Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ՈՐՈՇ ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ԱԿՏԵՐՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ՈՐՈՇ ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ԱԿՏԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒ ...

 

 

ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ԳԵՐԱԳՈՒՅՆ ՍՈՎԵՏԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ
ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ

 

ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ՈՐՈՇ ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ԱԿՏԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«ՍՍՀՄ օրենսդրական որոշ ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՍՍՀՄ Գերագույն սովետի նախագահության 1987 թվականի հունիսի 22-ի հրամանագրին համապատասխան և թմրամոլության ու թունամոլության տարածումը կանխելու նպատակով Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահությունը որոշում է.

I. Հայկական ՍՍՀ 1961 թվականի մարտի 7-ի օրենքով հաստատված Հայկական ՍՍՀ քրեական օրենսգրքում (Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի տեղեկագիր 1961թ., N 7, հոդվ. 41) կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները.

i

1. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 230.1 և 231.2 հոդվածներով

 

 «Հոդված 230.1. Ապօրինաբար ձիթախաշխաշ կամ կանեփ ցանելը կամ աճեցնելը

 

Ապօրինաբար ձիթախաշխաշ, ինչպես նաև կանեփ ցանելը կամ աճեցնելը, բացի սույն օրենսգրքի 230 հոդվածի առաջին մասում նշված տեսակներից, որ կրկին անգամ կատարվել է նույնպիսի խախտումների համար վարչական տույժ նշանակելուց հետո մեկ տարվա ընթացքում`

պատժվում են ազատազրկմամբ մինչև երեք տարի ժամանակով կամ ուղղիչ աշխատանքներով մինչև երկու տարի ժամանակով:

Նույն գործողությունները, որոնք կատարվել են սույն հոդվածի առաջին մասով, սույն օրենսգրքի 226.1 հոդվածով, 229 հոդվածի առաջին և երկրորդ մասերով, 229.1, 229.2 և 230 հոդվածներով նախատեսված հանցագործություններից որևէ մեկը նախկինում կատարած անձի կողմից`

պատժվում են ազատազրկմամբ մինչև ութ տարի ժամանակով»:

 

«Հոդված 231.2 Անչափահասներին ներգրավելը ուղեղի թմրեցում առաջացնող դեղային եւ այլ միջոցների ոչ բուժական գործածության մեջ

 

Թմրամիջոց չհամարվող դեղային և այլ միջոցների ոչ բուժական գործածության մեջ անչափահասներին ներգրավելը, որ առաջացնում է ուղեղի թմրեցում`

պատժվում է ազատազրկմամբ մինչև հինգ տարի ժամանակով»:

i

2. Օրենսգրքի 226 հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ երրորդ մասով.

«Թմրամիջոցներին չպատկանող դեղային և այլ միջոցներ գործածելով ուղեղի թմրեցում առաջացնելու համար որջեր կազմակերպելը կամ պահելը կամ էլ այդ նպատակների համար շենքեր տրամադրելը`

պատժվում է ազատազրկմամբ մինչև երկու տարի ժամանակով կամ ուղղիչ աշխատանքներով նույն ժամանակով կամ տուգանքով մինչև երեք հարյուր ռուբլի»:

i

3. Օրենսգրքի 229 հոդվածում`

հոդվածի վերնագրում և առաջին, երկրորդ, երրորդ ու վեցերորդ մասերում «թմրանյութեր» բառը փոխարինել «թմրամիջոցներ» բառով.

չորրորդ մասում «229.2 և 230» թվերը փոխարինել «229.2, 230 և 230.1» թվերով.

հինգերորդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Առանց վաճառելու նպատակի ապօրինաբար ոչ խոշոր չափերով թմրամիջոցներ ձեռք բերելը կամ պահելը կամ առանց բժշկի նշանակման թմրամիջոցներ գործածելը, որ կրկին անգամ կատարվել է նույնպիսի խախտումների համար վարչական տույժ նշանակելուց հետո մեկ տարվա ընթացքում`

պատժվում են ազատազրկմամբ մինչև երկու տարի ժամանակով կամ ուղղիչ աշխատանքներով նույն ժամանակով կամ տուգանքով մինչև երեք հարյուր ռուբլի».

հոդվածը լրացնել հետևյալ բովանդակության ծանոթագրությամբ.

«Ծանոթագրություն. - Թմրամիջոցները կամովին հանձնող անձը ազատվում է հանձնված թմրամիջոցները ձեռք բերելու, ինչպես նաև դրանք պահելու, փոխադրելու և առաքելու համար քրեական պատասխանատվությունից:

Այն անձը, որը կամովին դիմել է բժշկական հիմնարկին ոչ բուժական նպատակներով թմրամիջոցներ գործածելու կապակցությամբ բժշկական օգնություն ստանալու համար, ազատվում է առանց բժշկի նշանակման թմրամիջոցներ գործածելու , ինչպես նաև գործածված թմրամիջոցները ապօրինաբար ձեռք բերելու, պահելու փոխադրելու և առաքելու համար քրեական պատասխանատվությունից»:

i

4. Օրենսգրքի 226.1 h 229.1 հոդվածներում «թմրանյութեր», «թմրանյութերի», «նյութերը» բառերը փոխարինել «թմրամիջոցներ», «թմրամիջոցների», «միջոցները» բառերով:

i

5. Օրենսգրքի 229.2 հոդվածում`

«թմրանյութերի» բառը փոխարինել «թմրամիջոցների» բառով.

երկրորդ մասը «230» թվից հետո լրացնել «230.1» թվով:

i

6. Օրենսգրքի 230 հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 230. Մշակումն արգելված ափիոնի խաշխաշ և կանեփ ցանելը կամ աճեցնելը

 

Մշակումն արգելված ափիոնի խաշխաշ, ինչպես նաև հնդկական, հարավային մանջուրական, հարավային չուական, հարավային արխոնյան և հարավային կրասնոդարյան կանեփ ցանելը կամ աճեցնելը`

պատժվում է ազատազրկմամբ մինչև հինգ տարի ժամանակով:

Նույն գործողությունները, որոնք կատարվել են կրկին անգամ կամ սույն օրենսգրքի 226.1 հոդվածով, 229 հոդվածի առաջին և երկրորդ մասերով, 229.1 229.2 և 230.1 հոդվածներով նախատեսված հանցագործություններից որևէ մեկը նախկինում կատարած անձի կողմից`

պատժվում են ազատազրկմամբ մինչև ութ տարի ժամանակով»:

i

II. Հայկական ՍՍՀ 1964 թվականի հունիսի 4-ի օրենքով հաստատված Հայկական ՍՍՀ քաղաքացիական օրենսգրքի (Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի տեղեկագիր, 1964թ., N 17, հոդվ. 84) 15 հոդվածի վերնագրում և առաջին ու երրորդ մասերում, 54 հոդվածի վերնագրում և առաջին մասում «թմրեցուցիչ նյութեր» բառերը փոխարինել «թմրամիջոցներ» բառով։

i

III. Հայկական ՍՍՀ 1964 թվականի հունիսի 4-ի օրենքով հաստատված Հայկական ՍՍՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի (Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի տեղեկագիր, 1964թ., N 17, հոդվ. 85) 257 և 258 հոդվածների առաջին մասերում «թմրեցուցիչ նյութեր» բառերը փոխարինել «թմրամիջոցներ» բառով:

i

IV. Հայկական ՍՍՀ 1969 թվականի հուլիսի 18-ի օրենքով հաստատված Հայկական ՍՍՀ ամուսնության և ընտանիքի օրենսգրքի (Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի տեղեկագիր, 1969թ., N 14, հոդվ. 106) 141 հոդվածի երկրորդ մասում «թմրադեղեր» բառը փոխարինել «թմրամիջոցներ» բառով:

V. Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի 1985 թվականի դեկտեմբերի 6-ին ընդունած վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայկական ՍՍՀ օրենսգրքում (Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի տեղեկագիր, 1985թ., N 23, հոդվ. 295) կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները.

1. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 110.1 և 110.2 հոդվածներով.

 

«Հոդված 110.1. Թմրանյութեր պարունակող ցանքերի հսկողության ապահովման ուղղությամբ միջոցներ չձեռնարկելը

 

Կանեփի և ձիթախաշխաշի ցանքերի, այդ կուլտուրաների բերքի պահատեղերի և վերամշակման սահմանված ռեժիմի հսկողության ապահովման ուղղությամբ միջոցներ չձեռնարկելը, ինչպես նաև թմրանյութեր պարունակող հնձած արտերի մնացորդների և արտադրության թափոնների ոչնչացման ուղղությամբ միջոցներ չձեռնարկելը`

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ մինչև հարյուր ռուբլու չափով:

 

«Հոդված 110.2. Ապօրինաբար ձիթախաշխաշ կամ կանեփ ցանելը կամ աճեցնելը

 

Ապօրինաբար ձիթախաշխաշ, ինչպես նաև կանեփ ցանելը կամ աճեցնելը, բացի մշակումն արգելված հնդկական, հարավային մանջուրական, հարավային չուական, հարավային արխոնյան և հարավային կրասնոդարյան կանեփից`

առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում քսանից մինչև հարյուր ռուբլու չափով»:

2. Օրենսգրքի 44 հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 44. Ապօրինաբար ոչ խոշոր չափերով թմրամիջոցներ ձեռք բերելը կամ պահելը կամ առանց բժշկի նշանակման թմրամիջոցներ գործածելը

 

Առանց վաճառելու նպատակի ապօրինաբար ոչ խոշոր չափերով թմրամիջոցներ ձեռք բերելը կամ պահելը, ինչպես նաև առանց բժշկի նշանակման թմրամիջոցներ գործածելը`

առաջացնում է տուգանքի նշանակում մինչև հարյուր ռուբլու չափով կամ ուղղիչ աշխատանքներ մեկից մինչև երկու ամիս ժամանակով` վաստակի քսան տոկոսի պահումով, իսկ բացառիկ դեպքերում, երբ ըստ գործի հանգամանքների և հաշվի առնելով խախտողի անձը, այդ միջոցների կիրառումը կհամարվի անբավարար` վարչական կալանք մինչև տասնհինգ օր ժամանակով:

Ծանոթագրություն. - Այն անձը, որը կամովին հանձնել է իր մոտ եղած ոչ խոշոր չափերի թմրամիջոցը, որ նա ձեռք էր բերել կամ պահել էր առանց վաճառելու նպատակի, ինչպես և կամովին դիմել է բժշկական հիմնարկին առանց բժշկի նշանակման թմրամիջոցներ գործածելու կապակցությամբ բժշկական օգնություն ստանալու համար, ազատվում է սույն հոդվածով նախատեսված գործողությունների համար վարչական պատասխանատվությունից»:

3. Օրենսգրքի 178 հոդվածի առաջին մասում «թմրանյութեր» բառը փոխարինել «թմրամիջոցներ» բառով:

4. Օրենսգրքի 219 հոդվածի առաջին մասում «108-110» թվերը փոխարինել «108-110.2» թվերով:

5. Օրենսգրքի 223 Հոդվածը «սույն օրենսգրքի» բառերից հետո լրացնել «44» թվով:

6 Օրենսգրքի 224 հոդվածի երկրորդ մասի 1-ին կետի երրորդ պարբերությունը «սույն օրենսգրքի» բառերից հետո լրացնել «44» թվով:

7. Օրենսգրքի 277 հոդվածի երկրորդ մասը «Սույն օրենսգրքի» բառերից հետո լրացնել «44» թվով:

VI. Առողջապահության վերաբերյալ Հայկական ՍՍՀ 1970 թվականի դեկտեմբերի 18-ի օրենքի (Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի տեղեկագիր, 1971թ., N 2, հոդվ. 20) 471 հոդվածում կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները.

1. Հոդվածը երկրորդ մասից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասով.

«Թմրամոլությամբ հիվանդները, ովքեր տառապում են ուղեկցող այնպիսի ծանր հիվանդություններով, որոնք արգելք են հանդիսանում բուժաշխատանքային պրոֆիլակտորիումներում նրանց գտնվելուն, I և II խմբերի հաշմանդամները, 60 տարեկանից բարձր տղամարդիկ և 55 տարեկանից բարձր կանայք, ովքեր խուսափում են կամավոր բուժումից կամ բուժումից հետո շարունակում են թմրամիջոցներ գործածել, սահմանված կարգով ուղարկվում են հատուկ նարկոլոգիական բաժանմունքներ հարկադրական բուժման համար` երեք ամսից մինչև մեկ տարի ժամանակով»:

2. Երրորդ մասը համարել չորրորդ մաս և այն շարադրեք հետևյալ խմբագրությամբ.

«Բուժաշխատանքային և բուժդաստիարակչական պրոֆիլակտորիումներ ուղարկելու կարգը, ինչպես նաև նրանցում պահելու ռեժիմը սահմանվում է ՍՍՀ Միության և Հայկական ՍՍՀ օրենսդրությամբ»:

i

VII. Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահության 1987 թվականի ապրիլի 29-ի «Թմրամոլությամբ հիվանդների հարկադրական բուժման և աշխատանքային վերադաստիարակության մասին» հրամանագրի (Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի տեղեկագիր, 1987թ., N 8, հոդվ. 63) 12 հոդվածի երկրորդ և երրորդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Թմրամոլությամբ հիվանդները, ովքեր տառապում են ուղեկցող այնպիսի ծանր հիվանդություններով, որոնք արգելք են հանդիսանում բուժաշխատանքային պրոֆիլակտորիումներում նրանց գտնվելուն, I և II խմբերի հաշմանդամները, 60 տարեկանից բարձր տղամարդիկ և 55 տարեկանից բարձր կանայք, ովքեր խուսափում են կամավոր բուժումից կամ բուժումից հետո շարունակում են թմրամիջոցներ գործածել, ուղարկվում են առողջապահության համակարգի սահմանված կարգով պահպանվող հատուկ նարկոլոգիական բաժանմունքներ հարկադրական բուժման համար` երեք ամսից մինչև մեկ տարի ժամանակով:

Նշված անձանց հատուկ նարկոլոգիական բաժանմունքներ ուղարկելը կատարվում է սույն հրամանագրի 2, 3, 4, 7 և 8 հոդվածներով նախատեսված կարգով»:

 

 

Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահության նախագահ` Հ. ՈՍԿԱՆՅԱՆ

Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահության քարտուղար` Ն. ՍՏԵՓԱՆՅԱՆ

 

23 հոկտեմբերի 1987 թվականի,

Քաղ. Երևան

N 1055-XI.

 

 

pin
ՀՀ Գերագույն խորհուրդ
23.10.1987
N 1055-XI
Հրամանագիր