշվով կազմում է 163,6 հազ. դրամ (չի գերազանցում օրենքի 33 հոդվածի 2-րդ կետի «ա» ենթակետով նախատեսված սահմանային չափը), ապա, տվյալ դեպքում, որևէ վերահաշվարկ չի կատարվում և շահութահարկի և ԱԱՀ-ի հարկային պարտավորություններն այդ եռամսյակի համար կազմում է հաստատագրված վճարի գումարի չափը:

Օրինակ 4.4.

Կազմակերպությունը Երևան քաղաքի Պռոշյան փողոցում գտնվող իրեն պատկանող երկհարկանի տան առաջին հարկի 2 սենյակներում և տնամերձ այգու մի մասում իրականացնում է հանրային սննդի գործունեություն: Սենյակներից մեկում տեղաբաշխված է խոհանոցը, իսկ մյուս` 17 քառ. մետր մակերես ունեցող սենյակը և այգու 15 քառ. մետր մակերես ունեցող հատվածը հանդիսանում են սպասարկման սրահ: Տվյալ դեպքում, ապրիլ-հունիս ամիսների համար, անկախ տվյալ եռամսյակի իրացման շրջանառությունից, կատարվում է հաստատագրված վճարի մուծում հետևյալ չափերով`

ապրիլ ամսվա համար

- 17 մ2 տարածքի (ոչ բացօթյա վայրի) համար`

ՀՎ = Պ x ՍՄ x ԼԳ3 x Ա = 2000 x 17 մ2 x 0.75 x 1,0 = 25500 դրամ,

- 15 մ2 տարածքի (բացօթյա վայրի) համար`

ՀՎ = Պ x ՍՄ x Գ1 x ԼԳ2 x ԼԳ3 x Ա = 2000 x 15 մ2 x 0,7 x 1,5 x 0,75 x 1,0 = 23625 դրամ:

Օրենքի 36-րդ հոդվածի «ե» ենթակետով սահմանված 0.75 լրացուցիչ ուղղիչ գործակիցը (ԼԳ3) կիրառվում է, քանի որ հանրային սննդի վայրի (օբյեկտի) զբաղեցրած սպասարկման սրահների մակերեսը (17+15=32) չի գերազանցում 50 մ2:

Կազմակերպության կողմից ապրիլ ամսվա համար վճարվող հաստատագրված վճարի ընդհանուր գումարը կկազմի 49125 դրամ (25500+23625=49125):

Քանի որ եռամսյակի մյուս 2 ամիսների համար ելակետային տվյալների և ուղղիչ գործակիցների փոփոխություն չի կատարվել, ապա եռամսյակի համար հաստատագրված վճարների ընդհանուր գումարը կկազմի 147375 դրամ (3x49125):

Հանրային սննդի օբյեկտի ապրանքաշրջանառությունը կազմել է 6800,0 հազ. դրամ: Քանի որ 1 մ2-ի հաշվով եռամսյակի ընթացքում ապրանքաշրջանառության ծավալը գերազանցել է սահմանային չափը` 200 հազ. դրամը (կազմել է 212,5 հազ. դրամ (6800,0: 32 = 212,5)), ապա հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեության մասով կազմակերպությունը անցած եռամսյակի համար հարկերը կվճարի ՀՀ հարկային օրենսդրությամբ սահմանված ընդհանուր կարգով, իսկ վճարված 147375 դրամ հաստատագրված վճարի գումարը օրենքի 16 հոդվածի համաձայն ենթակա է հաշվանցման, ընդ որում` 88425 դրամը (147375 դրամի 60 %-ը) ԱԱՀ-ի և 58950 դրամը (147375 դրամի 40 %-ը) շահութահարկի գծով հարկային պարտավորությունների դիմաց (ԱԱՀ-ի մասով հաշվապահական ձևակերպումների ճշգրտումը կատարվում է 2.8. կետի և օրինակի համանմանությամբ):

