16.12.2017 - 09.04.2018
(օրենքն ուժը կորցրել է 16.12.2017 թվականից, բացառությամբ 1-ին և 2-րդ գլուխների, 7-րդ հոդվածի, 11-րդ հոդվածի 1-ին, 3-րդ, 4-րդ և 6-րդ մասերի, 12-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետի, 14-րդ հոդվածի 4-րդ մասի, 15-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ պարբերության և 3-րդ մասի, 17-րդ և 18-րդ հոդվածների, որոնք ուժը կորցնելու են Սահմանադրության 133-րդ հոդվածն ուժի մեջ մտնելու օրվանից` 15.11.17 ՀՕ-195-Ն օրենք)
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է Ազգային ժողովի կողմից 16 սեպտեմբերի 1998 թ.
i
ԶԻՆԱՊԱՐՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
ԳԼՈՒԽ I
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. |
Օրենքի կարգավորման առարկան |
Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիների զինվորական հաշվառումը, զինվորական ծառայության նախապատրաստությունը, զորակոչը, զինվորական ծառայությունը, պահեստազորում պատրաստությունը կազմակերպելու և անցկացնելու հետ կապված հարաբերությունները:
Հոդված 2. |
Զինապարտության մասին օրենսդրությունը |
Զինապարտության մասին օրենսդրությունը բաղկացած է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունից, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերից, սույն օրենքից, այլ օրենքներից և իրավական ակտերից:
Հոդված 3. |
Զինապարտությունը |
1. Զինապարտությունը Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը մասնակցելու` քաղաքացիների սահմանադրական պարտականությունն է:
Զինապարտներ են համարվում նախազորակոչային, զորակոչային տարիքի և պահեստազորում հաշվառված արական, ինչպես նաև զինվորական մասնագիտություն ունեցող կամ զինվորական ծառայություն անցած իգական սեռի քաղաքացիները:
2. Քաղաքացիների զինապարտությունն ընդգրկում է`
զինվորական հաշվառումը.
զինվորական ծառայության նախապատրաստությունը.
զորակոչը և զինվորական ծառայությունը.
պահեստազորում գտնվելը:
Հոդված 3.1. |
Երկքաղաքացիների զինապարտությունը |
1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ընդունած այլ պետության քաղաքացին ազատվում է պարտադիր զինվորական ծառայությունից, եթե մինչև Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ընդունելը ոչ պակաս, քան 12 ամիս ծառայել է այլ պետության զինված ուժերում կամ այլ պետությունում ոչ պակաս, քան 18 ամիս անցել է այլընտրանքային զինվորական ծառայություն, բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած պետությունների:
2. Այլ պետության քաղաքացիություն ընդունած Հայաստանի Հանրապետության քաղաքացին չի ազատվում պարտադիր զինվորական ծառայությունից, անկախ այն հանգամանքից` ծառայել է նա այլ պետությունում, թե ոչ:
3. Երկքաղաքացին չի ազատվում զորահավաքից և վարժական հավաքից:
(3.1-ին հոդ. լրաց. 26.02.07 ՀՕ-76-Ն օրենք)
Հոդված 4. |
Զինապարտության կատարման ապահովումը |
1. Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, անկախ կազմակերպական-իրավական ձևից գործատու կազմակերպությունների և ուսումնական հաստատությունների պաշտոնատար անձինք պարտավոր են`
ա) ժամանակին և սահմանված ձևով վարել զինապարտների գրանցամատյանը, զինվորական հաշվառման ենթակա անձանց ցուցակները ներկայացնել նրանց հաշվառման (հաշվառում չունեցողներինը` փաստացի բնակության վայրի) զինվորական կոմիսարիատներ, ինչպես նաև տրամադրել հաշվառումից հանվելու, աշխատանքի (ուսումնական հաստատություն) ընդունվելու, տեղափոխվելու, ազատվելու (հեռացվելու) վերաբերյալ տվյալները.
բ) համապատասխան զինվորական կոմիսարիատի պահանջով զինապարտներին ծանուցել զինվորական կոմիսարիատ կանչվելու մասին.
գ) զինապարտներին ազատել աշխատանքից կամ արձակել ուսումից` զինվորական ծառայության կամ զինվորական կոմիսարիատի ծանուցագրում նշված անհրաժեշտ ժամանակով:
2. Հայաստանի Հանրապետության ոստիկանության մարմինները պարտավոր են`
ա) զինապարտներին անձնագիր տալու կամ փոխանակելու (բացառությամբ արտերկրում գտնվող պահեստազորայինների), ըստ բնակության վայրի հաշվառելու կամ հաշվառումից հանելու գործողությունները կատարել նրանց զինվորական փաստաթղթերում համապատասխան զինվորական կոմիսարիատի կողմից զինվորական հաշվառման վերաբերյալ նշումների առկայության դեպքում: Նախազորակոչային տարիքի զինապարտների անձնագրերն օտարերկրյա պետություններում վավերական լինելու մասին նշումը կատարել մինչև նրանց զորակոչային տարիքը լրանալը, իսկ զորակոչային տարիքը լրանալու դեպքում` պարտադիր զինվորական ծառայության զորակոչից ստացած տարկետման ժամանակով.
բ) զինվորական կոմիսարիատներին աջակցել զինապարտներին զորակոչելու, վարժական հավաքի կանչելու և հաշվառելու գործում:
3. Բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովները մեկշաբաթյա ժամկետում պարտավոր են համապատասխան զինվորական կոմիսարիատ հայտնել հաշմանդամ ճանաչված բոլոր զինապարտների մասին` անկախ հաշմանդամության խմբից:
i
4. Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինները պարտավոր են մեկշաբաթյա ժամկետում համապատասխան զինվորական կոմիսարիատ հայտնել քաղաքացիական կացության ակտերում զինապարտների կողմից իրենց ազգանունը, անունը, հայրանունը, ծննդյան տարեթիվը փոխելու, ինչպես նաև նրանց մահվան գրանցման մասին տվյալները:
5. Հետաքննության և նախաքննության մարմինները պարտավոր են մեկշաբաթյա ժամկետում համապատասխան զինվորական կոմիսարիատ հայտնել այն զորակոչիկների մասին, որոնց մեղադրանք է առաջադրվել, իսկ դատարանները` նշված անձանց վերաբերյալ` օրինական ուժի մեջ մտած դատավճիռների և վերջնական որոշումների մասին:
Ազատազրկման կամ կալանքի դատապարտված զորակոչիկների հաշվառման վկայականները, զինծառայողների զինվորական գրքույկներն ու դատավճռի պատճենները դատարաններն ուղարկում են համապատասխան զինվորական կոմիսարիատ` դատավճիռներն օրինական ուժի մեջ մտնելուց հետո` մեկշաբաթյա ժամկետում:
Քրեակատարողական հիմնարկները պարտավոր են ազատազրկման դատապարտված կամ ազատազրկման վայրից արձակված զինապարտների մասին մեկշաբաթյա ժամկետում հայտնել նրանց հաշվառման (հաշվառում չունեցողներինը` փաստացի բնակության վայրի) զինվորական կոմիսարիատներ:
6. Հայաստանի Հանրապետության դիվանագիտական և հյուպատոսական մարմինները պարտավոր են`
ա) Հայաստանի Հանրապետության զինվորական կոմիսարիատից ստացված իրազեկման հիման վրա իրենց հյուպատոսական տարածաշրջանում հյուպատոսական հաշվառման կանգնած զորակոչիկին Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ծանուցել դիվանագիտական մարմին կամ հյուպատոսական հիմնարկ ներկայանալու համար և ներկայացած անձանց ստորագրությամբ ծանուցագիր հանձնել պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու մասին.
բ) իրենց հյուպատոսական տարածաշրջանում հյուպատոսական հաշվառման կանգնած զինապարտի վերաբերյալ տվյալները երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով տրամադրել Հայաստանի Հանրապետության զինվորական կոմիսարիատին.
գ) իրենց իրավասությունների շրջանակում աջակցել նախազորակոչիկների և զորակոչիկների վերադարձին Հայաստանի Հանրապետություն:
7. Պաշտոնատար անձանց կողմից զինապարտության կատարման ապահովմանը խոչընդոտելն առաջացնում է պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:
(4-րդ հոդ. փոփ. 01.06.06 ՀՕ-128, 30.04.09 ՀՕ-102-Ն, 18.11.09 ՀՕ-215-Ն, 19.03.12 ՀՕ-38-Ն, 21.06.14 ՀՕ-92-Ն օրենքներ)
ԳԼՈՒԽ II
ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ
i
Հոդված 5. |
Քաղաքացիների զինվորական հաշվառումը |
1. Զինվորական հաշվառումը նախազորակոչիկների (16-18 տարեկան), զորակոչիկների (18-27 տարեկան) և պահեստազորում գտնվող քաղաքացիների հաշվառման ու հանրապետության զորակոչային, վարժահավաքային և զորահավաքային ռեսուրսների վերլուծության պետական համակարգն է:
Զինվորական հաշվառման կարգը սահմանում է կառավարությունը:
2. Զինվորական հաշվառում իրականացնում են`
ա) զինապարտի մշտական բնակության հաշվառման (հաշվառում չունեցողներինը` փաստացի բնակության) վայրի զինվորական կոմիսարիատը.
բ) Հայաստանի Հանրապետությունում ըստ բնակության վայրի հաշվառում չունեցող և հյուպատոսական հաշվառման կանգնած զինապարտների զինվորական հաշվառումը կատարում է Հայաստանի Հանրապետության զինվորական կոմիսարիատը:
2.1. Նախազորակոչային տարիքի քաղաքացիների զինվորական հաշվառումը համարվում է կցագրում: Կցագրման ենթակա են տվյալ տարվա ընթացքում 16 տարին լրացող արական սեռի քաղաքացիները:
2.2. Զինապարտների զինվորական հաշվառման լրիվությունն ապահովելու նպատակով պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, անկախ կազմակերպական-իրավական ձևից գործատու կազմակերպություններն ու ուսումնական հաստատությունները վարում են աշխատող կամ սովորող զինապարտների վերաբերյալ գրանցամատյան, որի վարման կարգը սահմանում է կառավարությունը:
2.3. Զինվորական հաշվառման նպատակով զինվորական կոմիսարիատում կազմվում է զինապարտի անձնական գործ, որում գրառվում են զինապարտի հաշվառման վայրի, ընտանեկան դրության, կրթության, առողջական վիճակի, դատվածության վերաբերյալ տվյալները, ինչպես նաև կցվում են այդ տվյալների վերաբերյալ համապատասխան փաստաթղթերը:
3. Զինվորական հաշվառումից հանվում են`
ա) սույն օրենքի 12-րդ հոդվածի առաջին մասի «ա» ենթակետով սահմանված հիմքով պարտադիր զինվորական ծառայությունից ազատված քաղաքացիները.
բ) օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցրած անձինք.
գ) պահեստազորում սահմանային տարիքի հասած քաղաքացիները.
