(ուժը կորցրել է 22.08.2022 թվականից` 09.06.2022 թիվ 831-Ն որոշում)
i
040.0679.110605
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«11» հունիսի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
25 մայիսի 2005 թվականի N 679-Ն
i
ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ՀԵՏ ՇՓՎՈՂ ՊՈԼԻՄԵՐԱՅԻՆ ԵՎ ԱՅԴ ՀԻՄՔՈՎ ՊԼԱՍՏՄԱՍՍԱՅԵ ԱՐՏԱԴՐԱՆՔՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Ստանդարտացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի դրույթներին համապատասխան, ինչպես նաև հաշվի առնելով մարդու կյանքին և առողջությանը, շրջակա միջավայրին վնաս պատճառելու ռիսկի աստիճանը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել սննդամթերքի հետ շփվող պոլիմերային և այդ հիմքով պլաստմասսայե արտադրանքների տեխնիկական կանոնակարգը` համաձայն հավելվածի:
i
2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` սույն որոշման պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից վեց ամսվա ընթացքում օրենքով սահմանված կարգով հաստատել սննդամթերքի հետ շփվող պոլիմերային և այդ հիմքով պլաստմասսայե արտադրանքներից սննդամթերքի մեջ արտազատվող վնասակար քիմիական նյութերի ընդհանուր սահմանային թույլատրելի քանակությունը և դրանց որոշման մեթոդները:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից մեկ տարի հետո:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 4-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2005 թվականի մայիսի 25-ի
N 679-Ն որոշման
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ՀԵՏ ՇՓՎՈՂ ՊՈԼԻՄԵՐԱՅԻՆ ԵՎ ԱՅԴ ՀԻՄՔՈՎ ՊԼԱՍՏՄԱՍՍԱՅԵ ԱՐՏԱԴՐԱՆՔՆԵՐԻ
I. ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏԸ
1. Սննդամթերքի հետ շփվող պոլիմերային և այդ հիմքով պլաստմասսայե արտադրանքների տեխնիկական կանոնակարգի (այսուհետ` տեխնիկական կանոնակարգ) գործողությունը տարածվում է արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի ծածկագրերին համապատասխան` բացառապես պոլիմերային նյութերից բաղկացած 2 կամ ավելի շերտերից կամ բացառապես պոլիմերային նյութերից կամ դրանց հիմքով պլաստմասսայե նյութերից պատրաստված` սննդամթերքի հետ շփման համար նախատեսված հետևյալ պլաստմասսայե արտադրանքների վրա`
էթիլենի պոլիմերներից կոշտ խողովակներ, փողակներ,
ճկափողեր և դրանց կցամասեր` անկարան և կտրած
հատվածների, որոնց երկարությունը գերազանցում է
լայնական կտրվածքի առավելագույն չափը, մշակված կամ
չմշակված մակերեսով, բայց որևէ այլ մշակման չենթարկված 3917 21 100
պրոպիլենի պոլիմերներից կոշտ խողովակներ, փողակներ,
ճկափողեր և դրանց կցամասեր` անկարան և կտրած
հատվածների, որոնց երկարությունը գերազանցում է
լայնական կտրվածքի առավելագույն չափը, մշակված կամ
չմշակված մակերեսով, բայց որևէ այլ մշակման չենթարկված 3917 22 100
վինիլքլորիդի պոլիմերներից կոշտ խողովակներ, փողակներ,
ճկափողեր և դրանց կցամասեր` անկարան և կտրած
հատվածների, որոնց երկարությունը գերազանցում է
լայնական կտրվածքի առավելագույն չափը, մշակված կամ
չմշակված մակերեսով, բայց որևէ այլ մշակման չենթարկված 3917 23 100
պլաստմասսաներից տուփեր, արկղեր, զամբյուղներ և
համանման իրեր` փաթեթավորման կամ փոխադրման համար 3923 10 000
էթիլենի պոլիմերներից պարկեր և պայուսակներ (ներառյալ
կոնաձևերը)` փաթեթավորման կամ փոխադրման համար 3923 21 000
այլ պլաստմասսաներից պարկեր և պայուսակներ (ներառյալ
կոնաձևերը)` փաթեթավորման կամ փոխադրման համար 3923 29
պլաստմասսաներից շշեր, շշիկներ, սրվակներ և համանման
արտադրանքներ` փաթեթավորման կամ փոխադրման համար
3923 30
պլաստմասսաներից խցաններ, կափարիչներ, թասակներ և
խցանափակման այլ արտադրանքներ 3923 50
պլաստմասսաներից խոհանոցային և ճաշի սպասքներ 3924 10 000:
2. Սույն տեխնիկական կանոնակարգով սահմանվում են կանոնակարգի 1-ին կետով նախատեսված` սննդամթերքի հետ շփվող պոլիմերային և այդ հիմքով պլաստմասսայե արտադրանքների (այսուհետ` պլաստմասսայե արտադրանքներ) անվտանգությունը բնութագրող ցուցանիշները, դրանց մակնշմանը, փաթեթավորմանը, պահմանը, փոխադրմանը, օգտահանմանը ներկայացվող, ինչպես նաև շրջակա միջավայրի պահպանման պահանջները և պլաստմասսայե արտադրանքների համապատասխանության գնահատման ընթացակարգերը:
3. Պլաստմասսայե արտադրանքները ենթակա են համապատասխանության պարտադիր գնահատման:
II. ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
4. Սույն տեխնիկական կանոնակարգում կիրառվում են հետևյալ հասկացությունները`
սննդամթերքի հետ շփվող պլաստմասսայե արտադրանք` սննդամթերքի փաթեթավորման, պահման, փոխադրման, իրացման և օգտագործման համար նախատեսված արտադրանքներ,
պոլիմեր` նյութ, որը բնութագրվում է մեկ կամ ավելի իրար միացած այնպիսի քանակությամբ բաղկացուցիչ օղակների բազմակի կրկնությամբ, որը բավարար է բացահայտելու նյութի հատկությունների համալիրը, որն անփոփոխ է մնում բաղկացուցիչ օղակներից մեկի կամ մի քանիսի ավելացման կամ հեռացման դեպքում,
