Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

 

040.0554.040998

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«4» օգոստոսի 1998 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

4 սեպտեմբերի 1998 թվականի 554

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1.1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` մեկամսյա ժամկետում «Արթիկի հացաընդունման» պետական ձեռնարկությունը վերակազմավորել «Արթիկի հացաընդունում» պետական փակ բաժնետիրական ընկերության:

1.2. Հաշվեկշռային մեթոդով 77495 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Արթիկի հացաընդունում» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով` վերակազմավորելով «Արթիկի հացաընդունում» բաց բաժնետիրական ընկերության:

1.3. Սահմանել ընկերության կանոնադրական հիմնադրամը` 77482 հազ. դրամ, որը համապատասխանում է 38741 բաժնետոմսի յուրաքանչյուրը 2000 դրամ անվանական արժեքով:

1.4. Մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքը կազմում է 77482 հազ. դրամ, որը համապատասխանում է 38741 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 2000 դրամ անվանական արժեքով:

1.5. Սահմանել մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի փաթեթի նվազագույն գինը` 19371 հազ. դրամ:

1.6. «Արթիկի հացաընդունում» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 1998 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմում են 13 հազ. դրամ:

1.7. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը`

ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և (կամ) զանգվածային լրատվության այլ միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մասնակիցներին ներկայացվող պահանջների վերաբերյալ.

բ) «Արթիկի հացաընդունում» պետական փակ բաժնետիրական ընկերության գրանցումից հետո երկամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը:

1.8. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`

մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը.

ներդրումների չափը.

սոցիալական երաշխիքներ, այդ թվում` աշխատատեղերի և նվազագույն աշխատավարձի վերաբերյալ:

1.9. Մրցույթի հաղթողն ընկերության բաժնետոմսերի վաճառքի գումարը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում:

1.10. Վճարումները կարող են կատարվել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման սերտիֆիկատներով և (կամ) Հայաստանի Հանրապետության արժույթով:

2.1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` մեկամսյա ժամկետում «Հայջրտնտ» հատուկ նշանակության պետական ձեռնարկության «Հորատում» դուստր ձեռնարկությունը վերակազմավորել «Արագածի ջրտնտ» պետական փակ բաժնետիրական ընկերության:

2.2. Մասնավորեցնել հաշվեկշռային մեթոդով 70615 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Արագածի ջրտնտ» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը` բաժանորդագրության միջոցով վերակազմավորելով «Արագածի ջրտնտ» բաց բաժնետիրական ընկերության:

2.3. Սահմանել ընկերության մեկնարկային գինը` 55764 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 27882 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 2000 դրամ անվանական արժեքով:

2.4. Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի մեկնարկային գինը կազմում է 55764 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 27882 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 2000 դրամ անվանական արժեքով:

2.5. «Արագածի ջրտնտ» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 1998 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմում են 14851 հազ. դրամ, այդ թվում`

սոցիալական ապահովագրության և ապահովության գծով` 612 հազ. դրամ.

տարբեր կրեդիտորների նկատմամբ` 491 հազ. դրամ.

անձնակազմի հետ աշխատանքի վարձատրության գծով` 1784 հազ. դրամ.

հաշվետու անձանց նկատմամբ` 208 հազ. դրամ.

մատակարարների և կապալառուների նկատմամբ` 5170 հազ. դրամ.

դուստր (կախյալ) ձեռնարկությունների նկատմամբ` 6388 հազ. դրամ.

գալիք ժամանակաշրջանի ծախսերի և վճարների պահուստների գծով 198 հազ. դրամ:

2.6. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` «Արագածի ջրտնտ» պետական փակ բաժնետիրական ընկերության գրանցումից հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը ներկայացնել գրանցման և գրանցումից հետո այն հրապարակել մամուլում:

2.7. Վճարումները կարող են կատարվել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման սերտիֆիկատներով և (կամ) Հայաստանի Հանրապետության արժույթով:

3.1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` մեկամսյա ժամկետում «Հայջրտնտ» հատուկ նշանակության պետական ձեռնարկության թիվ 2 շինարարական դուստր ձեռնարկությունը վերակազմավորել «Ախուրյանի ջրտնտ» պետական փակ բաժնետիրական ընկերության:

