Սեղմել Esc փակելու համար:
«ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼ ...

 

 

040.0987.140704

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«14» հուլիսի 2004 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

1 հուլիսի 2004 թվականի N 987-Ն

 

«ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու նպատակով, ինչպես նաև հիմք ընդունելով «Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասը, «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ, 22-րդ հոդվածի 3-րդ, 26-րդ հոդվածի 1-ին մասերը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի սեպտեմբերի 24-ի N 895 որոշման 4-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. (1-ին կետն ուժը կորցրել է 27.06.2019 թիվ 801-Ն որոշում)

2. Հաստատել Հայաստանի Հանրապետության վիճակախաղերի կազմակերպման գործունեության լիցենզավորման կարգը` համաձայն հավելվածի:

3. (3-րդ կետն ուժը կորցրել է 30.04.15 թիվ 447-Ն որոշում)

(3-րդ կետը փոփ. 12.05.05 թիվ 625-Ն որոշում)

4. (4-րդ կետն ուժը կորցրել է 30.04.15 թիվ 447-Ն որոշում)

(4-րդ կետը փոփ. 12.05.05 թիվ 625-Ն որոշում)

5. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հուլիսի 29-ի «Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 426 որոշումը:

6. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` 5-օրյա ժամկետում` վիճակախաղերի կազմակերպման լիցենզիա տալու, լիցենզիան վերաձևակերպելու, լիցենզիայի գործողությունը կասեցնելու, լիցենզիայի գործողության կասեցումը վերացնելու և լիցենզիայի գործողությունը դադարեցնելու մասին տեղեկացնել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին:

(6-րդ կետը լրաց. 27.06.2019 թիվ 801-Ն որոշում)

7. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահին` վիճակախաղերի կազմակերպման լիցենզիա ունեցող անձանց կողմից հարկերի և օրենքով սահմանված այլ պարտադիր վճարների գծով ժամկետանց պարտավորություններ (այդ թվում` տույժեր և տուգանքներ) ունենալու դեպքում դրանց մասին փաստի արձանագրման պահից 5-օրյա ժամկետում տեղեկացնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը:

(7-րդ կետը լրաց. 27.06.2019 թիվ 801-Ն որոշում)

(որոշումը փոփ. 30.04.15 թիվ 447-Ն որոշում)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 7-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2004 թվականի հուլիսի 1-ի

N 987-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ

 

1. Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետությունում վիճակախաղերի կազմակերպման գործունեության լիցենզավորման հետ կապված վարչական հարաբերությունները, վիճակախաղերի կազմակերպման լիցենզիայի, այդ լիցենզիաներն ստանալու համար հայտի և հայտին կից ներկայացվող «Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4.1-ին հոդվածով կիրառվող պահանջների համապատասխանության վերաբերյալ հայտարարագրի ներկայացման ձևերը (ձև NN 1, 2 և 3):

(1-ին կետը փոփ. 30.04.15 թիվ 447-Ն որոշում)

2. Լիցենզիա ստանալու համար հայտատուն լիազոր մարմին է ներկայացնում հայտ, որտեղ նշվում են`

ա) հայտատուի անվանումը և կազմակերպական-իրավական ձևը, գտնվելու և գործունեության իրականացման վայրերը և հայտատուի պետական գրանցման համարը.

բ) վիճակախաղի (վիճակախաղերի) անվանումը և տեսակը.

գ) հայտին կից ներկայացվող փաստաթղթերի ցանկը:

(2-րդ կետը փոփ. 10.01.13 թիվ 4-Ն որոշում)

3. Հայտին կից ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը`

ա) (ա ենթակետն ուժը կորցրել է 28.04.11 թիվ 636-Ն որոշում)

բ) հայտատուի իրավասու մարմնի որոշումը տվյալ վիճակախաղի (վիճակախաղերի) կազմակերպման և անցկացման մասին,

գ) իրային շահումների դեպքում` մատակարարի հետ կնքված պայմանագիրը կամ իրային շահումների առկայության մասին տեղեկանք` ըստ քանակի, տեսակի և արժեքի,