պլաստմասսա` նյութ, որն իրենից ներկայացնում է պոլիմերի կամ օլիգոմերի միացություն` տարբեր բաղադրամասերի հետ, որն արտադրանքների ձևավորման ժամանակ գտնվում է մածուցիկածորուն կամ բարձրաճկուն վիճակում, իսկ շահագործման ժամանակ` ապակենման է կամ բյուրեղային,
բաղկացուցիչ օղակ` ատոմների առանձնացվող խումբ, որի միջոցով կարելի է նկարագրել մակրոմոլեկուլի շղթան,
կրկնվող բաղկացուցիչ օղակ` միակ հնարավոր ամենափոքր բաղկացուցիչ օղակ, որը կրկնվում է բազմակի անգամ,
օլիգոմեր` նյութ, որի մոլեկուլները պարունակում են իրար հետ կրկնվող ձևով միացած բաղկացուցիչ օղակներ և, որի հատկությունների համալիրը փոփոխվում է բաղկացուցիչ օղակներից մեկի կամ մի քանիսի հեռացմամբ կամ ավելացմամբ,
մոնոմեր` նյութ, որի յուրաքանչյուր մոլեկուլը կարող է առաջացնել մեկ կամ մի քանի բաղկացուցիչ կամ կրկնվող բաղկացուցիչ օղակ,
արտազատվող (ներթափանցող) վնասակար քիմիական նյութերի թույլատրելի քանակություն` պլաստմասսայե արտադրանքներից արտազատվող վնասակար քիմիական նյութերի այն քանակությունը, որը հանդիսանում է հիմնական չափանիշ` այդպիսի արտադրանքի սանիտարահիգիենիկ անվտանգությունը գնահատելու համար,
նվազագույն երկարատև ամրություն MRS (ՄՊա)` խողովակների պատրաստման համար օգտագործվող նյութի հատկությունները որոշող լարվածություն, որն ստացվում է 20 օC ջերմաստիճանում` 50 տարի ծառայության ժամկետում ներքին հիդրոստատիկ ճնշման նկատմամբ խողովակների կայունության փորձարկումների տվյալների արտարկման միջոցով` 97,5% ներքին վստահելի միջակայքով և կլորացված մինչև R10 շարքի մոտակա ներքին արժեքը` ըստ սույն տեխնիկական կանոնակարգի VIII բաժնով նախատեսված համապատասխան ստանդարտի,
անվանական արտաքին տրամագիծ d (մմ)` չափի պայմանական նշագիրը, որը համապատասխանում է նվազագույն արտաքին միջին տրամագծին,
արտաքին միջին տրամագիծ dմիջ. (մմ)` խողովակի արտաքին պարագծի չափվող մեծության և pi=3,142 արժեքի բաժանման քանորդը` կլորացված մեծացման կողմը` մինչև 0,1 մմ,
առավելագույն աշխատանքային ճնշում MOP (ՄՊա)` մշտական շահագործման դեպքում խողովակաշարում ջրի առավելագույն թույլատրելի ճնշում, որը հաշվվում է ըստ հետևյալ բանաձևի`
2MRS
MOP = __________ . C ,
C(SDR - 1) t
որտեղ`
MRS-ն նվազագույն երկարատև ամրությունն է, ՄՊա,
C-ն ամրության պաշարի գործակիցն է,
SDR-ը ստանդարտ չափային հարաբերությունը,
Ct-ն ջերմաստիճանից կախված ջրի ճնշման անկման գործակիցն է,
ստանդարտ չափային հարաբերություն SDR` խողովակի անվանական արտաքին տրամագծի (d) հարաբերությունը պատի անվանական հաստությանը (e),
պատի անվանական հաստություն e (մմ)` խողովակի պատի նվազագույն թույլատրելի հաստությանը համապատասխանող պայմանական նշագիր, որը հաշվվում է հետևյալ բանաձևով և կլորացվում է մեծացման կողմը` մինչև 0,1 մմ`
d
e = ______,
2S + 1 որտեղ`
d-ն խողովակի անվանական արտաքին տրամագիծն է, մմ,
S-ը խողովակի սերիան է,
խողովակի սերիա S` նորմավորված արժեք, որը որոշվում է հետևյալ բանաձևով`
o~
S = ___, MOP որտեղ`
o~-ն խողովակի պատի թույլատրելի լարվածությունն է, որը հավասար է MRS/C, ՄՊա,
MRS-ը նվազագույն երկարատև ամրությունն է, ՄՊա,
C-ն ամրության պաշարի գործակիցն է,
MOP-ը առավելագույն աշխատանքային ճնշումն է, ՄՊա,
խողովակի անթափանցիկություն H (%)` նմուշի միջոցով անցնող լույսի հոսքի հարաբերությունն է լուսային աղբյուրի լույսի հոսքին` արտահայտված տոկոսով,
խցանափակման արտադրանքներ` տարայի խցանափակման համար օժանդակ խցանափակման միջոց,
խցան` տարայի վզիկի մեջ մտնող խցանափակման արտադրանք,
ամրության պաշարի գործակից` գործակից, որն ընտրում են խողովակի նախագծման ժամանակ: Պոլիէթիլենային ճնշումային խողովակի համար` 1,25 է, իսկ չպլաստիֆիկացված պոլիվինիլքլորիդային ճնշումային խողովակի համար` 2,0 կամ 2,5,
ճնշման իջեցման գործակից` Ct առավելագույն աշխատանքային ճնշման (MOP) իջեցման գործակից` կախված տեղափոխվող ջրի ջերմաստիճանից:
Ճնշման իջեցման գործակիցը պետք է ընտրել 1-ին աղյուսակից:
Աղյուսակ 1
.________________________________________________________________.
|Ջրի աշխատանքային| Ճնշման իջեցման գործակիցը, Ct |
|ջերմաստիճանը, |_______________________________________________|
|Tաշխ.Cօ |8,0 և 10,0 ՄՊա նվազագույն|25,0 ՄՊա նվազագույն |
| |երկարատև ամրությամբ |երկարատև ամրությամբ|
| |պոլիէթիլենային խողովակների|պոլիվինիլքլորիդային |
| |համար |խողովակների համար |
|________________|__________________________|____________________|
|Մինչև 20 | 1,00| -|
|________________|__________________________|____________________|
|21-25 | 0,93| -|
|________________|__________________________|____________________|
|Մինչև 25 | -| 1,00|
|________________|__________________________|____________________|
|26-30 | 0,87| 0,88|
|________________|__________________________|____________________|
|31-35 | 0,80| 0,78|
|________________|__________________________|____________________|
|36-40 | 0,74| 0,70|
|________________|__________________________|____________________|
|41-45 | -| 0,64|
.________________________________________________________________.
III. ՇՈՒԿԱ ՄՈՒՏՔ ԳՈՐԾԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
5. Հայաստանի Հանրապետության տարածքում պլաստմասսայե արտադրանքների իրացումը` առանց համապատասխանության գնահատման, արգելվում է:
i
6. Հայաստանի Հանրապետության տարածքում համապատասխանության պարտադիր գնահատման ենթակա և շրջանառության մեջ գտնվող պլաստմասսայե արտադրանքները պետք է ուղեկցվեն համապատասխանության ազգային նշանի մակնշմամբ կամ համապատասխանության սերտիֆիկատով կամ գրանցված համապատասխանության հայտարարագրով:
(6-րդ կետը փոփ. 02.04.15 թիվ 356-Ն որոշում)
IV. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
7. Պլաստմասսայե արտադրանքների պատրաստման համար կիրառվող էթիլենի պոլիմերները (այսուհետ` պոլիէթիլեն), պրոպիլենի պոլիմերները (այսուհետ` պոլիպրոպիլեն), վինիլքլորիդի պոլիմերները (այսուհետ` պոլիվինիլքլորիդ) և այլ պոլիմերային նյութերը և (կամ) մոնոմերները, հավելանյութերը, գունանյութերը, տպագրական ներկերը, կապակցող նյութերը (սոսինձները) և այլ բաղադրիչներ պետք է թույլատրված լինեն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության գերատեսչական նորմատիվ իրավական ակտով:
8. Պլաստմասսայե արտադրանքներից սննդամթերքի կամ դրա հատկությունները նմանակող մոդելային լուծույթների (այսուհետ` մոդելային լուծույթներ) մեջ արտազատվող` մարդու առողջության համար վնասակար քիմիական նյութերի (այսուհետ` վնասակար քիմիական նյութեր) ընդհանուր քանակությունը չպետք է գերազանցի Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության գերատեսչական նորմատիվ իրավական ակտով սահմանված սահմանային թույլատրելի քանակությունները:
9. Պլաստմասսայե ապրանքներից սննդամթերքի կամ դրա մոդելային լուծույթների մեջ արտազատվող առանձին վնասակար քիմիական նյութերի քանակությունները չպետք է գերազանցեն 2-րդ աղյուսակով սահմանված թույլատրելի քանակությունները:
Աղյուսակ 2
.______________________________________________________________________.
|Պոլիմերային նյութի անվանումը|Որոշվող վնասակար |Սահմանային թույլատրելի|
| |նյութի անվանումը |քանակությունը, մգ/դմ3,|
| | |ոչ ավելի |
|____________________________|__________________|______________________|
|Պոլիօլեֆիններ (պոլիէթիլեն, |ֆորմալդեհիդ | 0,1|
|պոլիպրոպիլեն), | | |
|ֆենոլֆորմալդեհիդային և | | |
|ամինաֆորմալդեհիդային խեժեր | | |
|____________________________|__________________|______________________|
|Պոլիստիրոլ և ստիրոլի |ստիրոլ | 0,01|
|համապոլիմերներ | | |
|____________________________|__________________|______________________|
|Պոլիվինիլքլորիդ (ՊՎՔ) |վինիլքլորիդ | 0,01 |
| | | (1,0 մգ/կգ պատրաստի |
| | | արտադրանքի) |
|____________________________|__________________|______________________|
|Պոլիկարբոնատ, |ֆենոլ | 0,05|
|ֆենոլֆորմալդեհիդային խեժեր | | |
|____________________________|__________________|______________________|
|Ակրիլոնիտրիլի համապոլիմերներ|ստիրոլ | 0,01|
|բութադիենի և ստիրոլի հետ |ակրիլոնիտրիլ | 0,02|
|____________________________|__________________|______________________|
|Պոլիմեթիլմետակրիլատ |մեթիլմետակրիլատ | 0,25|
|____________________________|__________________|______________________|
|Պոլիամիդ 66 |հեքսամեթիլենդիամին| 0,01|
|____________________________|__________________|______________________|
|Պոլիամիդ 6 |E-կապրոլակտամ | 0,5|
|____________________________|__________________|______________________|
|Պոլիէթիլենտերեֆտալատ |ացետալդեհիդ | 2,0|
.______________________________________________________________________.
10. Պլաստմասսայե արտադրանքների հետ սննդամթերքը կամ մոդելային լուծույթները համապատասխան ջերմաստիճանաժամանակային պայմաններում շփվելուց հետո չի թույլատրվում`
ա) լուծույթի հոտի փոփոխություն` 1 բալլից ավելի,
բ) կողմնակի համի առաջացում,
գ) լուծույթի թափանցիկության և գույնի փոփոխություն:
11. Պլաստմասսայե արտադրանքների մակերևույթը պետք է լինի հարթ, մաքուր, առանց բշտիկների, դրանք չպետք է ունենան սուր (կտրող, ծակող) եզրեր, միջանցիկ անցքեր, եթե դրանք պայմանավորված չեն արտադրանքի գործառութային նշանակությամբ: Չի թույլատրվում պլաստմասսայե տարաների կամ խոհանոցային արտադրանքների հենվող մակերևույթի վրա դուրս եկած ձուլալցոն:
12. Պլաստմասսայե արտադրանքները (բացառությամբ պոլիմերային թաղանթներից պատրաստված սառը և սորուն սննդամթերքի համար նախատեսված արտադրանքների) պետք է կայուն լինեն (70+/-5) օC ջերմաստիճանի ջրի նկատմամբ (պահպանեն արտաքին տեսքը և գույնը, չձևախախտվեն և չճաքեն, չփոխեն ջրի գույնը), իսկ պահածոյացման բանկաների համար նախատեսված պլաստմասսայե կափարիչները պետք է կայուն լինեն (95+/-5) օC ջերմաստիճանում` կափարիչների մակերևույթին չպետք է առաջանան փչուկներ, ճաքեր, շերտատում, ինչպես նաև կափարիչի ամբողջությունը խախտող այլ թերություններ:
13. Չի թույլատրվում գունավոր պլաստմասսայե արտադրանքների գունանյութերի արտազատում, դրանք պետք է կայուն լինեն շփման նկատմամբ:
14. Պլաստմասսայե արտադրանքները պետք է կայուն լինեն թթվային լուծույթների և լվացող միջոցների նկատմամբ:
15. Պլաստմասսայե արտադրանքները պետք է կայուն լինեն կեղտոտման նկատմամբ, լավ լվացվեն և մակերևույթի վրա լվացումից հետո չպետք է առաջանան նկատելի փոփոխություններ:
Պլաստմասսայե տարաներին (տուփեր, արկղեր, զամբյուղներ, պարկեր և
պայուսակներ, շշեր, շշիկներ, սրվակներ և համանման արտադրանքներ,
խցաններ, կափարիչներ, թասակներ և խցանափակման այլ արտադրանքներ)
ներկայացվող լրացուցիչ պահանջները
16. Պլաստմասսայե տարաների բռնակները պետք է ամուր լինեն և դիմանան`
ա) մեկ բռնակով (եթե այն առանձին մանրակ է հանդիսանում) պլաստմասսայե արտադրանքները` տարողությունը 2 անգամ գերազանցող ջրի զանգվածին համապատասխանող ստատիկ բեռնվածքին,
բ) 2 բռնակով (եթե այն առանձին մանրակ է հանդիսանում) պլաստմասսայե արտադրանքների յուրաքանչյուր բռնակը` տարողությանը հավասար ջրի զանգվածին համապատասխանող ստատիկ բեռնվածքին,
գ) պլաստմասսայե տարաների բռնակները պետք է դիմանան 3-րդ աղյուսակով նախատեսված ստատիկ բեռնվածքներին.
