28.06.2024 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
28 հուլիսի 2022 թվականի N 1177-Ն
ԱՆՁԻ ՖՈՒՆԿՑԻՈՆԱԼՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ԵՎ ԳՈՐԾԻՔՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(2-րդ մաս)
Աղյուսակ N 2
xxx.0 խնդիր չունի, սահմանափակում չկա (առկա չէ, բացակայում 0-4%
է, նկատելի չէ).
xxx.1 թեթև աստիճանի խնդիր (աննշան, ցածր, թեթև խանգարում և 5-24%
(կամ) սահմանափակում).
xxx.2 միջին աստիճանի խնդիր (չափավոր, տանելի խանգարում և 25-49%
(կամ) սահմանափակում).
xxx.3 ծանր աստիճանի խնդիր (խիստ, արտահայտված խանգարում և 50-95%
(կամ) սահմանափակում).
xxx.4 խորն աստիճանի խնդիր (շատ ծանր, խորը խանգարում և 96-100%
(կամ) սահմանափակում):
8. Օրգանիզմի ֆունկցիաների «b» ծածկագրերը և մարմնի կառուցվածքի «s» ծածկագրերը գնահատում են բժիշկները, գործունեության ու մասնակցության «d» ծածկագրերը գնահատում են հարբժշկական մասնագետները, միջավայրային գործոնների «e» ծածկագրերը գնահատում են միջավայրային գործոնները գնահատող մասնագետները:
(8-րդ կետը փոփ. 02.02.2023 թիվ 131-Ն / գործողությունը տարածվում է 2023 թվականի փետրվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա / որոշում)
9. Ծածկագրերը համապատասխան որակիչներով գնահատելու արդյունքում հատուկ այդ նպատակով ներդրված e-disability էլեկտրոնային համակարգն ինքնաշխատ որոշում է անձի ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանը:
10. Երեխաների ֆունկցիոնալության գնահատման նպատակով սույն հավելվածով սահմանված չափորոշիչները կիրառելիս հաշվի են առնվում երեխաների տարիքով պայմանավորված առանձնահատկությունները:
11. Անձի ֆունկցիոնալության գնահատման արդյունքներն անձի ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովների կողմից ամփոփվում են ֆունկցիոնալության գնահատման արձանագրություններում, ըստ հետևյալ տեսակների`
1) հենաշարժական խնդիրներ.
2) տեսողական խնդիրներ.
3) լսողական, խոսքի, ձայնի խնդիրներ.
4) հոգեկան (մտավոր) խնդիրներ.
5) քրոնիկական հիվանդություններ:
12. Անձի ֆունկցիոնալության արձանագրությունները նաև բաժանվում են ըստ հետևյալ տարիքային խմբերի`
1) 0-2 տարեկան երեխաներ.
2) 3-5 տարեկան երեխաներ.
3) 6-14 տարեկան երեխաներ.
4) 15-18 տարեկան երեխաներ.
