Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 16-Ի N 179 ...

 

 

ԻՐՏԵԿ     Սույն ակտի ուժի մեջ մտնելու ամսաթիվը անհնար է որոշել, քանի որ ակտը ընդունող մարմնի կողմից չի կատարվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի` ընդունող մարմնի պաշտոնական կայքէջում իրավական ակտի հրապարակման օրը նշելու պահանջը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

13 հունվարի 2021 թվականի N 3-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 16-Ի N 1799-Լ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 18-Ի N 1813-Լ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 21-Ի N 1820-Լ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 27-Ի N 1891-Լ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 2021-Լ ԵՎ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17-Ի N 2070-Լ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի նոյեմբերի 16-ի «Արցախում հաշվառված քաղաքացիներին աջակցության միջոցառումը հաստատելու մասին» N 1799-Լ որոշման հավելվածի 6-րդ կետում «հունվարի 11-ը» բառերը փոխարինել «հունվարի 27-ը» բառերով:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի նոյեմբերի 18-ի «Արցախում հաշվառված քաղաքացիներին աջակցության տրամադրման կարգը հաստատելու մասին» N 1813-Լ որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1) ուժը կորցրած ճանաչել 2-րդ կետը.

i

2) 5-րդ կետում «մինչև 18 տարեկան երեխաների տվյալները (բացառությամբ այն դեպքերի, երբ 2020 թվականի նոյեմբերի 16-ի դրությամբ այդ երեխան հաշվառված է եղել Հայաստանի Հանրապետության բնակության վայրի հասցեով)` հնգօրյա» բառերը փոխարինել «անձանց տվյալները` եռօրյա» բառերով.

3) որոշման հավելվածի`

i

ա. 3-րդ կետում «հունվարի 11-ը» բառերը փոխարինել «հունվարի 27-ը» բառերով,

i

բ. 4-րդ կետից հանել «, Հայաստանի Հանրապետության սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգում առկա տվյալների» բառերը,

i

գ. 5-րդ կետի 3-րդ ենթակետից հանել «2020 թվականի նոյեմբերի 16-ի դրությամբ չունի Արցախի հաշվառում կամ 2020 թվականի նոյեմբերի 16-ից հետո Արցախում հաշվառված երեխան 2020 թվականի նոյեմբերի 16-ի դրությամբ հաշվառված է եղել Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեով» բառերը, իսկ 9-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել,

i

դ. 19-րդ կետում «2021 թվականի մարտի 1-ը» բառերը փոխարինել «2021 թվականի ապրիլի 1-ը» բառերով, իսկ «2021 թվականի մարտի 15-ը» բառերը փոխարինել «2021 թվականի ապրիլի 15-ը» բառերով,

i

ե. 20-րդ կետում «2021 թվականի մարտի 1-ը» բառերը փոխարինել «2021 թվականի ապրիլի 1-ը» բառերով, «2021 թվականի մարտի 1-ին» բառերը փոխարինել «2021 թվականի ապրիլի 1-ին» բառերով, իսկ «2021 թվականի մայիսի 1-ը» բառերը` «2021 թվականի հունիսի 1-ը» բառերով:

i

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի նոյեմբերի 21-ի «2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սկսված պատերազմական գործողությունների հետևանքով Ադրբեջանի Հանրապետության վերահսկողության տակ անցած համայնքներում հաշվառված քաղաքացիների աջակցության միջոցառումը հաստատելու մասին» N 1820-Լ որոշման հավելվածի 4-րդ կետում «հունվարի 11-ը» բառերը փոխարինել «հունվարի 27-ը» բառերով:

4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի նոյեմբերի 27-ի «2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սկսված պատերազմական գործողությունների հետևանքով Ադրբեջանի Հանրապետության վերահսկողության տակ անցած համայնքներում հաշվառված քաղաքացիներին աջակցություն տրամադրելու կարգը հաստատելու մասին» N 1891-Լ որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`

1) 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«1. Սույն կարգով կարգավորվում են Ադրբեջանի Հանրապետության կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի հետևանքով տեղահանված` Ադրբեջանի վերահսկողության տակ անցած համայնքներում հաշվառված և մինչև 2020 թվականի սեպտեմբերի 27-ը առնվազն վերջին 3 ամիսն այդ համայնքներում փաստացի բնակված քաղաքացիներին (այդ թվում` մինչև 18 տարեկան երեխաներին) միանվագ դրամական օգնություն տրամադրելու (նշանակելու և վճարելու) հետ կապված հարաբերությունները:».

i

2) 3-րդ կետում «հունվարի 11-ը» բառերը փոխարինել «հունվարի 27-ը» բառերով.

i

3) 4-րդ կետից հանել «, Հայաստանի Հանրապետության սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգում առկա տվյալների» բառերը.

4) 5-րդ կետի 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«3) շահառուն չունի Արցախի` սույն կարգի 1-ին կետում նշված (Ադրբեջանի վերահսկողության տակ անցած) համայնքներում (բացառությամբ այն դեպքերի, երբ շահառուն 2020 թվականի սեպտեմբերի 27-ի դրությամբ դուրս է եկել այդ համայնքներում հաշվառումից (փոխել է հաշվառումը)` պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու հիմքով) հաշվառում.».

5) ուժը կորցրած ճանաչել 5-րդ կետի 6-րդ ենթակետը.

i

6) 16-րդ կետում «2021 թվականի մարտի 1-ը» բառերը փոխարինել «2021 թվականի ապրիլի 1-ը» բառերով, իսկ «2021 թվականի մարտի 15-ը» բառերը` «2021 թվականի ապրիլի 15-ը» բառերով.

i

7) 17-րդ կետում «2021 թվականի մարտի 1-ը» բառերը փոխարինել «2021 թվականի ապրիլի 1-ը» բառերով, «2021 թվականի մարտի 1-ին» բառերը փոխարինել «2021 թվականի ապրիլի 1-ին» բառերով, իսկ «2021 թվականի մայիսի 1-ը» բառերը` «2021 թվականի հունիսի 1-ը» բառերով:

5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 10-ի «Արցախի Հանրապետությունում հաշվառված և հաշվառման հասցեում գտնվող բնակելի անշարժ գույքը Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի պատճառած ավերածությունների հետևանքով կամ այլ պատճառներով կորցրած քաղաքացիների աջակցության միջոցառումը հաստատելու մասին» N 2021-Լ որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`

1) 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«1. Միջոցառման նպատակն է սոցիալական աջակցություն տրամադրել բնակչության պետական ռեգիստրում Արցախի Հանրապետության բնակավայրի հասցեով հաշվառված և մինչև 2020 թվականի սեպտեմբերի 27-ը առնվազն վերջին 3 ամիսը փաստացի բնակված քաղաքացիներին (այդ թվում` մինչև 18 տարեկան երեխաներին):

Սույն կետում նշված անձը (քաղաքացին կամ երեխան) հանդիսանում է սույն միջոցառման շահառու, եթե Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի պատճառած ավերածությունների հետևանքով կամ այլ պատճառներով նրա հաշվառման վայրի հասցեում գտնվող բնակելի անշարժ գույքը դարձել է բնակության համար ոչ պիտանի:

Սույն միջոցառման շահառու չեն հանդիսանում Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի նոյեմբերի 21-ի N 1820-Լ որոշմամբ հաստատված միջոցառման շահառուները:».

i

2) 4-րդ կետում «հունվարի 20-ը» բառերը փոխարինել «հունվարի 27-ը» բառերով:

6. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 17-ի «Արցախի Հանրապետությունում հաշվառված և հաշվառման հասցեում գտնվող բնակելի անշարժ գույքն Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծած պատերազմի պատճառած ավերածությունների հետևանքով կամ այլ պատճառներով կորցրած քաղաքացիներին աջակցություն տրամադրելու կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 10-ի N 2021-Լ որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 2070-Լ որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1) 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«4. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռօրյա պարբերականությամբ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը տրամադրել Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո Արցախի Հանրապետության բնակավայրի հասցեով հաշվառված անձանց տվյալները:».

2) որոշման հավելվածի`

i

ա. 3-րդ կետում «հունվարի 20-ը» բառերը փոխարինել «հունվարի 27-ը» բառերով,

i

բ. 4-րդ կետից հանել «Հայաստանի Հանրապետության սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգում առկա տվյալների,» բառերը,

գ. 5-րդ կետի 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«3) շահառուն չունի Արցախի հաշվառում.»,

դ. ուժը կորցրած ճանաչել 5-րդ կետի 6-րդ ենթակետը.

i

3) 16-րդ կետում «2021 թվականի ապրիլի 1-ը» բառերը փոխարինել «2021 թվականի մայիսի 1-ը» բառերով, իսկ «2021 թվականի ապրիլի 15-ը» բառերը` «2021 թվականի մայիսի 15-ը» բառերով.

i

4) 17-րդ կետում «2021 թվականի ապրիլի 1-ը» բառերը փոխարինել «2021 թվականի մայիսի 1-ը» բառերով, իսկ «2021 թվականի հունիսի 1-ը» բառերը` «2021 թվականի հուլիսի 1-ը» բառերով:

7. Եթե մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի նոյեմբերի 18-ի N 1813-Լ կամ Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի նոյեմբերի 27-ի N 1891-Լ կամ Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 17-ի N 2070-Լ որոշումների համաձայն ներկայացված դիմումը մերժվել է շահառուի` Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 22-ի N 884-Ն որոշմամբ սահմանված` Հայաստանի Հանրապետության սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգում առկա տեղեկությունների համաձայն` 2020 թվականի նոյեմբերի 16-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում կամ Արցախի Հանրապետությունում չգտնվելու հիմքով (շահառուի` Հայաստանի Հանրապետությունում կամ Արցախի Հանրապետությունում գտնվելու դեպքում դիմումը չէր մերժվի), ապա նշված որոշումների շրջանակներում աջակցությունը կարող է նշանակվել` անկախ շահառուի կողմից կրկին դիմելու (դիմում ներկայացնելու) հանգամանքից:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2021 թ. հունվարի 13

Երևան

 

 

 

pin
ՀՀ կառավարություն
13.01.2021
N 3-Լ
Որոշում