3.2. (3.2-րդ կետն ուժը կորցրել է 02.03.02 թիվ 188 որոշում)

i

3.3. Մասնավորեցնել հաշվեկշռային մեթոդով 33600 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Ախուրյանի ջրտնտ» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը` բաժանորդագրության միջոցով` վերակազմավորելով «Ախուրյանի ջրտնտ» բաց բաժնետիրական ընկերության:

3.4. Սահմանել ընկերության մեկնարկային գինը` 26688 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 13344 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 2000 դրամ անվանական արժեքով:

3.5. Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի մեկնարկային գինը կազմում է 26688 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 13344 հատ մեկնարկային քանակի յուրաքանչյուրը 2000 դրամ անվանական արժեքով:

3.6. «Ախուրյանի ջրտնտ» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 1998 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմում են 6913 հազ. դրամ, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 2003 հազ. դրամ.

տարբեր կրեդիտորների նկատմամբ` 91 հազ. դրամ.

անձնակազմի հետ աշխատանքի վարձատրության գծով` 1323 հազ. դրամ.

հաշվետու անձանց նկատմամբ` 120 հազ. դրամ.

մատակարարների և կապալառուների նկատմամբ` 228 հազ. դրամ.

դուստր (կախյալ) ձեռնարկությունների նկատմամբ` 396 հազ. դրամ.

սոցիալական ապահովագրության և ապահովության գծով` 2752 հազ. դրամ,

որից`

Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամի

նկատմամբ` 2586,8 հազ. դրամ:

3.7. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` «Ախուրյանի ջրտնտ» պետական փակ բաժնետիրական ընկերության գրանցումից հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը ներկայացնել գրանցման և գրանցումից հետո այն հրապարակել մամուլում:

3.8. Վճարումները կարող են կատարվել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման սերտիֆիկատներով և (կամ) Հայաստանի Հանրապետության արժույթով:

4.1. (4.1 կետն ուժը կորցրել է 13.03.00 թիվ 110 որոշում)

i

4.2. «Ստեփանավանի պտուղ-բանջարեղենի պահպանման և իրացման գրասենյակ» պետական փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացնել 6 բնակելի վագոն-տնակը (Լոռու մարզ) և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անհատույց օտարել Ստեփանավանի քաղաքային համայնքին:

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը երկամսյա ժամկետում Ստեփանավանի քաղաքային համայնքի հետ կնքել օտարման պայմանագիր:

4.3. Հաշվեկշռային մեթոդով 12416 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Ստեփանավանի պտուղ-բանջարեղենի պահպանման և իրացման գրասենյակ» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով` վերակազմավորելով «Ստեփանավանի պտուղ-բանջարեղենի պահպանման և իրացման գրասենյակ» բաց բաժնետիրական ընկերության:

4.4. Սահմանել ընկերության կանոնադրական հիմնադրամը` 12416 հազ. դրամ, որը համապատասխանում է 6208 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 2000 դրամ անվանական արժեքով:

4.5. Մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքը կազմում է 12416 հազ. դրամ, որը համապատասխանում է 6208 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 2000 դրամ անվանական արժեքով:

4.6. Սահմանել մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի փաթեթի նվազագույն գինը` 3104 հազ. դրամ:

4.7. «Ստեփանավանի պտուղ-բանջարեղենի պահպանման և իրացման գրասենյակ» պետական փակ բաժնետիրական ընկերությունը 1998 թվականի ապրիլի 1-ի դրությամբ պարտավորություններ չունի:

4.8. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը`

ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և (կամ) զանգվածային լրատվության այլ միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մասնակիցներին ներկայացվող պահանջների վերաբերյալ.

բ) «Ստեփանավանի պտուղ-բանջարեղենի պահպանման և իրացման գրասենյակ» պետական փակ բաժնետիրական ընկերության գրանցումից հետո երկամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը:

4.9. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`

մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը.

ներդրումների չափը.