դ) մահացած կամ օրենքով սահմանված կարգով մահացած ճանաչված քաղաքացիները:
ե) («ե» կետն ուժը կորցրել է 21.04.2012 թվականից` 19.03.12 ՀՕ-38-Ն օրենք)
(5-րդ հոդ. փոփ. 01.06.06 ՀՕ-128-Ն, 28.11.07 ՀՕ-272-Ն, 18.11.09 ՀՕ-215-Ն, 19.03.12 ՀՕ-38-Ն, 21.06.14 ՀՕ-92-Ն օրենքներ)
ԻՐՏԵԿ |
21.06.14 թվականի ՀՕ-92-Ն օրենքի 2-րդ հոդվածի համաձայն 5-րդ հոդվածի 2-րդ կետի երկրորդ պարբերությունը պետք է շարադրել նոր խմբագրությամբ: Սական 2-րդ կետը չունի 2-րդ պարբերություն, այդ իսկ պատճառով «ԻՐՏԵԿ»-ի կողմից փոփոխությունը կատարվել է 2-րդ կետի «բ» ենթակետում: |
Հոդված 6. |
Զինվորական հաշվառման և պարտադիր զինվորական ծառայության զորակոչի իրականացման գործընթացում քաղաքացիների պարտականությունները |
1. Քաղաքացիները պարտավոր են զինվորական հաշվառման, ինչպես նաև պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու համար ներկայանալ իրենց հաշվառման (հաշվառում չունեցողները` փաստացի բնակության) վայրի զինվորական կոմիսարիատ:
2. Զինվորական ծառայությունից պահեստ արձակված քաղաքացիները պարտավոր են յոթօրյա ժամկետում ներկայանալ հաշվառման (հաշվառում չունեցողները` փաստացի բնակության) վայրի զինվորական կոմիսարիատ` զինվորական հաշվառման համար:
3. Հաշվառման (հաշվառում չունեցողները` փաստացի բնակության) վայրը փոխելու դեպքում զինապարտները զինվորական հաշվառման կանգնելու համար պարտավոր են ներկայանալ համապատասխան զինվորական կոմիսարիատ` հաշվառման (հաշվառում չունեցողները` փաստացի բնակության) նոր վայր ժամանելուց հետո` յոթնօրյա ժամկետում:
Զինվորական ծառայության ընթացքում դատապարտված և ազատազրկման ձևով պատիժ կրած անձինք պարտավոր են պատժի կրումից ազատվելու պահից յոթնօրյա ժամկետում ներկայանալ հաշվառման (հաշվառում չունեցողները` փաստացի բնակության) վայրի զինվորական կոմիսարիատ:
4. Զինապարտներն իրենց առողջական վիճակի, ընտանեկան դրության, հաշվառման (հաշվառում չունեցողները` փաստացի բնակության) վայրի, կրթության, աշխատավայրի և պաշտոնի փոփոխությունների մասին պարտավոր են յոթօրյա ժամկետում հայտնել հաշվառման (հաշվառում չունեցողները` փաստացի բնակության) վայրի զինվորական կոմիսարիատ:
(6-րդ հոդ. փոփ. 01.06.06 ՀՕ-128-Ն, 28.11.07 ՀՕ-272-Ն, 18.11.09 ՀՕ-215-Ն, 19.03.12 ՀՕ-58-Ն, 21.06.14 ՀՕ-92-Ն օրենքներ)
ԳԼՈՒԽ III
ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒԹՅՈՒՆԸ
i
Հոդված 7. |
Բժշկական քննությունը և հետազոտումը |
1. Բժշկական քննությունը պարտադիր անցկացնում են զինվորական կոմիսարիատների հանձնաժողովների բժիշկ մասնագետները` զինապարտների կցագրման, զորակոչի, զինվորական ծառայության անցնելու և վարժական հավաքի կանչվելու ժամանակ: Եթե տեղում հնարավոր չէ ստանալ քաղաքացու` զինվորական ծառայությանը պիտանի լինելու մասին բժշկական եզրակացություն, ապա տեղական զորակոչային հանձնաժողովը պարտավոր է նրան ուղարկել համապատասխան բժշկական հիմնարկ` բուժհետազոտում անցկացնելու, իսկ անհրաժեշտության դեպքում նաև բուժում իրականացնելու համար: Այդ բժշկական հիմնարկների ցանկը հաստատում է կառավարությունը:
