Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՎԵՐԱՆԱՅ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՎԵՐԱՆԱՅՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆ ...

 

 

031.0158.170908

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՎԵՐԱՆԱՅՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 12-րդ կետով և Հայաստանի Հանրապետության պաշտպանության ռազմավարական վերանայման գործընթացն իրականացնելու նպատակով` որոշում եմ.

1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության պաշտպանության ռազմավարական վերանայման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողով:

2. Հաստատել Հայաստանի Հանրապետության պաշտպանության ռազմավարական վերանայման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի կազմը` համաձայն 1-ին հավելվածի:

3. Հաստատել Հայաստանի Հանրապետության պաշտպանության ռազմավարական վերանայման իրականացման փուլերի ժամանակացույցը` համաձայն 2-րդ հավելվածի:

4. Հաստատել Հայաստանի Հանրապետության պաշտպանության ռազմավարական վերանայման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի գործունեության կարգը` համաձայն 3-րդ հավելվածի:

5. Հայաստանի Հանրապետության պաշտպանության ռազմավարական վերանայման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովին` Հայաստանի Հանրապետության Նախագահին ներկայացնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության ռազմավարական վերանայման փուլային փաստաթղթերը` ըստ հաստատված ժամանակացույցի:

 

17 սեպտեմբերի 2008 թվականի

ՆԿ-158-Ն

 

Հավելված 1

 

ՀՀ Նախագահի

2008 թվականի սեպտեմբերի 17-ի

ՆԿ-158-Ն կարգադրության

 

ԿԱԶՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՎԵՐԱՆԱՅՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար (հանձնաժողովի համանախագահ)

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար (հանձնաժողովի համանախագահ)

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)

Հայաստանի Հանրապետության Նախագահի օգնական

Հայաստանի Հանրապետության Նախագահի գլխավոր ռազմական տեսչի առաջին տեղակալ

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ (հանձնաժողովի նախագահի տեղակալ)

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի տեղակալ

Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ

Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարի տեղակալ

Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի պետ

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության միջազգային ռազմական համագործակցության և պաշտպանական ծրագրերի վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար):

 

Հավելված 2

i

ՀՀ Նախագահի

2008 թվականի սեպտեմբերի 17-ի

ՆԿ-158-Ն կարգադրության

 

ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՎԵՐԱՆԱՅՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՓՈՒԼԵՐԻ

 

._____________________________________________________________________.

|Հ.|        ՓՈՒԼԵՐԸ                |ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ         |ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ  |

|  |                               |ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆ       |ԺԱՄԿԵՏԸ      |

|__|_______________________________|____________________|_____________|

|1.|ՀՀ անվտանգության միջավայրի և   |Միջգերատեսչական     |մինչև        |

|  |սպառնալիքների գնահատման        |հանձնաժողով         |01.01.2009 թ.|

|  |փաստաթղթերի մշակում            |                    |             |

|__|_______________________________|____________________|_____________|

|2.|Պլանավորման փաստաթղթերի մշակում|ՀՀ ՊՆ և  ԶՈՒ ԳՇ     |մինչև        |

|  |(ՀՀ անվտանգության սպառնալիքների|(միջգերատեսչական    |01.07.2009 թ.|

|  |գնահատման հիման վրա).          |հանձնաժողովի        |             |

|  |- ՀՀ անվտանգության             |համաձայնությամբ)    |             |

|  |սպառնալիքների հիմնավորումները  |                    |             |

|  |և  զարգացման սցենարները,       |                    |             |

|  |- ՀՀ ռազմավարական պլանավորման  |                    |             |

|  |նկատառումները,                 |                    |             |

|  |- ՀՀ անվտանգության             |                    |             |

|  |սպառնալիքների չեզոքացման       |                    |             |

|  |առաքելությունները,             |                    |             |

|  |- ՀՀ ռազմավարական պլանավորման  |                    |             |

|  |փաստաթղթերի ցանկը              |                    |             |

|__|_______________________________|____________________|_____________|

|3.|Ռազմական առաջադրանքների որոշում|ՀՀ ՊՆ և  ԶՈՒ ԳՇ     |մինչև        |

|  |և  սահմանում                   |                    |01.04.2010 թ.|

|  |                               |                    |             |

|__|_______________________________|____________________|_____________|

|4.|Զորային կառույցի բարեփոխումների|ՀՀ ՊՆ և  ԶՈՒ ԳՇ     |մինչև        |

|  |ծրագրի մշակում                 |(միջգերատեսչական    |01.10.2010 թ.|

|  |                               |հանձնաժողովի        |             |

|  |                               |համաձայնությամբ)    |             |

|__|_______________________________|____________________|_____________|

|5.|Վերանայման արդյունքների        |ՀՀ Նախագահ,         |մինչև        |

|  |վերաբերյալ որոշումների կայացում|ՀՀ կառավարություն,  |01.11.2010 թ.|

|  |                               |ՀՀ ՊՆ               |             |

|__|_______________________________|____________________|_____________|

|6.|Հասարակական իրազեկում և        |ՀՀ Նախագահ,         |մինչև        |

|  |իրագործման ծրագրերի մշակում    |ՀՀ կառավարություն,  |01.01.2011 թ.|

|  |                               |ՀՀ ՊՆ               |             |

._____________________________________________________________________.

(2-րդ հավելվածը փոփ. 04.08.09 ՆԿ-121-Ն կարգադրություն)

 

Հավելված 3

 

ՀՀ Նախագահի

2008 թվականի սեպտեմբերի 17-ի

ՆԿ-158-Ն կարգադրության

 

ԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՎԵՐԱՆԱՅՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետության պաշտպանության ռազմավարական վերանայման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովը (այսուհետ` հանձնաժողով) Հայաստանի Հանրապետության պաշտպանության ռազմավարական վերանայման նպատակով իրականացնում է քննարկումներ Հայաստանի Հանրապետության պետական մարմիններում և հասարակական-քաղաքական կազմակերպություններում, ինչպես նաև ամփոփում և լրամշակում է այդ մարմիններից ստացված դիտողություններն ու առաջարկությունները:

2. Հանձնաժողովն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, օրենքներին, ազգային անվտանգության ռազմավարությանը, ռազմական դոկտրինին, ազգային անվտանգության ոլորտի հիմնարար փաստաթղթերին և սույն կարգին համապատասխան:

 

II. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

3. Հանձնաժողովի խնդիրն է Հայաստանի Հանրապետության պաշտպանության ռազմավարական վերանայման իրականացումը` ըստ հաստատված ժամանակացույցի:

4. Հանձնաժողովն իր խնդրի կատարման նպատակով Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն իրականացնում է հետևյալ գործառույթները`

- կազմակերպում է Հայաստանի Հանրապետության պետական մարմիններում և հասարակական-քաղաքական կազմակերպություններում ռազմավարական վերանայման վերաբերյալ քննարկումներ,

- հաշվի առնելով ստացված դիտողությունները և առաջարկությունները` համակարգում է ռազմավարական վերանայման աշխատանքները:

 

III. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԸ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

5. Հանձնաժողովի համանախագահներն են` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարը և Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը:

6. Հանձնաժողովի նախագահը`

- ղեկավարում է հանձնաժողովի գործունեությունը,

- կազմակերպում է քննարկումներ Հայաստանի Հանրապետության պետական մարմիններում և հասարակական-քաղաքական կազմակերպություններում,

- ամփոփում և լրամշակում է պաշտպանության ռազմավարական վերանայման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության պետական մարմիններից և հասարակական-քաղաքական կազմակերպություններից ստացված առարկությունները, առաջարկություններն ու դիտողությունները,

- հաստատում է հանձնաժողովի գործունեության հետ առնչվող փորձագետների և փորձագիտական հաստատությունների (կազմակերպությունների) կազմը և գործունեության կարգը,

- նշանակում է հանձնաժողովի նիստի անցկացման վայրը, օրը և հաստատում օրակարգը,

- հրավիրում է հանձնաժողովի նիստերը, ներկայացնում հանձնաժողովն այլ մարմիններում և կազմակերպություններում:

Հանձնաժողովն իր գործունեությունն իրականացնում է աշխատանքային պլանի հիման վրա, որը հաստատում է հանձնաժողովի նախագահը:

7. Հանձնաժողովն իր գործունեությունն իրականացնում է նիստերի միջոցով, որոնք գումարվում են ըստ անհրաժեշտության, բայց ոչ պակաս, քան յուրաքանչյուր երեք ամիսը մեկ անգամ:

8. Հանձնաժողովի նիստերը նախագահում է հանձնաժողովի համանախագահներից մեկը` փոխադարձ համաձայնությամբ, իսկ նրանց բացակայության դեպքում` հանձնաժողովի նախագահի տեղակալը:

9. Անհրաժեշտության դեպքում հանձնաժողովը կարող է ստեղծել աշխատանքային խմբեր, հրավիրել փորձագետներ այլ պետական մարմիններից, գործընկեր պետություններից և միջազգային կազմակերպություններից:

10. Հանձնաժողովի նիստերի արձանագրությունները ստորագրում են նիստը նախագահողը և քարտուղարը:

11. Հանձնաժողովի նիստերն իրավազոր են, եթե դրանց մասնակցում է հանձնաժողովի անդամների առնվազն 2/3-ը:

12. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են բաց քվեարկությամբ` նիստին ներկա անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Եթե հանձնաժողովի որոշման վերաբերյալ որևէ անդամ ունի այլ կարծիք, ապա այն գրավոր կցվում է հանձնաժողովի նիստի արձանագրությանը և հանդիսանում վերջինիս անբաժանելի մասը:

 

 

pin
ՀՀ Նախագահ
17.09.2008
N ՆԿ-158-Ն
Կարգադրություն