«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
4 օգոստոսի 1995 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
4 օգոստոսի 1995 թվականի թիվ 1
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ՄԵՋ ՉԸՆԴԳՐԿՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԼՈՒԾԱՐՄԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության Նախագահի 1995 թվականի հուլիսի 25-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքը և գործունեության կարգը սահմանելու մասին» հրամանագրի III բաժնի «ա» ենթակետի, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. Վերանվանել`
i
ա) Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության պետական վարչությունը` Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության նախարարություն.
/ա ենթակետն ուժը կորցրել է 17.11.96 թիվ 360 որոշում/
բ) Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և վառելիքի նախարարությունը` Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարություն.
գ) Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությունը` Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարություն.
դ) Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական վարչությունը` Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների վարչություն.
ե) Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության պետական վարչությունը` Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության վարչություն.
զ) Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչությունը` Հայաստանի Հանրապետության հարկային տեսչություն.
է) Հայաստանի Հանրապետության կառավարության գործերի կառավարչությունը` Հայաստանի Հանրապետության կառավարության քարտուղարություն:
/է ենթակետն ուժը կորցրել է 17.11.96 թիվ 360 որոշում/
2. Միաձուլել`
i
ա) Հայաստանի Հանրապետության առևտրի նախարարությունը և Հայաստանի Հանրապետության նյութական ռեսուրսների նախարարությունը` Հայաստանի Հանրապետության առևտրի, սպասարկումների և զբոսաշրջիկության նախարարության.
/ա ենթակետն ուժը կորցրել է 09.07.97 թիվ 257 որոշում/
բ) Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությունը և Հայաստանի Հանրապետության փախստականների հարցերի պետական վարչությունը` Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության, զբաղվածության, բնակչության տեղաշարժի և փախստականների հարցերի նախարարության.
գ) Հայաստանի Հանրապետության արդյունաբերության նախարարությունը և Հայաստանի Հանրապետության թեթև արդյունաբերության նախարարությունը` Հայաստանի Հանրապետության արդյունաբերության նախարարության.
/գ ենթակետն ուժը կորցրել է 09.07.97 թիվ 257 որոշում/
դ) Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության և գիտության նախարարությունը և Հայաստանի Հանրապետության լուսավորության նախարարությունը` Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության.
ե) Հայաստանի Հանրապետության բնության և շրջակա միջավայրի պահպանության նախարարությունը և Հայաստանի Հանրապետության ընդերքի պետական վարչությունը` Հայաստանի Հանրապետության բնապահպանության և ընդերքի նախարարության.
զ) Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը և Հայաստանի Հանրապետության պարենի և մթերումների նախարարությունը` Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության և պարենի նախարարության.
է) Հայաստանի Հանրապետության շինարարության նախարարությունը և Հայաստանի Հանրապետության ճարտարապետության և քաղաքաշինության պետական վարչությունը` Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության.
i
ը) Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության և պետական ռադիոհաղորդումների պետական վարչությունը և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հրատարակչական գործի վարչությունը` Հայաստանի Հանրապետության տեղեկատվության նախարարության:
/ը ենթակետն ուժը կորցրել է 17.11.96 թիվ 360 որոշում/
i
3. Հայաստանի Հանրապետության հատուկ ծրագրերի պետական վարչությունը վերակազմավորել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հատուկ ծրագրերի վարչության:
Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության ֆոնդը գործում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մարմնի` գերատեսչության կարգավիճակով:
/լրաց. 05.09.95 թիվ 11 որոշում/
4. Լուծարել`
ա) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հուշարձանների պահպանության վարչությունը` նրա գույքը և նրան ենթակա ձեռնարկությունները, հիմնարկներն ու կազմակերպությունները հանձնելով Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության համապատասխանաբար տնօրինությանը և ենթակայությանը.
բ) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի, սպորտի և երիտասարդության հարցերի վարչությունը` նրա գույքը և նրան ենթակա ձեռնարկությունները, հիմնարկներն ու կազմակերպությունները հանձնելով Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության համապատասխանաբար տնօրինությանը և ենթակայությանը.
գ) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր «Հայկենցաղսպասարկում» ՀԱՄ-ը` նրա գույքը և նրան ենթակա ձեռնարկությունները, հիմնարկներն ու կազմակերպությունները հանձնելով Հայաստանի Հանրապետության առևտրի, սպասարկումների և զբոսաշրջիկության նախարարության համապատասխանաբար տնօրինությանը և ենթակայությանը.
i
դ) 1996 թվականի հուլիսի 1-ից «Հայբնակկոմտնտ» ՀՄ-ն` նրա գույքը և նրան ենթակա ձեռնարկությունները, հիմնարկներն ու կազմակերպությունները հանձնելով Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության համապատասխանաբար տնօրինությանը և ենթակայությանը.
ե) Հայաստանի Հանրապետության արտասահմանյան տուրիզմի գլխավոր տնտհաշվարկային վարչությունը` նրա գույքը և նրան ենթակա ձեռնարկությունները, հիմնարկներն ու կազմակերպությունները հանձնելով Հայաստանի Հանրապետության առևտրի, սպասարկումների և զբոսաշրջիկության նախարարության համապատասխանաբար տնօրինությանը և ենթակայությանը.
/փոփ. 01.02.96 թիվ 28 որոշմամբ/
i
5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հետևյալ մարմինները պետական կառավարման հանրապետական մարմնի` գերտեսչության կարգավիճակով հանձնել`
ա) արտոնագրային վարչությանը և հեղինակային իրավունքների ազգային գործակալությանը` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ենթակայությանը.
/ա ենթակետն ուժը կորցրել է 09.07.97 թիվ 257 որոշում/
i
բ) արդյունաբերության մեջ աշխատանքների անվտանգ կատարման և լեռնային հսկողության վարչությունը` Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների վարչության ենթակայությանը.
/5-րդ կետի բ ենթակետն փոփ. 11.01.99 թիվ 4 որոշում/
գ) բարձրագույն որակավորման հանձնաժողովը` Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության ենթակայությանը.
i
դ) ստանդարտացման, չափաբանության և սերտիֆիկացման վարչությունը` Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության ենթակայությանը.
/դ ենթակետն ուժը կորցրել է 09.07.97 թիվ 257 որոշում/
ե) «Հայարդշինանյութեր» ԱՄ-ը` Հայաստանի Հանրապետության արդյունաբերության նախարարության ենթակայությանը.

զ) քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը` Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարարության ենթակայությանը.
/5-րդ կետի զ ենթակետն ուժը կորցրել է 03.08.99 թիվ 491 որոշում/
i
է) ՀՀ մաքսային վարչությունը, ՀՀ հարկային տեսչությունը` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության ենթակայությանը.
/5-րդ կետի է ենթակետն փոփ. 02.02.99 թիվ 49 որոշում/
/5-րդ կետի է ենթակետն ուժը կորցրել է 20.07.99 թիվ 472 որոշում/
i
ը) կրոնի գործերի պետական խորհուրդը` Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության ենթակայությանը.
(5-րդ կետի ը ենթակետն ուժը կորցրել է 28.09.99 թիվ 607 որոշում)
թ) հիդրոօթերևութաբանական վարչությունը և օգտակար հանածոների պաշարների պետական հանձնաժողովը` Հայաստանի Հանրապետության բնապահպանության և ընդերքի նախարարության ենթակայությանը.
ժ) Հայկական պետական ինֆորմացիոն գործակալությունը (Արմենպրես)` Հայաստանի Հանրապետության տեղեկատվության նախարարության ենթակայությանը.