5) 18 տարեկանից բարձր տարիքի անձինք:
(12-րդ կետը փոփ. 02.02.2023 թիվ 131-Ն / գործողությունը տարածվում է 2023 թվականի փետրվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա / որոշում)
13. Ծածկագրերի և որակիչների կիրառման մանրամասները և գնահատման մեթոդաբանությունը երեխաների և չափահասների համար սահմանվում են մեթոդական ուղեցույցներով:
14. Անձի ֆունկցիոնալության գնահատման ժամանակ կիրառվող գործիքներն են` անձի ֆունկցիոնալության գնահատման արձանագրությունները, ինքնագնահատման հարցաշարը, ֆունկցիոնալության գնահատման ամփոփագիրը:
3. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՆՁԻ ՖՈՒՆԿՑԻՈՆԱԼՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁ (ԵՐԵԽԱ) ՃԱՆԱՉԵԼՈՒ ՇԵՄԵՐԸ
15. Եթե անձի ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանը ցածր է 4%-ից, ապա անձը չի ճանաչվում հաշմանդամություն ունեցող, քանի որ գնահատման արդյունքներով նա չունի ֆունկցիոնալության էական սահմանափակում կամ խնդիր իր առօրյա կյանքում:
16. Եթե անձի ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանը 5-24% միջակայքում է, ապա անձը չի ճանաչվում հաշմանդամություն ունեցող, սահմանվում է ֆունկցիոնալության թեթև աստիճանի սահմանափակում, գնահատված կարիքին համապատասխան` ըստ անհրաժեշտության նրա համար մշակվում է ծառայությունների անհատական ծրագիր և ըստ ֆունկցիոնալության գնահատման չափանիշների և գործիքների երաշխավորվում են ծառայություններ:
(16-րդ կետը փոփ. 27.06.2024 թիվ 978-Ն որոշում)
17. Եթե անձի ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանը 25-49% միջակայքում է, ապա անձը ճանաչվում է որպես հաշմանդամություն ունեցող, սահմանվում է ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակում, նրա համար մշակվում է ծառայությունների անհատական ծրագիր, և ըստ ֆունկցիոնալության գնահատման չափանիշների և գործիքների երաշխավորվում են ծառայություններ, ինչպես նաև հաշմանդամության նպաստ:
(17-րդ կետը փոփ. 02.02.2023 թիվ 131-Ն / գործողությունը տարածվում է 2023 թվականի փետրվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա / որոշում)
18. Եթե անձի ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանը 50-74% միջակայքում է, ապա անձը ճանաչվում է որպես հաշմանդամություն ունեցող անձ, սահմանվում է ֆունկցիոնալության ծանր աստիճանի սահմանափակում, նրա համար մշակվում է ծառայությունների անհատական ծրագիր և ըստ կարիքի երաշխավորվում են ծառայություններ, ինչպես նաև հաշմանդամության նպաստ:
(18-րդ կետը փոփ. 02.02.2023 թիվ 131-Ն / գործողությունը տարածվում է 2023 թվականի փետրվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա / որոշում)
19. Եթե անձի ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանը 75-100% միջակայքում է, ապա անձը ճանաչվում է որպես հաշմանդամություն ունեցող անձ, սահմանվում է ֆունկցիոնալության խորն աստիճանի սահմանափակում, նրա համար մշակվում է ծառայությունների անհատական ծրագիր և ըստ ֆունկցիոնալության գնահատման չափանիշների և գործիքների երաշխավորվում են ծառայություններ, ինչպես նաև հաշմանդամության նպաստ:
(19-րդ կետը փոփ. 02.02.2023 թիվ 131-Ն / գործողությունը տարածվում է 2023 թվականի փետրվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա / որոշում)
19.1. Ժամանակավոր անաշխատունակության թերթիկի երկարաձգման վերաբերյալ որոշումը տրամադրվում է, եթե անձի ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանը 20%-ից բարձր է:
(19.1-ին կետը լրաց. 02.02.2023 թիվ 131-Ն / գործողությունը տարածվում է 2023 թվականի փետրվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա / որոշում)
4. ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ
20. Ֆունկցիոնալության համապատասխան սահմանափակումների դեպքերում 18 տարեկանից բարձր տարիքի անձանց սահմանվում է հաշմանդամություն` մեկից երկու տարի ժամկետով կամ անժամկետ, իսկ երեխաների դեպքում` մեկից հինգ տարի ժամկետով կամ մինչև 18 տարին լրանալը:
21. Ֆունկցիոնալության միջին և ծանր աստիճանի սահմանափակման դեպքում 18 տարեկանից բարձր տարիքի անձանց հաշմանդամությունը սահմանվում է մեկ տարի ժամկետով, երեխաներինը` երկու տարի ժամկետով:
22. Ֆունկցիոնալության խորն աստիճանի սահմանափակման դեպքում 18 տարեկանից բարձր տարիքի անձանց հաշմանդամությունը սահմանվում է երկու տարի ժամկետով, երեխաներինը` 5 տարի ժամկետով կամ մինչև 18 տարին լրանալը:
23. Վերականգնման հեռանկարի բացակայության կանխատեսումով ֆունկցիոնալության սահմանափակումների դեպքում հաշմանդամությունը սահմանվում է անժամկետ:
5. ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՈՎ ՖՈՒՆԿՑԻՈՆԱԼՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ՀԱՆԳԵՑՆՈՂ ԱԽՏԱԲԱՆԱԿԱՆ ՎԻՃԱԿՆԵՐ
24. Առողջական խնդիրներ, որոնց դեպքում անձի ֆունկցիոնալության գնահատման (այդ թվում` առաջին գնահատումը) արդյունքում հաշմանդամությունը սահմանվում է անժամկետ`
1) նյարդային համակարգի հիվանդություններ`
ա. վնասվածքներով, նեյրոինֆեկցիաներով (պոլիոմիելիտ), վիրահատական բուժման ոչ ենթակա ուռուցքներով, բնածին արատներով և ժառանգական համախտանիշներով պայմանավորված խիստ արտահայտված շարժողական խանգարումներ` տետրապլեգիա, տրիպլեգիա, պարապլեգիա, հեմիպլեգիա, մոնոպլեգիա, գեներալիզացված խիստ արտահայտված հիպերկինզներ, դիստոնիաներ (G04, G11, G81-G83),
բ. չափահաս անձանց մոտ ախտորոշված մանկական ուղեղային կաթվածով պայմանավորված խիստ արտահայտված, արտահայտված, չափավոր շարժողական խանգարումներ` տետրապլեգիա, տրիպլեգիա, պարապլեգիա, հեմիպլեգիա, տետրապարեզ, տրիպարեզ, պարապարեզ, հեմիպարեզ, գեներալիզավված խիստ արտահայտված, արտահայտված, չափավոր հիպերկինզներ, դիստոնիաներ, խոսքի խիստ արտահայտված խանգարումներ(G80-G83),
գ. պրոգրեսիվվող մկանային դիստրոֆիաներ (G71-G73),
դ. խուլհամրություն, պրակտիկ խուլհամրություն (երկկողմանի խլություն խոսքի խիստ արտահայտված խանգարումով) (H90, H91.3).
2) հոգեկան և մտավոր խանգարումներ`
ա. մտավոր հետամնացություն F70-F79,
բ. թուլամտություն (դեմենցիա) F00-F03,
գ. զարգացման ընդհանուր խանգարումներ F84.0-F84.9.
3) վիրաբուժական հիվանդություններ`
ա. անդամահատումներ, եթե պրոթեզավորումը չի կարող ազդել ֆունկցիոնալության աստիճանի փոփոխության վրա (S48, S58, S68, S78, S88, S98,T05).
4) ներքին օրգանների հիվանդություններ`
ա. սրտի բնածին արատներ` միափորոք սիրտ, ատրեզիաներ, մագիստրալ անոթների տրանսպոզիցիայի որոշ ձևեր, ամոքիչ վիրահատություններից հետո (արյան շրջանառության ֆիզիոլոգիական շտկում կամ աորտաթոքային շունտավորում) արյան շրջանառության կայուն չափավոր, արտահայտված և խիստ արտահայտված խանգարումով (Q20-Q21).
5) շարակցական հյուսվածքի հիվանդություններ`
ա. ռևմատոիդ արթրիտ` բարդություններով պայմանավորված հենաշարժական ֆունկցիայի խիստ արտահայտված խանգարումներ (հոդերի արտահայտված դեֆորմացիա, խիստ արտահայտված կոնտրակտուրաներ, անկիլոզներ) (M05-M06),
բ. անկիլոզացնող սպոնդիլոարթրիտ (Բեխտերևի հիվանդություն)` անկիլոզացնող սպոնդիլոարթրիտի բարդություններով պայմանավորված հենաշարժական ֆունկցիայի խիստ արտահայտված խանգարումներ` ողնաշարի արտահայտված դեֆորմացիա, պերիֆերիկ հոդերի խիստ արտահայտված կոնտրակտուրաներ, անկիլոզներ (M45),
գ. համակարգային սկլերոդերմիա` մաշկի խիստ արտահայտված կարծրացում հոդերի խիստ արտահայտված կոնտրակտուրաների զարգացմամբ (M34).