2. Սույն հոդվածում նշված դեպքերում զինապարտների բժշկական քննությունը և հետազոտումը կատարվում է առաջնահերթ և անվճար:
(7-րդ հոդ. փոփ. 18.11.09 ՀՕ-215-Ն օրենք)
i
Հոդված 8. |
Նախազորակոչային պատրաստությունը |
(8-րդ հոդվածն ուժը կորցրել է 16.12.2017 թվականից` 15.11.17 ՀՕ-195-Ն օրենք)
(8-րդ հոդ. փոփ. 19.03.12 ՀՕ-38-Ն օրենք)
Հոդված 9. |
Ուսուցումը պաշտպանական բնույթի մարզատեխնիկական կազմակերպություններում |
(9-րդ հոդվածն ուժը կորցրել է 16.12.2017 թվականից` 15.11.17 ՀՕ-195-Ն օրենք)
i
Հոդված 10. |
Ուսուցումը ռազմաուսումնական հաստատություններում |
(10-րդ հոդվածն ուժը կորցրել է 16.12.2017 թվականից` 15.11.17 ՀՕ-195-Ն օրենք)
(10-րդ հոդ. փոփ. 25.10.00 ՀՕ-104, 18.11.09 ՀՕ-215-Ն, 19.03.12 ՀՕ-38-Ն օրենքներ)
ԳԼՈՒԽ IV
ԶՈՐԱԿՈՉԸ
i
Հոդված 11. |
Պարտադիր զինվորական ծառայության զորակոչը |
1. Պարտադիր զինվորական ծառայության են զորակոչվում 18-ից մինչև 27 տարեկան (բացառությամբ սույն օրենքի 14-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքի) արական սեռի զորակոչիկները և մինչև 35 տարեկան առաջին խմբի պահեստազորի սպաները, ովքեր առողջական վիճակի պատճառով ճանաչվել են զինծառայության համար պիտանի` խաղաղ պայմաններում:
2. (2-րդ մասն ուժը կորցրել է 16.12.2017 թվականից` 15.11.17 ՀՕ-195-Ն օրենք)
3. Շարքային կազմի զորակոչը և զորացրումը կատարվում է Հանրապետության Նախագահի հրամանագրով սահմանված ժամկետներում` տարեկան երկու անգամ:
i
4. Պահեստազորի սպաների զորակոչը և զորացրումը կատարվում է Հանրապետության Նախագահի հրամանագրով սահմանված ժամկետում: Զորակոչից տարկետում ստացող սպաների կատեգորիաների ցանկը հաստատում է կառավարությունը:
5. (5-րդ մասն ուժը կորցրել է 16.12.2017 թվականից` 15.11.17 ՀՕ-195-Ն օրենք)
6. Պարտադիր զինվորական ծառայության զորակոչը հայտարարվելուց հետո բոլոր զորակոչիկները, ինչպես նաև 27 տարեկանից բարձր տարիքի զորակոչիկները` սույն օրենքի 14 հոդվածի չորրորդ մասով նախատեսված դեպքում, պարտավոր են ծանուցագրում նշված ժամկետում ներկայանալ այն զինվորական կոմիսարիատ, որտեղ նրանք հաշվառված են:
7. (7-րդ մասն ուժը կորցրել է 16.12.2017 թվականից` 15.11.17 ՀՕ-195-Ն օրենք)
8. (8-րդ մասն ուժը կորցրել է 16.12.2017 թվականից` 15.11.17 ՀՕ-195-Ն օրենք)
(11-րդ հոդ. փոփ. 03.05.00 ՀՕ-57, 25.10.00 ՀՕ-104, 25.10.00 ՀՕ-106, 01.06.06 ՀՕ-128-Ն, 28.11.07 ՀՕ-272-Ն, 19.03.12 ՀՕ-38-Ն օրենքներ)
i
Հոդված 12. |
Պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելը |
i
1. Պարտադիր զինվորական ծառայությունից ազատվում է`
ա) («ա» կետն ուժը կորցրել է 16.12.2017 թվականից` 15.11.17 ՀՕ-195-Ն օրենք)
բ) («բ» կետն ուժը կորցրել է 16.12.2017 թվականից` 15.11.17 ՀՕ-195-Ն օրենք)
գ) («գ» կետն ուժը կորցրել է 16.12.2017 թվականից` 15.11.17 ՀՕ-195-Ն օրենք)
դ) («դ» կետն ուժը կորցրել է 16.12.2017 թվականից` 15.11.17 ՀՕ-195-Ն օրենք)
ե) գիտական աստիճան (գիտության թեկնածու կամ գիտության դոկտոր) ունեցող քաղաքացին, եթե նա զբաղվում է մասնագիտական, գիտական կամ մանկավարժական գործունեությամբ:
2. (2-րդ մասն ուժը կորցրել է 16.12.2017 թվականից` 15.11.17 ՀՕ-195-Ն օրենք)
(12-րդ հոդ. փոփ. 11.10.00 ՀՕ-93, 01.06.06 ՀՕ-128-Ն, 19.03.12 ՀՕ-38-Ն օրենքներ)
i
Հոդված 13. |
Պարտադիր զինվորական ծառայության զորակոչից ընտանեկան դրության բերումով տարկետում ստանալը |
(13-րդ հոդվածն ուժը կորցրել է 16.12.2017 թվականից` 15.11.17 ՀՕ-195-Ն օրենք)
(13-րդ հոդ. փոփ. 03.05.00 ՀՕ-57, 02.05.01 ՀՕ-180, 01.06.06 ՀՕ-128-Ն, 28.11.07 ՀՕ-272-Ն օրենքներ)
i
Հոդված 14. |
Պարտադիր զինվորական ծառայության զորակոչից ուսումը շարունակելու համար տարկետում ստանալը |
1. (1-ին մասն ուժը կորցրել է 16.12.2017 թվականից` 15.11.17 ՀՕ-195-Ն օրենք)
i
2. (2-րդ մասն ուժը կորցրել է 16.12.2017 թվականից` 15.11.17 ՀՕ-195-Ն օրենք)
3. (3-րդ մասն ուժը կորցրել է 16.12.2017 թվականից` 15.11.17 ՀՕ-195-Ն օրենք)
4. Կրթությունը շարունակելու համար պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստացած անձինք պարտադիր զինվորական ծառայության են կանչվում մինչև 27 տարեկան դառնալը, բացառությամբ պետական պատվերով պետական գիտակրթական համակարգի, միջպետական և միջգերատեսչական համաձայնագրերով օտարերկրյա պետությունների կամ սույն օրենքի 16 հոդվածի երկրորդ մասով նախատեսված դեպքում ասպիրանտուրայում սովորողների, ինչպես նաև արդարադատության ակադեմիայի ունկնդիրների, որոնց տարկետում տրվում է մինչև ուսման ավարտը: Եթե նշված անձինք ուսումն ավարտում են 27 տարեկանից բարձր տարիքում, ապա պարտադիր զինվորական ծառայության են կանչվում ասպիրանտուրան կամ արդարադատության ակադեմիան ավարտելուն հաջորդող զորակոչի ընթացքում:
Սահմանված կարգով պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա պահեստազորի առաջին խմբի սպաները, որոնք ավարտել են ասպիրանտուրան կամ ունեն գիտական աստիճան, պարտադիր զինվորական ծառայության են կանչվում ըստ իրենց մասնագիտացումների:
(14-րդ հոդ. փոփ. 06.03.00 ՀՕ-42, 03.05.00 ՀՕ-57, 16.04.02 ՀՕ-325, 20.05.02 ՀՕ-345-Ն, 01.06.06 ՀՕ-128-Ն, 21.02.07 ՀՕ-136-Ն, 28.11.07 ՀՕ-272-Ն, 18.11.09 ՀՕ-215-Ն, 25.05.11 ՀՕ-177-Ն, 19.03.12 ՀՕ-38-Ն, 02.05.13 ՀՕ-54-Ն, 21.06.14 ՀՕ-79-Ն օրենքներ)
i
Հոդված 15. |
Պարտադիր զինվորական ծառայության զորակոչից առողջական վիճակի պատճառով տարկետում ստանալը |
1. (1-ին մասն ուժը կորցրել է 16.12.2017 թվականից` 15.11.17 ՀՕ-195-Ն օրենք)
