(ուժը կորցրել է 08.06.10 թիվ 418-Ա որոշում)
i
041.0513.210708
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
21 հուլիսի 2008 թվականի N 513-Ա
ՀԱՅ-ՌՈՒՄԻՆԱԿԱՆ ԱՌԵՎՏՐԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԽԱՌԸ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 121-րդ կետի 2-րդ ենթակետի և 1991 թվականի հոկտեմբերի 4-ին Բուխարեստում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռումինիայի Հանրապետության կառավարության միջև առևտրատնտեսական կապերի և գիտատեխնիկական համագործակցության մասին» համաձայնագրի 10-րդ հոդվածի`
i
1. Հաստատել հայ-ռումինական առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության խառը հանձնաժողովի հայկական մասի հետևյալ անհատական կազմը`
Գ. Սարգսյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարար
(հանձնաժողովի հայկական կողմի նախագահ)
Պ. Սաֆարյան - ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ
Ե. Սարգսյան - Ռումինիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան
Վ. Ղուշչյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Լ. Ռուխկյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ
Բ. Եսայան - ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ
Ռ. Ալավերդյան - ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ
Ս. Պետրոսյան - ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ
Լ. Վարդանյան - ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության
աշխատակազմի զարգացման վարչության պետ
Գ. Գրիգորյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի
արտաքին կապերի վարչության պետ
Ք. Գրիգորյան - ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի
վարչության գլխավոր մասնագետ
Ռ. Հարությունյան - «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ-ի գլխավոր
տնօրեն
Ա. Աղաջանյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի
Եվրոպայի վարչության պետ
(հանձնաժողովի պատասխանատու քարտուղար)
(կազմը փոփ. 12.03.09 թիվ 213-Ա որոշում)
i
2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի փետրվարի 2-ի «Հայ-ռումինական առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության խառը հանձնաժողովի հայկական մասի անհատական կազմը հաստատելու մասին» N 84 որոշումը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 21-ԻՆ