ի) «Հայբնակկոմտնտ» ՀՄ-ն` Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության ենթակայությանը:
i
6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր գեոդեզիայի և քարտեզագրության Հայաստանի ինստիտուտը հանձնել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության ենթակայությանը:
(6-րդ կետը փոփ. 29.01.97 թիվ 11, 04.07.02 թիվ 995-Ա որոշումներ)
7. Սույն որոշման 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերում նշված Հայաստանի Հանրապետության նախարարություններին, պետական վարչություններին և գերատեսչություններին` ձեռնարկել համապատասխան միջոցներ այդ մարմինների լուծարման կամ վերակառուցման ընթացքում աշխատանքից արձակման ենթակա աշխատողների աշխատանքային իրավունքները և երաշխիքներն ապահովելու համար:
8. Սույն որոշման 4-րդ կետում նշված Հայաստանի Հանրապետության նախարարություններին և գերատեսչություններին` 10-օրյա ժամկետում ստեղծել լուծարքային հանձնաժողովներ և եռամսյա ժամկետում իրականացնել այդ մարմինների լուծարման գործընթացը, ինչպես նաև վերջիններիս գույքի և ենթակա ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների հանձնման-ընդունման աշխատանքները:
9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1995 թվականի օգոստոսի 5-ից:
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
4 օգոստոսի 1995 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
4 օգոստոսի 1995 թվականի թիվ 1
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ՄԵՋ ՉԸՆԴԳՐԿՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԼՈՒԾԱՐՄԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության Նախագահի 1995 թվականի հուլիսի 25-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքը և գործունեության կարգը սահմանելու մասին» հրամանագրի III բաժնի «ա» ենթակետի, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. Վերանվանել`
ա) Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության պետական վարչությունը` Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության նախարարություն.
բ) Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և վառելիքի նախարարությունը` Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարություն.
գ) Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությունը` Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարություն.
դ) Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական վարչությունը`Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների վարչություն.
ե) Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության պետական վարչությունը` Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության վարչություն.
զ) Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչությունը` Հայաստանի Հանրապետության հարկային տեսչություն.
է) Հայաստանի Հանրապետության կառավարության գործերի կառավարչությունը` Հայաստանի Հանրապետության կառավարության քարտուղարություն:
2. Միաձուլել`
ա) Հայաստանի Հանրապետության առևտրի նախարարությունը և Հայաստանի Հանրապետության նյութական ռեսուրսների նախարարությունը` Հայաստանի Հանրապետության առևտրի, սպասարկումների և զբոսաշրջիկության նախարարության.
բ) Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությունը և Հայաստանի Հանրապետության փախստականների հարցերի պետական վարչությունը` Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության, զբաղվածության, բնակչության տեղաշարժի և փախստականների հարցերի նախարարության.
գ) Հայաստանի Հանրապետության արդյունաբերության նախարարությունը և Հայաստանի Հանրապետության թեթև արդյունաբերության նախարարությունը` Հայաստանի Հանրապետության արդյունաբերության նախարարության.
դ) Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության և գիտության նախարարությունը և Հայաստանի Հանրապետության լուսավորության նախարարությունը` Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության.
ե) Հայաստանի Հանրապետության բնության և շրջակա միջավայրի պահպանության նախարարությունը և Հայաստանի Հանրապետության ընդերքի պետական վարչությունը` Հայաստանի Հանրապետության բնապահպանության և ընդերքի նախարարության.
զ) Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը և Հայաստանի Հանրապետության պարենի և մթերումների նախարարությունը` Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության և պարենի նախարարության.
է) Հայաստանի Հանրապետության շինարարության նախարարությունը և Հայաստանի Հանրապետության ճարտարապետության և քաղաքաշինության պետական վարչությունը` Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության.
ը) Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության և պետական ռադիոհաղորդումների պետական վարչությունը և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հրատարակչական գործի վարչությունը` Հայաստանի Հանրապետության տեղեկատվության նախարարության:
3. Հայաստանի Հանրապետության հատուկ ծրագրերի պետական վարչությունը վերակազմավորել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հատուկ ծրագրերի վարչության:
Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության ֆոնդը գործում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մարմնի` գերատեսչության կարգավիճակով:
/լրաց. 05.09.95 թիվ 11 որոշում/
4. Լուծարել`
ա) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հուշարձանների պահպանության վարչությունը` նրա գույքը և նրան ենթակա ձեռնարկությունները, հիմնարկներն ու կազմակերպությունները հանձնելով Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության համապատասխանաբար տնօրինությանը և ենթակայությանը.
բ) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի, սպորտի և երիտասարդության հարցերի վարչությունը` նրա գույքը և նրան ենթակա ձեռնարկությունները, հիմնարկներն ու կազմակերպությունները հանձնելով Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության համապատասխանաբար տնօրինությանը և ենթակայությանը.
գ) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր «Հայկենցաղսպասարկում» ՀԱՄ-ը` նրա գույքը և նրան ենթակա ձեռնարկությունները, հիմնարկներն ու կազմակերպությունները հանձնելով Հայաստանի Հանրապետության առևտրի, սպասարկումների և զբոսաշրջիկության նախարարության համապատասխանաբար տնօրինությանը և ենթակայությանը.
դ) 1996 թվականի հուլիսի 1-ից «Հայբնակկոմտնտ» ՀՄ-ն` նրա գույքը և նրան ենթակա ձեռնարկությունները, հիմնարկներն ու կազմակերպությունները հանձնելով Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության համապատասխանաբար տնօրինությանը և ենթակայությանը.
ե) Հայաստանի Հանրապետության արտասահմանյան տուրիզմի գլխավոր տնտհաշվարկային վարչությունը` նրա գույքը և նրան ենթակա ձեռնարկությունները, հիմնարկներն ու կազմակերպությունները հանձնելով Հայաստանի Հանրապետության առևտրի, սպասարկումների և զբոսաշրջիկության նախարարության համապատասխանաբար տնօրինությանը և ենթակայությանը.
/փոփ. 01.02.96 թիվ 28 որոշմամբ/
5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հետևյալ մարմինները պետական կառավարման հանրապետական մարմնի` գերտեսչության կարգավիճակով հանձնել`
ա) արտոնագրային վարչությանը և հեղինակային իրավունքների ազգային գործակալությանը` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ենթակայությանը.
բ) արդյունաբերության մեջ աշխատանքների անվտանգ կատարման և լեռնային հսկողության վարչությունը և սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունը` Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների վարչության ենթակայությանը.
գ) բարձրագույն որակավորման հանձնաժողովը` Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության ենթակայությանը.
դ) ստանդարտացման, չափաբանության և սերտիֆիկացման վարչությունը, պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությունը` Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության ենթակայությանը.
ե) «Հայարդշինանյութեր» ԱՄ-ը` Հայաստանի Հանրապետության արդյունաբերության նախարարության ենթակայությանը.
զ) քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը` Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարարության ենթակայությանը.
է) ՀՀ մաքսային վարչությունը, ՀՀ հարկային տեսչությունը, պետական ռեզերվների վարչությունը` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության ենթակայությանը.
ը) կրոնի գործերի պետական խորհուրդը` Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության ենթակայությանը.
թ) հիդրոօթերևութաբանական վարչությունը և օգտակար հանածոների պաշարների պետական հանձնաժողովը` Հայաստանի Հանրապետության բնապահպանութան և ընդերքի նախարարության ենթակայությանը.
ժ) Հայկական պետական ինֆորմացիոն գործակալությունը (Արմենպրես)` Հայաստանի Հանրապետության տեղեկատվության նախարարության ենթակայությանը.
ի) «Հայբնակկոմտնտ» ՀՄ-ն` Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության ենթակայությանը:
6. Հայաստանի Հանրապետության կառավարման դպրոցը հանձնել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր կառավարման տնտեսական բարեփոխումների ինստիտուտը` Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության, իսկ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր գեոդեզիայի և քարտեզագրության Հայաստանի ինստիտուտը` Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության ենթակայությանը: