040.1654.191203
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«19» դեկտեմբերի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
27 նոյեմբերի 2003 թվականի N 1654-Ն
ԵՐԵԽԱՆԵՐԻ ԽՆԱՄՔԻ ՀԱՐՑԵՐՈՎ ԶԲԱՂՎՈՂ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱՐԵՓՈԽՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Երեխաների խնամքի հարցերով զբաղվող հաստատությունների գործունեությունը բարելավելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
ա) երեխաների խնամքի հարցերով զբաղվող հաստատությունների բարեփոխման պետական ռազմավարական ծրագիրը` համաձայն N 1 հավելվածի.
բ) երեխաների խնամքի հարցերով զբաղվող հաստատությունների բարեփոխման պետական ռազմավարական ծրագրի միջոցառումների իրականացման ժամանակացույցը` համաձայն N 2 հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարին, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին ու Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` սահմանված ժամկետներում ապահովել երեխաների խնամքի հարցերով զբաղվող հաստատությունների բարեփոխման պետական ռազմավարական ծրագրի կատարումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2003 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17-ԻՆ
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2003 թվականի նոյեմբերի 27-ի
N 1654-Ն որոշման
ՊԵՏԱԿԱՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԽՆԱՄՔԻ ՀԱՐՑԵՐՈՎ ԶԲԱՂՎՈՂ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱՐԵՓՈԽՄԱՆ
ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
Մեր երկիրը թևակոխել է հասարակական հարաբերությունների արդիականացման, սոցիալական փոխակերպումների ժամանակաշրջան, որն ի հայտ է բերել նոր` երկրի դժվար իրավիճակով պայմանավորված սոցիալական հիմնախնդիրներ, ձեռք բերված որոշ նվաճումների կորուստ, որոնք պահանջում են հասարակության և պետության առաջ ծառացած խնդիրների լուծմանն ուղղված արդիական մոտեցումներ: Այդ համատեքստում նոր բովանդակություն են ստանում երեխաների հիմնախնդիրների նկատմամբ ձևավորված պետական մոտեցումները և իրականացման մեխանիզմները, որոնցով և պայմանավորված է մանկական խնամակալական կազմակերպությունների բարեփոխման համար պետական ռազմավարական ծրագրի մշակումը: Երեխաների պաշտպանության ապահովումն այսօր նշանակում է հավասարակշռության հաստատում երեք կարևորագույն բաղադրիչների միջև` երեխա, ընտանիք և հասարակություն: Դրա ապահովումը պետք է շարունակաբար կանոնակարգվի, իրականացվի և վերահսկվի, ինչպես պետության, այնպես էլ հասարակության կողմից, որպես հիմնարար պարտավորություններից մեկն ապագա հասարակության նկատմամբ:
ԻՐԱՎԻՃԱԿԱՅԻՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
Երեխան առանձին վերցված, որպես հասարակության դեռևս ոչ ամբողջապես ձևավորված և աշխատունակ, ինքնուրույն անդամ, ֆունկցիոնալ կախվածության մեջ է իր ծնողներից, ընտանիքից, վերջինիս սոցիալական ապահովվածությունից: Նրա լիարժեք զարգացման համար անհրաժեշտ է ծնողների սերը, հոգածությունը, խնամքն ու դաստիարակությունը: Սակայն հասարակության կյանքում տեղի ունեցող ճգնաժամային պրոցեսները ներխուժել են ընտանիք` փոխելով ստեղծված ներընտանեկան հարաբերությունները, ազդել սերունդների փոխհարաբերությունների վրա, բերել բազմաթիվ կոնֆլիկտների, ինչ արդյունքներում խեղաթյուրվում են երեխայի զարգացման բնականոն պայմանները, խախտվում հիմնական իրավունքները և օրինական շահերը: Հասարակությունն այսօր կիսում է այն համոզմունքը, որ տարբեր դրդապատճառներով առանց ծնողական խնամքի մնացած երեխաները կազմում են սոցիալական առավել խոցելի խումբը: Այդ առումով մտահոգության առիթ է հանրապետությունում սոցիալական որբության երևույթի խորացումը` ընդհանուր անբարենպաստ ժողովրդագրական ֆոնի վրա: Դա է վկայում այն փաստը, որ վերջին տարիներին միակողմանի և երկկողմանի ծնողազուրկ երեխաների հետ մեկտեղ մանկական խնամակալական կազմակերպություններում հայտնվում են նաև ծնողներ ունեցող, բայց տարբեր պատճառներով առանց ծնողական խնամքի մնացած երեխաներ: Նման երեխաների խնամքը և դաստիարակությունը համաձայն «Երեխայի իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածի իրականացվում է պետության կողմից մանկական խնամակալական կազմակերպություններում (այսուհետ` մանկատուն): Մանկատունն ապահովում է մինչև 18 տարեկան առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական վերականգնումը նրանց մշտական խնամքը և դաստիարակությունը, ֆիզիկական, մտավոր և հոգևոր զարգացումը, նրանց իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը:
Ներկայումս հանրապետությունում գործում են 8 պետական և երեք ոչ պետական մանկատներ, որտեղ իրականացվում են շուրջ 1000 երեխայի մշտական խնամքն ու դաստիարակությունը: Վերջին տարիներին գրանցվել է մանկատներում խնամվող երեխաների թվի զգալի աճ: Միայն Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության ենթակայության 8 մանկատանը խնամվում են 900 երեխա, որից 320-ը` մասնագիտացված մանկատներում: Ոչ պետական մանկատներում համապատասխանաբար խնամվում են` Սպիտակի «Միսիոներների բարեգործական կազմակերպության հայկական մասնաճյուղում»`-32, Գյումրիի «Տիրամայր Հայաստանի կենտրոնում»`-60, Աբովյանի ընտանեկան տիպի «ՍՕՍ մանկական գյուղում»`-74 երեխաներ: Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության, նրանց խնամքի, բուժման, դաստիարակության և զարգացման նպաստավոր պայմանների ստեղծման, ֆիզիկական և մտավոր բնականոն զարգացման, հոգեբանական վերականգնման և արդյունավետ սոցիալիզացիայի, նրանց անձի պահպանման և կայացման համար անհրաժեշտ է բարելավել հաստատությունների գործունեությունը, կատարելագործել աշխատանքի մեթոդները` ներդնելով միջազգային առաջավոր փորձը:
ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ
«Երեխայի իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածում ամրագրված է ընտանիքում ապրելու երեխայի իրավունքը և համաձայն երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի` մանկատների միջոցով խնամքը ոչ մի դեպքում չպետք է փոխարինի աղքատության նվազեցման ռազմավարություններին և ընտանիքի աջակցության ծառայություններին: Մանկատներում երեխաների խնամքը պետք է լինի առանց ծնողական խնամքի մնացած երեխաների խնամքի վերջին ատյանը, այլ ոչ թե միակը: Պետության քաղաքականությունը և միջոցառումները պետք է ուղղված լինեն ընտանիքների աջակցությանը` իրենց երեխաների գոյատևումը և զարգացումն ապահովելու համար:
Ծրագրի նպատակն է առանց ծնողական խնամքի մնացած երեխաների խնամքի և դաստիարակության իրականացման ապահովումն ընտանեկան կամ ընտանեկանին մոտեցված միջավայրում` ստեղծելով նրանց լիարժեք կյանքի կայուն երաշխիքներ:
Ծրագրի խնդիրներն են քննության առնել և համապատասխան լուծումներ ու միջոցառումներ առաջարկել հետևյալ հարցերին`
1. մանկատներում երեխաների թվի ավելացման կանխարգելում,
2. մանկատների բեռնաթափում,
i
3. մանկատներում գտնվող երեխաների կյանքի որակի բարելավում, երեխաների
ինտեգրում հասարակության մեջ,
4. մանկատների շրջանավարտների սոցիալական պաշտպանություն,
5. օրենքով սահմանված կարգով մանկատների գործունեության նկատմամբ
վերահսկողության իրականացում:
ԾՐԱԳՐԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ
1. Մանկատներում երեխաների թվի ավելացման կանխարգելում
2002 թ. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության ենթակայության 8 մանկատան ուսումնասիրության արդյունքները փաստում են խնամվող երեխաների թվի աճ` մոտ 17%-ով` հատկապես մասնագիտացված մանկատներում, որը բնակչության խորացող աղքատության, դեղորայքի և բուժծառայությունների բարձր գների, ծնողների հմտությունների պակասի այլընտրանքային ծառայությունների բացակայության և այլ երևույթների համալիր ազդեցության արդյունք է: Մանկատներում խնամվող երեխաների թվի աճը զուգակցում է, հիմնականում, սոցիալական որբություն վերապրող երեխաների թվի տեսակարար կշռի մեծացմամբ, ինչը հիմնականում պայմանավորված է ընտանիքների ծանր սոցիալ-տնտեսական վիճակով: Այլընտրանքային ծառայությունների բացակայությունը, մսուր-մանկապարտեզների թվի խիստ կրճատումը, երեխաների ցերեկային խնամքի հաստատությունների բացակայությունը նպաստում են երևույթի խորացմանը:
Այս խնդրի լուծման համար արդեն իսկ ձեռնարկվել են քայլեր Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության կողմից մշակվել և Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացվել «Մանկական խնամակալական կազմակերպություններում երեխաների տեղավորման և դուրսգրման կարգը», որը հնարավորություն կտա կանխելու մանկատանը տեղավորման ոչ ենթակա երեխաների հոսքը, և կանխարգելելու սոցիալական որբության երևույթը: Սակայն, սահմանելով մանկատուն տեղավորման ավելի խիստ պայմաններ, հարցը չի ստանում բավարար լուծում, քանզի երեխաների խոցելի մի խումբ, որոնք հիմնականում սոցիալապես անապահով և միածնող (միայնակ մոր) երեխաներ են, հայտնվում են անբարենպաստ պայմաններում: «Երեխաների բարեկեցության ազգային ռազմավարություն» ծրագրի իրականացումը, որի շրջանակներում 2003 թ. ընթացքում նախատեսված է ստեղծել երկու համայնքային կենտրոն (Երևանում, Գյումրիում) հարցին տալիս է միայն մասնակի լուծում:
Խնդրի իրականացման համար անհրաժեշտ միջոցառումներն են`
1.1. Խնամակալության և հոգաբարձության մարմինների աշխատանքի բարելավումը.
ա/ «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մշակում,
բ/ երեխայի հարցերով սոցիալական աշխատանքի ինստիտուտի ներդրում,
գ/ աջակցության մեխանիզմների մշակում` կոնֆլիկտային կամ սոցիալապես անապահով ընտանիքների և նրանց երեխաների համար:
2. ՄԱՆԿԱՏՆԵՐԻ ԲԵՌՆԱԹԱՓՈՒՄ
Մանկատների բեռնաթափումը մի հասկացություն է, որը շատ հաճախ օգտագործվում է նկարագրելու կամ բարեփոխումները, որոնք ուղղված են երեխայի պաշտպանության համակարգում հաստատությունների դերի փոփոխմանը: Անկախ նրանից, թե որ մակարդակում են իրականացվում այդ բարեփոխումները, մանկատնից երեխաների դուրսբերման նպատակն է վերականգնել երեխաների կապեր իրենց ընտանիքների և համայնքների հետ, նպաստել այնպիսի միջավայրի հաստատմանը, որը կհեշտացնի նրանց իրավունքների լրիվ իրականացմանը:
Մանկատներից երեխաների դուրս բերումը կարող է իրականացվել տարբեր մակարդակներում: Այն կարող է ներառել ընտանիքի վրա հիմնվող այլընտրանքներ մանկատներում խնամքի փոխարեն, ինչպիսիք են խնամակալությունը, խնամատար ընտանիքը և որդեգրումը: Այն կարող է իրագործվել սոցիալական բարեկեցության համակարգի բարեփոխման մեջ, երբ մանկատանը խնամվող երեխաների համար պետության կողմից արված ծախսերն ուղղվում են ընտանիքի աջակցությանը և սոցիալական պաշտպանության ծառայությունների վերակառուցմանը, ընտանիքը փոխարինող ծառայությունների ստեղծմանը:
Այս խնդրի իրականացմանն է ուղղված Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության և Միացյալ ազգերի կազմակերպության մանկական հիմնադրամի հետ համատեղ իրականացվող «Մանկական խնամակալական կազմակերպությունների բեռնաթափում» ծրագիրը, որի նպատակն է մանկատան երեխաների կարգավիճակի ուսումնասիրությունը, նրանց տվյալների տեղեկատվական շտեմարանի ստեղծումը, ծնողներ ունեցող երեխաների ընտանիքների վիճակի ուսումնասիրությունը և նման երեխաներին ընտանիք վերադարձնելու մեխանիզմների մշակումը:
Ծրագրի իրականացումն ակնկալում է մանկատան երեխաների թվի 10% կրճատում:
Մանկատներից երեխաների դուրսբերման խնդրի լուծմանը մեծապես կնպաստի խնամատար ընտանիքի ինստիտուտի ներդրումը, որը կապահովի ընտանեկան միջավայրում նման երեխաների խնամքը և դաստիարակությունը, կմեծանա երեխաներին ցուցաբերվող օգնության հասցեականությունը, կկրճատվեն պետական բյուջեով կատարվող ծախսերը և կստեղծվեն նոր աշխատատեղեր (խնամատար ընտանիքների համար):
Խնդրի իրականացման համար անհրաժեշտ միջոցառումներն են`
2.1. Իրականացնել միջոցառումներ մանկատանը խնամվող երեխաներին կենսաբանական ընտանիք վերադարձնելու համար.
ա/ երեխայի կենսաբանական ընտանիքի կարիքների գնահատում,
բ/ ընտանիքի աջակցության մեխանիզմների մշակում,
գ/ ծնողներին երեխայի (հատկապես հաշմանդամ) խնամքի և դաստիարակության համար անհրաժեշտ գիտելիքների ու հմտությունների տրամադրման ապահովում:
2.2. Որդեգրությունը կարգավորող օրենսդրության կատարելագործում.
ա/ Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի ընդունումից հետո օրենսգրքով նախատեսված իրավական ակտերի ընդունում,
բ/ «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մշակում, որի նպատակն է ընդունված նոր օրենքում վերականգնել նախկին օրենքով սահմանված տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավարի պատվիրակած լիազորություններից մեկը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով որդեգրման, խնամակալության և հոգեբարձության հարցերի լուծումը:
3. ՄԱՆԿԱՏՆԵՐՈՒՄ ԽՆԱՄՎՈՂ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ, ԵՐԵԽԱՆԵՐԻ ԻՆՏԵԳՐՈՒՄ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԵՋ
Ընտանիքում երեխայի ապրելու գաղափարի որդեգրումը մեծ առաջընթաց է պետական քաղաքականության մեջ: Այսօր զարգացած շատ երկրներում երեխաների սոցիալական որբության դեմ պայքարի լավագույն եղանակը երեխային կրկին ընտանիքում տեղավորելն է, նրան ընտանեկան միջավայրում ընտանեկան դաստիարակությամբ ապահովելը: Մի շարք երկրների հաջողվել է հասնել դրան, վերացնել մանկատները` ապահովելով առանց ծնողական խնամքի մնացած երեխաների կյանքի և զարգացման համար լավագույն պայմաններ: այս խնդրի լուծումը մեզանից կպահանջի մեծ ջանքեր և երկար ժամանակ: Այդ կապակցությամբ այսօր կարևորվում է մանկատներում խնամվող երեխաներին տրամադրվող ծառայությունների բարելավումը, նրանց կյանքի որակի բարձրացումը և ինտեգրումը հասարակության մեջ: Անհրաժեշտ է իրականացնել աշխատանքներ ուղղված մանկատան երեխաների հետմանկատնային ժամանակաշրջանում ինքնուրույն կյանքի դժվարությունները դիմագրավելու հմտությունների և կարողությունների նախադրյալների հայտնաբերմանը և զարգացմանը` տնային տնտեսության վարմանը, ապագա ծնողի, քաղաքացու, կոլեկտիվի անդամի դերային վարքագծի գիտելիքների, հմտությունների ուսուցմանը, սեփական ուժի և կարողությունների նկատմամբ հավատի ու վստահության ամրապնդմանը, մասնագիտական կողմնորոշմանը, միջին կամ բարձրագույն մասնագիտական կրթության ձեռքբերման հնարավորությունների ընձեռմանը:
Կադրերի որակավորման և վերապատրաստման համակարգի երկարատև բացակայության պատճառով ներկայումս մանկատներում աշխատողներից շատերը չեն տիրապետում երեխաների խնամքի, վերականգնողական միջոցառումների և բուժման ժամանակակից մեթոդներին:
Խնդրի իրականացման համար անհրաժեշտ միջոցառումներն են`
3.1. Իրականացնել մանկատների բժշկական օգնության և մանկավարժական աշխատանքի բարելավում
ա/ մանկատանը բժշկական օգնության, խնամքի և դաստիարակչական աշխատանքների կատարելագործում, ժամանակակից տեխնոլոգիաների ներդրում,
բ/ մանկատները սոցիալական մանկավարժության, սոցիալական հոգեբանության մասնագետներով ապահովում,
գ/ մանկատան կադրերի պարբերական վերապատրաստման ապահովում:
3.2. Ներդնել սոցիալական աշխատանքի ինստիտուտը մանկատներում
ա/ մանկատան երեխաների անհատական սոցիալ-հոգեբանական վերականգնողական ծրագրերի մշակում և իրականացում,
բ/ մանկատան երեխաներին մասնագիտական կողմնորոշման ապահովում,
գ/ մանկատան երեխաներին միջին կամ բարձրագույն մասնագիտական կրթության ձեռքբերման հնարավորությունների ընձեռում:
4. ՄԱՆԿԱՏՆԵՐԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ
Հանրապետությունում ներկայումս գործող 11 մանկատնից 8-ում, ամեն տարի չափահաս են դառնում մոտ 20 սան: Սկսած 1991 թ.-ից հանրապետության այդ տարիներին գործող մանկատներից դուրս են գրվել շուրջ 150 շրջանավարտներ, որոնց հաշվառման, աշխատանքի տեղավորման, բնակելի տարածքով ապահովման խնդիրների լուծման աջակցությունը կրել է տարերային բնույթ: Նրանք այս տարիների ընթացքում պետության կողմից որևէ աջակցություն չեն ստացել, բնակվում են հիմնականում տարբեր հանրակացարաններում կամ պատահական վայրերում, ծայրահեղ անբարենպաստ պայմաններում: Մի մասին էլ իրենց խնամառությանն են վերցրել մանկատան` համեմատաբար տարիքով մեծ շրջանավարտները:
Այդ առումով մեծ ձեռքբերում էր «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» օրենքի ընդունումը: Խնդրի լուծմանն է ուղղված նաև Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության կողմից իրականացվող «Պետական աջակցություն Հայաստանի Հանրապետության մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներին» ծրագիրը, որն առաջիկա երկու տարվա ընթացքում կլուծի մանկատների շուրջ 100 շրջանավարտի սոցիալական, կրթական և առողջապահական խնդիրներ:
Խնդրի իրականացման համար անհրաժեշտ միջոցառումներ են`
4.1. Մանկատների շրջանավարտներին սոցիալական աջակցության ապահովում
«Աջակցություն մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներին» ծրագրի իրականացում:
5. ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ՄԱՆԿԱՏՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ
Հանրապետությունում վերջին տարիներին մանկատներում խնամվող երեխաների թվի աճի հետ մեկտեղ ավելացել է նաև մանկատների թիվը, մասնավորապես ոչ պետական մանկատները, ինչը հակասում է ներկայումս պետության կողմից իրականացվող մանկատների բեռնաթափման քաղաքականությանը: Ոչ պետական մանկատներում երեխաների խնամքի և դաստիարակության նկատմամբ փաստացի վերահսկողություն որևէ ձևով չի իրականացվում: Չկա հստակ պատկերացում ոչ պետական մանկատներում տարվող դաստիարակչական աշխատանքների, երեխաների խնամքի, նրանց հետագա ճակատագրի առումով:
Ելնելով վերոհիշյալ պահանջից` կատարվել են փոփոխություններ և լրացումներ «Երեխայի իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում, մասնավորապես, օրենքի 25-րդ հոդվածը նախատեսում է մանկատների վերահսկողությունը պետության կողմից: Պետական նվազագույն սոցիալական չափորոշիչների, մանկատներ երեխաների տեղավորման և դուրսգրման կարգի ընդունումը մեծապես կնպաստի հարցի կարգավորմանը:
Խնդրի իրականացման համար անհրաժեշտ միջոցառումներն են`
5.1. Ապահովել մանկատների վերահսկողությունը
ա/ «Երեխայի իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածի կիրարկումն ապահովող իրավական ակտերի ընդունում,
բ/ «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մշակում:
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2003 թվականի նոյեմբերի 27-ի
N 1654-Ն որոշման
ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԽՆԱՄՔԻ ՀԱՐՑԵՐՈՎ ԶԲԱՂՎՈՂ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱՐԵՓՈԽՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ
._________________________________________________________________________.
|NN |Միջոցառումները |Նպատակը |Պատասխանատու |Կատարման|
|ը/կ| | |կազմակերպությունը|ժամկետը |
| | | |և համագործակցող | |
| | | |կազմակերպու- | |
| | | |թյունները | |
|___|________________________|_________________|_________________|________|
|1. | |Մանկատներում | | |
| | |երեխաների թվի աճի| | |
| | |կանխարգելում | | |
|___|________________________|_________________|_________________|________|
|1.1|«Հայաստանի |Խնամակալության և |Հայաստանի |2003 թ. |
| |Հանրապետությունում |հոգաբարձության |Հանրապետության | |
| |ստուգումների |մարմինների |սոցիալական | |
| |կազմակերպման և |աշխատանքի |ապահովության | |
| |անցկացման մասին» |կատարելագործում |նախարարություն | |
| |Հայաստանի Հանրապետության| | | |
| |օրենքում լրացում | | | |
| |կատարելու մասին» | | | |
| |Հայաստանի Հանրապետության| | | |
| |օրենքի նախագծի մշակում | | | |
| | | | | |
|___|________________________|_________________|_________________|________|
|1.2|Երեխայի հարցերով |Խնամակալության և |Հայաստանի |2004 թ. |
| |սոցիալական աշխատանքի |հոգաբարձության |Հանրապետության | |
| |ինստիտուտի ներդրում |մարմինների |սոցիալական | |
| | |աշխատանքի |ապահովության | |
| | |կատարելագործում |նախարարություն | |
| | | |Հայաստանի | |
| | | |Հանրապետության | |
| | | |ֆինանսների և | |
| | | |էկոնոմիկայի | |
| | | |նախարարություն | |
|___|________________________|_________________|_________________|________|
|1.3|Աջակցության մեխանիզմների|Խնամակալության և |Հայաստանի |2005 թ. |
| |մշակում` կոնֆլիկտային |հոգաբարձության |Հանրապետության | |
| |կամ սոցիալապես անապահով |մարմինների |սոցիալական | |
| |ընտանիքների և նրանց |աշխատանքի |ապահովության | |
| |երեխաների համար |կատարելագործում |նախարարություն | |
|___|________________________|_________________|_________________|________|
|1.4|Մսուր-մանկապարտեզների |Երեխաների խնամքի |Հայաստանի |մինչև |
| |ցանցի ավելացում և դրանց|ժամանակավոր |Հանրապետության |2010 թ. |
| |մատչելիության ապահովում |կացարանների |կրթության և | |
| | |ստեղծում |գիտության | |
| | | |նախարարություն | |
|___|________________________|_________________|_________________|________|
|1.5|Երեխաների ցերեկային |Երեխաների խնամքի |Հայաստանի |մինչև |
| |կենտրոնների ստեղծում |ժամանակավոր |Հանրապետության |2010 թ. |
| |բոլոր մարզերում |կացարանների |սոցիալական | |
| | |ստեղծում |ապահովության | |
| | | |նախարարություն | |
|___|________________________|_________________|_________________|________|
|2. | |Մանկատների | | |
| | |բեռնաթափում | | |
|___|________________________|_________________|_________________|________|
|2.1|Երեխայի կենսաբանական |Մանկատանը խնամվող|Հայաստանի |2004 թ. |
| |ընտանիքի կարիքների |երեխաներին |Հանրապետության | |
| |գնահատում |վերադարձնել |սոցիալական | |
| | |կենսաբանական |ապահովության | |
| | |ընտանիք |նախարարություն | |
|___|________________________|_________________|_________________|________|
|2.2|Ընտանիքի աջակցության |Մանկատանը խնամվող|Հայաստանի |2004 թ. |
| |մեխանիզմների մշակում |երեխաներին |Հանրապետության | |
| | |վերադարձնել |սոցիալական | |
| | |կենսաբանական |ապահովության | |
| | |ընտանիք |նախարարություն | |
|___|________________________|_________________|_________________|________|
|2.3|Ծնողներին երեխայի |Մանկատանը խնամվող|Հայաստանի |2004- |
| |(հատկապես հաշմանդամ) |երեխաներին |Հանրապետության |2010 թթ.|
| |խնամքի և |վերադարձնել |կրթության և | |
| |դաստիարակության համար |կենսաբանական |գիտության | |
| |անհրաժեշտ գիտելիքների ու|ընտանիք |նախարարություն | |
| |հմտությունների ուսուցման| | | |
| |ապահովում | | | |
|___|________________________|_________________|_________________|________|
|2.4|Հայաստանի Հանրապետության|Որդեգրությունը |Հայաստանի |2004- |
| |ընտանեկան օրենսգրքի |կարգավորող |Հանրապետության |2005 թթ.|
| |ընդունումից հետո |օրենսդրության |սոցիալական | |
| |օրենսգրքով նախատեսված |կատարելագործում |ապահովության | |
| |իրավական ակտերի | |նախարարություն | |
| |ընդունում | | | |
|___|________________________|_________________|_________________|________|
|2.5|«Տեղական ինքնակառավարման|Որդեգրությունը |Հայաստանի |2004 թ. |
| |մասին» Հայաստանի |կարգավորող |Հանրապետության | |
| |Հանրապետության օրենքում |օրենսդրության |սոցիալական | |
| |լրացում կատարելու մասին»|կատարելագործում |ապահովության | |
| |Հայաստանի Հանրապետության| |նախարարություն | |
| |օրենքի նախագծի մշակում | | | |
|___|________________________|_________________|_________________|________|
|3. | |Մանկատներում | | |
| | |գտնվող երեխաների | | |
| | |կյանքի որակի | | |
| | |բարելավում, | | |
| | |երեխաների | | |
| | |ինտեգրում | | |
| | |հասարակության մեջ| | |
|___|________________________|_________________|_________________|________|
|3.1|Մանկատանը բժշկական |Մանկատների |Հայաստանի |2005 թ. |
| |օգնության, խնամքի և |բժշկական |Հանրապետության | |
| |դաստիարակչական |օգնության և |առողջապահության | |
| |աշխատանքների |մանկավարժական |նախարարություն | |
| |կատարելագործում, |աշխատանքի |Հայաստանի | |
| |ժամանակակից |բարելավում |Հանրապետության | |
| |տեխնոլոգիաների ներդրում | |կրթության և | |
| | | |գիտության | |
| | | |նախարարություն | |
| | | |Հայաստանի | |
| | | |Հանրապետության | |
| | | |սոցիալական | |
| | | |ապահովության | |
| | | |նախարարություն | |
|___|________________________|_________________|_________________|________|
|3.2|Մանկատները սոցիալական |Մանկատների |Հայաստանի |2005 թ. |
| |մանկավարժության, |բժշկական |Հանրապետության | |
| |սոցիալական հոգեբանության|օգնության և |սոցիալական | |
| |մասնագետներով ապահովում |մանկավարժական |ապահովության | |
| | |աշխատանքի |նախարարություն | |
| | |բարելավում |Հայաստանի | |
| | | |Հանրապետության | |
| | | |ֆինանսների և | |
| | | |էկոնոմիկայի | |
| | | |նախարարություն | |
|___|________________________|_________________|_________________|________|
|3.3|Մանկատան կադրերի |Մանկատների |Հայաստանի |պարբերա-|
| |պարբերական |բժշկական |Հանրապետության |բար |
| |վերապատրաստման ապահովում|օգնության և |կրթության և | |
| | |մանկավարժական |գիտության | |
| | |աշխատանքի |նախարարություն | |
| | |բարելավում |Հայաստանի | |
| | | |Հանրապետության | |
| | | |առողջապահության | |
| | | |նախարարություն | |
| | | |Հայաստանի | |
| | | |Հանրապետության | |
| | | |սոցիալական | |
| | | |ապահովության | |
| | | |նախարարություն | |
|___|________________________|_________________|_________________|________|
|3.4|Մանկատան երեխաների |Մանկատներում |Հայաստանի |մշտապես |
| |անհատական |սոցիալական |Հանրապետության | |
| |սոցիալ-հոգեբանական |աշխատանքի |սոցիալական | |
| |վերականգնողական ծրագրերի|ինստիտուտի |ապահովության | |
| |մշակում և իրականացում |ներդրում |նախարարություն | |
|___|________________________|_________________|_________________|________|
|3.5|Մանկատան երեխաներին |Մանկատներում |Հայաստանի |պարբերա-|
| |մասնագիտական |սոցիալական |Հանրապետության |բար |
| |կողմնորոշման ապահովում |աշխատանքի |սոցիալական | |
| | |ինստիտուտի |ապահովության | |
| | |ներդրում |նախարարություն | |
|___|________________________|_________________|_________________|________|
|3.6|Մանկատան երեխաներին |Մանկատներում |Հայաստանի |պարբերա-|
| |միջին կամ բարձրագույն |սոցիալական |Հանրապետության |բար |
| |մասնագիտական կրթության |աշխատանքի |սոցիալական | |
| |ձեռք/բերման |ինստիտուտի |ապահովության | |
| |հնարավորությունների |ներդրում |նախարարություն | |
| |ընձեռում | |Հայաստանի | |
| | | |Հանրապետության | |
| | | |կրթության և | |
| | | |գիտության | |
| | | |նախարարություն | |
|___|________________________|_________________|_________________|________|
|4. | |Մանկատների | | |
| | |շրջանավարտների | | |
| | |սոցիալական | | |
| | |պաշտպանություն | | |
|___|________________________|_________________|_________________|________|
|4.1|«Աջակցություն մանկական |Մանկատների |Հայաստանի |2004 թ. |
| |խնամակալական |շրջանավարտների |Հանրապետության | |
| |կազմակերպությունների» |սոցիալական |սոցիալական | |
| |ծրագրի իրականացում |պաշտպանություն |ապահովության | |
| | | |նախարարություն | |
|___|________________________|_________________|_________________|________|
|5. | |Մանկատների | | |
| | |գործունեության | | |
| | |նկատմամբ | | |
| | |վերահսկողության | | |
| | |ապահովում | | |
|___|________________________|_________________|_________________|________|
|5.1|ա/ «Երեխայի իրավունքների|Մանկատների |Հայաստանի |2004 թ. |
| |մասին» Հայաստանի |գործունեության |Հանրապետության | |
| |Հանրապետության օրենքի |նկատմամբ |սոցիալական | |
| |25-րդ հոդվածի կիրարկումն|վերահսկողության |ապահովության | |
| |ապահովող իրավական ակտերի|ապահովում |նախարարություն | |
| |ընդունում | | | |
|___|________________________|_________________|_________________|________|
|5.2|բ/ «Հայաստանի |Մանկատների |Հայաստանի |2004 թ. |
| |Հանրապետությունում |գործունեության |Հանրապետության | |
| |ստուգումների |նկատմամբ |սոցիալական | |
| |կազմակերպման և |վերահսկողության |ապահովության | |
| |անցկացման մասին» |ապահովում |նախարարություն | |
| |Հայաստանի Հանրապետության| | | |
| |օրենքում լրացում | | | |
| |կատարելու մասին» | | | |
| |Հայաստանի Հանրապետության| | | |
| |օրենքի նախագծի մշակում | | | |
._________________________________________________________________________.