Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԲՆԱՊ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ Ե ...

30.06.2018 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   20.05.2017  -ից մինչեւ   30.06.2018  -ը:
 

(ուժը կորցրել է 08.06.18 թիվ 705-Ն որոշում)

040.0445.030517

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

27 ապրիլի 2017 թվականի N 445-Ն

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԸՆԴԵՐՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԸՆԴԵՐՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 8-Ի N 1237-Ն, 2008 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 15-Ի N 654-Ն, 2004 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 14-Ի 649-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 25-Ի N 1149-Ն ԵՎ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11-Ի N 1577-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին:

2. Հաստատել`

1) Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կանոնադրությունը` համաձայն N 1 հավելվածի.

2) Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կառուցվածքը` համաձայն N 2 հավելվածի:

3. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ձևավորվում է սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո քառամսյա ժամկետում:

4. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո քառասունհինգօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կառավարման խորհրդի անհատական կազմը:

5. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին և Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարին`

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության և Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ընդերքի պետական տեսչության աշխատողների աշխատանքային երաշխիքների պահպանմամբ սահմանված կարգով հնարավոր ազատումների մասին ծանուցելու գործընթացը.

2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել սույն որոշման ընդունումից բխող և տեսչական մարմնի բնականոն գործունեությունն ապահովող օրենսդրական փոփոխությունների փաթեթը:

6. Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո հնգօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը փոխանցվող` Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ընդերքի պետական տեսչությանն ամրացված գույքի (ներառյալ տեսչության կողմից իրականացված ստուգումների ընթացքում կազմված ստուգումների փաթեթների) ցանկը:

7. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին`

1) Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատողների թվի հաստատումից հետո քսանօրյա ժամկետում ապահովել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի կողմից ներկայացված հաստիքացուցակի հաստատումը.

2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին ամրացվող գույքի ցանկը:

8. Առաջարկել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կառավարման խորհրդին Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կառավարման խորհրդի անհատական կազմի հաստատումից հետո մեկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի թեկնածությունը:

9. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարին`

1) նշանակումից հետո մեկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի միջոցով Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատողների թիվը.

2) Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատողների թվի հաստատումից հետո տասնօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի հաստատմանը ներկայացնել տեսչական մարմնի քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկի առաջարկությունը, ինչպես նաև համաձայնեցնել քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերը.

3) տեսչական մարմնի քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերը Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի հետ համաձայնեցնելուց հետո եռօրյա ժամկետում հաստատել դրանք.

4) տեսչական մարմնի քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերը հաստատելուց հետո յոթնօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարությանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կառավարման խորհրդի կողմից հաստատված տեսչական մարմնի տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը:

10. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության և Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ընդերքի պետական տեսչության լուծարման պահից` սկսված և չավարտված վարչական, դատական և այլ գործառույթների իրականացման հետագա ընթացքի ապահովումը վերապահել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին:

11. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 8-ի «Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու և Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1237-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

i

1) N 1 հավելվածի 6-րդ կետի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6. Նախարարությունը կազմված է նախարարից, նախարարության աշխատակազմից և նախարարության համակարգում գործող տեսչական մարմնից:».

i

2) N 1 հավելվածի 8-րդ կետի «իը» և «իժ.2» ենթակետերն ուժը կորցրած ճանաչել.

i

3) N 1 հավելվածի 12-րդ կետի «ե» ենթակետում «նախարարության» բառը փոխարինել «նախարարության աշխատակազմի» բառերով, «ժ» ենթակետը «ցուցումները» բառից հետո լրացնել «, բացառությամբ նախարարության համակարգում գործող տեսչական մարմնի ղեկավարի հրամանների, հրահանգների, հանձնարարագրերի, կարգադրությունների և ցուցումների» բառերով, «ժէ(1)» ենթակետը վերջում լրացնել «իսկ տեսչական մարմնի հաստիքացուցակը տեսչական մարմնի ղեկավարի ներկայացմամբ» բառերով.

i

4) N 1 հավելվածի 14-րդ կետի «բ» ենթակետը «առանձնացված ստորաբաժանումների» բառերից հետո լրացնել «բացառությամբ նախարարության համակարգում գործող տեսչական մարմնի» բառերով, իսկ «գ» և «ե» ենթակետերը «մարմինների» բառից հետո լրացնել «բացառությամբ նախարարության համակարգում գործող տեսչական մարմնից» բառերով.

i

5) N 1 հավելվածի 16-րդ կետում «տեսչությունների» բառը փոխարինել «տեսչական մարմնի» բառերով.

