(ուժը կորցրել է 21.07.08 թիվ 522-Ա որոշում)
i
041.0807.181005
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
18 հոկտեմբերի 2005 թվականի N 807-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՄԱՍԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի մարտի 16-ի ՆՀ-1064 հրամանագրի 67-րդ կետի «բ» ենթակետի`
i
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հայկական մասի հետևյալ անհատական կազմը`
Ս. Ավետիսյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ
(հանձնաժողովի նախագահ)
Ա. Խանդանյան - ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարության
աշխատակազմի գիտության, տեխնոլոգիաների և ինովացիոն
քաղաքականության վարչության պետ
Յու. Խաչատուրով - ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ
Վ. Տերտերյան - ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ
Բ. Եսայան - ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ
Վ. Հակոբյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի ԱՊՀ
վարչության պետ
Լ. Խաչատրյան - Ղազախստանի Հանրապետությունում Հայաստանի
Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան
Ա. Պետրոսյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի
արտաքին կապերի և մարքեթինգի վարչության պետ
Գ. Գրիգորյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի
արտաքին կապերի վարչության պետ
Ս. Ադամյան - ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական
ծառայության հարկային վարչարարության
կատարելագործման վարչության պետի տեղակալ
Ա. Անտոնյան - ՀՀ տարածքային կառավարման նախարարության «Սեյսմիկ
պաշտպանության ազգային ծառայություն» գործակալության
պետ
Մ. Հայրյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության
աշխատակազմի միջազգային ֆինանսական
համագործակցության բաժնի պետ
Ս. Հովակիմյան - ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն
Է. Հակոբյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի
իրավաբանական վարչության ռեֆերենտ
Մ. Հայրապետյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի ԱՊՀ
վարչության Կենտրոնական Ասիայի բաժնի երկրորդ
քարտուղար (հանձնաժողովի պատասխանատու քարտուղար)
Ա. Բաղդասարյան - ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի
վարչության առաջատար մասնագետ
(կազմը փոփ. 20.10.06 թիվ 783-Ա որոշում)
i
2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2002 թվականի հունիսի 17-ի «Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հայկական մասի անհատական կազմը հաստատելու մասին» N 365-Ա որոշումը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18-ԻՆ