ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2014 թվականի սեպտեմբերի 29-ին
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ 2006-2007 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաստատել պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների ծրագրի կատարման 2013 թվականի տարեկան հաշվետվությունը (կցվում է):
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Ս. Սարգսյան |
2014 թ. հոկտեմբերի 21 Երևան ՀՕ-149-Ն
|
|
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ 2006-2007 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
i
1. Պետական գույքի մասնավորեցման ծրագրի կատարման մասին սույն հաշվետվությունը (այսուհետ` Հաշվետվություն) ներկայացվում է «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-188 օրենքի 12-րդ հոդվածի համաձայն:
2. Հաշվետվությունն ընդգրկում է 2013 թ. օրացուցային տարին (այսուհետ` հաշվետու ժամանակահատված):
i
3. Հաշվետու ժամանակահատվածում գործողության մեջ է եղել «Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության 2006 թվականի մայիսի 31-ի ՀՕ-124-Ն օրենքը (այսուհետ` Ծրագիր): «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` Օրենք) 4-րդ հոդվածի համաձայն` «Եթե ծրագրի գործողության ժամկետը լրանալուց հետո նոր ծրագիր չի ընդունվում, ապա շարունակում է գործել նախորդ ծրագիրը» և «Նախորդ ծրագրերի ցանկերում ընդգրկված, սակայն չմասնավորեցված ընկերությունները (ձեռնարկությունները) և «փոքր» օբյեկտները նոր ծրագրի մասն են վերջինիս ուժի մեջ մտնելու պահից»: Հաշվետու ժամանակահատվածում մասնավորեցման նոր ծրագիր չի ընդունվել, և Ծրագրում փոփոխություններ և լրացումներ չեն կատարվել:
4. Հաշվետու ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ընդունվել է Ծրագրում ընդգրկված պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի, պետական գույքի և լուծարումից հետո մնացած գույքի մասին թվով 9 որոշում, որից` ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման 4 որոշում, աճուրդով մասնավորեցման 3 որոշում, մրցույթով մասնավորեցման 2 որոշում:
5. Հաշվետու ժամանակահատվածում 2 օբյեկտ մասնավորեցվել է մրցույթով և 2-ը` ուղղակի վաճառքի ձևով: Ծրագրում ընդգրկված`
i
1) «Նարեկ» հանգստյան տուն» ԲԲԸ-ի 80% պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքային համայնքին նվիրաբերելու մասին ընդունվել է ՀՀ կառավարության 2013 թվականի նոյեմբերի 21-ի N 1359-Ա որոշումը.
i
2) «Ստեփանավանի օդանավակայան» ՓԲԸ-ի 100% պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը ՀՀ կառավարության 2013 թվականի օգոստոսի 29-ի N 932-Ա որոշմամբ փոխանցվել են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը:
6. Հաշվետու ժամանակահատվածում մասնավորեցումից ստացված միջոցները կազմել են 455,943 մլն դրամ, որից` ընկերությունների (ձեռնարկությունների) մասնավորեցումից ստացված միջոցները` 388,357 մլն դրամ, անավարտ շինարարության օբյեկտների մասնավորեցումից ստացված միջոցները` 23,725 մլն դրամ, նախորդ տարիներին մասնավորեցված «փոքր» օբյեկտներից հաշվետու ժամանակահատվածում տարաժամկետ վճարման ենթակա վճարումներից ստացված պետական բյուջեի եկամուտները` 43,861 մլն դրամ:
7. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի սեփականաշնորհման հաշվին մուտքագրվել է 340,249 մլն դրամ:
i
8. Համաձայն «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-188, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին Հայաստանի Հանրապետության 2004 թվականի դեկտեմբերի 13-ի ՀՕ-127-Ն և «Բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին Հայաստանի Հանրապետության 2004 թվականի դեկտեմբերի 13-ի ՀՕ-126-Ն օրենքների` 2013 թվականի ընթացքում մասնավորեցումից ստացված միջոցներից համայնքների բյուջեներ է փոխանցվել 115,694 մլն դրամ:
9. Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով սահմանված կարգով յուրաքանչյուր մասնավորեցվող ընկերության և գույքի վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցներով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության ինտերնետային կայքում հրապարակվել է համապատասխան տեղեկատվություն:
II. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԳՈՐԾՈՒՄԸ
1. ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ
10. Մրցույթով մասնավորեցման կատարողականը
1) Հաշվետու ժամանակահատվածում մրցույթով մասնավորեցվել են Ծրագրում ընդգրկված 1 ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը և 1 անավարտ շինարարության օբյեկտ:
2) Հաշվետու ժամանակահատվածում մրցույթով մասնավորեցված օբյեկտների և դրանց գնորդների ստանձնած պարտավորությունների մասին տեղեկությունները ներկայացված են սույն օրենքի բաղկացուցիչ մասը կազմող Հավելված 1-ում:
11. ՈՒղղակի վաճառքի ձևով մասնավորեցման կատարողականը
1) Հաշվետու ժամանակահատվածում ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցվել են Ծրագրում ընդգրկված 1 ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը և 1 անավարտ շինարարության օբյեկտ:
2) ՈՒղղակի վաճառքի ձևով մասնավորեցված օբյեկտների և դրանց գնորդների ստանձնած պարտավորությունների մասին տեղեկությունները ներկայացված են սույն օրենքի բաղկացուցիչ մասը կազմող Հավելված 2-ում:
12. Մասնավորեցման գործարքների արդյունքում ստանձնած պարտավորությունները, դրանց կատարումը
1) Մասնավորեցման գործարքների արդյունքում գնորդների հետ կնքված մասնավորեցման պայմանագրերով 2013 թվականի ընթացքում ներդրումային և սոցիալական երաշխիքների ապահովման պարտավորություններ են ստանձնել թվով 7 գնորդներ: Գնորդների կողմից պայմանագրերով ստանձնած ներդրումային պարտավորությունները կազմել են 40,0 մլն ՀՀ դրամ և 950,0 հազ. ԱՄՆ դոլար, իսկ սոցիալական երաշխիքների ապահովման մասով նախատեսվել է ստեղծել 55 աշխատատեղ:
2) Հաշվետու ժամանակահատվածում ներդրումային պարտավորություններ ստանձնած թվով 4 գնորդներից 3-ը կատարել են ստանձնած պարտավորությունները, որոնց կողմից կատարված ներդրումները կազմել են 15 136,0 հազ. ՀՀ դրամ և 965,2 հազ. ԱՄՆ դոլար: Ներդրումները չեն կատարվել 1 գնորդի կողմից, որը կազմում է 25,0 մլն ՀՀ դրամ:
3) Հաշվետու ժամանակահատվածում սոցիալական երաշխիքների ապահովման մասով պարտավորություններ ստանձնած թվով 3 գնորդներից 2-ը կատարել են իրենց պարտավորությունները` 25 աշխատատեղի փոխարեն ստեղծելով 32 աշխատատեղ, իսկ մեկ գնորդի կողմից ստանձնած սոցիալական պարտավորությունները չեն կատարվել:
4) 2012 թվականի համար «Ատոմսեյսմնախագիծ» ՓԲԸ-ի ԱՇՕ-ի գնորդի կողմից ստանձնած ներդրումային պարտավորությունները և սոցիալական երաշխիքները (2,23 մլն ԱՄՆ դոլար և 100 աշխատատեղ) ամբողջությամբ ապահովվել են 2013թ-ին, սակայն պահանջվող լրացուցիչ փաստաթուղթը, ավարտական ակտը չներկայացնելու հիմքով հայց է ներկայացվել դատարան:
5) Մասնավորեցված օբյեկտների գնորդների կողմից հաշվետու ժամանակահատվածում կատարման ենթակա ներդրումային պարտավորությունների և սոցիալական երաշխիքների կատարման մասին տեղեկությունները, ըստ առանձին ընկերությունների և օբյեկտների, ներկայացված են սույն օրենքի բաղկացուցիչ մասը կազմող Հավելված 3-ում:
13. Ընկերությունների լուծարման և սնանկացման գործընթացը
i
1) «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ընկերությունները չմասնավորեցվելու դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է կայացնում այդ ընկերությունների լուծարման մասին:
i
2) Լուծարված ընկերությունների գույքը կարող է մասնավորեցվել «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով` որպես գույքի առանձին տարրեր, այդ գույքի կամ դրա մի մասի հիման վրա նոր ընկերություն ստեղծելու միջոցով, ինչպես նաև տրամադրվել կարճաժամկետ կամ երկարաժամկետ վարձակալության:
3) Հաշվետու ժամանակահատվածում լուծարման գործընթացում է գտնվել Ծրագրում ընդգրկված 25 առևտրային կազմակերպություն:
4) Հաշվետու ժամանակահատվածում նշված կազմակերպություններից`
ա. 5 կազմակերպության լուծարման գործընթացն ավարտվել է.
բ. 3 կազմակերպություն ճանաչվել է սնանկ:
5) Հաշվետու ժամանակահատվածում լուծարման հանձնաժողովների ձեռնարկած միջոցների արդյունքում մարվել է շուրջ 56206,0 հազար դրամ կրեդիտորական պարտք, որից Հայաստանի Հանրապետության պետական բյուջե` 20373,0 հազար դրամ, համայնքային բյուջե` 407,0 հազար դրամ, աշխատավարձի գծով` 24387,0 հազար դրամ և այլ կրեդիտորական պարտք` 11039,0 հազար դրամ:
6) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի «Լուծարվող պետական փակ բաժնետիրական ընկերությունների հաշվարկային հաշիվներում մնացած դրամական միջոցների հավաքագրում» եկամտային հաշվին (թիվ 900005029039) փոխանցվել է 13885,0 հազար դրամ, իսկ 3319,3 հազար դրամ դեբիտորական պարտքի ստացման իրավունքը վերապահվել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը:
7) Հաշվետու ժամանակահատվածում լուծարման և սնանկացման գործընթացի մասին տեղեկությունները ներկայացված են սույն օրենքի բաղկացուցիչ մասը կազմող Հավելված 4-ում:
2. «ՓՈՔՐ» ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՈՒՄԸ
14. «Փոքր» օբյեկտների մասնավորեցման կատարողականը
i
1) Համաձայն Ծրագրի 5-րդ հոդվածի` մասնավորեցման նախորդ ծրագրերի ցանկերում ընդգրկված, սակայն չմասնավորեցված «փոքր» օբյեկտները համարվում են Ծրագրի մաս և ենթակա են մասնավորեցման «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
2) Հաշվետու ժամանակահատվածում «փոքր» օբյեկտ չի մասնավորեցվել:
3) Նախորդ տարիներին մասնավորեցված «փոքր» օբյեկտներից հաշվետու ժամանակահատվածում տարաժամկետ վճարման ենթակա վճարումներից ստացված պետական բյուջեի եկամուտները կազմել են 43,861 մլն դրամ:
Հավելված 1
ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
հաշվետու ժամանակահատվածում մրցույթով մասնավորեցված օբյեկտների մասին
Հ/Հ |
Պե- տա- կան գույ- քի ան- վա- նումը (ծած- կա- գիրը` ըստ Ծրա- գը- րի) |
Գըտ- նը- վե- լու վայ- րը |
Պե- տա- կան կառա- վար- ման մար- մը- նի ան- վա- նումը |
ՀՀ կառա- վա- րության որոշ- ման համա- րը, ամսա- թիվը |
Մրցույ- թի անց- կաց- ման ամսա- թիվը |
Սահ- ման- ված նվա- զա- գույն գինը (հազ. դրամ) |
Մըր- ցույ- թի հաղ- թողի առա- ջար- կած գինը (հազ. դրամ) |
Պար- տա- վորու- թյուն- ները (հազ. դրամ) |
Պայմա- նագրա- յին պար- տավորու- թյուն- ները պայ- մա- նագրի ուժի մեջ մըտ- նելու պա- հից |
Պայմա- նագրի կնքման ամսա- թիվը |
Գը- նոր- դը |
Ներ- դրում- ներ (գու- մար, ժամ- կետ) |
Սո- ցիա- լա- կան երաշ- խիք- ներ |
i
1. |
«Քաղա- քաշի- նու- թյան գիտա- հետա- զոտա- կան և նա- խա- գըծա- յին ինս- տի- տուտ» ԲԲԸ (90022) |
քաղ. Երե- վան, Դա- վիթ Ան- հաղ- թի 23 |
ՀՀ կա- ռա- վարու- թյանն առըն- թեր պետա- կան գույ- քի կառա- վար- ման վարչու- թյուն |
