Սեղմել Esc փակելու համար:
ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀՀ ԱՌՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ...

 

 

040.1421.181006

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«18» հոկտեմբերի 2006 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

5 հոկտեմբերի 2006 թվականի N 1421-Ն

 

ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ ՏԵՂԵԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 4-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել լիցենզավորող մարմինների կողմից Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության առողջապահական տեսչական մարմին տեղեկացման կարգը` համաձայն հավելվածի:

(1-ին կետը փոփ. 01.08.13 թիվ 914-Ն որոշում)

2. (2-րդ կետն ուժը կորցրել է 30.11.17 թիվ 1514-Ն որոշում)

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

(վերնագիրը և նախաբանը փոփ. 01.08.13 թիվ 914-Ն որոշում)

(որոշումը փոփ. 01.08.13 թիվ 914-Ն, 30.11.17 թիվ 1514-Ն որոշումներ)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2006 թվականի հոկտեմբերի 5-ի

N 1421-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ ՏԵՂԵԿԱՑՄԱՆ

 

1. Սույն կարգով սահմանվում է պարզ և բարդ ընթացակարգերով տրված լիցենզիաների մասին լիցենզավորող մարմինների կողմից Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության առողջապահական տեսչական մարմին (այսուհետ` տեսչություն) տեղեկացման կարգը:

(1-ին կետը փոփ. 01.08.13 թիվ 914-Ն որոշում)

2. Լիցենզավորող մարմինը լիցենզիաներ տրամադրելուց հետո մինչև հաջորդ ամսվա 15-ը գրավոր հաղորդագրություն է (N 1 ձև) ներկայացնում տեսչություն` նշելով`

ա) լիցենզավորված իրավաբանական անձի դեպքում` անվանումը, գտնվելու վայրը, լիցենզավորված անհատ ձեռնարկատիրոջ դեպքում` անունը, հայրանունը, ազգանունը և բնակության վայրը,

բ) լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը,

գ) լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման վայրը,

դ) լիցենզիայի համարը և այն տալու ամսաթիվը:

(2-րդ կետը փոփ. 01.08.13 թիվ 914-Ն որոշում)

3. Լիցենզիայի վերաձևակերպման, գործունեության իրականացման վայրի փոփոխության կամ այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա գործունեություն ծավալելու դեպքում` լիցենզավորող մարմինը տեսչությանը գրավոր տեղեկացնում է փոփոխությունների մասին` օրենքով սահմանված կարգով որոշման ընդունումից հետո մինչև հաջորդ ամսվա 15-ը:

(3-րդ կետը փոփ. 01.08.13 թիվ 914-Ն որոշում)

4. (4-րդ կետն ուժը կորցրել է 01.08.13 թիվ 914-Ն որոշում)

5. (5-րդ կետն ուժը կորցրել է 01.08.13 թիվ 914-Ն որոշում)

 

Ձև N 1

 

____________________________________________________

                     (լիցենզավորող մարմնի անվանումը)

 

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ N _______

 

ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՂ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ՏՐՎԱԾ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՄԱՍԻՆ

 

1. Լիցենզավորված իրավաբանական անձի անվանումը (անհատ ձեռնարկատիրոջ անունը, հայրանունը, ազգանունը) _________________________

__________________________________________________________________________

 

2. Գտնվելու վայրը (բնակության վայրը) _________________________________

__________________________________________________________________________

 

3. Լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը_________________________

__________________________________________________________________________

 

4. Լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման վայրը______________

__________________________________________________________________________

 

5. Լիցենզիայի համարը և այն տալու ամսաթիվը____________________________

__________________________________________________________________________

 

ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՂ ՄԱՐՄՆԻ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԻ

    ԱՆՎԱՆՈՒՄԸ                          __________________________

                                            (ստորագրությունը)

                                       __________________________

                                            (անունը, ազգանունը)

 

_____ ____________ 200 թ.

 

(1-ին ձևը փոփ. 17.02.11 թիվ 140-Ն, 01.08.13 թիվ 914-Ն որոշումներ)

 

Ձև N 2

 

____________________________________________________

                     (լիցենզավորող մարմնի անվանումը)

 

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ N _______

 

ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՂ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ՏՐՎԱԾ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՄԱՍԻՆ

(2-րդ ձևն ուժը կորցրել է 01.08.13 թիվ 914-Ն որոշում)

(2-րդ ձևը փոփ. 17.02.11 թիվ 140-Ն որոշում)

 

Ձև N 3

 

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ N _______

 

ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՄԱՍԻՆ

(3-րդ ձևն ուժը կորցրել է 01.08.13 թիվ 914-Ն որոշում)

 

Ձև N 4

 

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ N _______

 

ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՄԱՍԻՆ

(4-րդ ձևն ուժը կորցրել է 01.08.13 թիվ 914-Ն որոշում)

 

 

pin
ՀՀ կառավարություն
05.10.2006
N 1421-Ն
Որոշում