(ուժը կորցնելու է 01.01.06 թվականից` 12.05.05 թիվ 577-Ն որոշում)
i
040.0606.241297
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
«24» ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1997 Թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
24 դեկտեմբերի 1997 թ. թիվ 606
ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՇՈՒԿԱՆԵՐՈՒՄ ԱՌԵՎՏՐԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետությունում սպառողական ապրանքների շուկաներում առևտրի կանոնակարգման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հաստատել սպառողական ապրանքների շուկաներում առևտրի կանոնները (կցվում է):
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ
ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի ԹԻՎ 606 ՈՐՈՇՄԱՄԲ
ԿԱՆՈՆՆԵՐ
ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՇՈՒԿԱՆԵՐՈՒՄ ԱՌԵՎՏՐԻ
1. Սույն կանոններով սահմանվում են Հայաստանի Հանրապետությունում «Ձեռնարկությունների և ձեռնարկատիրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված կազմակերպական-իրավական բոլոր տեսակի ձեռնարկությունների և անհատ ձեռներեցների կողմից սպառողական ապրանքների շուկա (տոնավաճառ) կազմակերպողների (այսուհետև` շուկայի կազմակերպիչ) և այդ շուկաներում վաճառողների կողմից առևտրի կազմակերպման և իրականացման կանոնները:
2. Սույն կանոններում օգտագործվող հիմնական հասկացությունները`
սպառողական ապրանքների շուկա (այսուհետև` շուկա)` վաճառողների և գնորդների համար որոշակի կահավորանք ունեցող վայր (շենք, շինություն, ցանկապատված կամ առանձնացված տարածք), որտեղ իրականացվում է սպառման ապրանքների առուծախ.
շուկայի վաճառող` սպառման ապրանքներ վաճառող տնտեսավարող սուբյեկտ:
3. Շուկան կազմակերպվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
4. Շուկայի կազմակերպիչն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոններով:
i
5. Արգելվում է սույն կանոնների թիվ 1 հավելվածում նշված ապրանքների վաճառքը շուկաներում:
6. Շուկայի կազմակերպիչը պարտավոր է`
ա) շուկայի մուտքի մոտ փակցնել ցուցանակ, որտեղ նշվում են շուկայի կազմակերպչի ֆիրմային անվանումը, կազմակերպական-իրավական տեսակը, իրավաբանական հասցեն և աշխատանքային ռեժիմը.
բ) ապահովել շուկայի տարածքի հատակածածկված լինելը.
գ) շուկայի վաճառողին ապահովել վաճառք կատարելու համար անհրաժեշտ պայմաններով, պարտադիր նվազագույն առևտրատեխնոլոգիական սարքավորումներով և գույքով` համաձայն սույն կանոնների թիվ 2 հավելվածի.
դ) պահպանել շուկայի և դրան հարող տարածքի սանիտարահիգիենիկ ու հակահրդեհային անվտանգության կանոնները.
ե) շուկայի գործունեության ընթացքում, իր իրավասության սահմաններում, ապահովել վաճառողների և սպառողների իրավունքների պաշտպանությունը.
զ) վաճառողներին տեսանելի տեղում փակցնել սույն կանոնները, իր կողմից մատուցվող ծառայությունների ցանկն ու դրանց գնացուցակները:
7. Շուկայի վաճառողը պարտավոր է`
ա) իր զբաղեցրած տարածքում, գնորդներին տեսանելի տեղում փակցնել ցուցանակ, որտեղ նշվում են ձեռնարկության ֆիրմային անվանումը, կազմակերպական-իրավական տեսակը, իրավաբանական հասցեն և աշխատանքային ռեժիմը.
բ) ունենալ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պարտադիր սերտիֆիկացման ենթակա ապրանքների համապատասխանության սերտիֆիկատներ.
գ) կրել անվանաքարտ` լուսանկարով, անվան, ազգանվան և զբաղեցրած պաշտոնի նշումով` վավերացված տնտեսավարող սուբյեկտի կնիքով:
8. Շուկայի վաճառողը շուկայի կազմակերպչի հետ կնքված պայմանագրին համապատասխան կարող է օգտվել շուկայում մատուցվող այլ ծառայություններից:
9. Շուկայի վաճառողը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պատասխանատվություն է կրում իր կողմից վաճառվող սպառման ապրանքների որակի համար:
10. Գնորդն իրավունք ունի ծանոթանալու վաճառվող ապրանքների ծագմանն ու որակին վերաբերող փաստաթղթերին:
11. Սպառման ապրանքների առևտրի այն նորմերը, որոնք չեն սահմանված սույն կանոններով, կարգավորվում են մանրածախ և մեծածախ առևտրի հիմնական կանոններով ու ապրանքային հիմնական խմբերի մանրածախ և մեծածախ առևտրի կանոններով:
12. Սույն կանոնների խախտումը շուկայի կազմակերպչի և շուկայի վաճառողի կողմից առաջացնում է պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
i
13. Սույն կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է պետական կառավարման համապատասխան լիազորված մարմինը:
ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 1
ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՇՈՒԿԱՆԵՐՈՒՄ
ԱՌԵՎՏՐԻ ԿԱՆՈՆՆԵՐԻ
ՑԱՆԿ
ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՇՈՒԿԱՆԵՐՈՒՄ (ՏՈՆԱՎԱՃԱՌՆԵՐՈՒՄ) ՎԱՃԱՌՔՆ ԱՐԳԵԼՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ
_________________________________________________________________________
Ծածկագիրը Ապրանքի անվանումը և նկարագիրը
_________________________________________________________________________
1 2
_________________________________________________________________________
I. ՄԻՍ ԵՎ ՄՍԱՄԹԵՐՔ
0201, 0202 տավարի թարմ, պաղեցրած և սառեցրած միս ու դրանցից
պատրաստված կիսապատրաստվածքներ
0203 խոզի թարմ, պաղեցրած, սառեցրած միս ու դրանցից
պատրաստված կիսապատրաստվածքներ
0204 ոչխարի, գառան ու այծի թարմ, պաղեցրած, սառեցրած միս ու
դրանցից պատրաստված կիսապատրաստվածքներ
0205 ձիու (նժույգ), էշի ու ջորու թարմ, պաղեցրած, սառեցրած
միս ու դրանցից պատրաստված կիսապատրաստվածքներ
0206 խոշոր եղջերավոր անասունների, խոզի, ոչխարի, այծի, ձիու,
էշի, ջորու թարմ, պաղեցրած, սառեցրած սննդային ենթամթերք
ու դրանցից պատրաստված կիսապատրաստվածքներ
0207 ընտանի թռչնի (հավ, բադ, սագ, հնդուհավ, խայտահավ) թարմ,
պաղեցրած, սառեցրած միս ու սննդային ենթամթերք և
դրանցից պատրաստված կիսապատրաստվածքներ
0208 ճագարի, նապաստակի, աղավնու թարմ, պաղեցրած, սառեցրած
միս ու սննդային ենթամթերք և դրանցից պատրաստված
կիսապատրաստվածքներ
0209 խոզի և ընտանի թռչնի թարմ, պաղեցրած, սառեցրած ճարպ ու
դրանցից պատրաստված կիսապատրաստվածքներ
0210 միս և մսի ենթամթերք` աղը դրած, աղաջրում, չորացրած
(բաստուրմա, սուջուխ), ապխտած, կիսաապխտած, երշիկեղեն
ամեն տեսակի (ապխտած կամ կիսաապխտած, մսամթերք):
Սննդային ալյուր` մսից կամ մսի ենթամթերքից
II. ՁՈՒԿ, ԽԵՑԳԵՏՆԱԶԳԻՆԵՐ, ՓԱՓԿԱՄՈՐԹՆԵՐ ԵՎ ԱՅԼ ՋՐԱՅԻՆ ԱՆՈՂՆԱՇԱՐԱՎՈՐՆԵՐ
0301, 0302, ձուկ` կենդանի, թարմ, պաղեցրած, սառեցրած, ձկան ֆիլե ու
0303, 0304 դրանցից պատրաստված կիսապատրաստվածքներ
0305 ձուկ` չորացրած, աղը դրած, կամ աղաջրում, ապխտած, ձկան
ալյուր ու դրանցից պատրաստված կիսապատրաստվածքներ
0306 խեցգետնազգիներ` կենդանի, մասնատված, չմասնատված,
պաղեցրած, թարմ, սառեցրած, չորացած, աղը դրած կամ
աղաջրում, ալյուր` խեցգետնազգիներից, և դրանցից
պատրաստված կիսապատրաստվածքներ
0307 փափկամորթ (մոլյուսկ)` մասնատված, չմասնատված, կենդանի,
թարմ, պաղեցրած, սառեցրած, չորացրած, աղը դրած կամ
աղաջրում, և այլ ջրային անողնաշարավորներ ու դրանցից
պատրաստված կիսապատրաստվածքներ
1604 ձկան պատրաստի կամ պահածոյացրած մթերք, ձկան խավիար
III. ԿԱԹ ԵՎ ԿԱԹՆԱՄԹԵՐՔ, ԹՌՉՆԻ ՁՈՒ, ՄԵՂՐ
0401, 0402 կաթ` թարմ, խտացրած, չխտացրած, շաքար ու քաղցրեցնող
նյութեր ավելացրած կամ առանց դրանց
0403 մածուն, յոգուրտ, կեֆիր, սերուցք, թան, թթվասեր` թարմ
կամ խտացրած, շաքար ու քաղցրացնող նյութեր ավելացրած կամ
առանց դրանց
0404 կաթի շիճուկ` խտացրած, չխտացրած, շաքարով կամ առանց դրա
0405 տնական կարագ, գործարանային արտադրության և այլ
կաթնային ճարպեր
0406 պանիր, շոռ, շիճուկային (աղաջրային), թերհաս, թերեփ,
մանրեցրած, հալովի` չմանրեցրած և առանց փոշու,
երկնագույն ու այլ տեսակներ
0407 թռչնի թարմ ձու` կճեպով, պահածոյացրած կամ եփած
0408 թռչնի ձու` առանց կճեպի, դեղնուցի, չորացրած, սառեցրած
0409 բնական մեղր` բնական մեղր` պահածոյացրած
IV. ԲԱՆՋԱՐԱԲՈՍՏԱՆԱՅԻՆ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐ
0701 կարտոֆիլ` թարմ, սառեցրած
0702 տոմատ (լոլիկ)` թարմ և սառեցրած
0703 սխտոր, սոխ` շաղգամային, սոխ` կանաչ, և այլ սոխազգի
բանջարեղեն` թարմ, սառեցրած
0704 ծաղկակաղամբ, գլուխ կաղամբ` թարմ, սառեցրած
0705 սալաթազգիներ` թարմ, սառեցրած
0706 գազար, շաղգամ, կարմիր ճակնդեղ, բողկ, քոշմորուք և
ուտելի այլ արմատապտուղներ` թարմ, սառեցրած
0707 վարունգ` թարմ, սառեցրած
0708 լոբազգի բանջարեղեն` կճպած կամ չկճպած, թարմ, սառեցրած
0709 սմբուկ, արտիճուկ, ծնեբեկ, սունկ, նեխուր,
գետնասունկ` թարմ, սառեցրած
0710 բանջարեղեն` սառեցրած
0711 բանջարեղեն` պահածոյացրած` ոչ երկար պահպանման համար
(թթվեցրած, աղաջրով և այլն), բայց սննդի մեջ
անմիջականորեն օգտագործելու համար ոչ պիտանի
0712 բանջարեղեն` չորացրած, ամբողջական, կտրտված, բլթակներով,
մանրեցրած, փոշիացրած, բայց հետագա վերամշակման
չենթարկված
0709, 0710, այս ապրանքային դասակարգիչում «բանջարեղեն» բառը պետք է
0711, 0712 հասկանալ նաև ուտելի սունկ, դդում, դդմիկ, շաքարային
եգիպտացորեն, պղպեղ, մաղադանոս, թարխուն, համեմ, ռեհան և
այլ ուտելի բանջարեղեն` թարմ և չորացրած
0713 լոբազգիներ` չորացրած, սերմնակեղևից մաքրած, ծեծած կամ
չծեծած
V. ՄՐԳԵՐ, ՊՏՈՒՂՆԵՐ ԵՎ ՀԱՏԱՊՏՈՒՂՆԵՐ
0802 ընկուզազգիներ` թարմ և չորացրած, մաքրած կամ չմաքրած
(կոկոսյան, բրազիլական, անտառային, նուշ, շագանակ,
ընկույզ, պիստակ և այլն)
0803 բանան (ադամաթուզ)` թարմ և չորացրած
0804 արմավ (խուրմա), թուզ, նուռ` թարմ և չորացրած
0804 անանաս (արքայախնձոր), կիվի, մանգո, ավոկադո` թարմ և
չորացրած, արևադարձային և մերձարևադարձային այլ
պտուղներ
0805 ցիտրուսային մրգեր (նարինջ, կիտրոն, մանդարին, գրեյպֆրուտ
և այլն)` թարմ և չորացրած
0806 խաղող` թարմ և չորացրած (չամիչ)
0807 ձմերուկ, սեխ, պապայա` թարմ
0808 խնձոր, տանձ, սերկևիլ` թարմ
0809 ծիրան, բալ, կեռաս, դեղձ, սալոր, դամբուլ, շլոր` թարմ
0810 ելակ, մոշ, թութ, ազնվամորի, հաղարջ (կարմիր, սև,
սպիտակ), լոռամիրգ, չիչխան, հապալաս` թարմ, և վայրի
պտուղներ ու հատապտուղներ
0811 պտուղներ և ընկուզազգիներ` սառեցրած, շաքարով կամ
առանց դրա
0812 պտուղներ և ընկուզազգիներ` պահածոյացրած` ոչ երկար
պահպանման համար, բայց սննդի մեջ անմիջականորեն
օգտագործելու համար ոչ պիտանի
0813 պտուղներ` չորացրած, ընկուզազգիների և չորացրած
պտուղների խառնուրդ
0814 ցիտրուսային մրգերի կճեպներ, բոստանային մշակաբույսերի
կեղևներ` թարմ, չորացրած, պահածոյացրած` կարճատև
պահպանման համար, թթվեցրած, աղը դրած (ներառյալ ձմերուկի
կեղևը)
VI. ՀԱՄԵՄՈՒՆՔՆԵՐ
0904 պղպեղ, չաման` չորացրած, աղացած, մանրեցրած
0907 մեխակ (ամբողջական պտուղը, ծաղիկը կամ ծաղկեոտիկը)
0910 դափնետերև` թարմ, չոր
VII. ՀԱՑԱԶԳԻՆԵՐ
1001 ցորեն
1002 աշորա
1003 գարի
1004 վարսակ
1005 եգիպտացորեն
1008 հնդկացորեն, հաճար, կորեկ, սերինոսահատիկ
1103 ձավար և հատիկավոր ցորեն
VIII. ՁԻԹԱԶԳԻ ԵՎ ԱՅԼ ՍԵՐՄԵՐ
1206 արևածաղկի սերմ` մանրատված կամ չմանրատված
1204, 1205, սերմեր
1206, 1207,
1209, 1212 10
IX. ԱԼՐԱՅԻՆ ԵՎ ՀՐՈՒՇԱԿԵՂԵՆԻ ԱՐՏԱԴՐԱՆՔ
1905 լավաշ, հաց, հրուշակեղենի արտադրանք, թխվածքաբլիթներ,
ռուլետներ, տորթեր և այլ հացատեսակներ, հրուշակեղենի
արտադրանք` կակաո պարունակող կամ չպարունակող
X. ԱԼԿՈՀՈԼԱՅԻՆ ԽՄԻՉՔՆԵՐ
2203 գարեջուր
2204 խաղողի գինիներ` բնական, թունդ, շամպայն
2205 պտղահատապտղային գինիներ` բնական, թունդ
2206 փրփրուն գինիներ
2207 սպիրտ` էթիլային
2208 վիսկի, օղի, լիկյոր, ռոմ, ջին, կոնյակ, բրենդի
XI. ՎԻՏԱՄԻՆՆԵՐ, ԴԵՂԱԳՈՐԾԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔ ԵՎ ՄԱՆԿԱԿԱՆ ԾԾԱԿ
2936 վիտամիններ
3001-3006 դեղագործական արտադրանք
4014 90 մանկական ծծակ
XII. ԲՆԱԿԱՆ ՄՈՐԹԻ ԵՎ ՄՈՐԹԵՂԵՆ
4301, 4302 մորթի և մորթու հումք` ամեն տեսակի ու որակի (բնական)
4303 մորթե (բնական) հագուստեղեն և այլ մորթե արտադրանք
XIII. ԹԱՆԿԱՐԺԵՔ ԵՎ ԿԻՍԱԹԱՆԿԱՐԺԵՔ ՔԱՐԵՐ, ՄԵՏԱՂՆԵՐ ԵՎ ԴՐԱՆՑԻՑ ՊԱՏՐԱՍՏՎԱԾ ԱՐՏԱԴՐԱՆՔ
7101 մարգարիտ` բնական կամ բուծված, մշակված կամ չմշակված,
տեսակավորված կամ չտեսակավորված
7102 ալմաստ` մշակված կամ չմշակված
7103, 7104 թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր` բնական կամ
արհեստական, մշակված կամ չմշակված, տեսակավորված կամ
չտեսակավորված
7105 փշրվածքներ և փոշի` բնական կամ արհեստական, թանկարժեք
և կիսաթանկարժեք քարերից
7106, 7107 արծաթ` չմշակված, կիսամշակված, փոշու տեսքով կամ
արծաթապատ
7108, 7109 ոսկի` չմշակված, կիսամշակված, փոշու տեսքով կամ
ոսկեպատ
7110, 7111 պլատին` չմշակված, կիսամշակված, փոշու տեսքով կամ
պլատինապատ
7112 մնացուկներ և կտորտանք` թանկարժեք մետաղների և
թանկարժեք մետաղներով պատված
7113 ոսկերչական իրեր և դրանց մասեր` թանկարժեք մետաղներից
և թանկարժեք մետաղներով պատվածքից
7114 ոսկյա և արծաթյա իրերի վարպետների գործ և դրանց մասերը`
թանկարժեք մետաղներից կամ թանկարժեք մետաղներով պատվածքից
7115, 7116 բնական կամ բուծված մարգարիտից և այլ պատրաստվածքներ
թանկարժեք մետաղներից կամ թանկարժեք մետաղներով պատվածքից
XIV. ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԻՔԱՅԻՆ ԺԱՄԿԵՏ ՈՒՆԵՑՈՂ ԲԱՐԴ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐ
8415 օդափոխիչներ, խոնավացուցիչներ, օդաորակավորիչներ
8418 սառնարաններ և սառնախցիկներ
8419 գազի ջեռուցիչներ, գազօջախներ, վառարաններ
8450 լվացքի մեքենաներ (կենցաղային և լվացքատների համար)
8452 կարի մեքենաներ
8509 փոշեծծիչներ, հատակամաքրիչներ
8516 էլեկտրական ջեռուցիչներ, վառարաններ
8520 ձայնագրիչներ
8521 տեսաձայնագրիչներ
8527 ռադիոընդունիչներ, ռադիոլաներ
8528 հեռուստացույցներ` գունավոր, սև ու սպիտակ
9006, 9007 լուսանկարչական ապարատներ, լուսանկար մեծացնող
ապարատներ, կինոնկարահանման ապարատներ, կինոպրոյեկտորներ
XV. ԱՎՏՈՄԵՔԵՆԱ ԵՎ ՄՈՏՈՑԻԿԼԵՏ
8702, 8703, ավտոմեքենա (բեռնատար, մարդատար) և մոտոցիկլետներ
8704, 8705,
8711
4011, 4012 ավտոդողեր
XVI. ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԿՇՌԱՓԱԹԵԹԱՎՈՐՈՒՄ ՉՈՒՆԵՑՈՂ ՊԱՐԵՆԱՅԻՆ ԲՈԼՈՐ ՏԵՍԱԿԻ ԱՊՐԱՆՔՆԵՐ
ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 2
ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՇՈՒԿԱՆԵՐՈՒՄ
ԱՌԵՎՏՐԻ ԿԱՆՈՆՆԵՐԻ
ՑԱՆԿ
ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՇՈՒԿԱՆԵՐՈՒՄ ՎԱՃԱՌՈՂԻՆ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ՊԱՐՏԱԴԻՐ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԱՌԵՎՏՐԱՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԳՈՒՅՔԻ
Ստանդարտ չափերի առևտրական վաճառասեղաններ
Պահեստասենյակներ` ապրանքների պահպանման համար
Ձեռքի բեռնասայլակներ
Ցուցադրափեղկեր
Ստանդարտ չափերի սկուտեղներ, վաճառարկղեր (լոտոկներ)` հատով
պարենային ապրանքների համար
Կախիչներ
Սանիտարահիգիենիկ գույք (աղբարկղեր, աղբանոթներ, լվացարաններ և այլն)
Հակահրդեհային սարքավորումներ (կրակմարիչներ, հրդեհային դույլեր,
հրդեհը ջրով հանգցնելու սարքավորում և այլն)