040.0239.200499
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«20» ապրիլի 1999 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
20 ապրիլի 1999 թվականի թիվ 239
i
ՄԻՆՉԵՎ 1990 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 23-Ը ՀՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ՍՈՎԵՏԻ, ՀՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԵՎ ՀԽՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԿՈՂՄԻՑ ԸՆԴՈՒՆՎԱԾ ԵՎ ՈՒԺԸ ՊԱՀՊԱՆՈՂ ՆՈՐՄԱՏԻՎ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի նոյեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումները կանոնակարգելու մասին» N 758 որոշման 1-ին կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել մինչև 1990 թվականի օգոստոսի ՀՍՍՀ Մինիստրների սովետի, ՀՍՍՀ Մինիստրների խորհրդի և ՀԽՍՀ Մինիստրների խորհրդի կողմից ընդունված և ուժը պահպանող նորմատիվ որոշումների ցանկը (կցվում է):
2. (2-րդ կետն ուժը կորցրել է 07.03.07 թիվ 252-Ն որոշում)
i
3. Սահմանել, որ սույն որոշմամբ հաստատված ցանկում ընդգրկված որոշումները գործում են այնքանով, որքանով չեն հակասում Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի մարտի 1-ից:
Հաստատված է
ՀՀ կառավարության 1999 թ.
ապրիլի 20-ի N 239 որոշմամբ
ՑԱՆԿ ՄԻՆՉԵՎ 1990 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 23-Ը ՀՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ՍՈՎԵՏԻ, ՀՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԵՎ ՀԽՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԿՈՂՄԻՑ ԸՆԴՈՒՆՎԱԾ ԵՎ ՈՒԺԸ ՊԱՀՊԱՆՈՂ ՆՈՐՄԱՏԻՎ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ
i
1. ՀՍՍՀ Մինիստրների սովետի 1964 թվականի մայիսի 13-ի «Հաշմանդամներին աշխատանքի տեղավորման և օգտագործման կանոնների հաստատման մասին» N 201 որոշումը:
i
2. ՀՍՍՀ Մինիստրների սովետի 1971 թվականի փետրվարի 5-ի «Խնամակալության և հոգաբարձության մարմինների կանոնադրությունը հաստատելու մասին» N 62 որոշումը:
i
3. ՀՍՍՀ Մինիստրների սովետի 1972 թվականի մայիսի 12-ի «Բնակելի տներում, կոմունալ-կենցաղային օբյեկտներում, հասարակական և այլ շենքերում ծխօդափոխիչ անցքերի ստուգման ու մաքրման վիճակի և այդ գործի բարելավման միջոցառումների մասին» N 260 որոշման 2-րդ կետը:
i
4. ՀՍՍՀ Մինիստրների սովետի և Արհեստակցական միությունների հայկական հանրապետական խորհրդի 1972 թվականի հոկտեմբերի 31-ի «Թրթռավտանգավոր պրոֆեսիաների աշխատողների աշխատանքի ռեժիմի վերաբերյալ կանոնադրությունը հաստատելու մասին» N 634 որոշումը:
i
5. ՀՍՍՀ Մինիստրների սովետի 1974 թվականի օգոստոսի 8-ի «Ազգականների համատեղ ծառայելը սահմանափակելու կանոնից բացառություններ թույլ տալու մասին» N 497 որոշումը:
i
6. ՀՍՍՀ Մինիստրների սովետի 1975 թվականի հուլիսի 31-ի «Հայկական ՍՍՀ-ում թաղման գործում բնակչության սպասարկման բարելավման մասին» N 444 որոշմամբ հաստատված` Հայկական ՍՍՀ-ում գերեզմաններից օգտվելու կանոնները:
i
7. ՀԿԿ և Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի 1978 թվականի մարտի 14-ի «Սևան» ազգային զբոսայգի ստեղծելու մասին» N 125 որոշումը:
8. (8-րդ կետն ուժը կորցրել է 21.12.06 թիվ 1864-Ն որոշում)
i
9. Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի 1979 թվականի մայիսի 31-ի «Մագիստրալային խողովակաշարերի պաշտպանության ուժեղացման մասին» N 338 որոշումը:
i
10. Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի 1981 թվականի հունվարի 21-ի «Հայկական ՍՍՀ որսորդական և արգելոցային տնտեսության բարելավման միջոցառումների մասին» N 26 որոշման 12-րդ կետով հաստատված` Հայկական ՍՍՀ տերիտորիայում որսի և որսորդական տնտեսության վարման կանոնադրությունը:
11. (11-րդ կետն ուժը կորցրել է 30.11.06 թիվ 1691-Ն որոշում)
i
12. ՀՍՍՀ Մինիստրների խորհրդի 1981 թվականի մայիսի 6-ի «ՀՍՍՀ հանրապետական ու տեղական նշանակության ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների որոշման ցուցանիշները հաստատելու մասին» N 260 որոշումը:
i
13. Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի 1982 թվականի մարտի 26-ի «Հայկական ՍՍՀ-ի գծով հատուկ մարդատար ավտոմոբիլների ցանկը հաստատելու մասին» N 180 որոշումը:
i
14. Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի 1983 թվականի հունվարի 11-ի «Հայկական ՍՍՀ տարածքում ավտոմոբիլային ճանապարհների և ճանապարհային կառուցվածքների շահագործման ու պահպանության կանոնները հաստատելու մասին» N 8 որոշումը:
i
15. Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի 1983 թվականի մայիսի 18-ի «ՍՍՀՄ Մինիստրների խորհրդի 1983 թվականի ապրիլի 27-ի «ՍՍՀՄ անտառներում խոտհնձի և անասունների արածեցման կանոններում փոփոխություններ և լրացումներ մտցնելու մասին» N 364 որոշումը» N 297 որոշումը:
i
16. Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի 1984 թվականի հուլիսի 9-ի «ՍՍՀՄ Մինիստրների խորհրդի 1984 թ. հունիսի 26-ի «Օգտակար հանածոների արդյունահանության հետ չկապված օբյեկտների տեղադրման համար ընդերքի օգտագործման մասին» N 668 որոշումը» N 435 որոշումը:
i
17. Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի և Արհեստակցական միությունների հայկական հանրապետական խորհրդի 1984 թվականի հոկտեմբերի 23-ի «Հայկական ՍՍՀ-ում բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող քաղաքացիների հաշվառման և բնակելի տարածությունների հատկացման կարգի մասին կանոնադրությունը հաստատելու մասին» N 663 որոշումը:
i
18. Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի 1985 թվականի դեկտեմբերի 17-ի «Հանրակացարանների օրինակելի կանոնադրությունը հաստատելու մասին» N 729 որոշումը:
19. (19-րդ կետն ուժը կորցրել է 21.12.06 թիվ 1864-Ն որոշում)
i
20. Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի 1986 թվականի նոյեմբերի 14-ի «Հայկական ՍՍՀ-ում պետական և հանրային բնակելի ֆոնդի տներում բնակարանների ամրակցման կարգի մասին հրահանգը հաստատելու մասին» N 762 որոշումը:
i
21. Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի 1986 թվականի նոյեմբերի 18-ի «Հանրակացարանների մասին օրինակելի կանոնադրությունը լրացնելու մասին» N 764 որոշումը:
i
22. Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի 1987 թվականի փետրվարի 2-ի «Հայկական ՍՍՀ-ում քաղաքացիական կացության ակտերի գրանցման կարգի մասին հրահանգը հաստատելու վերաբերյալ» N 60 որոշումը:
i
23. Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի 1987 թվականի հոկտեմբերի 1-ի «Թաղման համար հատկացվող տեղամասերում մետաղե ցանկապատեր կանգնեցնելու թույլտվության մասին» N 620 որոշումը:
24. (24-րդ կետն ուժը կորցրել է 16.06.05 թիվ 780-Ն որոշում)
i
25. Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի 1988 թվականի հոկտեմբերի 8-ի «ՍՍՀՄ Մինիստրների խորհրդի 1988 թվականի սեպտեմբերի 22-ի «Համատեղությամբ աշխատելու մասին» N 1111 որոշումը» N 520 որոշումը:
i
26. Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի 1988 թվականի դեկտեմբերի 17-ի «ՍՍՀՄ Մինիստրների խորհրդի 1988 թվականի դեկտեմբերի 15-ի «Երկրաշարժի հետևանքով տուժած Հայկական ՍՍՀ բնակչությանը օգնություն ցույց տալու մասին» N 1424 որոշումը» N 654 որոշման 1-ին կետի «է» ենթակետը:
i
27. Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի 1988 թվականի մայիսի 29-ի «Հայկական ՍՍՀ-ում քաղաքացիական կացության ակտերի գրանցման կարգի մասին հրահանգում լրացում կատարելու մասին» N 238 որոշումը:
i
28. Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի և Արհեստակցական միությունների հայկական հանրապետական խորհրդի 1989 թվականի հուլիսի 25-ի «Երկրաշարժից տուժած քաղաքացիներին Հայկական ԽՍՀ բնակավայրերում հաշվառման վերցնելու և բնակարան հատկացնելու կարգի մասին» N 371 որոշումը:
i
29. Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի 1989 թվականի հոկտեմբերի 27-ի «Բողաքար» պետական արգելոցի կանոնադրությունը հաստատելու մասին» N 533 որոշումը:
i
30. Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի և Արհեստակցական միությունների հայկական հանրապետական խորհրդի 1989 թվականի նոյեմբերի 20-ի «Մշտական բնակության վայրերը հարկադրաբար լքած քաղաքացիներին կենսաթոշակներ և նպաստներ նշանակելու հարցերի կարգավորման միջոցառումների մասին» N 593 որոշումը:
i
31. Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի 1989 թվականի դեկտեմբերի 22-ի «Հայկական ԽՍՀ ջրամբարների ջրապահպան գոտիների (շերտերի) կանոնադրությունը հաստատելու մասին» N 648 որոշումը:
32. (32-րդ կետն ուժը կորցրել է 16.06.05 թիվ 780-ն որոշում)
i
33. Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի և Արհեստակցական միությունների հայկական հանրապետական խորհրդի 1990 թվականի փետրվարի 23-ի «Հայկական ԽՍՀ երկրաշարժից տուժած բնակավայրերում քաղաքացիների հաշվառման և բնակարանների հատկացման կարգի մասին ժամանակավոր կանոնադրության մեջ փոփոխություններ մտցնելու մասին» N 90 որոշումը:
i
34. Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի և Արհեստակցական միությունների հայկական հանրապետական խորհրդի 1990 թվականի մայիսի 3-ի «ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի և ՀԱՄԿԽ-ի 1990 թ. մարտի 31-ի «Չերնոբիլի ԱԷԿ-ում վթարի հետևանքների վերացման աշխատանքներին մասնակցած անձանց բժշկական սպասարկումն ու սոցիալական ապահովումը բարելավելու միջոցառումների մասին» N 325 որոշումը» N 209 որոշումը:
35. Հույժ գաղտնի:
36. Հույժ գաղտնի:
37. Հույժ գաղտնի:
38. Հույժ գաղտնի: