11.04.2024 -
108.0140.160615
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«16» 06 2015 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10815231
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
6 մայիսի 2015 թվականի N 140-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՐՏԱՔԻՆ ԱՌԵՎՏՐԻ ԴԵՊՔՈՒՄ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ԵՆԹԱԿԱ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՐՏԱՔԻՆ ԱՌԵՎՏՐԻ ԴԵՊՔՈՒՄ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ԵՆԹԱԿԱ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՑԱՆԿԸ, ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՀԱՅՏԻ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ, ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՀԱՅՏԻ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքի 2.1.-ին հոդվածի 4-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 25-ի N 1524-Ն որոշման 6-րդ կետի, 4-րդ հավելվածի 8-րդ, 24-րդ կետերի և 3-րդ հավելվածի 2.23-րդ կետի պահանջներով`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել`
1) Հայաստանի Հանրապետության կողմից արտաքին առևտրի դեպքում սահմանափակումների ենթակա ընդերքի մասին տեղեկատվության արտահանման լիցենզիաների տրամադրման կարգը` համաձայն N 1 հավելվածի:
2) Հայաստանի Հանրապետության կողմից արտաքին առևտրի դեպքում սահմանափակումների ենթակա ընդերքի մասին տեղեկատվության ցանկը` համաձայն N 2 հավելվածի:
3) Ընդերքի մասին տեղեկատվության արտահանման նպատակով լիցենզիայի հայտի և լիցենզիայի ձևակերպման հրահանգը, ընդերքի մասին տեղեկատվության արտահանման նպատակով լիցենզիայի հայտի և լիցենզիայի ձևերը` համաձայն N 3 հավելվածի:
2. Աշխատակազմի ընդերքի վարչության պետին` սահմանված կարգով ապահովել սույն հրամանի պետական գրանցումը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունում:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության նախարարության ընդերքօգտագործման ոլորտը համակարգող նախարարի տեղակալին:
(նախաբանն ու տեքստը փոփ. 29.11.2022 թիվ 22-Ն հրաման)
(նախաբանը փոփ. 08.04.2024 թիվ 05-Ն հրաման)
Հավելված N 1
ՀՀ էներգետիկայի և բնական
պաշարների նախարարի
2015 թվականի մայիսի 6-ի
N 140-Ն հրամանի
ԿԱՐԳ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՐՏԱՔԻՆ ԱՌԵՎՏՐԻ ԴԵՊՔՈՒՄ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ԵՆԹԱԿԱ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ
I. Ընդհանուր դրույթներ
1. Սույն կարգով կարգավորվում են արտաքին առևտրային նպատակով ընդերքի մասին տեղեկատվության (այսուհետ` Տեղեկատվություն) արտահանման լիցենզիաների տրամադրման գործընթացների հետ կապված հարաբերությունները, որոնց նկատմամբ երրորդ երկրների հետ առևտրի դեպքում կիրառվում են ոչ սակագնային կարգավորման միջոցները:
2. Սույն կարգում օգտագործվող հասկացությունները`
Մեկանգամյա լիցենզիա` լիցենզիա, որն արտաքին առևտրային գործունեության մասնակցին տալիս է իրավունք արտաքին տնտեսական գործարքի հիման վրա Տեղեկատվությունը սահմանված քանակով արտահանելու համար:
Գլխավոր լիցենզիա` լիցենզիա, որն արտաքին առևտրային գործունեության մասնակցին տալիս է իրավունք Տեղեկատվության արտահանման համար` լիցենզիայով նախատեսված քանակով:
Բացառիկ լիցենզիա` լիցենզիա, որն արտաքին առևտրային գործունեության մասնակցին տալիս է բացառիկ իրավունք Տեղեկատվության արտահանման համար:
Լիազոր մարմին` լիցենզիա տրամադրելու իրավասություն ունեցող մարմին` Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն:
Հայտատու` արտաքին առևտրային գործունեության մասնակից, որը Լիազոր մարմին է ներկայացնում փաստաթղթեր` Տեղեկատվության արտահանման լիցենզիա ստանալու համար:
Լիցենզիայի կատարում` տրված (ձևակերպված) լիցենզիայի հիման վրա Տեղեկատվության փաստացի արտահանում Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքից, որի բացթողումն իրականացվել է մաքսային մարմինների կողմից` տվյալ լիցենզիայով նախատեսված պայմաններով:
3. Լիցենզիա կամ սույն կարգի 17.1-ին, 17.2-րդ կետերով սահմանված դեպքերում տրամադրված լիցենզիաների կրկնօրինակը տրամադրելու (ձևակերպելու) համար Լիազոր մարմնի կողմից գանձվում է պետական տուրք` Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված կարգով և չափով:
(3-րդ կետը փոփ. 29.11.2022 թիվ 22-Ն հրաման)
4. Լիազոր մարմնի կողմից Լիցենզիաները տրամադրվում են համապատասխան հայտը գրանցելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում:
(4-րդ կետը փոփ. 08.04.2024 թիվ 05-Ն հրաման)
5. Լիցենզիաները ստորագրելու իրավունքով օժտված է Լիազոր մարմնի ղեկավարը` Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը, որի ստորագրության նմուշը, ինչպես նաև Լիազոր մարմնի կնիքի դրոշմի նմուշն ուղարկվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողով (այսուհետ` Հանձնաժողով)` անդամ պետությունների մաքսային մարմիններին ծանուցելու համար:
6. Լիազոր մարմինը վարում է տրամադրված լիցենզիաների տվյալների էլեկտրոնային բազա, որոնք կարող են տրամադրվել Հայաստանի Հանրապետության պետական մարմիններին և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների շրջանակներում այդ տեղեկատվությունն ստանալու իրավունք ունեցողներին:
7. Լիցենզիա ստանալու համար հայտը կարող է ներկայացնել հայտատուն` անձամբ կամ նրա կողմից լիազորված անձը:
8. Անձնական օգտագործման նպատակով Տեղեկատվության արտահանումը ֆիզիկական անձանց կողմից արգելվում է:
II. Լիցենզիաների տրամադրման կարգը
9. Արտաքին առևտրային նպատակով Տեղեկատվության արտահանման համար կարող է տրվել մեկանգամյա, գլխավոր կամ բացառիկ լիցենզիա: Լիցենզիայի հաստատված ձևերը և ձևակերպման հրահանգը տեղադրված է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կայքում:
10. Մեկանգամյա լիցենզիայի գործողության ժամկետը չի կարող գերազանցել մեկ տարի ժամկետը` դրա գործողության մեջ մտնելու ամսաթվից սկսած:
11. Գլխավոր լիցենզիայի գործողության ժամկետը չի կարող գերազանցել դրա գործողությունն ուժի մեջ մտնելու ամսաթվից սկսած` մեկ տարի ժամկետը:
12. Բացառիկ լիցենզիայի գործողության ժամկետը սահմանվում է ոչ ավելի, քան 5 տարի:
13. Լիցենզիայի ձևակերպման համար Լիազոր մարմին ներկայացվում են հետևյալ փաստաթղթերն ու տեղեկությունները`
1) լիցենզիա ստանալու մասին հայտը, որը ներկայացվում է էլեկտրոնային եղանակով` Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան էլեկտրոնային հարթակում (www.trade.gov.am) հասանելի «Թույլատվական փաստաթղթեր» (sw.gov.am) էլեկտրոնային համակարգի միջոցով և որը ներառում է Տեղեկատվության առանձին տեսակը կամ տեսակների ցանկը, իրավաբանական անձի դեպքում` անվանումը, ռեգիստրում պետական գրանցման համարը, իսկ անհատ ձեռնարկատեր հանդիսացող հայտատուի դեպքում` անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման համարը, ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճենը (այսուհետ` հայտ),
2) (2-րդ ենթակետն ուժը կորցրել է 29.11.2022 թիվ 22-Ն հրաման)
3) արտաքին առևտրային գործունեության պայմանագրի պատճենը (մեկանգամյա լիցենզիայի համար), իսկ արտաքին առևտրային գործունեության պայմանագրի բացակայության դեպքում` կողմերի մտադրությունը հաստատող այլ փաստաթղթերի պատճենները,
4) այլ փաստաթղթեր, որոնք հավաստում են Տեղեկատվության ստացման, տիրապետման և տնօրինման օրինականության մասին,
5) հայտատուն հայտի հետ միասին ներկայացնում է նաև պետական տուրքի վճարման անդորրագրի պատճենը կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիրը կամ ծանուցման մեջ նշում են գեներացված անդորրագրի 20-նիշանոց ծածկագիրը:
(13-րդ կետը փոփ. 09.02.2021 թիվ 02-Ն հրաման)
(3-րդ կետը փոփ. 29.11.2022 թիվ 22-Ն հրաման)
14. Լիցենզիան տրամադրվում է կամ լիցենզիայի տրամադրումը մերժվում է Լիազոր մարմնի կողմից, փաստաթղթերը ներկայացնելու օրվանից` մեկ աշխատանքային օրվա ընթացքում:
(14-րդ կետը փոփ. 08.04.2024 թիվ 05-Ն հրաման)
15. Լիցենզիայի տրամադրումը մերժվում է հետևյալ հիմքերով`
1) ներկայացված փաստաթղթերը թերի են կամ դրանցում առկա են ակնհայտ կեղծ կամ խեղաթյուրված տեղեկություններ.
2) լիցենզիայի տրամադրման համար հիմք ծառայող մեկ կամ մի քանի փաստաթղթերի գործողությունը դադարեցված է կամ կասեցված:
16. Լիցենզիայի մերժման վերաբերյալ որոշումը պետք է լինի հիմնավորված և հղում պարունակի սույն կարգի 15-րդ կետում նշված հիմքերից որևէ մեկին:
17. Լիազոր մարմինը ձևակերպում է լիցենզիային, որը տրամադրվում է հայտատուին էլեկտրոնային եղանակով Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան էլեկտրոնային հարթակում (www.trade.gov.am) հասանելի «Թույլատվական փաստաթղթեր (sw.gov.am)» էլեկտրոնային համակարգի միջոցով:
(17-րդ կետը փոփ. 29.11.2022 թիվ 22-Ն հրաման)
17.1 անհաղթահարելի ուժի առկայության դեպքերում լիցենզիա ստանալու համար հայտատուի կողմից լիազոր մարմին ներկայացվող տեղեկությունները և փաստաթղթերը, իսկ լիազոր մարմնի կողմից համապատասխան լիցենզիայի տրամադրումը կարող են իրականացվել նաև թղթային եղանակով:
(17.1-ին կետը լրաց. 29.11.2022 թիվ 22-Ն հրաման)
17.2 Լիցենզիաները այլ երկրներ ներկայացնելու անհրաժեշտության դեպքում լիազոր մարմնի կողմից լիցենզիան կարող է տրամադրվել նաև թղթային տեսքով:
(17.2-րդ կետը լրաց. 29.11.2022 թիվ 22-Ն հրաման)
18. Տրամադրված լիցենզիաների մեջ փոփոխություններ չեն կարող կատարվել, այդ թվում` տեխնիկական բնույթի:
19. Լիազոր մարմինն իրավունք ունի լիցենզիայի գործողությունը կասեցնելու մասին որոշում ընդունել հետևյալ դեպքերում`
1) եթե սույն հավելվածի 13-րդ կետի 1-ին ենթակետում նշված էլեկտրոնային հարթակում առկա է հայտատուի դիմումը լիցենզիան կասեցնելու վերաբերյալ.
2) լիցենզիայի տրամադրման համար հիմք ծառայող մեկ կամ մի քանի փաստաթղթերի գործողության դադարեցման կամ կասեցման.
3) լիցենզավորման ենթակա գործունեության տեսակի իրականացման համար տրված լիցենզիան դադարեցնելու և կասեցնելու, եթե գործունեության նման տեսակը կապված է Տեղեկատվության շրջանառության հետ, որի համար լիցենզավորման պահանջ է սահմանվել.
4) եթե դատարանի կողմից ընդունված վճիռն ուժի մեջ է մտել:
(19-րդ կետը փոփ. 29.11.2022 թիվ 22-Ն հրաման)
20. Լիցենզիայի գործողությունը կասեցվում է դրա մասին Լիազոր մարմնի կողմից հիմնավոր որոշման ընդունման օրվանից, որը պետք է հղում պարունակի սույն կարգի 19-րդ կետում նշված հիմքերից որևէ մեկին:
21. Կասեցված լիցենզիայի գործողությունը Լիազոր մարմնի կողմից պետք է վերականգնվի դրա գործողության կասեցման հիմքերը վերանալու հաջորդ աշխատանքային օրը: Լիցենզիայի գործողության կասեցումը հիմք չէ այն կասեցման ժամկետին համապատասխան ժամկետով երկարաձգելու համար:
22. Սույն կարգի 17.1-ին, 17.2-րդ կետերով սահմանված դեպքերում տրամադրված լիցենզիաների կորստի դեպքում Լիազոր մարմինը հայտատուի գրավոր դիմումի հիման վրա և Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված կարգով ու չափով պետական տուրքը (օրենքով նման տուրք սահմանված լինելու դեպքում) վճարելուց հետո տրամադրում է բնօրինակի նման ձևակերպվող և «Կրկնօրինակ» նշագրում պարունակող լիցենզիայի կրկնօրինակը: Լիցենզիայի կրկնօրինակը Լիազոր մարմնի կողմից տրամադրվում է դիմումը ներկայացնելու օրվանից` մեկ աշխատանքային օրվա ընթացքում:
(22-րդ կետը փոփ. 29.11.2022 թիվ 22-Ն հրաման)
23. (23-րդ կետնը կորցրել է 29.11.2022 թիվ 22-Ն հրաման)
24. Մաքսային մարմինները լիցենզիաների կատարման վերաբերյալ տեղեկություններն էլեկտրոնային եղանակով ներկայացնում են անմիջապես Լիազոր մարմնին` յուրաքանչյուր 3 ամիսը մեկ անգամ:
Հավելված N 2
ՀՀ էներգետիկայի և բնական
պաշարների նախարարի
2015 թվականի մայիսի 6-ի
N 140-Ն հրամանի
ՑԱՆԿ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՐՏԱՔԻՆ ԱՌԵՎՏՐԻ ԴԵՊՔՈՒՄ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ԵՆԹԱԿԱ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ
1. Հայաստանի Հանրապետության տարածքից Եվրասիական տնտեսական միությունից դուրս երրորդ երկիր արտահանման սահմանափակումը տարածվում է ընդերքի մասին հետևյալ տեղեկատվության վրա`
1) երկրաբանական հաշվետվությունները և դրանց հավելվածները. տեքստային, աղյուսակային և գրաֆիկական փաստաթղթերը, քարտեզները և հատակագծերը,
2) երկրաբանական և երկրաֆիզիկական կտրվածքները, ֆիլմերի, լուսանկարների և սլայդների պատկերները երկրաբանական օբյեկտների, դաշտային դիտարկումների մատյանները, ձայնագրման սարքավորումների ձայնագրիչները.
3) լեռնային ապարների, հանքաքարի, նստվածքների, բուսական և կենդանական աշխարհի հանածոյի նմուշները, հորատահանուկը, շլիֆները, ինչպես նաև հեղուկների և գազերի նմուշները.
4) երկրաբանական նախագծային և տեխնիկական-տնտեսական փաստաթղթերը.
5) սույն կետի 1-4-րդ ենթակետերում նշված ընդերքի մասին տեղեկատվության էլեկտրոնային և մագնիսական կրիչները:
2. Ընդերքի մասին տեղեկատվությունը ըստ Մաքսային Միության Արտաքին Տնտեսական Գործունեության Ապրանքների միասնական Նոմենկլատուրայի (ԱՏԳ ԱԱ) ծածկագիր չունի:
Հավելված N 3
ՀՀ էներգետիկայի և բնական
պաշարների նախարարի
2015 թվականի մայիսի 6-ի
N 140-Ն հրամանի
ՀՐԱՀԱՆԳ
Ընդերքի մասին տեղեկատվության արտահանման նպատակով լիցենզիայի
հայտի և լիցենզիայի ձևակերպման
Ընդհանուր դրույթներ
1. Սույն հրահանգը սահմանում է Տեղեկատվության արտահանման նպատակով լիցենզիայի հայտի և Լիազոր մարմնի կողմից տրվող լիցենզիայի ձևակերպման կանոնները:
2. Առանձին վավերապայմաններում ծածկագրված տեղեկություն ներառելիս կիրառվում են մաքսային ձևակերպման համար կիրառվող նորմատիվատեղեկատվային դասիչները (այսուհետ` դասիչ):
3. Սույն հրահանգի 2-րդ կետում նշված ծածկագրերի մասին տեղեկությունը պետք է տեղադրված լինի վավերապայմանի դաշտի վերևի աջ անկյունում, որի սահմաններն առանձնացված են «I» (ուղղաձիգ գիծ) նշանով:
Հայտի լրացման հրահանգ
4. Հայտը ձևակերպվում է հայտատուի կողմից էլեկտրոնային եղանակով` համաձայն սույն հավելվածին կից ներկայացված N 1 օրինակելի ձևի:
5. Հայտի վավերապայմանները լրացվում են հետևյալ կերպ.
Վավերապայման 1. «Հայտ N»:
Հայտի համարը պարունակում է 13 նիշ և ձևավորվում է հետևյալ կերպ.
1 և 2 նիշերը - Հայաստանի Հանրապետության 2 այբ ծածկագիրն է` RA,
3 և 4 նիշերը - տարվա վերջին 2 թվերն են,
5 -ից 7 նիշերը - հայտը գրանցող Լիազոր մարմնի կնիքի համարը (ծածկագիր),
8 -ից 13 նիշերը-հայտի հերթական համարը, Լիազոր մարմնի կողմից հայտերի գրանցամատյանում գրանցման հերթական, աճման կարգով, 6-անիշ համարն է:
Վավերապայմանը լրացնում է հայտը գրանցող Լիազոր մարմինը:
Վավերապայման 2. «Գործողության ժամկետը»:
Նշվում է հայտատուի կողմից պահանջվող լիցենզիայի գործողության ժամանակահատվածը, որը ձևակերպվում է հետևյալ կերպ`
Սկիզբ ՕՕ.ԱԱ.ՏՏՏՏ մինչև ՕՕ.ԱԱ.ՏՏՏՏ, որտեղ`
ՕՕ - օր,
ԱԱ - ամիս,
ՏՏՏՏ - տարի:
Նշանները իրարից բաժանվում են կետերով (օրինակ, սկիզբ 01.01.2015 մինչև 31.12.2015);
Պահանջվող լիցենզիայի գործողության ժամկետի սկիզբը և հայտատուի կողմից հայտի ստորագրման օրը չի կարող գերազանցել 3 ամիսը:
Վավերապայման 3. «Լիցենզիայի տեսակը»:
Խնդրարկվող լիցենզիայի համար նշվում է լիցենզիայի տեսակը և Տեղեկատվության շարժի ուղղությունը, որտեղ`
1) լիցենզիայի տեսակը (վավերապայմանի ձախ կողմը),
գլխավոր - գլխավոր լիցենզիայի ձևակերպման համար,
մեկանգամյա - մեկանգամյա լիցենզիայի ձևակերպման համար,
բացառիկ - բացառիկ լիցենզիայի ձևակերպման համար,
2) Տեղեկատվության շարժի ուղղությունը (վավերապայմանի աջ մասը),
արտահանում - արտահանման լիցենզիայի ձևակերպման համար:
Վավերապայմանի աջ և ձախ մասերը միմյանցից բաժանվում են «|« (ուղղաձիգ
գիծ) նշանով:
Վավերապայման 4. «Պայմանագիր»:
Նշվում է պայմանագրի համարը և կնքման տարեթիվը:
Տարեթիվը նշվում է 2-րդ վավերապայմանի պահանջների համաձայն:
Գլխավոր և բացառիկ լիցենզիաների ձևակերպման դեպքում 4-րդ վավերապայմանը չի լրացվում:
Վավերապայման 5. «Հայտատու»:
Նշվում են հայտատուի տվյալները`
Իրավաբանական անձանց համար - անվանումը և գտնվելու վայրը: Վերևի աջ անկյունում նշվում է հարկատուի նույնականացման ծածկագիրը,
անհատ ձեռնարկատերերի և ֆիզիկական անձանց համար - ազգանուն, անուն, հայրանուն և անձնագրի տվյալներ (սերիա, համար, երբ և ում կողմից է տրված, բնակության հասցեն): Վերևի աջ անկյունում նշվում է հարկատուի նույնականացման համարը:
Վավերապայման 6. «Գնորդ»:
«Գնորդ» - արտահանման լիցենզիայի ձևակերպման համար:
Պահպանելով պայմանագրի լեզուն, նշվում է պայմանագրում նշված, արտասահմանցի գործընկերոջ պաշտոնական լրիվ անվանումը և հասցեն, որին, հանդիսանալով հայտատուի կապալառու, ըստ պայմանագրի նախատեսվում է փոխանցել Տեղեկատվության տիրապետման նկատմամբ իրավունքը:
Տվյալ դեպքում որպես գնորդ նշվում է արտասահմանյան գործընկերը, որը հայտատուից ստանում է Տեղեկատվության նկատմամբ իրավունքը:
Գլխավոր և բացառիկ լիցենզիայի ձևակերպման դեպքում կատարվում է «Պայմանագրի պայմանների համաձայն» գրառումը:
Վավերապայման 7. «Նշանակման երկիրը»:
«Նշանակման երկիրը» - արտահանման լիցենզիայի ձևակերպման համար:
- «Աշխարհի երկրներ և տարածքներ» դասիչի համաձայն նշվում է նշանակման (ստացող) երկրի անվանումը և երկրի 2 այբ ծածկագիրը:
Եթե պայմանագրում նախատեսված է ստացման մի քանի երկիր, կատարվում է «Պայմանագրի պայմանների համաձայն» գրառումը և չի նշվում 2 այբ ծածկագիրը: Եթե այդ երկրները պատկանում են Եվրոպական միությանը, կատարվում է «ԵՄ երկրներ» գրառումը և չի նշվում երկրի 2 այբ ծածկագիրը:
Գլխավոր և բացառիկ լիցենզիայի ձևակերպման դեպքում վավերապայմանը չի լրացվում:
Վավերապայման 8. «Գնորդի երկիրը»:
«Գնորդի երկիրը» - արտահանման լիցենզիայի ձևակերպման համար:
«Աշխարհի երկրներ և տարածքներ» դասիչի համաձայն նշվում է գնորդի երկրի անվանումը և երկրի 2 այբ ծածկագիրը:
Գլխավոր և բացառիկ լիցենզիայի ձևակերպման դեպքում կատարվում է «Պայմանագրի պայմանների համաձայն» գրառումը և երկրի 2 այբ ծածկագիրը չի նշվում:
Վավերապայման 9. «Պայմանագրի տարադրամը»:
«Աշխարհի տարադրամները» դասիչի համապատասխան նշվում է պայմանագրի տարադրամի հակիրճ անվանումը և նրա ծածկագիրը:
Գլխավոր և բացառիկ լիցենզիայի ձևակերպման դեպքում կատարվում է «Պայմանագրի պայմանների համաձայն» գրառումը և տարադրամի ծածկագիրը չի նշվում:
Վավերապայման 10. «Արժեքը»:
Նշվում է Տեղեկատվության արժեքը ըստ պայմանագրի տարադրամի:
Եթե արժեքն ունի կոտորակային միավորներ, ապա դրանք կլորացվում են մինչև ամբողջի մեծությամբ կլորացման կարգի համաձայն:
Գլխավոր և բացառիկ լիցենզիայի ձևակերպման դեպքում արժեքը չի նշվում:
Պայմանագրում հավելվածների (լրացումների) Տեղեկատվության արժեքի ճշգրիտ չափի մասին տվյալների բացակայության դեպքում, Տեղեկատվության արժեքը նշվում է մոտավոր:
Վավերապայման 11. «Վիճակագրական արժեքը»:
Նշվում է պայմանագրի համաձայն Տեղեկատվության արժեքը ԱՄՆ դոլարով:
Այլ տարադրամով նշված լինելու դեպքում Տեղեկատվության արժեքի վերահաշվարկը ԱՄՆ դոլարով իրականացվում է տվյալ տարադրամի փոխարժեքին համապատասխան (պայմանագրի կնքման օրը Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի որոշված կուրսով):
Եթե արժեքը ունի կոտորակային միավորներ, ապա դրանք կլորացվում են մինչև ամբողջի մեծությամբ կլորացման կարգի համաձայն:
Գլխավոր և բացառիկ լիցենզիայի համար, ինչպես նաև պայմանագրում հավելվածների (լրացումների) Տեղեկատվության արժեքի ճշգրիտ չափի մասին տվյալների բացակայության դեպքում, Տեղեկատվության վիճակագրական արժեքը նշվում է մոտավոր: Այդ դեպքում «Լրացուցիչ տեղեկություն» 16-րդ վավերապայմանում` կատարվում է նշում հետևյալ բովանդակությամբ` «Արժեքը և վիճակագրական արժեքը նշված են մոտավոր»:
Վավերապայման 12. «Ծագման երկիրը»:
«Աշխարհի երկրներ և տարածքներ» դասիչի համաձայն նշվում է ծագման երկրի անվանումը և երկրի 2 այբ ծածկագիրը:
Եթե պայմանագրում նախատեսված է ստացման (ուղարկման) մի քանի երկիր, կատարվում է «Պայմանագրի պայմանների համաձայն» գրառումը և չի նշվում 2 այբ ծածկագիրը: Եթե այդ երկրները պատկանում են Եվրոպական միությանը, կատարվում է «ԵՄ երկրներ» գրառումը և չի նշվում երկրի 2 այբ ծածկագիրը:
Ծագման երկրի մասին տվյալների բացակայության դեպքում գլխավոր կամ բացառիկ լիցենզիա ձևակերպելիս կատարվում է «Պայմանագրի պայմանների համաձայն» գրառումը և չի նշվում 2 այբ ծածկագիրը:
Ծագման երկիր անվան տակ պետք է հասկանալ երկիր, որտեղ Տեղեկատվությունը ստացվել (արտադրվել) է ամբողջությամբ կամ բավարար կերպով ենթարկվել է մշակման (վերամշակման):
Վավերապայման 13. «Քանակը»:
Նշվում է Տեղեկատվության քանակը չափման միավորներով, նախատեսված 14-րդ վավերապայմանով (կշռային միավորի դեպքում - մաքուր քաշ):
Մաքուր քաշ - հասկացվում է Տեղեկատվության կշիռը առանց փաթեթավորման, որը որոշված է Հայաստանի Հանրապետության ստանդարտներին վերաբերող օրենսդրության համապատասխան:
Վավերապայման 14. «Չափման միավորը»:
Վավերապայմանում կարող է նշվել տողատակով մինչև երկու չափման միավոր: Առաջին տողում նշվում է Տեղեկատվության (հիմնական կամ լրացուցիչ) չափման միավորի կրճատ անվանումը ըստ Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի (ԵՏՄ ԱՏԳ ԱԱ): Երկրորդ տողը լրացվում է անհրաժեշտության դեպքում «Չափման միավորներ» դասիչին համապատասխան: 2 չափման միավորի նշման դեպքում, Տեղեկատվության քանակը նշվում է 13-րդ վավերապայմանում, տողատակով:
Վավերապայման 15. «Ընդերքի մասին տեղեկատվության ծածկագիրը ըստ ԵՏՄ ԱՏԳ ԱԱ-ի և նրա նկարագրությունը»:
Նշվում է Տեղեկատվության նկարագրությունը և ծածկագիրը ԵՏՄ ԱՏԳ ԱԱ-ի համաձայն: Տեղեկատվության նկարագրությունը պետք է հնարավորություն տա նույնականացնել այն ըստ ԵՏՄ ԱՏԳ ԱԱ-ի 10-նիշանոց դասիչ ծածկագրի: Տեղեկատվության նկարագրությունը պետք է ընդգրկի նրան բնորոշող բոլոր հատկանիշները:
Եթե ամբողջ Տեղեկատվությունը չի տեղավորվում 15-րդ վավերապայմանի դաշտում, նրա մի մասը կարող է տեղափոխվել 16-րդ վավերապայմանի դաշտ:
Եթե հայտին կցված է հավելված, սույն հրահանգի N 2 օրինակելի ձևի համաձայն, 15-րդ վավերապայմանի դաշտում նշվում է Տեղեկատվության նկարագրությունը, որը հնարավորություն է տալիս նույնականացնել հանքային հումքը ըստ ԵՏՄ ԱՏԳ ԱԱ-ի 10-նիշանոց ծածկագրի, կատարվում է գրառում «տես հավելված ... էջ»:
Վավերապայման 16. «Լրացուցիչ տեղեկություն»:
Լրացվում է անհրաժեշտության դեպքում: Այս վավերապայմանի դաշտում լրացվում են տվյալներ կապված 7, 8, 10, 11, 12, 13, 14 և 15 վավերապայմանների դաշտերում պայմանագրում կատարված փոփոխությունների հայտերի, համարների և ամսաթվերի, պարզաբանումների և ճշգրտումների հետ, ինչպես նաև երբ Տեղեկատվության տրամադրողի և ստացողի միջև հանդես է գալիս միջնորդ:
Վավերապայման 17. «Լիցենզիայի տրամադրման հիմքը»:
Հանձնաժողովի որոշման ամսաթիվը և համարը, Հայաստանի Հանրապետության կամ միջազգային Լիազոր մարմնի իրավական ակտի ամսաթիվը և համարը, որոնց հիման վրա տրվել է լիցենզիան (այդպիսի որոշումների ընդունման դեպքում):
Տեղեկատվության արտահանողի և դրա օգտագործողի կամ հայտատուի միջև կնքված պայմանագրի համարը և կնքման ամսաթիվը, եթե որպես հայտատու հանդես է գալիս միջնորդը:
Լիցենզիայի տրամադրումը հիմնավորող այլ անհրաժեշտ տեղեկություն:
Վավերապայման 18. «Հայտատուի լիազորված անձը»:
Դրվում է 5-րդ վավերապայմանով նախատեսված հայտատուի լիազորված անձի ստորագրությունը, հաստատված կնիքով, նշվում է նաև ազգանունը, անունը, պաշտոնը և հայտի ձևակերպման ամսաթիվը:
Լիցենզիայի լրացման հրահանգ
6. Լիազոր մարմինը ձևակերպում է լիցենզիան կեղծումից պաշտպանված հատուկ թղթի վրա Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովի կողմից ծրագրային ապահովվածության օգտագործման նպատակով մշակված միասնական ձևին համապատասխան, համաձայն N 3 օրինակելի ձևի:
Տվյալ դեպքում լիցենզիայի վավերապայմանները լրացվում են հետևյալ կերպ.
Վավերապայման 1. «Լիցենզիա N»:
Նշվում է լիցենզիայի համարը:
Համարը պարունակում է 16 նիշ և ձևավորվում է հետևյալ կերպ`
1-3 նիշերը ապրանքի ցուցակի (կարգի) համարն են, որի հիման վրա որոշվում է հայտի ձևակերպման կարգը,
4-5 նիշերը Հայաստանի Հանրապետության 2 այբ ծածկագիրն է` RA,
6 և 7 նիշերը - տարվա վերջի թվերն են,
8-10 նիշերը հայտը գրանցող Լիազոր մարմնի կնիքի համարն (ծածկագիրն) է:
11-16 նիշերը հայտերի գրանցման հատուկ մատյանում Լիազոր մարմնի կողմից աճման կարգով շնորհված 6-անիշ թվով հայտին տրված հերթական համարն է:
Վավերապայման 2. «Գործողության ժամկետը»:
Նշվում է լիցենզիայի գործողության ժամկետը (լրացվում է սույն հրահանգի 1-ին հավելվածի 5-րդ կետի 2-րդ վավերապայմանի համանման):
Վավերապայման 3. «Լիցենզիայի տեսակը»:
Նշվում է լիցենզիայի տեսակը և ընդերքի մասին տեղեկատվության շարժման ուղղությունը (լրացվում է սույն հրահանգի 1-ին հավելվածի 5-րդ կետի 3-րդ վավերապայմանի համանման):
4-14 և 16 վավերապայմանները լրացվում են սույն հրահանգի 5-րդ կետի 4-14 և 16 վավերապայմանների նմանությամբ:
Վավերապայման 15. «Ընդերքի մասին տեղեկատվություն ըստ ԵՏՄ ԱՏԳ ԱԱ-ի և նրա նկարագրությունը»:
Նշվում է Տեղեկատվության նկարագրությունը և նրա ծածկագիրը ըստ ԵՏՄ ԱՏԳ ԱԱ-ի (լրացվում է սույն հրահանգի 5-րդ կետի 15-րդ վավերապայմանի համանման):
Եթե լիցենզիային կցված է հավելված N 4 օրինակելի ձևին համապատասխան, ապա 15-րդ վավերապայմանի դաշտում նշվում է Տեղեկատվության նկարագրությունը, որը հնարավորություն է տալիս նույնականացնել Տեղեկատվությունն ըստ ԵՏՄ ԱՏԳ ԱԱ-ի 10-նիշանոց ծածկագրի և կատարվում է գրառում «տես հավելված ___ էջ»:
Վավերապայման 17. «Լիցենզիայի տրման հիմքերը»:
Նշվում է`
Հանձնաժողովի որոշման ամսաթիվը և համարը, Հայաստանի Հանրապետության կամ միջազգային Լիազոր մարմնի իրավական ակտի ամսաթիվը և համարը, որոնց հիման վրա տրվել է լիցենզիան (այդպիսի որոշումների առկայության դեպքում),
հայտատուի և Տեղեկատվության տնօրինողի կամ սպառողի միջև կնքված պայմանագրի համարն ու կնքման ամսաթիվը, եթե որպես հայտատու հանդես է գալիս միջնորդը,
լիցենզիայի տրամադրումը հիմնավորող այլ անհրաժեշտ տեղեկություն:
Վավերապայման 18. «Լիազորված անձ»:
Դրվում է Լիազոր մարմնի, ստորագրման լիազորություն ունեցող պաշտոնական անձի ստորագրությունը, հաստատված կնիքով, նշվում է ազգանունը, անվան և հայրանվան սկզբնատառերը, պաշտոնը և ստորագրման ամսաթիվը:
7. Կեղծումից լրացուցիչ պաշտպանելու նպատակով լիցենզիայի ձևաթղթի ներքևի մասում կարող է տեղավորվել, լիցենզիայի հիմնական վավերապայմաններում նախատեսված տվյալները պարունակող գծային ծածկագիր:
ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՀԱՅՏԻ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԵՐԸ
Ձև N 1
ՀԱՅՏ
ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ
.__________________________________________________________________.
|1. Հայտ |2. Գործողության ժամկետը |
|N | |
| |ՕՕ.ԱԱ.ՏՏՏՏ մինչև ՕՕ.ԱԱ.ՏՏՏՏ |
|_________________________________|________________________________|
|3. Լիցենզիայի տեսակը |4. Պայմանագիրը |
| Արտահանում | |
|_________________________________|________________________________|
|5. Հայտատու |6. Գնորդ |
|_________________________________|________________________________|
|7. Նշանակման երկիրը |8. Գնորդի երկիրը |
|_________________________________|________________________________|
|9. Պայմանագրի տարադրամը |10. Արժեքը |11. Վիճակագրական |
| | |արժեքը |
|_________________________________|____________|___________________|
|12. Ծագման երկիրը |13. Քանակը |14. Չափման միավորը |
|__________________________________________________________________|
|15. Ընդերքի մասին տեղեկատվության ծածկագիրը ըստ ԵՏՄ ԱՏԳ ԱԱ -ի |
|__________________________________________________________________|
|16. Լրացուցիչ տեղեկություններ |
|__________________________________________________________________|
|17. Լիցենզիայի տրամադրման հիմքը |18. Հայտատուի լիազորված անձ |
| | |
| |Ա.Ա.Հ |
| |Պաշտոն |
| |Հեռախոս |
| | |
| |Ստորագրությունը և կնիքը |
| |Ամսաթիվը |
.__________________________________________________________________.
Ձև N 2
ՀԱՎԵԼՎԱԾ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՀԱՅՏԻ
.___________________________________________________________________.
| _______ ____ N ___ հայտի հավելված |
|___________________________________________________________________|
|հ/հ|Ընդերքի մասին տեղեկատվության |քանակը | չափման միավորը |
| |նկարագրությունը |________| |
| | |արժեքը | |
|___|_______________________________|________|______________________|
|հ/հ|Ընդերքի մասին տեղեկատվության |քանակը | չափման միավորը |
| |նկարագրությունը |________| |
| | |արժեքը | |
|___|_______________________________|________|______________________|
|հ/հ|Ընդերքի մասին տեղեկատվության |քանակը | չափման միավորը |
| |նկարագրությունը |________| |
| | |արժեքը | |
|___|_______________________________|________|______________________|
|հ/հ|Ընդերքի մասին տեղեկատվության |քանակը | չափման միավորը |
| |նկարագրությունը |________| |
| | |արժեքը | |
|___|_______________________________|________|______________________|
|հ/հ|Ընդերքի մասին տեղեկատվության |քանակը | չափման միավորը |
| |նկարագրությունը |________| |
| | |արժեքը | |
|___|_______________________________|________|______________________|
|հ/հ|Ընդերքի մասին տեղեկատվության |քանակը | չափման միավորը |
| |նկարագրությունը |________| |
| | |արժեքը | |
|___|_______________________________|________|______________________|
|հ/հ|Ընդերքի մասին տեղեկատվության |քանակը | չափման միավորը |
| |նկարագրությունը |________| |
| | |արժեքը | |
|___________________________________|_______________________________|
|Ընդամենը էջեր` |18. Հայտատուի լիազորված անձ |
| | |
|Էջ N |Ա.Ա.Հ |
| |Պաշտոն |
| |Հեռախոս |
| | |
| |Ստորագրությունը և կնիքը |
| |Ամսաթիվը |
.___________________________________________________________________.
Ձև N 3
ԼԻՑԵՆԶԻԱ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ
.__________________________________________________________________.
|Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և |
|ենթակառուցվածքների նախարարություն |
|__________________________________________________________________|
|1. Լիցենզիա N |2. Գործողության ժամկետը |
| | |
| |ՕՕ.ԱԱ.ՏՏՏՏ մինչև ՕՕ.ԱԱ.ՏՏՏՏ |
|_________________________________|________________________________|
|3. Լիցենզիայի տեսակը |4. Պայմանագիրը N |
| Արտահանում | |
|_________________________________|________________________________|
|5. Հայտատու |6. Գնորդ |
|_________________________________|________________________________|
|7. Նշանակման երկիրը |8. Գնորդի երկիրը |
|_________________________________|________________________________|
|9. Պայմանագրի տարադրամը |10. Արժեքը |11. Վիճակագրական |
| | |արժեքը |
|_________________________________|____________|___________________|
|12. Ծագման երկիրը |13. Քանակը |14. Չափման միավորը |
|__________________________________________________________________|
|15. Ընդերքի մասին տեղեկատվության ծածկագիրը ըստ ԵՏՄ ԱՏԳ ԱԱ -ի |
|__________________________________________________________________|
|16. Լրացուցիչ տեղեկություններ |
|__________________________________________________________________|
|17. Լիցենզիայի տրամադրման հիմքը |18. Լիազորված անձ |
| | |
| |Ա.Ա.Հ |
| |Պաշտոն |
| |Հեռախոս |
| | |
| |Ստորագրությունը և կնիքը |
| |Ամսաթիվը |
.__________________________________________________________________.
Ձև N 4
ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՀԱՎԵԼՎԱԾ
.___________________________________________________________________.
|Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և |
|ենթակառուցվածքների նախարարություն |
|___________________________________________________________________|
| _______ ____ N ___ հայտի հավելված |
|___________________________________________________________________|
|հ/հ|Ընդերքի մասին տեղեկատվության |Քանակը | չափման միավորը |
| |նկարագրությունը |________| |
| | |Արժեքը | |
|___|_______________________________|________|______________________|
|հ/հ|Ընդերքի մասին տեղեկատվության |Քանակը | չափման միավորը |
| |նկարագրությունը |________| |
| | |Արժեքը | |
|___|_______________________________|________|______________________|
|հ/հ|Ընդերքի մասին տեղեկատվության |Քանակը | չափման միավորը |
| |նկարագրությունը |________| |
| | |Արժեքը | |
|___|_______________________________|________|______________________|
|հ/հ|Ընդերքի մասին տեղեկատվության |Քանակը | չափման միավորը |
| |նկարագրությունը |________| |
| | |Արժեքը | |
|___|_______________________________|________|______________________|
|հ/հ|Ընդերքի մասին տեղեկատվության |Քանակը | չափման միավորը |
| |նկարագրությունը |________| |
| | |Արժեքը | |
|___|_______________________________|________|______________________|
|հ/հ|Ընդերքի մասին տեղեկատվության |Քանակը | չափման միավորը |
| |նկարագրությունը |________| |
| | |Արժեքը | |
|___|_______________________________|________|______________________|
|հ/հ|Ընդերքի մասին տեղեկատվության |Քանակը | չափման միավորը |
| |նկարագրությունը |________| |
| | |Արժեքը | |
|___|_______________________________|________|______________________|
|հ/հ|Ընդերքի մասին տեղեկատվության |Քանակը | չափման միավորը |
| |նկարագրությունը |________| |
| | |Արժեքը | |
|___________________________________|_______________________________|
|Ընդամենը էջեր` |1.9 Լիազորված անձ |
| | |
|Էջ N |Ա.Ա.Հ |
| |Պաշտոն |
| |Հեռախոս |
| | |
| |Ստորագրությունը և կնիքը |
| |Ամսաթիվը |
.___________________________________________________________________.
(3-րդ հավելվածը փոփ. 29.11.2022 թիվ 22-Ն հրաման)