սոցիալական երաշխիքներ, այդ թվում` աշխատատեղերի և նվազագույն աշխատավարձի վերաբերյալ:

4.10. Մրցույթի հաղթողն ընկերության բաժնետոմսերի վաճառքի գումարը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում:

4.11. Վճարումները կարող են կատարվել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման սերտիֆիկատներով և (կամ) Հայաստանի Հանրապետության արժույթով:

5.1. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` մեկամսյա ժամկետում «Գյումրիի ՏԱՏՁ պետական ձեռնարկությունը վերակազմավորել «Գյումրիի ՏԱՏՁ» պետական փակ բաժնետիրական ընկերության:

5.2. Մասնավորեցնել հաշվեկշռային մեթոդով 221025 հազ. դրամ` գնահատված ակտիվներ ունեցող «Գյումրիի ՏԱՏՁ» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը` բաժանորդագրության միջոցով` վերակազմավորելով «Գյումրիի ՏԱՏՁ» բաց բաժնետիրական ընկերության:

5.3. Սահմանել ընկերության մեկնարկային գինը` 182766 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 60922 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 3000 դրամ անվանական արժեքով:

5.4. Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի մեկնարկային գինը կազմում է 182766 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 60922 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 3000 դրամ անվանական արժեքով:

5.5. «Գյումրիի ՏԱՏՁ» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 1998 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմում են 38261,2 հազ. դրամ, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 32252,6 հազ.

դրամ.

անձնակազմի հետ աշխատանքի վարձատրության գծով` 723,4 հազ. դրամ.

մատակարարների և կապալառուների նկատմամբ` 2326,9 հազ. դրամ.

տարբեր կրեդիտորների նկատմամբ` 190,7 հազ. դրամ.

գալիք ժամանակաշրջանի ծախսերի և վճարների պահուստների գծով` 297,4 հազ.

դրամ.

սոցիալական ապահովագրության և ապահովության գծով` 2470,2 հազ. դրամ,

որից`

Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամի

նկատմամբ` 2470,2 հազ. դրամ:

5.6. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` «Գյումրիի ՏԱՏՁ» պետական փակ բաժնետիրական ընկերության գրանցումից հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը ներկայացնել գրանցման և գրանցումից հետո այն հրապարակել մամուլում:

5.7. Վճարումները կարող են կատարվել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման սերտիֆիկատներով և (կամ) Հայաստանի Հանրապետության արժույթով:

6.1. Մասնավորեցնել հաշվեկշռային մեթոդով գնահատված կենտրոնական ավտոտրանսպորտային ձեռնարկության տեղամասի գույքը (քաղ. Երևան, գ. Հաղթանակ)` ամբողջությամբ` դասական աճուրդով:

6.2. Սահմանել կենտրոնական ավտոտրանսպորտային ձեռնարկության տեղամասի վաճառքի մեկնարկային գինը` 2585 հազ. դրամ:

6.3. Կենտրոնական ավտոտրանսպորտային ձեռնարկության տեղամասը 1998 թվականի հունվարի 1-ի դրությամբ պարտավորություններ չունի:

6.4. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` աճուրդն իրականացնել երկամսյա ժամկետում:

6.5. Վճարումները կարող են կատարվել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման սերտիֆիկատներով և (կամ) Հայաստանի Հանրապետության արժույթով:

7.1. Հայաստանի Հանրապետության փոստի և հեռահաղորդակցության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` մեկամսյա ժամկետում «Հայկապշին» պետական ձեռնարկության Զանգեզուրի և Սյունիքի կառույցների դուստր ձեռնարկությունը վերակազմավորել «Զանգեզուրի և Սյունիքի կառույցներ» պետական փակ բաժնետիրական ընկերության:

7.2. Հաշվեկշռային մեթոդով 6654 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Զանգեզուրի և Սյունիքի կառույցներ» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել դասական (ամբողջությամբ) աճուրդով` վերակազմավորելով «Զանգեզուրի և Սյունիքի կառույցներ» բաց բաժնետիրական ընկերության:

7.3. Սահմանել ընկերության կանոնադրական հիմնադրամը` 1625 հազ. դրամ, որը համապատասխանում է 1625 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

7.4. Աճուրդով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքը կազմում է 1625 հազ. դրամ, որը համապատասխանում է 1625 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

7.5. Սահմանել ընկերության բաժնետոմսերի փաթեթի վաճառքի մեկնարկային գինը` 1625 հազ. դրամ:

7.6. «Զանգեզուրի և Սյունիքի կառույցներ» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 1998 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմում են 5029 հազ. դրամ, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 1290,8 հազ. դրամ.

սոցիալական ապահովագրության և ապահովության գծով` 1033,9 հազ. դրամ.

անձնակազմի հետ աշխատանքի վարձատրության գծով` 2052,5 հազ. դրամ.

հաշվետու անձանց նկատմամբ` 2,1 հազ. դրամ.

տարբեր կրեդիտորների նկատմամբ` 329,2 հազ. դրամ.

գալիք ժամանակաշրջանի ծախսերի և վճարների պահուստների գծով` 320,5 հազ.

դրամ:

7.7. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` «Զանգեզուրի և Սյունիքի կառույցներ» պետական փակ բաժնետիրական ընկերության գրանցումից հետո երկամսյա ժամկետում իրականացնել աճուրդը:

7.8. Վճարումները կարող են կատարվել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման սերտիֆիկատներով և (կամ) Հայաստանի Հանրապետության արժույթով:

8.1. Մասնավորեցնել հաշվեկշռային մեթոդով 339645 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող Եղեգնաձորի «Ռելե» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնետոմսերը` բաժանորդագրության միջոցով` վերակազմավորելով «Եղեգնաձորի «Ռելե» բաց բաժնետիրական ընկերության (ներդրումային մասնավորեցման արդյունքում ընկերության պետական բաժնեմասը կազմում է 40,87 տոկոս):

8.2. Սահմանել ընկերության մեկնարկային գինը` 198362 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 198362 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

8.3. Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի մեկնարկային գինը կազմում է 81071 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 81071 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

8.4. «Եղեգնաձորի «Ռելե» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 1998 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմում են 141282 հազ. դրամ, այդ թվում`

բանկերի երկարաժամկետ վարկերի գծով` 72735 հազ. դրամ.

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 44327 հազ. դրամ.

անձնակազմի հետ աշխատանքի վարձատրության գծով` 4447 հազ. դրամ.

հաշվետու անձանց նկատմամբ` 1186 հազ. դրամ.

հաշվարկներ ստացված կանխավճարների գծով` 7761 հազ. դրամ.

տարբեր կրեդիտորների նկատմամբ` 1959 հազ. դրամ.

գալիք ժամանակաշրջանի ծախսերի և վճարների պահուստների գծով` 473 հազ.

դրամ.

գալիք ժամանակաշրջանի եկամուտների գծով` 197 հազ. դրամ.

սոցիալական ապահովագրության և ապահովության գծով` 8197 հազ. դրամ,

որից`

Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամի

նկատմամբ` 8197 հազ. դրամ:

8.5. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը ներկայացնել գրանցման և գրանցումից հետո այն հրապարակել մամուլում:

8.6. Վճարումները կարող են կատարվել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման սերտիֆիկատներով և (կամ) Հայաստանի Հանրապետության արժույթով:

9.1. Հաշվեկշռային մեթոդով 18773 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «ՇՇ-23» փակ բաժնետիրական ընկերության («ՇՄՇ-23» ՓԲԸ) պետական բաժնետոմսերը մասնավորեցնել դասական (լոտային) աճուրդով (առանց տարածքի) վերակազմավորելով «ՇՄՇ-23» բաց բաժնետիրական ընկերության:

9.2. Սահմանել ընկերության կանոնադրական հիմնադրամը` 17064 հազ. դրամ, որը համապատասխանում է 17064 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

9.3. Աճուրդով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքը կազմում է 13650 հազ. դրամ, որը համապատասխանում է 13650 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

9.4. Աճուրդով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերը տրոհել 10 լոտի` յուրաքանչյուրում 1365 բաժնետոմս:

9.5. Սահմանել մեկ լոտի մեկնարկային գինը` 1365 հազ. դրամ:

9.6. «ՇՇ-23» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 1998 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմում են 1710 հազ. դրամ, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 349 հազ. դրամ.

անձնակազմի հետ աշխատանքի վարձատրության գծով` 545 հազ. դրամ.

տարբեր կրեդիտորների նկատմամբ` 528 հազ. դրամ.

սոցիալական ապահովագրության և ապահովության գծով` 288 հազ. դրամ,

որից`

Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամի

նկատմամբ` 288 հազ. դրամ:

9.7. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` աճուրդի անցկացման օրվանից առնվազն 10 օր առաջ մամուլում և (կամ) զանգվածային լրատվության այլ միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության աճուրդի անցկացման մասին:

9.8. Վճարումները կարող են կատարվել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման սերտիֆիկատներով և (կամ) Հայաստանի Հանրապետության արժույթով:

10.1. Մասնավորեցնել հաշվեկշռային մեթոդով 13971 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող Սիսիանի շինարարական փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնետոմսերը` բաժանորդագրության միջոցով` վերակազմավորելով «Վանշին» բաց բաժնետիրական ընկերության:

10.2. Սահմանել ընկերության մեկնարկային գինը` 9742 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 9742 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

10.3. Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի մեկնարկային գինը կազմում է 7794 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 7794 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

10.4. Սիսիանի շինարարական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 1998 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմում են 4229 հազ. դրամ, այդ թվում`

կարճաժամկետ փոխառությունների գծով` 150 հազ. դրամ.

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 392 հազ. դրամ.

անձնակազմի հետ աշխատանքի վարձատրության գծով` 712 հազ. դրամ.

հաշվետու անձանց նկատմամբ` 1436 հազ. դրամ.

մատակարարների և կապալառուների նկատմամբ` 416 հազ. դրամ.

գալիք ժամանակաշրջանի ծախսերի և վճարների պահուստների գծով` 141 հազ.

դրամ.

տարբեր կրեդիտորների նկատմամբ` 543 հազ. դրամ.

սոցիալական ապահովագրության և ապահովության գծով` 439 հազ. դրամ:

10.5. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը ներկայացնել գրանցման և գրանցումից հետո այն հրապարակել մամուլում:

10.6. Վճարումները կարող են կատարվել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման սերտիֆիկատներով և (կամ) Հայաստանի Հանրապետության արժույթով:

11.1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` մեկամսյա ժամկետում «Երևանջուրավտոմատիկա» պետական ձեռնարկությունը վերակազմավորել «Երևանի «Ջուրավտոմատիկա» պետական փակ բաժնետիրական ընկերության:

11.2. Հաշվեկշռային մեթոդով 29445 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Երևանի «Ջուրավտոմատիկա» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով` վերակազմավորելով «Երևանի «Ջուրավտոմատիկա» բաց բաժնետիրական ընկերության:

11.3. Սահմանել ընկերության կանոնադրական հիմնադրամը` 9993 հազ. դրամ, որը համապատասխանում է 9993 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

11.4. Մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքը կազմում է 9993 հազ. դրամ, որը համապատասխանում է 9993 բաժնետոմսի յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

11.5. Սահմանել մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի փաթեթի նվազագույն գինը` 2498 հազ. դրամ:

11.6. «Երևանի «Ջուրավտոմատիկա» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 1998 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմում են 19452 հազ. դրամ, այդ թվում`

կարճաժամկետ փոխառությունների գծով` 2000 հազ. դրամ.

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 3376 հազ. դրամ.

անձնակազմի հետ աշխատանքի վարձատրության գծով` 7144 հազ. դրամ.

գալիք ժամանակաշրջանի ծախսերի և վճարների պահուստների գծով` 569 հազ.

դրամ.

տարբեր կրեդիտորների նկատմամբ` 295 հազ. դրամ.

սոցիալական ապահովագրության և ապահովության գծով` 6068 հազ. դրամ,

որից`

Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամի

նկատմամբ` 2590 հազ. դրամ:

11.7. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը`

ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և (կամ) զանգվածային լրատվության այլ միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մասնակիցներին ներկայացվող պահանջների վերաբերյալ.

բ) «Երևանի «Ջուրավտոմատիկա» պետական փակ բաժնետիրական ընկերության գրանցումից հետո երկամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը:

11.8. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`

մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը.

ներդրումների չափը.

սոցիալական երաշխիքներ, այդ թվում` աշխատատեղերի և նվազագույն աշխատավարձի վերաբերյալ:

11.9. Մրցույթի հաղթողն ընկերության բաժնետոմսերի վաճառքի գումարը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում:

11.10. Վճարումները կարող են կատարվել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման սերտիֆիկատներով և (կամ) Հայաստանի Հանրապետության արժույթով:

12. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի սեպտեմբերի 4-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
04.09.1998
N 554
Որոշում