Հաջորդ ամիսների համար կազմակերպությունն ամեն դեպքում կատարում է հաստատագրված վճարներ` հաջորդ եռամսյակի արդյունքներով, նորից վերը նշված կարգով կատարելով համեմատություն:»:

 

17. Հրահանգչական նամակի 4.5 կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

i

«4.5. Եռամսյակի ընթացքում հանրային սննդի գործունեության իրականացման վայրի ելակետային տվյալ հանդիսացող սպասարկման մակերեսի փոփոխության դեպքում սահմանային չափի գերազանցումը հաշվարկելիս եռամսյակի համար հիմք է ընդունվում միջին ամսական սպասարկման մակերեսը:

Օրինակ 4.5.

Հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպությունը իր հաշվառման վայրի հարկային տեսչության մարմնին ներկայացրել է ելակետային տվյալների և ուղղիչ գործակիցների վերաբերյալ հայտարարություն: Հանրային սննդի օբյեկտի սպասարկման սրահի մակերեսը ապրիլ ամսվա համար հայտարարել է 31 մ2: Մայիսի 12-ին ներկայացրել է ելակետային տվյալների և ուղղիչ գործակիցների վերաբերյալ նոր հայտարարություն, որում սպասարկման սրահի մակերեսը հայտարարել է 40 մ2: Իսկ հունիսի 20-ին ներկայացված ելակետային տվյալների և ուղղիչ գործակիցների վերաբերյալ նոր հայտարարությունով հանրային սննդի օբյեկտի սպասարկման սրահի մակերեսը հայտարարվել է 30 մ2:

Տվյալ եռամսյակի համար սահմանային չափի գերազանցումը հաշվարկելիս միջին ամսական սպասարկման սրահի մակերեսը հաշվարկվում է հետևյալ կերպ``

 

31 + 40 +40

ՍՄ = ----------- = 37 մ2

3

Տվյալ դեպքում, ելնելով այն հանգամանքից, որ օրենքով հանրային սննդի համար սահմանվել է ամսական հաստատագրված վճար և գործունեության իրականացման օրերը և դրանց թիվը ելակետային տվյալ չեն հանդիսանում, ինչպես մայիս ամսվա, այնպես էլ հունիս ամսվա համար սպասարկման սրահի մակերեսը ընդունվում է 40 մ2:»:

 

i

18. Հրահանգչական նամակի 4.6-րդ կետը և 4.6-րդ կետի օրինակներ 4.5-ը և 4.6-ը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«4.6. Սպառողների սահմանափակ քանակակազմ ունեցող վայրի (օբյեկտի) համար նախատեսված 0.5 ուղղիչ գործակիցը կիրառվում է այն դեպքում, երբ տվյալ վայրում (օբյեկտում) հանրային սննդի սպասարկումը իրականացվում է բացառապես կազմակերպության աշխատանքային կոլեկտիվի անդամներին:

Օրինակ 4.6.

Սյունիքի մարզի գործարանի տարածքում տեղաբաշխված ճաշարանը, որն ունի 47 քառ. մետր սպասարկման սրահ, սպասարկում է սահմանափակ քանակակազմով սպառողների` աշխատավորական կոլեկտիվի անդամներին: Տվյալ դեպքում ճաշարանի համար հաստատագրված վճարի ամսական չափը կկազմի`

 

ՀՎ = Պ x ՍՄ x Գ2 x ԼԳ3 x ԼԳ4 x Ա = 2000 x 47 մ2 x 0,5 x 0,75 x 0,7 x 1,0 = 24675 դրամ:»:

 

i

19. Հրահանգչական նամակի 4.7-րդ կետի 2-րդ պարբերությունից առաջ լրացնել նոր պարբերություն հետևյալ բովանդակությամբ`

«Արտաքին բուֆետների, որոնց սպասարկման մակերեսը համաձայն օրենքի ընդունվում է 20 քառակուսի մետր, հաստատագրված վճարները հաշվարկելիս հանրային սննդի գործունեության իրականացման վայրի (օբյեկտի) զբաղեցրած սպասարկման սրահի (սրահների) մակերեսի (50 քառակուսի մետրը չգերազանցելու) հետ կապված լրացուցիչ ուղղիչ գործակիցը չի կիրառվում:»:

19.1. Հրահանգչական նամակի 4.8-րդ կետի`

i

ա) օրինակ 4.7-ը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Օրինակ 4.7.

Կազմակերպությունը տոնավաճառի շենքում տեղաբաշխված շարժական վայրի (արտաքին բուֆետ) միջոցով, հանրային սննդի ոլորտում իրականացնում է տնտեսական գործունեություն:

Քանի որ, հանրային սննդի ոլորտում գործունեությունն իրականացվում է արտաքին բուֆետի միջոցով, ուստի օրենքի 35 հոդվածի 2-րդ կետի համաձայն, սպասարկման մակերեսն ընդունվում է 20 քառ. մետր: Ըստ էության, հանրային սննդի օբյեկտը չունի սպառողների սահմանափակ քանակակազմ:

Հաստատագրված վճարի չափը կկազմի`

ՀՎ = Պ x ՍՄ x Ա = 2000 x 20 մ2 x 1,0 = 40000 դրամ:

Միաժամանակ կազմակերպությունը Վայոց ձորի մարզում շահագործում է «Գրիլ» սարք (հավի խոհարարական մշակում): Հաստատագրված վճարի չափը այս դեպքում, կիրառելով հանրային սննդի օբյեկտի գտնվելու վայրի հետ կապված օրենքով սահմանված 0.7 լրացուցիչ ուղղիչ գործակիցը (ԼԳ4), կկազմի`

ՀՎ = Պ x ՍՄ x ԼԳ4 x Ա = 2000 x 20 մ2 x 0.7 x 1,0 = 28 000 դրամ:

Քանի որ, կազմակերպությունը հանրային սննդի ոլորտում գործունեություն է իրականացնում տարբեր վայրերում գտնվող երկու առանձին արտաքին բուֆետների միջոցով, ապա իր հաշվառման վայրի հարկային տեսչության մարմնին ներկայացնում է ելակետային տվյալների և ուղղիչ գործակիցների վերաբերյալ երկու առանձին հայտարարություն:

բ) օրինակ 4.8-ը ուժը կորցրած ճանաչել:

 

i

20. Հրահանգչական նամակի 4.9-րդ կետի օրինակ 4.9-ը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Օրինակ 4.9.

Կազմակերպությունը հանրային սննդի ոլորտում արտադրական գործունեության իրականացման համար Շիրակի մարզում ունի խոհարարական նախապատրաստվածքի արտադրամաս:

Կազմակերպությունը, վերը նշած արտադրական գործունեությունից բացի, 40 մ2 սպասարկման սրահից (ոչ բացօթյա) իրականացնում է խոհարարական արտադրանքի պատրաստման և սպառման կազմակերպում (օրենքի շրջանակներում ներառվող գործունեության իրականացում):

Քանի որ, ըստ էության հանրային սննդի օբյեկտը չունի սպառողների սահմանափակ քանակակազմ, հաստատագրված վճարի գումարը տվյալ ամսվա համար կկազմի`

ՀՎ = Պ x ՍՄ x ԼԳ3 x ԼԳ4 x Ա = 2000 x 40 մ2 x 0.75 x 0.7 x 1,0 = 42 000 դրամ:

Իսկ արտադրական գործունեության մասով, կազմակերպությունը հարկերը կվճարի ՀՀ հարկային օրենսդրությամբ սահմանված ընդհանուր կարգով:»:

 

i

21. Հրահանգչական նամակը 4.10-րդ կետից հետո լրացնել նոր 4.11-րդ և 4.12-րդ կետերով հետևյալ բովանդակությամբ`

«4.11. Հայաստանի Հանրապետության «Հանրային սնունդ. Տերմիններ և սահմանումներ» ՀՍՏ 112-95 ստանդարտում սահմանված են հանրային սննդի վայրերի (օբյեկտների) տիպերը (մասնավորապես ռեստորան, սրճարան, բար, ճաշարան, նախաճաշարան, բուֆետ հասկացությունները), իսկ նշված տիպերից ելնող (տիպերին բնորոշ) մասնագիտացումները, դասակարգման չափանիշները, ինչպես նաև ներկայացվող պահանջները ամրագրված են «Հանրային սնունդ. Ձեռնարկությունների դասակարգումը և դրանց ներկայացվող պահանջները» Հայաստանի Հանրապետության ՀՍՏ 176-98 ստանդարտում:

Օրինակ 4.11.

Երևան քաղաքում գտնվող հանրային սննդի օբյեկտում (վայրում) կազմակերպությունը իրականացնում է հանրային սննդի գործունեություն երկու տարբեր սպասարկման սրահների միջոցով: Դրանք 4.11-րդ կետում նշված Հայաստանի Հանրապետության ստանդարտների պահանջներից ելնելով համապատասխանում են`

առաջինը` ռեստորանի (սպասարկման սրահը` 48 մ2),

իսկ երկրորդը` բար-վարիետեի (սպասարկման սրահը` 48 մ2):

Քանի որ հանրային սննդի օբյեկտի սպասարկման սրահների մակերեսը գերազանցում է 50 մ2 (48+48=96 մ2), ապա սպասարկման սրահներից ոչ մեկի նկատմամբ օրենքի 36 հոդվածի «ե» ենթակետով սահմանված լրացուցիչ ուղղիչ գործակիցը կիրառելի չէ:

Տվյալ դեպքում, բար-վարիետեի համար հաստատագրված վճարը հաշվարկելիս կիրառվում է օրենքի 36 հոդվածի «բ» ենթակետով սահմանված լրացուցիչ ուղղիչ գործակիցը:

4.12. Օրենքի 36-րդ հոդվածի «բ» ենթակետով նախատեսված լրացուցիչ ուղղիչ գործակիցը կիրառվում է բար-վարիետեների նկատմամբ, ինչպես նաև հանրային սննդի վայրի (օբյեկտի) այն սպասարկման սրահի նկատմամբ, որտեղ իրականացվում (նախատեսվում) են հեստապար (ստրիպտիզ) և անհատական կամ համույթային համանման այլ ցուցադրումներ:

Նշված լրացուցիչ ուղղիչ գործակիցը կիրառվում է նաև այն բարերի համար, որոնց աշխատանքի տևողության որևիցե հատվածը ներառվում է 2400-ից մինչև 600-ը ընկած ժամանակահատվածում:»:

 

i

22. Հրահանգչական նամակի 4-րդ բաժնից հետո լրացնել նոր 4-1 բաժին հետևյալ բովանդակությամբ`

 

«4-1. Բաղնիքների և ցնցուղարանների կազմակերպում գործունեության վերաբերյալ

4-1.1. Բաղնիքների և ցնցուղարանների կազմակերպում հասկացությունն իր մեջ ներառում է, մասնավորապես, ցնցուղարանների, բաղնիքների, սաունաների և շոգեբաղնիքների կազմակերպումը: Ընդ որում, սաունա և շոգեբաղնիք են համարվում այն բաղնիքները, որոնցում առկա են նաև օդի տաքացման (ֆիննական` սաունա, թուրքական բաղնիք) կամ գոլորշի արտադրող (ռուսական) սարքավորումներ:

4-1.2 Հաստատագրված վճար վճարողներ են համարվում բաղնիքների և ցնցուղարանների կազմակերպման ոլորտում գործունեություն իրականացնողները` վճարովի ծառայությունների մասով:

4-1.3. Բաղնիքների և ցնցուղարանների կազմակերպման գործունեություն իրականացնողների հաստատագրված վճարի ամսական չափը հաշվարկվում է հետևյալ բանաձևով.

 

ՀՎ = Պ x Մ x Գ1 x Գ2 x Ա որտեղ`

ՀՎ - հաստատագրված վճարի ամսական չափն է,

Պ - ելակետային տվյալների և համապատասխան ուղղիչ գործակիցների

արտադրյալի բազմապատիկ մեծությունն է` արտահայտված դրամներով,

Մ - քառակուսի մետրով արտահայտված բաղնիքների և ցնցուղարանների

գործունեության կազմակերպման շենք-շինության մակերեսն է,

Գ1 - սաունաների և (կամ) շոգեբաղնիքների համար կիրառվող ուղղիչ

գործակիցն է,

Գ2 - սաունաներում և (կամ) շոգեբաղնիքներում չընդգրկված բաղնիքների և

(կամ) ցնցուղարանների համար կիրառվող ուղղիչ գործակիցն է,

Ա - սպառողական գների փաստացի աճի ինդեքսն է, որը յուրաքանչյուր տարի

հրապարակվում է ՀՀ պետական եկամուտների նախարարության կողմից:

 

4-1.4. Հաստատագրված վճարի հաշվարկման համար շենք-շինության ընդհանուր մակերեսը, այն մակերեսն է, որտեղ ըստ էության իրականացվում է բաղնիքների և ցնցուղարանների գործունեություն և որն իր մեջ ներառում է այդ ծառայությունից օգտվողներին (սպառողներին) մատուցվող ինչպես լողանալու համար հատուկ սարքավորված, այնպես էլ այլ ծառայությունների և ժամանցի համար նախատեսվող (օգտագործվող) շենք-շինությունում գտնվող տարածքը:

Օրինակ 4-1.1

Կազմակերպությունը Երևան քաղաքում գտնվող շոգեբաղնիքի (սաունայի) միջոցով իրականացնում է բաղնիքների և ցնցուղարանների գործունեություն: Շոգեբաղնիքի (սաունայի) տարածքում առկա են, մասնավորապես` նախասրահ, հանդերձարան, ջրավազան, ցնցուղարան, ինչպես նաև մարզասարքերով և ժամանցը կազմակերպելու համար այլ տարածքներ: Քանի որ, դրանք նախատեսված (օգտագործվում) են շոգեբաղնիքի (սաունայի) ծառայությունից օգտվողների համար, ապա վերջիններիս զբաղեցրած տարածքները ներառվում են ելակետային տվյալում:

Տվյալ դեպքում հաստատագրված վճարի չափի հաշվարկման համար Գ2 գործակիցը չի կիրառվում:

Օրինակ 4-1.2

Կազմակերպությունը բաղնիքի (հանրային) միջոցով իրականացնում է բաղնիքների և ցնցուղարանների գործունեություն: Բաղնիքում առկա են սպառողներին սպասարկելու համար առանձին և ընդհանուր համարներ: Տվյալ դեպքում ելակետային տվյալում ներառվում են շենք-շինությունում գտնվող` այդ համարների տարածքների մակերեսների հանրագումարը:

Տվյալ դեպքում, քանի որ բաղնիքը ընդգրկված չէ շոգեբաղնիքում (սաունայում), ապա հաստատագրված վճարի չափի հաշվարկման համար Գ2 գործակիցը կիրառվում է:

 

4-1.5. Օրենքի 365-րդ հոդվածի «բ» ենթակետով սահմանված ուղղիչ գործակիցը չի կիրառվում սաունաներում և (կամ) շոգեբաղնիքներում ընդգրկված բաղնիքների և (կամ) ցնցուղարանների համար:

4-1.6. Քանի որ օրենքով բաղնիքների և ցնցուղարանների գործունեության համար սահմանվել է ամսական հաստատագրված վճար (գործունեության իրականացման օրերը և դրանց թիվը ելակետային տվյալ չեն հանդիսանում), ապա անկախ գործունեության սկսման (վերսկսման) ամսաթվից (օրվանից) հաստատագրված վճարը հաշվարկվում է լրիվ ամսվա համար:

4-1.7. Միևնույն վճարողի կողմից տարբեր վայրերում գտնվող շենք-շինություններում բաղնիքների և ցնցուղարանների գործունեություն իրականացնելու դեպքում յուրաքանչյուր շենք-շինության համար իր հաշվառման վայր տարածքային հարկային տեսչության մարմնին ներկայացնում է ելակետային տվյալի և ուղղիչ գործակիցների վերաբերյալ առանձին հայտարարություն:

 

i

23. Հրահանգչական նամակի 9-րդ բաժնից հետո լրացնել նոր 9-1-րդ բաժին հետևյալ բովանդակությամբ`

 

«9-1. Ավտոտրանսպորտային միջոցների գազալցման (գազալիցքավորման) գործունեության վերաբերյալ

 

9-1.1. Վճարողներ են համարվում գազալցման կայանների (կետերի), այդ թվում` շարժական, միջոցով ավտոտրանսպորտային միջոցների գազալցման (գազալիցքավորման) գործունեություն իրականացնողները` գործունեության այդ մասով:

9-1.2. Ավտոտրանսպորտային միջոցների գազալցման (գազալիցքավորման) գործունեության համար հաստատագրված վճարի ամսական չափը հաշվարկվում է հետևյալ բանաձևով.

 

ՀՎ = Պ x Խ x Գ x Ա որտեղ`

ՀՎ - հաստատագրված վճարի ամսական չափն է,

Պ - ելակետային տվյալի և համապատասխան ուղղիչ գործակցի արտադրյալի

բազմապատիկ մեծությունն է` արտահայտված դրամներով,

Խ - ավտոտրանսպորտային միջոցների գազալցման (գազալիցքավորման) կայանում

(կետում) տեղակայված գազալցման (գազալիցքավորման) խողովակների

քանակն է,

Գ - ավտոտրանսպորտային միջոցների գազալցման (գազալիցքավորման) կայանի

(կետի) գտնվելու վայրի հետ կապված ուղղիչ գործակիցն է,

Ա - սպառողական գների փաստացի աճի ինդեքսն է, որը յուրաքանչյուր տարի

հրապարակվում է ՀՀ պետական եկամուտների նախարարության կողմից:

9-1.3. Քանի որ օրենքով ավտոտրանսպորտային միջոցների գազալցման (գազալիցքավորման) գործունեության համար սահմանվել է ամսական հաստատագրված վճար (գործունեության իրականացման օրերը և դրանց թիվը ելակետային տվյալ չեն հանդիսանում), ապա անկախ գործունեության սկսման (վերսկսման) ամսաթվից (օրվանից) հաստատագրված վճարը հաշվարկվում է լրիվ ամսվա համար:

Օրինակ 91.1

Կազմակերպությունը Երևան քաղաքի վարչական տարածքում գտնվող գազալցման կետի միջոցով իրականացնում է ավտոտրանսպորտային միջոցների գազալցման գործունեություն: Գազալցման կայանում տեղակայված է 6 գազալցման (գազալիցքավորման) խողովակ: Ամսվա համար կազմակերպությունը գործունեության այդ մասով հաստատագրված վճար կվճարի հետևյալ չափով`

 

ՀՎ = Պ x Խ x Գ x Ա = 500000 x 6 x 1 x 1 = 3000000 դրամ:

 

Միաժամանակ, նույն ամսվա ընթացքում (հունվարի 10-ին) իր հաշվառման վայրի տարածքային հարկային տեսչություն ներկայացրել է ելակետային տվյալի և ուղղիչ գործակիցների վերաբերյալ առանձին հայտարարություն, համաձայն որի նախատեսել է ավտոտրանսպորտային միջոցների գազալցման գործունեություն սկսել Վանաձոր քաղաքում գտնվող գազալցման կետի միջոցով, որտեղ տեղակայված է 1 գազալցման խողովակ: Հունվար ամսվա համար կազմակերպությունը այդ գազալցման կետի միջոցով իրականացվող ավտոտրանսպորտային միջոցների գազալցման գործունեության համար հաստատագրված վճար կվճարի հետևյալ չափով`