6) N 1 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 23.1-ին կետով.

i

«23.1. Նախարարության համակարգում գործող տեսչական մարմնի գործունեության ապահովման համար անհրաժեշտ հաշվապահական հաշվառման, գնումների կազմակերպման (ֆինանսաբյուջետային), անձնակազմի կառավարման և կազմակերպատնտեսական, տեսչական մարմնի բյուջեի, ինչպես նաև տեսչական մարմնի կողմից ստուգումների տարեկան ծրագրով չնախատեսված ստուգումների անցկացման հետ կապված վարչական (կազմակերպչական) բնույթի աշխատանքներն իրականացվում են նախարարության աշխատակազմի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումների կողմից` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նվազագույն ժամկետներում:».

7) N 1 հավելվածի 30-րդ կետից հանել «տեսչություններ» բառը.

i

8) N 1 հավելվածի 33-րդ կետից հանել «, վերահսկողական գործառույթներ» բառերը.

9) N 2 հավելվածի 2-րդ բաժնի 4-րդ տողն ուժը կորցրած ճանաչել.

i

10) N 2 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` III բաժնով.

«III. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության համակարգում գործող տեսչական մարմին

Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին»:

12. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մայիսի 15-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկը «Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ վերանվանելու, Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 654-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

i

1) N 1 հավելվածի 7-րդ կետի 10-րդ և 8-րդ կետի 28-րդ ենթակետերն ուժը կորցրած ճանաչել.

2) N 2 հավելվածի II բաժնի երկրորդ տողն ուժը կորցրած ճանաչել:

i

13. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 14-ի «Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի ջրային ռեսուրսների կառավարման գործակալության կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» N 649-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1) N 1 հավելվածի 8-րդ կետի «ժ» և «ժա» ենթակետերն ուժը կորցրած ճանաչել:

i

14. Լուծարել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչությունը և Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ընդերքի պետական տեսչությունը և այդ կապակցությամբ ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի «Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» N 1149-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 11-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ընդերքի պետական տեսչություն ստեղծելու, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ընդերքի պետական տեսչության կանոնադրությունն ու կառուցվածքը հաստատելու մասին» N 1577-Ն որոշումները:

15. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն որոշման 11-14-րդ կետերի, որոնք ուժի մեջ են մտնում սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից երեք ամիս հետո:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 3-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2017 թվականի ապրիլի 27-ի

N 445-Ն որոշման

 

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԸՆԴԵՐՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը (այսուհետ` տեսչական մարմին) Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության (այսուհետ` նախարարություն) համակարգում գործող առանձնացված ստորաբաժանում է, որն իրականացնում է վերահսկողական և (կամ) օրենքով սահմանված այլ գործառույթներ, ինչպես նաև կիրառում է պատասխանատվության միջոցներ շրջակա միջավայրի պահպանության, բնական ռեսուրսների օգտագործման, վերարտադրության և ընդերքօգտագործման բնագավառներում` հանդես գալով Հայաստանի Հանրապետության անունից:

2. Տեսչական մարմինն ստեղծվում, վերակազմակերպվում և նրա գործունեությունը դադարում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ: Տեսչական մարմինը գործում է իր կանոնադրության համաձայն, որը Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի ներկայացմամբ հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Տեսչական մարմնի կանոնադրության փոփոխությունները Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանն են ներկայացվում տեսչական մարմնի կառավարման խորհրդի (այսուհետ` խորհուրդ) համաձայնությամբ:

3. Տեսչական մարմնի լիազորությունները սահմանվում են «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, «Բնապահպանական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքով և Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով:

4. Տեսչական մարմինն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, սույն կանոնադրությանը և այլ իրավական ակտերին համապատասխան:

5. Տեսչական մարմինն օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված դեպքերում իրավունք ունի Հայաստանի Հանրապետության անունից ձեռք բերելու և իրականացնելու գույքային ու անձնական ոչ գույքային իրավունքներ, կրելու պարտականություններ, դատարանում հանդես գալու որպես հայցվոր կամ պատասխանող:

6. Տեսչական մարմինն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և տեսչական մարմնի անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և անհատականացման այլ միջոցներ:

7. Տեսչական մարմնի անվանումն է`

1) հայերեն լրիվ անվանումը` Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին.

2) ռուսերեն լրիվ անվանումը` Ինսպեկցիօննիյ Օրգան Օխրանի պրիրօդի ի Նեդր Մինիստերստվա օխրանի պրիրօդի ՌԱ.

3) անգլերեն լրիվ անվանումը` Environmental Protection and Mining Inspection Body of the Ministry of Nature Protection of RA.

4) հայերեն կրճատ անվանումը` ԲԸՏՄ.

5) ռուսերեն կրճատ անվանումը` ԻՕՕՊՆ.

6) անգլերեն կրճատ անվանումը` EPMIB:

8. Տեսչական մարմինը կազմված է տեսչական մարմնի ղեկավարից, ղեկավարի տեղակալներից, որակի ապահովման ստորաբաժանումից և այլ կառուցվածքային ստորաբաժանումներից: Տեսչական մարմինն ունի տարածքային ստորաբաժանումներ:

9. Տեսչական մարմնի նպատակն է շրջակա միջավայրի պահպանումը և բնական ռեսուրսների արդյունավետ օգտագործման ապահովումը:

10. Տեսչական մարմնի խնդիրներն են`

1) բնապահպանության և ընդերքօգտագործման ոլորտներում ռիսկերի կառավարումը և այդ ոլորտներում Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների կատարման պահպանման նկատմամբ վերահսկողության իրականացումը.

2) շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցությունների, բնական ռեսուրսների ոչ բանական օգտագործման կանխարգելիչ կամ նվազեցման միջոցառումների իրականացումը.

3) երկրաբանական լիակատար և համալիր ուսումնասիրության հիման վրա ընդերքի կառուցվածքի, դրանում պարունակվող օգտակար հանածոների քանակի, որակի և այլ հատկությունների վերաբերյալ հավաստի տեղեկատվության ապահովումը:

 

II. ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

11. Տեսչական մարմինն իր վերահսկողության ոլորտներում իր նպատակներն ու խնդիրներն իրականացնելու համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վերահսկողություն է իրականացնում հետևյալ ուղղություններով`

1) մթնոլորտային օդի պահպանություն`

ա. անշարժ աղբյուրներից մթնոլորտային օդն աղտոտող նյութերի սահմանային թույլատրելի արտանետումների թույլտվությունների առկայությունը և այդ թույլտվություններով սահմանված նորմատիվների պահպանում,

բ. մթնոլորտային օդի վրա ֆիզիկական վնասակար ներգործությունների սահմանային թույլատրելի մակարդակների ու պահանջների պահպանում,

գ. մթնոլորտի և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության նորմերի ու պահանջների պահպանում,

դ. մթնոլորտային օդն աղտոտող արտանետումների մաքրման և հսկողության համար տեղակայված կառույցների ու սարքավորումների առկայությունը և դրանց կառուցման ու շահագործման ընթացքում մթնոլորտային օդի պահպանության պահանջների ու կանոնների պահպանում,

ե. տրանսպորտային միջոցների, ինքնաթիռների, նավերի և այլ փոխադրամիջոցների ու կայանքների շահագործման ընթացքում մթնոլորտային օդն աղտոտող նյութերի համար սահմանված նորմատիվների, պահանջների ու չափման կարգերի պահպանում,

զ. բնակավայրերում արտադրական, կենցաղային թափոնների և մթնոլորտը փոշիով, վնասակար գազերով ու գարշահոտ նյութերով աղտոտելու աղբյուր հանդիսացող թափոնների պահեստավորման կամ դրանց այրման սահմանափակումների, պահանջների պահպանում,

է. մթնոլորտն աղտոտող վնասակար նյութերի արտանետումների պետական հաշվառման վարման կանոնների կատարում,

ը. նոր օբյեկտների կառուցման, գործող օբյեկտի վերազինման, գոյություն ունեցող տեխնոլոգիական գործընթացների, սարքավորումների կատարելագործման ու ներդրման դեպքում մթնոլորտային օդի վիճակի վրա վնասակար ներգործության նորմատիվների ու պահանջների պահպանում,

թ. կառուցվող, վերակառուցվող ու քանդվող օբյեկտների շինարարության ընթացքում փոշու արտանետումների համար սահմանված նորմատիվների ու պահանջների պահպանում,

ժ. բույսերի պաշտպանության միջոցների, հանքային պարարտանյութերի փոխադրման, պահման և կիրառման կանոնների պահպանում.

ժա. օզոնային շերտի պահպանության համար սահմանված սահմանափակումների և պահանջների պահպանում,

2) ջրային ռեսուրսների օգտագործում և պահպանություն`

ա. ջրային ռեսուրսների ինքնակամ և ոչ նպատակային օգտագործման սահմանափակումների պահպանում,

բ. ջրօգտագործման թույլտվություն և ազատ ջրօգտագործում պահանջող ջրօգտագործման իրականացման պահանջների կատարում,

գ. սահմանված չափաքանակներից ավելի ջրային ռեսուրսներն աղտոտելու և ջրահավաք ավազաններում ջրային ռեժիմի սահմանափակումների պահպանում,

դ. ջրային ռեսուրսների պետական հաշվառման վարման կանոնների պահպանում,

ե. ջրային ռեսուրսների վրա անուղղակի վնասակար ազդեցություն ունեցող թափոնների թաղման տեղամասերի, աղբյուսների, գերեզմանոցների և այլ օբյեկտների տեղադրման պահանջների կատարում,

զ. ջրային ռեսուրսների վիճակի վրա ազդող աշխատանքների կատարման համար սահմանված պահանջների կատարում,

է. հանգստի և սպորտի համար ջրային ռեսուրսներից օգտվելու սահմանված պահանջների կատարում,

ը. ջրի ազգային ծրագրով սահմանված ջրային ռեսուրսների պահպանության և օգտագործման նորմերի` չափաքանակների ու սահմանափակումների կատարում,

թ. ջրային ռեսուրսների պահպանության և օգտագործման, ջրային էկոհամակարգերի պահպանման գոտիների (բացառությամբ ջրային համակարգերի սանիտարական պահպանության և անօտարելի գոտիների) պահանջների կատարում,

ժ. ջրային համակարգերում ջրակորուստների նորմատիվային չափաքանակների պահպանում,

ժա. ջրային ռեսուրսներից իրականացվող ջրառի թույլատրված ծավալների պահպանում.

3) հողերի օգտագործում և պահպանություն`

ա. հողերը ջրային և հողմային հողատարումից, ողողումներից, ճահճացումից, աղակալումից, արտադրական և կենցաղային թափոններով, քիմիական նյութերով աղտոտումից, սողանքներից և հողի վիճակը վատթարացնող այլ ազդեցություններից պահպանելու համար սահմանված սահմանափակումների ու նորմերի պահպանումն ու բնապահպանական միջոցառումների կատարում,

բ. հողերի խախտման հետ կապված աշխատանքներ կատարելիս հողի բերրի շերտի հանման, պահման և օգտագործման պահանջների պահպանում,

գ. բնապահպանական` ներառյալ բնության հատուկ պահպանվող տարածքների, ընդերքօգտագործման համար տրամադրված հողերի, անտառային և ջրային հողերի օգտագործման համար սահմանված բնապահպանական սահմանափակումների ու նորմերի պահպանում,

դ. բնապահպանական, ջրային, անտառային ֆոնդի հողերի, ընդերքի օգտագործման համար տրամադրված հողերի նպատակային ու գործառնական նշանակության օգտագործման, ինչպես նաև այդ հողերի սանիտարական և պահպանական գոտիների (բացառությամբ ջրային համակարգերի սանիտարական պահպանման և անօտարելի գոտիների) համար հողաշինարարական, անտառաշինական, քաղաքաշինական փաստաթղթերով և հողերի գոտիավորման ու օգտագործման սխեմաներով սահմանված նորմերի պահպանում.

4) ընդերքօգտագործում և պահպանություն`

ա. երկրաբանական ուսումնասիրության, օգտակար հանածոների արդյունահանման և վերամշակման արդյունքների, ինչպես նաև դրանց շահագործման համար սահմանված ընդերքօգտագործման պահանջների կատարում,

բ. ընդերքօգտագործման ընթացքում երկրաբանական և մարկշեյդերական փաստագրության վարման լիարժեքության, օգտակար հանածոների պաշարների շարժի հաշվառման իրականացման և տեղեկատվության ներկայացման սահմանված պահանջների կատարում,

գ. ուսումնասիրության աշխատանքային ծրագրերին և արդյունահանման նախագծերին համապատասխան` ընդերքօգտագործման աշխատանքների կատարում,

դ. օգտակար հանածոների պաշարների լիակատար կորզում և հիմնական ու համատեղ գտնվող օգտակար հանածոների և դրանց ուղեկցող բաղադրամասերի ողջամիտ և համալիր օգտագործման կամ դրանց պահեստավորում ու պահպանում,

ե. ընդերքօգտագործման պայմանագրի դրույթներին համապատասխան բնապահպանական (այդ թվում` ռեկուլտիվացիոն) աշխատանքների կատարման պահանջների ու պայմանների ապահովում,

զ. օգտակար հանածոյի արդյունահանված տարածքի, արդյունահանման ընթացքում առաջացած արտադրական լցակույտերի, տեղադիրքի և դրանց համայնքների բնակչության անվտանգության և առողջության մշտադիտարկումների իրականացման ապահովում,

է. ընդերքօգտագործման ընթացքում բնապահպանական կառավարման պլանով նախատեսված միջոցառումների իրականացում,

ը. ընդերքօգտագործման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պայմանագրային պարտավորությունների կատարում,

թ. իր իրավասության սահմաններում հանքի փակման աշխատանքները հանքի փակման ծրագրին համապատասխան իրականացում,

ժ. օգտակար հանածոների հանքավայրերի մակերեսների ինքնակամ կառուցապատման կանխում և այլ նպատակների համար այդ մակերեսների օգտագործման սահմանված կարգի պահպանում,

ժա. հրդեհումից, հեղեղումից և օգտակար հանածոների որակն ու հանքավայրերի արդյունաբերական արժեքը նվազեցնող կամ դրանց շահագործումը բարդացնող այլ գործոններից օգտակար հանածոների հանքավայրերի պահպանում,

ժբ. փորձաքննության ենթարկված փաստաթղթերով ամրագրված ընդերքօգտագործման պահանջների ու միջոցառումների ապահովում,

ժգ. ընդերքօգտագործման վճար վճարողների հաշվառման կարգի պահանջների ապահովում,

ժդ. ընդերքօգտագործման վճարների օբյեկտ համարվող փաստացի ծավալների չափաքանակների, վճարների հաշվարկման և հաշվարկ-հաշվետվությունների ներկայացման կարգի ապահովում,

ժե. ընդերքօգտագործման վարչական վիճակագրության վարման և ներկայացման կարգի ապահովում, որը բացառում է ընդերքի օգտագործման և պահպանության վերահսկողության համալիր իրականացման հնարավորությունը,

ժզ. հանքարդյունահանման համալիրի ապամոնտաժման, հանքավայրերի կոնսերվացման, փակման և հրաժարման նախագծերի, ծրագրերի կատարման ապահովում.

5) կենդանական և բուսական աշխարհի օգտագործում և պահպանություն`

ա. կենդանական և բուսական աշխարհի օբյեկտների պահպանության, պաշտպանության, օգտագործման և վերարտադրության համար սահմանված պահանջների կատարում,

բ. վայրի կենդանական և բուսական աշխարհի օբյեկտների` Հայաստանի Հանրապետությունից արտահանման, Հայաստանի Հանրապետություն դրանց ներմուծման սահմանված պահանջների պահպանում,

գ. Կարմիր գրքում գրանցված կենդանիների և բույսերի, ինչպես նաև բուսական համակեցությունների պահպանության համար սահմանված պահանջների պահպանում,

դ. կենդանական աշխարհի օբյեկտների վերաբնակեցման, կլիմայավարժեցման և սելեկցիոն նպատակով դրանց օգտագործման համար սահմանված պահանջների պահպանում,

ե. բուսական աշխարհի օբյեկտների կլիմայավարժեցման և սելեկցիոն նպատակներով դրանց օգտագործման համար սահմանված պահանջների պահպանում,

զ. ժամանակակից կենսաբանական տեխնոլոգիաների միջոցով ստացված կենդանի վերափոխված օրգանիզմների օգտագործման պահանջների պահպանում,

է. բուսական աշխարհի օբյեկտների աճելավայրերի, ինչպես նաև կենդանական աշխարհի օբյեկտների բնակության միջավայրի, բնադրավայրերի, միգրացիոն ուղիների պահպանության համար սահմանված պահանջների պահպանում,

ը. բուսական և կենդանական աշխարհի օբյեկտների գյուղատնտեսական, արդյունագործական և սոցիալական նպատակներով օգտագործման պահանջների պահպանում,

թ. վայրի կենդանիների որսի և ձկնորսության կանոնների պահպանում,

ժ. բնության հատուկ պահպանվող տարածքների համար սահմանված ռեժիմների պահպանության պահանջների կատարում, ընդհանուր օգտագործման տարածքներում ծառերի, թփերի, զբոսայգիների և այլ կանաչ գոտիների պահպանման համար սահմանված պահանջների կատարում,

ժա. անտառներում ծառերի, թփերի, մատղաշի և մշակաբույսերի պահպանման, ծառերի ու թփերի հատման կանոնների պահպանում,

ժբ. անտառներն արտադրական և կենցաղային կեղտաջրերով, արդյունաբերական արտանետումներով, քիմիական նյութերով և թափոններով աղտոտումը կանխարգելող սահմանափակումների պահպանում,

ժգ. անտառային ֆոնդի տարածքներում խոտհնձի, անասունների արածեցման, խոտհարքների և արոտահանդակների օգտագործման կանոնների պահպանում,

ժդ. անտառաշինական փաստաթղթերի համապատասխան անտառավերականգնման և այլ աշխատանքների կատարում.

6) վտանգավոր նյութեր, արտադրության ու սպառման թափոններ`

ա. վտանգավոր նյութերն ու թափոնները Հայաստանի Հանրապետությունից արտահանման, Հայաստանի Հանրապետություն դրանց ներմուծման և Հայաստանի Հանրապետության տարածքով դրանց տարանցիկ փոխադրման համար սահմանված պահանջների պահպանում,

բ. թափոնների գոյացման նորմատիվների և դրանց տեղադրման սահմանաքանակների նորմերի պահանջների կատարում,

գ. թափոնների տեղադրման նորմատիվային պահանջների կատարում,

դ. թափոնների անձնագրավորման և ռեեստրի վարման կարգի պահանջների կատարում,

ե. թափոնների պետական հաշվառման վարման կանոնների կատարում.

7) փորձաքննության ենթարկված փաստաթղթերով ամրագրված պահանջների ու միջոցառումների ապահովում և կատարում.

8) բնապահպանական և բնօգտագործման վճարներ`

ա. բնապահպանական և բնօգտագործման վճարներ վճարողների հաշվառման կարգի պահանջների պահպանում,

բ. բնապահպանական և բնօգտագործման վճարների օբյեկտ համարվող փաստացի ծավալների չափաքանակների և վճարների հաշվարկման կարգի պահպանում.

9) վարչական վիճակագրություն`

ա. բնապահպանական և բնօգտագործման վարչական վիճակագրության վարման և հաշվետվությունների ներկայացման կարգի պահպանում:

12. Օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգին համապատասխան ընդունում է բնապահպանության ոլորտի վարչական վիճակագրական, բնապահպանական բնօգտագործման վճարների հաշվարկ-հաշվետվություններ, վերլուծում է ոլորտի գործող տնտեսավարող սուբյեկտների ռիսկերի գնահատման աշխատանքները և վերահսկողական գործառույթներն ուղղում է դեպի ավելի ռիսկային ոլորտները, տնտեսավարող սուբյեկտները:

13. Տեսչական մարմինն իր իրավասության սահմաններում իրականացվող վերահսկողության արդյունքում հայտնաբերված «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և դրանից բխող այլ իրավական ակտերով սահմանված պահանջների և պայմանների խախտումների վերաբերյալ տեղեկություններ է տրամադրում լիցենզավորող մարմիններին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջների և պայմանների խախտումների վերաբերյալ տեղեկություններ է տրամադրում թույլտվություն տրամադրող մարմիններին:

14. Տեսչական մարմինը, տնտեսավարող սուբյեկտի գործունեությանն առնչվող, իր իրավասությանը վերաբերող նոր իրավական ակտեր ընդունվելու կամ ուղեցույցներ հրապարակվելու, ինչպես նաև դրանցում փոփոխություններ կամ լրացումներ կատարվելու դեպքում ապահովում է դրա մասին «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով տնտեսավարող սուբյեկտներին իրազեկումը:

15. Տեսչական մարմինն իրականացնում է իր լիազորությունների շրջանակում բացահայտված` օրենքով չարգելված տեղեկատվության փոխանակում այլ տեսչական մարմինների հետ` վերահսկողական գործառույթներն առավել արդյունավետ իրականացնելու նպատակով:

16. Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և դեպքերում տեսչական մարմնի ծառայողները դադարեցնում, կասեցնում և արգելում են իրավախախտում թույլ տված անձանց գործողությունները:

 

III. ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

17. Տեսչական մարմինը կառավարում է տեսչական մարմնի կառավարման խորհուրդը (այսուհետ` խորհուրդ), որը կազմված է տասն անդամից:

18. Խորհրդի կազմում ընդգրկվում են Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարը (նախարարի տեղակալը), Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարը (նախարարի տեղակալը), Հայաստանի Հանրապետության վարչապետի ներկայացուցիչը, Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության ներկայացուցիչը, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ներկայացուցիչը, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության ներկայացուցիչը, բնապահպանության բնագավառում քաղաքացիների կամ սպառողների շահերը ներկայացնող հասարակական կազմակերպության ներկայացուցիչը, բնական ռեսուրսների օգտագործման կամ ընդերքօգտագործման բնագավառում գործունեություն իրականացնող գործարար միավորումների ներկայացուցիչը և բնապահպանության կամ ընդերքի բնագավառի գիտական կազմակերպությունների երկու ներկայացուցիչ:

19. Խորհրդի կազմը հաստատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը` Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի ներկայացմամբ:

20. Խորհուրդը, «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասին համապատասխան, նախագահում է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարը (նախարարի տեղակալը) կամ Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարը (նախարարի տեղակալը) ռոտացիոն կարգով` հաջորդաբար տարին մեկ պարբերականությամբ:

21. Խորհրդի լիազորությունները`

1) հաստատում է տեսչական մարմնի ղեկավարի ներկայացրած տեսչական մարմնի գործունեության և իրականացվող ստուգումների տարեկան ծրագիրը.

2) հաստատում է ստուգումներին առնչվող ուղեցույցները.

3) նախաձեռնում է որակի ապահովման ստորաբաժանման հսկողական գործողությունների արդյունքում բացահայտված թերությունների վերացմանն ուղղված միջոցառումները և վերահսկում դրանց իրականացումը.

4) հաստատում է տեսչական մարմնի տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը.

5) քննարկում է տեսչական մարմնի ղեկավարի կողմից հաստատման ենթակա տեսչական մարմնի տարեկան կամ եռամսյակային հաշվետվությունների նախագիծը և հավանություն տալիս դրան.

6) հաստատում է կատարողականի գնահատման ընթացակարգերը` Հայաստանի Հանրապետության օրենսդրության շրջանակներում.

7) հավանություն է տալիս տեսչական մարմնի հաստիքացուցակին և քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերին.

8) հավանություն է տալիս տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի թեկնածությանը.

