Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ, ՀՀ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ, ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱ ...

 

 

040.1212.231015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

15 հոկտեմբերի 2015 թվականի N 1212-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ԵՎ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 18-Ի N 659-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետի և 23-րդ հոդվածի 2-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ ու լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4, 5, 6 և 7 հավելվածների:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունիսի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1515-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը գումար հատկացնելու մասին» N 659-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը`

1) 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը 2015 թվականին հատկացնել 985,000.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին, որից`

1) Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Վազգեն Սարգսյան 3 հասցեում կառուցվող հասարակական (վարչական) համալիրի կահավորման նպատակով` 773,000.0 հազ. դրամ` համաձայն N 8 հավելվածի.

2) «Սալսա Դիվելոփմենթ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի ավելացման համար Հայաստանի Հանրապետությանը լրացուցիչ տեղաբաշխվող բաժնետոմսերի դիմաց վճարում կատարելու նպատակով Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը 2015 թվականին հատկացնել 212,000.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ներքին բաժնետոմսերի և այլ մասնաբաժինների ձեռքբերում» հոդվածով):».

2) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 2.1-ին կետով.

«2.1. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին` ապահովել «Սալսա Դիվելոփմենթ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի ավելացման նպատակով 212000000 հատ յուրաքանչյուրը 1 դրամ անվանական արժեքով լրացուցիչ բաժնետոմսերի թողարկումը և անվանական արժեքով տեղաբաշխումը Հայաստանի Հանրապետությանը` ի դեմս «Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի` բաժնետոմսերը մուտքագրելով «Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի հաշվեկշռում:»:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2015 թվականի հոկտեմբերի 15-ի

N 1212-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 2-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

.________________________________________.

|                          |Ցուցանիշների |

|                          |փոփոխությունը|

|                          |(գումարների  |

|                          |նվազեցումները|

|                          |նշված են     |

|                          |փակագծերում) |

|__________________________|_____________|

|1. Եկամուտների գծով       |      -      |

|__________________________|_____________|

|2. Ծախսերի գծով           | (212,000.0) |

|__________________________|_____________|

|3. Դեֆիցիտը (պակասուրդը)  | (212,000.0) |

.________________________________________.

 

Հավելված N 2

i

ՀՀ կառավարության

2015 թվականի հոկտեմբերի 15-ի

N 1212-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 3-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ, N 4 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 1 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 1 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

.____________________________________________________________.

|Պետական բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի)|Ցուցանիշների          |

|ֆինանսավորման աղբյուրներն ու դրանց   |փոփոխությունը         |

|տարրերի անվանումները                 |(գումարների           |

|                                     |նվազեցումները նշված են|

|                                     |փակագծերում)          |

|                                     |______________________|

|                                     |ինն ամիս  | տարի      |

|_____________________________________|__________|___________|

|ԸՆԴԱՄԵՆԸ                             |    0.0   |(212,000.0)|

|_____________________________________|__________|___________|

|այդ թվում`                           |          |           |

|_____________________________________|__________|___________|

|Ա. Ներքին աղբյուրներ - ընդամենը      |    0.0   |(212,000.0)|

|_____________________________________|__________|___________|

|այդ թվում`                           |          |           |

|_____________________________________|__________|___________|

|2. Ֆինանսական զուտ ակտիվներ          |    0.0   |(212,000.0)|

|_____________________________________|__________|___________|

|այդ թվում`                           |          |           |

|_____________________________________|__________|___________|

|2.2. Բաժնետոմսերի և  կապիտալում այլ  |    0.0   |(212,000.0)|

|մասնակցության ձեռքբերում             |          |           |

|_____________________________________|__________|___________|

|«Սալսա Դիվելոփմենթ» ՓԲԸ              |    0.0   |(212,000.0)|

|_____________________________________|__________|___________|

|ՀՀ քաղաքաշինության նախարարություն    |    0.0   |(212,000.0)|

.____________________________________________________________.

(2-րդ հավելվածը փոփ. 24.12.15 թիվ 1570-Ն որոշում)

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության

2015 թվականի հոկտեմբերի 15-ի

N 1212-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 7-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ N 3 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

._____________________________________________________________________.

|Բ |Խ |Դ |Բյուջետային ծախսերի գործառական       |Ցուցանիշների          |

|ա |ու|ա |դասակարգման բաժինների, խմբերի և      |փոփոխությունը         |

|ժ |մ |ս |դասերի անվանումները                  |(գումարների           |

|ի |բ |ը |                                     |նվազեցումները նշված են|

|ն |ը |  |                                     |փակագծերում)          |

|ը |  |  |                                     |______________________|

|  |  |  |                                     |ինն ամիս  |տարի       |

|__|__|__|_____________________________________|__________|___________|

|  |  |  |ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ                     |   0.0    |(212,000.0)|

|__|__|__|_____________________________________|__________|___________|

|  |  |  |այդ թվում`                           |          |           |

|__|__|__|_____________________________________|__________|___________|

|11|  |  |ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱԺԻՆՆԵՐԻՆ ՉԴԱՍՎՈՂ          |   0.0    |(212,000.0)|

|  |  |  |ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԵՐ                   |          |           |

|__|__|__|_____________________________________|__________|___________|

|  |  |  |այդ թվում`                           |          |           |

|__|__|__|_____________________________________|__________|___________|

|  |01|  |ՀՀ կառավարության և  համայնքների      |   0.0    |(212,000.0)|

|  |  |  |պահուստային ֆոնդ                     |          |           |

|__|__|__|_____________________________________|__________|___________|

|  |  |  |այդ թվում`                           |          |           |

|__|__|__|_____________________________________|__________|___________|

|  |  |01|ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ    |   0.0    |(212,000.0)|

._____________________________________________________________________.

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության

2015 թվականի հոկտեմբերի 15-ի

N 1212-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 8-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ N 4 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

._____________________________________________________________________.

|Բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման |Ցուցանիշների          |

|հոդվածների անվանումները                       |փոփոխությունը         |

|                                              |(գումարների           |

|                                              |նվազեցումները նշված են|

|                                              |փակագծերում)          |

|                                              |______________________|

|                                              |ինն ամիս  |տարի       |

|______________________________________________|__________|___________|

|ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ                              |   0.0    |(212,000.0)|

|______________________________________________|__________|___________|

|այդ թվում`                                    |          |           |

|______________________________________________|__________|___________|

|ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ                                |   0.0    |(212,000.0)|

|______________________________________________|__________|___________|

|այդ թվում`                                    |          |           |

|______________________________________________|__________|___________|

|ԱՅԼ ԾԱԽՍԵՐ                                    |   0.0    |(212,000.0)|

|______________________________________________|__________|___________|

|այդ թվում`                                    |          |           |

|______________________________________________|__________|___________|

|Պահուստային միջոցներ                          |   0.0    |(212,000.0)|

._____________________________________________________________________.

 

----------------------------------------

ԻՐՏԵԿ - NN 5, 6 և 7 հավելվածները չեն բերվում

 

Հավելված N 8

ՀՀ կառավարության

2015 թվականի հոկտեմբերի 15-ի

N 1212-Ն որոշման

 

«Հավելված N 3

ՀՀ կառավարության

2015 թվականի հունիսի 18-ի

N 659-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ՀԱՏԿԱՑՎՈՂ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԲԱՇԽՈՒՄԸ

 

(հազ. դրամ)

.____________________________________________________________________.

|Բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման |Ցուցանիշների         |

|հոդվածների անվանումները և  օբյեկտների         |փոփոխությունը        |

|անվանումը                                     |(գումարների          |

|                                              |ավելացումները նշված  |

|                                              |են դրական նշանով)    |

|                                              |_____________________|

|                                              |ինն ամիս  |տարի      |

|______________________________________________|__________|__________|

|ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ                         |    |773,000.0 |773,000.0 |

|_________________________________________|____|__________|__________|

|Այդ թվում`                               |    |          |          |

|_________________________________________|____|__________|__________|

|ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ                        |    |773,000.0 |773,000.0 |

|_________________________________________|____|__________|__________|

|այդ թվում`                               |    |          |          |

|_________________________________________|____|__________|__________|

|ՇԵՆՔԵՐ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ                  |    | 1,900.0  | 1,900.0  |

|_________________________________________|____|__________|__________|

|Շենքերի և  շինությունների շինարարություն |5112| 1,900.0  | 1,900.0  |

|_________________________________________|____|__________|__________|

|այդ թվում`                               |    |          |          |

|_________________________________________|____|__________|__________|

|Երևան  քաղաքի Վազգեն Սարգսյան 3 հասցեում |5112| 1,900.0  | 1,900.0  |

|կառուցվող հասարակական համալիրի կահավորման|    |          |          |

|հեղինակային հսկողություն                 |    |          |          |

|_________________________________________|____|__________|__________|

|ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԵՎ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄ,|    |764,124.0 |764,124.0 |

|ՊԱՀՊԱՆՈՒՄ ԵՎ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՈՒՄ               |    |          |          |

|_________________________________________|____|__________|__________|

|Վարչական սարքավորումներ                  |5112|764,124.0 |764,124.0 |

|_________________________________________|____|__________|__________|

|այդ թվում`                               |    |          |          |

|_________________________________________|____|__________|__________|

|Երևան  քաղաքի Վազգեն Սարգսյան 3 հասցեում |5112|764,124.0 |764,124.0 |

|կառուցվող հասարակական համալիրի կահավորում|    |          |          |

|_________________________________________|____|__________|__________|

|ԱՅԼ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ                    |    | 6,976.0  | 6,976.0  |

|_________________________________________|____|__________|__________|

|Նախագծահետազոտական ծախսեր                |5134| 6,976.0  | 6,976.0  |

|_________________________________________|____|__________|__________|

|այդ թվում`                               |    |          |          |

|_________________________________________|____|__________|__________|

|Երևան  քաղաքի Վազգեն Սարգսյան 3 հասցեում |5134| 6,976.0  | 6,976.0  |

|կառուցվող հասարակական համալիրի կահավորման|    |          |          |

|նախագծման ծախսեր                         |    |          |          |

.____________________________________________________________________.

«:

 

 

pin
ՀՀ կառավարություն
15.10.2015
N 1212-Ն
Որոշում