2. Սույն օրենքի 14 հոդվածի չորրորդ մասով նախատեսված ասպիրանտուրայում կամ արդարադատության ակադեմիայում սովորելու կապակցությամբ տարկետում ստացած և 27 տարեկանից բարձր տարիքում ուսումն ավարտած զորակոչիկներին առողջական վիճակի պատճառով բուժման նպատակով տարկետում կարող է տրվել 1 անգամ` մինչև 6 ամիս ժամկետով, իսկ պարտադիր զինվորական ծառայության համար ժամանակավորապես ոչ պիտանի ճանաչելու դեպքում` մինչև 1 տարի ժամկետով: Տարկետման ժամկետը լրանալուց հետո զորակոչիկը բժշկական քննության արդյունքներով կամ ճանաչվում է պիտանի զինվորական ծառայության համար և զորակոչվում զինվորական ծառայության, կամ ճանաչվում է խաղաղ պայմաններում զինվորական ծառայության համար ոչ պիտանի և հաշվառվում պահեստազորում, կամ ճանաչվում է զինվորական ծառայության համար ոչ պիտանի և հանվում զինվորական հաշվառումից:
3. Սույն հոդվածի առաջին և երկրորդ մասերով նախատեսված տարկետումներ տալու մասին որոշումներն ընդունում է հանրապետական զորակոչային հանձնաժողովը` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ ստեղծված կենտրոնական բժշկական հանձնաժողովի եզրակացության հիման վրա:
4. (4-րդ մասն ուժը կորցրել է 16.12.2017 թվականից` 15.11.17 ՀՕ-195-Ն օրենք)
(15-րդ հոդ. փոփ. 01.06.06 ՀՕ-128-Ն, 28.11.07 ՀՕ-272-Ն, 19.03.12 ՀՕ-38-Ն, 02.05.13 ՀՕ-54-Ն օրենքներ)
i
Հոդված 16. |
Պարտադիր զինվորական ծառայության զորակոչից այլ հիմքերով տարկետում ստանալը |
(16-րդ հոդվածն ուժը կորցրել է 16.12.2017 թվականից` 15.11.17 ՀՕ-195-Ն օրենք)
Հոդված 17. |
Տեղական և մարզային զորակոչային հանձնաժողովները |
1. Պարտադիր զինվորական ծառայության զորակոչն անցկացնելու համար կառավարության սահմանած կարգով ստեղծվում են զորակոչային հանձնաժողովներ` ըստ զինվորական կոմիսարիատների կողմից սպասարկվող տարածքների` տեղական, և ըստ մարզերի` մարզային (Երևանի քաղաքային):
2. Տեղական զորակոչային հանձնաժողովների կազմը հաստատում է մարզպետը (Երևանի քաղաքապետը)` համապատասխան զինվորական կոմիսարի ներկայացմամբ:
Հանձնաժողովի նախագահ է համարվում զինվորական կոմիսարը:
Տեղական զորակոչային հանձնաժողովները`
- կազմակերպում են զորակոչիկների բժշկական քննությունը,
- որոշումներ են ընդունում զորակոչի և զորակոչիկներին` ըստ զորատեսակների զինված ուժերում և այլ զորքերում զինվորական ծառայության ուղարկելու մասին, ընտանեկան դրության բերումով և ուսումը շարունակելու համար տարկետում տալու վերաբերյալ,
- կայացնում են նախնական եզրակացություն և մարզային (Երևանի քաղաքային) զորակոչային հանձնաժողով են ներկայացնում սույն օրենքով չնախատեսված դեպքերում զորակոչիկներին ընտանեկան դրության բերումով տարկետում տալու վերաբերյալ փաստաթղթերը,
- կայացնում են նախնական եզրակացություն և կենտրոնական բժշկական հանձնաժողով են ներկայացնում զորակոչիկներին բժշկական քննության արդյունքներով տարկետում տալու և պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու վերաբերյալ փաստաթղթերը` եզրակացության համար,
- քննարկում են ռազմաուսումնական հաստատություններ ընդունվելու մասին դիմումները և կայացնում որոշում:
3. Մարզային (Երևանի քաղաքային) զորակոչային հանձնաժողովները կազմում է կառավարությունը: Հանձնաժողովի նախագահ է համարվում համապատասխան մարզպետը (Երևանի քաղաքապետը):