9) իրականացնում է օրենքով իրեն վերապահված այլ լիազորություններ:

 

IV. ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ՂԵԿԱՎԱՐՈՒՄԸ

 

i

22. Տեսչական մարմնի անմիջական ղեկավարումն իրականացնում է տեսչական մարմնի ղեկավարը: Տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնը հայեցողական պաշտոն է: Տեսչական մարմնի ղեկավարին պաշտոնի նշանակում և նրա նկատմամբ խրախուսման և պատասխանատվության միջոցներ է կիրառում Հայաստանի Հանրապետության վարչապետը` խորհրդի ներկայացմամբ: Տեսչական մարմնի ղեկավարին պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը:

i

23. Տեսչական մարմնի ղեկավարն ունի երեք տեղակալ, որոնց պաշտոնը հայեցողական է, նրանց նշանակում, պաշտոնից ազատում և նրանց նկատմամբ խրախուսման և կարգապահական տույժի միջոցներ է կիրառում Հայաստանի Հանրապետության վարչապետը:

24. Տեսչական մարմնի ղեկավար կարող է նշանակվել բարձրագույն կրթություն ունեցող, վերջին 10 տարվա ընթացքում պետական կառավարման ոլորտում առնվազն 5 տարվա աշխատանքային ստաժ կամ վերջին 10 տարվա ընթացքում առնվազն 5 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ ունեցող Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի:

25. Տեսչական մարմնի ղեկավարն իր գործունեության ընթացքում առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, Հայաստանի Հանրապետության օրենքներով, սույն կանոնադրությամբ և այլ իրավական ակտերով:

26. Տեսչական մարմնի ղեկավարը հաշվետու է Հայաստանի Հանրապետության կառավարությանը, Հայաստանի Հանրապետության վարչապետին և խորհրդին:

27. Տեսչական մարմնի ղեկավարը`

1) պատասխանատու է բնապահպանության և ընդերքօգտագործման ոլորտներում վերահսկողական գործառույթների իրականացման և պատասխանատվության միջոցների կիրառման, ինչպես նաև դրանց` օրենքներին և այլ իրավական ակտերին համապատասխանության համար.

2) ղեկավարում, համակարգում և վերահսկում է տեսչական մարմնի ընթացիկ գործունեությունը, պատասխանատու է տեսչական մարմնի առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար.

3) Հայաստանի Հանրապետության վարչապետի նշանակմանն է ներկայացնում խորհրդի հավանությանն արժանացած` իր տեղակալների թեկնածությունը.

4) սահմանում է իր տեղակալների իրավասությունների շրջանակը.

5) օրենքով, այլ իրավական ակտերով, տեսչական մարմնի կանոնադրությամբ նախատեսված գործունեության բնագավառների, նպատակների և խնդիրների վերաբերյալ առաջարկություններ է ներկայացնում խորհրդին և Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի միջոցով` Հայաստանի Հանրապետության կառավարությանը.

6) Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի միջոցով Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանն է ներկայացնում տեսչական մարմնի աշխատողների թիվը.

7) Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի հաստատմանն է ներկայացնում խորհրդի հավանությանն արժանացած տեսչական մարմնի հաստիքացուցակը.

8) իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ, կարգադրագրեր և տալիս հանձնարարագրեր, ցուցումներ, առանց լիազորագրի հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության կամ տեսչական մարմնի անունից, ինչպես նաև տալիս է Հայաստանի Հանրապետության կամ տեսչական մարմնի անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

9) օրենքով իրեն վերապահված իրավասության սահմաններում նշանակումներ է կատարում տեսչական մարմնի պաշտոններում, այդ թվում` քաղաքացիական ծառայության պաշտոններում, ինչպես նաև աշխատողների նկատմամբ կիրառում է խրախուսանքի և պատասխանատվության միջոցներ.

10) իրականացնում է վերահսկողություն տեսչական մարմնին ամրացված պետական սեփականության պահպանության նկատմամբ.

11) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում իր, տեսչական մարմնի տարածքային ստորաբաժանումների ղեկավարների, Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, հանձնարարագրերը, կարգադրությունները և ցուցումները.

12) «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» և «Բնապահպանական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով ստուգում իրականացնելու վերաբերյալ տալիս է հրաման կամ հանձնարարագիր, ինչպես նաև ստուգումների արդյունքների հիման վրա կիրառում է պատասխանատվության միջոցներ.

13) խորհրդի հաստատմանն է ներկայացնում տեսչական մարմնի տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը.

14) խորհրդի հաստատմանն է ներկայացնում տեսչական մարմնի գործունեության և իրականացվող ստուգումների տարեկան ծրագրերը.

15) ապահովում է տեսչական մարմնի համագործակցությունն այլ պետական մարմինների հետ.

16) իրականացնում է օրենքով նախատեսված այլ լիազորություններ:

28. Տեսչական մարմնի ղեկավարի բացակայության դեպքում նրա հրամանով տեսչական մարմնի ղեկավարի պարտականությունները կատարում է նրա տեղակալներից մեկը:

29. Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ կարող է նշանակվել տնտեսագիտություն, կամ իրավագիտություն, կամ կառավարում, կամ բնական գիտություններ մասնագիտություններով բարձրագույն կրթություն ունեցող, առնվազն 3 տարվա պետական կառավարման ոլորտի պաշտոնի ստաժ կամ վերջին 10 տարվա ընթացքում առնվազն 3 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ ունեցող Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի:

30. Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալը`

1) տեսչական մարմնի նպատակներին և խնդիրներին համապատասխան տալիս է տեսչական մարմնի` իր համակարգման ներքո գտնվող ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարականներ և առաջադրանքներ, իրականացնում է հսկողություն դրանց կատարման նկատմամբ.

2) տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարությամբ իրականացնում է վերջինիս մոտ քննարկվելիք հարցերի նախնական քննարկումները.

3) իր լիազորության սահմաններում համագործակցում է պետական կառավարման և այլ մարմինների, կազմակերպությունների ու հիմնարկների հետ.

4) պարբերաբար տեսչական մարմնի ղեկավարին է ներկայացնում տեղեկատվություն իրեն հանձնարարված ոլորտներում աշխատանքների իրականացման ընթացքի մասին.

5) ապահովում է իրեն հանձնարարված ոլորտներում տեսչական մարմնի ղեկավարի հրամանների, հանձնարարագրերի, կարգադրագրերի և ցուցումների կատարման նկատմամբ վերահսկողությունը և արդյունքների մասին տեղեկացնում տեսչական մարմնի ղեկավարին.

6) տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարությամբ իրականացնում է այլ գործառույթներ:

 

V. ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ

 

31. Տեսչական մարմնի գործունեության ապահովման համար անհրաժեշտ հաշվապահական հաշվառման, գնումների կազմակերպման (ֆինանսաբյուջետային), անձնակազմի կառավարման և կազմակերպատնտեսական, տեսչական մարմնի բյուջեի, ինչպես նաև տեսչական մարմնի կողմից ստուգումների տարեկան ծրագրով չնախատեսված ստուգումների անցկացման հետ կապված վարչական (կազմակերպչական) բնույթի աշխատանքներն իրականացվում են նախարարության աշխատակազմի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումների կողմից` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նվազագույն ժամկետներում:

32. Տեսչական մարմնի ֆինանսավորումն իրականացվում է նախարարության միջոցով` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված ծախսերի շրջանակում: Տեսչական մարմնի ֆինանսավորումն արտացոլվում է բյուջետային հայտում և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում` առանձին տողով:

33. Տեսչական մարմնի բյուջետային հայտի նախագծի նախապատրաստումն իրականացնում է տեսչական մարմինը:

34. Տեսչական մարմնի կազմած բյուջետային հայտի նախագիծը ներկայացվում է խորհրդի հաստատմանը: Խորհրդի հաստատելուց հետո տեսչական մարմինը բյուջետային հայտը ներկայացնում է լիազոր մարմին` միջնաժամկետ ծախսերի ծրագրային և բյուջետային հայտում ներառելու համար:

35. Տեսչական մարմնի բյուջետային հայտը նույնությամբ լիազոր մարմինը ներառում է իր միջնաժամկետ ծախսերի ծրագրային և բյուջետային հայտում:

36. Տեսչական մարմնի բյուջետային հայտը ներառում է իր բնականոն գործունեության ապահովման համար անհրաժեշտ բոլոր ծախսերը:

37. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում առանձին տողով արտացոլված տեսչական մարմնի կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների ֆինանսավորման մեջ փոփոխություններ կամ լրացումներ լիազոր մարմինը կարող է կատարել միայն խորհրդի համաձայնությամբ:

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2017 թվականի ապրիլի 27-ի

N 445-Ն որոշման

 

ԿԱՌՈՒՑՎԱԾՔ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԸՆԴԵՐՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ

 

I. ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐ

 

1. Ռիսկի գնահատման և վերլուծությունների վարչություն

2. Ընդերքի վերահսկողության վարչություն

3. Կենսաբազմազանության վերահսկողության վարչություն

4. Ջրերի, մթնոլորտի, հողերի, թափոնների և վտանգավոր նյութերի վարչություն

5. Որակի ապահովման վարչություն

6. Իրավական աջակցության և փաստաթղթաշրջանառության բաժին

7. Իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժին

8. Կենտրոնական լաբորատորիա

 

II. ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐ

 

Երևանի տարածքային բաժին

Սյունիքի տարածքային բաժին

Արարատի տարածքային բաժին

Արմավիրի տարածքային բաժին

Արագածոտնի տարածքային բաժին

Գեղարքունիքի տարածքային բաժին

Կոտայքի տարածքային բաժին

Տավուշի տարածքային բաժին

Լոռու տարածքային բաժին

Շիրակի տարածքային բաժին

Վայոց ձորի տարածքային բաժին

 

 

pin
ՀՀ կառավարություն
27.04.2017
N 445-Ն
Որոշում