N 1428-Ա 15.11.2012թ. |
18.01.2013թ. |
500 |
550 |
5125 |
Երեք տար- վա ըն- թաց- քում` 1,5 մլն դրա- մի չա- փով ներ- դրում- ներ` I տա- րի- 500 հազ. դրամ, II տա- րի- 500 հազ. դրամ, III տա- րի- 500 հազ. դրամ |
I տա- րի` կը- ստեղծ- վի 7 աշ- խատա- տեղ, կը- պահ- պան- վի 3տա- րի- նե- րի ըն- թաց- քում, II տա- րում կը- ստեղծ- վի ևս 2 նոր աշ- խա- տա- տեղ, կպահ- պան- վի 2 տա- րի- ների ըն- թաց- քում, III տա- րում` ևս 2 նոր աշ- խա- տա- տեղ, կպահ- պան- վի առ- նը- վազն 1 տար- վա ըն- թաց- քում: Նվա- զա- գույ- նը 60000 դրամ մի- ջին աշ- խա- տա- վար- ձով: |
05.02.2013թ. |
Ա- ղավ- նի Մի- նաս- յան |
i
2. |
Ստե- փա- նա- վա- նի կա- րի ԱՄ-ի ար- տա- դրա- կան տե- ղա- մա- սի ԱՇՕ |
Լոռու մարզ, գ. Գա- գառ, Կենտ- րոնա- կան թիվ 4 |
ՀՀ կա- ռա- վա- րու- թյանն առըն- թեր պե- տա- կան գույ- քի կա- ռա- վար- ման վար- չու- թյուն |
N 35-Ա 16.01.2013թ. |
25.03.2013թ. |
3167 |
3175 |
չունի |
Երեք տար- վա ըն- թաց- քում` 3 մլն դրամի չա- փով ներ- դրում- ներ` I տա- րի-500 հազ. դրամ, II տա- րի-1000 հազ. դրամ, III տա- րի-1500 հազ. դրամ |
3-րդ տա- րում կստեղծ- վի 7 աշ- խա- տա- տեղ, յու- րա- քանչ- յուր ամս- վա հա- մար 40-60 հազ. դրամ միջին աշխա- տա- վար- ձով |
16.07.2013թ. |
Պավ- լիկ Զա- լին- յան |
Հավելված 2
ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
հաշվետու ժամանակահատվածում ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցված օբյեկտների մասին
N |
Ընկերու- թյան (պե- տա- կան գույքի) անվա- նումը, ծածկա- գիրը`ըստ Ծրագրի |
Գտնվելու վայրը |
ՀՀ նախա- րարու- թյունը, պետա- կան կառա- վար- ման մար- մինը |
ՀՀ կառավա- րության որոշման համարը, ամսաթիվը |
Պետա- կան գույ- քի գնա- հատ- ված ար- ժեքը (հազ. դրամ) |
Վաճառ- քի գինը (հազ. դրամ) |
Ընկերու- թյան հաշ- վեկշռում ամրա- գըրված պարտա-վորու- թյուն- ները (հազ. դրամ) |
Ներդրու- մային և այլ պար- տա- վորու- թյուն- ները` ըստ մասնա- վորեց- ման պայ- մա- նագրի |
Մասնա- վորեց- ման պայ- մա- նագրի կնքման ամսա- թիվը |
Գնոր- դը |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
i
1. |
«Լոգիս- տիկ կենտ- րոն» ՓԲԸ (62357) |
քաղ.Երևան, Այվա- զովսկու 4 |
ՀՀ կառա- վարու- թյանն առըն- թեր պետա- կան գույ- քի կառա- վարման վարչու- թյուն |
N 933-Ա 29.08.2013թ. |
200537 |
140000 |
134 |
Երեք տար- վա ընթաց- քում 200000 հազ. դրա- մի չափով ներդրում- ներ և ստեղ- ծել նվազա- գույնը 20 աշխատա- տեղ: |
28.10.2013թ. |
«Մե- տէք- սիմ» ՍՊԸ |
i
2. |
Անա- վարտ շի- նա- րարու- թյան օբ- յեկտ- ներ |
քաղ.Երևան, Աճառյան 2-րդ նրբանց- քի թիվ 4/1 և 4/2 |
ՀՀ կառա- վարու- թյանն առըն- թեր պետա- կան գույ- քի կառա- վար- ման վարչու- թյուն |
N 1573-Ա 06.12.2012թ. |
65 051,93 |
20000 |
չունի |
Չորս տար- վա ընթաց- քում 1 մլն ԱՄՆ դոլա- րին համար- ժեք դրամի չա- փով ներդրում- ներ, ընդ որում` 2013թ. –100000 ԱՄՆ դոլարին համար- ժեք դրամի, 2014թ. –300000 ԱՄՆ դոլարին համար- ժեք դրամի, 2015թ. –300000 ԱՄՆ դոլարին համար- ժեք դրամի, 2016թ. -300000 ԱՄՆ դոլարին հա- մար- ժեք դրամի չափով: |
04.02.2013թ. |
«Ավա- նի աղի կոմբի- նատ» ՓԲԸ |
Հավելված 3
ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
մասնավորեցված ընկերությունների և անավարտ շինարարության օբյեկտների գնորդների կողմից հաշվետու ժամանակահատվածում կատարման ենթակա ներդրումային պարտավորությունների և սոցիալական երաշխիքների կատարման մասին
հ/հ |
Անվանումը, գտնվելու վայրը, գնորդը |
Մասնավորեց- ման ձևը, վաճառքի գինը (հազ. դրամ) |
Պայմանագրային պարտավորությունները |
Կատարման ժամկետները |
Պարտավորության կատարումը |
1 |
Երևան քաղաքի Աճառյան փող. 2-րդ նրբ. թիվ 4/1 և 4/2 հասցեներում գտնվող 4256.6 ք.մ ընդհանուր մակերեսով տարածք: Գնորդ` «Ավանի աղի կոմբինատ» ՓԲԸ ք. Երևան, Աճառյան փ. 2, նրբ. 4: |
Ուղղակի, 20000,0 |
Կատարել 100,0 հազ. ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի չափով ներդրում: |
31.12.2013թ. |
Կատարվել է 105,2 հազ. ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի չափով ներդրում: |
2 |
ՀՀ ՆԳՆ «Նախագծային-նախահաշվային բյուրո» ԱՇՕ ք. Երևան, Դավթաշեն թաղամաս: Գնորդ` Իշխան Սարգսյան ք. Երևան, Ա. Խաչատրյան 14/2: |
Ուղղակի, 1754,8 |
Ստեղծել 10 աշխատատեղ: |
29.08.2013թ. |
Ստեղծվել է 11 աշխատատեղ: |
3 |
Ճամբարակ քաղաքի Գ. Նժդեհի փող. թիվ 73 հասցեում գտնվող 1193.4 ք.մ մակերեսով Կրասնոսելսկի կինոցանցի «Ճամբարակ» կինոթատրոն: Գնորդ` Սոս Սոսյան ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Ճամբարակ, Գետափնյա 41: |
Մրցույթ, 8500,0 |
Կատարել 15,0 մլն ՀՀ դրամի չափով ներդրում: |
10.05.2013թ. |
Կատարվել է 15,136 մլն ՀՀ դրամի չափով ներդրում: |
4 |
«Դվին» հյուրանոցային համալիր» ՓԲԸ: ք. Երևան, Պարոնյան 40: Գնորդ` «Սի Սի Ջի Կովկասյան կոմունիկացիոն խումբ» ՓԲԸ ք. Երևան, Սարյան 20: |
Ուղղակի, 100000 ԱՄՆ դո- լար |
Կատարել 850,0 հազ. ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի չափով ներդրում: |
31.12.2013թ. |
Կատարվել է 860,0 հազ. ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի չափով ներդրում: |
5 |
Վանաձոր քաղաքի Մաշտոցի թիվ 1 հասցեում գտնվող` 5264,74 ք.մ մակերեսով «Վանաձորի հյուրանոց» ԱՇՕ: Գնորդ` Սամվել Գրիգորյան Գուգարքի շրջ., գ. Գուգարք, 10-րդ փ.,տուն 27ա: |
Ուղղակի, 42366,0 |
Ստեղծել 15 աշխատատեղ: |
20.01.2013թ. |
Ստեղծվել է 21 աշխատատեղ: |
6 |
«Ռեմդիզել» ՓԲԸ-ի 100% բաժնետոմսեր: ՀՀ, Կոտայքի մարզ, գյուղ Բալահովիտ: Գնորդ` «Բիզնես Լայն» ՍՊԸ ք. Երևան, Նոր Արեշ 24 փ., տուն 29: |
Ուղղակի, 153366,0 |
Կատարել 25,0 մլն ՀՀ դրամի չափով ներդրում: |
25.08.2013թ. |
Ներդրումները չեն կատարվել: ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչությունը հայց է ներկայացրել դատարան: |
7 |
«Զեյթուն» ուսանողական ավանի Ծաղկաձորի հանգստյան տան գույք: ՀՀ Կոտայքի մարզ, ք. Ծաղկաձոր: Գնորդ` «Սպորտ-Տուր» ՍՊԸ ՀՀ Կոտայքի մարզ, ք.Հրազդան, Կաքավաձոր թաղ., տուն 68: |
Մրցույթ, 33300,0 |
Ստեղծել 30 աշխատատեղ: |
31.12.2013թ. |
Աշխատատեղեր չեն ստեղծվել: ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչությունը հայց է ներկայացրել դատարան: |
Հավելված 4
ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
հաշվետու ժամանակահատվածում լուծարման և սնանկացման գործընթացի մասին
Հ/Հ |
Ծածկա- գիրը` ըստ Ծրագրի |
Ընկերության (կազմակերպության) անվանումը |
Հիմնադիրը |
Լուծարման մասին ՀՀ կառավարու- թյան որոշման համարը, ամսաթիվը |
Լուծարման ընթացքը |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
i
1. |
60351 |
«Գյումրիի քաղաքային կառույցների ուղեմաս» ՊՓԲԸ |
ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն |
N 1610-Ա, 04.12.2003թ. |
Գտնվում է լուծարման գործընթացում: |
i
2. |
60216 |
Գորիսի հրուշակեղենի ՊՁ |
ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն |
N 137-Ա, 10.02.2005թ. |
Գտնվում է լուծարման գործընթացում: |
3. |
62392 |
«Վարդենիսի գյուղ. կենդանիների արհեստական սերմնավորման կայան» ՊՁ |
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն |
N 137-Ա, 10.02.2005թ. |
Գտնվում է լուծարման գործընթացում: |
i
4. |
5328 |
Իջևանի գլխավոր պանրագործարան |
ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն |
N 348-Ն, 23.02.2006թ. |
Գտնվում է լուծարման գործընթացում: |
5. |
11039 |
Փոքրաշենի բտման տնտեսություն |
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն |
N 348-Ն, 23.02.2006թ. |
Գտնվում է լուծարման գործընթացում: |
6. |
11050 |
Արտամետի կերերի արտադրության տնտեսություն |
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն |
N 348-Ն, 23.02.2006թ. |
Գտնվում է լուծարման գործընթացում: |
7. |
60153 |
«Երառսպասարկում» ՓԲԸ-ի արտադրական և սովորողների Մ/Ս թիվ 7 ԴՁ |
Երևանի քաղաքապետարան |
N 348-Ն, 23.02.2006թ. |
Գտնվում է լուծարման գործընթացում: |
i
8. |
62136 |
«Ջրհոս» ՓԲԸ |
ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն |
N 117-Ն, 25.01.2008թ. |
Գտնվում է լուծարման գործընթացում: |
i
9. |
20376 |
«Գագարինի արտադրական բազա» ՓԲԸ |
ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն |
N 838-Ն, 23.07.2009թ. |
Գտնվում է լուծարման գործընթացում: |
10. |
20581.1 |
«Դեբեդ» հյուրանոց» ՊՓԲԸ |
ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն |
N 838-Ն, 23.07.2009թ. |
Լուծարված: |
i
11. |
62421 |
«Քաջարանի ստոմատոլոգիական պոլիկլինիկա» ՓԲԸ |
ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն |
N 951-Ն, 20.08.2009թ. |
Լուծարված: |
i
12. |
90006 |
«Նոր ներդրումներ» ՓԲԸ |
ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն |
N 227-Ա, 11.03.2010թ. |
Գտնվում է լուծարման գործընթացում: |
i
13. |
60158 |
«Արարատառսպաս» ՊՓԲԸ |
ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն |
N 891-Ա, 30.06.2011թ. |
Լուծարված: |
14. |
62079 |
«Ագրոնավթաբազա» ՊՓԲԸ |
ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն |
N 891-Ա, 30.06.2011թ. |
Գտնվում է լուծարման գործընթացում: |
i
15. |
80228 |
«Շենկառ» ՓԲԸ |
ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն |
N 997-Ա, 21.07.2011թ. |
Լուծարված: |
16. |
90036 |
«Գեոկոմպլեքս» ՓԲԸ |
ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն |
N 997-Ա, 21.07.2011թ. |
Գտնվում է լուծարման գործընթացում: |
i
17. |
21425 |
«Վարդենիսի տպարան» ՓԲԸ |
ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն |
N 1172-Ա, 18.08.2011թ. |
Գտնվում է լուծարման գործընթացում: |
i
18. |
90037 |
«Շինվերանորոգում» ՓԲԸ |
ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն |
N 354-Ա, 31.03.2011թ. |
Լուծարված: |
i
19. |
60154 |
«Գեղառսպաս» ՓԲԸ |
ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն |
N 144-Ա, 16.02.2012թ. |
Սնանկ: |
i
20. |
30038 |
«Ավտոտրանսպորտի» ՊՓԲԸ |
ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն |
N 929-Ա, 26.07.2012թ. |
Սնանկ: |
21. |
90035 |
«Էկոսերվիս» ՓԲԸ |
ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն |
N 929-Ա, 26.07.2012թ. |
Գտնվում է լուծարման գործընթացում: |
«Էկոսերվիս» ՓԲԸ-ի «Գեոմատակարար» ԴՓԲԸ |
Գտնվում է լուծարման գործընթացում: |
i
22. |
62403 |
«Դրոյի անվան մարզամշակութային կենտրոն» ՊՓԲԸ |
ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն |
N 209-Ա, 07.03.2013թ. |
Գտնվում է լուծարման գործընթացում: |
i
23. |
62407 |
«Լուսմատ» ՊՓԲԸ |
ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն |
N 95-Ա, 07.02.2013թ. |
Գտնվում է լուծարման գործընթացում: |
i
24. |
90044 |
Արուճի սերմնաբուծական ՊՓԲԸ |
ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն |
493-Ա, 08.05.2013թ. |
Սնանկ: |
i
25. |
90039 |
«Երնորոգնախագիծ» ՊՓԲԸ |
ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն |
836-Ա, 01.08.2013թ. |
Գտնվում է լուծարման գործընթացում: |