Մարզային (Երևանի քաղաքային) զորակոչային հանձնաժողովները`
- համակարգում են տեղական զորակոչային հանձնաժողովների գործունեությունը,
- որոշում են ընդունում զորակոչիկներին ընտանեկան դրության բերումով սույն օրենքով չնախատեսված դեպքերում տարկետում տալու վերաբերյալ և դա ներկայացնում հանրապետական զորակոչային հանձնաժողով:
4. Տեղական և մարզային (Երևանի քաղաքային) զորակոչային հանձնաժողովների որոշումներն ընդունվում են հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:
(17-րդ հոդ. փոփ. 18.11.09 ՀՕ-215-Ն, 19.03.12 ՀՕ-38-Ն օրենքներ)
Հոդված 18. |
Հանրապետական զորակոչային հանձնաժողովը |
i
1. Զորակոչի ժամանակաշրջանում տեղական և մարզային (Երևանի քաղաքային) զորակոչային հանձնաժողովների աշխատանքը ղեկավարելու և գործունեությունը վերահսկելու համար կառավարությունն ստեղծում է հանրապետական զորակոչային հանձնաժողով:
2. Հանրապետական զորակոչային հանձնաժողովը`
- քննարկում է տեղական կամ մարզային (Երևանի քաղաքային) զորակոչային հանձնաժողովների որոշումների վերաբերյալ գանգատները,
- որոշում է ընդունում առողջական վիճակի պատճառով պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու, բուժման կամ պարտադիր զինվորական ծառայության համար ժամանակավորապես ոչ պիտանիության կապակցությամբ տարկետում տալու մասին,
- եզրակացություն է տալիս ընտանեկան դրության բերումով` սույն օրենքով չնախատեսված դեպքերում տարկետում տալու մասին մարզային (Երևանի քաղաքային) զորակոչային հանձնաժողովների որոշումների վերաբերյալ և ներկայացնում պաշտպանության նախարարին:
3. Տեղական կամ մարզային (Երևանի քաղաքային) զորակոչային հանձնաժողովի որոշման վերաբերյալ զորակոչիկի կամ այլ անձանց գանգատը, մինչև դրա վերանայումը, չի կասեցնում որոշման կատարումը:
Գանգատների վերաբերյալ որոշումները հանրապետական զորակոչային հանձնաժողովն ընդունում է մեկամսյա ժամկետում` ձայների պարզ մեծամասնությամբ:
Հանրապետական զորակոչային հանձնաժողովի որոշումները, դրանց ընդունման օրվանից մեկամսյա ժամկետում, կարող են գանգատարկվել դատարան` օրենքով սահմանված կարգով:
(18-րդ հոդ. փոփ. 01.06.06 ՀՕ-128-Ն օրենք)
ԳԼՈՒԽ V
ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ
(5-րդ գլուխն ուժը կորցրել է 16.12.2017 թվականից` 15.11.17 ՀՕ-195-Ն օրենք)
ԳԼՈՒԽ VI
ՊԱՀԵՍՏԱԶՈՐԸ
(6-րդ գլուխն ուժը կորցրել է 16.12.2017 թվականից` 15.11.17 ՀՕ-195-Ն օրենք)
ԳԼՈՒԽ VII
ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ԶԻՆԱՊԱՐՏՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ, ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
(7-րդ գլուխն ուժը կորցրել է 16.12.2017 թվականից` 15.11.17 ՀՕ-195-Ն օրենք)
ԳԼՈՒԽ VIII
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
(8-րդ գլուխն ուժը կորցրել է 16.12.2017 թվականից` 15.11.17 ՀՕ-195-Ն օրենք)
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Ռ. Քոչարյան |
Երևան 14 հոկտեմբերի 1998 թ. ՀՕ-250
|