դ) վիճակախաղի (վիճակախաղերի) կազմակերպման և անցկացման կանոնակարգը (կանոնակարգերը)` 2 օրինակից, թելակարված, կնքված և հաստատված հայտատուի կառավարման իրավասու մարմնի կողմից,

ե) վիճակախաղի (վիճակախաղերի) տոմսի աշխատանքային օրինակը,

զ) հայտատուի հաշվետու վերջին տարվա ֆինանսական հաշվետվությունները,

է) Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից տրված` հայտատուի հարկերի և վճարների գծով պարտավորությունների մասին տեղեկանք` վերջին հաշվետու ժամանակաշրջանի դրությամբ,

ը) (3-րդ կետի ը ենթակետն ուժը կորցրել է 12.05.05 թիվ 625-Ն որոշում)

թ) տեղեկանք` բանկում պետական տուրքի գումարի կրկնակի չափով երաշխիքային ավանդի առկայության մասին,

ժ) հայտարարագիր` «Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4.1-ին հոդվածով կիրառվող պահանջների համապատասխանության վերաբերյալ` համաձայն N 3 ձևի.

ժա) վիճակախաղի (վիճակախաղերի) կազմակերպման և անցկացման կանոնակարգում բուքմեյքերական գրասենյակի կամ անմիջականորեն (խաղասրահի միջոցով) տոտալիզատորի (այդ թվում` ինտերնետ տոտալիզատորի) կազմակերպման առկայության դեպքում` հայտարարագիր` «Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5.3-րդ հոդվածով կիրառվող պահանջի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 17-ի N 1531-Ն որոշման հավելվածի 4-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված չափանիշներին համապատասխանության վերաբերյալ (նշելով գործունեության իրականացման վայրը, խաղասրահի մակերեսը (քառ. մետրերով), նախասրահի, դրամարկղի և սանհանգույցի տեղակայման առկայության մասին),

ժբ) վիճակախաղի (վիճակախաղերի) կազմակերպման և անցկացման կանոնակարգում բուքմեյքերական գրասենյակի կամ անմիջականորեն (խաղասրահի միջոցով) տոտալիզատորի (այդ թվում` ինտերնետ տոտալիզատորի) կազմակերպման առկայության դեպքում` հայտարարագիր` գործունեության իրականացման վայրի «Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5.2-րդ հոդվածի 1-ին մասով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 17-ի N 1531-Ն որոշման հավելվածի 4-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված վարչական սահմաններում գտնվելու և տոտալիզատորի կազմակերպման գործունեության իրականացման վայրի` կրթական և պատմամշակութային օջախներից, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերից, հիվանդանոցներից հեռավորության համապատասխանության վերաբերյալ:

(3-րդ կետը փոփ. 12.05.05 թիվ 625-Ն, 28.04.11 թիվ 636-Ն, 30.04.15 թիվ 447-Ն, 27.06.2019 թիվ 801-Ն, 04.02.2021 թիվ 132-Ն որոշումներ)

4. Հայտի մերժման կամ բավարարման դեպքում լիազոր մարմին ներկայացված փաստաթղթերը չեն վերադարձվում:

5. Լիցենզիա, լիցենզիայի և ներդիրի կրկնօրինակներն ստանալու, լիցենզավորված անձի դիմումի համաձայն լիցենզիայի գործողության կասեցման և լիցենզիայի գործողության դադարեցման համար անհրաժեշտ փաստաթղթերը կարող են լիցենզավորող մարմին հանձնվել առձեռն կամ փոստով, կամ էլեկտրոնային համակարգի միջոցով` սույն կարգով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 24-ի N 1283-Ն որոշմամբ սահմանված կարգով:

(5-րդ կետը լրաց. 18.03.11 թիվ 243-Ն որոշում)

6. Լիազոր մարմինը սույն կարգի 3-րդ կետի «ժ» ենթակետով սահմանված փաստաթղթերն ընդունելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում հարցում է կատարում ներկայացված տեղեկությունների իսկությունը ստուգելու նպատակով համապատասխան պետական իրավասու մարմիններին և այն մարմիններին, որոնք տիրապետում են համապատասխան տեղեկատվությանը, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում` օրենսդրության սահմանված կարգով միջազգային կառույցներին և օտարերկրյա մարմիններին:

(6-րդ կետը լրաց. 30.04.15 թիվ 447-Ն որոշում)

7. Լիազոր մարմինը սույն կարգի 3-րդ կետի «ժբ» ենթակետով սահմանված փաստաթուղթն ընդունելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում հարցում է կատարում Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտե` «Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5.2-րդ հոդվածի 1-ին մասով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 17-ի N 1531-Ն որոշման հավելվածի 4-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված վարչական սահմաններում գտնվելու և տոտալիզատորի կազմակերպման գործունեության իրականացման վայրի` կրթական և պատմամշակութային օջախներից, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերից, հիվանդանոցներից հեռավորության և անշարժ գույքի (խաղասրահի տարածքի) նկատմամբ սեփականության և օգտագործման պետական գրանցման վերաբերյալ, որի մասին տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեն լիազոր մարմնին տրամադրում է հարցումն ստանալուց հետո 7 աշխատանքային օրվա ընթացքում:

(7-րդ կետը լրաց. 04.02.2021 թիվ 132-Ն որոշում)

8. Վիճակախաղի կամ անմիջականորեն տոտալիզատորի կազմակերպիչը` վիճակախաղի (վիճակախաղերի) կազմակերպման և անցկացման կանոնակարգում բուքմեյքերական գրասենյակի կամ անմիջականորեն (խաղասրահի միջոցով) տոտալիզատորի (այդ թվում` ինտերնետ տոտալիզատորի) կազմակերպման առկայության դեպքում, գործունեության իրականացման վայրի «Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5.2-րդ հոդվածի 1-ին մասով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 17-ի N 1531-Ն որոշման հավելվածի 4-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված վարչական սահմաններում գտնվելու և տոտալիզատորի կազմակերպման գործունեության իրականացման վայրի` կրթական և պատմամշակութային օջախներից, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերից, հիվանդանոցներից հեռավորության համապատասխանության վերաբերյալ տեղեկատվություն ստանալու նպատակով կարող է հարցում կատարել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտե, որի մասին տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեն տրամադրում է հարցումն ստանալուց հետո 7 աշխատանքային օրվա ընթացքում:

Սույն կետով սահմանված տեղեկատվությունը տրամադրվում է վճարովի հիմունքներով` «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 73-րդ հոդվածով սահմանված չափերով:

(8-րդ կետը լրաց. 04.02.2021 թիվ 132-Ն որոշում)

 

Ձև 1

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ

ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ՀԱՅՏ [] ՎԻՃԱԿԱԽԱՂԻ (ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ) ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ

 

Հայտատուի անվանումը,             ____________________________________

կազմակերպական-իրավական ձևը       ____________________________________          

և հայտատուի պետական գրանցման համարը

 

Հայտատուի գտնվելու վայրը         ____________________________________

                                 ____________________________________

 

Հայտատուի գործունեության         ____________________________________

իրականացման վայրը                ____________________________________

 

Վիճակախաղի (վիճակախաղերի)        ____________________________________

անվանումը և  տեսակը              ____________________________________

 

հեռախոսահամարը`                  ____________________________________

 

ՀԱՅՏԻՆ ԿԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ԵՄ`

 

հայտատուի իրավասու մարմնի որոշումը տվյալ վիճակախաղի (վիճակախաղերի)     []

կազմակերպման և անցկացման մասին.

 

իրային շահումների խաղարկման դեպքում` իրային շահումների առկայության     []

մասին տեղեկանք` ըստ քանակի, տեսակի և արժեքի.

վիճակախաղի (վիճակախաղերի) կազմակերպման և  անցկացման կանոնակարգը        []

(կանոնակարգերը)` 2 օրինակից, թելակարված, կնքված և հաստատված հայտատուի կառավարման իրավասու մարմնի կողմից

 

վիճակախաղի (վիճակախաղերի) տոմսի աշխատանքային օրինակը,                  []

 

հայտատուի հաշվետու վերջին տարվա ֆինանսական հաշվետվությունները,         []

 

տեղեկանք` Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեից` վերջին հաշվետու ժամանակաշրջանի դրությամբ դիմողի հարկերի և վճարների գծով պարտավորությունների մասին

 

տեղեկանք` բանկում 200 միլիոն դրամի չափով երաշխիքային ավանդի            []

առկայության մասին,

 

հայտարարագիր` «Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4.1-ին հոդվածով կիրառվող պահանջների համապատասխանության վերաբերյալ` համաձայն N 3 ձևի:

 

Առդիր`  թերթ:

Ներկայացված փաստաթղթերը և տվյալները ճիշտ են,

որի համար ստորագրում եմ`_____________________________________________

(ստորագրությունը, պաշտոնը, անունը, ազգանունը)

 

___ ________ 200 թ.

 

(1-ին ձևը փոփ. 12.05.05 թիվ 625-Ն, 17.02.11 թիվ 140-Ն, 30.04.15 թիվ 447-Ն, 28.04.11 թիվ 636-Ն, 10.01.13 թիվ 4-Ն 27.06.2019 թիվ 801-Ն որոշումներ)

 

Տրված է

Հայաստանի Հանրապետության

ֆինանսների

նախարարի 200 թվականի

                                            ________-ի N    հրամանով

 

Հայաստանի Հանրապետության

ֆինանսների

նախարարի տեղակալ

____________________________

                                                      Կ.Տ.

 

Ձև 2

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ԼԻՑԵՆԶԻԱ

 

ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ

 

Գրանցման համարը ______________________________ ՎԽ- Կազմակերպության անվանումը _______________________________________________ Կազմակերպության գտնվելու վայրը __________________________________________ Տրված է ______________________________________ ____________ 200  թ. Գործողության ժամկետը ______________________ անժամկետ

 

Ձև N 3

 

ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ

 

---------------------------------------------------------------------

                       (կազմակերպության անվանումը)

 

1. Սույն հայտարարագիրը ստորագրելով և լիազոր մարմին ներկայացնելով` հայտարարում և հավաստում եմ, որ նշանակալից մասնակցություն ունեցող բաժնետերը (բաժնետերերը), փայատերը (փայատերերը) կամ մասնակիցը (մասնակիցները) կամ նրանց իրական շահառուները, կամ նրանց հետ փոխկապակցված անձինք`

1) չի հանդիսանում այնպիսի ֆիզիկական անձ, որը`

ա. դիտավորությամբ կատարված հանցագործության համար ունի դատվածություն, և դատվածությունը օրենքով սահմանված կարգով հանված կամ մարված չէ,

բ. սնանկ է ճանաչվել և ունի չմարված (չներված) պարտավորություններ,

գ. նախկինում պատճառ է հանդիսացել իր` խաղային բիզնեսի ոլորտում կազմակերպված գործունեության սնանկացմանը,

դ. չի ներկայացնում իր կողմից ներդրած դրամական միջոցների ծագման աղբյուրների վերաբերյալ բավարար և ամբողջական հիմնավորումներ (փաստաթղթեր, տեղեկություններ և այլն),

ե. օրինական ուժի մեջ մտած դատավճռով զրկվել է ֆինանսական, առևտրային, տնտեսական, իրավական ոլորտներում պաշտոններ զբաղեցնելու իրավունքից,

զ. այնպիսի իրավաբանական անձի մասնակից է հանդիսացել, որի` վիճակախաղի կազմակերպման լիցենզիայի գործողությունը վերջին երեք տարվա ընթացքում դադարեցվել է` որպես պատասխանատվության միջոց.

2) չի հանդիսանում այնպիսի իրավաբանական անձ`

ա. որի նշանակալից մասնակցություն ունեցող բաժնետերը, փայատերը կամ մասնակիցը կամ տնօրենը համապատասխանում է 1-ին կետի 1-ին ենթակետում նշված պարբերություններից որևէ մեկին,

բ. որը գտնվում է սնանկացման վարույթում,

գ. որի գործունեությունը նախկինում պատճառ է հանդիսացել վիճակախաղերի կազմակերպչի կամ այլ անձի սնանկացմանը,

դ. որի վիճակախաղերի կազմակերպման լիցենզիայի գործողությունը վերջին երեք տարվա ընթացքում դադարեցվել է` որպես պատասխանատվության միջոց,

ե. որը չի ներկայացնում իր կողմից ներդրվող դրամական միջոցների ծագման աղբյուրների վերաբերյալ բավարար և ամբողջական հիմնավորումներ (փաստաթղթեր, տեղեկություններ և այլն)

 

2. Իրական շահառուի առկայության (բացակայության) վերաբերյալ`

1) իրական շահառուները համընկնում են նշանակալից մասնակցություն ունեցող բաժնետիրոջ (բաժնետերերի), փայատիրոջ (փայատերերի) կամ մասնակցի (մասնակիցների) հետ (այլ շահառուներ չկան).

2) իրական շահառուներ առկա են (տեղեկություններ վերջիններիս մասին` անունը, հայրանունը, ազգանունը, անձնագրի տվյալները կամ անվանումը և գրանցման համարը)

 

----------------------------------------------------------------------

----------------------------------------------------------------------

----------------------------------------------------------------------

----------------------------------------------------------------------

----------------------------------------------------------------------

 

3. Հայտարարագրին կից ներկայացվում են` հայտարարագրում նշված բոլոր ֆիզիկական անձանց անձը հաստատող փաստաթղթերի պատճենները, ինչպես նաև արտասահմանում գրանցված իրավաբանական անձանց գրանցումը հավաստող պատշաճ կերպով վավերացված փաստաթղթերը

 

4. Կազմակերպչի ղեկավար պաշտոնում նշանակված անձի`

1) անունը, հայրանունը, ազգանունը _____________________________________

2) անձնագրի տվյալները (սերիան, համարը, երբ և ում կողմից է տրվել) ____

______________________________________________________________________

3) պաշտոնի անվանումը _________________________________________________

4) պաշտոնական գործառույթների նկարագրությունը _________________________

______________________________________________________________________

5) պաշտոնում նշանակման ամսաթիվը ______________________________________

6) պաշտոնում նշանակման հիմքը (հրաման, արձանագրություն, այլ) __________

______________________________________________________________________

 

5. Սույն հայտարարագիրը ստորագրելով և լիազոր մարմին ներկայացնելով` հայտարարում և հավաստում եմ, որ ղեկավար պաշտոնում նշանակված անձը չի հանդիսանում այնպիսի ֆիզիկական անձ, որը`

1) դիտավորությամբ կատարված հանցագործության համար ունի դատվածություն, և դատվածությունը օրենքով սահմանված կարգով հանված կամ մարված չէ.

2) օրինական ուժի մեջ մտած դատավճռով զրկվել է ֆինանսական, առևտրային, տնտեսական, իրավական ոլորտներում պաշտոններ զբաղեցնելու իրավունքից.

3) սնանկ է ճանաչվել և ունի չմարված (չներված) պարտավորություններ.

4) նախկինում պատճառ է հանդիսացել վիճակախաղերի կազմակերպչի կամ այլ անձի սնանկացմանը

 

6. Հայտարարագրին կից ներկայացվում են`

1) ղեկավար պաշտոն զբաղեցրած անձի անձը հաստատող փաստաթղթի պատճենը.

2) ղեկավար պաշտոնում նշանակելու համար հիմք հանդիսացած փաստաթղթի (հրաման, արձանագրություն և այլն)` կազմակերպչի կողմից հաստատված պատճենը

 

7. Հավաստիացնում եմ, որ սույն փաստաթղթում պարունակվող տեղեկատվությունը արժանահավատ է և ամբողջական: Գիտակցում եմ, որ որևէ փաստաթղթի կամ տեղեկատվության կեղծ ներկայացումը հանգեցնում է օրենքով սահմանված քրեական, վարչական և կարգապահական պատասխանատվության:

Ես համաձայն եմ` իմ կողմից ներկայացված նշված տեղեկատվության որևիցե փոփոխության դեպքում տեղեկացնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը:

 

          Տնօրեն      _____________________________________________

                            (անունը, հայրանունը, ազգանունը)

 

          _____________________     _____ _________________ 20___ թ.

            (ստորագրությունը)

 

Կ.Տ. (առկայության դեպքում)

 

(3-րդ ձևը լրաց. 30.04.15 թիվ 447-Ն որոշում)

 

 

pin
ՀՀ կառավարություն
01.07.2004
N 987-Ն
Որոշում