6) ներզատական համակարգի հիվանդություններ`
ա. շաքարային դիաբետ ծանր ընթացքով, խիստ արտահայտված բարդություններով (E10-E14)`
գլխուղեղի անոթների ախտահարում` Էնցեֆալոպաթիա III-րդ աստիճանի թուլամտությամբ, հոգեկան ֆունկցիայի խիստ արտահայտված խանգարմամբ.
պրոլիֆերատիվ ռետինոպաթիա տեսողական ֆունկցիայի խիստ արտահայտված խանգարմամբ,
բ. բնածին հիպոթիրեոզ մտավոր և ֆիզիկական զարգացման չափավոր խանգարումով (E00-E03).
7) մեկ կամ զույգ ակնագնդի բացակայություն, մեկ կամ զույգ աչքի տեսողության անվերադարձ բացակայություն կամ առարկայական տեսողության անվերադարձ բացակայություն (կուրություն)` տեսողության սրությունը լավ տեսնող աչքում օպտիմալ կրելի շտկումով 0,03, մեկ կամ զույգ աչքի տեսադաշտի նեղացում մինչև 10 աստիճան (ֆիքսացիոն կետից)` կայուն և անդառնալի փոփոխության հետևանքով (H54.4 H54.0):
(24-րդ կետը փոփ. 27.06.2024 թիվ 978-Ն որոշում)
25. Առողջական խնդիրներ, որոնց դեպքում անձի ֆունկցիոնալության 3-րդ գնահատման արդյունքում հաշմանդամությունը սահմանվում է անժամկետ`
1) ներքին օրգանների հիվանդություններ`
ա. զարկերակային գերճնշում, բարդացած կենտրոնական նյարդային համակարգի (շարժողական, խոսքի) սրտամկանի, ակնահատակի, երիկամների ախտահարումով` ֆունկցիաների կայուն խիստ արտահայտված խանգարումով (I10-I15),
բ. սրտի իշեմիկ հիվանդություն` կորոնար անբավարարությամբ, լարման ստենոկարդիա ֆունկցիոնալ դաս III, IV, արյան շրջանառության 3-րդ աստիճանի կայուն անբավարարությամբ` ըստ Ստրաժեսկոյի, կամ IV ֆունկցիոնալ դաս` ըստ NYHA (I20-I25,I50),
գ. թոքերի խրոնիկ հիվանդություններ, որոնք ուղեկցվում են շնչական ֆունկցիայի կայուն խիստ արտահայտված խանգարմամբ և արյան շրջանառության 3-րդ աստիճանի անբավարարությամբ (J44).
2) շաքարային դիաբետ, ծանր ընթացքով և խիստ արտահայտված բարդություններով (E10-E14)`
ա. դիաբետիկ պրոլիֆերատիվ անգիոռետինոպաթիա (տեսողության սրության արտահայտված անկումով և/կամ տեսողության դաշտի երկկողմանի նեղացումով),
բ. դիաբետիկ նեֆրոպաթիա` տերմինալ երիկամային անբավարարության փուլում,
գ. սրտային անբավարարություն` 3-րդ փուլ,
դ. դիաբետիկ ոտնաթաթ` ստորին ծայրանդամների դիաբետիկ խիստ արտահայտված անգիոպաթիա և նեյրոպաթիա` նեկրոտիկ փուլ),
ե. երրորդ աստիճանի էնցեֆալոպաթիա թուլամտությամբ.
3) չարորակ նորագոյացություններ արմատական բուժումից հետո, մետաստազներով, ախտադարձներով, բուժման անարդյունավետության կամ բուժման ոչ ենթակա դեպքերում արտահայտված ինտոքսիկացիայով, կախեքսիայով, ուռուցքի քայքայումով (C00-C97).
4) պատվաստված օրգաններ (Z94).
5) ստամոքսի լրիվ հեռացում(Z90.3).
6) մեկ թոքի բացակայություն(Z90.2).
7) նյարդային համակարգի հիվանդություններ`
ա. կենտրոնական նյարդային համակարգի խրոնիկ պրոգրեսիվող հիվանդություններ (էնցեֆալիտ, կողմնային ամիոտրոֆիկ սկլերոզ, ցրված սկլերոզ, պարկինսոնիզմ և այլն), շարժողական, խոսակցական, տեսողական և գլխուղեղի վնասվածքային ախտահարման հեռավոր կայուն մնացորդային երևույթներ խիստ արտահայտված շարժողական խանգարումներով` հեմիպլեգիա, պարապլեգիա, տրիպլեգիա, տետրապլեգիա, տոտալ աֆազիա, արտահայտված թուլամտություն (G00- G99, G04, G11, G81-G83),
բ. ողնուղեղի վնասվածքային ախտահարման հեռավոր կայուն մնացորդային երևույթներ խիստ արտահայտված շարժողական խանգարումներով (հեմիպլեգիա, պարապլեգիա, տրիպլեգիա, տետրապլեգիա, մոնոպլեգիա) (S14, G81-G83),
գ. գլխուղեղի և ողնուղեղի բուժման չենթարկվող ուռուցքներ(C70-C71).
8) վիրաբուժական հիվանդություններ և ձևախեղումներ`
ա. բուժման չենթարկվող միզային, կղանքային խուղակներ և ստոմաներ (Z93),
բ. կոկորդի հեռացում (Z90.0):
9) (9-րդ ենթակետն ուժը կորցրել է 27.06.2024 թիվ 978-Ն որոշում)
(25-րդ կետը փոփ. 27.06.2024 թիվ 978-Ն որոշում)
26. Առողջական խնդիրներ, որոնց դեպքում անձի ֆունկցիոնալության 5-րդ գնահատման արդյունքում հաշմանդամությունը սահմանվում է անժամկետ`
1) ներքին օրգանների հիվանդություններ`
ա. լյարդի ցիռոզ հեպատոսպլենոմեգալիա, դռներակային գերճնշում 3-րդ աստիճանի, ասցիտ (K74),
բ. լիմֆոիդ, արյունաստեղծ և նրանց նման հյուսվածքների չարորակ նորագոյացություններ արտահայտված ինտոքսիկացիայով և ընդհանուր ծանր վիճակով (C81-C96),
գ. երիկամների խրոնիկ հիվանդություններ, խրոնիկ երիկամային անբավարարության տերմինալ շրջան` ծրագրային հեմոդիալիզի պայմաններում (N18.5).32
2) նյարդային համակարգի հիվանդություններ`
ա. կենտրոնական նյարդային համակարգի խրոնիկ պրոգրեսիվող հիվանդություններ (էնցեֆալիտ, կողմնային ամիոտրոֆիկ սկլերոզ, ցրված սկլերոզ, պարկինսոնիզմ և այլն), շարժողական, խոսակցական, տեսողական արտահայտված կայուն խանգարումներով (արտահայտված հեմիպարեզ, պարապարեզ, տրիպարեզ, տետրապարեզ) (G00-G99, G04, G11, G81-G83),
բ. գլխուղեղի վնասվածքային ախտահարման հեռավոր կայուն մնացորդային երևույթներ խիստ արտահայտված շարժողական խանգարումներով (արտահայտված հեմիպարեզ, պարապարեզ, տրիպարեզ, տետրապարեզ, սակավամտություն) (S06, G81-G83),
գ. գլխուղեղի անոթային հիվանդությունների ժամանակ ուղեղի արյան շրջանառության խանգարումների մնացորդային երևույթներ, շարժողական ֆունկցիայի արտահայտված խանգարումներով, անոթային թուլամտությունով (I60-I69),
դ. ժառանգական նյարդամկանային պրոգրեսիվող հիվանդություններ (Դյուշենի կեղծ հիպերտրոֆիկ մկանային դիստրոֆիա (G71.0), Վերդինգ-Հոֆֆմանի ողնաշարային ամիոտրոֆիա(G54), պրոգրեսիվող նյարդամկանային հիվանդություններ ցողունային, շարժողական ֆունկցիաների խանգարումով, մկանների ատրոֆիայով,
ե. ողնուղեղի անոթային և վնասվածքային ախտահարման կամ հիվանդության հեռավոր կայուն մնացորդային երևույթներ, շարժողական ֆունկցիայի արտահայտված կայուն խանգարումներով(S14, G81-G83),
զ. պերիֆերիկ նյարդային համակարգի վնասվածքային ախտահարման կամ հիվանդության հեռավոր կայուն մնացորդային երևույթներ, շարժողական ֆունկցիայի արտահայտված կայուն և տրոֆիկ խանգարումներով (S44, S54, S64, S74, S84, S94, G81-G83):
(26-րդ կետը փոփ. 27.06.2024 թիվ 978-Ն որոշում)
27. Առողջական խնդիրներ, որոնց դեպքում երեխայի ֆունկցիոնալության գնահատման արդյունքում հաշմանդամությունը սահմանվում է մինչև 18 տարին լրանալը`
1) երիկամների խրոնիկական հիվանդություններ, ԽԵԱ տերմինալ շրջան, ծրագրային հեմոդիալիզ (N10-N16).
2) լյարդի ցիռոզ` հեպատոսպլենոմեգալյայով և պորտալ հիպերտենզիայով, 3-րդ աստիճանի (K74).
3) բնածին անավարտ (անկատար) օստեոգենեզ` հենաշարժական ֆունկցիայի արտահայտված կամ խիստ արտահայտված խանգարումներով (Q78.0).
4) նյութափոխանակության բնածին, ժառանգական հիվանդություններ` հարաճուն (պրոգրեսիվող) ընթացքով, դեղակայուն, օրգանիզմի ֆունկցիաների կայուն արտահայտված կամ խիստ արտահայտված խանգարումներով (մուկովիսցիդոզ (E84.1), ացիդեմիա կամ ացիդուրիա (E71.1), գլյուտարիկացիդուրիա (E72.2), գալակտոզեմիա (E74.2), Ֆաբրիի, Գոխի Նիմանն-Պիկի հիվանդություններ (E75.2), մուկոպոլիսախարիդոզ (E75.2), ֆենիլկետոնուրիա (E70.0).
5) պատանեկան արթրիտ (M08.3) կոնտրակտուրաներով, դեֆորմացիաներով` հենաշարժական ֆունկցիայի կայուն արտահայտված կամ խիստ արտահայտված խանգարումներով.
6) համակարգային կարմիր գայլախտ (M32.1)` ծանր ընթացքով, բարձր ակտիվությամբ, արագ հարաճուն (պրոգրեսիվող) ընթացքով, ներքին օրգանների ախտահարմամբ, օրգանիզմի ֆունկցիաների կայուն արտահայտված կամ խիստ արտահայտված խանգարումներով, բուժման հեռանկարի բացակայությամբ.
7) համակարգային սկլերոզ (M34.0)` տարածուն ձև, բարձր ակտիվությամբ, արագ հարաճուն (պրոգրեսիվող) ընթացքով, ներքին օրգանների ախտահարմամբ, օրգանիզմի ֆունկցիաների կայուն արտահայտված կամ խիստ արտահայտված խանգարումներով, բուժման հեռանկարի բացակայությամբ.
8) 349) բնածին բուլոզ էպիդերմոլիզ` ծանր ընթացքով, բուժման չենթարկվող (Q81.0): դերմատոմիոզիտ (M33.1)` ծանր ընթացքով, բարձր ակտիվությամբ, արագ հարաճուն (պրոգրեսիվող) ընթացքով, ներքին օրգանների ախտահարմամբ, օրգանիզմի ֆունկցիաների կայուն արտահայտված կամ խիստ արտահայտված խանգարումներով, բուժման հեռանկարի բացակայությամբ.
9) բնածին բուլոզ էպիդերմոլիզ` ծանր ընթացքով, բուժման չենթարկվող (Q81.0):
10) օրգանիզմի կառուցվածքային չշտկվող խախտումներ` ֆունկցիոնալ արտահայտված կամ խիստ արտահայտված խանգարումներով.
11) ողնաշարի և ողնուղեղի զարգացման բնածին խախտումներ` կանգուն կեցվածքի, նյարդամկանային, հենաշարժական, զգայական ֆունկցիաների կայուն արտահայտված կամ խիստ արտահայտված խանգարումներով.
12) բնածին քրոմոսոմային և գենետիկ խանգարումներ (Դաունի համախտանիշ)` հարաճուն (պրոգրեսիվող) ընթացքով, անբարենպաստ կանխատեսմամբ, օրգանիզմի ֆունկցիաների կայուն արտահայտված կամ խիստ արտահայտված խանգարմամբ, այդ թվում` հոգեկան և մտավոր ֆունկցիաների չափավոր, արտահայտված կամ խիստ արտահայտված խանգարումներով (Q81.0, F70-F79).
13) շիզոֆրենիայի տարբեր ձևեր, այդ թվում` մանկական, հոգեկան ֆունկցիայի արտահայտված և խիստ արտահայտված խանգարում (F20).
14) սիմպտոմատիկ, իդեոպատիկ էպիլեպսիա` նոպաների բուժման ռեզիստենտությամբ, արտահայտված կամ խիստ արտահայտված հոգեկան ֆունկցիայի խանգարմամբ (G40).
15) մանկական ուղեղային լուծանք` նյարդամկանային և հենաշարժական, լեզվական և խոսքի ֆունկցիաների կայուն արտահայտված կամ խիստ արտահայտված խանգարումներով (G80.1).
16) բնածին պրոգրեսիվող նյարդամկանային հիվանդություններ` Դյուշենի միոդիստրոֆիա (G71.0), Վերդինգ-Գոֆմանի ողնուղեղային ամիոտրոֆիա (G54) և այլն` հենաշարժական ֆունկցիայի արտահայտված կամ խիստ արտահայտված խանգարումներով.
17) ՁԻԱՀ` երկրորդային հիվանդության տերմինալ փուլ (B20-24):
18) շաքարային դիաբետ` 1-ին տիպ, միջին ծանրության, անկայուն ընթացքով, առանց բարդությունների (E10).
19) մեկ կամ զույգ ակնագնդի բացակայություն, մեկ կամ զույգ աչքի տեսողության անվերադարձ բացակայություն կամ առարկայական տեսողության անվերադարձ բացակայություն (կուրություն)` տեսողության սրությունը լավ տեսնող աչքում օպտիմալ կրելի շտկումով 0,03, մեկ կամ զույգ աչքի տեսադաշտի նեղացում մինչև 10 աստիճան (ֆիքսացիոն կետից)` կայուն և անդառնալի փոփոխության հետևանքով (H54.4 H54.0).
20) բնածին բազմաթիվ արտրոգրիպոզ (Q74.3).
21) վերին վերջույթների կառուցվածքային խախտումներ` ուսագոտու, բազկային հոդի, բազկի, նախաբազկի, դաստակի ամպուտացիաներ, 4 մատների բոլոր ֆալանգների բացակայություն` բացառությամբ 1-ին մատի, կամ 3 մատների բացակայություն` 1-ին մատի ներառումով: Ստորին վերջույթների կառուցվածքային խախտումներ` ամպուտացիաներ. կոնք-ազդրային հոդի (հոդերի), ազդրի էկզարտիկուլացիա, ազդրի, սրունքի ծայրատ, թաթի բացակայություն (S48, S58, S68, S78, S88, S98).
22) անկիլոզացնող սպոնդիլիտ` հենաշարժական ֆունկցիայի կայուն արտահայտված կամ խիստ արտահայտված խանգարումներով (M45).
23) չարորակ նորագոյացություններ (մետաստազներով և կրկնություններով)` արմատական բուժումից հետո, հիվանդության անբուժելիություն (C00-C97).
24) կոկորդի բացակայություն` վիրաբուժական հեռացումից հետո.
25) վերին և ստորին վերջույթների խոշոր հոդերի արտահայտված կոնտրակտուրա` ֆունկցիոնալ անհարմար դիրքով, էնդոպրոթեզավորման անհնարինություն.
