(ուժը կորցրել 16.12.16 ՀՕ-224-Ն օրենք)
i
010.0475.261202
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2002 թվականի դեկտեմբերի 4-ին
«ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
ՀՈԴՎԱԾ 1. «Կուսակցությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (3 հուլիսի 2002 թվականի, ՀՕ-410, այսուհետ` օրենք) 1-ին հոդվածից հանել «քաղաքացիների`» բառը:
ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 2-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ՀՈԴՎԱԾ 2. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՄԻԱՎՈՐՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ
i
Կուսակցություններում միավորվելու իրավունքն իրականացվում է ազատորեն` համոզմունքներին համապատասխան, կամավոր հիմունքներով կուսակցություններ ստեղծելու, նրանց ծրագրերն և կանոնադրություններն ընդունելու պայմանով նրանց անդամակցելու, կուսակցությունների ծրագրային նպատակներին համապատասխան և կանոնադրությամբ սահմանված կարգով նրանց գործունեությանը մասնակցելու, ինչպես նաև կուսակցությունից ազատորեն դուրս գալու միջոցով:»:
ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 3-րդ հոդվածի`
i
1) առաջին մասից հանել «Հայաստանի Հանրապետության քաղաքացիների» բառերը.
2) երրորդ մասի 2-րդ կետի «քաղաքացիների» բառը փոխարինել «անձանց» բառով:
ՀՈԴՎԱԾ 4. Օրենքի 5-րդ հոդվածի`
i
1) վերնագրի «տարածքային» բառից հետո լրացնել «ու» բառը.
2) առաջին մասի 2-րդ նախադասության «առանձնացված» բառը փոխարինել «տարածքային» բառով.
3) առաջին մասի 3-րդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Կուսակցությունն իրավունք ունի սույն օրենքով և իր կանոնադրությամբ սահմանված կարգով ստեղծել կառուցվածքային ստորաբաժանումներ:».
4) երկրորդ մասի 1-ին նախադասության «կազմակերպությունները և նրանց» բառերը փոխարինել «տարածքային և «բառերով.
5) երկրորդ մասի 2-րդ նախադասության և երրորդ մասի «կառուցվածքային» բառերը փոխարինել «տարածքային և կառուցվածքային» բառերով:
i
ՀՈԴՎԱԾ 5. Օրենքի 6-րդ հոդվածի երկրորդ մասի «անվանումներից» բառից հետո լրացնել «և դրանց հապավումներից» բառերը:
i
ՀՈԴՎԱԾ 6. Օրենքի 8-րդ հոդվածի երրորդ մասի «տարածքային» բառից հետո լրացնել «և» բառը:
ՀՈԴՎԱԾ 7. Օրենքի 11-րդ հոդվածի`
i
1) առաջին մասի «նրա անդամների» բառերը փոխարինել «իր» բառով.
2) չորրորդ մասն ուժը կորցրած ճանաչել:
i
ՀՈԴՎԱԾ 8. Օրենքի 12-րդ հոդվածի առաջին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հիմնադիր համագումարի կազմակերպիչները հիմնադիր համագումարի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ զանգվածային լրատվության միջոցներով հրապարակում են կուսակցության հիմնադիր համագումարի անցկացման տեղի և ժամի մասին լրատվություն, ինչպես նաև կուսակցության կանոնադրության և ծրագրի նախագծերի հիմնական դրույթները:»:
ՀՈԴՎԱԾ 9. Օրենքի 13-րդ հոդվածի`
i
1. երրորդ մասի`
1) 2-րդ կետը ուժը կորցրած ճանաչել,
2) 4-րդ կետի «մշտապես գործող» բառերը փոխարինել «մշտական գործող ղեկավար» բառերով,
3) 5-րդ կետի «գտնվելու վայրը» բառերը փոխարինել «մշտական գործող ղեկավար մարմնի գտնվելու վայրի հասցեն» բառերով,
4) 6-րդ կետի «տեղը և ժամը» բառերը փոխարինել «տեղի և ժամի մասին լրատվություն» բառերով.
2. հինգերորդ մասի «օրը» բառից հետո լրացնել «, կամ մերժում է կուսակցության պետական գրանցումը» բառերը:
i
ՀՈԴՎԱԾ 10. Օրենքի 14-րդ հոդվածի առաջին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Կուսակցության պետական գրանցումը կարող է մերժվել, եթե կուսակցության կանոնադրության կամ ծրագրի դրույթները հակասում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը և օրենքներին, կամ չեն պահպանվել պետական գրանցման համար սույն օրենքով սահմանված պահանջները:»:
ՀՈԴՎԱԾ 11. Օրենքի 15-րդ հոդվածի`
i
1) առաջին մասի «առանձնացված և այլ» բառերը փոխարինել «տարածքային և» բառերով.
2) երկրորդ մասի 4-րդ և 5-րդ կետերի «առանձնացված» բառը փոխարինել «տարածքային և կառուցվածքային» բառերով.
3) երկրորդ մասի 5-րդ կետի «, ղեկավար մարմինների գտնվելու վայրը» բառերը հանել.
4) երկրորդ մասի 6-րդ կետի «հաշվետու» բառից հետո լրացնել «մշտական գործող» բառերը.
5) երկրորդ մասի 8-րդ կետի «տարածքային» բառից հետո լրացնել «և կառուցվածքային» բառերը.
6) երրորդ մասի «փոփոխությունները և լրացումները կուսակցության գրանցման համար սույն օրենքով սահմանված ժամկետում ենթակա են գրանցման պետական լիազոր մարմնում» բառերը փոխարինել «փոփոխությունների և լրացումների պետական գրանցումն իրականացվում է կուսակցության պետական գրանցման համար սույն օրենքով սահմանված ընթացակարգով» բառերով:
i
ՀՈԴՎԱԾ 12. Օրենքի 16-րդ հոդվածի երկրորդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Կուսակցության ծրագրում կատարված փոփոխությունների և լրացումների պետական գրանցումն իրականացվում է կուսակցության պետական գրանցման համար սույն օրենքով սահմանված ընթացակարգով:»:
ՀՈԴՎԱԾ 13. Օրենքի 17-րդ հոդվածի`
i
1) երրորդ մասում «Հայաստանի Հանրապետության քաղաքացին» բառերը փոխարինել «Յուրաքանչյուր անձ» բառերով: Մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Կուսակցության յուրաքանչյուր անդամ կարող է հաշվառվել կուսակցության միայն մեկ ստորաբաժանումում:».
2) վեցերորդ մասի «տարածքային» բառից հետո լրացնել «և կառուցվածքային» բառերը, իսկ «մշտապես» բառը փոխարինել «մշտական» բառով.
3) ութերորդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Պաշտոնական փաստաթղթերում կուսակցական պատկանելության մասին հարց կարող է ընդգրկվել միայն օրենքով սահմանված դեպքերում:».
4) իններորդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Կուսակցություններին անդամակցելը կամ չանդամակցելը անձի իրավունքներն ու ազատությունները սահմանափակելու և (կամ) պետության կողմից նրան որևէ արտոնություն կամ առավելություն տրամադրելու համար հիմք չէ:»:
i
ՀՈԴՎԱԾ 14. Օրենքի 18-րդ հոդվածի առաջին և երկրորդ մասերի «մշտապես» բառը փոխարինել «մշտական» բառով:
ՀՈԴՎԱԾ 15. Օրենքի 19-րդ հոդվածի չորրորդ մասն ուժը կորցրած ճանաչել:
i
ՀՈԴՎԱԾ 16. Օրենքի 20-րդ հոդվածի առաջին մասի 1-ին կետի և 23-րդ հոդվածի երրորդ մասի «առանձնացված» բառը փոխարինել «տարածքային և կառուցվածքային» բառերով:
i
ՀՈԴՎԱԾ 17. Օրենքի 21-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասով.
«Ազգային ժողովի ընտրություններում կուսակցության պատգամավորության թեկնածուների առաջադրումը կատարվում է կուսակցության մշտական գործող ղեկավար մարմնի նիստում ընդունված որոշմամբ: Կուսակցության կանոնադրությամբ սահմանված կարգով այդ նիստին մասնակցում են կուսակցության տարածքային և կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները:»:
i
ՀՈԴՎԱԾ 18. Օրենքի 26-րդ հոդվածի 3-րդ կետի «կառուցվածքային» բառից առաջ լրացնել «տարածքային և» բառերը:
i
ՀՈԴՎԱԾ 19. Օրենքի 27-րդ հոդվածի երրորդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Պետական բյուջեից կուսակցություններին (կուսակցությունների դաշինքներին) հատկացվող միջոցները կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) միջև բաշխվում են Ազգային ժողովի վերջին ընտրություններում համամասնական ընտրակարգով նրանց ստացած ձայներին համամասնորեն:»:
i
ՀՈԴՎԱԾ 20. Օրենքի 31-րդ հոդվածի երկրորդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Կուսակցությունը ենթակա է լուծարման, եթե`
1) Ազգային ժողովի իրար հաջորդող ցանկացած երկու ընտրություններում համամասնական ընտրակարգով ընտրություններին չի մասնակցել.
2) Ազգային ժողովի իրար հաջորդող ցանկացած երկու ընտրություններից յուրաքանչյուրում ստացել է քվեարկությանը մասնակցած բոլոր կուսակցությունների ընտրական ցուցակների օգտին կողմ տրված ձայների ընդհանուր թվի և անճշտությունների թվի գումարի մեկ տոկոսից պակաս ձայն.
3) չի մասնակցել Ազգային ժողովի` համամասնական ընտրակարգով մեկ ընտրության, իսկ դրան նախորդող կամ հաջորդող ընտրության ժամանակ ստացել է քվեարկությանը մասնակցած բոլոր կուսակցությունների ընտրական ցուցակների օգտին կողմ տրված ձայների ընդհանուր թվի և անճշտությունների թվի գումարի մեկ տոկոսից պակաս ձայն:»:
i
ՀՈԴՎԱԾ 21. Օրենքի 33-րդ հոդվածի երրորդ մասի «կուսակցության հիմնադիրների ցուցակը» բառերը փոխարինել «ծրագիրը» բառով:
ՀՈԴՎԱԾ 22. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից:
2002 թվականի դեկտեմբերի 26
ՀՕ-475-Ն