 

ՀՎ = Պ x Խ x Գ x Ա = 500000 x 1 x 0.8 x 1 = 400000 դրամ:

 

Կազմակերպությունը այդ գործունեության մասով հունվար ամսվա համար կվճարի հաստատագրված վճար 3 400 000 դրամի չափով (3 000 000 + 400 000):

9-1.4. Միևնույն վճարողի կողմից տարբեր վայրերում գտնվող գազալցման կայանների (կետերի) միջոցով ավտոտրանսպորտային միջոցների գազալցման գործունեություն իրականացնելու դեպքում յուրաքանչյուր գազալցման կայանի (կետի) համար իր հաշվառման վայր տարածքային հարկային տեսչության մարմնին ներկայացվում է ելակետային տվյալի և ուղղիչ գործակիցների վերաբերյալ առանձին հայտարարություն:»:

 

i

24. Հրահանգչական նամակի 15.2. կետում «հանդիսանում» բառից հետո լրացնել «տեղադրված (առկա)» բառերը:

 

i

25. Հրահանգչական նամակի 15-րդ բաժնից հետո լրացնել նոր 15-1-րդ բաժին հետևյալ բովանդակությամբ`

«15-1. Վիճակախաղերի կազմակերպման վերաբերյալ.

15-1.1. Վիճակախաղի կազմակերպման գործունեություն իրականացնող վճարողները մինչև գործունեություն սկսելը (վերսկսելը) ելակետային տվյալի մասին հայտարարություն չեն ներկայացնում:

15-1.2. Վիճակախաղի կազմակերպիչները տվյալ ամսվա ընթացքում անցկացված բոլոր խաղարկությունների համար իրացված վիճակախաղերի տոմսերի ընդհանուր արժեքի վերաբերյալ հայտարարությունը իրենց հաշվառման վայրի տարածքային հարկային մարմնին ներկայացնում են տվյալ ամսվան հաջորդող ամսվա 15-ը ներառյալ:

15-1.3. Վիճակախաղերի կազմակերպման համար հաստատագրված վճարի ամսական չափը հաշվարկվում է հետևյալ բանաձևով`

ՀՎ = ՏԱ X Չ X Ա, որտեղ`

ՀՎ - հաստատագրված վճարի ամսական չափն է,

ՏԱ - տվյալ ամսվա ընթացքում անցկացված բոլոր խաղարկությունների համար

իրացված վիճակախաղերի տոմսերի ընդհանուր արժեքը,

Չ - հաստատագրված վճարի հաշվարկման համար օրենքի 863-րդ հոդվածով

սահմանված չափն է,

Ա - սպառողական գների փաստացի աճի ինդեքսն է, որը յուրաքանչյուր տարի

հրապարակվում է ՀՀ պետական եկամուտների նախարարության կողմից:»:

 

26. Հրահանգչական նամակի 19.2.-րդ կետի`

i

ա) 1-ին պարբերությունում` ««ժա», «ժբ», «ժգ», «ժդ», «ժե» և «ժզ» կետերով» բառերը փոխարինել »»գ», «դ», «ժա», «ժբ», «ժգ», «ժդ», «ժե»,»ժզ», «ժը» և «ժթ» ենթակետերով» բառերով,

բ) հանել 2-րդ պարբերության երկրորդ նախադասությունը:

 

i

27. Հրահանգչական նամակի հավելված 1-ից հանել «Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողները, ինչպես նաև» բառերը:

 

 

pin
Հարկային պետական ծառայություն
02.05.2002
N 02/578
Հրաման