26) բնածին վիրահատված հիդրոցեֆալիա` կանգուն կեցվածքի, նյարդամկանային, հենաշարժական, հոգեկան, զգայական ֆունկցիաների կայուն արտահայտված կամ խիստ արտահայտված խանգարումներով (Q03):
(27-րդ կետը փոփ. 27.06.2024 թիվ 978-Ն որոշում)
28. Առողջական խնդիրներ, որոնց դեպքում երեխայի ֆունկցիոնալության 3-րդ գնահատման արդյունքում հաշմանդամությունը սահմանվում է մինչև 18 տարին լրանալը
1) գլխուղեղի և ողնուղեղի տարբեր ծագման ախտահարումներ, անվիրահատելի բարորակ նորագոյացություններ` կանգուն կեցվածքի, նյարդամկանային, հենաշարժական, հոգեկան, տեսողական, խոսքի և լիկվորոդինամիկայի ֆունկցիաների կայուն արտահայտված կամ խիստ արտահայտված խանգարումներով (D33).
2) նյարդային համակարգի խրոնիկական հարաճուն (պրոգրեսիվող) հիվանդություններ (այդ թվում` գլխուղեղի նեյրոդեգեներատիվ հիվանդություններ)` կանգուն կեցվածքի, նյարդամկանային, հենաշարժական, տեսողական, խոսքի ֆունկցիաների կայուն արտահայտված խանգարումներով.
3) սրտի ռիթմի խանգարումներ, որոնց դեպքում տեղադրված են սրտի ռիթմը վարող տարատեսակ սարքեր (I44-45, I47-49).
4) չշտկվող կղանքային, միզային խուղակներ, ստոմաներ (N32, K91.4, J95.0).
5) ոսկրամկանային համակարգի կառուցվածքային բնածին խախտումներ` կանգուն կեցվածքի, նյարդամկանային, հենաշարժական ֆունկցիաների կայուն արտահայտված կամ խիստ արտահայտված խանգարումներով:
(28-րդ կետը փոփ. 27.06.2024 թիվ 978-Ն որոշում)
29. Առողջական խնդիրներ, որոնց դեպքում երեխայի ֆունկցիոնալության գնահատման արդյունքում հաշմանդամությունը սահմանվում է հինգ տարի ժամկետով`
1) չարորակ նորագոյացություններ, այդ թվում` սուր և խրոնիկ լեյկոզի ցանկացած ձև (C00-C97).
2) զարգացման ընդհանուր խանգարումներ F84.0-F84.9
3) սկոլիոզ` 3-4-րդ աստիճանի, արագ զարգացող, երկարատև և բարդ վերականգնողական բուժում պահանջող (M41, Q67.5).
4) դիմածնոտային շրջանի բնածին կամ ժառանգական կառուցվածքային խախտումներ (շրթունքների, կոշտ քիմքի և փափուկ քիմքի լրիվ երկատում և այլն)` մարսողական ֆունկցիայի կայուն` արտահայտված կամ խիստ արտահայտված խանգարմամբ (Q35, Q36).
5) երկկողմանի բնածին խուլհամրություն (հնարավոր է կոխլեար իմպլանտացիա), երկկողմանի պրակտիկ խլություն (2 կողմից 4-րդ աստիճանի ծանրալսություն` խոսքի խիստ արտահայտված խանգարումով), երկկողմանի 4-րդ կամ 3-4-րդ աստիճանի ծանրալսություն, լսողական սարքի կրման անարդյունավետությամբ, խոսքի արտահայտված խանգարումով (H90.5-H91.3).
6) 37 երկկողմանի նեյրոսենսոր ծանրալսություն` 3-4-րդ աստիճանի, լսողական ապարատի կրման անարդյունավետություն, խոսքի խանգարումով (H90.5- H91.3).
7) մանկական ուղեղային լուծանք` նյարդամկանային և հենաշարժական, լեզվական և խոսքի ֆունկցիաների կայուն չափավոր արտահայտված խանգարումներով (G80.1).
8) ոտնաթաթերի բնածին դեֆորմացիաներ (ծուռթաթություն)` հենաշարժական ֆունկցիայի արտահայտված խանգարումով (Q66).
9) մակերիկամների կեղևի բնածին դիսֆունկցիա, աղ կորցնող ձև (E25).
10) առաջնային մակերիկամային անբավարարություն (E27.1).
11) պանհիպոպիտուիտարիզմ կամ հիպոպիտուիտարիզմ (E23):
(29-րդ կետը փոփ. 27.06.2024 թիվ 978-Ն որոշում)
Պաշտոնական հրապարակման օրը` 29 հուլիսի 2022 թվական: