041.0467.030898
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
3 օգոստոսի 1998 թվականի թիվ 467
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական առողջապահական գործակալության տարածքային 11 վարչություն համաձայն թիվ 1 հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական առողջապահական գործակալությանը` Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի ապրիլի 16-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական առողջապահական գործակալության տարածքային ստորաբաժանումների աշխատողների թվի և պաշտոնային դրույքաչափերի մասին» թիվ 183 որոշմամբ սահմանված 70 հաստիքային միավորը, որից 18,5-ը մարզպետարանների հաստիքային միավորների կրճատման հաշվին, գործող նորմացույցերի համաձայն բաշխել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական առողջապահական գործակալության տարածքային վարչությունների միջև:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական առողջապահական գործակալության տարածքային վարչությունների ֆինանսավորման վերաբերյալ:
4. Հայաստանի Հանրապետության վարչապետի մի շարք որոշումների մեջ կատարել փոփոխություններ համաձայն թիվ 2 հավելվածի:
ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 1
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1998 Թ.
ՕԳՈՍՏՈՍԻ 3-Ի ԹԻՎ 467
ՈՐՈՇՄԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Երևանի տարածքային վարչություն
Արագածոտնի տարածքային վարչություն
Արարատի տարածքային վարչություն
Արմավիրի տարածքային վարչություն
Գեղարքունիքի տարածքային վարչություն
Լոռու տարածքային վարչություն
Կոտայքի տարածքային վարչություն
Շիրակի տարածքային վարչություն
Սյունիքի տարածքային վարչություն
Վայոց ձորի տարածքային վարչություն
Տավուշի տարածքային վարչություն
ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 2
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1998 Թ.
ՕԳՈՍՏՈՍԻ 3-Ի ԹԻՎ 467
ՈՐՈՇՄԱՆ
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ, ՈՐՈՆՑՈՒՄ ԿԱՏԱՐՎԵԼ ԵՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
i
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի հուլիսի 24-ի «Երևանի քաղաքապետարանի կառուցվածքը և աշխատողների թիվը հաստատելու մասին» թիվ 446 որոշման 2-րդ կետում «259» թիվը փոխարինել «255» թվով:
i
2. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի հունվարի 21-ի «Սյունիքի մարզպետարանի կառուցվածքը և աշխատողների թիվը հաստատելու մասին» թիվ 48 որոշման 1-ին կետի «բ» ենթակետում «143» թիվը փոխարինել «141,5» թվով:
i
3. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի հունվարի 21-ի «Գեղարքունիքի մարզպետարանի կառուցվածքը և աշխատողների թիվը հաստատելու մասին» թիվ 49 որոշման 1-ին կետի «բ» ենթակետում «180» թիվը փոխարինել «178» թվով:
(3-րդ կետն ուժը կորցրել է 30.04.99 թիվ 257 որոշում)
i
4. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի հունվարի 21-ի «Լոռու մարզպետարանի կառուցվածքը և աշխատողների թիվը հաստատելու մասին» թիվ 50 որոշման 1-ին կետի «բ» ենթակետում «168» թիվը փոխարինել «166» թվով:
i
5. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի հունվարի 21-ի «Արմավիրի մարզպետարանի կառուցվածքը և աշխատողների թիվը հաստատելու մասին» թիվ 51 որոշման 1-ին կետի «բ» ենթակետում «114» թիվը փոխարինել «112,5» թվով:
i
6. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի հունվարի 21-ի «Կոտայքի մարզպետարանի կառուցվածքը և աշխատողների թիվը հաստատելու մասին» թիվ 52 որոշման 1-ին կետի «բ» ենթակետում «108» թիվը փոխարինել «106,5»թվով:
i
7. «Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի հունվարի 21-ի «Արարատի մարզպետարանի կառուցվածքը և աշխատողների թիվը հաստատելու մասին» թիվ 53 որոշման 1-ին կետի «բ» ենթակետում «121» թիվը փոխարինել «119,5» թվով:
i
8. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի հունվարի 21-ի «Շիրակի մարզպետարանի կառուցվածքը և աշխատողների թիվը հաստատելու մասին» թիվ 54 որոշման 1-ին կետի «բ» ենթակետում «168» թիվը փոխարինել «166,5» թվով:
i
9. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի հունվարի 21-ի «Վայոց ձորի մարզպետարանի կառուցվածքը և աշխատողների թիվը հաստատելու մասին» թիվ 55 որոշման 1-ին կետի «բ» ենթակետում «75» թիվը փոխարինել «74» թվով:
(9-րդ կետն ուժը կորցրել է 03.04.01 թիվ 253 որոշում)
i
10. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի հունվարի 21-ի «Տավուշի մարզպետարանի կառուցվածքը և աշխատողների թիվը հաստատելու մասին» թիվ 56 որոշման 1-ին կետի «բ» ենթակետում «97» թիվը փոխարինել «96» թվով:
i
11. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի հունվարի 21-ի «Արագածոտնի մարզպետարանի կառուցվածքը և աշխատողների թիվը հաստատելու մասին թիվ 57 որոշման 1-ին կետի «բ» ենթակետում «118» թիվը փոխարինել «117» թվով: