ՀՀՊՏ N 5 (595), 29.01.08
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ քաղաքացիական վերաքննիչ Քաղաքացիական գործ թիվ 3-1846 (ՎԴ)
դատարանի վճիռ 2007 թ.
Քաղաքացիական գործ թիվ 07-257/2007
Նախագահող դատավոր` Տ. Սահակյան
Ն. Հովսեփյան
Մ. Ասատրյան
ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ` Ա. Մկրտումյանի
մասնակցությամբ դատավորներ` Է. Հայրիյանի
Վ. Աբելյանի
Ս. Անտոնյանի
Ս. Գյուրջյանի
Ս. Սարգսյանի
2007 թվականի դեկտեմբերի 25-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Վահե Չանգլյանի, Ռիմա Ճաղարյանի և Լարիսա Օվսյաննիկովայի վճռաբեկ բողոքը ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 05.10.2007 թվականի թիվ 07-257 քաղաքացիական գործով կայացված վճռի դեմ` ըստ «Մխիթարիչ» բարեգործական հասարակական կազմակերպության (այսուհետ` կազմակերպություն) հայցի ընդդեմ Երևանի քաղաքապետարանի, դատարանի որոշմամբ 3-րդ անձ ներգրավված «Դվին կոնցեռն» ՓԲԸ-ի (այսուհետ` Ընկերություն)` Երևանի Պուշկինի 36 հասցեի կցակառույցի շինարարության թույլտվությունն անվավեր ճանաչելու պահանջի մասին
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` կազմակերպությունը պահանջել է անվավեր ճանաչել Երևանի գլխավոր ճարտարապետի կողմից 09.11.2005 թվականին տրված թիվ 125 շինարարության թույլտվությունը:
Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 01.11.2006 թվականի վճռով հայցը բավարարվել է:
ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 05.10.2007 թվականի վճռով հայցը բավարարվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք են ներկայացրել Վահե Չանգլյանը, Ռիմա Ճաղարյանը և Լարիսա Օվսյաննիկովան:
10.12.2007 թվականին կողմերը Վճռաբեկ դատարան են ներկայացրել 10.12.2007 թվականին կնքված գրավոր հաշտության համաձայնություն և խնդրել են այն հաստատել:
Վճռաբեկ դատարանի կողմից կողմերին պարզաբանվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 110-րդ հոդվածով սահմանված հաշտության համաձայնությամբ գործի վարույթը կարճելու դատավարական հետևանքները:
2. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
ՈՒսումնասիրելով ներկայացված հաշտության համաձայնությունը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն չի հակասում օրենքին և չի խախտում այլ անձանց իրավունքները և օրինական շահերը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 33-րդ հոդվածի համաձայն` կողմերը դատավարության ցանկացած փուլում կարող են գործն ավարտել հաշտության համաձայնությամբ: Կողմերի միջև կայացված հաշտության համաձայնությունը ձևակերպվում է գրավոր:
Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ կողմերի ներկայացրած հաշտության համաձայնությունը պետք է հաստատել:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 33-րդ, 133-րդ, 236-239-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Հաստատել «Մխիթարիչ» հասարակական կազմակերպության, Վահե Սուրենի Չանգլյանի, Ռիմա Սերոբի Ճաղարյանի և Լարիսա Նիկոլայի Օվսյաննիկովայի` 10.12.2007 թվականի հաշտության համաձայնությունը հետևյալ բովանդակությամբ.
i
«ՀԱՇՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ
10 դեկտեմբերի ք. Երևան
Մենք` ներքոստորագրողներս` մի կողմից, հայցվոր` «Մխիթարիչ» հասարակական կազմակերպությունը, որի անունից հանդես է գալիս տնօրեն Խաչիկ Ստամբոլցյանը (հասցեն` ք. Երևան, Պուշկինի 38), մյուս կողմից Վահե Սուրենի Չանգլյանս, Ռիմա Սերոբի Ճաղարյանս և Լարիսա Նիկոլայի Օվսյաննիկովաս, ՀՀ վճռաբեկ դատարանում քննվող քաղաքացիական գործով ըստ հայցի «Մխիթարիչ» բարեգործական հասարակական կազմակերպության ընդդեմ Երևանի քաղաքապետարանի, դատարանի որոշմամբ 3-րդ անձ ներգրավված «Դվին կոնցեռն» ՓԲԸ-ի` Երևանի Պուշկինի 36 հասցեի կցակառույցի շինարարության թույլտվությունն անվավեր ճանաչելու պահանջի մասին քաղաքացիական գործով, մեր ազատ կամքով, առանց հարկադրանքի, պարզ գիտակցելով, հասկանալով և ընդունելով սույն հաշտության էությունը, պահանջները, դրանցից բխող իրավունքները և պարտավորությունները, կնքեցինք սույն հաշտության համաձայնությունը հետևյալի մասին`
Ես` «Մխիթարիչ» հասարակական կազմակերպությունս, հրաժարվում եմ իմ ներկայացրած բոլոր պահանջներից` համաձայնում և թույլատրում եմ Երևան քաղաքի Պուշկինի 38 հասցեում գտնվող` ինձ պատկանող երկու պատուհանները, որոնք գտնվում են նշված հասցեի երկրորդ հարկում, առաջին և երկրորդ հարկերի միջնամասում Վահե Սուրենի Չանգլյանը, Ռիմա Սերոբի Ճաղարյանը և Լարիսա Նիկոլայի Օվսյաննիկովան փակեն նշված պատուհանները և դրա դիմաց համաձայնվել և ստացել եմ Վահե Սուրենի Չանգլյանի, Ռիմա Սերոբի Ճաղարյանի և Լարիսա Օվսյաննիկովայի կողմից ինձ վճարված 1.500.000 (մեկ միլիոն հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ փոխհատուցումը:
Մենք` Վահե Սուրենի Չանգլյանս, Ռիմա Սերոբի Ճաղարյանս և Լարիսա Նիկոլայի Օվսյաննիկովաս համաձայն ենք սույն հաշտությանը և վճարել ենք հայցվոր «Մխիթարիչ» հասարակական կազմակերպությանը 1.500.000 (մեկ միլիոն հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ փոխհատուցում, համաձայն ենք և ընդունում ենք հայցվոր «Մխիթարիչ» հասարակական կազմակերպության կողմից տրված թույլտվությունը Երևան քաղաքի Պուշկինի 38 հասցեում գտնվող շենքի` նրան պատկանող երկու պատուհանները, որոնք գտնվում են նշված հասցեի երկրորդ հարկում, առաջին և երկրորդ հարկերի միջնամասում մեր կողմից փակվեն:
Ես` Երևանի քաղաքապետարանս, որ սույն գործով հանդիսանում եմ պատասխանող, կողմերի միջև կնքված սույն հաշտությանը չեմ առարկում և համաձայն եմ, որ հայցվոր «Մխիթարիչ» հասարակական կազմակերպության և Վահե Սուրենի Չանգլյանի, Ռիմա Սերոբի Ճաղարյանի և Լարիսա Նիկոլայի Օվսյաննիկովայի միջև կնքված հաշտության համաձայնությունը հաստատվի:
Կողմերիս պարզաբանվել են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 33-րդ, 133-րդ և 236-րդ հոդվածների պահանջները:
Կողմերս համաձայն ենք, որ սույն հաշտության համաձայնության պայմանների խախտման դեպքում կողմը, որի իրավունքները խախտվել են, իրավունք է ստանում դիմել ՀՀ արդարադատության նախարարության ԴԱՀԿ ծառայությանը պարտավորությունների հարկադիր կատարման պահանջով:
Կողմերս ծանոթ ենք ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 33-րդ, 133-րդ, 236-րդ հոդվածների պահանջներին:
Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 33-րդ, 133-րդ, 236-րդ հոդվածների 1-ին կետի 3-րդ ենթակետի`
ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ`
Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի վճիռը և հաստատել մեր հաշտության համաձայնությունը:
Հայցվոր
«Մխիթարիչ» ՀԿ ի դեմս տնօրեն Վահե Սուրենի Չանգլյան
Անձնագիր` AG 0500762
Խաչիկ Ստամբոլցյանի հասցեն` ք. Երևան, 16 թաղ., 31-36
Անձնագիր` AA 0291329, Ռիմա Սերոբի Ճաղարյան
տրված 10.01.1996 թ. 004-ի կողմից Անձնագիր` AE 0586933
հասցեն` ք. Երևան, Գայդարի 18-51 հասցեն` ք. Երևան, 16 թաղ., 31-36
տնօրեն` Խ. Ստամբոլցյան Լարիսա Նիկոլայի Օվսյաննիկովա
ստորագրություն Անձնագիր` 32 00 826019
հասցեն` ՌԴ, Մոսկվայի մարզ, գյուղ
Աբբակումովո, Ստրոիտելեյ փող., տ. 7
Ռիմա Սերոբի Ճաղարյանի և Լարիսա
Նիկոլայի Օվսյաննիկովայի լիազորված
անձ` Արթուր Դավթյան ստորագրություն
Անձնագիր` AB 0450124 տրված
10.01.1997 թ. 011-ի կողմից
հասցեն` ք. Երևան, Այգեստան 11
փող., 1-ին նրբ., տուն 4
Պատասխանող` Երևանի քաղաքապետարան
ներկայացուցիչ` Դավիթ Ազիզյան ստորագրություն
Վահե Սուրենի Չանգլյան ստորագրություն»:
2. ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 05.10.2007 թվականի վճիռը բեկանել և քաղաքացիական գործի վարույթը կարճել:
3. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` Ա. Մկրտումյան
Դատավորներ` Է. Հայրիյան
Վ. Աբելյան
Ս. Անտոնյան
Ս. Գյուրջյան
Ս. Սարգսյան