Աղյուսակ 3
.________________________________________________________________________.
|Պլաստմասսայե տարայի տարողությունը, դմ3|Ստատիկ բեռնվածքը, Ն(կգ), ոչ պակաս|
|______________________________________|_________________________________|
|մինչև 0,5 ներառյալ | 19,6 (2)|
|______________________________________|_________________________________|
|0,5-ից բարձր, մինչև 1,0 ներառյալ | 29,4 (3)|
|______________________________________|_________________________________|
|1,0-ից բարձր, մինչև 2,0 ներառյալ | 49,1 (5)|
|______________________________________|_________________________________|
|2,0-ից բարձր, մինչև 3,0 ներառյալ | 68,7 (7)|
|______________________________________|_________________________________|
|3,0-ից բարձր, մինչև 5,0 ներառյալ | 117,7 (12)|
|______________________________________|_________________________________|
|5,0-ից բարձր, մինչև 7,0 ներառյալ | 166,8 (17)|
|______________________________________|_________________________________|
|7,0-ից բարձր, մինչև 10,0 ներառյալ | 245,3 (25)|
.________________________________________________________________________.
17. Կափարիչներով կամ խցանափակման այլ միջոցներով հերմետիկ փակված պլաստմասսայե տարաները պետք է դիմանան 20 կՊա ներքին ավելցուկային ճնշմանը և պահպանեն հերմետիկությունը:
18. Պլաստմասսայե տարաները, կախված պոլիմերային նյութից և տարայի տարողությունից ջրով լցված վիճակում պետք է դիմանան 4-րդ աղյուսակով նախատեսված բարձրությունից 2-ից ոչ պակաս անգամ անկմանը` չենթարկվելով հերմետիկության խախտում առաջացնող մեխանիկական վնասման:
Աղյուսակ 4
._______________________________________________________________________.
|Պլաստմասսայե տարայի |Պլաստմասսայե տարայի |Անկման բարձրությունը|
|նյութը |տարողությունը, դմ3 |մ, ոչ պակաս |
|________________________|_________________________|____________________|
|Պոլիէթիլեն ցածր ճնշման |մինչև 1,0 ներառյալ | 1,2|
| |1,0-ից բարձր, մինչև 5,0 | |
| |ներառյալ | 0,9|
| |5,0-ից բարձր, մինչև 10,0| |
| |ներառյալ | 0,8|
|________________________|_________________________|____________________|
|Պոլիէթիլեն բարձր ճնշման,|մինչև 5,0 ներառյալ | 0,9|
|պոլիպրոպիլեն, պոլիստիրոլ|5,0-ից բարձր, մինչև 10,0| |
| |ներառյալ | 0,8|
|________________________|_________________________|____________________|
|Կոշտ պոլիվինիլքլորիդ, |մինչև 5,0 ներառյալ | 0,8|
|պոլիէթիլենտերեֆտալատ |5,0-ից բարձր, մինչև 10,0| |
| |ներառյալ | 0,7|
._______________________________________________________________________.
19. Պլաստմասսայե տարաները պետք է դիմանան առանցքի ուղղությամբ 5-րդ աղյուսակով նախատեսված սեղմման բեռնվածքներին, իսկ պլաստմասսայե խողովակապատյանները (պարկուճները) 49 (5) Ն(կգ)-ից ոչ պակաս սեղմման բեռնվածքին և չպետք է առաջացնեն ջրի արտահոսք:
Աղյուսակ 5
._____________________________________________________________________.
|Պլաստմասսայե տարայի տարողությունը,|Սեղմման բեռնվածքը, Ն(կգ), ոչ պակաս|
| դմ3 |__________________________________|
| |բանկաներ |շշեր |կանիստրներ |
|__________________________________|___________|__________|___________|
|Մինչև 0,5 ներառյալ | 196 (20)| 98 (10)| -|
|__________________________________|___________|__________|___________|
|0,5-ից բարձր, մինչև 1,0 ներառյալ | 343 (35)| 98 (10)| 245 (25)|
|__________________________________|___________|__________|___________|
|1,0-ից բարձր, մինչև 2,0 ներառյալ | 393 (40)| 147 (15)| 245 (25)|
|__________________________________|___________|__________|___________|
|2,0-ից բարձր, մինչև 3,0 ներառյալ | 491 (50)| 147 (15)| 294 (30)|
|__________________________________|___________|__________|___________|
|3,0-ից բարձր, մինչև 5,0 ներառյալ | 736 (75)| -| 441 (45)|
|__________________________________|___________|__________|___________|
|5,0-ից բարձր, մինչև 10,0 ներառյալ| 1030 (105)| -| -|
._____________________________________________________________________.
Պոլիմերային թաղանթից պատրաստված արտադրանքներին և խցանափակման
պլաստմասսայե արտադրանքներին ներկայացվող լրացուցիչ պահանջները
20. Պոլիմերային թաղանթից պատրաստված բռնակներով պարկերը և տոպրակները պետք է կայուն լինեն առավելագույն բեռնվածքին ավելացված 1 կգ, իսկ առանց բռնակի պարկերի և տոպրակների սեղմակները պետք է դիմանան 0,5 կգ-ից ոչ պակաս խզման ճիգին, եռակցման կարի քայքայման ամրությունը պետք է լինի թաղանթի (որից պատրաստված է արտադրանքը) ամրության 65%-ից ոչ պակաս, իսկ բռնակների (բացի ներհատված բռնակներից) եռակցման կարի խզման ճիգը` 10 (1,0) Ն(կգ)-ից ոչ պակաս:
21. Պոլիմերային թաղանթից պատրաստված արտադրանքների եռակցման կարերը պետք է լինեն հավասարաչափ, առանց ծակատումների և թույլ չտան ջրի արտահոսք:
Պոլիմերային թաղանթից պատրաստված պարկերը և տոպրակները, որոնք նախատեսված են վակուում և իներտ գազի միջավայրում և սննդամթերքի փաթեթավորման համար, պետք է լինեն հերմետիկ:
22. Խցանափակման պլաստմասսայե արտադրանքները պետք է ապահովեն խցանափակված տարաների հերմետիկությունը:
23. Խցանափակման պլաստմասսայե արտադրանքները (խցանները) պետք է կայուն լինեն 9 կգ/սմ2 ճնշման դիմադրության և (կամ) պաստերացման պայմանների` (60+/-5) օC ջերմաստիճանի նկատմամբ:
Պլաստմասսայե խողովակներին ներկայացվող լրացուցիչ պահանջները
24. Պոլիվինիլքլորիդային չպլաստիֆիկացված ճնշումային խողովակները, կախված ամրության պաշարի 2.5 (ՊՎՔ 100) և 2.0 (ՊՎՔ 125) գործակիցներից և MRS=25 ՄՊա նվազագույն երկարատև ամրությունից պետք է համապատասխանեն 6-րդ աղյուսակով նախատեսված նորմերին:
Աղյուսակ 6
._________________________________________________________________________.
|Ցուցանիշի անվանումը |Նորմը |
|_____________________________________________|___________________________|
|1. Մակերևույթի` |Խողովակների ներքին և |
| արտաքին տեսքը |արտաքին մակերևույթները |
| |պետք է լինեն հարթ: |
| |Խողովակների արտաքին, ներքին|
| |և կողային մակերևույթներին |
| |չի թույլատրվում անզեն աչքով|
| |նկատելի բշտիկներ, ճաքեր, |
| |փչուկներ, կոտրվածքներ: |
| գույնը |Մուգ գորշ: Երանգները չեն |
| |սահմանափակվում: |
|_____________________________________________|___________________________|
|2. Կայունությունը 20 օC ջերմաստիճանում ներքին| |
|հաստատուն ճնշման տակ, ժ, ոչ պակաս խողովակի | |
|պատի սկզբնական. | |
| 42 ՄՊա լարվածության դեպքում | 1|
| 35 ՄՊա լարվածության դեպքում | 100|
|_____________________________________________|___________________________|
|3. Կայունությունը 60 օC ջերմաստիճանում ներքին| |
|հաստատուն ճնշման դեպքում, ժ, ոչ պակաս. | |
| ՊՎՔ 100 խողովակի համար` խողովակի պատի 10,0| |
|ՄՊա սկզբնական լարվածության դեպքում | 1000|
| ՊՎՔ 125 խողովակի համար` խողովակի պատի 12,5| |
|ՄՊա սկզբնական լարվածության դեպքում | 1000|
|_____________________________________________|___________________________|
|4. Հարվածական ամրությունը` ըստ Շարպի (փշրված | |
|նմուշների քանակը), %, ոչ ավելի | 10|
|_____________________________________________|___________________________|
|5. Խողովակի երկարության փոփոխումը տաքացումից | |
|հետո, %, ոչ ավելի | 5|
|_____________________________________________|___________________________|
|6. Հոսունության սահմանը` 12 մմ-ից մեծ | |
|տրամագծով (d) խողովակների ձգման դեպքում, ՄՊա,| |
|ոչ պակաս | 49|
|_____________________________________________|___________________________|
|7. Հարաբերական երկարացումը` 12 մմ-ից մեծ | |
|տրամագծով (d) խողովակների խզման դեպքում, %, | |
|ոչ պակաս | 25|
|_____________________________________________|___________________________|
|8. Փափկացման ջերմաստիճանը` ըստ Վիկի, օC, ոչ | |
|պակաս | 78|
|_____________________________________________|___________________________|
|9. P տիպի փողալայնուկով խողովակի հավաքովի | |
|հանգույցների կայունությունը 20 օC | |
|ջերմաստիճանում ներքին հաստատուն ճնշման | |
|դեպքում, փորձարկման ժամանակը, ժ, ոչ պակաս. | |
| ՊՎՔ 100 խողովակի համար` | |
| 4,2 ՄՊա առավելագույն ճնշման (MOP) դեպքում | 1|
| 3,2 ՄՊա առավելագույն ճնշման (MOP) դեպքում | 1000|
| ՊՎՔ 125 խողովակի համար` | |
| 3,36 ՄՊա առավելագույն ճնշման (MOP) դեպքում| 1|
| 2,56 ՄՊա առավելագույն ճնշման (MOP) դեպքում| 1000|
|_____________________________________________|___________________________|
|10. Անթափանցիկությունը, %, ոչ ավելի | 0,2|
._________________________________________________________________________.
Սույն տեխնիկական կանոնակարգի 6-րդ աղյուսակի 3-րդ կետով նախատեսված 60 օC ջերմաստիճանում ներքին հաստատուն ճնշման դեպքում պոլիվինիլքլորիդային ճնշումային խողովակների և 9-րդ կետով սահմանված 20 օC ջերմաստիճանում ներքին հաստատուն ճնշման դեպքում P տիպի փողալայնուկով յուրաքանչյուր չափի խողովակի հավաքովի հանգույցների 1000 ժ-ից ոչ պակաս կայունության ստուգումը պետք է սահմանված լինի որոշակի տեսակի խողովակների և հավաքովի հանգույցների ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերով` 12 ամսվա ընթացքում մեկ անգամից ոչ պակաս պարբերականությամբ:
25. Պոլիէթիլենային ճնշումային խողովակները, կախված նվազագույն երկարատև ամրություններից և ամրության պաշարի 1,25 գործակցից, պետք է համապատասխանեն 7-րդ աղյուսակով նախատեսված նորմերին:
Աղյուսակ 7
._________________________________________________________________________.
| Ցուցանիշի անվանումը |Նորմն ըստ պոլիէթիլենի նվազագույն|
| |երկարատև ամրության (MRS), ՄՊա |
| |________________________________|
| | 3,2 | 6,3 | 8,0 | 10,0 |
|________________________________________|_______|_______|________|_______|
| 1 | 2 | 3 | 4 | 5 |
|________________________________________|________________________________|
|1. Մակերևույթի` |Խողովակների ներքին և արտաքին |
| արտաքին տեսքը |մակերևույթները պետք է լինեն |
| |հարթ: Խողովակների արտաքին, |
| |ներքին և կողային |
| |մակերևույթներին չի թույլատրվում|
| |անզեն աչքով նկատելի բշտիկներ, |
| |ճաքեր, փչուկներ, կոտրվածքներ, |
| |կողմնակի խառնուկներ |
| |________________________________|
| գույնը |սև |սև` խողովակի |
| | |մակերևույթի շրջանագծով |
| | |դրա երկարությամբ |
| | |հավասարաչափ բաշխված |
| | |չորսից ոչ պակաս կապույտ |
| | |շերտերով, կամ կապույտ |
|________________________________________|________________________________|
|2. Հարաբերական երկարացումը խզման | 250 |
|ժամանակ, %, ոչ ավելի | |
|________________________________________|________________________________|
|3. Խողովակի երկարության փոփոխումը | 3 |
|տաքացումից հետո, %, ոչ ավելի | |
|________________________________________|________________________________|
|4. Կայունությունը, ներքին հաստատուն | | | | |
|ճնշման դեպքում, ժ, ոչ պակաս, | | | | |
| 20 օC ջերմաստիճանում խողովակի պատի | | | | |
|սկզբնական հետևյալ լարվածության դեպքում`| | | | |
| 6,5 ՄՊա | 100| --| --| --|
| 8,0 ՄՊա | --| 100| --| --|
| 9,0 ՄՊա | --| --| 100| --|
| 12,4 ՄՊա | --| --| --| 100|
|________________________________________|_______|_______|________|_______|
|5. Կայունությունը, ներքին հաստատուն | | | | |
|ճնշման դեպքում, ժ, ոչ պակաս, | | | | |
| 80 օC ջերմաստիճանում խողովակի պատի | | | | |
|սկզբնական հետևյալ լարվածության դեպքում`| | | | |
| 2 ՄՊա | 165| -| -| -|
| 3,5 ՄՊա | -| 165| -| -|
| 4,6 ՄՊա | -| -| 165| -|
| 5,5 ՄՊա | -| -| -| 165|
| 1,5 ՄՊա | 1000| -| -| -|
| 3,2 ՄՊա | -| 1000| -| -|
| 4,0 ՄՊա | -| -| 1000| -|
| 5,0 ՄՊա | -| -| -| 1000|
._________________________________________________________________________.
Սույն տեխնիկական կանոնակարգի 7-րդ աղյուսակի 5-րդ կետով նախատեսված 80 օC ջերմաստիճանում ներքին հաստատուն ճնշման դեպքում պոլիէթիլենային ճնշումային խողովակների 1000 ժ-ից ոչ պակաս կայունության ստուգումը պետք է սահմանված լինի որոշակի տեսակի խողովակների ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերով` յուրաքանչյուր չափի համար` 6 ամսվա ընթացքում մեկ անգամից ոչ պակաս պարբերականությամբ:
Պլաստմասսայե արտադրանքների մակնշումը
26. Պլաստմասսայե արտադրանքների յուրաքանչյուր միավորի (խցանափակման ապրանքների յուրաքանչյուր փաթեթավորման միավորի (տուփի, արկղի, պարկի և այլնի) հատակին կամ ներքևի մասում, իսկ խողովակների մակերևույթին յուրաքանչյուր 1 մ հեռավորության վրա, փորագրման, տպագրական, դրոշմագրման, դրոշմատպման կամ կաղապարման մեթոդով հստակ, պարզ և դյուրընթեռնելի ձևով պետք է մակնշված լինեն հետևյալ տվյալները`
ա) արտադրող կազմակերպության անվանումը և (կամ) ապրանքային նշանը, գտնվելու վայրը,
բ) պոլիմերային նյութի (որից պատրաստվել է արտադրանքը) անվանումը և (կամ) մակնիշը,
գ) «Սննդամթերքի համար» կամ «Սորուն սննդամթերքի համար» կամ «Սառը սննդամթերքի համար» կամ «Տաք սննդամթերքի համար» բառերը կամ «Սննդ» հապավումը կամ 1-ին նկարին համապատասխան նշան:
___________________________
ԻՐՏԵԿ - նկար 1-ը չի բերվում
Այնպիսի արտադրանքների համար, որոնք նախատեսված չեն սննդամթերքի հետ շփման համար, բայց դրանց ձևը և չափերը հնարավորություն են տալիս օգտագործել սննդամթերքի համար (օրինակ, դույլեր, թասեր, բաժակներ և այլն), պետք է նշված լինեն «Ոչ սննդամթերքի համար» բառերը կամ 2-րդ նկարին համապատասխան նշան կամ արտադրանքների կոնկրետ կանխանշանակումը,
___________________________
ԻՐՏԵԿ - նկար 2-ը չի բերվում
դ) պլաստմասսայե տարաների համար լրացուցիչ պետք է նշված լինի նաև դրանց տարողությունը,
ե) պոլիմերային նյութի երկրորդային վերամշակման հնարավորության նշանը` համաձայն 3-րդ կամ 4-րդ նկարների, ինչպես նաև շրջակա միջավայրի մաքրությունն ապահովող, դրա աղտոտումը բացառող և պլաստմասսայե արտադրանքների երկրորդային վերամշակման համար դրանց հավաքման նշանը` համաձայն 5-րդ նկարի:
_______________________________________
ԻՐՏԵԿ - 3, 4 և 5 նկարները չեն բերվում
27. Այն դեպքերում, երբ տեխնոլոգիապես անհնար է մակնշումն իրականացնել պլաստմասսայե արտադրանքի վրա` դրա արտադրման ընթացքում, ինչպես նաև ոչ նկարազարդ պարկերի (տոպրակների) համար, թույլատրվում է մակնշման տվյալները տալ պլաստմասսայե արտադրանքին կցվող կամ փաթեթվածքի մեջ ներդրվող պիտակների վրա:
28. Պլաստմասսայե արտադրանքների (բացառությամբ պոլիմերային թաղանթից պատրաստված պարկերի և տոպրակների) փոխադրական տարայի վրա պետք է մակնշված լինեն «Փխրուն է: Զգույշ», «Վերև», ինչպես նաև կոնկրետ արտադրանքի ստանդարտացման նորմատիվ փաստաթղթով սահմանված վարվելակարգային նշանները` սույն տեխնիկական կանոնակարգի VIII բաժնով նախատեսված բեռների մակնշման ստանդարտի պահանջներին համապատասխան:
Պլաստմասսայե արտադրանքների փաթեթավորումը, փոխադրումը և պահումը
29. Պլաստմասսայե արտադրանքները, բացառությամբ խողովակների, առանձին-առանձին կամ խմբակային` ըստ տեսակների պետք է փաթեթավորված լինեն այնպիսի նյութերով և միջոցներով, որոնք կապահովեն պլաստմասսայե արտադրանքների պահպանվածությունը և անվտանգությունը` դրանց պահման, փոխադրման և իրացման ժամանակ:
Փաթեթվածքի զանգվածը չպետք է գերազանցի 30 կիլոգրամը:
Խողովակները փաթեթավորվում են կապոցների ձևով` դրանք ամրացնելով ոչ պակաս 2 տեղում, այնպես, որպեսզի ամրացման տեղերի հեռավորությունը լինի 2-2,5 մ:
30. Փաթեթավորված կամ առանց փաթեթավորման (խոշոր չափերի արտադրանքները, օրինակ` տակառները) պլաստմասսայե արտադրանքները փոխադրում են տրանսպորտի բոլոր փակ տեսակներով` համաձայն տվյալ տեսակի տրանսպորտով բեռների փոխադրման կանոնների:
31. Պլաստմասսայե արտադրանքները պետք է պահել փակ տարածքներում` պաշտպանելով արևի ճառագայթների ուղիղ ազդեցությունից, մինուս 50 օC-ից մինչև 50 օC ջերմաստիճանում:
Փաթեթավորված վիճակում պահման ժամանակ պլաստմասսայե արտադրանքները դարսվում են դարսակաշարերով` 3 մ-ից ոչ ավելի բարձրությամբ և ջեռուցման սարքերից 1 մ-ից ոչ պակաս հեռավորությամբ:
Պլաստմասսայե արտադրանքների արտադրման և օգտահանման ժամանակ շրջակա
միջավայրի պահպանությանը ներկայացվող պահանջները
32. Պլաստմասսայե արտադրանքների արտադրման ժամանակ, ինչպես նաև դրանց վրա բարձր ջերմաստիճանի (150օ-250 օC) ազդեցության դեպքում աշխատանքային գոտու օդում կարող են առաջանալ վնասակար թունավոր նյութեր:
33. Պլաստմասսայե արտադրանքների արտադրման համար օգտագործվող պոլիմերային նյութերից աշխատանքային գոտու օդում անջատվող վնասակար նյութերի սահմանային թույլատրելի խտությունները (կոնցենտրացիաները) չպետք է գերազանցեն սույն տեխնիկական կանոնակարգի VIII բաժնով նախատեսված ստանդարտի պահանջները:
34. Պլաստմասսայե արտադրանքների արտադրության մեջ կիրառվող պոլիմերային նյութերը վառվող, հրդեհավտանգ նյութեր են, իսկ դրանց օդակախույթները պայթյունավտանգ են:
Պոլիմերային նյութերի հրդեհավտանգավորության բնութագրերը ներկայացված են 8-րդ աղյուսակում`
Աղյուսակ 8
._________________________________________________________________________.
|Պոլիմերային նյութի |Բոցավառման |Ինքնա- |Օդակախույթի|Օդակախույթի |
|անվանումը |ջերմաստիճանը,|բոցավառման |բոցավառման |բռնկման |
| |օC, ոչ ցածր |ջերմաստիճանը,|ներքին |ջերմաստիճանը|
| | |օC |խտության |օC, ոչ ցածր |
| | | |սահմանը, | |
| | | |գ/մ3 | |
|____________________|_____________|_____________|___________|____________|
|Պոլիէթիլեն ցածր | | | | |
|ճնշման (փոշի, | | | | |
|հատիկներ) | 280| 340-352| 36-42| -|
|____________________|_____________|_____________|___________|____________|
|Պոլիէթիլեն բարձր | | | | |
|ճնշման (հատիկներ) | 300| 400| 41| -|
|____________________|_____________|_____________|___________|____________|
|Պոլիպրոպիլեն և | | | | |
|պոլիպրոպիլենի | | | | |
|համապոլիմերներ | 325-343| 325-388| 32,7| -|
|____________________|_____________|_____________|___________|____________|
|Պոլիվինիլքլորիդ | 390| 500| 380| 624|
|____________________|_____________|_____________|___________|____________|
|Պոլիստիրոլ | | | | |
|հարվածակայուն | | | | |
|(հատիկներ) | 343| 486| 27,5| -|
|____________________|_____________|_____________|___________|____________|
|Պոլիէթիլենտերեֆտալատ| | | | |
|(հատիկներ) | 390| 500| 40| -|
._________________________________________________________________________.
35. Պլաստմասսայե արտադրանքների արտադրական գործընթացներում պետք է բացառել շրջակա միջավայրի աղտոտումը` վնասակար նյութերով, վերամշակվող նյութերով և թափոններով, որոնց քանակությունը չպետք է գերազանցեն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության գերատեսչական նորմատիվ իրավական ակտով սահմանված թույլատրելի նորմերը:
36. Պլաստմասսայե արտադրանքների արտադրման ժամանակ առաջացած թափոնները, ինչպես նաև օգտագործման համար այլևս ոչ պիտանի արտադրանքները պետք է ենթարկվեն օգտահանման:
Արգելվում են պլաստմասսայե ապրանքների անկազմակերպ այրումը և թաղումը:
V. ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ
i
37. Սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին պլաստմասսայե արտադրանքի համապատասխանությունը հավաստելու համար արտադրողը կամ Հայաստանի Հանրապետությունում նրա լիազոր ներկայացուցիչը պետք է`
1) կիրառի Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 16-ի N 56-Ն որոշմամբ սահմանված Ա ընթացակարգը.
2) դնի Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի մարտի 14-ի N 337-Ն որոշմամբ սահմանված համապատասխանության ազգային նշանը պլաստմասսայե արտադրանքի կամ փաթեթի կամ պիտակի վրա, իսկ գործընթացների համար` օգտագործվող գովազդային նյութերում:
(37-րդ կետը փոփ. 02.04.15 թիվ 356-Ն որոշում)
38. (38-րդ կետն ուժը կորցրել է 02.04.15 թիվ 356-Ն որոշում)
i
39. Պլաստմասսայե արտադրանքների նույնականացման գործընթացում ստուգվում են անմիջապես դրանց կամ դրանց փաթեթավորման տարաների վրա կամ դրանց փակցված կամ ներդիր պիտակների վրա կատարված մականշվածքի համապատասխանությունն ապրանքաուղեկից փաստաթղթում նշված տեղեկատվությանը:
40. (40-րդ կետն ուժը կորցրել է 02.04.15 թիվ 356-Ն որոշում)
i
41. Պլաստմասսայե արտադրանքներից վնասակար քիմիական նյութերի արտազատման քանակությունները պետք է որոշվեն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության գերատեսչական նորմատիվ իրավական ակտով սահմանված մեթոդներով:
Եթե վնասակար քիմիական նյութերի արտազատումների ընդհանուր քանակությունը չի գերազանցում սահմանային թույլատրելի քանակությունները, ապա առանձին վնասակար քիմիական նյութերի քանակությունների որոշումը պարտադիր չէ:
42. (42-րդ կետն ուժը կորցրել է 02.04.15 թիվ 356-Ն որոշում)
i
43. Համապատասխանության հայտարարագրի գործողության ժամկետը սահմանվում է 12 ամիս:
(43-րդ կետը փոփ. 02.04.15 թիվ 356-Ն որոշում)
44. (44-րդ կետն ուժը կորցրել է 02.04.15 թիվ 356-Ն որոշում)
i
45. (45-րդ կետն ուժը կորցրել է 02.04.15 թիվ 356-Ն որոշում)
VI. ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ
46. Պլաստմասսայե արտադրանքների չափումների միասնականության ապահովումը պետք է իրականացվի «Չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
VII. ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ
47. Սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին պլաստմասսայե արտադրանքների համապատասխանության պետական վերահսկողությունը պետք է իրականացվի «Համապատասխանության գնահատման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
VIII. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ՑԱՆԿԸ
._________________________________________________________________________.
|Ստանդարտի նշագիրը| Պահանջներ և փորձարկման մեթոդներ սահմանող |
|(բաժինը, կետը) | ստանդարտի անվանումը |
|_________________|_______________________________________________________|
| 1 | 2 |
|_________________|_______________________________________________________|
|ԳՕՍՏ 12.1.005 |Աշխատանքի անվտանգության ստանդարտների համակարգ. |
| |Աշխատանքային գոտու օդին ներկայացվող ընդհանուր |
| |սանիտարահիգիենիկ պահանջներ |
|_________________|_______________________________________________________|
|ԳՕՍՏ 12.3.030 |Աշխատանքի անվտանգության ստանդարտների համակարգ. |
| |Պլաստմասսաների վերամշակում. Անվտանգության պահանջներ |
|_________________|_______________________________________________________|
|ԳՕՍՏ 8032 |Նախընտրելի թվեր և նախընտրելի թվերի շարքեր |
|_________________|_______________________________________________________|
|ԳՕՍՏ 11262 |Պլաստմասսաներ. Ձգելիության փորձարկման մեթոդ |
|_________________|_______________________________________________________|
|ԳՕՍՏ 12302 |Տոպրակներ պոլիմերային թաղանթից. Ընդհանուր տեխնիկական |
| |պայմաններ |
|_________________|_______________________________________________________|
|ԳՕՍՏ 18599 |Խողովակներ ճնշումային պոլիէթիլենից. Տեխնիկական |
|(8-րդ բաժին) |պայմաններ |
|_________________|_______________________________________________________|
|ԳՕՍՏ 14192 |Մակնշում բեռների |
|_________________|_______________________________________________________|
|ԳՕՍՏ 24157 |Խողովակներ պլաստմասսայե. Հաստատուն ներքին ճնշման |
| |դեպքում կայունության որոշման մեթոդ |
|_________________|_______________________________________________________|
|ԳՕՍՏ 27078 |Խողովակներ ջերմապլաստ. Տաքացումից հետո խողովակների |
| |երկարացման փոփոխության որոշման մեթոդներ |
|_________________|_______________________________________________________|
|ԳՕՍՏ Ռ 50825 |Խողովակներ և միացնող մանրակներ չպլաստիֆիկացված |
|(ԻՍՕ 2507) |պոլիվինիլքլորիդից. Փափկացման ջերմաստիճանի որոշում` ըստ |
| |Վիկի |
|_________________|_______________________________________________________|
|ԳՕՍՏ Ռ 50962 |Ամանեղեն և արտադրատեսակներ պլաստմասսայե տնտեսական |
|(5-րդ բաժին) |նշանակության. Ընդհանուր տեխնիկական պայմաններ |
|_________________|_______________________________________________________|
|ԳՕՍՏ Ռ 51613 |Խողովակներ ճնշումային չպլաստիֆիկացված |
|(8-րդ բաժին) |պոլիվինիլքլորիդից. Տեխնիկական պայմաններ |
|_________________|_______________________________________________________|
|ԳՕՍՏ Ռ 51760 |Տարա պոլիմերային սպառողական. Ընդհանուր տեխնիկական |
|(8-րդ և 9-րդ |պայմաններ |
|բաժիններ) | |
|_________________|_______________________________________________________|
|ԳՕՍՏ Ռ 51827-2001|Տարա. Հերմետիկության և հիդրավլիկ ճնշման |
| |փորձարկման մեթոդներ |
|_________________|_______________________________________________________|
|ԳՕՍՏ Ռ 51864-2002|Տարա. Բռնակների միացման ամրության փորձարկումներ |
|_________________|_______________________________________________________|
|ԳՕՍՏ Ռ 51958 |Միջոցներ խցանափակման պոլիմերային. Ընդհանուր տեխնիկական |
|(8-րդ և 9-րդ |պայմաններ |
|բաժիններ) | |
._________________________________________________________________________.
(որոշումը փոփ. 02.04.15 թիվ 356-Ն որոշում)