Սեղմել Esc փակելու համար:
ՓՐԿԱՐԱՐԻ ԵՐԴՄԱՆ ՏԵՔՍՏԸ ԵՎ ԵՐԴՈՒՄ ՏԱԼՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՓՐԿԱՐԱՐԻ ԵՐԴՄԱՆ ՏԵՔՍՏԸ ԵՎ ԵՐԴՈՒՄ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱ ...

 

 

040.1442.281004

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«28» հոկտեմբերի 2004 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

21 հոկտեմբերի 2004 թվականի N 1442-Ն

 

ՓՐԿԱՐԱՐԻ ԵՐԴՄԱՆ ՏԵՔՍՏԸ ԵՎ ԵՐԴՈՒՄ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

«Փրկարար ուժերի և փրկարարի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել Հայաստանի Հանրապետության փրկարարի երդման տեքստը և երդում տալու կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2004 թվականի հոկտեմբերի 21-ի

N 1442-Ն որոշման

 

ՓՐԿԱՐԱՐԻ ԵՐԴՄԱՆ ՏԵՔՍՏԸ ԵՎ ԵՐԴՈՒՄ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն իրավական ակտով սահմանվում են փրկարարի երդման տեքստը և երդում տալու կարգը:

 

II. ՓՐԿԱՐԱՐԻ ԵՐԴՄԱՆ ՏԵՔՍՏԸ

 

2. Փրկարարը տալիս է երդում` հետևյալ բովանդակությամբ`

 

«Ես` _________________________________, ծառայության անցնելով Հայաստանի

(անունը, հայրանունը, ազգանունը) Հանրապետության փրկարար ուժերում, հանդիսավոր կերպով երդվում եմ անձնվիրաբար ծառայել հայրենիքիս` Հայաստանի Հանրապետությանը, և հանուն նրա չխնայել կյանքս, ենթարկվել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը և օրենքներին, անվերապահորեն կատարել հրամանատարներիս հրամանները, բարեխղճորեն իրականացնել փրկարարական աշխատանքները` հիմնվելով մարդկանց կյանքի փրկության և առողջության պահպանման առաջնայնության վրա: Երդվու՛մ եմ:

Երդումս դրժելու դեպքում թո՛ղ պատժվեմ օրենքի ամբողջ խստությամբ»:

3. Փրկարարները երդում են տալիս փրկարարի կարգավիճակ` որակավորման դաս ստանալուց հետո: Փրկարարի վկայականը, գրքույկը, մետաղյա ժետոնը փրկարարին տրվում են երդում տալուց հետո:

 

III. ՓՐԿԱՐԱՐԻ ԵՐԴՈՒՄ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ

 

i

4. Փրկարարի երդում տալիս են Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության որակավորման հանձնաժողովին` (այսուհետ` հանձնաժողով)` սկզբնական «Փրկարար» որակավորման դաս ստանալուց հետո:

Հանձնաժողովի կողմից փրկարարի որակավորման դաս ստացած և երդում չտված անձինք երդում են տալիս սույն որոշմանը համապատասխան:

(4-րդ կետը փոփ. 25.12.08 թիվ 1564-Ն, 25.09.14 թիվ 1039-Ն որոշումներ)

5. Փրկարարի երդում տրվում է միայն մեկ անգամ` «Փրկարար» որակավորման դաս ստանալուց հետո: Նոր որակավորման դաս ստանալիս փրկարարի երդում չի տրվում:

i

6. Փրկարարները փրկարարի տոնական համազգեստով նախապես հայտարարված օրը և ժամին Հայաստանի Հանրապետության դրոշով և նվագախմբի ուղեկցությամբ ըստ խմբերի շարվում են շարասյուներով: Փրկարարի երդում տվող անձինք գտնվում են առաջին տողաններում: Հանձնաժողովի ղեկավարը կարճ ճառով հիշեցնում է նրանց փրկարարի երդման նշանակության և այն պատվավոր ու պատասխանատու պարտականության մասին, որը դրվում է փրկարարական գործին հավատարիմ լինելու երդում տված փրկարարների վրա: Ճառից հետո ստորաբաժանման հրամանատարը (պետը) տալիս է «Ազատ» հրամանը և խմբերի հրամանատարներին կարգադրում սկսել երդման արարողությունը:

Խմբերի հրամանատարները հերթով շարքից դուրս են կանչում փրկարարի երդում տվողներին: Փրկարարի երդում տվող յուրաքանչյուր փրկարար ստորաբաժանման շարքի առջև բարձրաձայն կարդում է փրկարարի երդման տեքստը, որից հետո ստորագրում է համապատասխան ցուցակում` իր անվան, հայրանվան ու ազգանվան դիմաց և զբաղեցնում իր տեղը շարքում: Փրկարարի երդում տվող անձանց ցուցակի ձևը սահմանում է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարը: Նշված ցուցակի առաջին էջում տպագրված է փրկարարի երդման տեքստը:

Փրկարարի երդման արարողության ավարտից հետո` երդում տված անձանց ցուցակը` նրանց ստորագրություններով, խմբերի հրամանատարները հանձնում են հանձնաժողովին:

Հանձնաժողովը փրկարարի երդում տալու կապակցությամբ շնորհավորում է փրկարարներին, որից հետո նվագախումբը կատարում է Հայաստանի Հանրապետության օրհներգը:

Հայաստանի Հանրապետության օրհներգի կատարումից հետո ստորաբաժանումն անցնում է հանդիսավոր երթով:

Փրկարարի երդման արարողությունը ցածր ջերմաստիճանի և վատ եղանակի դեպքում` նշանակված օրը կարող է անցկացվել շինությունում: Որևէ պատճառով փրկարարի երդում չտված բոլոր փրկարարները երդում են տալիս հետագա օրերին` առանձին` ստորաբաժանման հրամանատարի (պետի) ղեկավարությամբ:

(6-րդ կետը փոփ. 25.12.08 թիվ 1564-Ն, 25.09.14 թիվ 1039-Ն որոշումներ)

7. Փրկարարի երդման արարողությունը կարող է անցկացվել պատմական վայրերում, մարտական և աշխատանքային փառքի վայրերում, հայրենիքի ազատության և անկախության համար մղված մարտերում զոհվածների եղբայրական գերեզմանների, ինչպես նաև փրկարարական աշխատանքների ժամանակ զոհված փրկարարների գերեզմանների մոտ: Այս դեպքում փրկարարի երդման արարողության վայր են գալիս միայն երդում տվող փրկարարները:

8. Փրկարար ուժերում ընդգրկված կին փրկարարների` փրկարարի երդման արարողությունն իրականացվում է համատեղ:

9. Փրկարարի երդման արարողության ճիշտ կազմակերպման, փրկարարի երդում տված փրկարարների հաշվառման, ինչպես նաև նրանց ցուցակների պահպանման համար պատասխանատու է հանձնաժողովի ղեկավարը:

 

 

pin
ՀՀ կառավարություն
21.10.2004
N 1442-Ն
Որոշում