Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 20...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՕԳ ...

 

 

110.0386.170511

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «17»        05            2011 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11011226

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

22 ապրիլի 2011 թվականի N 386-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 2-Ի N 1262-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի պահանջով

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թվականի օգոստոսի 2-ի «Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի թափուր տեղի համար մրցույթի օրինակելի կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2003 թվականի հուլիսի 23-ի N 516-Ն/Ք հրամանը ուժը կորցրած ճանաչելու մասին» (այսուհետ` կարգ) N 1262-Ն հրամանի հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.

1) կարգի 2-րդ կետում «նախատեսված`» բառից հետո լրացնել «ուսուցչի» բառը,

i

2) կարգի 2-րդ կետը լրացնել նոր 2.1 կետով հետևյալ բովանդակությամբ.

i

«2.1 ՈՒսուցչի թափուր աշխատատեղ առաջանալու դեպքում տնօրենը դասաժամերը կարող է բաշխել նույն դպրոցում համատեղությամբ չաշխատող համապատասխան մասնագիտական որակավորում ունեցող մասնագետին:»,

3) կարգի 3-րդ կետը «նաև» բառից հետո շարադրել նոր խմբագրությամբ.

i

«հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի պաշտոնի նկարագրով սահմանված որակավորման պահանջներին համապատասխանող անձը:»,

4) կարգի 4-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

i

«4. Հաստատությունում մրցույթ չի հայտարարվում և թափուր պաշտոնը զբաղեցվում է ոչ մրցութային ընթացակարգով, եթե.

1) պաշտոնը թափուր է ժամանակավորապես (մինչև 3 տարի տևողությամբ),

2) թափուր ժամերը տնօրինվել են 2.1 կետով սահմանված կարգով,

3) նույն տեղի համար 2 անգամ մրցույթ է հայտարարվել, սակայն ընտրությունը չի կայացել, այդ դեպքում աշխատանքի կարող են ընդունվել սույն կարգի 3-րդ կետի պահանջին բավարարող անձինք, ինչպես նաև ուսուցչի որակավորում շնորհող բուհերի ավարտական կուրսի համապատասխան մասնագիտությամբ ուսանողները` ուսման անհատական գրաֆիկի տեղափոխվելուց հետո,

4) թափուր ժամերը զբաղեցվել են «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով, կամ Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կողմից գործուղվել է մասնագետ ուսուցիչ:»,

i

4) կարգի 5-րդ, 7-րդ կետի 2-րդ ենթակետում, 20-րդ, 33-րդ, 34-րդ, 36-րդ, 37-րդ կետերում, 6-րդ բաժնի վերնագրում «հարցազրույց» բառը համապատասխանաբար փոխարինել «բանավոր» բառով,

5) կարգի 8-րդ կետը լրացնել նոր 8.1 կետով հետևյալ բովանդակությամբ.

i

«8.1 Մինչև ուսուցչի թափուր պաշտոնի համար մրցույթ հայտարարելը, տնօրենը այդ մասին տեղեկացնում է լիազորված պետական մարմնին:»,

i

6) կարգի 10-րդ կետի 2-րդ ենթակետում «անվանումը» բառից հետո լրացնել «ժամերի քանակը, կնքվելիք պայմանագրի տեսակը» բառերը,

7) կարգի 16-րդ կետի ուժը կորցրած ճանաչել,

i

8) կարգի «4. ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ» բաժինը շարադրել նոր խմբագրությամբ.

«21. Մրցութային հանձնաժողովը (այսուհետ` հանձնաժողով) կազմված է 6 կամ 7 անդամից:

22. Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են`

1) տնօրենը (տնօրենի պաշտոնակատարը), տնօրենի տեղակալները, համապատասխան մասնախմբի ղեկավարը, մասնագետ ուսուցիչը, մեկ ուսուցիչ այլ հաստատությունից (առնվազն 5 տարվա դասավանդման փորձ ունեցող), մեկ ներկայացուցիչ լիազորված պետական մարմնի ներկայացմամբ, ինչպես նաև հաստատության արհմիության ներկայացուցիչը (առկայության դեպքում):

Եթե հաստատությունը չունի մասնագետ ուսուցիչ, այլ հաստատություններից ընդգրկվում է` երկու ներկայացուցիչ,

2) հանձնաժողովի նիստը իրավազոր է, եթե նիստին մասնակցում են հանձնաժողովի առնվազն 5 անդամ,

3) հանձնաժողովի որոշումները ընդունվում են առնվազն 4 ձայնով:

23. Հանձնաժողովի անվանական կազմը հաստատում է հաստատության տնօրենը:

24. Հանձնաժողովի նախագահը հաստատության տնօրենն է (տնօրենի պաշտոնակատարը):»,

i

9) կարգի 25-րդ կետի 1-ին ենթակետում «նյութեր» բառից հետո լրացնել «գիտական հաշվիչներ» բառերը,

10) կարգի 26-րդ կետի 1-ին ենթակետում «180» թիվը փոխարինել «150» թվով,

i

11) կարգի 27-րդ կետի առաջին պարբերության «թեստերի» բառից հետո «առնվազն» բառը փոխարինել «3 կամ» բառերով և «50» թիվը փոխարինել «30» թվով,

12) կարգի 27-րդ կետի առաջին ենթակետում «առնվազն» բառը փոխարինել «3 կամ» բառերով,

13) կարգի 28-րդ կետի 1-ին ենթակետում «90» թիվը փոխարինել «80» թվով,

i

14) կարգի 35-րդ կետի 1-ին ենթակետում «անցկացվում է» բառից առաջ լրացնել «փուլը» բառը,

15) կարգի 36-րդ կետում «ընդհանուր» բառը փոխարինել «միջին» բառով,

i

16) կարգի Ձև-3-ի 8-րդ կետում «վերջնական» բառը փոխարինել «միջին» բառով և «կողմ» ու «դեմ» բառերի առջև «:(լրացնել քվեարկության վանդակներ

2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Ն. Հովհաննիսյանին և իրավաբանական վարչության պետ Մ. Գրիգորյանին` սույն հրամանը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի տեղակալ Մ. Մկրտչյանին:

 

 

pin
Կրթության, գիտ, մշակ, սպորտ նախ.
22.04.2011
N 386-Ն
Հրաման