(ուժը կորցրել է 17.12.14 ՀՕ-256-Ն օրենք)
010.0030.130107
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2006 թվականի դեկտեմբերի 22-ին
«ԱՇԽԱՏԱՆՔԻ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
ՀՈԴՎԱԾ 1. «Աշխատանքի պետական տեսչության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (24 մարտի 2005 թվականի, ՀՕ-77-Ն, այսուհետ` օրենք) 3-րդ հոդվածը «օրենքներով,» բառից հետո լրացնել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով,» բառերով:
ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 8-րդ հոդվածում`
i
1) 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3) գործատուների, արհեստակցական միությունների հետ գործատուի աշխատանքի անվտանգության գծով մասնագետների պատրաստման, ուսուցման, վերապատրաստման, որակավորման բարձրացման կազմակերպմանն աջակցելը.».
2) 4-րդ կետի «ստուգում» բառը փոխարինել «հսկողություն» բառով.
3) 10-րդ կետից հանել «` սահմանված նմուշի» և «, աշխատողների ինքնությունը հավաստող անվանաքարտերի» բառերը.
4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 10.1-րդ կետով.
«10.1) յուրաքանչյուր տարի` մինչև հունվարի 20-ը, Հայաստանի Հանրապետության աշխատանքի պետական տեսչության կողմից իրականացվող ծրագրային ստուգումների ժամանակացույցի հաստատումը.»:
i
ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ կետը «վերահսկողության» բառից առաջ լրացնել «հսկողության և» բառերով:
ՀՈԴՎԱԾ 4. Օրենքի 10-րդ հոդվածում`
i
1) 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«7) իր գործունեության ապահովման համար տարին մեկ անգամ` ըստ ամիսների, Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով գործատուներից ստանում է հաշվետվություն` աշխատողների թվի, աշխատավարձի, դժբախտ դեպքերի և մասնագիտական հիվանդությունների մասին.».
2) 10-րդ կետի «և հրամանագրքերի վարման կարգի» բառերը փոխարինել «գրանցամատյանի վարման ու պահպանման կարգի» բառերով.
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 10.1-րդ կետով.
«10.1) իրականացնում է աշխատանքային պայմանագրերի գրանցամատյանի հաշվառում.»:
i
ՀՈԴՎԱԾ 5. Օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասում «Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած» բառերը փոխարինել «օրենքով սահմանված» բառերով:
i
ՀՈԴՎԱԾ 6. Օրենքի 14-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 9.1-րդ կետով.
«9.1) իր իրավասությունների շրջանակում օրենքով սահմանված դեպքերում և կարգով հայց է ներկայացնում դատարան.»:
ՀՈԴՎԱԾ 7. Օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասում`
i
1) 6-րդ կետի «սահմանված կարգով» բառերը փոխարինել «գրավոր» բառով.
2) 13-րդ կետից «, օրենքով սահմանված դեպքերում և կարգով հայց ներկայացնելու դատարան» բառերը հանել:
i
ՀՈԴՎԱԾ 8. Օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետից հանել «և իրավապահ մարմիններ» բառերը:
i
ՀՈԴՎԱԾ 9. Օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Աշխատանքի պետական տեսուչի գործողությունները կամ անգործությունը կարող են բողոքարկվել աշխատանքի գլխավոր պետական տեսուչին` վեց ամսվա ընթացքում:
Աշխատանքի գլխավոր պետական տեսուչի որոշումները կարող են բողոքարկվել լիազորած պետական մարմին` վեց ամսվա ընթացքում:
3. Աշխատանքի պետական տեսուչի գործողությունները կամ անգործությունը և գլխավոր պետական տեսուչի որոշումները դատական կարգով կարող են բողոքարկվել դրանք վարչական կարգով բողոքարկվելուց հետո` վեց ամսվա ընթացքում, իսկ վարչական կարգով բողոք չներկայացվելու դեպքում` վարչական կարգով բողոքարկման ժամկետը լրանալուց հետո` վեց ամսվա ընթացքում:»:
i
ՀՈԴՎԱԾ 10. Օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասում «եռամսյակը մեկ» բառերը փոխարինել «յուրաքանչյուր տարին մեկ` ըստ ամիսների` մինչև հաջորդ տարվա մարտի 1-ը,» բառերով:
i
ՀՈԴՎԱԾ 11. Օրենքի 22-րդ հոդվածում «Հայաստանի Հանրապետության աշխատանքի գլխավոր պետական տեսուչի» բառերը փոխարինել «լիազորված մարմնի» բառերով:
i
ՀՈԴՎԱԾ 12. Օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասը «խախտման մասին» բառերից հետո լրացնել «ուսումնասիրությունն ավարտելուց հետո` եռօրյա ժամկետում» բառերով:
i
ՀՈԴՎԱԾ 13. Օրենքի 25-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերը ուժը կորցրած ճանաչել:
ՀՈԴՎԱԾ 14. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
13 հունվարի 2007 թվականի
ՀՕ-30-Ն