Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.1422.251004

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«25» հոկտեմբերի 2004 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

9 սեպտեմբերի 2004 թվականի N 1422-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի «Պետական կառավարչական հիմնարկներին ամրացված, պետական ոչ առևտրային կազմակերպությունների սեփականությունը հանդիսացող և դրանց ամրացված գույքի օտարման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի փետրվարի 25-ի N 92 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 882-Ն որոշման` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1.1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանն իր տնօրինության` Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ հաստատված կարգով գնահատված` 6890 հազ. դրամ արժեքով, Երևանի Տիգրանյան N 27 հասցեում գտնվող շենքի` 1262.2 քառ. մետր (որից` 642.4 քառ. մետր նկուղ) ընդհանուր մակերես ունեցող նկուղն ու 1-ին հարկն ամբողջությամբ (այսուհետ` գույք), ուղղակի վաճառքի ձևով վաճառել հավանական գնորդ` Հովհաննես Կարապետյանին (քաղ. Երևան, Ա. Ավետիսյան 67, բն. 82, անձնագիր` AB 0366391, տրված` 004-ի կողմից):

1.2. Սահմանել գույքի վաճառքի գինը` 6890 հազ. դրամ:

1.3. Սահմանել, որ գնորդը պարտավոր է`

ա) մեկամսյա ժամկետում «Պետական սեփականություն հանդիսացող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին վճարել սույն որոշման 1.2-րդ կետով սահմանված գումարը.

բ) իր միջոցների հաշվին վճարել անշարժ գույքի վաճառքից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը:

1.4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշման 1.3-րդ կետի «ա» ենթակետով սահմանված գումարի վճարումը կատարելուց հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր:

2.1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանն իր տնօրինության` Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ հաստատված կարգով 846 հազ. դրամ գնահատված արժեքով, Երևանի Տիգրանյան N 27 հասցեում գտնվող շենքի 3-րդ հարկի 155 քառ. մետր տարածքն ընդհանուր սեփականության իրավունքով վաճառել Արտյոմ Թարզյանին (քաղ. Երևան, Նոր Աշխարյան 17ա շենքի «Բ» մասնաշենք, բն. 4, անձնագիր` AA 0212129, տրված` 001-ի կողմից, 1995 թվականի մարտի 21-ին) և Մարատ Բադալյանին (քաղ. Երևան, Տիչինայի 2-րդ նրբ., տուն 21ա, անձնագիր` AC 0621209, տրված` 008-ի կողմից, 1998 թվականի դեկտեմբերի 1-ին) (այսուհետ` գնորդ):

2.2. Սահմանել ընդհանուր սեփականության իրավունքով Արտյոմ Թարզյանի և Մարատ Բադալյանի կողմից ձեռք բերվող գույքի գինը` յուրաքանչյուր գնորդի կողմից 423 հազ. դրամ:

2.3. Սահմանել, որ գնորդը պարտավոր է`

ա) մեկամսյա ժամկետում «Պետական սեփականություն հանդիսացող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին վճարել սույն որոշման 2.2-րդ կետով սահմանված գումարը.

բ) իր միջոցների հաշվին վճարել անշարժ գույքի վաճառքից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը:

2.4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշման 2.3-րդ կետի «ա» ենթակետով սահմանված գումարի վճարումը կատարելուց հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր:

3.1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանն իր տնօրինության` Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ հաստատված կարգով գնահատված` 1302 հազ. դրամ արժեքով, Երևանի Տիգրանյան N 27 հասցեում գտնվող շենքի 3-րդ հարկի 238.4 քառ. մետր մակերես ունեցող տարածքը (այսուհետ` գույք) ուղղակի վաճառքի ձևով վաճառել հավանական գնորդ` Մարատ Բադալյանին (քաղ. Երևան, Տիչինայի 2-րդ նրբ., տուն 21ա, անձնագիր` AC 0621209, տրված` 008-ի կողմից, 1998 թվականի դեկտեմբերի 1-ին) (այսուհետ` գնորդ):

3.2. Սահմանել գույքի վաճառքի գինը` 1302 հազ. դրամ:

3.3. Սահմանել, որ գնորդը պարտավոր է`

ա) մեկամսյա ժամկետում «Պետական սեփականություն հանդիսացող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին վճարել սույն որոշման 3.2-րդ կետով սահմանված գումարը.

բ) իր միջոցների հաշվին վճարել անշարժ գույքի վաճառքից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը:

3.4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշման 3.3-րդ կետի «ա» ենթակետով սահմանված գումարի վճարումը կատարելուց հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր:

4.1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանն իր տնօրինության` Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ հաստատված կարգով գնահատված` 1390 հազ. դրամ արժեքով, Երևանի Տիգրանյան N 27 հասցեում գտնվող շենքի 3-րդ հարկի 254.8 քառ. մետր մակերես ունեցող տարածքը (այսուհետ` գույք) ուղղակի վաճառքի ձևով վաճառել հավանական գնորդ` Արտյոմ Թարզյանին (քաղ. Երևան, Նոր Աշխարյան 17ա շենքի «Բ» մասնաշենք, բն. 4, անձնագիր` AA 0212129, տրված` 001-ի կողմից, 1995 թվականի մարտի 21-ին) (այսուհետ` գնորդ):

4.2. Սահմանել գույքի վաճառքի գինը` 1390 հազ. դրամ:

4.3. Սահմանել, որ գնորդը պարտավոր է`

ա) մեկամսյա ժամկետում «Պետական սեփականություն հանդիսացող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին վճարել սույն որոշման 4.2-րդ կետով սահմանված գումարը.

բ) իր միջոցների հաշվին վճարել անշարժ գույքի վաճառքից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը:

4.4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշման 4.3-րդ կետի «ա» ենթակետով սահմանված գումարի վճարումը կատարելուց հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր:

5.1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանն իր տնօրինության` Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ հաստատված կարգով գնահատված` 5415 հազ. դրամ արժեքով, Երևանի Տիգրանյան N 27 հասցեում գտնվող շենքի 4-րդ և 5-րդ հարկերի 991.85 քառ. մետր մակերես ունեցող տարածքը (այսուհետ` գույք), ուղղակի վաճառքի ձևով վաճառել հավանական գնորդ` Ալբերտ Խաչատրյանին (քաղ. Երևան, Տպագրիչների 15, բն. 6, անձնագիր` AB 02365199) (այսուհետ` գնորդ):

5.2. Սահմանել գույքի վաճառքի գինը` 5415 հազ. դրամ:

5.3. Սահմանել, որ գնորդը պարտավոր է`

ա) մեկամսյա ժամկետում «Պետական սեփականություն հանդիսացող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին վճարել սույն որոշման 5.2-րդ կետով սահմանված գումարը.

բ) 2 տարվա ընթացքում կատարել 30 մլն դրամի չափով ներդրում և ստեղծել 30 աշխատատեղ, յուրաքանչյուրին առնվազն 25 հազ. դրամ աշխատավարձով` հետևյալ կտրվածքով`

1-ին տարում` 15 մլն դրամի չափով, 10 աշխատատեղի ստեղծում,

2-րդ տարում` 15 մլն դրամի չափով, 20 աշխատատեղի ստեղծում.

գ) իր միջոցների հաշվին վճարել անշարժ գույքի վաճառքից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը:

5.4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշման 5.3-րդ կետի «ա» ենթակետով սահմանված գումարի վճարումը կատարելուց հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր:

i

6.1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանն իր տնօրինության` Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 208 որոշմամբ հաստատված կարգով 2239 հազ. դրամ գնահատված արժեքով, Երևանի Սվաճյան 44 հասցեում գտնվող շենքի 1-ին հարկի 65.7 քառ. մետր մակերես ունեցող ոչ բնակելի տարածքը (այսուհետ` գույք), ուղղակի վաճառքի ձևով վաճառել հավանական գնորդ` Հնազանդ Ավդալյանին (քաղ. Երևան, Հարավ-արևմտյան թաղամաս, Սվաճյան փող., 44/156 շենք, բն. 35, անձնագիր` AF 0488235, տրված` 008-ի կողմից):

(6.1-րդ կետը փոփ. 31.03.05 թիվ 622-Ն որոշում)

6.2. Սահմանել գույքի վաճառքի գինը` 735 հազ. դրամ:

6.3. Սահմանել, որ գնորդը պարտավոր է`

ա) մեկամսյա ժամկետում «Պետական սեփականություն հանդիսացող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին վճարել սույն որոշման 5.2-րդ կետով սահմանված գումարը.

բ) իր միջոցների հաշվին վճարել անշարժ գույքի վաճառքից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը:

6.4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշման 5.3-րդ կետի «ա» ենթակետով սահմանված գումարի վճարումը կատարելուց հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2004 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
09.09.2004
N 1422-Ա
Որոշում