Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

 

30 հունիսի 2023 թվականի N 216-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 20-Ի N 150-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2022 թվականի ապրիլի 20-ի «Էլեկտրական էներգիայի փոխհոսքերի (ինքնավար էներգաարտադրող-երաշխավորված մատակարար) պայմանագրի օրինակելի ձևը սահմանելու և հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2016 թվականի հոկտեմբերի 5-ի N 273-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 150-Ն որոշման հավելվածի` էլեկտրական էներգիայի փոխհոսքերի (Ինքնավար էներգաարտադրող-Երաշխավորված մատակարար) պայմանագրի օրինակելի ձևի`

1) 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նախադասությամբ.

«Ինքնավար էներգաարտադրողի տեղակայանքների (ինքնավար խմբի դեպքում` խմբի էներգաարտադրող հանդիսացող մասնակիցների տեղակայանքների գումարային) դրվածքային հզորությունը կազմում է _________ կՎտ:».

2) 5-րդ կետում «չափով» բառից հետո լրացնել «, բայց ոչ ավելի, քան չվճարված գումարի 10 տոկոսը» բառերը.

3) 13-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«13. ԻԷԱ-ի կողմից` Պայմանագրում էլեկտրական էներգիայի արտադրության կամ սպառման նոր կետ ավելացնելու կամ Պայմանագրից արտադրության կամ սպառման կետ հանելու դեպքերում Երաշխավորված մատակարարը, Պայմանագրում փոփոխություններն ուժի մեջ մտնելու Հաշվարկային ամսվանից սկսած, ԻԷԱ-ին ներկայացվող` Պայմանագրի N 1 հավելվածում արտացոլում է համապատասխան փոփոխությունները: ԻԷԱ-ի կողմից ինքնավար խումբ ստեղծելու դեպքում Երաշխավորված մատակարարը, Պայմանագրում փոփոխություններն ուժի մեջ մտնելու Հաշվարկային ամսվանից սկսած, խումբը ստեղծող ԻԷԱ-ին ներկայացնում է Պայմանագրի N 2 հավելվածը: Ինքնավար խմբում նոր մասնակից ընդգրկվելու կամ խմբից մասնակից հանվելու դեպքերում Երաշխավորված մատակարարը, Պայմանագրում փոփոխությունները կամ ԷՄԱ կանոնների համաձայն` Ինքնավար խմբից մասնակցի հանված համարվելն ուժի մեջ մտնելու Հաշվարկային ամսվանից սկսած, խումբը ստեղծող ԻԷԱ-ին ներկայացվող` Պայմանագրի N 2 հավելվածում արտացոլում է համապատասխան փոփոխությունները:».

i

4) 14-րդ կետի`

ա. 2-րդ ենթակետում «բաշխման ծառայության դիմաց ամբողջությամբ վճարելու պայմանով» բառերից հետո լրացնել «, բացառությամբ այն դեպքերի, երբ ԷՄԱ կանոնների համաձայն` բաշխման ծառայության վճար չի գանձվում» բառերը.

բ. 3-րդ ենթակետի «գ» պարբերությունում «միկրոէներգաարտադրողի» բառը փոխարինել «ՄԷԱ կայանի կամ Որակավորված սպառողի» բառերով.

5) 18-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«18. Պայմանագրի անբաժանելի մաս են կազմում`

1) ԻԷԱ-ին հատուցման (վճարման) ենթակա և բաշխված (հաշվանցված) էլեկտրական էներգիայի քանակությունների վերաբերյալ ակտի մասին N 1 հավելվածը,

2) Ինքնավար խումբը ստեղծող ԻԷԱ-ին հատուցման (վճարման) ենթակա և բաշխված (հաշվանցված) էլեկտրական էներգիայի քանակությունների վերաբերյալ ակտի մասին N 2 հավելվածը:».

6) 9-րդ բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«9. ԿՈՂՄԵՐԻ ՎԱՎԵՐԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

    Ինքնավար էներգաարտադրող`               Երաշխավորված մատակարար`

 

    Բնակության (գտնվելու) վայրը            Գտնվելու վայրը

 

    Բանկային հաշվեհամար                    Բանկային հաշվեհամար

 

    Հարկ վճարողի հաշվառման համար           Հարկ վճարողի հաշվառման համար

(իրավաբանական անձի դեպքում)

 

    Հեռախոսահամար                          Հեռախոսահամար

 

    Էլեկտրոնային փոստ                      Էլեկտրոնային փոստ

 

    Պաշտոն (իրավաբանական անձի դեպքում)     Պաշտոն

    _________________________________     ________________________________

    (ստորագրություն, անուն, ազգանուն)     (ստորագրություն, անուն, ազգանուն)

 

            Կ.Տ.                                 Կ.Տ.

    (առկայության դեպքում)                (առկայության դեպքում)».

 

7) 1-ին և 2-րդ հավելվածները շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2023 թվականի սեպտեմբերի 1-ից:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ

    ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ                   Գ. ԲԱՂՐԱՄՅԱՆ

 

30 հունիսի 2023 թ.

ք. Երևան

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

հանրային ծառայությունները

կարգավորող հանձնաժողովի

2023 թվականի հունիսի 30-ի

N 216-Ն որոշման

 

«Հավելված N 1

Հայաստանի Հանրապետության

հանրային ծառայությունները

կարգավորող հանձնաժողովի

2022 թվականի ապրիլի 20-ի

N 150-Ն որոշմամբ սահմանված

պայմանագրի օրինակելի ձևի

 

ԱԿՏ

ԻԷԱ-ԻՆ ՀԱՏՈՒՑՄԱՆ (ՎՃԱՐՄԱՆ) ԵՆԹԱԿԱ ԵՎ ԲԱՇԽՎԱԾ (ՀԱՇՎԱՆՑՎԱԾ) ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՔԱՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Ինքնավար էներգաարտադրող __________________________________________

Երաշխավորված մատակարար __________________________________________

Հաշվարկային ամիսը` __________ 20___ թ.

 

._________________________________________________________________________

|ԻԷԱ-ի  |ԻԷԱ-ի  |Հաշվար- |Հաշվար-|Հաշվար-|Հաշվար-|Հաշ- |Հաշ-  |Հաշվար-   |

|արտադ- |սպառման|կային   |կային  |կային  |կային  |վար- |վար-  |կային     |

|րության|կետում |ամսվա   |ամսում |ամսում |ամսում |կային|կային |ամսում    |

|կետում |Հաշվառ-|սկզբի   |Երաշխա-|Երաշխա-|Երաշխա-|ամ-  |ամսվա |Բաշխողին  |

|Հաշվառ-|ման    |դրու-   |վորված |վորված |վորված |սում |վերջի |վճարման   |

|ման    |քարտի  |թյամբ   |մատակա-|մատակա-|մատակա-|ԻԷԱ-ի|դրու- |ենթակա`   |

|քարտի  |համարը |կուտակ- |րարին  |րարի   |րարին  |մատա-|թյամբ |բաշխված   |

|համարը |       |ված     |մատակա-|կողմից |վճարման|կա-  |ԻԷԱ-ի |(հաշվանց- |

|       |       |ավելցու-|րարված |ԻԷԱ-ին |ենթակա |րարած|մատա- |ված)      |

|       |       |կային   |էլեկտ- |մատակա-|էլեկտ- |ավել-|կա-   |էլեկտրական|

|       |       |արտադ-  |րական  |րարված |րական  |ցու- |րարած |էներգիայի |

|       |       |րանք,   |էներ-  |էլեկտ- |էներ-  |կային|ընդա- |քանակը,   |

|       |       |կՎտժ    |գիայի  |րական  |գիայի  |էլեկ-|մենը  |կՎտժ      |

|       |       |        |քանակը,|էներ-  |քանակը,|տրա- |ավել- |(լրացվում |

|       |       |        |կՎտժ   |գիայի  |կՎտժ   |կան  |ցու-  |է ԻԷԱ-ի   |

|       |       |        |       |քանակը,|       |էներ-|կային |արտադ-    |

|       |       |        |       |կՎտժ   |       |գիայի|էլեկտ-|րության   |

|       |       |        |_______|_______|_______|քանա-|րական |կամ       |

|       |       |        |ցե-|գի-|ցե-|գի-|ցե-|գի-|կը,  |էներ- |սպառման   |

|       |       |        |րեկ|շեր|րեկ|շեր|րեկ|շեր|կՎտժ |գիայի |այն կետերի|

|       |       |        |   |   |   |   |   |   |     |քա-   |համար,    |

|       |       |        |   |   |   |   |   |   |     |նակը, |որոնց     |

|       |       |        |   |   |   |   |   |   |     |կՎտժ  |մատուցվել |

|       |       |        |   |   |   |   |   |   |     |      |է էլեկտ-  |

|       |       |        |   |   |   |   |   |   |     |      |րական     |

|       |       |        |   |   |   |   |   |   |     |      |էներգիայի |

|       |       |        |   |   |   |   |   |   |     |      |բաշխման   |

|       |       |        |   |   |   |   |   |   |     |      |ծառայու-  |

|       |       |        |   |   |   |   |   |   |     |      |թյուն)    |

|_______|_______|________|___|___|___|___|___|___|_____|______|__________|

|   1   |    2  |    3   | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 |  10 |  11  |    12    |

|_______|_______|________|___|___|___|___|___|___|_____|______|__________|

|_______|_______|________|___|___|___|___|___|___|_____|______|__________|

|_______|_______|________|___|___|___|___|___|___|_____|______|__________|

|_______________|________|___|___|___|___|___|___|_____|______|__________|

|Ընդամենը       |        |   |   |   |   |   |   |     |      |          |

._________________________________________________________________________

.________ _________________.

|ԻԷԱ-ի  | |Հաշվար- |ԻԷԱ-ի  |

|արտադ- | |կային   |տեղա-  |

|րության| |ամսում  |կայանք-|

|կետում | |ԻԷԱ-ի   |ների   |

|Հաշվառ-| |էլեկտրա-|դրված- |

|ման    | |տեղա-   |քային  |

|քարտի  | |կայանքի |հզորու-|

|համարը | |արտադ-  |թյունը,|

|       | |րանքը,  |կՎտ    |

|       | |կՎտժ    |       |

|       | |        |       |

|       | |        |       |

|       | |        |       |

|       | |        |       |

|       | |        |       |

|       | |        |       |

|       | |        |       |

|       | |        |       |

|       | |        |       |

|       | |        |       |

|       | |        |       |

|       | |        |       |

|       | |        |       |

|       | |        |       |

|       | |        |       |

|       | |        |       |

|       | |        |       |

|       | |        |       |

|       | |        |       |

|_______| |________|_______|

|   1   | | 13     |  14   |

|_______| |________|_______|

|_______| |________|_______|

|_______| |________|_______|

|________ |________|_______|

|Ընդամենը |        |       |

.________ _________________.

 

1. Սույն ակտի աղյուսակի 13-րդ սյունակում ներկայացված մեծությունը կրում է տեղեկատվական բնույթ և չի մասնակցում հարաբերություններին:

2. Սույն ակտը Երաշխավորված մատակարարի կողմից ԻԷԱ-ին ներկայացվում է մինչև Հաշվարկային ամսվան հաջորդող ամսվա 15-ը:

 

Հիմքը` ____________________________ _______________________________

            Ինքնավար էներգաարտադրող`         Երաշխավորված մատակարար`

 

    _________________________________      ________________________________

    (ստորագրություն, անուն, ազգանուն       (պաշտոն, ստորագրություն, անուն,

    իրավաբանական անձի դեպքում` պաշտոն)              ազգանուն)

 

    _____ ___________ 20 ___ թվական       _____ ___________ 20 ___ թվական

 

           Կ.Տ.                                       Կ.Տ.

    (առկայության դեպքում)                      (առկայության դեպքում)

 

Հավելված N 2

Հայաստանի Հանրապետության

հանրային ծառայությունները

կարգավորող հանձնաժողովի

2022 թվականի ապրիլի 20-ի

N 150-Ն որոշմամբ սահմանված

պայմանագրի օրինակելի ձևի

 

ԱԿՏ

ԻՆՔՆԱՎԱՐ ԽՈՒՄԲԸ ՍՏԵՂԾՈՂ ԻԷԱ-ԻՆ ՀԱՏՈՒՑՄԱՆ (ՎՃԱՐՄԱՆ) ԵՆԹԱԿԱ ԵՎ ԲԱՇԽՎԱԾ (ՀԱՇՎԱՆՑՎԱԾ) ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՔԱՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Ինքնավար խումբը ստեղծող Ինքնավար էներգաարտադրող_______________________

Երաշխավորված մատակարար ________________________________________________

Հաշվարկային ամիսը` __________ 20___ թ.

 

._________________________________________________________________________

|Ինքնա-|Ինքնավար|Հաշվար- |Հաշվար-|Հաշվար-|Հաշվար-|Հաշ- |Հաշվար|Հաշվար-   |

|վար   |խմբի    |կային   |կային  |կային  |կային  |վար- |կային |կային     |

|խմբի  |մասնակ- |ամսվա   |ամսում |ամսում |ամսում |կային|ամսվա |ամսում    |

|մաս-  |ցի կար- |սկզբի   |Երաշխա-|Երաշխա-|Երաշխա-|ամ-  |վերջի |Բաշխողին  |

|նակցի |գավիճակը|դրու-   |վորված |վորված |վորված |սում |դրու- |վճարման   |

|Հաշ-  |(Ինքնա- |թյամբ   |մատակա-|մատակա-|մատակա-|Ինքնա|թյամբ |ենթակա`   |

|վառման|վար     |կուտակ- |րարին  |րարի   |րարին  |վար  |Ինքնա-|Ինքնավար  |

|քարտի |խումբը  |ված     |մատակա-|կողմից |վճարման|խմբի |վար   |խմբում    |

|համարը|ստեղծող |ԻԷԱ-ի   |րարված |ինքնա- |ենթակա |մատա-|խմբի  |բաշխված   |

|      |ԻԷԱ,    |ավելցու-|էլեկտ- |վար    |էլեկտ- |կարա-|մատա- |(հաշվանց- |

|      |ԻԷԱ,    |կային   |րական  |խմբի   |րական  |րած  |կարա- |ված) էլեկ-|

|      |Սպառող) |արտադ-  |էներ-  |մասնակ-|էներ-  |ավել-|րած   |տրական    |

|      |        |րանքը,  |գիայի  |ցին    |գիայի  |ցու- |ընդա- |էներգիայի |

|      |        |կՎտժ    |քանակը,|մատակա-|քանակը,|կային|մենը  |քանակը,   |

|      |        |(լրաց-  |կՎտժ   |րարված |կՎտժ   |էլեկ-|ավել- |կՎտժ      |

|      |        |վում է  |(լրաց- |էլեկտ- |       |տրա- |ցու-  |(լրացվում |

|      |        |Ինքնավար|վում է |րական  |       |կան  |կային |է խմբի այն|

|      |        |խումբը  |ԻԷԱ    |էներ-  |       |էներ-|էլեկտ-|մասնակից- |

|      |        |ստեղծող |համար) |գիայի  |       |գիայի|րական |ների      |

|      |        |ԻԷԱ-ի   |       |քանակը,|       |քա-  |էներ- |համար, ում|

|      |        |համար,  |       |կՎտժ   |       |նակը,|գիայի |սպառման   |

|      |        |մյուս   |_______|_______|_______|կՎտժ |քանա- |կետում    |

|      |        |դեպքե-  |ցե-|գի-|ցե-|գի-|ցե-|գի-|(լրաց|կը,   |մատուցվել |

|      |        |րում 0) |րեկ|շեր|րեկ|շեր|րեկ|շեր|վում |կՎտժ  |է էլեկտ-  |

|      |        |        |   |   |   |   |   |   |է    |(լրաց-|րական     |

|      |        |        |   |   |   |   |   |   |Ինք- |վում է|էներգիայի |

|      |        |        |   |   |   |   |   |   |նավար|Ինք-  |բաշխման   |

|      |        |        |   |   |   |   |   |   |խում-|նավար |ծառայու-  |

|      |        |        |   |   |   |   |   |   |բը   |խումբը|թյուն)    |

|      |        |        |   |   |   |   |   |   |ստեղ-|ստեղ- |          |

|      |        |        |   |   |   |   |   |   |ծող  |ծող   |          |

|      |        |        |   |   |   |   |   |   |ԻԷԱ-ի|ԻԷԱ-ի |          |

|      |        |        |   |   |   |   |   |   |հա-  |համար,|          |

|      |        |        |   |   |   |   |   |   |մար, |մյուս |          |

|      |        |        |   |   |   |   |   |   |մյուս|դեպքե-|          |

|      |        |        |   |   |   |   |   |   |դեպ- |րում  |          |

|      |        |        |   |   |   |   |   |   |քե-  |0)    |          |

|      |        |        |   |   |   |   |   |   |րում |      |          |

|      |        |        |   |   |   |   |   |   |0)   |      |          |

|______|________|________|___|___|___|___|___|___|_____|______|__________|

|   1  |   2    |    3   | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 |  10 |  11  |   12     |

|______|________|________|___|___|___|___|___|___|_____|______|__________|

|______|________|________|___|___|___|___|___|___|_____|______|__________|

|______|________|________|___|___|___|___|___|___|_____|______|__________|

|_______________|________|___|___|___|___|___|___|_____|______|__________|

|Ընդամենը       |        |   |   |   |   |   |   |     |      |          |

._________________________________________________________________________

._______  __________________.

|Ինքնա-|  |Հաշվար- |Ինքնավար|

|վար   |  |կային   |խմբի    |

|խմբի  |  |ամսում  |մասնա-  |

|մաս-  |  |ԻԷԱ-ի   |կիցների |

|նակցի |  |էլեկտրա-|տեղա-   |

|Հաշ-  |  |տեղա-   |կայանք- |

|վառման|  |կայանքի |ների    |

|քարտի |  |արտադ-  |դրված-  |

|համարը|  |րանքը,  |քային   |

|      |  |կՎտժ    |հզորու- |

|      |  |(լրաց-  |թյունը, |

|      |  |վում է  |կՎտ     |

|      |  |Ինքնավար|        |

|      |  |խմբի    |        |

|      |  |ԻԷԱ-ների|        |

|      |  |համար,  |        |

|      |  |մյուս   |        |

|      |  |դեպքե-  |        |

|      |  |րում` 0)|        |

|      |  |        |        |

|      |  |        |        |

|      |  |        |        |

|      |  |        |        |

|      |  |        |        |

|      |  |        |        |

|      |  |        |        |

|      |  |        |        |

|      |  |        |        |

|      |  |        |        |

|      |  |        |        |

|      |  |        |        |

|      |  |        |        |

|      |  |        |        |

|      |  |        |        |

|      |  |        |        |

|      |  |        |        |

|      |  |        |        |

|      |  |        |        |

|      |  |        |        |

|______|  |________|________|

|   1  |  |  13    |  14    |

|______|  |________|________|

|______|  |________|________|

|______|  |________|________|

|_______  |________|________|

|Ընդամենը |        |        |

._______  __________________.

 

1. Սույն ակտի աղյուսակի 13-րդ սյունակում ներկայացված մեծությունը կրում է տեղեկատվական բնույթ և չի մասնակցում հարաբերություններին:

2. Սույն ակտը Երաշխավորված մատակարարի կողմից ներկայացվում է Ինքնավար խումբը ստեղծող ԻԷԱ-ին` մինչև Հաշվարկային ամսվան հաջորդող ամսվա 15-ը:

 

    Ինքնավար խումբը ստեղծող                Երաշխավորված մատակարար

Ինքնավար էներգաարտադրող

 

    ___________________________         _________________________________

     (ստորագրություն, անուն,               (պաշտոն, ստորագրություն,

     ազգանուն իրավաբանական                      անուն, ազգանուն)

անձի դեպքում` պաշտոն)

 

    _____ __________ 20 ___ թվական      _____ __________ 20 ___ թվական

 

           Կ.Տ.                               Կ.Տ.

    (առկայության դեպքում)              (առկայության դեպքում)»:

 

Պաշտոնական հրապարակման օրը` 7 հուլիսի 2023 թվական:

 

 

pin
Հանրային ծառայ. կարգ. հանձնաժողով
30.06.2023
N 216-Ն
Որոշում